Գլխավոր տեղեկություն
Համար
N 467-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.12.15/27(175) Հոդ.373
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.05.2004
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2004

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

22 նոյեմբերի 2004 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10004315

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 մայիսի 2004 թ.
ք. Երևան

N 467-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԱԿԱԲՈՒԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ Հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 15-ի թիվ 1316-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի ա) ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 15-ի թիվ 1300-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի իէ) ենթակետը, ինչպես նաև նպատակ ունենալով կանոնակարգելու բուժկանխարգելիչ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոններին մակաբուծային հիվանդությունների մասին տեղեկատվության հաղորդման գործընթացը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության բուժկանխարգելիչ կազմակերպությունների աշխատանքում կիրառվող մակաբուծաբանության ոլորտին առնչվող տեղեկատվության հաղորդման օրինակելի ձևերը.

ա) Ամսական/տարեկան տեղեկատվություն մալարիայի նկատմամբ կատարած լաբորատոր հետազոտությունների մասին (Ձև ՄԱ-1` համաձայն հավելված N 1-ի),

բ) Ամսական/տարեկան տեղեկատվություն հելմինթոզների և պրոտոզոոզների նկատմամբ կատարած լաբորատոր հետազոտությունների մասին (Ձև Հ-1` համաձայն հավելված N 2-ի),

գ) Եռամսյակային/տարեկան տեղեկատվություն էխինակոկոզի արձանագրված դեպքերի մասին (Ձև ԷԽ-1` համաձայն հավելված N 3-ի):

2. ՀՀ ԱՆ բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վ. Պողոսյանին և ՀՀ ՊՀՀ տեսչության պետ Ա. Վանյանին` սահմանել հսկողություն սույն հրամանով հաստատված օրինակելի ձևերի ներդրման և նպատակային ու ճիշտ կիրառման նկատմամբ:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության փոխնախարար Հ. Դարբինյանին:

 

Առդիր 2 էջ:

 

Նախարար`

Ն. Դավիդյան

 

 

Հավելված 1

 

Ամսական/տարեկան տեղեկատվություն մալարիայի նկատմամբ կատարած լաբորատոր հետազոտությունների մասին

 

Ձև ՄԱ-1

 

Մալարիայի նկատմամբ հետազոտվածների ընդհանուր թիվ Դրանցից
ջերմողներ արյան փոխներարկում  ստացածներ համաճարակաբանական  ցուցումով  հետազոտվածներ
       
որից հայտնաբերվել են
Պլազմոդիում վիվաքս                 
Պլազմոդիում մալարիե        
Պլազմոդիում ֆալցիպարում        
Պլազմոդիում օվալե        

 

 

Հավելված 2

 

Ամսական/տարեկան տեղեկատվություն հելմինթոզների և պրոտոզոոզների նկատմամբ կատարած լաբորատոր հետազոտությունների մասին

 

Ձև Հ-1

 

Հելմինթ-
ների և աղիք.
միա-
բջիջ-
ների
նկատ-
մամբ
հետա-
զոտու-
թյուն-
ների
ընդհա-
նուր թիվ

Նրանցից

հեա-
զոտ-
վել են
պարզ քսուքի մեթո-
դով

հայտնաբերված վարակվածների թիվ

հետա-
զոտ-
վել են
պերի-
անալ քերուկի մեթոդով
հայտնա-
բերված էնտերո-
բիոզով վարակ-
վածների թիվ
հետա-
զոտ-
վել են կոպրո- օվոսկո-
պիկ մեթո-
դով
հայտնաբերված  վարակվածների  թիվ տենիիդոզների  նկատմամբ  հետազոտվել են հայտնաբերված վարակվածների թիվ հետա-
զոտ-
վել են շճաբա-
նական մեթո-
դով
հայտնա-
բերված հելմինթ-
ներով վարակ-
վածների թիվ
ամեո- բիազով լյամբ- լիոզով բալան- տիդիա- զով ասկա-  րիդոզով տրիխո- ցեֆա- լոզով հարցման մեթոդով լաբո-
րատոր
տավարի երիզոր-  դով խոզի երիզոր-  դով
                               

 

 

Հավելված 3

 

Եռամսյակային/տարեկան տեղեկատվություն էխինակոկոզի արձանագրված դեպքերի մասին

 

Ձև ԷԽ-1

 

N Անուն, ազգանուն Տարիք Բնակության վայր Վիրահատման ամսաթիվ Ախտորոշում (տեղակայում, տեսակ)
           
           
           
Ընդամենը