«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2003թ.
Պետական գրանցման թիվ 1003048
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 փետրվարի 2003 թ. |
N 66 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի հոդվածներ 12-ը և 16-ը, «Ստուգումների մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ը, ՀՀ կառավարության «Դեղագործական գործունեության բնագավառում և դեղերի ոչնչացման գործում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի իրավասությունները վերապահելու մասին» N 487 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կեղծ և չգրանցված դեղերի վաճառքը նվազեցնելու, դեղերի որակն ապահովելու, դեղերի որակի ապահովման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու, դեղերի իրացման փուլում վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով.
Հրամայում եմ`
Դեղերի մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպություններին՝
դեղերի վաճառքի հաշիվ-ապրանքագրերում պարտադիր նշել յուրաքանչյուր դեղի խմբաքանակի (սերիայի) համարը:
Նախարար՝ |
Ա. Մկրտչյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|