Գլխավոր տեղեկություն
Համար
N 995-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2005-11.04.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.06.15/15(192) Հոդ.170
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.10.2003
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.05.2022

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10005195

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 հոկտեմբերի 2003 թ.
ք. Երևան

N 995-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԻՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-4.1-06-2003 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի՝ ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ ձկնամթերքի արտադրությանը և իրացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Ձկնամթերքի արտադրությանը և իրացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-06-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը (կցվում է):

2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն «Ձկնամթերքի արտադրությանը և իրացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-06-2003 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի կատարման նկատմամբ:

 

Նախարար՝

Ն. Դավիդյան

 

 

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
09.10.2003 թ.
N 995-Ն հրամանով

 

ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԻՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Սանիտարական կանոններ և հիգիենիկ նորմեր

N 2-III-4.1-06-2003

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

Սույն սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով (այսուհետ՝ սանիտարական կանոններ) սահմանվում են ձկնամթերքի արտադրությանը և իրացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:

 

2. ԱՌԱՓՆՅԱ ՁԿՆԱՄՇԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

2.1. Ընդհանուր դրույթներ

 

Ձկնամշակման կազմակերպությունների կազմում, կախված թողարկվող արտադրանքի տեսականուց և կազմակերպության հզորությունից, ընդգրկվում են սառեցման, աղադրման, պահածոյացման, պրեսերվի, ձկնկիթա-բալիկային, ծխեցման, խոհարարական, ձկան յուղի, սպիտակուցային խտանյութերի, սպիտակուցային ձկնկիթի, կերային և տեխնիկական արտադրանքի, սառույցի արտադրության, մետաղյա տարաների և այլ արտադրամասերը:

 

2.2. Տարածքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ

 

2.2.1. Ձկնամշակման կազմակերպությունը պետք է ունենա սանիտարական պահպանման գոտի՝ համաձայն «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր» 245-71 ՍՆ-ի պահանջների:

2.2.2. Կազմակերպության տարածքը ունենում է փոխադրամիջոցների, հետիոտնի անցուղիներ և արտադրական հրապարակներ՝ ամուր, անջրաթափանց ծածկույթով, լինում է ցանկապատված և ունենում է թեքություն դեպի հեղեղատար ջրահեռացման ցանցը՝ կեղտաջրերի և մթնոլորտային տեղումներից ու ձնհալոցքից առաջացած ջրերի հեռացման համար:

2.2.3. Փոխադրամիջոցների սանիտարական մշակման համար տնտեսական գոտում հատկացվում է հատուկ անջրաթափանց ծածկով հրապարակ, որտեղից կեղտաջրերը հեռացվում են կազմակերպության ջրահեռացման համակարգով:

2.2.4. Աղբի հավաքման համար ասֆալտածածկ, բետոնածածկ կամ հեշտ մաքրման հնարավորություն ընձեռող այլ ծածկով հարթակների վրա տեղադրվում են տարողություններ՝ ամուր փակվող կափարիչներով: Հարթակի մակերեսը գերազանցում է տարողությունների հատակի մակերեսը՝ բոլոր ուղղություններով 1մ-ից ոչ պակաս:

2.2.5. Տեխնիկական արտադրանքի և սննդամթերքի արտադրամասերը տեղակայվում են միմյանցից 100մ-ից ոչ պակաս հեռավորությամբ և իրարից սահմանազատվում՝ կանաչապատ գոտիով:

2.2.6. Աղբահորերի, աղբահավաքների պարունակությունը ախտահանում են 10%-ոց քլորակրի կամ համարժեք ախտահանիչ այլ լուծույթներով: Աղբը և արտադրական թափոնները, լցման դեպքում, դուրս է բերվում քաղաքային աղբանոց:

2.2.7. Ձկնամշակման կազմակերպությունները չպետք է հանդիսանան արտաքին միջավայրի ախտոտման աղբյուր և պարտավոր են օդում, հողում, բաց ջրամբարներում ապահովել հիգիենիկ նորմատիվներով սահմանված վնասակար նյութերի պարունակության սահմանային թույլատրելի խտությունը:

 

2.3. Արտադրական սենքերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ

 

2.3.1. Ձկնամշակման կազմակերպություններում արտադրամասերի տեղակայումը ապահովում է տեխնոլոգիական գործընթացի հոսքայնությունը և բացառում հումքի, կիսապատրաստվածքների, պատրաստի արտադրանքի, թափոնների խաչաձևումը և հանդիպակաց հոսքը:

2.3.2. Սննդամթերքի և բժշկական պատրաստուկների պատրաստման արտադրամասերը ամբողջապես մեկուսացվում են տեխնիկական և կերային արտադրամասերից և ունենում առանձին մուտքեր ու կենցաղային սենքեր:

2.3.3. Ձկնամթերքի պահման համար տեղադրվում են ջերմաչափեր ունեցող սառնարաններ կամ սառցախցիկներ՝ ձկնամթերքի յուրաքանչյուր տեսակի պահման համար անհրաժեշտ ջերմային ռեժիմն ապահովելու նպատակով՝ համաձայն դրանց նորմատիվ փաստաթղթերի:

2.3.4. Արտադրական սենքերի հատակը պատրաստվում է ամուր, չկլանող, անջրաթափանց, ոչ թունավոր, թթվա-հիմնա-յուղակայուն նյութերից և հեշտությամբ մաքրվում, ախտահանվում ու չորացվում է:

2.3.5. Պատերը հատակից 30 սմ բարձրությամբ, ինչպես նաև հատակի ու պատերի միացումները ունենում են անջրաթափանց և հեշտ մաքրման ու ախտահանման հնարավորություն ընձեռող հիգիենիկ ծածկ:

Հատակը լինում է հարթ և ունենում է թեքություն դեպի հատականցքը:

2.3.6. Արտադրական սենքերի պատերը սալիկապատում են, ներկում բաց երանգի յուղաներկով կամ ունենում են խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն ընձեռող այլ հիգիենիկ ծածկ:

2.3.7. Արտադրական սենքերի առաստաղը լինում է հարթ, ունենում է ջրակայուն մակերես և ներկվում է բաց երանգի ջրա-էմուլսիոն կամ այլ ներկերով:

2.3.8. Արտադրական սենքերում նախատեսվում են.

 ծորակ, հատակը, պատերը և սարքավորումները լվանալու համար, ապահովված հոսող սառը և տաք ջրով,

 ձեռքերի լվացման համար լվացարաններ՝ ապահովված հոսող սառը և տաք ջրով, օճառով, խոզանակով, ախտահանիչ լուծույթով, միանգամյա օգտագործման թղթե անձեռոցիկներով,

 արտադրական սենքերի և սան. հանգույցների ծորակները չպետք է բացվեն և փակվեն ձեռքով:

2.3.9. Արտադրական շենքի մուտքի մոտ նախատեսվում է հատուկ հարմարանք՝ կոշիկները մաքրելու համար, իսկ շենքի ներսում՝ արտադրամասի մուտքերի մոտ ախտահանիչ գորգեր:

2.3.10. Տեխնոլոգիական սարքավորումների մոտ՝ աշխատատեղերում, փակցվում են հուշաթերթեր, ցուցանակներ աշխատողների համար՝ սանիտարահիգիենիկ և տեխնոլոգիական ռեժիմները պահպանելու վերաբերյալ, ինչպես նաև նախազգուշացնող պաստառներ, սարքավորումների լվացման ժամանակացույցեր:

2.3.11. Կազմակերպությունում արտադրամասերի, գույքի, սարքավորումների մաքրման, ախտահանման, ընթացիկ նորոգման համար անցկացվում է սանիտարական օր/ժամ.

 պահածոյացման, խոհարարական, ապխտման և պրեսերվի, ձկնկիթի, ձկնային խճողակի արտադրման արտադրամասերում՝ շաբաթը 1 անգամ,

 խեցգետնակերպերից և աղադրված ձկնկիթից եփած-սառեցված արտադրանքի արտադրություններում՝ 5 օրը 1 անգամ,

 սառեցված, աղադրված և համեմված արտադրանքի, կերային ալյուրի և յուղի արտադրություններում՝ 10 օրը 1 անգամ:

2.3.12. Բոլոր սենքերի վերանորոգումը կատարվում է ըստ անհրաժեշտության: Բորբոսի առաջացման դեպքում պատերը, առաստաղը և անկյունները, նախքան սպիտակեցնելը, մշակվում են հակասնկային միջոցներով:

2.3.13. Արտադրական սենքերում հատակը, պատերը և սարքավորումները լվանալու համար օգտագործվող ռետինե խողովակները պահվում են փաթաթված, պատից կախված վիճակում, այնպես, որ խողովակի ծայրը չհպվի հատակին:

2.3.14. Մաքրման, ախտահանման միջոցների և պարագաների պահման համար հատկացվում է առանձին պահեստային սենք կամ պահարան:

 

2.4. Կենցաղային սենքերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ

 

2.4.1. Ձկնամշակման կազմակերպությունները պետք է ունենան «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր» 2.09.04-87 ՍՆԻՊ-ի պահանջներին համապատասխան կենցաղային սենքեր:

2.4.2. Ձկնամշակման կազմակերպությունների արտադրամասերի կենցաղային սենքերում նախատեսվում են հանդերձարաններ՝ տնային, աշխատանքային և սանիտարական հագուստի ու կոշիկների համար, ցնցուղարան, զուգարան, լվացարան ձեռքերի համար, սննդի ընդունման կետ, բուֆետ, մաքրման գույքի պահպանման պահարան:

2.4.3. Հանդերձարաններում տնային վերին հագուստը, սանիտարական հագուստը և կոշիկները պահվում են առանձնացված:

2.4.4. Մաքուր և կեղտոտված սանիտարական հագուստը պահվում են առանձին:

2.4.5. Կենցաղային սենքերի պատերը ներկվում են էմուլսիոն կամ խոնավ մաքրման հնարավորություն ընձեռող այլ ներկերով: Ցնցուղարանների սենքերում առաստաղները ներկվում են յուղաներկով, իսկ մնացած բոլոր սենքերում՝ սպիտակեցվում, հատակները ունենում են անջրաթափանց ծածկ:

2.4.6. Սան. հանգույցների նախամուտքերում ձեռքերի լվացման համար տեղադրվում են լվացարաններ՝ խառնիչով միացված հոսող սառը և տաք ջրով, օճառով, միանվագ օգտագործման համար նախատեսված սրբիչով, անձեռոցիկով և նման այլ պարագաներով, ախտահանիչ լուծույթով, սան. հագուստը կախելու համար կախիչներով:

2.4.7. Արտադրամասերում արգելվում է սնունդ ընդունելը:

Սննդի ընդունման կետերի մուտքի մոտ ձեռքերի լվացման համար տեղադրվում են լվացարաններ՝ խառնիչով միացված հոսող սառը և տաք ջրով, օճառով, միանգամյա օգտագործման համար նախատեսված սրբիչով, անձեռոցիկով և նման այլ պարագաներով, կախիչներ՝ սան. հագուստը կախելու համար:

2.4.8. Կենցաղային սենքերի մաքրումը (հարդարումը) կատարվում է ամեն օր՝ օճառով, տաք ջրով և ախտահանիչ լուծույթներով:

2.4.9. Սան. հանգույցների մաքրման և ախտահանման համար հատկացվում է տարբերակիչ գույնով մակնշված առանձին գույք (դույլեր, լաթեր, խոզանակներ և այլն):

2.4.10. Սան. հանգույցների մաքրման համար նախատեսված գույքը պահվում է առանձին, այն օգտագործել այլ տարածքները մաքրելու համար չի թույլատրվում:

 

2.5. Ջրամատակարարմանը և ջրահեռացմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ

 

2.5.1. Կազմակերպությունների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցվածքը համապատասխանում են 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», N 2.04.02-84 «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ-ների, ինչպես նաև սույն սանիտարական կանոնների պահանջներին:

2.5.2. Կազմակերպությունները ապահովվում են բավարար քանակի խմելու, տնտեսա-կենցաղային և տեխնոլոգիական կարիքների համար օգտագործվող «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխանող սառը և տաք ջրով:

2.5.3. Ջրամատակարարումը իրականացվում է ջրմուղի կենտրոնացված ցանցին միացման, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ արտեզյան հորատանցքից ջրմուղի ներքին ցանցի կազմակերպման միջոցով:

2.5.4. Արտեզյան հորատանցքերը, պահուստային ջրամբարները ունենում են սանիտարական պահպանման գոտի, համաձայն «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» N 2-III-Ա2-2 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների: Ջրմուղի կառույցների, ջրագծերի և արտեզյան հորատանցքերի սանիտարատեխնիկական վիճակի նկատմամբ սահմանվում է կանոնավոր հսկողություն:

2.5.5. Ջրի պահուստային տարողություններին և արտադրամասերին մատակարարվող ջրի որակի նկատմամբ սահմանվում է հսկողություն, համաձայն «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջների:

2.5.6. Տեխնիկական նպատակներով տեխնիկական ջուր օգտագործելու դեպքում, նախատեսվում են խմելու և տեխնիկական ջրամատակարարման առանձնացված համակարգեր, դրանց խողովակագծերը ներկվում են տարբերակիչ գույներով:

Խմելու՝ տնտեսական և տեխնիկական ջրագծերի ցանցերի միացումը չի թույլատրվում:

2.5.7. Ջրագծերի հանգույցները գտնվում են մեկուսացված, փակ շինությունում, որը ապահովվում է նմուշառման ծորակով, հատականցքով՝ կեղտաջրերի հեռացման համար, հետադարձ փականներով՝ ջրի շարժման միայն մեկ ուղղությունը ապահովելու համար:

2.5.8. Կազմակերպությունը ունենում է արտադրական և կենցաղային կեղտաջրերի առանձին ջրահեռացման ցանցեր, ինչպես նաև մթնոլորտային տեղումներից առաջացած ջրի հավաքման և հեռացման համար առանձին հեղեղատար: Արտադրական և կենցաղային ջրահեռացման ցանցերի միացումը չի թույլատրվում:

2.5.9. Հատականցքերը և միջառաստաղային ծածկերով անցնող արտադրական կեղտաջրերի հեռացման խողովակները լինում են անջրաթափանց և չեն տեղակայվում ձկնամթերքի արտադրման սարքավորումների, աշխատատեղերի, սննդամթերքի պահման սենքերի վերևում: Կենցաղային ջրահեռացման խողովակները չպետք է անցնեն արտադրական, պահեստային, ինչպես նաև սննդի ընդունման սենքերի միջով:

 

2.6. Լուսավորությանը, օդափոխանակությանը, ջեռուցմանը, միկրոկլիմային և աղմուկին ներկայացվող հիգիենիկ պահանջներ

 

2.6.1. Կազմակերպությունների արտադրական սենքերի լուսավորությունը համապատասխանում է «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96-ի պահանջներին:

2.6.2. Լյումինեսցենտային լամպերով լուսատուները ունենում են պաշտպանիչ ցանցեր, իսկ շիկացման լամպերով լուսատուները՝ պայթյունաանվտանգ պիտույքակազմեր:

2.6.3. Բաց տեխնոլոգիական գործընթացներով արտադրամասերում չի թույլատրվում լուսավորման սարքերի տեղակայումը տեխնոլոգիական սարքավորումների վերևում՝ մթերքի մեջ ապակու բեկորների ընկնելը կանխելու նպատակով:

2.6.4. Լուսավորման սարքերի սանիտարական մշակումը կատարվում է ըստ անհրաժեշտության:

2.6.5. Ձկնկիթի պատրաստման բոլոր արտադրական սենքերի օդը վարակազերծելու համար տեղադրվում են մանրէասպան լամպեր, 1.5-2.2 վատտ՝ 1մ3-ի հաշվարկով, որոնց աշխատանքային ռեժիմը պետք է համապատասխանի դրանց շահագործման հրահանգի պահանջներին:

2.6.6. Արտադրական և կենցաղային սենքերի ջեռուցումը և օդափոխությունը պետք է համապատասխանի «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» ՀՀ ՇՆ IV-12.02.01-2000-ի պահանջներին:

2.6.7. Սենքերի բնական օդափոխման համար նախատեսվում են պատուհանի վերնափեղկեր կամ լուսափեղկեր:

2.6.8. Օդակլանիչ բոլոր սարքավորումները տեղադրվում են առանձնացված տեղերում՝ բացառելով կեղտոտ օդի, գազի, ջրի թափանցումը դրանց մեջ: Սննդամթերքի արտադրամասերում օդակլանիչ սարքավորումները ունենում են ֆիլտրեր` օդը փոշուց մաքրելու համար:

2.6.9. Օդափոխության խողովակաշարը, տեխնոլոգիական սարքավորումների վրա տեղադրված օդատարների արտաքին մակերեսները մաքրվում են ըստ անհրաժեշտության:

2.6.10. Արտադրամասերում, արտադրանքի պահման և հասունացման պահեստներում օդի ջերմաստիճանը և հարաբերական խոնավությունը համապատասխանում է «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր» 245-71 ՍՆ -ի պահանջներին:

2.6.11. Ջերմաստիճանի և խոնավության կտրուկ ռեժիմով իրարից տարբերվող արտադրամասերը տեղակայվում են առանձին սենքերում, իսկ անհրաժեշտության դեպքում իրար հաղորդակցվում են նախամուտքերի, միջանցքների, դռների միջոցով:

2.6.12. Մեծ քանակի ջերմության, գոլորշու աղբյուր հանդիսացող սարքավորումները մեկուսացվում են (ծածկել կափարիչով, տեղադրել մեկուսիչներ և այլն):

2.6.13. Արտադրական սենքերում աղմուկի մակարդակը համապատասխանում է «Աղմուկն աշխատատեղերում բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին:

2.6.14. Օդափոխության սարքավորումները տեղադրվում են աղմուկը և ցնցումը նվազեցնող սարքավորումներով ապահովված օդափոխիչ խցիկներում՝ համաձայն «Պաշտպանությունը աղմուկից» ՍՆիՊ II-12-77-ի պահանջների:

2.6.15. Սարքավորումները, մեքենաները, սարքերը ապահովվում են ցնցումամարիչ հարմարանքներով:

 

2.7. Սարքավորումներին, գույքին և տարային ներկայացվող հիգիենիկ պահանջներ

 

2.7.1. Տեխնոլոգիական սարքավորումները, տարողությունները, սննդամթերքի փաթեթավորման տարաները, մշակման համար օգտագործվող սեղանների մակերեսները, մասնատման տախտակները, դանակները և այլ սարքերը պատրաստվում են սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից:

2.7.2. Մետաղյա կառուցվածքները պատրաստվում են կոռոզիայի չենթարկվող մետաղից: Չի թույլատրվում փայտից պատրաստված մասնատման տախտակների և այլ սարքերի օգտագործումը:

2.7.3. Տեխնոլոգիական սարքավորումների սննդամթերքի հետ շփվող մասերի սանիտարական մշակումը (մաքրում, լվացում և ախտահանում) հեշտ և արդյունավետ իրականացնելու նպատակով սարքավորումների կառուցվածքը պետք է ապահովի նրանց հեշտ և արագ կազմատումը: Տակդիրների բարձրությունը հատակից լինում է 30 սմ-ից ոչ պակաս:

2.7.4. Տեխնոլոգիական սարքավորումների սննդամթերքի հետ շփվող մասերը յուղապատվում են միայն սննդային յուղերով:

2.7.5. Սնդիկ պարունակող հսկիչ-գրանցող սարքերի օգտագործումը չի թույլատրվում:

Ապակյա գրանցող սարքերը ունենում են մետաղյա պաշտպանիչ հարմարանք:

2.7.6. Լցվածքների եփման ժամանակ օգտագործվում են պլաստմասսայե ունկերով, կոռոզիայի չենթարկվող մետաղից պատրաստված խառնիչներ:

2.7.7. Նմուշառման համար օգտագործվում են միայն մետաղյա գդալներ, խողովակներ, հորատիչներ:

2.7.8. Արտադրական պարագաները մակնշվում են: Պատահական պարագաների օգտագործումը չի թույլատրվում:

2.7.9. Բանկաների կափարիչները ընդունվում են արտադրամաս մաքուր վիճակում, փաթեթավորված անջրաթափանց թղթով կամ հերմետիկ հալափակ պոլիէթիլենային տոպրակների մեջ: Փաթեթավորված նյութից կափարիչների հանումը կատարվում է գլանող մեքենայի պահեստատուփի մեջ մատակարարելուց առաջ: Անոթները գլանելուց առաջ դրանք կարող են օգտագործվել առանց նախնական մշակման:

2.7.10. Մետաղյա բանկաների և կափարիչների ներքին մակերեսի երեսպատումը կատարվում է նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող կայուն նյութերով:

2.7.11. Բանկաները պահվում են մաքուր, չոր սենքերում, յուրաքանչյուր տեսակի նյութի համար նախատեսված համապատասխան ջերմային ռեժիմի պայմաններում:

2.7.12. Տակառները պահվում են մաքուր, չոր սենքերում կամ տակդիրների վրա ծածկի տակ:

2.7.13. Ձկնային արտադրանքի փաթեթավորման համար օգտագործվող տարաները և օժանդակ նյութերը լինում են մաքուր, չոր, առանց կողմնակի հոտերի: Աղտոտված և բորբոսասնկերով ախտահարված տարայի օգտագործումը չի թույլատրվում:

2.7.14. Արտադրամասերը, սարքավորումները, սարքերը, գույքը, տարաները, փոխադրամիջոցները ենթարկվում են մանրակրկիտ լվացման և ախտահանման:

2.7.15. Լվացման և ախտահանման համար կարող են օգտագործվել միայն այդ նպատակի համար նախատեսված նյութեր:

2.7.16. Տեխնոլոգիական սարքավորումների, գույքի և տարաների լվացման ու ախտահանման մանրէաբանական հսկողությունը իրականացվում է կազմակերպության լաբորատորիայի կամ այլ հավատարմագրված լաբորատորիայի կողմից, իսկ ընտրանքային կարգով՝ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:

 

2.8. Օժանդակ նյութեր և սառույց

 

2.8.1. Հումքը, օժանդակ նյութերը, ինչպես նաև պատրաստի արտադրանքը համապատասխանում են մարդու կյանքի և առողջության անվտանգությունը սահմանող հիգիենիկ նորմերի պահանջներին:

2.8.2. Համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի, ձկնամթերքի արտադրությունում սննդային հավելումները կարող են օգտագործվել միայն սանիտարահիգիենիկ փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում:

2.8.3. Արտադրությունում կիրառվող սննդային հավելումները պահվում են գործարանային փաթեթներում և պարտադիր կարգով ունենում պիտակներ: Սննդային հավելումների տեղափոխումը գործարանային փաթեթավորումից այլ տարողությունների մեջ պահելու նպատակով չի թույլատրվում:

2.8.4. Օժանդակ նյութերը պահվում են չոր, լավ օդափոխվող, կողմնակի հոտեր չունեցող, ամբարային վնասատուներով չախտահարված սենքերում:

2.8.5. Պահեստում մթերքը դասավորում են հատակից 10 սմ-ից ոչ պակաս բարձրություն ունեցող տակդիրների վրա: Չի թույլատրվում ջրամատակարարման խողովակների և ջեռուցման սարքավորումների տեղադրումը մոտակայքում:

2.8.6. Համեմունքները պահվում և տեղափոխվում են փաթեթավորված վիճակում:

2.8.7. Չի թույլատրվում համեմունքները պահել հոտավետ նյութերի հետ:

2.8.8. Սորուն հումքը օգտագործելուց առաջ անցկացնում են մետաղորսիչի միջով:

2.8.9. Կազմակերպություն ներմուծված բուսական յուղը լաբորատորիայի կողմից ենթարկում է ստուգման ոսկեգույն ստաֆիլակոկի նկատմամբ և պահվում անթափանց, ամուր փակված, կնքված տարողությունում, որի ծորակը տեղադրվում է տարողության հատակից ոչ բարձր:

2.8.10. Սերուցքային կարագը և մելանժը պահվում է սառցախցիկներում դարակաշարերի վրա՝ համաձայն նորմատիվ փաստաթղթերի պահանջների:

2.8.11. Քացախաթթվով շշերը պահվում են հյուսված զամբյուղների կամ փայտյա արկղերի մեջ՝ չոր սառը տեղում:

2.8.12. Աղը պահվում է 75%-ից ոչ ավելի օդի հարաբերական խոնավություն ունեցող, փակվող հատուկ պահեստային սենքում:

2.8.13. Աղի պահեստարանները պահպանում են աղը մթնոլորտային տեղումներից, գրունտային ջրերից և մեխանիկական աղտոտվածությունից (ավազ, փոշի և այլն) և բացառում աղի կորուստը:

2.8.14. Աշխատատեղում աղի պահումը կատարվում է հատուկ բունկերներում, արկղերում և այլ տարողություններում՝ աղը աղտոտումը բացառող պայմաններում:

2.8.15. Սառույցի պատրաստման համար օգտագործվող ջրի որակը համապատասխանում է «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

Քլորային սառույցի օգտագործման համար օգտագործում են քլորակիր՝ քլորի զանգվածային մասը 25%-ից ոչ պակաս:

2.8.16. Սառույցի ծածկման համար օգտագործվող բրեզենտը լինում է մաքուր և պահվում սառցապահեստարանի մոտակայքում:

2.8.17. Ձկան սառեցման և աղային լուծույթի համար օգտագործվող բնական կամ արհեստական սառույցը համապատասխանում է խմելու ջրին ներկայացվող պահանջներին:

2.8.18. Աղի և սառույցի պահեստներում աշխատողները օգտագործում են հատուկ կոշիկներ և պարագաներ:

 

2.9. Ձկնորսարան

 

2.9.1. Ձկնորսության համար նախատեսված հատվածի ողջ մերձափնյա տարածքը ցանկապատվում և հարթեցվում է:

2.9.2. Ուռկանների չորացման համար նախատեսված հրապարակներում տեղադրում են կախիչներ:

2.9.3. Ձկնորսարաններում պահեստները, ծածկերը և այլ արտադրական ու կենցաղային կառույցները տեղակայվում են ափի պինդ գրունտ ունեցող, բարձրադիր, ջրով չծածկվող տարածքում:

 

2.10. Ձկան ընդունման և մասնատման արտադրամասեր

 

2.10.1. Կազմակերպության ձկան ընդունման արտադրամասը պետք է լինի կոյուղացված: Ձկան ընդունման հրապարակի հատակը լինում է ասֆալտապատված և ունենում թեքություն դեպի ջրահեռացման համակարգը: Չի թույլատրվում ընդունման հրապարակի օգտագործումը որպես նավամատույց՝ տնտեսական կարիքների համար:

2.10.2. Ձկան ընդունման հրապարակը, հատկապես ձկնորսության ժամանակաշրջանում, ենթարկվում է ամենօրյա մաքրման, ախտահանման՝ քլորակրի 2%-ոց կամ դրան համարժեք այլ ախտահանիչ լուծույթներով, ապա լվացվում՝ մաքուր ջրով:

2.10.3. Ձկան ընդունման հրապարակի ստորին տարածությունը պահվում է մաքուր վիճակում և պարբերաբար ենթարկվում ախտահանման: Չի թույլատրվում աղբը և թափոնները թափել հարթակի տակ:

2.10.4. Ձկան բեռնաթափման ժամանակ ձեռնարկում են միջոցառումներ այն կեղտոտումից և մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար:

2.10.5. Բեռնման-բեռնաթափման աշխատանքները առավելագույնս մեքենայացվում են (ամբարձիչներ, տելֆերներ, ձկնապոմպեր, ավտոկառեր և այլն):

2.10.6. Արտադրամասի հատակը պարբերաբար մաքրվում է արտադրական թափոններից, լվացվում հոսող ջրով և ախտահանվում: Պատերը և ծածկույթները ենթարկվում են մաքրման:

2.10.7. Մինչև մասնատումը ձուկը տեղադրում են հատուկ բունկերներում կամ հատակից 30 սմ-ից ոչ պակաս բարձրությամբ տակդիրների վրա: Չի թույլատրվում ձկան տեղադրումը գետնի վրա:

2.10.8. Մասնատման սեղանների լվացումը կատարվում է անհրաժեշտության դեպքում: Մեքենաները մաքրվում են հերթափոխի ընթացքում 1 անգամից ոչ պակաս:

2.10.9. Խոշոր ձկան լվացման համար օգտագործվում են հատուկ հարմարանքներ, այդ թվում՝ ցնցուղով խոզանակներ, սպունգներ և այլն:

2.10.10. Մասնատումից հետո ձուկը լորձից, արյունից, ներքին օրգանների մնացորդներից լավ լվացվում է հոսող ջրով (ջերմաստիճանը 15-180C-ից ոչ բարձր) և պահվում սառեցնող բունկերներում կամ ծածկվում սառույցով՝ համաձայն արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգի պահանջների կամ անմիջապես տեղափոխվում հետագա տեխնոլոգիական մշակման:

2.10.11. Սննդային թափոնների յուրաքանչյուր տեսակ հավաքվում է առանձին արկղերի մեջ: Թափոնների պահման տևողությունը 1,5 ժամից չպետք է գերազանցի: Հավաքված թափոնները անմիջապես ուղարկվում են հետագա մշակման կամ սառեցման:

2.10.12. Անհապաղ մշակման հնարավորության բացակայության դեպքում թափոններով տարաները, անկախ դրանց լցվածության աստիճանից, տեղադրվում են սառցախցիկի մեջ՝ 0-50C ջերմաստիճանի պայմաններում: Թափոնների պահման տևողությունը չպետք է գերազանցի 4 ժամը:

2.10.13. Որպես անասնակեր նախատեսված ձկան թափոնները պահվում են հատուկ մակնշված, կափարիչով ամուր փակվող տարաներում և արտադրամասից հեռացվում հերթափոխի ընթացքում 1 անգամից ոչ պակաս:

 

2.11. Ձկան մշակումը սառեցմամբ

 

2.11.1. Պաղեցված ձուկ պատրաստելիս օգտագործվում է մասնատված սառույց (բնական կամ արհեստական): Մասնատումից առաջ սառույցը լվանում են:

2.11.2. Ձուկը սառեցնելուց և պաղեցնելուց առաջ լավ լվացվում է հոսող ջրով (ջերմաստիճանը 150C-ից ոչ բարձր):

2.11.3. Թույլատրվում է ձուկը պատել սննդարդյունաբերության մեջ օգտագործվող հատուկ պաշտպանիչ ծածկույթով՝ կանխելով սառեցված ձկան ճարպի օքսիդացման գործընթացները և չորացումը՝ սառնարանում պահման ժամանակ:

2.11.4. Վերնիճված (գլազուրապատված) ավազաններում ջուրը փոխվում է աղտոտման դեպքում, սակայն ոչ պակաս, քան օրը մեկ անգամ՝ միաժամանակ մաքրելով ավազանները:

2.11.5. Մթերքի ընդունման համար նախապատրաստված սառցախցիկները անհրաժեշտ է սառեցնել մինչև պահման համար նախատեսված ջերմաստիճանը՝ համաձայն արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգի պահանջների:

2.11.6. Ձկան և ձկնամթերքի պահման խցիկները (տրյում) ապահովում են խոնավության և ջերմաստիճանի չափման սարքավորումներով:

2.11.7. Պահման խցիկներում (տրյում) օդի ջերմաստիճանի նկատմամբ հսկողությունը կատարվում է ամեն օր (օրը 2 անգամից ոչ պակաս)՝ օգտագործելով գրանցող, ինքնագրող սարքեր կամ ստուգված ջերմաչափեր, տեղադրված սառցախցիկի կենտրոնական մասում՝ հատակից 1.5-1.8մ բարձրության վրա:

2.11.8. Օդի հարաբերական խոնավության հսկողությունը պահման խցիկներում կատարվում է շաբաթը մեկ անգամից ոչ պակաս՝ չափիչ սարքերով (պսիխրոմետր, հիգրոմետր, հիգրոգրաֆ և այլն):

Պահման խցիկներում օդի հարաբերական խոնավության և ջերմաստիճանի ցուցանիշների նկատմամբ հսկողության վերաբերյալ կատարվում են համապատասխան գրանցումներ:

2.11.9. 5000 տոննա տարողությամբ սառնարաններում բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման համար նախատեսվում է փակ հենահարթակներ:

2.11.10. Սննդի համար ոչ պիտանի արտադրանքը պահվում է առանձին սենքում՝ տեխնիկական նպատակով օգտագործելու կամ ոչնչացնելու համար:

2.11.11. Փչացման տեսանելի երևույթներով, բորբոսով ախտահարված, տվյալ արտադրանքին ոչ բնորոշ կամ կողմնակի հոտով, ինչպես նաև աղտոտված վիճակում և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների այլ շեղումներով ստացված արտադրանքը, ընդունվում է միայն ժամանակավոր պահման նպատակով:

2.11.12. Ձկնարտադրանքի համար անհրաժեշտ օդափոխություն և կրծողների դեմ պայքարի արդյունավետությունը ապահովելու նպատակով սառնարաններում պահեստավորումը կատարվում է պատից 50 սմ հեռավորության և հատակից 20 սմ-ից ոչ պակաս բարձրության վրա:

2.11.13. Խցիկների, միջանցքների մաքրումը կատարվում է ըստ դրանց աղտոտվածության, բայց ոչ ուշ, քան 1 անգամ հերթափոխի ընթացքում:

2.11.14. Մարտկոցից «Ձնե մուշտակների» հեռացումը կատարվում է ըստ դրա քանակի ավելացման, բայց ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ, իսկ օդասառեցուցիչներից՝ 24 ժամը մեկ անգամ:

 

2.12. Աղադրված արտադրանքի արտադրություն

 

2.12.1. Աղադրման արտադրամասի գույքը (արկղեր, սայլեր) մակնշվում է, ամեն օր լվացվում և շաբաթը 1 անգամ ախտահանվում:

2.12.2. Յուրաքանչյուր դատարկումից հետո տաքարները, ավազանները, գույքը մանրակրկիտ լվացվում է աղաջրի մնացորդներից, ճարպից, ճարպային աղերից, ստուգվում անջրաթափանցելիությունը:

2.12.3. Հողում ընկղմված աղադրման, հալեցման, թրջման համար նախատեսված տաքարների պատերը հողից բարձր են լինում 50սմ-ից ոչ պակաս:

2.12.4. Օգտագործված աղաջրի և լվացման ջրերի մնացորդների լրիվ հեռացումը ապահովելու համար տաքարի հատակը ունենում է թեքություն դեպի հավաքող անցքը:

2.12.5. Տաքարներում ձկների աղադրումով և բեռնաթափումով զբաղվող աշխատողները կրում են հատուկ համազգեստ:

2.12.6. Ձկան բեռնաթափումից հետո տաքարներում մնացած կողմնակի հոտ չունեցող, 2-3 միավորից ոչ ավելի թթվայնությամբ աղաջուրը մաքրումից հետո (ֆիլտրացիա) կարող է կրկնակի անգամ օգտագործվել՝ լաբորատորիայի ներկայացրած եզրակացության առկայության դեպքում:

2.12.7. Տաքարների մամլիչները պատրաստվում են աղաջրի նկատմամբ կայուն նյութերից, հեշտությամբ ենթարկվում են մաքրման և ախտահանման, ունենում են բռնակներ:

2.12.8. Աղադրման, թրջման և հալեցման համար նախատեսված տարողությունները ապահովվում են խառնիչով միացված հոսող տաք և սառը ջրով:

2.12.9. Տարողություններից արտահոսքը ապահովող խողովակը ունենում է փակման կափույր:

2.12.10. Ձկան աղադրման համար օգտագործվում են քայքայման նկատմամբ կայուն մետաղներից, պոլիմերային կամ այդ նպատակի համար նախատեսված այլ նյութերից պատրաստված բեռնարկղեր:

2.12.11. Ձկան աղադրման ժամանակ աղաջրի մաքրումը, սառեցումը և խտացումը իրականացվում է համաձայն արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգների պահանջների:

2.12.12. Ձկան հալեցման, աղադրման և թորշման համար օգտագործվող դարակաշարերը լինում են հատակից 40 սմ-ից ոչ պակաս բարձրության վրա:

 

2.13. Պրեսերվների արտադրություն

 

2.13.1. Բացառությամբ հիմնական (հումքի, կտրատող, կշռաբաշխող, փաթեթավորող, սոուսների և լցվածքների պատրաստման) արտադրական բաժիններից, պրեսերվների արտադրությունում՝ կախված տեխնոլոգիական գործընթացից, լինում են նաև հետևյալ օժանդակ տեղամասերը. դատարկ բանկաների լվացման ու ախտահանման, սպասքի ու ներարտադրամասային տարայի լվացման, բանջարեղենի մշակման, սառեցվող սենք՝ հումքի կարճաժամկետ պահման համար, օժանդակ նյութերի և տարայի պահման սենք, 0-ից մինչև մինուս 80C ջերմաստիճան ապահովող սառցախցիկ՝ պատրաստի արտադրանքի պահման համար, աղաջրի կենտրոնացված պատրաստման բաժին (աղաջրի պատրաստումն ու մատակարարումը լինում է մեքենայացված):

2.13.2. Սոուսով և լցվածքով պրեսերվների պատրաստման գործընթացը առավելագույն ձևով մեքենայացվում է:

2.13.3. Սառեցված հումքի պահումը ջրի մեջ չի թույլատրվում:

2.13.4. Վերադարձված դատարկ և ձկնամթերքով լի տարաները պահում են հատակից 40 սմ-ից ոչ պակաս բարձրությամբ դարակաշարերի վրա: Ձկով տարաները (ջրի հոսքը ապահովող անցքերով) դասավորում են մեկ շարքով:

2.13.5. Համեմված աղային լցվածքը խառնում են քացախաթթվի հետ էմալապատ կամ կոռոզիայի չենթարկվող մետաղյա ամանի մեջ:

2.13.6. Պահածոյացումից հետո պրեսերվը 2 ժամից ավելի չի պահվում արտադրական սենքում և որոշակի խմբաքանակ հավաքվելուց հետո տեղափոխվում է սառնարան՝ հասունացման համար, 0-ից մինչև մինուս 80C ջերմաստիճանում:

 

2.14. Պահածոների արտադրություն

 

2.14.1. Պահածոների արտադրության հիմնական մասը կատարվում է սոուսի եփման, մանրէազերծման, գույքի ու տարայի լվացման առանձին բաժիններով, ինչպես նաև հումքի, տապակման, սպիտակեցման և կշռաբաշխման տեղամասերով ապահովված ընդհանուր սենքում:

2.14.2. Պահածոների արտադրությունը թույլատրվում է միայն յուրաքանչյուր հերթափոխի ընթացքում մանրէաբանական հսկողություն իրականացնող կազմակերպություններում:

2.14.3. Պահածոների մանրէազերծումը կատարվում է ավտոկլավների միջոցով, որոնց աշխատանքային ռեժիմը համապատասխանում է դրանց շահագործման հրահանգին:

2.14.4. Ջերմաստիճանի գրանցման փաստաթղթերի պահումը լաբորատորիայում, որպես հաշվառման փաստաթուղթ, 6 ամսով գերազանցում է պահածոների պահմանը ներկայացվող երաշխիքային ժամկետը: Ջերմաստիճանի գրանցման փաստաթղթերում նշվում է պահածոյի անվանումը, ավտոկլավացման հերթական համարը, հերթափոխը, մանրէազերծման ռեժիմը, սարքը աշխատացնողի ազգանունը:

2.14.5. Արտահանվող արտադրանքի մանրէազերծվածության արդյունավետությունը պարբերաբար ստուգվում է հետևյալ ընտրանքային եղանակներով.

 գաղտնի տեստ՝ 370C յոթ օրվա ընթացքում կամ 350C տասը օրվա ընթացքում,

 տարայի արտաքին տեսքի զննում և արտադրության լաբորատորիայում դրա պարունակության մանրէաբանական հետազոտություն:

2.14.6. Պահածոների փաթեթավորման ամբողջականության արդյունավետության ստուգման նպատակով վերցվում են նմուշներ՝ համաձայն սահմանված կարգի:

2.14.7. Արտադրանքի արտահանման դեպքում, պահածոյացման արդյունավետության ստուգման նպատակով, յուրաքանչյուր պահածոյացնող մեքենայից 30 րոպե ընդմիջումով վերցվում է 2-ական տարա: Ստուգվում է տարաների, բանկաների վնասվածքները:

2.14.8. Միևնույն պայմաններում ջերմային մշակման ենթարկված բանկաները ունենում են տարբերիչ նշան՝ յուրաքանչյուր խմբաքանակի համար:

2.14.9. Օգտագործված յուղերը և մնացած լցվածքները ամեն օր աշխատանքից հետո համակարգից դատարկվում են, իսկ սարքավորումները (համակարգերը և լցվածքի մեքենաները)՝ լվացվում տաք ջրով, լվացող և ախտահանիչ նյութերով, այնուհետև պարզաջրվում տաք ջրով:

2.14.10. Պահածոները պահում են նորմատիվ փաստաթղթերով սահմանված համապատասխան ռեժիմ (ջերմաստիճան, օդի խոնավություն) ապահովող չոր պահեստային սենքում: Խոտանը և բոմբաժի ենթակա պահածոները պահվում են առանձին սենքոմ:

 

2.15. Խոհարարական արտադրություն

 

2.15.1. Խոհարարական արտադրությունը ունենում է հետևյալ սենքերը կամ բաժինները. հումքի (պահպանման, ապափաթեթավորման, հալեցման և կտրտման), բանջարեղենի պահման և վերամշակման, ալյուրի մաղման և խմորի պատրաստման, երշիկի և նրբերշիկի ապխտման, ձկան տապակման և եփման, ձկան սառեցման, լցվածքով ճաշատեսակի պատրաստման, խճողակի, սոուսների և լանսպիգների պատրաստման, օժանդակ նյութերի պահման, արտադրանքի փաթեթավորման, սառնարանային խցիկ՝ հումքի վերամշակումից առաջացած թափոնների պահման համար, ներարտադրամասային գույքի և տարայի լվացման, պատրաստի արտադրանքի հետադարձ տարայի լվացման:

2.15.2. Հավկիթի մշակումը կատարվում է առանձին սենքում՝ հատուկ մակնշված տարաներում: Հավկիթները ստուգվում են օվոսկոպով, լվացվում 0.5%-ոց կալցիումացված սոդայի տաք լուծույթով, ախտահանվում 0.5%-ոց քլորամինի, 2%-ոց քլորակրի կամ դրանց համարժեք ախտահանող այլ լուծույթներով և լվացվում հոսող սառը ջրով՝ 5 րոպե տևողությամբ, որից հետո տեղադրվում մաքուր տարայի մեջ: Արտադրամասում չմշակված հավկիթի պահումը չի թույլատրվում:

2.15.3. Նախնական մաքրումից հետո կանաչեղենը և բանջարեղենը նորից մաքրում և լվանում են: Առանց կտրատելու մաքուր բանջարեղենը փակ տարողություններում պահվում է 2-3 ժամից ոչ ավելի:

2.15.4. Տապակման, եփման և թխման ժամանակ արտադրանքի ներսում ջերմաստիճանը լինում է 800C-ից ոչ ցածր:

2.15.5. Տապակումից հետո մթերքը պաղեցնում են մինչև 200C ջերմաստիճանը և անմիջապես չափածրարում:

2.15.6. Ձկնաալրային արտադրանքի արտադրությունում անհրաժեշտ է ալյուրը մաղել՝ երկաթամագնիսային մասնիկներից և այլ խառնուրդներից ազատվելու համար:

2.15.7. Երշիկի եփումից հետո բատոնի ներսում ջերմաստիճանը լինում է 800C ջերմաստիճանից ոչ ցածր, իսկ ապխտումից հետո՝ 45-500C:

2.15.8. Երշիկի լցոնումից հետո սարքավորումները լրիվ կազմատվում և մաքրվում են: Գլանը լվացվում և ճարպազրկվում է: Բաժնաչափիչի դժվարությամբ կազմատվող մասերը 2-ից 3 անգամ լվացվում են լվացող, ախտահանող լուծույթներով, այնուհետև՝ լվացվում ջրով:

2.15.9. Պատրաստի արտադրանքի և կիսապատրաստվածքների պահումը և իրացումը կատարվում է «Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման ժամկետները և պայմանները» N 2-III-4.4-01 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջներին համապատասխան:

2.15.10. Չի թույլատրվում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացումը կափարիչ չունեցող և չկապարակնքված տարաներով:

 

2.16. Ձկան խճողակի արտադրություն

 

2.16.1. Սննդային ձկնային խճողակի պատրաստման համար օգտագործվում է 0-50C ջերմաստիճանի ձուկ:

2.16.2. Ձկան խճողակը անմիջապես կշռաբաշխում և սառեցնում են կամ փոխադրում խոհարարական արտադրություն:

2.16.3. Հավելումներով խճողակը լավ խառնվում է 4-7 րոպե՝ կախված տեսակից: Խճողակի ջերմաստիճանը լինում է 100C-ից ոչ բարձր:

2.16.4. Խճողակը կայունացնող նյութերի խառնուրդը պատրաստվում է նախօրոք և պահվում ամուր փակվող տարողություններում՝ չոր, սառը տեղում:

 

2.17. Եփած արտադրանք խեցգետնակերպերից

 

2.17.1. Խեցգետնակերպերը եփելուց անմիջապես հետո պաղեցվում են:

2.17.2. Կեղևահանումը և խեցազատումը կատարվում է պահպանելով սանիտարահիգիենիկ պայմանները:

2.17.3. Կեղևահանումից կամ խեցազատումից հետո եփված արտադրանքը անմիջապես սառեցնում են կամ պահում պաղեցված վիճակում:

 

2.18. Ապխտած արտադրանքի արտադրություն

 

2.18.1. Ապխտման արտադրությունը բացի տեխնոլոգիական գործընթացների իրականացման հիմնական սենքերից՝ հալեցման, կտրտման, աղադրման և հարթման, թրջման, ապխտման, ունենում է հետևյալ առանձին սենքերը.

 աղաջրի պատրաստման, հումքի օրական պահման պաղեցվող սենք, պատրաստի արտադրանքի փաթեթավորման, պատրաստի արտադրանքի ժամանակավոր պահման սառնարան, հետադարձ տարայի մշակման, տարաների չորացման և պահման, տարայի պահեստ՝ դրա վերանորոգման համար անհրաժեշտ տեղամասով,

 վառելանյութի և թեփի պահման, ինչպես նաև ախտահանող ու լվացող նյութերի և ապխտող հեղուկի,

 օժանդակ և փաթեթավորող նյութերի պահման:

2.18.2. Ապխտող խցիկները ապահովվում են օդափոխության մեխանիկական արտաձիգ համակարգով, ունենում ամուր փակվող դռներ և դռնանցքեր:

2.18.3. Չի թույլատրվում ներկված, լաքապատված, սոսնձված կամ այլ քիմիական նյութերով պատված փայտի այրումը ծխի ստացման նպատակով:

2.18.4. Շամփուրները և փայտաձողերը մանրակրկիտ մաքրվում են, լվացվում՝ 1-2%-ոց կալցիումացված սոդայի տաք լուծույթով հերթափոխի ընթացքում 1 անգամ: Ապխտող խցիկները և ցանցերը ամբողջական մաքրման են ենթարկվում շաբաթը 1 անգամ:

2.18.5. Ապխտող խցիկներում ջերմաստիճանը և խոնավությունը ստուգելու համար տեղադրվում են հեռակառավարվող ստուգիչ-չափիչ և գրանցող սարքավորումներ (ջերմաչափ, խոնավաչափ և պսիխրոմետր): Տաք ապխտման ենթարկվող ձկան ներսում ջերմաստիճանը լինում է 800C-ից ոչ ցածր:

2.18.6. Պատրաստի արտադրանքը արագ պաղեցնում են՝ 200C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, ապա փաթեթավորում և տեղափոխում սառցախցիկներ: Տաք ապխտման ձուկը մինչև իրացումը պահում են +20C-ից մինչև -20C ջերմաստիճանում, սառը ապխտմանը՝ 0-ից մինչև -50C ջերմաստիճանում:

2.18.7. Տաք ապխտման ձկան պահման ժամկետը՝ ապխտման խցիկից հանելուց հետո մինչև սառեցումը, չպետք է գերազանցի 12 ժամը: Ձկան սառեցումը կատարվում է -180C-ից ոչ բարձր ջերմաստիճանում՝ պաղեցումից անմիջապես հետո:

2.18.8. Ապխտած ձկան փաթեթավորման համար նախատեսվում են անցքերով արկղեր:

2.18.9. Մանր փաթեթավորմամբ ապխտած բալիկի (կտորներ, պատառիկներ) արտադրման ժամանակ ամբողջ գույքը ունենում է իր մակնշումը:

2.18.10. Կտորների տեղադրման համար օգտագործվում են պատառաքաղներ և բահիկներ:

2.18.11. Մասնատման սեղանները, տախտակները, որոնք օգտագործվում են կտորների մաքրման ժամանակ, լվացվում են 0.5%-ոց կալցիումացված սոդայի տաք լուծույթով, ախտահանվում, ողողվում և չորացվում:

2.18.12. Հումքի ներկրումը արտադրություն և պատրաստի արտադրանքի դուրս բերումը իրականացվում է տարբեր մուտքերով և վերելակներով:

2.18.13. Տաք ապխտման ենթարկված պատրաստի արտադրանքի պահումը, իրացումը և տեղափոխումը կատարվում է «Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման ժամկետները և պայմանները» N 2-III-4.4-1 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջների համապատասխան:

 

2.19. Թորշոմած և չորացրած ձկնամթերքի արտադրություն

 

2.19.1. Արհեստական պայմաններում թորշման համար նախատեսված բաժնի հիմնական սենքերից բացի նախատեսվում են հետևյալ առանձնացված բաժինները.

 փաթեթավորման,

 պատրաստի արտադրանքի տեսականուց կախված պահման խցիկներ՝ պահանջվող ջերմային ռեժիմով,

 գույքի և տարայի մշակման բաժին:

2.19.2. Արհեստական պայմաններում ձկան թորշման համար նախատեսված փակ սենքերի պատերը, առաստաղը լինում են հարթ և հեշտությամբ մաքրվում:

2.19.3. Արհեստական պայմաններում ձկան թորշման համար նախատեսված խցիկներն ապահովվում են հեռակառավարվող ստուգիչ-չափիչ սարքավորումներով:

2.19.4. Բնական պայմաններում ձկան թորշմումը կատարվում է կախիչների վրա կամ ծածկի տակ:

2.19.5. Բնական պայմաններում թորշման համար նախատեսված տարածքը լինում է ցանկապատված, հարթ, ունենում է թեքություն՝ մթնոլորտային տեղումների հեռացման համար: Ձկան լվացումը և մաքրումը այդ տարածքում չի թույլատրվում:

2.19.6. Կախիչներից կախված ձկների ստորին շարքերը հատակից գտնվում են 0.8 մ-ից ոչ պակաս բարձրությամբ:

2.19.7. Ցանցերը, շամփուրները և փայտաձողերը յուրաքանչյուր դատարկումից հետո ենթարկվում են մանրակրկիտ մաքրման և լվացվում 1-2%-ոց կալցիումացված սոդայի տաք լուծույթով, այնուհետև շոգեհարվում: Ցանցերը, շամփուրները և փայտաձողերը պատրաստվում են սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից:

2.19.8. Պատրաստի արտադրանքը դասավորում են սեղանների վրա հատակից 50 սմ-ից ոչ պակաս բարձրության վրա: Լայնակույտերով ձուկը ծածկում են բրեզենտով: Լայնակույտերով ձկան գիշերային պահումը չի թույլատրվում:

2.19.9. Թորշոմած արտադրանքի պահումը իրականացվում է պաղեցվող սենքում՝ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող ջերմաստիճանի և օդի հարաբերական խոնավության պայմաններում:

2.19.10. Չորացրած ձկնամթերքի արտադրման ժամանակ չորացնող խցիկներում հետևում են օդի մաքրությանը, իսկ ցանցերը և թավաները ենթարկում մանրակրկիտ սանիտարական մշակման:

 

2.20. Ձկնկիթի արտադրություն

 

2.20.1. Ձկնկիթի արտադրամասը տեղակայվում է առանձնացված սենքում՝ ապահովելով տեխնոլոգիական գործընթացների հաջորդականությունը: Ձկնկիթի արտադրումը բանկաներում և տակառներում լինում է առանձնացված:

2.20.2. Ձկնկիթի արտադրությունում արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը լինում են մեկուսացված:

2.20.3. Ձկան մասնատման և ձկնկիթի հեռացման համար նախատեսված սեղանները անջրաթափանց են, հեշտությամբ մաքրվում և լվացվում են (չժանգոտող մետաղ, մարմար և այլն):

2.20.4. Թաղանթով ձկնկիթի և ձկնկիթի ծակոտման բաժինները ապահովում են լվացարաններով՝ խառնիչի միջոցով միացված տաք և սառը ջրամատակարարմամբ, տեղադրում են ձեռքերի և գույքի ախտահանման համար ախտահանիչ լուծույթով տարողություններ:

2.20.5. Ձկնկիթի արտադրությունում օգտագործվում են տեղային արհեստական լուսավորությունով ապահովված, թափանցիկ, ստուգման սեղաններ՝ սպիտակ և օտար մասնիկների հեռացման համար:

2.20.6. Ձկնկիթը հավաքվում է մաքուր տարողություններում և տեղափոխվում արտադրամաս սառեցված վիճակում (00C):

2.20.7. Ձկնկիթի պատրաստման համար օգտագործվում է միայն եռացրած-սառեցրած աղաջուր, բոված աղ:

2.20.8. Աղ անելիս ձկնկիթը համտեսելու համար օգտագործվում են պլաստմասսայից պատրաստված բահիկներ կամ պատառաքաղներ, որոնք յուրաքանչյուր օգտագործումից հետո ախտահանվում են:

2.20.9. Չի թույլատրվում ձկնկիթը լցնել օգտագործված տակառի մեջ:

2.20.10. Տարան (բանկա), ձկնկիթ լցնելուց առաջ, մանրակրկիտ լվացվում և մշակվում է սուր գոլորշիով կամ շիկացվում չորացնող պահարանում: Քաթանե պարկերը և անձեռոցիկները մանրակրկիտ լվանում և եռացնում են: Լվացված և պարաֆինացված տակառները պատում են մագաղաթաթղթով:

2.20.11. Ձկնկիթի տեղադրումից մինչև պաստերացումը ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի 2 ժամը:

2.20.12. Փաթեթավորված և խցանափակված ձկնկիթը անմիջապես տեղադրում են սառնախցիկ՝ պահման համար:

2.20.13. Քաթանե ֆիլտրերը, որոնք օգտագործվում են սպիտակուցային ձկնկիթի դոնդող առաջացնող թաղանթ պատրաստելու համար, օգտագործելուց հետո մաքրվում են, իսկ օգտագործելուց առաջ՝ եռացվում:

2.20.14. Սենքերը, սարքերը և սպասքը մշակվում և ախտահանվում են ամեն օր աշխատանքից հետո:

 

2.21. Ջրատարրալուծիչների, վիտամինների և բժշկական ձկան յուղերի արտադրություն

 

2.21.1. Ձկան յուղերի, վիտամինների և ջրատարրալուծիչների արտադրությունում, բացի հիմնական արտադրական սենքերից, նախատեսվում են տարաների, հումքի, կիսապատրաստվածքների և պատրաստի արտադրանքի պահման, բնական լուսավորություն չունեցող, առանձնացված սենքեր, որոնք ապահովում են պահման ռեժիմները համաձայն տեխնոլոգիական հրահանգների պահանջների:

2.21.2. Յուղերի նստեցման, հալեցման և զտման համար օգտագործվող սարքավորումները յուրաքանչյուր արտադրական փուլից հետո մաքրում, լվանում և ախտահանում են: Լվացման ջրերը հեռացնում են յուղակլանիչների միջոցով:

2.21.3. Բժշկական յուղերի և վիտամինների արտադրման գործընթացը առավելագույն ձևով հերմետիկացվում է և կատարվում ընդհանուր օդափոխանակության համակարգով ապահովված սենքում, իսկ սարքերը ունենում են կազմատվող կափարիչներ: Սարքերի, ցիստեռնների և խողովակաշարերի լվացման գործընթացը առավելագույն ձևով մեքենայացվում է:

2.21.4. Համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի, կազմակերպությունում նոր տեսակի ձկնամթերքի արտադրությունը կարող է ներդրվել միայն սանիտարահիգիենիկ փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում:

 

3. ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ

 

3.1. Ընդհանուր հետազոտում

3.1.1. Վերահսկողությանն են ենթարկվում
.
 

 ափահանման և առաջին վաճառքի պայմանները,

 ձկնամշակման կազմակերպությունները,

 մեծածախ և աճուրդային շուկաները,

 մակնշումը, պահման պայմանները, տեղափոխումը:

 

3. 2. Հատուկ հսկողություն

 

3.2.1. Զգայորոշման հսկողություն

3.2.1.1. Ձկնամթերքի զգայորոշման հսկողությունը իրականացվում է համաձայն նորմատիվ փաստաթղթերի պահանջների:

3.2.1.2. Զգայորոշման հսկողության ընթացքում սննդում օգտագործելու համար ոչ պիտանի ձկնամթերք հայտնաբերելիս ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ այդ ապրանքատեսակը ոչնչացնելու նպատակով:

3.2.1.3. Ձկնամթերքի թարմության կասկածի դեպքում, զգայորոշման հսկողությունը համալրվում է նաև քիմիական կամ մանրէաբանական հետազոտությամբ:

3.2.2. Քիմիական հետազոտություն

3.2.2.1. Ձկնամթերքի քիմիական հետազոտությունը իրականացվում է համաձայն նորմատիվ փաստաթղթերի պահանջների:

3.2.3. Ջրային միջավայրից արտադրանքի մեջ թափանցող թունավոր նյութերի քանակը համապատասխանում է «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարահամաճարակային կանոններ և նորմեր N 2-III-4.9-01-2003 (ՌԴ ՍանՊին 2.3.2.1078-01)-ի պահանջներին:

3.2.4. Մանրէաբանական հետազոտություն

3.2.4.1. Ձկնամթերքի մանրէաբանական հետազոտությունը իրականացվում է «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարահամաճարակային կանոններ և նորմեր N 2-III-4.9-01-2003 (ՌԴ ՍանՊին 2.3.2.1078-01)-ի պահանջների համաձայն:

3.2.5. Մակաբույծների առկայության վերաբերյալ հետազոտություն

3.2.5.1. Ձկնամթերքը մինչև սպառման կամ արտադրություն ուղարկելը ենթարկվում է զննման՝ տեսանելի մակաբույծների հայտնաբերման նպատակով:

3.2.5.2. Չի թույլատրվում մակաբույծներով վարակված ձկան կամ նրա առանձին մասերի վաճառքը:

3.2.6. Որակի հավաստագիր և առողջության սերտիֆիկատ (Health Sertificate)

3.2.6.1. Կազմակերպությունը երաշխավորում է արտադրվող արտադրանքի համապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերի և «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի N 2-III-4.9-01-2003 (ՌԴ ՍանՊին 2.3.2.1078-01)-ի պահանջներին:

3.2.6.2. Երկրի ներսում արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակ ուղեկցվում է որակը հաստատող հավաստագրերով:

3.2.6.3. Արտահանվող արտադրանքը ուղեկցվում է առողջության սերտիֆիկատով (Health Sertificate):
 

3.3. Մակաբույծների առկայությամբ ձկնամթերքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ
 

3.3.1. Ափամերձ ձկնամշակման կազմակերպություններում մակաբույծների առկայության վերաբերյալ փորձաքննությունն իրականացվում է արտադրական լաբորատորիայի կողմից կամ հավատարմագրված այլ լաբորատորիաների կողմից, իսկ ընտրանքային կարգով՝ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից:

3.3.2. Ձկան մշակման ընթացքում հայտնաբերված կողմնակի ներառումները (խեցգետնիկ, մակաբույծ, թրթուր) առավելագույն չափով հեռացվում են: Եթե չի հաջողվում ձուկը լիովին մաքրել կողմնակի ներառումներից, այն ուղարկվում է համապատասխան կազմակերպություն՝ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով:

3.3.3. Վարակիչ հիվանդություններով կամ մակաբույծներով ախտահարված ձկան վերամշակման ընթացքում պահպանում են հետևյալ կանոնները.

 ձուկը կամ դրա մասերը, ինչպես նաև մնացորդները չթափել ջրամբար,

 տնային կենդանիներին չկերակրել մակաբույծներով ախտահարված ձկով և փորոտիքով,

 թարմ ձուկը, որի մաշկը ախտահարված է տրիխիդինայով, կոստինայով, ինտիոֆտրիրիուսով և այլնով, նախօրոք լվանալ տաք ջրով կամ կերակրի աղի 5 %-ոց լուծույթով, ապա՝ ջրով,

 ախտահարված ձկան մշակումից հետո կատարել արտադրամասի սարքերի, գույքի մաքրում և ախտահանում: Ձեռքերը լվանալ օճառով և ախտահանել 0.2 %-ոց քլորակրի կամ դրան համարժեք ախտահանող այլ նյութերով,

 ջերմային մշակման ժամանակ հետևել, որպեսզի ձուկը մանրակրկիտ եփվի և տապակվի՝ արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգների պահանջների համաձայն:

3.3.4. Ձկների նույնիսկ մեկ տեսակի մոտ դիֆիլոբոտրիումի և օպիստորխոզի թրթուրներով վարակվածություն հայտնաբերելու դեպքում, անկախ վարակվածության աստիճանից, տվյալ ջրամբարից որսած ամբողջ ձուկը համարվում է «պայմանական պիտանի»:

3.3.5. Չի թույլատրվում թարմ և պաղեցված, չվարակազերծված «պայմանական պիտանի» ձկան իրացումը հանրային սննդի և առևտրի կազմակերպություններից: Որսատեղում «պայմանական պիտանի» ձկան մշակման անհնարինության դեպքում այն ուղարկվում է մոտակա մշակման կետեր:

3.3.6. Մարդու սննդում և որպես անասնակեր օգտագործելու նպատակով ձկան պիտանիությունը որոշելիս ուշադրություն է դարձվում միայն ձկան մկանային հյուսվածքում տեղակայված մակաբույծներին: Մնացած դեպքերում հաշվի են առնվում նաև մաշկի մակերեսի, լյարդի, ձկնկիթի և կաթի մակաբույծները, եթե այդ մասերը օգտագործվելու են սննդում կամ որպես անասնակեր:

3.3.7. Խռիկներում, մյուս օրգաններում, հատկապես աղեստամոքսային համակարգում և մարմնի խոռոչում տեղակայված մակաբույծները պատճառ չեն հանդիսանում ձկան խոտանման կամ դրա կարգի իջեցման համար:

3.3.8. Եթե հետազոտության ընթացքում հայտնաբերվում է հելմինթների նույնիսկ մեկ կենդանի թրթուր, ապա չի թույլատրվում խմբաքանակի իրացումը առևտրի կազմակերպություններից: Ձուկը վարակազերծվում է:

3.3.9. Միքսոսպորիդներով ախտահարված ձուկը (մկանային հյուսվածքի փափկացում) որսից հետո արագ սառեցվում է, որպեսզի ձկան կազմվածքի խանգարումների արտահայտվելը հասցվեն նվազագույնի:

Հալեցումը կատարվում է շատ արագ (-20C-ից ոչ բարձր ջերմաստիճանում), իսկ հետագա ջերմային մշակումը (տապակում) կատարվում է բարձր ջերմաստիճանի պայմաններում (1600-1650C):

3.3.10. Կախված «պայմանական պիտանի» ձկան տեսակից և չափից, դրա օգտագործումը սննդում թույլատրվում է միայն համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջների համաձայն կատարված վարակազերծումից հետո:

3.3.11. Եթե հնարավոր չէ ապահովել սառեցման ռեժիմը, որը երաշխավորում է ձկան վարակազերծումը, այն սննդում օգտագործում են միայն աղադրումից, ջերմային մշակումից հետո կամ ձկան պահածոների տեսքով:

3.3.12. Ձկնամշակման կազմակերպություններում աշխատողների օպիստորխիսի և երիզորդների թրթուրներով վարակվելը կանխելու նպատակով կատարվում են կանխարգելիչ միջոցառումներ: Ձկնամշակմամբ զբաղվող անձնակազմը պահպանում է անձնական կանխարգելիչ միջոցառումները: Չի թույլատրվում համտեսել հում խճողակը և այլ ձկնային կիսապատրաստվածքներն ու ձկնկիթը, իսկ ձկան մշակումից ստացվող մնացորդները վարակազերծեն ժամանակին:

3.3.13. Ձկնամթերքի արտահանման ժամանակ առաջնորդվում են մակաբույծների հայտնաբերման տեսանելի զննման կանոններով, համաձայն Եվրոպական խորհրդի հանձնաժողովի թիվ 93 /140/ (ԵՀ) որոշման.

 տեսանելի մակաբույծներ համարվում են այն մակաբույծները կամ դրանց խումբը, որոնք ունեն ձկան հյուսվածքից հեշտությամբ տարբերակվող չափեր, գունավորում և կազմվածք,

 տեսողական հսկողություն՝ առանց օպտիկական կամ խոշորացնող միջոցների կիրառման ստուգումն է, չխախտելով ձկան կամ ձկնամթերքի ամբողջականությունը, մարդու աչքի համար բավարար լուսավորության պայմաններում: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է օգտագործել լրացուցիչ լուսավորություն,

 տեսողական հսկողությունը կատարվում է ներկայացուցչական քանակի նմուշներում:

 

4. ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

 

4.1. Փաթեթավորումը կատարվում է ձկնամթերքի աղտոտումը բացառող պայմաններում:

4.2. Փաթեթավորող նյութերը և տարաները պետք է.

 չխախտեն ձկնամթերքի զգայորոշման հատկությունները,

 պատրաստված լինեն սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից,

 լինեն բավականին ամուր:

4.3. Սառույցով պաղեցված արտադրանքի պահման տարան ունենում է ջրի հոսքը ապահովող անցքեր:

4.4. Չօգտագործված փաթեթավորման նյութերը պահվում են կազմակերպությունից դուրս գտնվող տարածքում և պաշտպանվում կեղտոտումից ու փոշուց:

4.5. Սննդամթերքի փաթեթավորման տարան պետք է համապատասխանի նորմատիվ փաստաթղթերի պահանջներին և ենթարկվի սանիտարական մշակման (մեխանիկական մաքրում, լվացում տաք ջրով՝ լվացող միջոցների օգտագործմամբ, ախտահանում, ողողում, չորացում)՝ համապատասխան լվացման բաժիններում:

 

5. ՄԱԿՆՇՈՒՄ

 

5.1. Մակնշումը կատարվում է փոխադրական և սպառողական տարայի վրա: Այն պետք է պարունակի «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև տվյալ արտադրատեսակի համար արտադրողի կողմից հաստատված նորմատիվ փաստաթղթերով սահմանված տեղեկատվական տվյալները:

5.2. Ձկնամթերքի արտահանման դեպքում փաթեթավորման մակնշման և ուղեկցող փաստաթղթի վրա լրացուցիչ նշվում է նաև.

 արտահանող երկրի անվանումը,

 արտադրող և/կամ արտահանող կազմակերպության արտահանելու համար տրված պաշտոնական թույլտվության համարը:

 

6. ՊԱՀՈՒՄ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

 

6.1. Ձկնամթերքի պահման և առաքման ժամկետները համապատասխանում են տվյալ տեսակի համար նախատեսված պայմաններին ու նշվում են ապրանքն ուղեկցող փաստաթղթում:

Սառեցված արտադրանքը պահվում է -180C-ից ոչ բարձր ջերմաստիճանում: Տեղափոխման ժամանակ թույլատրվում է ջերմաստիճանի կարճատև տատանում՝ բարձրացում, բայց 30C-ից ոչ բարձր:

6.2. Չի թույլատրվում ձկնամթերքի պահումը և տեղափոխումը այլ արտադրատեսակների հետ, որոնք կարող են ազդել ձկնամթերքի որակի վրա:

6.3. Փոխադրամիջոցի ներքին մակերեսը պատրաստվում է սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից, լինում է հարթ, հեշտությամբ լվացվում ու ախտահանվում:

6.4. Ձկնամթերքի տեղափոխման համար նախատեսված փոխադրամիջոցները չեն կարող օգտագործվել այլ արտադրանք փոխադրելու համար:

6.5. Կենդանի ձուկ տեղափոխող փոխադրամիջոցը ունենում է իզոթերմիկ ցիստեռններ, կոնտեյներային հարմարություններ կամ այլ միջոցներ՝ պահպանելով կենդանի ձկան որակը:

6.6. Ցիստեռնները, կոնտեյներները և այլ տարողությունները մանրակրկիտ լվացվում և ախտահանվում են 3%-ոց քլորակրի լուծույթով կամ դրան համարժեք ախտահանող այլ նյութերով, ապա նորից լվացվում և լցվում են ջրով:

6.7. Կենդանի ձկան տեղափոխման ջուրը լինում է մաքուր, թափանցիկ, առանց վնասակար խառնուրդների: Թույլատրվում է կենդանի ձկան տեղափոխումը քլոր պարունակող խմելու ջրում, որը նախապես 30-50 րոպե տևողությամբ հագեցվել է օդով:

6.8. Խեցգետնակերպերի պահման սարքավորումները և տարողությունները չպետք է հանդիսանան աղտոտման աղբյուր:

Մաքրման ջրավազանների հատակը և պատերը ունենում են մաքրման և լվացման հնարավորություն ընձեռող հարթ, անթափանց մակերես և պատրաստվում են ոչ թունավոր և կոռոզիայի չենթարկվող նյութերից:

6.9. Ջրավազանների կառուցվածքը պետք է.

- ապահովի ջրի համաչափ հոսքը,

- կանխի կանգային տեղամասերի առաջացումը և դրա հետ կապված խեցգետինների երկրորդային աղտոտման հնարավորությունը:

 

7. ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆՆ ՈՒ ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

7.1. Բեռնաթափման համար օգտագործվող սարքավորումները պատրաստվում են հեշտությամբ մաքրվող ու ախտահանվող նյութերից և պահվում են մաքուր վիճակում:

7.2. Բեռնաթափումը կատարվում է ձկնամթերքի աղտոտումը բացառող պայմաններում: Անհրաժեշտ է հետևել, որպեսզի

 բեռնաթափումը կատարվի արագ,

 ձկնամթերքը անհապաղ տեղավորվի նրա պահման համար համապատասխան ջերմաստիճանային պայմաններ ունեցող միջավայր, իսկ անհրաժեշտության դեպքում՝ սառույցի վրա,

 չօգտագործվեն սարքավորումներ, որոնք կարող են ազդել արտադրանքի որակի վրա:

7.3. Մեծածախ շուկաների կամ աճուրդների սենքերը, որտեղ ցուցադրվում է վաճառվող ձկնամթերքը, պետք է.

 լինեն փակ, առաստաղն ու պատերը հեշտությամբ մաքրվեն ու ախտահանվեն,

 ունենան անջրաթափանց, հեշտ լվացվող ու ախտահանվող, ջրի հեռացման համակարգ ունեցող հատակ,

 ունենան սան.հանգույց, ձեռքերի լվացման համար լվացարաններ՝ ապահովված լվացման ու ախտահանման նյութերով, միանգամյա օգտագործման սրբիչներով,

 լինեն բավարար լուսավորված,

 օգտագործվեն միայն ձկնամթերքի ցուցադրման կամ պահման համար, չի թույլատրվում արտանետվող գազեր արձակող փոխադրամիջոցների մուտքը, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել արտադրանքի որակի վրա,

 կանոնավոր կերպով տարողությունները մաքրվեն և լվացվեն 2 կողմից խմելու ջրով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ախտահանվեն,

 փակվեն, եթե իրավասու մարմինները դա համարում են անհրաժեշտ,

 ապահովված լինեն սույն սանիտարական կանոնների «2.5» գլխի պահանջներին համապատասխանող մշտական ջրամատակարարումով,

 ունենան հատուկ, կոռոզիայի չենթարկվող նյութից պատրաստված անջրաթափանց ընդունիչ տարողություն, սննդում օգտագործման համար ոչ պիտանի ձկնամթերքի համար,

 ունենան կահավորված սենյակ՝ ձկնամթերքի ստուգման համար:

7.4. Բեռնաթափումից հետո ձկնամթերքը անմիջապես տեղափոխվում է նշանակության վայրը՝ պահպանելով սույն կանոնների թիվ 6 գլխում ներկայացված պահանջները կամ պահվում սառնարանային խցիկներում:

 

8. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8.1. Ձկնամշակման կազմակերպություններում աշխատանքի ընդունվող անձինք ենթարկվում են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների՝ «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացուցակի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 27.03.2003թ. N 347-Ն որոշմանը համապատասխան:

8.2. Ձկնամշակման կազմակերպությունների յուրաքանչյուր աշխատող պահպանում է անձնական հիգիենայի կանոնները և իր աշխատատեղում կատարում արտադրությանը ներկայացվող սանիտարական և տեխնոլոգիական ռեժիմների պահանջները:

8.3. Կազմակերպության աշխատողները կրում են մաքուր արտահագուստ և գլխաշոր, իսկ բաց ձկնամթերքի հետ շփվող աշխատողների մազերը ամբողջովին ծածկվում են գլխաշորով:

8.4. Մասնատման արտադրամասի աշխատողների արտահագուստը կազմված է գլխաշորից, բամբակյա արտահագուստից, ռետինե կոշիկներից, բամբակյա և ռետինե ձեռնոցներից:

8.5. Փաթեթավորման արտադրամասի աշխատողների արտահագուստը կազմված է գլխաշորից, բամբակյա արտահագուստից, տաբատից, կաշվե հողաթափերից, քառաշերտ թանզիֆե դիմակներից, անհատական սրբիչներից:

8.6. Արտահագուստը կրում են միայն աշխատանքի ժամանակ, չի թույլատրվում վերնահագուստի կրումը արտահագուստի վրայից:

8.7. Չի թույլատրվում արտադրամաս բերել կողմնակի իրեր և առարկաներ (անձնական հիգիենայի պարագաներ, պայուսակներ, ծխախոտ, լուցկի և այլն):

8.8. Թարախային բշտիկներ ունեցող աշխատողները չեն թույլատրվում աշխատանքի:

8.9. Պահածոների, խոհանոցային և ձկնկիթի, ինչպես նաև մանր փաթեթավորման արտադրամասերի աշխատողները աշխատանքից առաջ, սան. հանգույցից օգտվելուց հետո (հերթափոխի ընթացքում 2 անգամից ոչ ավելի) լվանում են ձեռքերը, որից հետո ախտահանում:

8.10. Աշխատողներին ապահովում են ձեռքերի մաշկի համար նախատեսված պաշտպանիչ-կանխարգելիչ միջոցներով:

Մասնատման և փաթեթավորման արտադրամասերում աշխատողները հերթափոխի ընթացքում 2 անգամից ոչ պակաս ձեռքերը ախտահանում են 0.1%-ոց քլորամինի կամ դրան համարժեք ախտահանող այլ նյութերով:

8.11. Փաթեթավորման արտադրամասի աշխատողներին ապահովում են անհատական սրբիչներով, ինչպես նաև անձեռոցիկներով՝ սեղանների, կշեռքների մաքրման համար, որոնք փոխվում են ըստ կեղտոտվածության, բայց ոչ պակաս, քան հերթափոխի ընթացքում 2 անգամ: Անձեռոցիկների լվացումը և ախտահանումը (0.1-0.5%-ոց քլորամինի կամ դրան համարժեք ախտահանող այլ լուծույթով) կատարվում է հատուկ առանձնացված սենքում:

8.12. Ծխել թույլատրվում է միայն այդ նպատակի համար առանձնացված հատուկ վայրում:

8.13. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների որոշման համաձայն, համաճարակային ցուցումով, իրականացվում են աշխատողների մանրէակրության նկատմամբ հետազոտություններ:

8.14. Արտադրական և պահեստային սենքերում սարքավորումների նորոգման աշխատանքներով զբաղվող բանվորները պահպանում են անձնական հիգիենայի կանոնները, կրում են արտահագուստ, գործիքները տեղափոխում են փակ, բռնակներ ունեցող հատուկ արկղերում:

 

9. ԿՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱՏՆԵՐԻ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

9.1. Ձկնամշակման կազմակերպություններում չի թույլատրվում ճանճերի, կրծողների, միջատների առկայությունը:

9.2. Միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցառումները կատարվում են այդ աշխատանքների կատարման համար իրավասու կազմակերպությունների կողմից: Վերոհիշյալ աշխատանքները կատարելու ժամանակ չի թույլատրվում քիմիական նյութերի շփումն արտադրանքի, տարայի, փաթեթավորման և այլ նյութերի հետ:

9.3. Ճանճերի և միջատների դեմ պայքարելու համար ձկնամշակման կազմակերպություններում իրականացվում են հետևյալ կանխարգելիչ միջոցառումները.

- ժամանակին և մանրակրկիտ մաքրվում են սենքերը և տեղամասերը,

- հավաքում սննդային թափոնները ամուր փակվող հատուկ տարողությունների մեջ,

- աղբը ժամանակին հեռացնում են, տարողությունները լվանում են և ախտահանում որևէ ախտահանիչ լուծույթով,

- գարնան-ամռան ժամանակաշրջանի ընթացքում պատուհանների բացվող բոլոր փեղկերը ցանցապատում են,

- վերացնում են պատերի և հատակի բոլոր ճեղքերը:

9.4. Հումքը և պատրաստի արտադրանքը կրծողներից պաշտպանելու համար իրականացվում են հետևյալ միջոցառումները.

- նկուղների պատուհանները, օդափոխանակության անցքերը փակում են մետաղյա ցանցով, ջրահեռացման դիտահորերը՝ ամուր ծածկվող կափարիչներով,

- ջեռուցման մարտկոցների և ջրագծերի մոտ հատակի անցքերը փակում են մետաղի կամ ապակու կտորներով ցեմենտի շաղախով կամ մետաղյա թիթեղով,

- պահեստների դռները երեսպատում են երկաթով:

9.5. Կրծողների դեմ պայքարը կազմակերպվում է նաև մեխանիկական եղանակով (թակարդ, ծուղակ):

9.6. Ձկնամշակման կազմակերպություններում չի թույլատրվում կրծողների դեմ պայքար կազմակերպել մանրէաբանական եղանակով:

 

10. ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

10.1. Ձկնամշակման կազմակերպության տնօրինությունը պարտավոր է ապահովել.

- անհրաժեշտ պայմաններ՝ որակյալ ու սպառողների համար անվտանգ արտադրանք թողարկելու համար,

- աշխատողների նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննությունների անցկացումը, համաձայն սույն սանիտարական կանոնների «8.1» կետի պահանջների,

- պարտադիր բժշկական զննության ենթակա աշխատողներին անձնական սանիտարական գրքույկներով,

- աշխատողների անձնական հիգիենայի կանոնների պահպանման համար համապատասխան պայմանների ստեղծում,

- բոլոր աշխատողներին սանիտարական հագուստով,

- լվացող և ախտահանող լուծույթների բավարար քանակի առկայություն,

- առաջին բուժ. օգնություն կազմակերպելու համար դեղարկղերի առկայություն,

- աշխատողների աշխատանքի անվտանգության տեխնիկայի և համապատասխան հիգիենիկ նորմերի պահանջների պահպանում,

- կազմակերպությունում առաջացող վնասակար գործոններից շրջակա միջավայրի պահպանությունը:

10.2. Սույն սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջների կատարման վերահսկողությունը իրականացվում է ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:

Սույն սանիտարական կանոնների մշակման ժամանակ հաշվի են առնվել ձկնամթերքի արտադրությանը Եվրոհանձնաժողովի կողմից ներկայացվող պահանջները (ԵՀ ուղեցույցներ 79/112, 80/778, 91/492, 91/493, 93/140, 94/356, 95/149 և այլն):

Համաձայն 91/493 հրահանգի կիրառվող հասկացությունների սահմանումներ.

1. «ձկնամթերք»՝ ծովային կամ քաղցրահամ ջրերում բնակվող բոլոր կենդանիները կամ դրանց մասերը, ներառյալ դրանց ձկնկիթը, բացառությամբ ջրային կաթնասունների, գորտերի և ջրային կենդանիների, որոնք գտնվում են Համայնքի այլ օրենսդրական ակտերի իրավասության ներքո,

2. «ակվակուլտուրայի մթերք» (ջրային ծագում ունեցող արտադրանք)՝ հսկվող պայմաններում ծնված և աճեցված ցանկացած ձկնամթերքը ընդհուպ սպառման շուկա տեղափոխվելը՝ որպես սննդամթերք: Միևնույն ժամանակ, ակվակուլտուրայի մթերք են համարվում նաև ծովային կամ քաղցրահամ ջրերի ձուկը կամ խեցգետնակերպերը, որոնց որսացել են իրենց բնական միջավայրից մատղաշ տարիքում և պահել մինչև մարդու սպառման համար ցանկալի առևտրային չափերի հասնելը: Ակվակուլտուրայի մթերք չեն համարվում ապրանքային չափերի ձուկը և խեցգետնակերպերը, որոնց հետագայում վաճառելու նպատակով որսացել են իրենց բնական միջավայրից և պահել կենդանի վիճակում` առանց դրա չափը կամ քաշն ավելացնելու փորձերի,

3. «պաղեցում»՝ ձկնամթերքի պաղեցման գործընթաց` հասցնելով ընդհուպ հալվող սառույցի ջերմաստիճանին,

4. «թարմ մթերք»՝ ցանկացած ձկնամթերք, հում կամ պատրաստի վիճակում, ներառյալ վակուում կամ փոփոխված մթնոլորտային պայմաններում փաթեթավորված ապրանք, որը պահման նպատակով որևէ այլ վերամշակման, բացի պաղեցումից, չի ենթարկվել,

5. «պատրաստի մթերք»՝ ցանկացած ձկնամթերք, որը ենթարկվել է դրա անատոմիական ամբողջականության վրա ազդող աշխատանքների, օրինակ՝ փորոտիքի մաքրման, գլխի մշակման, շերտակտրման, ֆիլետավորման, կտրտման և այլն,

6. «վերամշակված մթերք»՝ քիմիական կամ ֆիզիկական ազդեցության ենթարկված ցանկացած ձկնամթերք, օրինակ՝ սառեցված կամ պաղեցված արտադրանքի տաքացման, ապխտման, աղադրման, թորշման (ջրազրկման) կամ մարինացման և այլն, այլ սննդամթերքի հետ համակցմամբ կամ առանց դրա, կամ թվարկված այլ գործընթացների համադրությամբ,

7. «պահածոյացում»՝ գործընթաց, երբ արտադրանքը փաթեթավորվում է հերմետիկ փակված տարողություններում և ենթարկվում ջերմային մշակման՝ որպեսզի մանրէները, որոնք կարող են բազմանալ, ոչնչացվեն կամ կորցնեն ակտիվությունը՝ անկախ հետագայում տվյալ արտադրանքի պահման ջերմաստիճանից,

8. «սառեցված մթերք»՝ սառեցման ենթարկված ցանկացած ձկնամթերք, որի ներսում ջերմաստիճանը -180C կամ ավելի ցածր է՝ ջերմաստիճանի կայունացումից հետո,

9. «փաթեթավորում»՝ փաթեթավորող նյութերի, տարայի կամ ցանկացած այլ հարմար միջոցների օգնությամբ ձկնամթերքի պաշտպանման գործընթացն է,

10. «չափաքանակ»՝ գործնականում նույն պայմաններում ստացված ձկնամթերքի քանակությունն է,

11. «խմբաքանակ»՝ առաքման նպատակով վերջնակետ հանդիսացող երկրում մեկ կամ մի քանի սպառողների համար նախատեսված և մեկ փոխադրամիջոցով տեղափոխվող ձկնամթերքի քանակությունն է,

12. «փոխադրամիջոցներ»՝ ավտոմեքենաներում, երկաթուղային և օդային փոխադրամիջոցներում ապրանքների համար առանձնացված տեղամասերը, ինչպես նաև ցամաքով, ծովով և օդով փոխադրման համար նախատեսված կոնտեյներները,

13. «լիազոր մարմին»՝ անդամ-պետությունների կենտրոնական ղեկավար մարմին, որն իրավասու է իրականացնել ստուգումներ, կամ ցանկացած այլ մարմին, որին նա պատվիրակել է այս լիազորությունը,

14. «կազմակերպություն»՝ ձկնամթերքի պատրաստման, վերամշակման, սառեցման, պաղեցման, փաթեթավորման կամ պահեստավորման ցանկացած տարածք: Կազմակերպություններ չեն համարվում աճուրդները և մեծածախ շուկաները, որտեղ կազմակերպվում է արտադրանքի միայն ցուցադրումը և մեծածախ իրացումը,

15. «փոխադրում սպառման շուկա»՝ Համայնքի տարածքում ձկնամթերքի պահումը կամ վաճառքի նպատակով ցուցադրումը, վաճառքը, առաքումը կամ ցանկացած ձևով սպառման շուկա փոխադրումը, բացառությամբ մանրածախ վաճառքի և փոքր քանակությունների ուղղակի առաքման տեղական շուկաներ՝ ձկնորսներից մանրածախ վաճառողներին կամ սպառողներին:

 

Պահածոների ԵՎ պրեսերվների տարողությունների լվացում ԵՎ ախտահանում

 

Տարայի տեսակը

Մեխանիկա-կան մաքրում և թրջում

Լվացում

Ողողում

Յուղազրկում

Չորացում

Մետաղյա բանկա

 

65-850C ջերմաս-տիճանի  հոսող ջրով

 

Սուր գոլորշիով

Հոսման եղանակով (բանկաները շրջած վիճակում), կամ տաք օդի շիթով (600C)

Ապակյա բանկա՝ նոր, մաքուր

 

Նույնը

 

Նույնը

Նույնը

Ապակյա բանկա՝ օգտա-գործված

3% կաուստիկ սոդայի լուծույթի մեջ, 2% նատրիումի սիլիկատ,
1.5% տրի-նատրիում-ֆոսֆատի 10 րոպեից ոչ պակաս*

65-850C ջերմաս-տիճանի 3%-ոց հիմնա-յին լուծույթ

 65-850C ջերմաստիճանի և 2կգ/սմ2 ճնշման ջրով 2 անգամ ողողում

Նույնը

Նույնը

Պոլիմերային բանկաներ և կափարիչ-ներ, բացի պոլիվինիլ-քլորիդային թաղանթից (ՊՎՔ)**, նոր և մաքուր

 

 

60-650C ջերմաստիճանի հոսող ջրով

 

60-650C օդի ջերմաստիճանի չորացում՝ շիթով

Նոր՝ պահման և փաթեթա-վորման պայման-ների խախտ-ման դեպքում

60-650C ջերմաստի-ճանի 1%-ոց կալցիումացված սոդայի լուծույթի մեջ 10 րոպեից ոչ պակաս

60-650C ջերմաս-տիճանի ջրում՝ 2 րոպե տևողու-թյամբ

60-650C ջերմաստիճանի հոսող ջրի տակ

0.004%-ոց (1գ/25լ ջրում) կալիումի պերման-գանատի (KMnO4) լուծույթում 5 րոպե տևողությամբ***

ողողում հոսող ջրի տակ 2 րոպե տևողությամբ, 60-650C օդի ջերմաստիճանի չորացում շիթահոսումով

Պոլիմերային բանկաներ և կափարիչ-ներ՝ օգտա-գործված **

60-650C ջերմաստի-ճանի 2%-ոց կալցիումացված սոդայի լուծույթի մեջ 10 րոպեից ոչ պակաս, հետագայում մաքրում խոզանակով

 

2 րոպե
60-650C ջերմաստիճանի հոսող ջրի տակ

0.004%-ոց (1գ/25լ ջրում) կալիումի պերման-գանատի (KMnO4) լուծույթով*** Լուծույթը փոխում են վառ կարմիր գունավորման դեպքում

2 րոպե ողողում հոսող ջրի տակ,
60-650C օդի ջերմաստիճանի չորացում շիթահոսումով

* Թույլատրվում է օգտագործել այլ լվացող նյութեր:

** Պոլիմերային բանկաներ և կափարիչներ, ՊՎՔ**-ից (նոր, կեղտոտված և օգտագործված), բանկաների մշակման բոլոր փուլերում ջերմային ռեժիմը՝ 40-450C

*** Թույլատրվում է օգտագործել այլ ախտահանիչ միջոցներ: Տարաների լվացման համար ախտահանիչ նյութեր պարունակող  լվացող միջոցների օգտագործման դեպքում վարակազերծում չի կատարվում:

Մանրէաբանական հսկողության կազմակերպման աղյուսակ

N

Հետազոտվող նյութը և ուսումնասիրության օբյեկտը

Մանրէաբանական ցուցանիշները

Նորմեր

Հետազոտման հաճախականու-թյունը տարվա ընթացքում

1

2

3

4

5

1.

Լվացուկներ` աղադրման, պահածոյացման, ապխտման, ձկնկիթի բաժանմունք-ներից` սարքավորումից, գույքից, տարբեր մեքենաներից, անձնակազմի ձեռքերից, արտա-հագուստից և այլն

ԱՑԽՄ

 

Չի թույլատրվում

Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն իրականացնելու դեպքում՝ ստուգումների ժամանակ և համաճարակային ցուցումների դեպքում

2.

Պատրաստի արտադրանք

Համաձայն N 2-III-4.9-01-2003թ-ի ՍԿևՆ-ի պահանջների

N 2-III-4.9-01-2003թ-ի ՍԿևՆ-ի պահանջների համապատասխան

--II--

3.

Խոհարարական արտադրություն

 

 

 

3.1.

Լվացուկներ   (մինչև աշխատանքը սկսելը), անձնակազմի  ձեռքերից,  արտահագուստից և այլն

ԱՑԽՄ

Չի թույլատրվում

--II--

3.2.

Լվացուկներ՝ սարքավորում-ներից, գույքից և այլն

 

ԱՑԽՄ

Չի թույլատրվում

--II--

3.3.

Լվացուկներ՝ տուփերի թղթապատման թղթից, փոքր փաթեթավորման տարաներից

ԱՑԽՄ

Չի թույլատրվում

--II--

4.

Խմելու ջուր

Համաձայն «Խմելու ջուր»
N2-III-Ա2-1 ՍԿևՆ-ի պահանջների

«Խմելու ջուր»
N2-III-Ա2-1 ՍԿևՆ-ի պահանջների համապատասխան

--II--

4.1.

Խոհարարական արտադրության պատրաստի արտադրանք

Համաձայն N2-III-4.9-01-2003թ-ի ՍԿևՆ-ի պահանջների

N2-III-4.9-01-2003թ-ի ՍԿևՆ-ի պահանջների համապատասխան

--II--

4.2.

Լվացուկներ՝ 
սառցախցիկներից

Բորբոսասնկեր

100 -ից ոչ ավելի

--II--

5.

Պահածոների արտադրություն

 

 

 

5.1.

Լվացուկներ՝ սարքավորումներից, գույքից, ամանեղենից, պահածոյացնող, լցնող, կտրող մեքենաներից,  տարողություն-ներից, յուղի և տոմատի խողովա-կատարերի լցման մեքենաներից,  յուղաչափիչ խողովակներից, աշխատողների ձեռքերից, արտա-հագուստից (սոուսի պատ-րաստման, լվացման, ավտոկլավի բաժիններից)

ԱՑԽՄ

Չի թույլատրվում

--II--

5.2.

Մանրէազերծվածության հսկում ավտոկլա-վացումից հետո

Համաձայն N2-III-4.9-01-2003թ-ի ՍԿևՆ-ի պահանջների

N2-III-4.9-01-2003թ-ի ՍԿևՆ-ի պահանջների համապատասխան

--II--

5.3.

Պահածոների արտադրամասի պատրաստի արտադրանք

Համաձայն N2-III-4.9-01-2003թ-ի ՍԿևՆ-ի պահանջների

N2-III-4.9-01-2003թ-ի ՍԿևՆ-ի պահանջների համապատասխան

--II--

6.

Օդ

1. Մանրէների ընդհանուր քանակ
2.  Բորբոսասնկեր

1. 1մ3-ում 200 -ից ոչ ավելի
2. 20-ից ոչ ավելի

--II--

 

* ԱՑԽՄ - աղիքային ցուպիկի խմբի մանրէներ