Գլխավոր տեղեկություն
Համար
N 7-Ս
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.1999-25.01.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.03.20/4(10)
Ընդունող մարմին
Փոստի և հեռահաղորդակցության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.1999
Ստորագրող մարմին
Փոստի և հեռահաղորդակցության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2013

109.0007.01.06.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

01.06.1999 թ.
ք. Երևան

N 7-Ս

 

ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 658 որոշմամբ հաստատված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատման կարգի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թ. դեկտեմբերի 18-ի թիվ 739 որոշմամբ ստեղծված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների սահմանման միջգերատեսչական հանձնաժողովի 1999 թ. մայիսի 12-ի նիստի թիվ 2 արձանագրության.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

ա) «Iridium» նոր շարժական կապի համակարգին միանալու րոպեի սակագինը`

 գլոբալ ծառայություն - 8,9 ԱՄՆ դոլար,

 սահմանափակ ծառայության - 5,5 ԱՄՆ դոլար,

բ) Հայաստանում «Iridium» նոր շարժական կապի ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով`

 հաճախությունների օգտագործման տարեկան վարձավճարի չափը 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,

 գրանցման համար միանվագ վարձավճարի չափը` 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

2. Սույն հրամանի 1-ին կետով նախատեսված սակագները սահմանված են առանց ավելացված արժեքի հարկի: Հաշվարկները և վճարումները կատարվում են դրամով` հիմք ընդունելով նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը:

 

Նախարար

Ա. Վարդանյան

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

08 հունիսի 1999 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 109990094