Գլխավոր տեղեկություն
Համար
N 55-ԱՄ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2004-25.12.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.15/8(248) Հոդ.12
Ընդունող մարմին
Էներգետիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
15.12.2003
Ստորագրող մարմին
Էներգետիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.11.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 
10803386

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

15 դեկտեմբերի 2003 թ.
ք. Երևան

 N 55-ԱՄ

 

Հ Ր Ա Մ Ա Ն


ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԸ ՈՐՈՇԵԼԻՍ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ (ԲՆԱԿԱՆ) ԿՈՐՍՏԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշման համաձայն

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի հաղորդման, ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման փաստացի (բնական) կորստի չափերը» (կցվում է):

2. Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությանը` տասնօրյա ժամկետում «Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի հաղորդման, ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման փաստացի (բնական) կորստի չափերը» ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` համաձայնեցման և ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի:

3. Ուժը կորցրած ճանաչել 08.09.2003 թ. «Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի հաղորդման, ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման կորստի չափերի հաստատման մասին» N 43-ԱՄ հրամանը:

 

 Նախարար`

Ա. Մովսիսյան

 

Համաձայնեցված է
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային ծառայության պետ
___________ Ֆ. Ցոլակյան
15.12.2003 թ.

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի նախարար
__________ Ա. Մովսիսյան
15.12.2003 թ. N 55-ԱՄ

 

Չ Ա Փ Ե Ր

 

ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԸ ՈՐՈՇԵԼԻՍ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ (ԲՆԱԿԱՆ) ԿՈՐՍՏԻ

 

1. Սույն չափերը (ստորև Չափեր) մշակված են հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածը և սահմանում են հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի հաղորդման, ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման ընթացքում առաջացող փաստացի (բնական) կորուստների չափերը:

2. Չափերը տարածվում են էլեկտրական էներգիայի հաղորդում, ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրում ու բաշխում իրականացնող լիցենզավորված անձանց (ստորև լիցենզավորված անձինք) վրա, անկախ նրանց սեփականության ձևից: Էլեկտրական էներգիայի բաշխում իրականացնող լիցենզավորված անձանց համար փաստացի (բնական) կորուստների չափերը սահմանված են 2001 թ. օգոստոսի 16-ի «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» ՀՕ-206 Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Էլեկտրական էներգիայի հաղորդման փաստացի (բնական) կորուստ` հաղորդող ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման և փոխակերպման պրոցեսներով պայմանավորված անխուսափելի կորուստ: Ջերմային էներգիայի փոխադրման և բաշխման փաստացի (բնական) կորուստ` փոխադրող և բաշխող ցանցերով ջերմային էներգիայի փոխադրման և փոխակերպման պրոցեսներով պայմանավորված անխուսափելի կորուստ: Բնական գազի փոխադրման և բաշխման փաստացի (բնական) կորուստ` փոխադրող և բաշխող ցանցերով բնական գազի փոխադրման և փոխակերպման պրոցեսներով պայմանավորված անխուսափելի կորուստ:

Էլեկտրական էներգիայի հաղորդման, ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման ընթացքում առաջացած տեխնոլոգիական անխուսափելի կորուստները ներառվում են «փաստացի (բնական) կորուստներ» հասկացության մեջ և հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են փաստացի (բնական) կորուստների համար սահմանված կարգով:

4. Էլեկտրական էներգիայի հաղորդման փաստացի (բնական) կորուստների սահմանային չափը (Կ1) որոշվում է.

 

Կ1 = Ք1 x Ն1

որտեղ`

Ք1- էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց մուտք գործած էլեկտրական էներգիայի քանակն է (կվտժ),
Ն1 = 4%:

5. Ջերմային էներգիայի փոխադրման (և/կամ բաշխման) փաստացի (բնական) կորուստների սահմանային չափը (Կ2) որոշվում է.

 Կ2 = Ք2 x Ն2

որտեղ`

Ք2- ջերմային էներգիայի փոխադրման (և/կամ բաշխման) ցանց մուտք գործած ջերմային էներգիայի քանակն է (Գկալ),

Ն2= (համաձայն Հավելված 1-ի):

6. Բնական գազի փոխադրման փաստացի (բնական) կորուստների սահմանային չափը (Կ3) որոշվում է.

 

Կ3 = Ք3 x Ն3

որտեղ`

Ք3 - բնական գազի փոխադրման ցանց մուտք գործած բնական գազի քանակն է (նխմ),

Ն3= (համաձայն Հավելված 2-ի):

 

7. Բնական գազի բաշխման փաստացի (բնական) կորուստների սահմանային չափը (նխմ) որոշվում է.

 

Կ4= Ք4 x Ն4

որտեղ`

Ք4 - բնական գազի բաշխման ցանց մուտք գործած բնական գազի քանակն է (նխմ),

Ն4 = (համաձայն Հավելված 2-ի):

 

8. Չափերի 4-7-րդ կետերում սահմանված Ն14 տոկոսային մեծությունները հիմք են ընդունվում 2003 թվականի արդյունքներով հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցնելու համար: Ն1 և Ն2 տոկոսային մեծությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի (ստորև Հանձնաժողով) կողմից հաստատված` գործող սակագների հաշվարկների հիմքում դրված կորուստների տոկոսային մեծություններին, իսկ Ն3 և Ն4 տոկոսային մեծությունների սահմանման համար հիմք են հանդիսացել Չափերի 9-րդ կետում նշված մեթոդիկայի հիման վրա հաշվարկվող` սակագների հաշվարկների հիմքում դրվող կորուստների տոկոսային մեծությունները (կախված փոխադրման և բաշխման ցանցեր մուտք գործած բնական գազի քանակություններից):

Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի հաղորդման, ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման նոր սակագների հաստատման դեպքում` 2004 թվականի և հետագա տարիների համար.

ա) Ն1 և Ն2 սահմանվում են նշված սակագների հաշվարկների հիմքում դրված կորուստների տոկոսային մեծություններին հավասար, բայց ոչ ավելի քան 4 և 5-րդ կետերով սահմանված Ն1 և Ն2 տոկոսային մեծությունները,

բ) Ն3 և Ն4 հավասար են 6 և 7-րդ կետերով սահմանված տոկոսային մեծություններին:

9. Չափերի 4-7-րդ կետերում սահմանված սկզբունքներով հաշվարկվող Կ1-Կ4 մեծությունները հանդիսանում են առավելագույն փաստացի (բնական) կորստի չափերը, որոնց սահմաններում թույլատրվում է հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտի նվազեցում.

այն դեպքում, երբ հաշվետու տարվա արդյունքներով լիցենզավորված անձանց իրական փաստացի կորուստը փոքր է 4-7-րդ կետերում սահմանված սկզբունքներով հաշվարկված Կ1-Կ4 մեծություններից, ապա հաշվետու տարվա հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցման համար հիմք է ընդունվում իրական փաստացի կորստի մեծությունը, այն դեպքում, երբ հաշվետու տարվա արդյունքներով լիցենզավորված անձանց իրական փաստացի կորուստը մեծ է կամ հավասար 4-7-րդ կետերում սահմանված սկզբունքներով հաշվարկված Կ1-Կ4 մեծություններից, ապա հաշվետու տարվա հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցման համար հիմք են ընդունվում Կ1-Կ4 մեծությունները,

իրական փաստացի կորուստը հաշվետու ժամանակաշրջանի համար «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի համաձայն Հանձնաժողովի կողմից հաստատված մեթոդիկայի հիման վրա հաշվարկված փաստացի (բնական) կորուստն է:

 

 

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի նախարարի
15.12.2003 թ. N 55-ԱՄ
հրամանով հաստատված Չափերի

 

Չափերի 5-րդ կետի Ն2-ի մեծությունները

 

 

Լիցենզավորված անձինք

%

 

Ա. Կենտրոնացված ջեռուցման նպատակով

 

1.

«Հայգազարդ» ՓԲԸ-ի «Գյումրիջերմո» մասնաճյուղ

10.0

2.

Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ

18.0

3.

«Գյումրի ջերմամատակարարում» ՓԲԸ

7.0

4.

«Հրազդանի քաղաքային համայնքի ջերմամատակարարման տնտեսություն» ՓԲԸ

7.4

5.

Սևանի քաղաքապետարանի N1 «Ջերմամատակարարում» ՍՊԸ

8.0

6.

«Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ

10.3

7.

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ

18.0

 

Բ. Արդյունաբերական նպատակով

 

8.

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ

 

 

ա) 25 և 13 մթն գոլորշի՝ Նաիրիտի համար

7.0

 

բ) 13 մթն գոլորշի՝ այլ արդյունաբերական սպառողների համար

22.6

 

 

Հավելված 2

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի նախարարի
15.12.2003 թ. N 55-ԱՄ
հրամանով հաստատված Չափերի

 

Չափերի 6-րդ և 7-րդ կետերի Ն3 և Ն4-ի մեծությունները

 

Բնական գազի մուտքը փոխադրման ցանց

Բնական գազի մուտքը բաշխման ցանց

Ք3(մլն նխմ)

Ն3(%)

Ք4(մլն նխմ)

Ն4(%)

900 ≤Ք3 <950

5.60

900 ≤ Ք4 <950

4.50

950 ≤ Ք3 <1000

5.40

950 ≤ Ք4 <1000

4.40

1000 ≤ Ք3 <1050

5.05

1000 ≤ Ք4 <1050

4.30

1050 ≤ Ք3 <1100

4.85

1050 ≤ Ք4 <1100

4.25

1100 ≤ Ք3 <1150

4.70

1100 ≤ Ք4 <1150

4.20

1150 ≤ Ք3 <1200

4.40

1150 ≤ Ք4 <1200

4.10

1200 ≤ Ք3 <1250

4.20

1200 ≤ Ք4 <1250

3.95

1250 ≤ Ք3 <1300

4.10

1250 ≤ Ք4 <1300

3.75

1300 ≤ Ք3 <1350

3.95

1300 ≤ Ք4 <1350

3.55

1350 ≤ Ք3 <1400

3.80

1350 ≤ Ք4<1400

3.30

1400 ≤ Ք3 <1450

3.70

1400 ≤ Ք4<1450

3.10

1450 ≤ Ք3<1500

3.60

1450 ≤ Ք4 <1500

2.90

1500 ≤ Ք3<1550

3.50

1500 ≤ Ք4<1550

2.70

1550 ≤ Ք3 <1600

3.40

1550 ≤ Ք4 <1600

2.50

1600 ≤ Ք3 <1650

3.30

1600 ≤ Ք4 <1650

2.30

1650 ≤ Ք3<1700

3.20

1650 ≤ Ք4<1700

2.20

1700 ≤ Ք3 <1750

3.15

1700 ≤ Ք4 <1750

2.10

1750 ≤ Ք3 <1800

3.10

1750 ≤ Ք4 <1800

2.10

1800 ≤ Ք3 <1850

3.05

1800 ≤ Ք4<1850

2.05

1850 ≤ Ք3 <1900

3.00

1850 ≤ Ք4<1900

2.05

1900 ≤ Ք3 <1950

2.90

1900 ≤ Ք4 <1950

2.05

1950 ≤ Ք3<2000

2.85

1950 ≤ Ք4 <2000

2.05

Ք3=2000

2.80

Ք4=2000

2.00