«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10605173
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 ապրիլի 2005 թ. |
N 66-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 198-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 8-ի «Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 12 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի 2005 թվականի մարտի 30-ի նիստում ընդունված եզրակացությունը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» N 198-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը» շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Բուսաբուծության վարչության պետ՝ Գ. Պետրոսյանին՝ տասնօրյա ժամկետում համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ս. Գալստյանին:
Նախարար՝ | Դ. Լոքյան |
| |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|