Գլխավոր տեղեկություն
Համար
N 95-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2004-11.02.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.06.01/14(191) Հոդ.171
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.04.2004
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.02.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10504111


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 ապրիլի 2004 թ. 
ք. Երևան

N 95-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» N 1128-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով

 

Հրամայում եմ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված (24.02.2004 թ. N 5/1-4-62-1777 գրություն) «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգը» համաձայն հավելվածի:

 

Նախարար

Վ. Այվազյան

  

 

Հավելված
ՀՀ բնապահպանության նախարարի
15 ապրիլի 2004 թ. N 95-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ

 

I. Կիրառման բնագավառը

 

1. Սույն կարգով սահմանվում է «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով սահմանված շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին (այսուհետ` Դրամագլուխ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հանքային իրավունք կրողների (այսուհետ` Լիցենզառու) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» N 1128-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման կարգը:

 

II. Սահմանումներ

 

2. Սույն կարգում տերմինները և սահմանումները կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» N 1128-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգին համապատասխան:

 

III. Ընդհանուր դրույթներ

 

3. Սույն կարգը կիրառվում է Լիցենզառուների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի որոշման կարգը հաստատելու մասին» N 1128-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և ինդեքսավորման համար:

4. Կատարվող Աշխատանքների արժեքի կառուցվածքը ներկայացվում է հետևյալ բանաձևով՝

 

Ա=Ծ + ՇI + Հ

 

որտեղ՝

Ա - արժեքն է

Ծ - ծախսերն են

ՇI - շահույթն է

Հ - հարկերն են:

5. Աշխատանքների արժեքի մեջ մտնող ծախսերը՝ ելնելով շինարարական և այլ նորմաներից, խմբավորվում են հետևյալ կառուցվածքով՝

 

Ծ= ՈՒԾ + ԱԾ + Ա

 

որտեղ՝

Ծ - Աշխատանքների արժեքի մեջ մտնող ծախսերն են

ՈՒԾ - ուղղակի ծախսերն են

ԱԾ - անուղղակի ծախսերն են

Ա - այլ ծախսերն են:

6. Ուղղակի ծախսերին են վերաբերում անմիջապես աշխատանքի կատարման համար ծախսերը, այսինքն՝

 

ՈՒԾ = Աշ+Ն+Մ

 

որտեղ՝

Աշ - հիմնական բանվորների աշխատավարձն է և հատկացումներն աշխատավարձի ֆոնդին սոցիալական ապահովագրության բոլոր տեսակներով

Ն - նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների արժեքն է

Մ - մեքենաների և մեխանիզմների շահագործման ծախսերն են:

7. Անուղղակի ծախսերին են վերաբերում արտադրության կազմակերպման հետ կապված ծախսերը (կառավարման ապարատի և գծային աշխատակազմի (աշխղեկ, վարպետ, տեղամասերի պետեր և այլն) պահպանումը, ցածրարժեք գույքի մաշվածությունը, շենքերի և կառուցվածքների (ժամանակավոր և մշտական) ամորտիզացիան, վարձավճարը, պահպանման ծախսերը (ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն), օժանդակ (հիմնական կազմի մեջ չմտած) բանվորների աշխատավարձը, սոցապահովագրության հատկացումները և այլ ծախսեր, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ):

8. Այլ ծախսերին են դասվում այն ծախսերը, որոնք հաշվի են առնում Աշխատանքների արժեքի վրա ազդող յուրահատուկ (ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման վայրը, այդ աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը, կլիմայական պայմանները, ռեկուլտիվացիոն աշխատանքներն իրականացնող կազմակերպության յուրահատկությունները) պայմանները:

 

IV. Նախահաշվային արժեքների հաշվարկումը

 

9. Աշխատանքների արժեքի հաշվարկման համար, համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական շինարարական նորմերի ցանկում ներառված նորմերի, կատարվում է ծախսերի ընտրանք՝ աշխատաժամանակի, մեքենաների և մեխանիզմների տեսակների և ժամանակի (հաշվի առնելով աշխատանքի պայմանների ազդեցությունը), նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների պահանջարկը բնեղեն արտահայտությամբ:

Աշխատանքների արժեքի հաշվարկները իրականացվում են` ընդգրկելով հետևյալ ծախսատեսակները՝

 աշխատավարձ

 նյութերի արժեքը

 մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը

 անուղղակի ծախսեր

 շահույթ

 այլ ծախսեր

 ավելացված արժեքի հարկ:

10. Աշխատավարձը հաշվարկվում է

 

Աշ= Տ x Դ x Գ

 

որտեղ՝

Աշ - աշխատավարձի չափն է

Տ - աշխատատարությունն է մարդ/ժամերով (որոշվում է ելնելով կատարված աշխատանքների ծավալի միավոր աշխատաժամի նորմայից)

Դ - 1 ժամվա դրույքն է (որոշվում է միջին ամսական աշխատավարձը բաժանելով 173.1, միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է` ելնելով վերջին երեք տարիների կտրվածքով շահագործող կազմակերպությունում/կամ պայմանագրով աշխատող շինարարական կազմակերպությունում ձևավորված միջին դրույքաչափերից)

Գ - սոցապահովագրության հատկացումների գործակիցն է:

11. Նյութերի արժեքը հաշվարկվում է`

 

Ն=(Ն1 x Ա12 x Ա2 … Նn x Աn) x Գ1 x Գ2 x Գ3

 

որտեղ՝

Ն - նյութերի արժեքն է

Ն1, Ն2, Նn - նյութերի ծախսն է ըստ նորմերի

Ա - նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների գներն են, ընդունվում են համաձայն գինը հիմնավորող փաստաթղթերի (հաշիվների)

Գ1 - այլ նյութերի չափը հաշվի առնող գործակիցն է

Գ2 - տրանսպորտային ծախսերը հաշվի առնող գործակիցն է

Գ3 - պահեստավորման-փաթեթավորման ծախսերը հաշվի առնող գործակիցն է

Գ1, Գ2 և Գ3 հաշվարկվում են ելնելով վերջին երեք տարիների կտրվածքով շահագործող կազմակերպությունում/կամ պայմանագրով աշխատող շինարարական կազմակերպությունում ձևավորված համապատասխան ծախսերի միջին մակարդակից:

12. Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը հաշվարկվում է՝

 

Մ=(Ժ1 x Ա1+ Ժ2 x Ա2…+ Ժn x Աn)

 

որտեղ՝

Մ - մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է

ժ1, ժ2, ժn - մեքենաների աշխատանքի ժամանակն է

Ա1, Ա2, Աn - 1 մեքենա/ժամի արժեքն է (շահագործող կազմակերպության հետ պայմանագրով կամ շինարարական կազմակերպությունների հետ պայմանագրով կամ շինարարական կազմակերպությունների պլանահաշվարկային գներով):

13. Անուղղակի ծախսերը հաշվարկվում են ուղղակի ծախսերի ընդհանուր արժեքի 5.3 տոկոսի չափով:

 

ԱԾ = 

  ՈՒԾ x 5.3  

100

 

14. Շահույթը հաշվարկվում է բոլոր ծախսերի հանրագումարի 10 % - ի չափով:

 

Շ = 

  (ՈՒԾ +ԱԾ) x 10.0  

100

 

15. Այլ ծախսերը հաշվարկվում են՝

 

Ա = Ժ + Ձ + Լ

 

որտեղ՝

Ա - այլ ծախսերն են

Ժ - շինարարության համար կառուցվող ժամանակավոր շենքերի և կառուցվածքների կառուցման ծախսերն են, ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի օգոստոսի 21-ի N 69 հրամանով հաստատված Շինարարության համար կառուցվող ժամանակավոր շենքերի և կառուցվածքների նախահաշվային նորմերով

Ձ - ձմեռային պայմաններում կատարվող աշխատանքների համար լրացուցիչ ծախսերն են, ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի օգոստոսի 21-ի N 68 հրամանով հաստատված Շինարարական աշխատանքների վրա կլիմայական պայմանների ազդեցությունը հաշվի առնող նախահաշվային նորմերով

Լ - Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ արտոնություններ և լրացուցիչ ծախսեր:

16. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկերը հաշվարկվում են Աշխատանքների արժեքից, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

17. Սույն կարգի համաձայն Աշխատանքների արժեքը հաշվարկվում է`

ա) Լիցենզառուի կողմից` ինքնուրույն,

և/կամ Լիցենզառուի միջոցների հաշվին, պայմանագրային հիմունքներով` Լիցենզառուի կողմից ընտրված նախագծային ինստիտուտի կողմից:

18. Լիցենզառուի (նախագծային ինստիտուտի) կողմից կատարված նախնական հաշվարկները ձևակերպվում են համաձայն N 1 հավելվածի (ձև 1, 2):

19. Սույն կարգի համաձայն հաշվարկված Աշխատանքների արժեքը քննարկվում, փորձաքննություն է անցնում և հաստատվում է ուսումնասիրության և (կամ) հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծի հետ միասին` որպես նրա անքակտելի մաս:

20. Կատարված ռեկուլտիվացիոն աշխատանքների հաշվարկները ձևակերպվում են համաձայն N 2 հավելվածի (ձև 1, 2):

 

V. Աշխատանքների արժեքի իՆդեքսավորումը

 

21. Սույն կարգի համաձայն հաշվարկված Աշխատանքների արժեքը ինդեքսավորվում է Լիազոր մարմնի համաձայնությամբ Լիցենզառուի նախաձեռնությամբ, եթե նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների համար շուկայական գներն Աշխատանքների արժեքի հաշվարկի հիմքում դրված գների համեմատ աճել են ավելի քան 10 տոկոսով:

22. Աշխատանքների արժեքի ինդեքսավորումը կատարվում է ինդեքսավորման պահին կատարված և Լիազոր մարմնի կողմից ընդունված ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարողականների արժեքային հանրագումարին գումարելով ինդեքսավորման պահին նախագծով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքների բնեղեն տեսքով չկատարված (մնացորդային) ծավալների կտրվածքով նոր գների հիման վրա հաշվարկված Աշխատանքների արժեքի գումարը:

23. Ինդեքսավորված Աշխատանքների արժեքը քննարկվում, փորձաքննություն է անցնում և հաստատվում է սույն կարգի 19-րդ կետին համապատասխան:

 

 

Հավելված N 1

 

Ձև թիվ 1

 

Լիցենզառու ____________________

 

Ռեկուլտիվացիոն աշխատանքների անվանումը և իրականացման

վայրի հասցեն ________________________

 

Օբյեկտի անվանումը _________________

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

ռեկուլտիվացիոն աշխատանքների արժեքի

 

______________________ 200  թ.

 

Հ/Հ

Հիմնա-
վորում

Աշխատանքների և
ծախսերի անվանումը

Չափման
միավորը

Ծավալը

Արժեքը հազ. դրամ

 

 

 

 

 

Միավորի

Ընդհանուր

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Ընդամենը

 

(Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն) Լիցենզառուի (Նախագծային ինստիտուտի)
պատասխանատու ներկայացուցիչ

 

 

Հավելված N 1

 

Ձև թիվ 2

 

Լիցենզառու ____________________

 

Ռեկուլտիվացիոն աշխատանքների անվանումը և իրականացման

վայրի հասցեն ________________________

 

Օբյեկտի անվանումը _________________

 

ԾԱԽՍԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

 

______________________ 19   Թ.

 

Հ/Հ

Ծախսատեսակների անվանումը

Արժեքը հազ. դրամ

1

2

3

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

(Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն) Լիցենզառուի (Նախագծային ինստիտուտի)
պատասխանատու ներկայացուցիչ

 

 

Հավելված N 2

 

Ձև թիվ 1

 

Լիցենզառու ____________________

Աշխատանք կատարողը _______________

Պայմանագրի թիվը ____________ ___ 200  թ.

Ռեկուլտիվացիոն աշխատանքների անվանումը և իրականացման

վայրի հասցեն ________________________

Օբյեկտի անվանումը _________________

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

Կատարված Ռեկուլտիվացիոն աշխատանքների _____________ 200 թ.

 

Հ/Հ

աշխատանքների և
ծախսերի անվանումը

աշխատանքների և
ծախս. արժեքը

կատարված է

աշխատանքների
սկզբից

հաշվետու
ժամանակա-
հատվածում

%

կատ. աշխ.
արժեքը

%

կատ. աշխ.
արժեքը

1

2

3

4

5

6

7

 

 


Ընդամենը

 

 

 

 

 

 

Կ.Տ  __________________________________ հաշվարկ կատարող

(Լիցենզառուի աշխատակցի Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն)

 

Կ.Տ  __________________________________ հաշվարկ ընդունող

(Լիազոր մարմնի աշխատակցի Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն)

 

 

Հավելված N 2

 

Ձև թիվ 2

 

Լիցենզառու ____________________

Աշխատանք կատարողը _______________

Պայմանագրի թիվը ____________ ___ 200  թ.

Ռեկուլտիվացիոն աշխատանքների անվանումը և իրականացման

վայրի հասցեն ________________________

Օբյեկտի անվանումը _________________

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

Կատարված Ռեկուլտիվացիոն աշխատանքների
__________________________ 200 թ.

 

Հ/Հ

աշխատանք-
ների
անվանումը

Հիմնա-
վորում

չափի
միավոր
Միավորի
արժեքը

կատարված է

հաշվետու
ժամանակաշրջանում

Աշխատանքների
սկզբից` ներառելով
հաշվետու
ժամանակաշրջանը

քա-
նակ

կատ. աշխ.
արժեքը

քա-
նակ

կատ. աշխ.
արժեքը

1

2

3

4 5

6

7

8

9

 

 

 

 
Ընդամենը

 

 

 

 

 

Կ.Տ  __________________________________ հաշվարկ կատարող

(Լիցենզառուի աշխատակցի Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն)

 

Կ.Տ  __________________________________ հաշվարկ ընդունող

(Լիազոր մարմնի աշխատակցի Ա.Ա.Հ. պաշտոն, ստորագրություն)