Գլխավոր տեղեկություն
Համար
N 86-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2004-25.09.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.06.17/15(101) Հոդ.152
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.04.2004
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.09.2016

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 ապրիլի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10504095

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 ապրիլի 2004 թ.
ք. Երևան

N 86-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի (Օրհուս, 1998 թ.) դրույթները, ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և 7-րդ հոդվածի 1-ին կետով, ինչպես նաև բնապահպանական շտեմարաններ ստեղծելու, վերլուծական աշխատանքներ իրականացնելու նպատակով

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ստորաբաժանումների և կազմակերպությունների կողմից «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ներքին օգտագործման համար ներկայացվող տեղեկատվության ցանկը»` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կառուցվածքային ու առանձնացված ստորաբաժանումների և կազմակերպությունների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տեղեկատվություն ներկայացնել համաձայն սույն հրամանով հաստատված հավելվածի:

3. Հանձնարարել` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Տեղեկատվական վերլուծական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Լ. Հարությունյանին`

- մեկ շաբաթվա ընթացքում պատրաստել և քննարկման ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ստորաբաժանումների և կազմակերպությունների կողմից «Տեղեկատվական վերլուծական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տեղեկատվություն ներկայացնելու կարգի նախագիծը:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Ամիրխանյանի վրա:

Նախարար`

Վ. Այվազյան


 

Հավելված

 

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

Ց Ա Ն Կ


1. ՆՈՐՄԱՏԻՎԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

1.1 Բնապահպանական ոլորտին առնչվող օրենքների, ենթաօրենսդրական ակտերի և նորմատիվային այլ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն:

 

2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

2.1 Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված և/կամ վավերացված բնապահպանական կոնվենցիաներ և դրանց արձանագրություններ:

2.2 Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված բնապահպանական կոնվենցիաներից և դրանց արձանագրություններից բխող պարտավորությունների իրականացում, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված բնապահպանական կոնվենցիաների և դրանց արձանագրությունների շրջանակներում իրականացված աշխատանքներ:

2.3 Երկկողմ բնապահպանական համաձայնագրեր:

2.4. Մասնակցություն միջազգային համաժողովներին, խորհրդակցություններին, հանդիպումներին, սեմինարներին, դասընթացներին:

2.5 Միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա կազմակերպությունների աջակցությամբ իրականացված, իրականացվող և նախատեսվող ծրագրեր:

 

3. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ, ԿԵՆՍԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

3.1 Ընդհանուր ջրառը, հազ. խոր. մ/տարի (2 - ТП ջուր)

Ջրառն ըստ հաստատված ջրօգտագործման թույլտվության (ՋԹ)

3.2 Ընդհանուր ջրօգտագործումը (հազ. խոր. մ/տարի)

խմելու-տնտեսական

ոռոգման

արտադրական

այլ կարիքների

Գյուղատնտեսական ջրամատակարարում

Փոխանցված է այլ սպառողների

Առանց օգտագործման

Օգտագործումից հետո

Կորուստներ տեղափոխման ժամանակ

3.3 Հեռացված հոսքաջրերի ընդհանուր ծավալը (հազ. խոր. մ/տարի)

որից`

մակերևութային ջրային օբյեկտներ

- աղտոտված

- առանց մաքրման

- ոչ լիարժեք մաքրած

3.4 Ջրահեռացումը ըստ հաստատված սահմանային թույլատրելի արտահոսքի (ԹՍԱ)

3.5 Ջրի ծախսը շրջանառու ջրամատակարարման համակարգում

3.6 Ջրի ծախսը կրկնակի, հաջորդական ջրամատակարարման համակարգում

3.7 Հոսքաջրերում աղտոտող նյութերի քանակը

- ԹԿՊլրիվ, տ

- ԹՔՊ, տ

- կախյալ նյութեր, տ

- նավթամթերք, տ

- ֆոսֆոր ընդհանուր, տ

- ազոտ ամոնիակային, տ

- ծանր մետաղներ, կգ

3.8 Ջրօգտագործման թույլտվությունների ցանկը

3.9 Բնության հատուկ պահպանվող տարածքների անվանացանկը, կարգավիճակը, զբաղեցրած տարածքը (Կենսառեսուրսների կառավարման գործակալություն ԿԿԳ)

3.10 Հազվագյուտ և անհետացող բույսերի տեսակների քանակը (Կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների պահպանության բաժին)

3.11 Հազվագյուտ և անհետացող կենդանիների տեսակների քանակը (Կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների պահպանության բաժին)

3.12 Հայաստանի կարմիր գրքում գրանցված բույսերի տեսակների թիվը (Կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների պահպանության բաժին)

3.13 Հայաստանի կարմիր գրքում գրանցված կենդանիների տեսակների թիվը (Կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների պահպանության բաժին)

3.14 Արդյունագործական ձկնորսության տարեկան ծավալներ (Կենսառեսուրսների կառավարման գործակալություն ԿԿԳ)

3.15 Կենդանիների որսի, Արդյունագործական ձկնորսության և Սևան ազգային պարկի տարածքում գործունեություն իրականացնելու թույլտվությունների ցանկը

3.16 Անշարժ աղբյուրներից արտանետվող վնասակար նյութերի քանակը` ընդհանուր և ըստ նյութերի հետևյալ քաղաքների համար. Երևան, Արարատ, Ալավերդի, Վանաձոր, Հրազդան, Գյումրի (և հանրապետության)

3.17 Ավտոտրանսպորտից արտանետված վնասակար նյութերի քանակների գնահատում` ընդհանուր և ըստ նյութերի, հանրապետության համար

3.18 Հաստատված ՍԹԱ-ներ ունեցող ձեռնարկությունների ցանկը

3.19 Աղակալված հողերի տարածքները Հայաստանի Հանրապետությունում ըստ մարզերի

3.20 Հողատարածքներ, որոնք խախտված են օգտակար հանածոների արդյունահանման հետևանքով

3.21 Էրոզիայի ենթարկված հողատարածքներ ըստ մարզերի

3.22 Հողատարածքներ, որոնք դուրս են եկել գյուղատնտեսական շրջանառությունից

3.23 Հանված, կուտակված և տեղափոխված հողի բերրի շերտը ըստ մարզերի

3.24 Տարվա կտրվածքով, ըստ մարզերի, հողերի կատեգորիայի փոփոխությունները

3.25 Հողերի երկրորդային աղակալումը ըստ մարզերի

 

4. ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ

 

4.1 Առաջացած արդյունաբերական թափոնների քանակը հանրապետությունում, ըստ մարզերի

 

5. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԲԱԺԻՆ

 

5.1 ՀՀ բնապահպանության նախարարության հսկողության տակ գտնվող բնապահպանական և բնօգտագործման վճարատեսակների (ջրօգտագործման, օգտակար հանածոների պաշարների արդյունահանման/մարման, կենսապաշարների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման, շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների տեղադրման) գծով պետական բյուջե մուտքագրվող գումարների ծավալները

5.2 ՀՀ բնապահպանության նախարարության կողմից գանձվող ոչ հարկային եկամուտների (պետական տուրք, բնապահպանական տուգանքներ և այլն) գծով պետական բյուջե մուտքագրվող գումարների ծավալները

5.3 Պետական բյուջեով ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի ֆինանսավորման պլանային ծավալներն ըստ գործառնական (ըստ ծրագրերի) և ըստ ծախսերի տնտեսագիտական դասակարգման

 

6. ՖԻՆԱՆՍԱՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԲԱԺԻՆ

 

6.1. Պետական բյուջեով ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի ֆինանսավորման փաստացի ծավալներն ըստ գործառնական (ըստ ծրագրերի) և ըստ ծախսերի տնտեսագիտական դասակարգման

 

7. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

7.1 «ՀՀ բնապահպանության նախարարության հսկողության տակ գտնվող բնապահպանական և բնօգտագործման վճարատեսակների (ջրօգտագործման, օգտակար հանածոների պաշարների արդյունահանման/մարման, կենսապաշարների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման, շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների տեղադրման) գծով վճարման օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառման ցուցանիշները

7.2 Բնապահպանության նախարարի կողմից հաստատված հանրապետության խոշոր օբյեկտներում կատարված ստուգումների վերաբերյալ տեղեկատվություն

 

8. «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ

 

8.1 Փորձաքննության ենթարկված նախատեսվող գործունեության փաստաթղթերի և հայեցակարգերի, եզրակացություն ստացած կազմակերպությունների ցանկ

 

9. «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ

 

9.1 Հանրապետության մակերևութային ջրերի որակի մասին բնութագրական ցուցանիշների տրամադրում տեղեկանքի ձևով

9.2 Հանրապետության բնակավայրերի օդի վիճակի մասին բնութագրական ցուցանիշների տրամադրում տեղեկանքի ձևով

 

10. «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ

 

10.1 Միջին տարեկան ջերմաստիճանը (ըստ ամիսների) հանրապետությունում և Երևան քաղաքում

10.2 Միջին տարեկան տեղումների քանակը (ըստ ամիսների) հանրապետությունում և Երևան քաղաքում

10.3 Օզոնի պարունակության միջին ամսական արժեքները Հայաստանի տարածքում

10.4 Գետերի, լճերի և ջրամբարների բնութագիր

10.5

 

11. ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ

 

11.1 Օգտակար հանածոների հանքավայրերի ցանկը ըստ մարզերի, տեսակների և ուսումնասիրվածության աստիճանի

11.2 Ընդերքօգտագործման թույլտվությունների և պայմանագրերի ցանկը

 

12. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺԻՆ

 

12.1 Կատարողականների ամփոփաթերթեր (որոնցում նշված ժամկետները կթարմացվեն յուրաքանչյուր օրվա վերջում)

 

13. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ

 

13.1 Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոնների համար տպագրված հայտարարություններ

13.2 Վերապատրաստումների և ատեստացիաների մասին տեղեկատվություն (ժամկետներ և մասնակիցներ)

13.3 Բոլոր քաղաքացիական ծառայողների պաշտոնների համար նախատեսված հարցաշարեր

13.4 ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողների թվաքանակը (ըստ խմբերի և ենթախմբերի):