322.0914-Կ.14.12.01 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Դ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
14 դեկտեմբերի 2001 թ. |
N 914-Կ |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ հողային օրենսգրքի 75 հոդվածի պահանջների համաձայն պետական հիմնարկներին ու կազմակերպություններին տրամադրվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կանոնակարգելու նպատակով և հաշվի առնելով, որ կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնող պետական հիմնարկներին և կազմակերպություններին հողամասերը անհատույց (մշտական) օգտագործման են տրամադրվում սեփականության միևնույն սուբյեկտի` Հայաստանի Հանրապետության կողմից` ի դեմս համայնքի ղեկավարի, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի
Հրամայում եմ
1. Պետական հիմնարկներին ու կազմակերպություններին անհատույց (մշտական) օգտագործման տրամադրվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար հիմք համարել համայնքի ղեկավարի, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի նկատմամբ` մարզպետի, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի հողամասը մշտական օգտագործման տրամադրելու վերաբերյալ որոշումն ու տրամադրվող հողամասի հատակագիծը` առանց հողամասի օգտագործման տրամադրելու մասին պայմանագիր կնքելու և նոտարի կողմից վավերացնելու:
2. Սույն հրամանը ենթակա է պետական գրանցման ՀՀ արդարադատության նախարարության կողմից որպես գերատեսչական նորմատիվ ակտ:
Նախագահ` |
Մ. Վարդանյան |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
18 դեկտեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 32201187