Գլխավոր տեղեկություն
Համար
N 958
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.11.16/14(20)
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.11.1998
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

6 նոյեմբերի 1998թ.

N 958
ք. Երևան

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԱԾ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ արդարադատության նախարարության կանոնադրության 17-րդ և 18-րդ կետերի պահանջներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու ցանկություն հայտնած հավակնորդների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը (կցվում է):

2. Սահմանել, որ ներկայացվող փաստաթղթերը ընդունվում են անձնագրի առկայության դեպքում:

 

Նախարար

Դ. Հարությունյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ
ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
6 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1998 Թ.
N 958 ՀՐԱՄԱՆՈՎ

 

Ց Ա Ն Կ

 

Դատավորների 1999 թ. պաշտոնեական պիտանիության ԵՎ ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակներում ընդգրկվել ցանկացող անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերի

 

1. Դիմում` ուղղված ՀՀ արդարադատության նախարարին

2. Դիպլոմի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված պատճենը

3. Ինքնակենսագրություն

4. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ

5. Քաղվածք աշխատանքային գրքույկից` վավերացված սահմանված կարգով

6. Անձնագրի 3-4 էջերի լուսապատճենը

7. 3 գունավոր լուսանկար (3 x 4)

 

Ծանոթություն. 1. մեկ լուսանկարը պետք է փակցված լինի կադրերի հաշվառման անձնական թերթիկի վրա, իսկ

մնացած լուսանկարների հակառակ կողմում նշվի դիմողի անունը և ազգանունը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
9 նոյեմբերի 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 01980208