«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 սեպտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10503289
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 սեպտեմբերի 2003 թ. |
N 320-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2002 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ19-Ի N 175 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2003 թ. օգոստոսի 11-ի որոշմամբ.
Հրամայում եմ`
«Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թ. դեկտեմբերի 19-ի N 175 հրամանի հավելված N 1-ի և հավելված N 2-ի՝
1) 6-րդ կետերի «9» թիվը փոխել «6»-ով.
2) 6-րդ կետերի ա), բ) և գ) ենթակետերի «երեք» բառը փոխել «երկու» բառով։
Նախարար` |
Վ. Այվազյան |