Գլխավոր տեղեկություն
Համար
N 80
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.1999-11.09.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.12.26/20(62)
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.1999
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.07.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2008

105.0080.14.07.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

14.07.1999 թ.

քաղ. Երևան

N 80

 

ՀԱՏՈՒԿ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ ջրային օրենսգրքի 17, 19 և 22 հոդվածներով, ինչպես նաև հատուկ ջրօգտագործման թույլտվությունների (ՀՋԹ) և երկրորդային ջրօգտագործման համաձայնությունների (ԵՋՀ) տրման գործընթացը հստակեցնելու, կարգավորելու, ջրօգտագործողներից ստացված հայտերը ժամանակին քննարկելու և ընթացք տալու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 


1. Հաստատել`

ա) Հատուկ ջրօգտագործման թույլտվության ձևը (կցվում է),

բ) Երկրորդային ջրօգտագործման համաձայնության ձևը (կցվում է),

գ) Հատուկ ջրօգտագործման տեսակների ցանկը (կցվում է),

դ) Հատուկ ջրօգտագործման թույլտվությունների տրման կարգը (կցվում է),

ե) Երկրորդային ջրօգտագործման համաձայնությունների տրման կարգը (կցվում է):
2. Սահմանել որ`

ա) մակերևութային ջրային օբյեկտներից ջրառի և կեղտաջրերի թափման մասով ՀՋԹ-ները

և ԵՋՀ-ները ստորագրվում են ՀՀ բնապահպանության նախարարի ջրային ռեսուրսների

օգտագործման և պահպանության ոլորտը համակարգող տեղակալի կողմից,

բ) ստորերկրյա ջրային օբյեկտներից ջրառի մասով ՀՋԹ-ները ստորագրվում են ՀՀ

բնապահպանության նախարարի ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտը

համակարգող տեղակալի կողմից` կեղտաջրերի հեռացման մասով ջրային ռեսուրսների

պահպանության մասնակցությամբ:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:

 

Նախարար

Գ. Վարդանյան

 

Ուղարկել նախարարի տեղակալներին, խորհրդականներին, նախարարության համակարգի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին և կցել գործին

 

Ձևը հաստատված է ՀՀ բնապահպանության
նախարարի 14.07.99 թ. թիվ 80 հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

ՀԱՏՈՒԿ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

________________________________________

 

_____________________________________________________________

_____________________________________________________________

(ՀՋԹ-ն տվող պաշտոնատար անձը)

 

Կ. Տ.___________________

___________________

(ստորագրություն)

(անուն, ազգանուն)

__________ 199  թ. Ուժի մեջ է մինչև

___________ 200  թ.

 Գործունեության ժամկետը երկարացված է մինչև

___________ 200  թ.

Կ. Տ. ___________________

___________________

(ստորագրություն)

(անուն, ազգանուն)

  

ՀԱՏՈՒԿ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

_________________________________________________________

(ջրօգտագործող կազմակերպության անունը)

 

1. Տրված է _____ 199 թ.:

ԹԻՎ ___ Ուժի մեջ է մինչև 

_____ 200 թ.:


2. __________________________________________________________

(ներկայացված են հետևյալ փաստաթղթերը)

__________________________________________________________

 


3. Ջրօգտագործողների տվյալները


4. Ջրային օբյեկտի անվանումը __________________________________________

___________________________________________________________


5. Ջրօգտագործման նկարագիրը

ա) ջրօգտագործման նպատակը, կեղտաջրերի առաջացում, նրանց հետագա մաքրումը

___________________________________________________________

___________________________________________________________

բ) գործունեության հիմնական ցուցանիշներ _______________________________

___________________________________________________________

___________________________________________________________

գ) ջրառը իրականացնող կառուցվածքների նկարագիրը, կեղտաջրերի արտահոսքը

___________________________________________________________

___________________________________________________________

դ) կեղտաջրերի մաքրման եղանակը, մաքրման կայանի հզորությունը (խոր մ/ օր,

խոր մ /տարի)__________________________________________________


6. Հատուկ ջրօգտագործման թույլտվությունը տրված է ջրօգտագործողների կողմից հետևյալ

պայմանների պահպանման պայմանով`

ա) թարմ ջրի ջրառը [հազ.խոր.մ./ տարի, խոր.մ./ օր, խոր.մ. /վրկ] մակերևույթային ջրային

օբյեկտներից, ոչ ավել քան ___________________ ստորերկրյա ջրային օբյեկտներից,

ոչ ավել քան _____________

բ) սեզոնային ջրամատակարարում և ջրահեռացում [հազ.խոր.մ./տարի] _______________ ______________________________________________________________

գ) այլ կազմակերպություններից ստացված ջրի քանակը և ջրային օբյեկտի կարգը ______________________________________________________________ ______________________________________________________________

դ) շրջանառու կամ հաջորդական ջրամատակարարման համակարգի ծավալը [հազ.խոր.մ./տարի] __________________________________________________

ե) կեղտաջրերի քանակությունը յուրաքանչյուր արտահոսքում չպետք է գերազանցի [հազ.խոր.մ,

խոր.մ/օր]

զ) կեղտաջրերում վնասակար նյութեր թույլատրելի սահմանային (ԹՍԱ) արտահոսքի տվյալներ ______________________________________________________________ ______________________________________________________________ ______________________________________________________________ ______________________________________________________________

ե) կահավորել ջրառի և կեղտաջրերի թափման կետերը` սահմանված կարգով ստանդարտացման

ենթարկված և կապարակնքված ջրաչափերով: Կատարել կեղտաջրերի որակական անալիզներ:

ը) իրականացնել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ Օրենքի

պահանջները, կատարելով բնօգտագործման և բնապահպանական վճարներ` ըստ ՀՋԹ-ում

նշված ջրօգտագործման ծավալների և կեղտաջրերում պարունակող վնասակար նյութերի

քանակությունների:

թ) այլ պահանջներ _________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________

7. Ստորերկրյա ջրերի ջրհանի կառուցումը, նախագծի համաձայնեցումը և շահագործումը իրականացնել գործող օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտացված կազմակերպության միջոցով:

8. Սույն ՀՋԹ-ով տրված ջրօգտագործման իրավունքը դադարեցվում է համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 32 հոդվածի:
Հատուկ ջրօգտագործման թույլտվությունը կազմված է երեք օրինակից, որից երկուսը պահվում է ՀՀ Բնապահպանության նախարարությունում, մեկը տրվում է ջրօգտագործողին:


ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է.
1. _______________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________

(կազմակերպության անունը, պաշտոնատար անձը)


___________________ ___________________ ___________________
(ստորագրություն կ.տ.)  (ամիս, ամսաթիվ) (անուն, ազգանուն)


2. ________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________

(կազմակերպության անունը, պաշտոնատար անձը)

 

___________________ ___________________ ___________________
(ստորագրություն կ.տ.)  (ամիս, ամսաթիվ) (անուն, ազգանուն)

 

3. _________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

(կազմակերպության անունը, պաշտոնատար անձը)

 

___________________ ___________________ ___________________
(ստորագրություն կ.տ.)  (ամիս, ամսաթիվ) (անուն, ազգանուն)

 

4. __________________________________________________________________

____________________________________________________________________ ____________________________________________________________________

(կազմակերպության անունը, պաշտոնատար անձը)

 

___________________ ___________________ ___________________
(ստորագրություն կ.տ.)  (ամիս, ամսաթիվ) (անուն, ազգանուն)

 _____________________ __________________ ___________________________ )ստորագրություն կ.տ.) )ամիս,

 

Ձևը հաստատված է ՀՀ բնապահպանության
նախարարի 14.07.99 թ. թիվ 80 հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

______________________________________________________________________

(ՋԹ-ն տվող պաշտոնատար անձը)

 

Կ. Տ. ___________________ ___________________

(ստորագրություն)

(անուն, ազգանուն)
____________ 199  թ. Ուժի մեջ է մինչև  ___________ 200  թ.:

 

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ N ______

________________________________________

 

 

1. Ջրօգտագործողի տվյալները

_________________________________________________________________

2. Ջրառի կամ կեղտաջրի թափման տեղը ____________________________________

3. Ջրօգտագործման նկարագիրը

ա) ջրօգտագործման նպատակը, կեղտաջրերի առաջացում, նրանց հետագա մաքրումը

_______________________________________________________________

բ) գործունեության հիմնական ցուցանիշներ ____________________________________

________________________________________________________________
4. Ջրօգտագործման համաձայնությունը տրված է հետևյալ պայմանով`

ա) չգերազանցել ջրամատակարարման համակարգից թարմ ջրի ջրառը 

_________ հազ. մ3 ./տարի, __________ մ3./օր, ______________ մ3./վրկ

բ) չգերազանցել կոյուղու ցանց լցվող կեղտաջրի քանակը 

_________ հազ. մ3./տարի, __________ մ3./օր, ______________ մ3./վրկ]

գ) չգերազանցել այլ` _____________ կազմակերպությունից ստացված ջրի քանակը

_________ հազ. մ3./տարի, __________ մ3./օր, ______________ մ3./վրկ]

դ) կեղտաջրերը ենթարկել նախնական մաքրման _____ հազ.մ2/տարի ______ մ3/օր,

ե) չգերազանցել կեղտաջրի հետևյալ որակական ցուցանիշներ [մգ.լ], ___________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________

զ) իրականացնել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի

պահանջները, կատարելով բնօգտագործման և բնապահպանական վճարներ` ըստ ՋԹ-ում

նշված ջրօգտագործման ծավալների և կեղտաջրերում պարունակող վնասակար նյութերի

քանակությունների:

է) այլ պահանջներ ______________________________________________________
____________________________________________________________________ ____________________________________________________________________

5. Սույն ՀՋՀ-ի 4-րդ կետի պահանջներին ծանոթացել եմ և համարում եմ ընդունելի

___________________ ___________________ ___________________
(ջրօգտագործողի անունը, պաշտոնը) (կ.տ. ստորագրություն) (անուն, ազգանուն)


ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՎԱԾ Է.
____________________________________________________________________
____________________________________________________________________

(առաջնային ջրօգտագործող կազմակերպության անունը, պաշտոնատար անձը)

 

___________________ ___________________ ___________________
(ստորագրություն կ.տ.)  (ամիս, ամսաթիվ) (անուն, ազգանուն)

Ջրօգտագործման համաձայնությունը կազմված է 2 օրինակից, որից մեկը պահվում է ՀՀ Բնապահպանության նախարարությունում:


Հաստատված է
ՀՀ բնապահպանության նախարարի
14 07 1999 թ. թիվ 80 հրամանով


ՀԱՏՈՒԿ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ


Հատուկ ջրօգտագործմանը վերաբերվում են ջրային օբյեկտների կամ դրանց բաղկացուցիչ մասի (մակերևույթային կամ ստորերկրյա) ջրերի օգտագործումը բնակչության խմելու կամ կենցաղային նպատակներով, գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի, ջրային տրանսպորտի և այլ տնտեսական պահանջները բավարարելու նպատակով, ինչպես նաև արդյունաբերական, կոմունալ-կենցաղային, դրենաժային և այլ կեղտաջրերի արտահոսքերի համար, եթե հիշյալ ջրօգտագործումները իրականացվում են հետևյալ կառույցների կամ տեխնիկական սարքավորումների շինարարության և շահագործման միջոցով.

ա. շարժական, ստացիոնար կամ լողացող կառույցները, որոնք նախատեսված են մակերևութային կամ ստորգետնյա ջրերից մեխանիկական կամ ինքնահոս ջրառի համար:

բ. ստորգետնյա ջրերից ջրառ կատարող պոմպային սարքավորումները:

գ. ստորգետնյա ջրերի հորերի և կապտաժային աղբյուրների կառույցները, որոնք աշխատում են առանց ջրի մակարդակի ստիպողական իջեցման:

դ. ջրահեռացման շինությունները, որոնք նախատեսված են մակերևութային ջրային օբյեկտները արդյունաբերական, կոմունալ-կենցաղային կոլեկտորային դրենաժային և անձրևային կեղտաջրերի, ինչպես նաև հանքերից մղվող ջրերի արտահոսքի համար:

ե. գյուղատնտեսային հողատարածություններին կեղտաջրեր մղող կառույցները:

զ. ամբարտակներ և այլ ջրակարգավորող կառույցներ:

է. հիդրավլիկ էլեկտրակայանները (մերձպատվարային, դերիվացիոն, հիդրոակումուլիացիոն),

ը. ջերմային և ատոմային էլեկտրակայանների ջրատնտեսական կառույցները, որոնք նախատեսված են ջրամատակարարման, ջրահեռացման և ջրի հովացման համար:

թ. ոռոգման, ջրարփիացման և չորացման համակարգերը:


Հաստատված է
ՀՀ բնապահպանության նախարարի
14.07.1999 թ. թիվ 80 հրամանով


Կ Ա Ր Գ

 

ՀԱՏՈՒԿ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ


1.1. ՀՋԹ տրվում է հատուկ ջրօգտագործման տեսակների ցանկում նշված այն ջրօգտագործողներին, որոնք իրենց գործունեությամբ չեն խախտում ՀՀ բնապահպանական օրենսդրության պահանջները:

1.2. ՀՋԹ տրվում է ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից: Մակերևութային ջրային օբյեկտներից ջրառի և կեղտաջրերի թափման մասով ՀՋԹ-ների ձևակերպումը իրականացնում է ջրային ռեսուրսների պահպանության վարչությունը:

Ստորերկրյա ջրային օբյեկտներից ջրառի մասով ընդերքի պահպանության վարչությունը:

1.3. Ստորերկրյա ջրերի հաստատված պաշարներով հանքավայրերից, ջրառ իրականացնելու նպատակով ՀՋԹ-ները տրվում են ՀՀ կառավարության 1994 թվականի օգոստոսի 15-ի թիվ 374 որոշմամբ սահմանված կարգով կնքված ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա:

 

2. ՀՋԹ-ների ձԵՎակերպման համար անհրաժեշտ փաստաթղթեր


2.1. նոր ՀՋԹ ստանալու համար ջրօգտագործողները նախարարություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

 Հայտ` նախարարի տեղակալի անունով, նշելով ջրօգտագործման նպատակը, բնական ջրաղբյուրը և ջրապահանջը:

 Տեղանքի հաստատված հատակագիծ (սխեմա):

 Ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաներ, գործունեությունից առաջացած կեղտաջրերի դեպքում նաև վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաներ:

2.2. ՀՋԹ-ների գործունեության ժամկետների երկարացման համար, ջրօգտագործողները նախարարություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

 Հայտ` նախարարի տեղակալի անունով, նշելով ջրօգտագործման նպատակը, ջրապահանջը (եթե դրանք փոփոխության են ենթարկվել):

 ժամկետանց ՀՋԹ-ն:

 Հորատանցքի անձնագիրը և ռեժիմային դիտարկումների նյութերը.

 Ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաներ, գործունեությունից առաջացած կեղտաջրերի դեպքում նաև վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաներ:

 Տեղեկանք բնօգտագործման և բնապահպանական վճարների վերաբերյալ համաձայնեցված տարածքային բնապահպանական պետական տեսչության (ՏԲՊՏ) հետ:


3. ՀՋԹ ձԵՎակերպման ԵՎ համաձայնեցման գործընթացը

 

3.1. Ջրօգտագործողների կողմից ստացված հայտերը գրանցվում են նախարարությունում:

3.2. Ստանալով հայտը, երեք աշխատանքային օրվա ընթացքում, (ստորերկրյա ջրերից ջրառի դեպքում, երկրաբանական վարչությունից վերցվում է հիդրոերկրաբանական եզրակացություն), լրացվում են ՀՋԹ ձևերը և հանձնվում հայտատուին անհրաժեշտ ներքոհիշյալ համաձայնությունների ստացման համար.

 Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների մարմինների հետ, ստորերկրյա ջրօգտագործման բոլոր դեպքերում.

 Պետական անասնաբուժական ծառայության մարմինների հետ, անասնաբուծության, ձկնաբուծության ու կենդանական ծագում ունեցող սննդամթերք և հումք մթերող ու վերամշակող կազմակերպությունների կարիքների համար ջրօգտագործման դեպքերում.

ՀՀ առողջապահության նախարարության հետ` բուժիչ և առողջարարական նպատակներով ջրօգտագործման դեպքերում.

 Հայլեռտեխհսկողության հետ լեռնաարդյունաբերական կազմակերպությունների կողմից օգտագործման դեպքերում.

ՀՀ Քաղաքաշինության նախարարության հետ` բնակավայրերում ստորերկրյա ջրհաններ կառուցելու դեպքում.

 ՀՀ Գյուղատնտեսության նախարարության հետ ջրերը գյուղատնտեսական արտադրության ոլորտում օգտագործելու դեպքում.

 Հատուկ պաշտպանական նշանակություն ունեցող օբյեկտների, զինվորական մասերի ջրօգտագործման պայմանների և թույլտվության ձևակերպումը իրականացնել համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների համաձայնությամբ:

3.3. Համապատասխան համաձայնությունների առկայության դեպքում, նախարարությունը մեկ շաբաթյա ժամկետում որոշում է կայացնում հայտը բավարարելու կամ մերժելու մասին և ընդունած որոշման մասին եռօրյա ժամկետում տեղյակ պահում հայտատուին:

3.4. Հաստատված ՀՋԹ-ի 1-ին օրինակը տրվում է ջրօգտագործողին, 2-րդ օրինակը մնում է նախարարության համապատասխան վարչությունում, 3-րդ օրինակը ջրային ռեսուրսների պահպանության վարչությունում վերցվում է միասնական հաշվառման և արխիվի վարման համար:

3.5. ՀՋԹ-ների տալը մերժվում է`

ա) սույն կարգով սահմանված փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթի դեպքում,

բ) երբ փաստաթղթերը չեն համապատասխանում գործող օրենսդրության պահանջներին:


Հաստատված է
ՀՀ բնապահպանության նախարարի
14.07.1999 թ. թիվ 80 հրամանով


Կ Ա Ր Գ

 

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ


Սույն կարգը մշակված է` երկրորդային ջրօգտագործման համաձայնության տրման գործընթացը կարգավորելու նպատակով:


1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի հոդված 19-ի, առաջնային ջրօգտագործողները, որոնց հատուկ ջրօգտագործման թույլտվություն է տրված, իրավունք ունեն թույլատրելու երկրորդային ջրօգտագործում, համաձայնեցնելով ՀՀ բնապահպանության նախարարության հետ:

1.2. Երկրորդային ջրօգտագործման համաձայնություն (ԵՋՀ) է տրվում այն ջրօգտագործողներին, որոնք իրականացնում են ջրառ կամ կեղտաջրերի արտահոսք, օգտվելով կենտրոնացված կամ առաջնային ջրօգտագործողի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերից:

Սույն կետի պահանջները չեն տարածվում այն ջրօգտագործողներին, որոնք ջրամատակարարման և ջրահեռացման կենտրոնացված համակարգերից օգտվում են բացառապես խմելու-կենցաղային կամ կոմունալ-կենցաղային կեղտաջրերի հեռացման նպատակով:

1.3. ԵՋՀ-ները տրվում են ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

ԵՋՀ-ի ձևակերպումը իրականացնում է ջրային ռեսուրսների պահպանության վարչությունը (բոլոր դեպքերում), ընդերքի պահպանության վարչությունը (հանքային ջրերի օգտագործման դեպքում), առաջնային ջրօգտագործման թույլտվության հիման վրա:

 

2. ԵՋՀ-ի տալը

 

2.1. ԵՋՀ ստանալու համար ջրօգտագործողները նախարարություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

 Հայտ` նախարարի տեղակալի անունով, նշելով ջրօգտագործման նպատակը, սնող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը և ջրապահանջը.

 ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաներ, գործունեությունից առաջացած կեղտաջրերի դեպքում նաև վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաներ:

 

3. ԵՋՀ տրման գործընթացը

 

3.1. Ջրօգտագործողների կողմից ստացված հայտերը գրանցվում են նախարարությունում:

3.2. Ստանալով հայտը, եռօրյա ժամկետում լրացվում է ԵՋՀ-ն և այն ներկայացվում նախարարի տեղակալին` համաձայնեցման, որը հինգօրյա ժամկետում որոշում է կայացնում հայտը բավարարելու կամ մերժելու մասին:

Ընդունված որոշման մասին նախարարությունը եռօրյա ժամկետում տեղյակ է պահում հայտատուին:

3.3. Համաձայնեցված ԵՋՀ-ի 1-ին օրինակը տրվում է ջրօգտագործողին, 2-րդ օրինակը մնում է նախարարության համապատասխան վարչությունում հաշվառման համար:

3.4. ԵՋՀ-ների տալը մերժվում է`

ա) սույն կարգով սահմանված փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթի դեպքում,

բ) երբ փաստաթղթերը չեն համապատասխանում գործող օրենսդրության պահանջներին:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
24 նոյեմբերի 1999 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 10599162

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.07.2008, N 265-Ն 11.09.2008, N 80
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան