Basic information
Number
N 288-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (14.04.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.05.04/26(398) Հոդ.445
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
15.03.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.03.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
23.03.2007
Effective date
14.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մարտի 2007 թվականի N 288-Ն

«ԵՐՔԱՂՏԵՂԵԿԱՆՔ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Երևանի քաղաքապետարանի «Երքաղտեղեկանք» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:

2. Երևանի քաղաքապետին` ստեղծել լուծարային հանձնաժողով` դրանում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Երևանի քաղաքապետարանի «Երքաղտեղեկանք» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքների կատարումը:

3. «Երքաղտեղեկանք» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ այդ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը հանձնվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 19
Երևան