«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 հոկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10305392
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 օգոստոսի 2005 թ. |
N 182-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆՎԱՆԱՔԱՐՏ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-134-Ն օրենքի հոդված 6-ի 1-ին մասի «բ» կետի, հոդված 12-ի 4-րդ մասի և հոդված 15-ի 4-րդ մասի պահանջներով.
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում անվանաքարտ կրելու կարգը` համաձայն կից հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտներում անվանաքարտ կրելու կարգը հաստատելու մասին» N 28 հրամանը:
4. Առևտրի և ծառայությունների վարչության պետ Գ. Քոչարյանին`
Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին:
|
Կ. Ճշմարիտյան |
Հավելված ՀՀ առևտրի և տնտեսական |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆՎԱՆԱՔԱՐՏ ԿՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում անվանաքարտ կրելու կարգը:
2. Անվանաքարտ կրում են Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտի աշխատողները` աշխատավայրում գտնվելու ժամանակահատվածում:
3. Անվանաքարտն աշխատողին տրվում է աշխատանքի ընդունման հրամանի հետ կամ աշխատանքային պարտականությունների անցման պահին:
4. Անվանաքարտի վրա հայերեն տպագիր տառերով լրացվում է`
ա) կազմակերպության ֆիրմային անվանումը,
բ) աշխատողի անունը, ազգանունը,
գ) աշխատողի զբաղեցրած պաշտոնը:
5. Անվանաքարտը պետք է պարունակի աշխատողի գունավոր լուսանկարը` նվազագույնը 30մմ x 40մմ չափսերով:
6. Անվանաքարտը վավերացվում է գործատուի ստորագրությամբ և կնիքով:
7. Կնիքը դրվում է այնպես, որ վերջինս ծածկի լուսանկարի ներքևի մասը:
8. Անվանաքարտի նվազագույն չափսերն են` 54մմ x 86մմ:
9. Անվանաքարտը աշխատողը կրում է իր արտահագուստի կամ հագուստի վրա, կամ այն դրվում է արտահագուստի վրա թափանցիկ նյութից կարված գրպանիկի մեջ:
Կենցաղային ծառայության այն օբյեկտներում, որտեղ օգտագործվող նյութերի ու միջոցների առանձնահատկություններից և աշխատանքային պայմաններից ելնելով անհնար է արտահագուստի կամ հագուստի վրա անվանաքարտ կրել, անվանաքարտը փակցվում է տվյալ օբյեկտում սպառողին տեսանելի տեղում:
10. Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտի անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողի անվանաքարտի վրա, պաշտոնի փոխարեն, կատարվում է «Անհատ ձեռնարկատեր» նշումը և գրվում է անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարը:
11. Անհատ ձեռնարկատիրոջ մոտ աշխատողի անվանաքարտի վրա լրացվում է`
ա) անհատ ձեռնարկատեր, անունը, ազգանունը,
բ) վկայականի համարը,
գ) աշխատողի անունը, ազգանունը,
դ) աշխատողի զբաղեցրած պաշտոնը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.09.2017, N 898-Ն | 12.10.2017, N 182-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|