«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հուլիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10303223
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 հուլիսի 2003 թ. ք. Երևան |
N 90-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով.
Հրամայում եմ`
1. Հաստատել`
ա) հանքարդյունահանման լիցենզիայի ձևը համաձայն հավելված N 1-ի,
բ) հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի ձևը համաձայն հավելված N 2-ի:
2. Բնօգտագործման էկոնոմիկայի և հանքային արդյունաբերության վարչության պետ Ա. Աշուղյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից սույն հրամանի պետական գրանցումը:
3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Գևորգյանին:
Կ. Ճշմարիտյան |
Հավելված N 1 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2003 թ. հուլիսի 3-ի N 90-Ն հրամանի |
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ
ԼԻՑԵՆԶԻԱ N _________
Տրման ամսաթիվ _________________________________________________
Գործողության ժամկետը (մինչև 12 տարի) _________________________________
Հանքային իրավունք կրողի անվանումը և գտնվելու վայրը _______________________ (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը և բնակության վայրը) ____________________________________________________________
Հանքային իրավունք կրողի պետական գրանցման վկայականի համարը ________________
Հանքարդյունահանվող օգտակար հանածոն (ները) ____________________________ ____________________________________________________________
Հանքավայրի հաստատված պաշարների վերաբերյալ տեղեկանքի համարը և տրման ամսաթիվը __ ____________________________________________________________
Հատուկ պայմաններ (հիմք ընդունելով հանքարդյունահանման ծրագրի դրույթները) ________ ____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________
Լիցենզիայով տրամադրված ընդերքի տեղամասի նկարագրությունը և հատակագիծը բերված է սույն լիցենզիայի հավելվածում:
Լիցենզիան ուժի մեջ է մտնում համապատասխան լիցենզիային պայմանագրի կնքման պահից
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար _________________________
Կ.Տ. |
Հավելված N 2 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2003 թ. հուլիսի 3-ի N 90-Ն հրամանի |
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՏՈՒԿ
ԼԻՑԵՆԶԻԱ N _________
Տրման ամսաթիվ _______________________________________________
Գործողության ժամկետը (մինչև 25 տարի) _______________________________
Հանքային իրավունք կրողի անվանումը և գտնվելու վայրը _____________________
(անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը և բնակության վայրը) __________________________________________________________
Հանքային իրավունք կրողի պետական գրանցման վկայականի համարը ______________
Հանքարդյունահանվող օգտակար հանածոն (ները) __________________________ _________________________________________________________
Հանքավայրի հաստատված պաշարների վերաբերյալ տեղեկանքի համարը և տրման ամսաթիվը _ _________________________________________________________
Հատուկ պայմաններ (հիմք ընդունելով հանքարդյունահանման ծրագրի դրույթները) __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________
Լիցենզիայով տրամադրված ընդերքի տեղամասի նկարագրությունը և հատակագիծը բերված է սույն լիցենզիայի հավելվածում:
Լիցենզիան ուժի մեջ է մտնում համապատասխան լիցենզային պայմանագրի կնքման պահից
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար _________________
Կ.Տ.
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|