Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 474
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.1996-22.08.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.09.1996
Ստորագրման ամսաթիվ
27.09.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.08.1999

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

27.09.1996 թ. թիվ 474

 

 ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 13 հոդվածի համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել «Ամուսնադրության ժամկետի կրճատման կարգը»

2. Հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչությանը «Ամուսնադրության ժամկետի կրճատման կարգը» գրանցվելուց հետո մեկ օրվա ընթացքում ուղարկել քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններին:

 

քաղ. Երևան
թիվ 474

 

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի 1996 թ.
սեպտեմբերի 27-ի թիվ 477 հրամանով

 

 

 

 

 

 

Կ Ա Ր Գ

ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԿՐՃԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության Ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 13 հոդվածի համաձայն և սահմանում է ամուսնադրության ժամկետի կրճատման համար անհրաժեշտ պայմանները:

2. Հայաստանի Հանրապետության Ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 13 հոդվածի համաձայն ամուսնադրությունը տեղի է ունենում ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններին դիմում տալու օրից մեկ ամիս անցնելուց հետո:

Հարգելի պատճառների առկայության դեպքում այդ ժամկետը կարող է կրճատվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների կողմից:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված ժամկետը կարող է կրճատվել ամուսնացողների համատեղ խնդրանքով` հարգելի պատճառների առկայության դեպքերում, որոնց մասին պետք է նշված լինի ամուսնության մասին դիմումի մեջ:

4. Ժամկետը կրճատելու համար հիմք հանդիսացող հարգելի պատճառներ են համարվում`

- ամուսնացող անձանց (ամուսնացողի) շտապ երկարատև գործուղման մեկնելը.

- ամուսնացող անձանց մշտական բնակության համար այլ վայր փոխադրվելը.

- ամուսնացող անձանց համատեղ երեխաներ ունենալը.

- ամուսնացող կնոջ հղիությունը.

- ամուսնացող անձի զորակոչվելը ժամկետային զինվորական ծառայության.

- ամուսնացող անձի ժամկետային զինվորական ծառայության մեջ լինելը:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված հարգելի պատճառները պետք է հաստատված լինեն համապատասխան փաստաթղթերով (գործուղման վկայական, բժշկական տեղեկանք, երեխայի ծննդյան վկայական և այլն):

6. Եթե ամուսնացող անձանցից թեկուզ մեկը հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինը, այդ ամուսնությունը գրանցելու համար ՀՀ արդարադատության նախարարությանը կատարվող հարցման մեջ պարտավոր է նշել նաև ամուսնության ժամկետի կրճատման մասին տեղեկատվությունը:

7. Ամուսնության ժամկետի կրճատման համար հիմք հանդիսացող հարգելի պատճառները հանդիսացող փաստաթղթերը կցվում են ամուսնացողների անձնական գործին:

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի կողմից
15.10.1996 թ.
պետական գրանցման թիվ 01960054

 

 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.08.1999, N 1270 22.08.1999, թիվ 474
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան