103.0110.09.06.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
09.06.1999 թ. |
N 110 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ «ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» N 525 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 5-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 1999 թ. հունիսի 7-ի N 8 որոշումը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» N 525 հրամանով հաստատված ցանկում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ (ցանկը կցվում է):
2. Առևտրի, զբոսաշրջիկության և սպասարկումների գլխավոր վարչությանը (Ա. Դավթյան)`
2.1. Ցանկը ներկայացնել համաձայնեցման` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ հարկային տեսչություն, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:
2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:
Նախարար |
Հ. Գևորգյան |
Հաստատված է` ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության 1999 թ. հունիսի 9-ի N 110 հրամանով |
Համաձայնեցված է` ՀՀ ֆինանսների և և էկոնոմիկայի նախարարություն 14 հունիսի 1999 թ. |
Համաձայնեցված է` ՀՀ հարկային տեսչություն 14 հունիսի 1999 թ. |
Համաձայնեցված է` ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն 18 հունիսի 1999 թ. |
Համաձայնեցված է` ՀՀ կենտրոնական բանկ 18 հունիսի 1999 թ. |
Համաձայնեցված է` ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն 17 հունիսի 1999 թ. |
ՀՀ արդյունաբերության եվ առեվտրի նախարարի 18.12.98 թ. ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ՑԱՆԿԻ հաստատման մասին թիվ 525 հրամանով հաստատված ցանկը լրացնել նոր 39, 40, 41 եվ 42 տողերով, հետԵՎյալ բովանդակությամբ`
հ/հ |
ՀԴՄ-ի մոդելների |
Խումբը |
Կիրառման ոլորտները | |||
Առևտուր |
Սպասարկումներ |
Նավթամթերքի վաճառք |
Հյուրանոցներ և | |||
39 | ЭЛВЕС-МИКРО-Ф |
Ինքնավար |
+ |
+ |
|
+ |
40 | МИКРО-105 Ф |
Ինքնավար |
+ |
+ բացի |
||
41 | ЕЛКА micro |
Պասիվ |
+ |
+ |
+ |
+ |
42 | ELTAX 40 F |
Ինքնավար |
|
+ միայն |
|
Ցանկի 33, 34 ԵՎ 35 տողերը շարադրել հետԵՎյալ խմբագրությամբ`
հ/հ |
ՀԴՄ-ի մոդելների անվանումը |
Խումբը |
Կիրառման ոլորտները | |||
Առևտուր |
Սպասարկումներ |
Նավթամթերքի վաճառք |
Հյուրանոցներ և | |||
33 | ЭЛВЕС-01-03-Ф | Պասիվ |
+ |
+ |
+ |
+ |
34 | ЭЛВЕС-МИНИ-Ф | Պասիվ |
+ |
+ |
+ |
+ |
35 | ЕЛКА 801Б-F | Ինքնավար |
+ |
+ |
+ |
+ |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
29 հունիսի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 103990110