Գլխավոր տեղեկություն
Համար
N 57-Պ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2001-11.09.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.03.07/7(70) Հոդ.19
Ընդունող մարմին
Սոցիալական ապահովության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.2000
Ստորագրող մարմին
Սոցիալական ապահովության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.09.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

 7 սեպտեմբերի 2000 թ.
ք. Երևան

N 57-Պ

 

Հ Ր Ա Մ Ա Ն  

««ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»-Ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 350 որոշման 6-րդ կետի`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգ»-ի տեղեկատվական բազայում ամրագրված տվյալների փոփոխությունների կատարման և տեղեկատվական հոսքերի փոխանակման» հրահանգը (կցվում է):

2. Սոցիալական ծառայությունների վարչությանը`

2.1. սահմանված կարգով «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգ»-ի տեղեկատվական բազայում ամրագրված տվյալների փոփոխությունների կատարման և տեղեկատվական հոսքերի փոխանակման» հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն գրանցման

2.2. կազմակերպել «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգ»-ի տեղեկատվական բազայում ամրագրված տվյալների փոփոխությունների կատարման և տեղեկատվական հոսքերի փոխանակման» հրահանգը մարզպետարանների սոցիալական պաշտպանության բաժիններին տրամադրելու աշխատանքները:

 

Նախարար

Ռ. Մարտիրոսյան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

1 նոյեմբերի 2000 թ.
ք. Երևան

N 267

 

Հ Ր Ա Մ Ա Ն  

 

««ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»-Ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 350 որոշման 6-րդ կետի`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգ»-ի տեղեկատվական բազայում ամրագրված տվյալների փոփոխությունների կատարման և տեղեկատվական հոսքերի փոխանակման» հրահանգը (կցվում է):

 

Նախարար

Լ. Բարխուդարյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

18 հոկտեմբերի 2000 թ.
ք. Երևան

 N 294

 

Հ Ր Ա Մ Ա Ն  

 

««ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»-Ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 350 որոշման 6-րդ կետի`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգ»-ի տեղեկատվական բազայում ամրագրված տվյալների փոփոխությունների կատարման և տեղեկատվական հոսքերի փոխանակման» հրահանգը (կցվում է):

2. «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին (Ա. Պետրոսյան) - կազմակերպել վերոհիշյալ հրահանգի իրազեկումը մասնաճյուղին և ապահովել պահանջների կատարումը:

 

 

Է. Մադաթյան

 

Հաստատված է
 ՀՀ սոցիալական ապահովության
նախարարի 2000 թվականի
սեպտեմբերի 7-ի
թիվ 57-Պ հրամանով

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2000 թվականի
նոյեմբերի 1-ի
թիվ 267 հրամանով

Հաստատված է
 ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի 2000 թվականի 
հոկտեմբերի 18-ի
թիվ 294 հրամանով

 

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»-Ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը մշակվել է համաձայն ՀՀ կառավարության 2000 թ. հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 350 որոշման և սահմանում է Ընտանիքների անապահովության գնահատման համակարգով (այսուհետև ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) ամրագրված տվյալների տեղեկատվական բազաների միջև տեղեկատվական հոսքերի փոխանակման կարգը:

2. Գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան բաղկացած է 54 տեղական տեղեկատվական բազաներից:

3. Տեղական տեղեկատվական բազան կազմված է գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների սոցիալական տվյալների բազաներից:

4. Ընտանիքի սոցիալական տվյալների բազան ստեղծվում է ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված ընտանիքի յուրաքանչյուր անդամին և ընտանիքին վերաբերող սոցիալական տվյալների մուտքագրման միջոցով:

5. Գնահատման համակարգում հաշվառված ընտանիքները պարտավոր են հաշվառումից հետո տարին մեկ անգամ մինչև հաշվառման 12-րդ ամսվա ժամկետը լրանալը փաստագրման համար սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն (այսուհետ` Կենտրոն) ներկայացնել ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները հաստատող փաստաթղթերը:

 

«Ընտանիքների գնահատման համակարգ»- ի տեղեկատվական բազայում ամրագրված տվյալների փոփոխությունների կատարումը

 

6. Գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկը պարտավոր է ընտանիքի կազմի, եկամուտների, ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խմբի, բնակարանային պայմանների և այլ փոփոխությունների մասին մեկամսյա ժամկետում հայտնել Կենտրոն:

7. Տեղական տեղեկատվական բազաներում ընտանիքներում տեղի ունեցած փոփոխություններն ամրագրվում են այդ մասին փաստաթղթերը ներկայացնելուց անմիջապես հետո (1 օրվա ընթացքում):

8. Ընտանիքի որևէ անդամի սոցիալական խմբի ժամկետը լրանալու դեպքում սոցիալական խմբի հանումը կամ խմբի փոփոխումը կատարվում է տվյալ ամսվա ընթացքում ծրագրային եղանակով:

9. Հաշմանդամության խմբի ժամկետի երկարացման վերաբերյալ տվյալ փոփոխության ամրագրումը կատարվում է միայն քաղաքացու կողմից փաստաթուղթ ներկայացնելու դեպքում: Եթե այն ներկայացվում է ժամկետի լրացման օրվանից երկու ամսվա ընթացքում, ապա անկախ հաշմանդամության խմբից, ժամկետը վերականգնվում է նախորդ ժամկետի լրացման ամսաթվից սկսած:

10. Հանրապետական տեղեկատվական բազան թարմացվում է ոչ պակաս քան ամիսը մեկ անգամ, Կենտրոնների տրամադրած արդիականացված տեղեկատվական բազաների միջոցով տվյալ ամսվան հաջորդող ամսվա 5-ը:

11. Կենտրոնական տեղեկատվական բազայում իրականացվում են.

11.1. գնահատման համակարգի ծրագրային ապահովման և բարելավման ապահովումը,

11.2. համադրումներ ընտանիքների կամ նրանց անդամների կրկնակի հաշվառումները հայտնաբերելու նպատակով (ամբողջ հանրապետությունում),

11.3. տարբեր նախարարություններից և գերատեսչություններից, ինչպես նաև ոչ պետական կազմակերպություններից ստացված տեղեկատվական հարակից բազաների մշակում:

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

12. Գնահատման համակարգի միջոցով իրականացվող սոցիալական օգնության բաշխման ծրագրերում կարող են ընդգրկվել տվյալ ծրագրի համար սահմանված սոցիալական տվյալներ և անապահովության սահմանային միավոր ունեցող ընտանիքները:

13. Գնահատման համակարգի տվյալների հիման վրա իրականացվող սոցիալական օգնության բաշխման ծրագրերում չեն կարող ընդգրկվել (անկախ 12-րդ կետով նախատեսված պայմաններին բավարարելուց).

13.1. կրկնակի հաշվառված կամ ընտանիքի կրկնակի հաշվառված անդամ ունեցող ընտանիքները` մինչև կրկնակի հաշվառումից դուրս գալը,

13.2. ծրագրի իրականացման պահին նախորդած 12 ամիսների ընթացքում չփաստագրված ընտանիքները,

13.3. ընտանիքի ոչ հավաստի փաստաթղթերի և տվյալների ներկայացման կամ տվյալները թաքցնելու պատճառով որևէ օգնություն ստանալու իրավունքից Կենտրոնի կողմից զրկած ընտանիքները:

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

14. Կենտրոնը տեղեկատվական բազայի փոփոխությունները` արդիականացված տվյալները ֆայլերի միջոցով ուղարկում է կենտրոնական տեղեկատվական բազա մոդեմային (հեռախոսային) կապով կամ մագնիսական կրիչների միջոցով:

15. Կենտրոնի տնօրենը կամ գլխավոր մասնագետը (ադմինիստրատորը) տվյալ ամսվա փոփոխությունները (մինչև հաջորդ ամսի 3-ը ներառյալ)` արդիականացված տեղեկատվությունը ներկայացնում է տեղեկատվական բազա համապատասխան արձանագրությամբ:

16. Կենտրոնական տեղեկատվական բազայից ամենամսյա արդիականացված տեղական տեղեկատվական բազաները 10-օրյա ժամկետում փոխանցվում է կենտրոններին մագնիսական կրիչով:

16.1. Կենտրոնական տեղեկատվական բազայից ինչպես նաև հարակից բազաներից ստացված մշակված տվյալները փոխանցվում են կենտրոններին (սահմանված գրաֆիկով):

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից 
20 փետրվարի 2001 թ.
պետական գրանցման թիվ
 11501048