ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
27 մայիսի 1999 թվականի N 32
ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրամայում եմ`
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարության 1998 թ. դեկտեմբերի 12-ի` N 64 հրամանով հաստատված «Հեռախոսակապի ծառայությունների մատուցման կանոնների» 15 կետը լրացնել լրացուցիչ ենթակետով (22) հետևյալ բովանդակությամբ.
22) հեռախոսավարձի չվճարման պատճառով անջատված հեռախոսագծի վերականգնում` նախքան պայմանագրի խզումը:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
27 մայիսի 1999 թ.
պետական գրանցման թիվ 109990087
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.11.2012, N 655-Ն | 25.01.2013, N 32 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|