«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10005111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 հունվարի 2005 թ. |
N 44-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 Թ. ՄԱՐՏԻ 28-Ի ԹԻՎ 181 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի՝ ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանող N 2-III-4.9-01-2003թ. սանիտարահամաճարակային կանոններում և նորմերում փոփոխություն կատարելու նպատակով,
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Հիմք ընդունելով Եվրոպական հանձնաժողովի կողմից «Սննդամթերքի արտադրությունում կիրառվող սննդային հավելումներ (բացի ներկանյութերից)» EC HP 95/2/ Ուղեցույցում կատարված փոփոխությունները ՀՀ ԱՆ 28.03.03թ. «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 181 հրամանով հաստատված N 2- III-4.9-01-2003 սանիտարական կանոնների և նորմերի հավելված 7-ից՝ «Սննդային հավելումներ, որոնք օգտագործելիս, սննդամթերք պատրաստելիս չեն առաջացնում վնասակար ազդեցություն մարդու առողջության վրա», հանել սննդարդյունաբերությունում օգտագործման համար թույլատրված E 216 և E 217 հավելումները:
2. Հայաստանի Հանրապետության ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին` պարենային հումքի և սննդամթերքի անվտանգության ցուցանիշների և սննդային արժեքի գնահատման ժամանակ հաշվի առնել սույն հրամանով հաստատված փոփոխությունները:
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|