Գլխավոր տեղեկություն
Համար
N 857
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2003-22.02.2024)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.03.20/4(10) Հոդ.7
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.12.2002
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.02.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 10002415

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 դեկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

  N 857

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ)» N 2.III.1 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, ելնելով նախադպրոցական տարիքի երեխաների առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման սկզբունքներից՝ նախադպրոցական կազմակերպություններում (հիմնարկներում) սանիտարական նորմեր ու կանոններ սահմանելու նպատակով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերը և կանոնները (կցվում է):

2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին՝

սահմանել հսկողություն «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջների կատարման նկատմամբ:

 

Նախարար՝

Ա. Մկրտչյան

 

 

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
20.12.2002 թ. N 857 հրամանով

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

(մանկամսուր, մանկապարտեզ, մսուր-մանկապարտեզ)

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ N 2.III-1

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Մանկական նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների) սույն սանիտարական կանոնները տարածվում են քաղաքներում, գյուղական բնակավայրերում գործող բոլոր մանկամսուրների, մանկապարտեզների և մսուր-մանկապարտեզների վրա, անկախ սեփականության ձևից:

1.2. Կառուցվող և վերակառուցվող մանկական նախադպրոցական օբյեկտների կառուցվածքի, գույքով ու սարքավորումներով ապահովման վերաբերյալ նորմատիվային դրույթները պետք է համապատասխանեն սույն կանոնների պահանջներին:

1.3. Մանկական նախադպրոցական օբյեկտները կազմակերպվում են 2 ամսականից մինչև 6 տարեկան երեխաների համար, կազմելով տարիքային խմբեր 1-ին աղյուսակի համաձայն.

 

Աղյուսակ 1

Խմբերը Տարիքը Տեղերի քանակը խմբերում
1. Մսուրային
Վաղ տարիքի առաջին խումբ

2 ամսականից մինչև 1 տարեկան

15
Վաղ տարիքի երկրորդ խումբ 1 տարեկանից մինչև 2 տարեկան 20
Կրտսեր տարիքի առաջին խումբ 2 տարեկանից մինչև 3 տարեկան 20
2. Նախադպրոցական
Կրտսեր երկրորդ խումբ

3 տարեկանից մինչև 4 տարեկան

25
Միջին խումբ 4 տարեկանից մինչև 5 տարեկան 25
Ավագ խումբ 5 տարեկանից մինչև 6 տարեկան 25

 

1.4. Մսուր-մանկապարտեզները նախագծվում են մեկ, երկու, չորս, վեց, ութ, տասներկու և տասնչորս խմբերի համար 25, 50, 95, 140, 190, 280 և 330 տեղից ոչ ավելի: Կառուցվող մանկական օբյեկտների խմբերը և համապատասխանաբար երեխաների քանակը որոշվում է համաձայն նախագծմանը տրվող խնդրի: Մսուր-մանկապարտեզների շենքերի տիպերը, դրանցում տեղերի քանակը պետք է ընդունել (ըստ «Հանրային շենքեր և կառույցներ» Շնուկ 2.08.02-89), 2-րդ աղյուսակի համաձայն՝

 

Աղյուսակ 2

 

Մանկական մսուր-մանկապարտեզների շինությունների կառուցվածքը, կազմն ու մակերեսները

 

Տեղի անվանումը ըստ խմբերի քանակի տեղերի մակերեսները (մ2)
2
(50)
4
(95)
6
(140)
7
(190)
12
(280)
14
(330)
1. Մսուրային խմբեր
ընդունարան

18

18

36/18x2

36/18x2

72/18x4

72/18x4
 խաղասենյակ 50 50 100/50x2 100/50x2 200/50x4 200/50x4
 ննջասենյակ 50 36 72/36x2 72/36x2 144/36x4 144/36x4
 զուգարան 16 12 24/12x2 24/12x2 48/12x4 48/12x4
 բուֆետային մաս 3 3 6/3x2 6/3x2 12/3x4 12/3x4
 ընդամենը 137 119 238 238 476 476
2. Նախադպրոցական խմբեր            
 հանդերձարան 18 54/18x3 72/18x4 108/18x6 144/18x8 180/18x10
 խմբասենյակ 50 150/50x3 200/50x4 300/50x6 400/50x8 500/50x10
 ննջասենյակ 50 150/50x3 200/50x4 300/50x6 400/50x8 500/50x10
 զուգարան 16 48/16x3 64/16x4 96/16x6 128/16x8 160/16x10
 բուֆետային մաս 3 9/3x3 12/3x4 18/3x6 24/3x8 30/3x10
 ընդամենը 137 411 548 822 1096 1370

 

ա) Գյուղական բնակավայրերի մսուր-մանկապարտեզներում, ամռան շրջանում թույլատրվում է ավելացնել տեղերի քանակը՝ ի հաշիվ կառուցվող ամառային տաղավարների: Ամառային տաղավարներում տեղերի ընդհանուր քանակը պետք է կազմի հիմնական շենքի տեղերի 50 %-ը և չգերազանցի 100-ից:

 

2. ՏԵՂԱՄԱՍ

 

2.1. Հողամասերի տարածությունը պետք է բավարարի մանկական նախադպրոցական կազմակերպության բոլոր շենքերի ու կառույցների տեղադրմանը և ընդունվի (ըստ «Քաղաքների և գյուղական բնակավայրերի կառուցապատում և հատակագծում» ՇՆուԿ 2.07.01-89 հավելված 7) մեկ տեղի հաշվարկով.

-մսուր- մանկապարտեզներում, որոնցում ամռան

ժամանակաշրջանում տեղերի քանակը ավելանում է 25-ից մինչև 50,

50-ից մինչև 95 և 95-ից մինչև 180, ելնելով 1 տեղի հաշվարկից՝ 45 քմ

-մինչև 95 տեղով մսուր-մանկապարտեզի համար՝ 40 մ2,

-140-320 տեղով մսուր-մանկապարտեզի համար՝ 35 մ2,

-իսկ մսուր-մանկապարտեզի համալիրների 560-660 տեղի համար՝ 30 մ2:

Խմբային սենյակների մակերեսները ևս որոշվում են, ելնելով 1 երեխայի հաշվարկից, վաղ հասակի I և II խմբերում՝ 5 մ2, փոքրերի խմբում՝ 7,5 մ2, նախադպրոցականների համար՝ 7,2 մ2:

2.2. Յուրաքանչուր խմբի համար պետք է առանձնացնել մանկական խմբային հրապարակներ, դրանք ցանկապատել մացառուտով, մեկուսացնելով մեկը մյուսից և ընդհանուր հրապարակից:

Մանկական հրապարակները պետք է հարմար կապ ունենան շենքում համապատասխան խմբային սենյակների հետ:

ա) Մսուրային տարիքի երեխաների համար հրապարակները պետք է տեղակայվեն այդ խմբերի սենյակների ելքերին մոտ ընկած տարածության վրա: Խմբերի հրապարակները, բացի բաց արևահարող մասից, պետք է ունենան ստվերածածկ մաս:

բ) Նախադպրոցական հասակի երեխաների համար խմբային հրապարակները բաժանվում են խաղային և մարմնամարզային տեսակների: 1-1,5 մ օղակային շավիղը (հեծանվով երթևեկելու, դահուկներով սահելու համար) չպետք է հատեն (տրամախաչեն) խմբային հրապարակները:

գ) Յուրաքանչուր խումբ հրապարակի վրա պետք է ունենա 40 մ2 ստվերածածկ՝ արևից և տեղումներից պաշտպանվելու համար: Շվաքարանները ցանկապատվում են երկու կողմից: Շվաքարաններին (ստվերածածկերին) կից, որպես կանոն, տեղադրվում են պահեստարանները (ներկառուցված պահարաններ, ստելաժներ, դարակներ, նստարաններ՝ արկղներով) խաղալիքներ և գույք պահելու համար: Շենքերին մոտ կառուցվող շվաքարանները չպետք է ստվեր գցեն խմբային և խաղային սեղանատների վրա:

դ) Խաղահրապարակների գույքը պետք է լինի տարիքային հասակին համապատասխան: Գույքի մակերեսը չպետք է ունենա սուր ծայրեր, անհարթություններ և դուրս եկած հեղույսներ (բոլտեր): Գույքի հումքը պետք է ունենա բարձր որակ, լինի դիմացկուն, երեխաների պատահական կոտրվածքներից և վնասվածքներից խուսափելու համար: Կոնստրուկցիաների (կառույցների) ծածկույթները պետք է լինեն ջրադիմացկուն:

2.3. Կենդանիների և թռչունների համար հրապարակները տեղաբաշխվում են տնտեսական հրապարակի մոտ:

2.4. Տնտեսական հրապարակը պետք է մեկուսացված լինի մյուս հրապարակներից, տեղակայված լինի ճաշարանի և լվացքատան կողմից՝ տարածքի խորությամբ (սահմանագծի վրա) և ունենա ամուր ծածկույթ և առանձին մուտք:

ա) Քաղաքներում և քաղաքատիպ ավաններում մանկական նախադպրոցական կազմակերպությունների հողամասում չի թույլատրվում տեղադրել մառաններ, բանջարեղենի պահեստարաններ և այլ տնտեսական կառույցներ:

2.5. Աղբահավաքատեղերը պետք է տեղաբաշխվեն միայն տնտեսական հրապարակի վրա՝ աղբարկղները պետք է ունենան կափարիչ և տեղադրվեն բետոնապատ կամ ասֆալտապատ հիմքի վրա, հիմնական մասնաշենքից 25 մետրից ոչ պակաս հեռավորությամբ:

2.6. Մանկական նախադպրոցական կազմակերպության հողամասը պետք է ունենա 1,6 մետրից ոչ ավելի բարձրությամբ ցանկապատ:

 

3. ՇԵՆՔ

 

3.1. Շենքերը, կախված հզորությունից կարող են ունենալ միաձույլ, սեկցիոն (բաժանմունքային) կամ տաղավարային կառուցվածք՝ բաղկացած մի քանի առանձին կանգնած մասնաշենքերից կամ միմյանց միացված տաքացվող միջանցքներով: Չտաքացվող միջանցք կամ պատշգամբասրահ կառուցել թույլատրվում է միայն 3-րդ և 4-րդ կլիմայական ենթաշրջաններում:

3.2. Շենքի ներսում և հողամասում պետք է ապահովվի խմբերի, հատկապես մսուրային, առավել մեկուսացումը մեկը մյուսից և վարչատնտեսական մասից: 90 և ավելի տեղանոց մսուր-մանկապարտեզների շենքերի սննդի բլոկը, մեկուսարանը և լվացքատունը պետք է ունենան առանձին ելքեր դեպի հողամաս:

3.3. Կախված կլիմայական պայմաններից, շենքի արտաքին մուտքերը պետք է լինեն կրկնակի կամ մեկ նախամուտքերով: Մուտքերից մեկի դուռը պետք է բացվի դեպի ներս: Նախամուտքի խորությունը չպետք է լինի 1,6 մ-ից ավելի:

Ներքին դռները, որոնք ունեն մասնակի ապակեպատում երկու երեսից, երեխայի հասակի բարձրությամբ, պետք է ծածկված լինեն պաշտպանիչ ցանցավոր էկրանով:

3.4. Մսուրային հասակի երեխաների համար խմբային հատվածները պետք է տեղակայվեն առավելապես առաջին հարկում և առանձին ելք ունենան դեպի յուրաքանչյուր հատված:

ա) Մսուրային հասակի երեխաների խմբի կազմում պետք է լինեն ընդունարան, խաղաճաշարան, ննջարան, զուգարան և բուֆետային մաս, բոլոր սենյակները պետք է հարմար կապ ունենան իրար հետ:

բ) Վաղ տարիքի 1 խմբի ընդունարանում պետք է տեղ առանձնացվի մայրերի կողմից կրծքի երեխաներին կերակրելու համար:

3.5. Նախադպրոցական հասակի երեխաների համար խմբերը կարող են տեղակայվել ինչպես առաջին, այնպես էլ 2-րդ հարկում: Նախադպրոցական հասակի 4 խմբերի համար թույլատրվում է ունենալ 1 ընդհանուր մուտք:

ա) Նախադպրոցական հասակի երեխաների համար խմբային հատվածի կազմում մտնում են հանդերձարանը, խմբասենյակը, ննջարանը (կամ ննջարան-պատշգամբը), զուգարանը և բուֆետային մասը, որը տեղակայվում է խմբասենյակի տարածքում:

բ) Խմբասենյակի և ննջարան-պատշգամբի միջև թույլատրվում է կառուցել շարժական միջնորմ:

3.6. Խմբային սենյակների կառուցվածքը և տարածությունները պետք է ընդունել 3 և 4-րդ աղյուսակների համաձայն.

 

Աղյուսակ 3 և 4

Տեղերը  6 (140)  8 (190)  12 (280)  14 (330)
1. Մսուրային խմբերի տեղերը
ընդունարան
 40/20x2  40/20x2  80/20x4  80/20x4
խաղասենյակ 100/50x2 200/50x4 100/50x2 200/50x4
ննջասենյակ 80/40x2 80/40x2 160/40x4 160/40x4
զուգարան 24/12x2 24/12x2 48/12x4 48/12x4
բուֆետ 6/3x2 6/3x2 12/3x4 12/3x4
Ընդամենը 250 250 500 500
2. Նախադպրոցական խմբերի տեղեր        
հանդերձարան 80/20x4 120/20x6 160/20x8 200/20x10
խմբասենյակ 200/50x4 300/50x6 400/50x8 500/50x10
ննջարան 216/54x4 324/54x6 432/54x8 540/54x10
զուգարան 64/16x4 96/16x6 128/16x8 160/16x10
բուֆետ 12/3x4 18/3x6 24/3x8 30/3x10
ընդամենը 572 858 1144 1430

 

3.7. Մանկական նախադպրոցական կազմակերպությունների շենքերում հորիզոնի կողմերով սենյակների պատուհանների կողմնորոշումը պետք է ընդունել 5-րդ աղյուսակի համաձայն:

 

Աղյուսակ 5

Սենյակներ Աշխարհագրական գոտիների հաշվարկ հ. լ.
հյուսիսային 600 60-450 հարավային 450
լավագույն թույլատրելի ազիմուտ լավագույն թույլատրելի ազիմուտ լավագույն թույլատրելի ազիմուտ
1.Խմբասենյակ 10-70 մինչև 2900 10-85 մինչև 2750 10-25 մինչև 3350
2.Ննջարան Արևելք-ցանկացած Արևելք-ցանկացած Հյուսիս-ցանկացած
3.Երաժշտա-ն և մարմնամարզ. պարապմունքների դահլիճ և մեկուսարանի հիվանդասենյակներ Հարավային-ցանկացած Հարավային-ցանկացած Հարավային-ցանկացած
4.Խոհանոց, մշակման բաժիններ Հյուսիս-ցանկացած Հյուսիս-ցանկացած Հյուսիս-ցանկացած
5. Զբոսանքի համար ապակեպատ պատշգամբ Արևելք-ցանկացած Արևելք-ցանկացած Արևելք-ցանկացած

 

Շենքի գերտաքացումը սահմանափակելու նպատակով անհրաժեշտ է նախատեսել խմբասենյակների, ննջարանների, դահլիճների, մեկուսարանի, մշակման կամ նախամշակման բաժինների պատուհանների արևապաշտպանիչներ, այն դեպքում, երբ պատուհանների օրիենտացիան, 60-450 հյուսիսային լայնության շրջաններում ուղղված է դեպի 200-2750-ի ազիմուտը և 90-2900-ի ազիմուտը, հյուսիսային լայնության 450-ից հարավ շրջանների համար: Որպես արևապաշտպանիչ սարք խորհուրդ է տրվում շերտավոր վարագույր (ժալյուզի), տեղավորված պատուհանների շրջանակների միջև, վարագույրներ և այլն: Թույլատրվում է բամբակյա կտորից վարագույրներ, որոնք ունեն բավարար աստիճանի լուսաթափանցման և լուսացրման հատկություն՝ պապլին, շտապելային քաթան և ռեպս: Վարագույրները պետք է բաղկացած լինեն շարժվող 2 մասից:

3.8. Միջին և ավագ մսուրային խմբերի համար զուգարաններում դրվում են 2 մանկական լվացարան, 1 մեծահասակի և 1 մանկական զուգարանակոնք (հիգիենիկ վրադիրով), ջրհոս հարմարանք, ջրացնցուղային տակնոց, ցածր մսուրային խմբի զուգարանում՝ 1 սրբիչ: Իսկ ընդունարանում և խաղասենյակում տեղադրվում է լվացարան արմնկաձև խառնիչով:

Կրտսեր 2-րդ և միջին խմբերում տեղադրվում են 4 մանկական լվացարան, 3 մանկական զուգարանակոնք, միջնապատով առանձնացված խցիկներում ցնցուղի տակդիր, ճկուն փողրակով (շլանգ) ցնցուղ և 1 սրբիչ:

Մեծերի և նախապատրաստական խմբերը պետք է ունենան առանձին զուգարաններ աղջիկների ու տղաների համար, 4 զուգարանակոնք, 4 լվացարան, 1 ջրացնցուղային տակնոց, 1 սրբիչ:

3.9. 95 և ավելի տեղ ունեցող մանկական հիմնարկները պետք է ունենան դահլիճ երաժշտական և մարմնամարզական պարապմունքների համար: Դահլիճի մակերեսը նախադպրոցական հիմնարկների 140 տեղի դեպքում, պետք է ունենա 75 մ2, 140-190 տեղի դեպքում՝ 100 մ2 մակերես: 280-330 տեղ ունեցող նախադպրոցական հիմնարկում նախատեսվում է 2 դահլիճ՝ 100 և 50 մ2 կամ յուրաքանչյուրը՝ 75 մ2 մակերեսով:

Դահլիճների հատակները պետք է ունենան ցածր ջերմահաղորդականությամբ ծածկ (մանրահատակ, տախտակ, տաք հենքով լինոլեում):

Դահլիճները պետք է լինեն անանցանելի: Թույլատրվում է երկու դահլիճները միացնել շարժվող միջնապատով: Դահլիճներին կից անհրաժեշտ է ունենալ պահեստամաս 6 մ2 մակերեսով, մարմնամարզական գույքը պահելու համար:

Նախադպրոցական կազմակերպությունների շենքերում և մսուր-մանկապարտեզների համալիրներում թույլատրվում է նախագծել լողավազան՝ 21 մ2 մակերեսով և 0,6-0,8 մ փոփոխական խորությամբ: Լողավազանի եզրը շրջագծով պետք է ունենա 0,15 մ բարձրություն և 0,3 մ լայնություն, ինչպես նաև շրջանցիկ ուղիներ՝ 0,75 մ լայնությամբ:

3.10. Նախադպրոցական կազմակերպությունում հիվանդացած երեխաների համար պետք է լինի մեկուսարան իր հիվանդասենյակով (ոչ միջանցիկ), որը պետք է տեղավորված լինի առաջին հարկում և ունենա առանձին ելք դեպի դուրս:

Բոլոր մանկական նախադպրոցական կազմակերպություններում, անկախ հզորությունից նախատեսվում է բժշկական սենյակ՝ տեղակայված մեկուսարանի հիվանդասենյակներից մեկին կից և իրարից բաժանված 1-1,2 մ բարձրությամբ միջնորմով:

Բուժական սենյակների կազմը և մակերեսները նշված են 6-րդ աղյուսակում.

 

Աղյուսակ 6

Բուժ. կետ Տեղերի մակերեսները մ2 խմբերի դեպքում
  2
(50)
4
(95)
6
(140)
7
(190)
12
(280)
14
(330)
Բժշկական սենյակ 6 8 8 8 10 10
բուժագործության սենյակ     - 8 8 8
Մեկուսարան
ընդունարան
 2  2  2  4  6  6
հիվանդասենյակ 6 6 6 6 12/6x12 12/6x12
զուգարան 2 2 2 2 4 4
ախտահանիչ միջոցների պատրաստման տեղ - 2 2 2 2 2
Ընդամենը 16 20 20 30 42 42

 

3.11. Նախադպրոցական կազմակերպությունների ծառայողական-կենցաղային շինության կառուցվածքը և մակերեսը նշված են 7-րդ աղյուսակում.

 

Աղյուսակ 7

 

Ծառայողատնտեսական տեղերի կազմը և մակերեսները

 

Ծառայողատնտեսական տեղեր Տեղերի մակերեսները մ2 ըստ խմբերի
 

2
(50)

4
(95)
6
(140)
7
(190)
12
(280)
14
(330)
Սրահ - - 12 12 18 18
Վարիչի առանձնասենյակ 10 10 10 9 9 9
Տնտեսվարի առանձնասենյակ - - - 6 6 6
Անձնակազմի սենյակ (հանդերձարան) - 8 8 10 12 12
Տնտեսական պահեստ 4 5 5 8 12 12
Մաքուր սպիտակեղենի պահեստ 4 6 6 8 10 10
Ցնցուղարան - 2 2 2 2 2
Անձնակազմի զուգարան 3 3 3 3 6/3x2 6/3x2
Ընդամենը 21 34 46 58 81 81

 

Շենքում պետք է նախատեսել ծառայողական մուտք և նախասրահ, 90-240 տեղով նախադպրոցական հիմնարկի դեպքում 12 մ2 մակերեսով և 18 մ2 մակերեսով 240 և ավելի հզորության դեպքում:

3.12. Սննդային բաժինը պետք է տեղավորել 1-ին հարկում, դեպի դուրս ելքով: Բանջարեղենը և չոր մթերքը պահելու մառանները պետք է լինեն խոհանոցից մեկուսացված: Չի թույլատրվում նախատեսել միջանցիկ պահեստներ՝ մուտքը խոհանոցից:

Խոհանոցում պետք է նախատեսել էլեկտրական սարքավորումներ: Սննդի բաժնի կառուցվածքը և մակերեսները նշված են 8-րդ աղյուսակում.

 

Աղյուսակ 8

 

Սննդի բլոկի կազմը և մակերեսները (հումքով աշխատելու դեպքում)

 

Սննդի բլոկ (հումքի դեպքում) Տեղերի մակերեսները մ2 խմբերի դեպքում
  2
(50)
4
(95)
6
(140)
7
(190)
12
(280)
14
(330)
խոհանոց և բաշխասենյակ 15 23 23 28 30 30
նախապատրաստման արտադրամաս 6 8 8 12 14 14
խոհանոցի ամանեղենի լվացարան 4 4 4 5 6 6
սառեցման խցիկ - - - - 9 9
չոր մթերքի պահեստ 7 8 8 11 6 6
բանջարեղենի պահեստ 4 4 4 5 8 8
մթերքի բեռնման մաս - 4 4 5 6 6
Ընդամենը 36 51 51 66 79 79

 

3.13. Սպիտակեղենի լվացման և արդուկի սենյակները պետք է լինեն միջանցիկ: Կեղտոտ սպիտակեղենի հանձնումը և մաքուրի ստացման մուտքերը (պատուհանները) պետք է լինեն առանձին: Չի թույլատրվում լվացման սենյակի մուտքը նախատեսել խմբասենյակների և սննդի բլոկի մուտքի դիմաց: Լվացքատան կառուցվածքը և մակերեսը նշված է 9-րդ աղյուսակում.

 

Աղյուսակ 9

 

Լվացքատան կազմը և մակերեսները

 

Լվացքատուն Տեղերի մակերեսները մ2 խմբերի դեպքում
  2
(50)
4
(95)
6
(140)
7
(190)
12
(280)
14
(330)
լվացարան 12 14 14 16 18 18
հարդուկի սենյակ - 10 10 12 12 12
Ընդամենը 12 24 24 28 30 30

 

3.14. Չի թույլատրվում խոհանոցի, լվացքատան և զուգարանների պատուհանները տեղադրել խմբասենյակների ու ննջարանների պատուհանների տակ:

Սննդային բաժնի (ճաշարանի), լվացքատան, արդուկի սենյակի և զուգարանների հատակները պետք է ծածկվեն կերամիկական խճանկարային սալիկներով:

 

4. ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ

 

4.1. Նախադպրոցական կազմակերպությունների հիմնական շինությունները պետք է ունենան անմիջական բնական լուսավորում: Խմբասենյակներում, ննջարաններում, բժշկական սենյակում, մեկուսարանում, հիվանդասենյակում, մարմնամարզական և երաժշտական պարապմունքների դահլիճներում բնական լուսավորության գործակիցը (ԲԼԳ) պետք է լինի 1,5%-ից ոչ պակաս: Երկրորդ լույսով լուսավորումը թույլատրվում է միայն սանհանգույցում, ընդունարանում, հանդերձարանում: Պահեստամասերը, սպասարկող անձնակազմի սանհանգույցները և բուֆետային մասերը թույլատրվում է նախագծել առանց բնական լուսավորման:

4.2. Միակողմանի լուսավորման դեպքում, պատուհաններից խմբասենյակների երկարությունը չպետք է լինի 6 մ-ից ավելի:

4.3. Արհեստական լուսավորության աղբյուրները բոլոր շինություններում, պետք է ապահովեն բավարար և հավասարաչափ լուսավորում: Լուսամփոփների ընտրությունը և տեղադրումը կատարվում է համաձայն թիվ 10 աղյուսակի: Շինությունում ընդհանուր էլեկտրահզորությունը պետք է կազմի 900 վտ, իսկ տեսակարարը՝ 15-18 վտ/ մ2:

 

Աղյուսակ 10

 

Նախադպրոցական հիմնարկների սենյակների առաջարկվող արհեստական լուսավորությունը

 

Տարածք Լուսավորության համակարգ   Լուսավորման տեսակը և հզորությունը Լուսամփոփի տեղադրումը
1. խմբասենյակ Ընդհանուր-հավասարաչափ ԼԵ-40/ ԼԲ 40 Գծային, սեղանիկների շարքերի ուղղությամբ
2. ննջարան Ընդհանուր-հավասարաչափ +հերթապահ (գիշերային) ԼԵ-40 պլյուս
Մ036-25 ԼԲ220,
շիկացման լամպ
Տեսադաշտի գերակշռող մասի ուղղությամբ
3. ընդունարան Կոմբինացված-տեղային (ընդունման տեղում) +ընդհանուր ԼԵ-40 պլ.
Մ036 40
Սենյակի երկարությամբ, տեղային լուսավորություն, երեխաների ընդունման տեղում, պատի վրա
4. հանդերձարան Ընդհանուր-հավասարաչափ ԼԲ 40 Հանդերձարանի պահարանների երկարությամբ
5. մարմնամարզության և երաժշտական պարապ. դահլիճ Ընդհանուր-հավասարաչափ ԼԵ-40/ԼԲ 40/ Ցանկացած ձևի

 

Շիկացման լամպերի օգտագործման դեպքում լուսավորության մակարդակը պետք է լինի 100 լյուքս: Ընդհանուր էլեկտրահզորությունը պետք է կազմի 1800 վտ/մ2, իսկ տեսակարարը՝ 30-36 վտ/մք:

 

5. ՍԱՆԻՏԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

5.1. Նախադպրոցական կազմակերպությունների շենքերը պետք է ապահովված լինեն ջրամատակարարման ներքին ցանցով, ունենան տաք ջրամատակարարում և կոյուղու համակարգ:

Ավանային և քաղաքային կենտրոնացված ջրամատակարարման և կոյուղու համակարգերի բացակայության դեպքում, տեղային ջրամատակարարման և կոյուղու համակարգի ապահովման հարցը պետք է լուծել ելնելով տեղական պայմաններից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ոչ կոյուղացված շրջաններում նախադպրոցական կազմակերպությունները պետք է ապահովվեն ներքին կոյուղու համակարգով՝ տեղային մաքրման սարքավորումների կառուցման միջոցով:

Տաք ջրամատակարարումն անհրաժեշտ է ապահովել խոհանոցում, լվացքատանը, վաղ հասակի երեխաների (1-ին խումբ) խաղասենյակներում, բոլոր խմբերի բուֆետային մասում և սանհանգույցներում՝ ծորակ-խառնիչների առկայությամբ:

Ցնցուղներին և լվացարաններին միացվող տաք ջուրը պետք է լինի 370-ից ոչ բարձր: Տաք ջրամատակարարման համակարգին պետք է միանա արտահագուստի չորացման պահարանների տաքացնող սարքերը (ընդունարանում և հանդերձարանում), ինչպես նաև չորացնող սրբիչները - սան. հանգույցներում:

Ոչ տիպային նախագծով կառուցվող շենքերի համար պետք է նախատեսել կենտրոնացված ջրամատակարարման սարքավորումներ, որոնց միջոցով ցնցուղներն ու լվացարանները կմատակարարեն 370-ի ջուր:

5.2. Նախադպրոցական կազմակերպությունների շենքերը պետք է ապահովված լինեն կենտրոնացված ջեռուցման և օդափոխության համակարգերով:

Գյուղական բնակավայրերում մեկ հարկանի մսուր-մանկապարտեզների շենքերում (50 տեղից ոչ ավելի) թույլատրվում է վառարանային ջեռուցում: Վառարանի բացվածքը փակվում է հերմետիկ դռնով, տեղադրվում է միջանցքում և ոչ թե այն տարածքում, որտեղ երեխաներն են: Վառարանները վառվում են երեխաների բացակայությամբ և մարվում են երեխաների գալուց 1,5-2 ժամ առաջ:

Որպես ջեռուցիչ սարքեր կարող են օգտագործվել խողովակային տաքացուցիչները, տեղադրված բետոնե պանելների մեջ, ջեռուցիչներ, ինչպես նաև ծածկոցներով (տաք օդ մղող) կոնվեկտորներ: Այրվածքներից ու վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է ջեռուցման սարքերը արտաքինից ծածկել փայտյա ցանցաճաղով: Չի թույլատրվում ծածկել ԳՍՊ-ով (ՓՏՍ):

5.3. Տարածքների օդի ջերմությունը պետք է տարբերակել, կախված տարածքի օգտագործման նպատակներից երեխաների տարիքից՝ համաձայն աղյուսակ 11-ի:

 

Աղյուսակ 11

Տարածքներ Օդի ջերմաստիճանը 0
  1Ա,1Բ,1Գ կլիմ. ենթաշրջանում 2-րդ, 3-րդ կլիմ. շրջ. և 1Վ , 1Դ ենթաշրջ. 4-րդ կլիմայական շրջանում
1. Վաղ հասակի 1-ին խմբի խաղասենյակ, ընդունարան 24 3 22
2. Վաղ հասակի 2-րդ խմբի, փոքրերի 1-ին խմբի ընդունարան, խաղասենյակ 23 22 21
3. Նախադպրոցական խմբերի, 2-րդ փոքրերի, միջին և ավագ նախադպրոցական խմբերի հանդերձարան, խմբասենյակ 22

21
 21

20
 20

19
4. Ննջասենյակներ՝ մսուրային խումբ, նախադպրոցական խումբ  22
20
 21
19
 20
18
5. Սանհանգույց՝ մսուրային խումբ, նախադպրոցական խումբ 23
21
22
20
21
19
6. Մարմնամարզ. և երաժշտական պարապմունքների դահլիճ 20 19 18
7. Բուֆետային մասեր 16 16 16
8. Զբոսանքի պատշգամբ - - -
9. Լողավազանի շինություն 29 29 29
10. Բժշկի սենյակ 23 22 21
11. Ծառայողակենցաղային  շինություն 20 18 17
12. Խոհանոց 15 15 15
13. Լվացքատուն 18 18 18
14. Արդուկի սենյակ 16 16 16
15. Ջեռուցվող անցումներ 15 15 15

 

5.4. Փակ տարածքում երեխաների հագուստը, չափավոր շարժման ակտիվության դեպքում, կախված օդի ջերմաստիճանից, պետք է լինի համաձայն աղյուսակ 12-ի:

 

Աղյուսակ 12

Օդի ջերմաստիճանը Հագուստ Մարմնի շրջանում թույլատրվող հագուստի շերտերը
16-170 Բամբակյա սպիտակեղեն, բրդյա կամ բամբակյա խիտ գործվածքից զգեստ, տրիկոտաժից վերնազգեստ, զուգագուլպաներ (ոտքերին կոշիկներ կամ տաք հողաթափեր)  3-4
18-200 Բամբակյա սպիտակեղեն, հաստ բամբակյա կամ կիսաբրդյա գործվածքից զգեստ, զուգագուլպաներ, ավագ նախադպրոցական երեխաներին կիսագուլպաներ (ոտքերին կոշիկներ)  2-3
21-220 Բամբակյա սպիտակեղեն, գործվածքից զգեստ, կարճ թևերով (ոտքերին թեթև կոշիկներ կամ բոկոտիկներ) 2
230 և բարձր Բարակ բամբակյա սպիտակեղեն կամ առանց սպիտակեղենի, թեթև զգեստ՝ ամառային, առանց թևերի, նասկի (ոտքերին բոկոտիկներ) 1-2

 

5.5. 1-ին հարկում տեղակայված խաղասենյակներում և խմբասենյակներում հատակի մակերեսին ջերմաստիճանը ձմռան ընթացքում պետք է 220-ից պակաս չլինի:

5.6. Հարաբերական խոնավությունը երեխաների սենյակներում թույլատրվում է 40-55%, իսկ խոհանոցում և լվացքատանը՝ 60-70%:

5.7. Երեխաների անընդհատ գտնվելու սենյակները (խմբասենյակ, խաղասենյակ, ննջասենյակ, երաժշտական և մարմնամարզական պարապմունքների սենյակ և այլն) պետք է ապահովված լինեն թարմ մաքուր օդով, 1,5 օդափոխանակության հաճախականությամբ:

 

6. Շինության սարքավորումներ

 

6.1. Մանկական նախադպրոցական կազմակերպությունների սարքավորումները պետք է համապատասխանեն երեխայի տարիքային և հասակային առանձնահատկություններին, հաշվի առնելով հիգիենիկ պահանջները:

6.2. Խմբասենյակներում և խաղասենյակներում պետք է տեղադրվեն տվյալ խմբի երեխաների քանակության համապատասխան սեղաններ և աթոռներ.

- վաղ տարիքի 2-րդ խմբում և փոքրերի 1-ին խմբում, փոքրերի 2-րդ խմբում և միջին խմբերում 4 տեղանի սեղաններ և (լրացուցիչ) 2 տեղանի նստարան-սեղան,

- մեծերի և նախադպրոցական խմբերում երկտեղանի սեղաններ, մակերեսի փոխվող թեքությամբ:

6.3. Մսուրային հասակի երեխաների համար սեղանների և աթոռների չափսերը պետք է համապատասխանեն աղյուսակ 13-ում նշված չափանիշներին:

 

Աղյուսակ 13

Կահույքի
խումբը
Մակնշող գույնը Երեխաների հասակային խումբը Սեղանի բարձրու-
թյունը սմ
Աթոռի հենակի բարձրությունը սմ Երեխաների հասակը (տարիքը) հասակային խմբերով
Ա սպիտակ մինչև 80 34 17 7ամս.-1տ. 8ամս.
Բ կանաչ 80-90 38 20 1տ.5ամս.-2տ.8ամս.
Ծ երկնագույն 90-100 43 24 2-4տ.
Գ նարնջագույն 100-115 48 28 3-6տ.
Դ դեղին 115-130 54 32 5-7տ.
Ժ կարմիր 130-ից բարձր 60 36 6-7տ.

 

6.4. Աթոռները պետք է լինեն սեղանի հետ խմբավորված և մակնիշավորված: Սեղանների կողմնորոշիչ քանակը (համարիչ) և աթոռների (հայտարար) չափսերը տարբեր հասակային խմբերի համար բերված են աղյուսակ 14-ում:

 

Աղյուսակ 14

Կահույքի խումբը

Տարիքային խմբեր

 

Մսուրային

Նախադպրոցական

վաղ հասակի
1-ին խումբ

վաղ հասակի
2-րդ խումբ

փոքրերի
1-ին խումբ

փոքրերի
2-րդ խումբ

միջին խումբ

ավագ խումբ

նախապատ-
րաստական

 

սեղաններ 4 տեղանի

 

 

 

երկտեղանի

Ա

1/4

1/4

 

 

 

 

 

Բ

 

1/16

2/8

 

 

 

 

Ծ

 

 

3/12

3/12

 

 

 

Գ

 

 

 

4/16

1/2*//4

9/18

2/4

Դ

 

 

 

 

6/11*//22

4/18

10/20

Ժ

 

 

 

 

 

 

1/2

 

* Երկտեղանի սեղանների քանակը

6.5. Պարապմունքների համար սեղանների դասավորվածությունը պետք է համապատասխանի հետևյալ հիգիենիկ պահանջներին.

- սեղանները դրվում են լուսավորվող պատի մոտ, պարտադիր է ձախակողմյան լուսավորությունը,

- 4 տեղանի սեղանները տեղադրվում են 2 շարքից ոչ ավելի,

- 2 տեղանի սեղանները՝ ոչ ավելի, քան 3 շարք,

- սեղանների շարքերի միջև հեռավորությունը պետք է լինի 0,5 մ-ից ոչ պակաս,

- 1-ին շարքի սեղանի հեռավորությունը լուսավորված պատից՝ 1 մ,

- 1-ին սեղանի և գրատախտակի միջև հեռավորությունը՝ 3-2,5 մ,

- գրատախտակի ներքևի եզրի բարձրությունը՝ 0,7-0,8 մ,

- գրատախտակի չափսերը պետք է լինեն՝ 0,75-1 մ:

Երեխաների նստեցումը սեղան աթոռներին պետք է կատարել հաշվի առնելով նրանց առողջական վիճակը, տեսողությունը և լսողությունը:

Ճաշասենյակ-խաղասենյակում քայլասայլակը և արգելքը պետք է տեղադրվեն պատուհանից 1 մ հեռավորությամբ, դրան զուգահեռ երկար կողմով: Վաղ հասակի 1-ին խմբում լվացարանի մոտ տեղադրվում է բարուրի սեղան, սրբիչների կախիչներով և կեղտոտ սպիտակեղենի տարողությամբ: Երեխաներին կերակրելու համար տեղադրվում են 2 տեղանի սեղաններ:

6.6. Մանկական խմբերի զուգարաններում տեղադրվում են պատի կամ կախովի կախիչներ անձնական բաժիններով, անձնական հիգիենայի առարկաների և սրբիչների համար. տնտեսական պահարաններ, մսուրային խմբերում՝ առանձին խցիկներով պահարաններ գիշերանոցների համար: Բոլոր մանկական անշարժ սարքավորումները պետք է լինեն ամրացված՝ վնասվածքից (տրավմայից) խուսափելու համար:

6.7. 1-ին շարքի հեռուստադիտողից մինչև էկրանը և էկրանից դեպի դիապրոյեկտորը եղած հեռավորության հարաբերությունը ընդունվում է համաձայն աղյուսակ 15-ի:

 

Աղյուսակ 15

Դիապրոյեկտորից մինչև էկրանը եղած հեռավորությունը

Էկրանի պատկերի լայնությունը (մետր)

1-ին շարքի հեռավո-
րությունը էկրանից

Շարքերում երեխաների մաքսիմալ քանակը

 

 

 

1 շարք

2 շարք

3 շարք

4.0

1.2

2.4

8

10

13

3.5

1.0

2.1

7

9

11

3.0

0.9

1.8

6

8

10

2.5

0.75

1.5

6

7

9

2.0

0.6

1.2

4

6

8

 

7. ՏԵՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

7.1. Բոլոր տարածքները պետք է պահպանվեն մաքուր վիճակում: Տարածքի մաքրումը պետք է կատարվի ամեն օր պարտադիր խոնավ եղանակով, պատուհանները բաց: Հատակը պետք է լվանալ օրը 2 անգամից ոչ պակաս, 1 անգամը պարտադիր կահույքի տեղաշարժով: Կահույքը, պատուհանի գոգերը, ջեռուցիչները սրբել խոնավ շորով, մանկական զգեստապահարանները պետք է սրբել ամեն օր, իսկ շաբաթը 1 անգամ լվանալ: Երաժշտական և մարմնամարզական պարապմունքների սենյակները պետք է մաքրել յուրաքանչյուր պարապմունքից հետո: Խոնավ մաքրումը կատարվում է լվացող նյութերով (օճառ, կալցինացված սոդա, սինթետիկ լվացող փոշիներ)՝ պատուհանները և օդանցքները բաց: Տարածքների լիարժեք մաքրումը պետք է կատարվի ամեն ամիս և համաճարակային ցուցումով՝ հատակի լվացում, լուսատուների, պատուհանների, դռների, պատուհանների լվացում մաքրող և վարակազերծող նյութերով:

Արտաձիգ օդափոխիչ համակարգի երկաթյա վարագույրները պետք է բաց լինեն, մշտապես մաքրվեն փոշուց, փակվեն շինության ներքին ջերմաստիճանի և դրսի ջերմաստիճանի կտրուկ անկման ժամանակ:

Արտաձիգ օդափոխիչ համակարգի հորատանցքերի մաքրումը պետք է կատարվի տարին 2 անգամ: Պատուհանների լվացումը՝ ապակիների լվացումը ներսից և դրսից, տարին 2 անգամ (գարուն, աշուն): Խմբերի գործունեության ընթացքում կտրականապես արգելվում է անցկացնել ընթացիկ ու կապիտալ վերանորոգումներ՝ պատերի և առաստաղի սպիտակեցում, պատուհանների վերանորոգում և այլն:

7.2. Բոլոր ձեռք բերված խաղալիքները (բացառությամբ փափուկ խաղալիքների) մինչև խմբերին հանձնելն անհրաժեշտ է 15 րոպե լվանալ հոսող ջրի տակ (370 C) օճառով, իսկ հետո չորացնել բացօթյա: Ռետինե, փրփրալատեքսային և այլ նմանատիպ խաղալիքները լվացման ընթացքում պետք է ամուր քամել:

Հետագայում վաղ հասակի 1-ին խմբի խաղալիքներն անհրաժեշտ է լվանալ օրը 2 անգամ տաք ջրով, խոզանակով, օճառով կամ 2%-ոց սննդային սոդայի լուծույթով, մակնշված թասերում, որից հետո լվանալ հոսող ջրի տակ (370 C) և չորացնել: Ավելի մեծահասակ երեխաների խաղալիքները՝ ամեն օր, օրվա վերջում: Տիկնիկների շորերը լվանալ, արդուկել ըստ անհրաժեշտության:

Կազմակերպված մանկական կոլեկտիվներում, մինչև 3 տ. երեխաներին և մեկուսարանների համար արգելվում է փափուկ և փրփրալատեքսային մազմզոտ խաղալիքների օգտագործումը: Նմանատիպ խաղալիքները խորհուրդ է տրվում օգտագործել միայն մեծերին, որպես դիդակտիկ միջոց:

Փափուկ խաղալիքներն ամեն օր օրվա վերջում վարակազերծվում են բակտերիոցիդ լամպերով, 40 րոպե, որը տեղակայվում է լամպից 25 սմ հեռավորության վրա:

7.3. Ողջ սպիտակեղենը պետք է լինի մակնշված: Անկողնային սպիտակեղենը, մակնշել ստորին անկյունում: Անհրաժեշտ է սպիտակեղենի 3 կոմպլեկտ և ներքնակների 2 փոխնորդ:

7.4. Սպիտակեղենի և սրբիչների փոխարինումը կատարվում է ելնելով աղտոտվածությունից, բայց ոչ ուշ, քան շաբաթը 1 անգամ: Մաքուր սպիտակեղենը տեղ է հասցվում պարկերով ու պահվում է պահարաններում: Լաթերը և սպիտակեղենը օգտագործումից հետո դրվում են հատուկ տարողություններում կամ մոմլաթե պարկերում: Օրվա վերջում կեղտոտ սպիտակեղենը տեղափոխվում է լվացքատուն կամ հատուկ սենյակ: Սովորական պարկերը տրվում են լվացման, իսկ մոմլաթեն՝ մշակվում է տաք օճառաջրով կամ սոդայի լուծույթով: Անկողնային պարագաները՝ ներքնակներ, բարձեր, վերմակներ, քնապարկեր, պետք է ենթարկել օդափոխության անմիջապես ննջարաններում, բաց պատուհանների պայմաններում, լիարժեք մաքրման ժամանակ՝ պարբերաբար դուրս հանելով: Տարին 1 անգամ անկողնային պարագաները ենթարկվում են քիմ. մաքրման:

7.5. Գորգերը պետք է ամեն օր մաքրել փոշեկուլով, պարբերաբար թափահարել և սրբել խոնավ խոզանակով, իսկ տարին 1 անգամ ենթարկել քիմ. մաքրման: Երեխաների բարուրման սեղանները, մանկական տակդիր մոմլաթները, արենաների ծածկոցը, բլուրները, անհրաժեշտ է լվանալ ջրով և օճառով՝ օրը 2 անգամ (ճաշից հետո և օրվա վերջում), արտաթորանքներով աղտոտվելու դեպքում՝ թրջել 1%-ոց քլորամինի լուծույթով, օգտագործած իրերը վարակազերծվում են 1%-ոց քլորամինի լուծույթով՝ 4 ժամ տևողությամբ, հատուկ առանձնացված ամաններում:

7.6. Զուգարանների հատակը, նստակոնքերը պետք է լվանալ օրը 2 անգամ հոսող տաք ջրով, օգտագործելով լվացող նյութեր: Նստակոնքը միզաթթվային աղերից ազատելու համար անհրաժեշտ է ամիսը 2 անգամ լվանալ Սանիտարական նյութով, դրա բացակայության դեպքում՝ աղաթթվի 2 %-ոց լուծույթով: Նշված մշակումից հետո նստակոնքերը լվացվում են առատ ջրով: Մսուրային խմբերում հատակը լվացվում է երեխաների յուրաքանչյուր գիշերանոթին նստելուց հետո:

7.7. Խմբասենյակների սեղանները նախքան սնունդ ընդունելը և հետո լվացվում են տաք ջրով, օճառով, հատուկ լաթերով, որոնք լվացվում, չորացվում և պահվում են չոր վիճակում կափարիչով փակվող հատուկ ամանների մեջ: Աթոռներն ամեն օր սրբվում են տաք ջրով և օճառով:

Համաճարակային իրավիճակի բարդացման դեպքում ամենօրյա խոնավ մաքրումը կատարվում է վարակազերծող նյութերի օգտագործմամբ (1%-ոց քլորամինի, 1 %-ոց քլորակրի լուծույթով): Սեղանները և աթոռները լվացվում են քլորակրի 1 %-ոց լուծույթով, հետո տաք ջրով և չորացվում:

Խաղալիքներն ախտահանվում են 0.5%-ոց քլորամինի և 0.5%-ոց քլորակրի լուծույթով՝ 30 րոպե տևողությամբ, հետո լվացվում և չորացվում:

7.8. Նստակոնքերի նստատեղերն ամեն օր լվացվում են տաք օճառաջրով: Գիշերանոթները յուրաքանչյուր օգտագործումից հետո լվացվում են հոսող ջրով, իսկ համաճարակային իրավիճակի բարձրացման դեպքում, 30 րոպեի ընթացքում մշակվում են 1 %-ոց քլորամինի կամ 1%-ոց քլորակրի լուծույթով: Կոյուղու բացակայության դեպքում անհրաժեշտ է ունենալ արտաթորանքների համար կափարիչով դույլ քլորակրի պարզեցված լուծույթի համար կամ ուրիշ ախտահանիչ լուծույթի համար տարողություն՝ գիշերանոթներն ախտահանումից հետո լվանալու համար, մաքուր ջրով դույլ:

7.9. Զուգարանների մաքրող պարագաները (լաթեր, դույլ, խոզանակ) պետք է ունենան վառ գույներով համապատասխան մակնշումներ և պահպանվեն զուգարաններում տեղադրված հատուկ պահարաններում: Ողջ մաքրող պարագաները օգտագործումից հետո անհրաժեշտ է լվանալ տաք ջրով և լվացող նյութերով: Ախտահանող լուծույթները պետք է պահվեն մուգ անոթներում, երեխաներին անհասանելի տեղերում:

7.10. Ճանճերի մուտքը մանկական հիմնարկ կանխելու համար սննդի բլոկի, լվացքատան, զուգարանների և այլ պատուհանները, տաք եղանակին պետք է պատել մետաղյա ցանցերով:

7.11. Կոյուղու բացակայության դեպքում, հորատիպ զուգարանների և աղբամանների 2/3 լցվելու դեպքում անհրաժեշտ է մաքրել և ամեն օր մշակել 10%-ոց քլորակրի լուծույթով, իսկ շաբաթը 1 անգամ՝ ծածկել քլորակրով (ելնելով 1 կգ 1 մ2 մակերեսի հաշվարկից) կամ լավրիցիտով:

Բակային զուգարանների ներքին մակերեսը և դռների բռնակները ամեն օր պետք է լվանալ քլորամինի 1 %-ոց կամ քլորակրի պարզեցված 1%-ոց լուծույթներով:

 

8. ՕԴԱՅԻՆ ՌԵԺԻՄ

 

8.1. Օդային բարվոք միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ է ամեն օր օդափոխել ողջ շինությունը: Առավել արդյունավետ է միջանցիկ և անկյունային օդափոխությունը: Այն պետք է անցկացնել միայն երեխաների բացակայության ժամանակ, մինչև նրանց գալը, դահլիճում պարապմունքների, զբոսնելու ժամանակ: Օդափոխության տևողությունը կախված է արտաքին օդի ջերմաստիճանից, քամու ուղղությունից, ջերմամատակարարման համակարգի արդյունավետությունից և դադարեցվում է երեխաների խմբասենյակ վերադառնալուց 30 րոպե առաջ:

Օդափոխությունը զուգարանների միջով չի թույլատրվում: Միակողմանի օդափոխությունը կատարվում է երեխաների ներկայությամբ: Տաք եղանակներին խորհուրդ է տրվում կատարել տարածքների անընդհատ աերացիա, ցուրտ եղանակին թույլատրվում է կարճատև ջերմաստիճանի իջեցում, մինչև 180 ավագ և 190 կրտսեր նախադպրոցական խմբերի համար:

8.2. Ննջասենյակներում միջանցիկ օդափոխությունը պետք է կատարել երեխաների բացակայության ժամանակ, պատուհանները և օդանցքները պետք է փակել երեխաների քնելուց 30 րոպե առաջ, քնի ընթացքում անհրաժեշտ է միակողմանի բացել և փակել վերկացից 30 րոպե առաջ: Տաք եղանակին քունն անցկացվում է (ցերեկային ու գիշերային) բաց պատուհանների առկայությամբ (խուսափելով հոսանքից):

Ննջասենյակները և պատշգամբները պետք է ունենան արևապաշտպան հարմարանքներ (վարագույրներ, ժալյուզներ և այլն):

8.3. Հսկողությունը կատարվում է կենցաղային ջերմաչափերի միջոցով, որոնք պետք է ամրացվեն սենյակների ներքին պատին, հատակից 0,8-1,2 մ բարձրության վրա, կախված երեխաների հասակից:

8.4. Երեխաների զբոսանքը մաքուր օդում պետք է կատարվի ոչ պակաս, քան օրը երկու անգամ՝ մանկապարտեզի ուսուցման և դաստիարակման ծրագրին համապատասխան: Առողջարարական բարձր արդյունավետությունը ապահովելու համար.

8.4.1. Թույլատրվում է երեխաների մաքուր օդում գտնվելու նախատեսված ժամանակը կրճատել:

8.4.2. Անհրաժեշտ է զբոսանքի ժամանակ ապահովել երեխաների շարժման ակտիվությունը, ռացիոնալ հագուստի պայմաններում (աղյուսակ 16):

 

Աղյուսակ 16

Եղանակ Գործունեության տեսակ Արտաքին հագուստ Շերտերի ընդհանուր քանակ
-3-30 քամին մինչև 2 մ/վ շարժուն խաղեր Դահուկային զգեստ 3
քամին մինչև
3-7 մ/վ
-;;- Դահուկային զգեստ, քամիապաշտպան բաճկոն 4
-3-30 քամին մինչև 2 մ/վ միջին շարժունակության խաղ Տաք բաճկոն անդրավարտիքով  4
քամին մինչև
3-7 մ/վ
-;;- -;;-  4
 -4-100 քամին մինչև 2 մ/վ -;;- Ձմեռային վերարկու, մուշտակ 3
քամին մինչև
3-7 մ/վ
-;;- -;;- 5
4
-11-150 քամին մինչև 2 մ/վ -;;- -;;- 5
4
քամին մինչև
3-7 մ/վ
շարժուն խաղեր
արագ քայլ
ձմեռային վերարկու,
մուշտակ
5
4
-16-200 քամին մինչև 2 մ/վ -;;- -;;- 5
4
քամին մինչև 3-7 մ/վ -;;- մուշտակ 5

 

Մինուսային ջերմաստիճանի ժամանակ երեխաները պետք է հագած լինեն տաք երկարաճիտք կոշիկներ: 100 ցածր ջերմության դեպքում մորթով երկարաճիտք կոշիկներ կամ թաղիքավոր կոշիկներ:

Խիստ ցուրտ պայմաններում մանկական ձմեռային հագուստը պետք է ունենա փակ կառուցվածք (կամբինիզոն, կիսակամբինիզոն) սառը օդից պահպանող հարմարանքներով: Վերարկուի հաստությունը պետք է ավելացվի ստանդարտի համեմատ, լրացուցիչ տաքացնող շերտի հաշվին վերարկուի մեջ մինչև 16-18 մմ և անդրավարտիքի մեջ 8-10 մմ: Ցուցումները շինություններում հագուստի վերաբերյալ (աղյուսակ 12) և տարվա սառը եղանակին զբոսանքի վերաբերյալ (աղյուսակ 16) պետք է կախված լինեն ցուցանակներին՝ ի գիտություն ծնողներին և մանկավարժներին:

 

9. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍՆՆԴԱՅԻՆ ԲԼՈԿԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

9.1. Սննդային բլոկի կազմի մեջ են մտնում խոհանոցը՝ նախապատրաստման և լվացման սենյակներով, մառանները՝ սառնարանային սարքավորումներով ու բանջարեղենի պահպանման պահեստներով: Լվացման, նախապատրաստման սենյակները պետք է առանձնացվեն խոհանոցից՝ կամ որևէ սարքավորումներով, կամ 1,2 մ բարձրությամբ թափանցիկ միջնապատով: Լվացման և նախապատրաստման սենյակները պետք է ունենան ջրահոսքի հարմարանքներ (տրապ), որոնք ունեն թեքություն ջրի հոսքի համար ու կոյուղի:

9.2. Մանկական նախադպրոցական հիմնարկներում շուտ փչացող մթերքի պահպանման համար պետք է լինեն ջերմաչափով սառնարանային սարքավորումներ: Շուտ փչացող մթերքի պահպանման ջերմաստիճանը պետք է լինի +2 -+60: Սառնարաններում ջերմաստիճանը պետք է լինի +2 -+ 60: Սառնարաններում և սառնարանային սարքավորումներում հարկավոր է առանձնացնել մսի և ձկան պահպանման տեղեր՝ մակնշելով Միս, Ձուկ:

9.3. Մինչև 1 տարեկան երեխաների սննդամթերքը և կերային խառնուրդը պետք է պահել առանձին սառնարաններում: Բանջարեղենը պետք է պահել հատուկ մառաններում, չոր մթերքը՝ պահեստներում, որտեղ պետք է լինեն հատուկ շարահարկեր և պահարաններ: Սառնարանները պետք է լինեն չոր և լավ օդափոխվող: Սեղանները կարող են լինել ամբողջովին թիթեղապատված, չժանգոտվող մետաղից կամ դյուրալյումինից: Թույլատրվում է օգտագործել սեղաններ ծածկված ալյումինով կամ էլ ցինկապատված երկաթով, ծայրերը կլորացված: Սեղանները, որոնք ծածկված են ցինկապատ երկաթով, թույլատրվում է կիրառել հում մսի և ձկան մշակման համար: Խմորի մշակման համար սեղանները պետք է ունենան ամուր փայտե ծածկեր, լավ հարթեցված մակերեսով:

9.4. Մսի, ձկան և բանջարեղենի մշակման համար հարկավոր է ունենալ հատուկ դանակներ, մշակման տախտակներ (հացենի, կեչի, կաղնի)՝ հարթ մակերեսով, 9 հատից ոչ պակաս: Տախտակները և դանակները պետք է լինեն պիտակավորված. ՀՄ - հում միս, ԵՄ - եփած միս, ՀՁ - հում ձուկ, ԵՁ - եփած ձուկ, ԵԲ - եփված բանջարեղեն, ՀԲ - հում բանջարեղեն, նպարեղեն, Հ - հաց: Տախտակները պետք է պահել կողքի, հատուկ մետաղյա կասետների մեջ կամ անմիջապես աշխատատեղերում:

9.5. Թափոնները և մնացորդները հավաքվում են մետաղյա կափարիչով դույլերում կամ էլ աղբամաններում, որոնց մաքրումը կատարվում է 2/3-ից ոչ ավելի լցվելուց հետո: Ամեն օրվա վերջում, անկախ լցվելուց, աղբամանները պետք է մաքրվեն, լվացվեն սոդայի 2%-ոց լուծույթով, այնուհետև ողողվեն տաք ջրով և չորացվեն:

9.6. Խոհանոցային սպասքի լվացման համար պետք է տեղադրված լինեն չժանգոտվող մետաղից, ալյումինից, դյուրալյումինից պատրաստված վաննաներ, հոսող տաք և սառը ջրի ծորակներով: Վաննայի և կոյուղու միացման տեղում պետք է լինի օդային կտրվածք:

Խորհուրդ է տրվում օգտագործել՝ ՎՄ-1, ՎՄ-2, ՎՄ-1ա, ՎՄ-2ա տիպի լվացման վաննաներ:

9.7. Մանր փայտե գույքը-տախտակներ, խառնիչներ և այլն, տաք ջրով (500) լվանալուց հետո (ավելացնելով կալցինացված սոդա, եռնատրիֆոսֆատ և այլն) անհրաժեշտ է մշակել 650-ից ոչ պակաս տաք ջրով, այնուհետև չորացնել ցանցավոր մետաղյա շարահարկերի վրա:

Խոհանոցային ամանեղենը լվացվում է (45-500) տաք ջրով, ավելացնելով թույլատրված լվացող միջոցներ (հավելված 8), մաքրաջրվում են 650 ոչ պակաս տաք ջրով և չորացվում ցանցավոր շարահարկերի վրա: Մետաղյա գույքը լվանալուց հետո անհրաժեշտ է շիկացնել չորացնող պահարաններում, մսաղացները օգտագործելուց հետո անհրաժեշտ է քանդել, լվանալ, մշակել եռացող ջրով և լավ չորացնել: Սննդային բլոկերը պետք է ապահովված լինեն հյութաքամիչներով, խառնիչներով (միքսեր), ճզմող և այլ մեքենաներով: Ամանների լվացման սպունգները, լաթի կտորները ամանների լվացումից հետո պետք է եռացնել 15 րոպե, չորացնել և պահել հատուկ հատկացված տեղերում, փակ տարաներում: Խոզանակները և նմանատիպ գույքը լվացվում է, չորացվում և պահվում հատուկ հատկացված տեղերում:

9.8. Խոհանոցային և մառանային շինություններում լայնորեն պետք է օգտագործվեն ճանճերի դեմ պայքարի միջոցներ: Կրծողների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ապահովել մթերքի և սննդային մնացորդների ճիշտ պահպանումը, այնուհետև կատարել մեխանիկական ոչնչացում: Խստիվ արգելվում է քիմիա-մանրէաբանական միջոցների օգտագործումը:

9.9. Ամբողջ սննդամթերքը, որ ստացվում է մանկական օբյեկտում պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված որակի և անվտանգության պարտադիր պահանջներին:

Հում մթերքը և մթերքը, որը օգտագործում են առանց թերմիկ մշակման, անհրաժեշտ է պահել առանձին: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել շուտ փչացող սննդամթերքի վրա՝ միս, ձուկ, կիսաֆաբրիկատներ, կաթ, կաթնամթերք: Դրանք պետք է պահել սառնարանային խցիկներում, սառնարաններում 2-60-ում, սահմանափակ ժամկետով (հավելված 9): Սառնարանի ջերմաստիճանը ստուգվում է ջերմաչափով: Եթե սառնարանային խցիկը 1 հատ է, մսի, ձկան, կաթնամթերքի պահպանումը պետք է կատարվի առանձին շարահարկերում, որոնք հեշտ լվացվում և մշակվում են: Մթերքը (հատկապես կաթնամթերքը, ձկնեղենը) պետք է պահել փակ տարաներում: Կարագը պետք է պահել շարահարկի վրա տարաների մեջ կամ էլ փաթեթավորված: Չի կարելի կարագը պահել հոտավետ սննդամթերքի և պանրի հետ: Պանիրները պետք է պահել սառցախցիկներում, պանրի խոշոր կտորները՝ առանց տարաների մաքուր, փայտից շարահարկերի վրա: Պանրի գլուխները մեկը մյուսի վրա դնելու ժամանակ, արանքներում պետք է դնել ստվարաթուղթ կամ դիկտ: Մանր պանրիկները պետք է պահել փայտե շարահարկերի վրա տարաների մեջ կամ առանց դրանց: Պանիրն անհրաժեշտ է դասավորել այնպես, որ գլուխները չհպվեն իրար: Նույնիսկ կարճատև պահպանման ժամանակ պանրի կեղևը խոնավանում և ծածկվում է բորբոսով, առաջացած բորբոսը և լորձը անհրաժեշտ է հեռացնել չոր անձեռոցիկով, որը պետք է թրջել 3%-ոց կերակրի աղի լուծույթով:

Ձուն պահվում է տարաներում կամ առանձին սկուտեղների վրա: Չի կարելի պահել ուժեղ հոտավետ մթերքի հետ: Թթվասերը, կաթնաշոռը պետք է պահել մետաղյա տարաներում կամ տակառներում: Բացելուց հետո դրանք պետք է ծածկել կափարիչներով, որոնք պիտի պատրաստված լինեն նրբատախտակից, թանզիֆով: Կաթ հարկավոր է պահել ստացված ամաններում: Կաթը ստանալուց անմիջապես հետո, եթե չի օգտագործվում, պետք է պահել 2-60-ում: Չպաստերիլիզացված, բաց վիճակում ստացված կաթն անհրաժեշտ է մինչև օգտագործելը եռացնել և պահել փակ կափարիչով:

Բանջարեղենը և մրգերը պետք է պահել չոր, լավ օդափոխվող շինություններում շարահարկերի վրա, ոչ բարձր, քան 80-ում: Բանջարեղենը պետք է պաշարվի 20, իսկ սորուն մթերքը (աղ, ալյուր, շաքարավազ և այլն) 30 օրից ոչ ավելի՝ չոր լավ օդափոխվող շինություններում, մաքուր տարաներում, լավ փակված կափարիչներով կամ պարկերի մեջ, հատակից առնվազն 15 սմ բարձրության վրա: Մթերքի և պատի միջև պետք է լինի 20 սմ հեռավորություն:

Հացը պետք է պահվի պահարաններում շարահարկերի վրա, սպիտակ և սև տեսակները՝ առանձին: Ներքևի շարահարկը գետնից պետք է 35 սմ բարձր լինի: Պահարանների դռները պետք է ունենան անցքեր օդափոխության համար: Հացի պահպանման տեղի մաքրման ժամանակ փշրանքները պետք է հավաքել հատուկ խոզանակների և լավ մաքրել 1 %-ոց սեղանի քացախով թրջված լաթով:

9.10. Սննդի պատրաստման ժամանակ պետք է օգտվել հետևյալ կանոններից.

- հում և եփած մթերքի մշակումը պետք է կատարել առանձին սեղանների վրա, մակնշված տախտակներին, մակնշված դանակներով,

- սալաթների հում լավ մշակված բանջարեղենից պատրաստումը պետք է կատարվի առանձին սեղանների վրա ԵԲ եփած բանջարեղեն մակնշված տախտակին,

- մթերքը մանրելու համար պետք է ունենալ 2-ից ոչ պակաս մսաղաց (1-ը սորուն, մյուսը եփածի համար),

- մսի և ձկան ֆարշից պատրաստված կոտլետները, բիտկիները պետք է տապակվեն 2 կողմից 10 ր. ոչ պակաս, որից հետո անհրաժեշտ է պահել ջեռոցում 5-8 ր., մինչև պատրաստվելը,

- եփած մսից ճաշատեսակ պատրաստելու ժամանակ կամ առաջին ճաշատեսակի հետ մատուցելու համար, մանրեցված կամ բաժին միսն անպայման պետք է ենթարկել կրկնակի թերմիկ մշակման (արգանակի, սոուսի մեջ եփել, տապակել ջեռոցում) 220-2500 10 ր. ընթացքում,

- թխվածքների և ձվածեղի պատրաստման ժամանակ անհրաժեշտ է եփելը ավարտել ջեռոցում, 5-8 ր. 2500 պայմաններում,

- մինչև 1-ին և 2-րդ ճաշատեսակների մատուցումը, այն կարող է մնալ տաք սալիկի վրա՝ ոչ ավելի, քան 2-3 ժ,

- թթված կաթը կարելի է օգտագործել միայն խմորի համար:

9.10.1. Արգելվում է մածունի, կաթնաշոռի, ինչպես նաև մսով բլիթների (բլինչիկ), թխվածքաճաշի, մսա-մակարոնների, կրեմների, օշարակների, տապակած սննդամթերքի, դոնդողի, պաշտետների պատրաստումը: Կտրականապես արգելվում է սնկերի, բաքերով կաթի օգտագործումը առանց եռացնելու, ինչպես նաև կաթնաշոռի, թթվասերի օգտագործումը առանց թերմիկ մշակման, ձվի և մսի, ջրային թռչնի մսի օգտագործումը առանց անասնաբույժի կողմից ստուգման: Արգելվում է տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումը:

9.11. Մթերքի խոհանոցային մշակման ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ պահանջները: Բանջարեղենի կեղևը հեռացնել բարակ շերտով, չի կարելի մաքրել գիշերը և թողնել ջրում 1,5 ժ-ից ավելի, առաջին ճաշատեսակների պատրաստման ժամանակ բանջարեղենը պետք է դնել միայն եռացող ջրում:

Մանկական կերն անհրաժեշտ է վիտամինիզացնել ասկորբինաթթվով (վիտամին C):

9.12. Սնունդ փոխադրող տրանսպորտով միաժամանակ այլ տեսակի բեռներ տեղափոխել չի թույլատրվում: Սննդամթերք տեղափոխող մեքենայի թափքը ներսից պետք է ցինկապատված լինի: Այն տարաները, որոնցով տեղափոխվում է մթերք, պետք է լինի մակնշված:

Մոմլաթե և այլ պարկերը, մետաղյա և փայտե արկղերը, բիդոնները և այլ տարաները օգտագործելուց հետո պետք է մաքրել տաք, 2%-ոց սոդայաջրով, շոգեխաշել եռման ջրով ու չորացնել:

9.13. Թույլատրվում է օգտագործել ճաշի, թեյի հախճապակյա (ափսեներ, պնակներ, գավաթներ), չժանգոտվող մետաղից (գդալներ, պատառաքաղներ) սպասք, որը պետք է լինի յուրաքանչուր խմբի համար անձնական օգտագործման և պահվի բուֆետում:

9.14. Սպասքի լվանալու համար, բուֆետներում տեղադրվում են երկբնանի մակնշված լվացարաններ, որոնք պետք է ունենան օդային ընդհատումներ: Առաջնահերթ լվացվում է թեյի սպասքը՝ 2 ջրում 50-600, 1-ին բնիկում ավելացնելով լվացող միջոցներ: Այնուհետև լվացարանը մաքրվում է, ապա լվանում են ճաշի սպասքը: Լվանալու ժամանակ անհրաժեշտ է ամանեղենը լավ մաքրել սննդի մնացորդներից, լվանալ 1-ին բնիկում 50-600 տաք ջրով, որի մեջ ավելացվում է լվացող միջոց (հավելված 8), 2-րդ բնիկում պետք է մաքրաջրել հոսող՝ ոչ պակաս, քան 650 տաք ջրով և չորացնել վանդակավոր շարահարկերի վրա: Գդալները, պատառաքաղները անհրաժեշտ է լվանալ լվացող միջոցներով, ապա մաքրաջրել հոսող տաք ջրով՝ ոչ պակաս, քան 650-ում:

Ծծակները օգտագործելուց հետո եռացնել 15 ր. և պահել ապակյա փակ ամաններում: Կաթնամթերքի օգտագործումից հետո շշերը պետք է լվանալ հոսող տաք ջրով, խոզանակի և ճարպազրկող (մանանեխ, կերակրի սոդա) միջոցների օգնությամբ: Այնուհետև, եռացնել 15 ր. և պահել մակնշված էմալապատ, փակ ամաններում: Լաթերը ամանեղենը լվանալուց հետո լվացվում, չորացվում և պահվում են մակնշված տարաներում:

Ամեն խմբում պետք է լինի չորացման պահարան, որտեղ ամանեղենը ախտահանվում է, կամ էլ կափարիչով աման, որտեղ սպասքը ախտահանիչ լուծույթներում թրջվում է, ինֆեկցիաների ժամանակ: Սննդի մնացորդը պետք է հավաքել առանձնացված ոտնակներով տարաներում, որոնք աշխատանքից հետո մաքրել և լավ լվանալ սոդայի 2%-ոց լուծույթով, մաքրաջրել տաք ջրով և լավ չորացնել:

 

10. ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՆ

 

10.1. Մանկական նախադպրոցական օբյեկտների անձնակազմը պետք է հաճախի մաքուր և կոկիկ հագուստով ու կոշիկներով: Աշխատանքից առաջ պետք է լավ լվանալ ձեռքերը, հագնել մաքուր խալաթ կամ հատուկ զգեստ, ունենան հատուկ փոխնորդ կոշիկներ, մազերը կոկիկ հավաքել գլխաշորի տակ: Տեխնիկական անձնակազմը պետք է ունենա առանձին խալաթներ, տարածքները մաքրելու համար, ինչպես նաև մաքուր գոգնոցներ կերակուրը բաժանելու համար: Զուգարան մտնելուց առաջ պետք է հանել խալաթը, իսկ դուրս գալուց հետո ձեռքերը լավ լվանալ օճառով: Սպասարկող անձնակազմին արգելվում է օգտվել մանկական զուգարաններից: Մանկական նախադպրոցական հիմնարկից դուրս գալուց առաջ խալաթը պետք է հանել և կախել պահարանում:

10.2. Մանկական նախադպրոցական կազմակերպությունների անձնակազմը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է անցնել բժշկական զննություն: Նոր ընդունվող անձինք առանց բժշկական հետազոտության արդյունքների աշխատանքի չեն թույլատրվում: Մանկական օբյեկտների աշխատողների անձնական բժշկական գրքույկները պետք է գտնվեն հիմնարկի վարիչի մոտ:

Մանկական օբյեկտների բոլոր աշխատողները, որոնք գործ ունեն երեխաների սպասարկման ու սննդի պատրաստման հետ պարտադիր պետք է անցնեն հիգիենիկ ուսուցման դասընթացներ, հանձնեն քննություն և աշխատանքի ընթացքում պահպանեն անձնական հիգիենայի կանոնները, իսկ սննդի բլոկի աշխատողները պետք է պահպանեն նաև սննդի պատրաստման տեխնոլոգիայի սանիտարական պահանջները:

Սննդի բլոկի բոլոր աշխատողները ամեն օր պետք է զննվեն բուժքրոջ կողմից, թարախային հիվանդությունների առկայության նկատմամբ, իսկ արդյունքները գրանցվեն հատուկ մատյանում: Հիվանդներն ու կասկածելի համախտանիշներով անձինք չեն թույլատրվում անցնել աշխատանքի:

 

11. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

11.1. Մինչև մանկական նախադպրոցական կազմակերպություն երեխայի ընդունվելը առողջական վիճակի շեղումներ հայտնաբերելու նպատակով կատարվում են երեխայի բերանի խոռոչի, քիթ-ըմպանի, տեսողության խանգարման, ակնոցի ընտրության և այլ բուժական, ինչպես նաև առողջարարական միջոցառումներ:

Մանկական նախադպրոցական այլ հիմնարկներից երեխաների տեղափոխման ժամանակ, զարգացման պատմության քաղվածք է կազմվում մանկական կազմակերպություն հաճախող բժշկի կամ տեղամասային մանկաբույժի կողմից:

11.2. Մանկական նախադպրոցական կազմակերպություն երեխայի ընդունվելիս բժիշկը, որը կատարում է տվյալ հիմնարկի հսկողությունը, ծնողներից հավաքում է լրացուցիչ տվյալներ երեխայի զարգացման առանձնահատկությունների վերաբերյալ, տալիս է առողջության վիճակի գնահատում ֆիզիկական և նյարդահոգեկան զարգացման վիճակի վերաբերյալ և մանկավարժի հետ համատեղ կատարում է անհատական ռեժիմի, ինչպես նաև սնուցման և առողջարարական միջոցառումների վերաբերյալ նշանակումներ: Երեխայի ընդունման ժամանակ հավաքած բոլոր տվյալները անցկացվում են երեխայի զարգացման պատմության մեջ՝ մսուրային հասակի երեխաների համար՝ հաշվառման քարտ կամ երեխայի բժշկական քարտ, նախադպրոցական հասակի երեխաների համար-հաշվառման քարտ, և հասցվում է ի գիտություն խմբերի դաստիարակներին:

11.3. Երեխաների առավոտյան ամենօրյա ընդունումը պետք է կատարվի դաստիարակի կողմից, որը ծնողներին հարցնում է երեխայի առողջական վիճակի մասին, զննում է բկանցքը և մաշկը, չափում է մսուրային խմբի բոլոր երեխաների ջերմությունը, իսկ նախադպրոցական խմբում՝ ելնելով բժշկական ցուցումից:

Առավոտյան զննման ժամանակ հայտնաբերված հիվանդ և կասկածելի երեխաները չեն ընդունվում, օրվա ընթացքում հայտնաբերված վատառողջ երեխաները մեկուսացվում են մեկուսարաններում կամ հիվանդացած երեխաների մեկուսացման սենյակում: Ելնելով առողջական վիճակից երեխան մնում է մեկուսարանում մինչև ծնողի գալը, կամ հոսպիտալացվում է: Մանկական նախադպրոցական օբյեկտում, համաձայն գործող հրահանգների, անցկացվում են սանիտարահակահամաճարակային միջոցառումներ, որոնք ուղղված են ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելմանը խմբերում կամ խմբերից դուրս կախված ինֆեկցիայի բնույթից, տարածման ձևից, կարանտին, ախտահանում, պատվաստումներ և այլն, համաձայն համաճարակաբանի ցուցման:

11.4. Կրած հիվանդություններից հետո մանկական նախադպրոցական հիմնարկ ընդունվում են միայն տեղամասային մանկաբույժի տեղեկանքով, որտեղ նշվում է ախտորոշումը, հիվանդության տևողությունը, անցկացված բուժումը, ինֆեկցիոն հիվանդների հետ ունեցած շփման բացառման, ինչպես նաև երեխայի անհատական ռեժիմի վերաբերյալ առաջարկություններ՝ առաջին 10-14 օրվա ռեկոնվալեսցենտներ:

11.5. Երեխաները պետք է ապահովված լինեն անհատական անկողնային պարագաներով, սրբիչներով, անձնական հիգիենայի պարագաներով (ատամի խոզանակ, սանր, սպունգ և այլն), որոնք պետք է մակնշված լինեն:

 

12. ՕՐՎԱ ՌԵԺԻՄԻ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

12.1. Օրվա ռեժիմը պետք է համապատասխանի քնի տևողության, տարբեր խմբային հասակի երեխաների առույգության հիգիենիկ նորմերին, նախատեսվում է մաքուր օդում գտնվելու բավարար տևողություն, որի ժամանակ իրականացվում են առողջարարական և կանխարգելիչ միջոցառումներ, կազմակերպվում պարապմունքներ, որոնք ընդգրկեն մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածության ռացիոնալ համակցությունը: Բոլոր տեսակի գործողությունները կազմակերպվում և երեխաների հանգիստը օրվա ընթացքում կառուցվում է, հիմք ընդունելով մանկապարտեզներում ուսուցման և դաստիարակության տիպային ծրագրերը:

Շաբաթվա ընթացքում ուսումնական պարապմունքների քանակությունը պետք է փոքր և միջին խմբերում - 10, ավագ խմբերում - 151, նախապատրաստականում - 19: Մեկ պարապմունքի տևողությունը փոքրերի խմբերում պետք է լինի ոչ ավելի, քան 10-15 րոպե, միջին խմբերում՝ մինչև 20 րոպե, ավագ խմբերում՝ 20-25 րոպե, նախապատրաստականում՝ 25-30 րոպե: Բոլոր խմբերում պարապմունքների ընթացքում անհրաժեշտ է անցկացնել մարմնամարզական վարժություն՝ 1.5-2 րոպե տևողությամբ: Պարապմունքների միջև եղած ընդմիջումները պետք է լինեն 10-12 րոպե: Ընդմիջումների ընթացքում անհրաժեշտ է անցկացնել չափավոր ակտիվությամբ աշխույժ խաղեր:

12.2. Պարապմունքների դասացուցակը կազմելիս առաջարկվում է.

- պլանավորել ուսումնական ծանրաբեռնվածության հավասարաչափ բաժանում՝ ողջ օրվա, շաբաթվա և տարվա ընթացքում,

- ուսումնական շաբաթվա սկզբում և վերջում նախասիրությունը տալ ավելի թեթև՝ բովանդակությամբ և բարդությամբ պարապմունքներին,

- միջին խմբի երեխաներից սկսած ընձեռել արձակուրդներ, համաձայն մանկապարտեզներում ուսուցման և դաստիարակման տիպային ծրագրերի:

12.3. Ուսումնական տարվա սկզբին նախապատրաստական խմբում անհրաժեշտ է որոշել ուսուցմանը երեխաների ֆունկցիոնալ պատրաստականությունը: Այն երեխաների համար, որոնք ուսուցմանը ֆունկցիոնալ պատրաստ չեն և ունեն ձայնային արտահայտության թերություններ մանկապարտեզի ռեժիմում, անհրաժեշտ է նախատեսել հատուկ պարապմունքներ լոգոպեդի հետ, դաստակի փոքր մկանների թույլ զարգացում ունեցող երեխաների համար՝ մկանների զարգացման հատուկ վարժություններ, առողջական վիճակի շեղումներ ունեցող երեխաներին՝ անհրաժեշտ բուժական և առողջարարական միջոցառումներ:

 

13. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

Երեխաների սնունդը պետք է լինի լիարժեք, մթերքի տեսակետից բազմազան և պետք է լրիվ բավարարի զարգացող օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներին: Երեխաների սնուցումը պետք է իրականացվի համաձայն առաջարկվող 7 կամ 10 օրվա մենյուով: Բուժանձնակազմը պետք է ունենա կերակրատեսակների քարտադարան և անհրաժեշտության դեպքում առաջարկվող ճաշացանկում մտցնի փոփոխություններ: Ամեն օր յուրաքանչյուր խմբում ծնողների համար պետք է փակցվի երեխաների սնուցման համար նախատեսվող սննդամթերքի ցուցակը:

13.1. Բուժաշխատողները պետք է մասնակցեն յուրաքանչյուր ճաշացանկի կազմմանը և հետևեն խոհարարական ճիշտ մշակմանը և կոտլետներում մթերքների ճիշտ լցմանը, կերակրատեսակների համային հատկություններին, անցկացնեն 3-րդ կերակրատեսակի Ց վիտամինիզացիա, անմիջապես բաժանումից առաջ, պետք է հսկողություն սահմանի մթերքի պահպանման, դրանց իրացման ժամկետների նկատմամբ, հետևի սննդային բլոկի սանիտարական վիճակին:

Երեխաների պատրաստի սննդամթերքը պետք է մատուցել միայն բուժաշխատողի կողմից համտեսելուց և խոտանիչ մատյանի մեջ գրանցելուց հետո, ճաշատեսակի որակի գնահատումից ու բաժանելու թույլատվություն տալուց հետո: Մատյանի մեջ անհրաժեշտ է նշել յուրաքանչյուր ճաշատեսակի համը, այլ ոչ թե ամբողջ ռացիոնինը, և ցույց տալ կերակրատեսակի համապատասխան քաշը՝ ճաշատեսակում նշված: Ճաշատեսակի ելքի ստուգման համար կշռում են 10 բաժին: Յուրաքանչյուր օր պետք է վերցվի օրական պատրաստի արտադրանքի նմուշները: Նմուշի ընտրությունը և պահպանումը իրականացվում է բուժաշխատողի կողմից, նմուշը պետք է վերցնել ապակյա ամանի մեջ՝ մանրէազերծված կափարիչով (ճաշալրացները (գարնիր) վերցվում են առանձին ամանի մեջ) և պահել սառնարանի մեջ 2-60 ջերմաստիճանի պայմաններում:

Սննդի կալորիականության և բաղադրամասերի հաշվարկը իրականացվում է բուժաշխատողի կողմից ամիսը մեկ անգամ, հաշվապահական ցուցակներով:

 

14. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

14.1. Նախադպրոցական հիմնարկներում ֆիզիկական դաստիարակությունը պետք է իրականացնել օրինակելի ծրագրին համապատասխան:

Ծրագիրը կազմված է կյանքի յուրաքանչյուր տարում երեխաների հասակային առանձնահատկությունների հաշվարկով և ուղղված է մանկական օրգանիզմի ֆունկցիոնալ կատարելագործմանը և առողջության ամրացմանը:

Նախադպրոցական հիմնարկներում շարժունակության ռեժիմը պետք է ապահովի ֆիզիկական դաստիարակության հիմնական խնդիրները: Դրա հիմքը կազմում են ամենօրյա ֆիզիկական վարժությունների պարապմունքները և տարբեր տիպի խաղերը (դաստիարակի ղեկավարությամբ) և երեխաների ինքնուրույն շարժուն գործունեությունը:

Յուրաքանչյուր հասակային խմբում ֆիզկուլտուրայի ծրագրով նախատեսվում են աշխատանքի հետևյալ ձևերը (աղյուսակ 17): Ֆիզ. դաստիարակության բոլոր աշխատանքները պետք է իրականացնեն դաստիարակները, վարիչի և բուժաշխատողի հսկողությամբ:

 

Աղյուսակ 17

 

Ֆիզիկական դաստիարակության պարապմունքների տեսակները և աշխատանքների ձևերը

 

  Պարապմունքի տեսակը և աշխատանքի ձևերը Հասակային խմբերը, կազմակերպման առանձնահատկությունները և պարապմունքների երկարատևությունը
Վաղ հասակի 1-ին խումբ Վաղ հասակի
2-րդ խումբ
1-ին փոքր խումբ 2-րդ փոքր խումբ միջին խումբ ավագների խումբ դպրոցի նախապատ-
րաստական խումբ
1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9.
                 
1 Ուսուցողական աշխատանք (ֆիզկուլտուրայի պարապմունքներ) Ամեն օր անհատական կամ փոքր խմբերով խաղապարապմունքներ շարժումների զարգացման ուղղությամբ, մերսում, մարմնամարզություն 6-10 րոպե՝ հաշվի առնելով տարիքը, ֆիզիկական վիճակը, երեխայի զարգացման առանձնահատ-
կությունները
շաբաթը 2 անգամ, ենթախմբերով (1տ. 6 ամս.1տ. 8ամս., 2-4 երեխա, մինչև 2 տ.՝ 5-7 երեխա) Տևողությունը 10-15 րոպե շաբաթը 2 անգամ, ենթախմբերով, տարեվերջին՝ խմբի ողջ կազմով, 15-20 րոպե Բոլոր երեխաների հետ շաբաթը 3 անգամ, այդ թվում՝ 2-ը պարապմունքների համար նախատեսված ժամով, իսկ 1-ը՝ զբոսանքների ժամանակ:
15-20 րոպե, 20-25 րոպե, 25-30 րոպե, 30-35 րոպե
           
2 Օրվա վերջում ֆիզ. առողջարարական աշխատանք

-

- ամեն օր ամեն օր ամեն օր ամեն օր ամեն օր
  ա) առավոտյան մարմնամարզություն     4-5 րոպե 4-5 րոպե 6-8 րոպե 8-10 րոպե 10-12 րոպե
  բ) աշխույժ խաղեր և ֆիզ. վարժություններ զբոս. ժամանակ անհատական Ամեն օր 2 անգամ (առավոտյան և երեկոյան զբոսանքի ժ-կ)
8-10րոպե 10-15 րոպե 15-20 րոպե 20-25 րոպե 25-30 րոպե 30-40 րոպե
Ֆիզկուլտ պարապմունքների անցկացման ժամանակ
- 6-8 րոպե 6-8 րոպե 8-10 րոպե 10-12 րոպե 12-15 րոպե
- 5-10 րոպե 5-10 րոպե 8-12 րոպե 10-15 րոպե 10-15 րոպե
  գ) մարմնամ. րոպե   - - - - Ամեն օր անհրաժեշտության դեպքում 1-3 րոպե, կախված պարապմունքի ձևից ու բովանդակութ-ից
3 Ակտիվ հանգիստ
ա) ֆիզ. ժամ. անց.
      Ամիսը 1-2 անգամ 20-30 րոպե, 20-30 րոպե, 30-45 րոպե, 45-50 րոպե,
բ) ֆիզ. կոն

-

-

-

ոչ քիչ տարին 2 անգամ մինչև 60 րոպե Տարին 2-3 անգամ 1 ժամ 30 րոպե
գ) առողջության օր

-

-

-

Եռամսյակը մեկ անգամից ոչ քիչ
4 Երեխաների ինքնուրույն շարժող. գործունեություն

-

-

-

Ամեն օր: Բնույթը և տևողությունը կախված է երեխայի անհատական տվյալներից ու պահանջներից: Առավոտյան մարմնամարզությունը և ֆիզ. վարժությունները կատարվում են ծնող. հսկողությամբ և նրանց հետ:
5 Տնային հանձնարարություն Առաջադրանքները որոշում է դաստիարակը

 

14.2. Մանկական նախադպրոցական հիմնարկներում անհրաժեշտ է ֆիզիկական դաստիարակության նկատմամբ ապահովել բժշկական և մանկավարժական հսկողություն:

14.2.1. Դինամիկ դիտում են երեխաների ֆիզիկական զարգացումը և գնահատում ֆիզիկական դաստիարակության միջոցների ազդեցության արդյունավետությունը, որը բժշկի կողմից իրականացվում է մանկական հիմնարկներում կամ պոլիկլինիկաներում:

14.2.2. Բուժամանկավարժական հսկողության շարժման ռեժիմի կազմակերպման, ֆիզիկական վարժությունների անցկացման մեթոդիկայի և երեխայի օրգանիզմի վրա դրանց ազդեցության նկատմամբ միջոցառումների հսկողությունն իրականացնում են բժիշկը, բուժքույրը, մանկապարտեզի վարիչը:

14.2.3. Հիգիենիկ գիտելիքների քարոզչության աշխատանքները և ուսուցումը, մանկական հիմնարկներում ֆիզիկական դաստիարակության վերաբերյալ, երեխաների և ծնողների հետ անցկացնում են բուժքույրը, բժիշկը, վարիչը և դաստիարակները:

14.3. Երեխաների կոփումը պետք է բաղկացած լինի միջոցառումների համակարգից՝ ներառյալ ամենօրյա կյանքում կոփման էլեմենտները և հատուկ միջոցառումները, օդային վաննաներ, ջրային պրոցեդուրաներ, ճիշտ կազմակերպված զբոսանք, ֆիզիկական վարժություններ, որոնք անցկացվում են թեթև սպորտային հագուստով և բաց օդում: Կոփման միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է դրանք անցկացնել երեխաների օրգանիզմի ջերմաստիճանի ջերմային կոմֆորտի վիճակում՝ հագուստի ջերմապահպանության հատկության ռացիոնալ համակցությունը շինության ջերմաստիճանի հետ և բացօթյա:

Արտաքին միջավայրի ազդակները (արև, օդ և ջուր) կոփման համակարգում օգտագործվում են տարբերակելով՝ կախված երեխայի տարիքից, առողջական վիճակից նկատի ունենալով հիմնարկության նյութական բազան և անձնակազմի պատրաստվածությունը: Կոփման մեթոդները ու միջոցները փոփոխվում են, հաշվի առնելով տարվա եղանակը, շինության ջերմաստիճանը, խմբում համաճարակային իրավիճակը:

Կոփման միջոցառումների անցկացման ժամանակ պետք է ապահովված լինեն բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները և ունենան թեթև պոլիէթիլենային մակնշված բաքեր (2 հատ), 0.5 լ տարողությամբ պոչամաններ, ջրով նախակոփման համար, 2-2.5 լ տարողությամբ սափոր կամ ցնցուղ ջրով ընդհանուր նախակոփման համար, փայտյա կամրջակներ, անհատական մակնշված սրբիչներ, բաց օդում և ֆիզկուլտ դահլիճում պարապմունքների համար հագուստ:

14.4. Մանկական նախադպրոցական կազմակերպություններում, համաձայն ծրագրի և սանիտարահիգիենիկ պահանջների, անհրաժեշտ է՝ ստեղծել պայմաններ, յուրաքանչյուր տարիքային խմբի երեխաների ֆիզիկական դաստիարակությունը իրականացնելու համար:

 

15. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍԱԿԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

15.1. Նախադպրոցական հասակի երեխաների հիգիենիկ ուսուցումն ու դաստիարակությունը պետք է իրականացվի սիստեմատիկ, հաշվի առնելով հոգեկան և ֆիզիկական զարգացման շարժը, զարգացող օրգանիզմի հիմնական ֆունկցիաների կարգավորումը:

- Նախադպրոցականների հիգիենիկ դաստիարակության և ուսուցման հիմնական ձևը պրակտիկ գործունեությունը որպես դաստիարակության գործընթացի օրգանական մաս, այդ թվում հետևյալ բաժիններով՝ ֆիզիկական (առողջության ամրապնդում, ընդգրկելով վարժությունների կատարման նորույթները, ակտիվ շարժողական ռեժիմ), հոգևոր (վարվելակերպի կուլտուրայի դաստիարակություն, իր և ընկերոջ առողջության նկատմամբ գիտակցական մոտեցում), աշխատանքային և էսթետիկական դաստիարակություն (աշխատանքային գիտելիքների ընդունում, ինքնասպասարկման սովորում, հիգիենիկ հրահանգների կատարման պահանջի ձևավորում, այդ թվում մտավոր և ֆիզիկական աշխատանքի հիգիենայի հրահանգների):

- Մանկավարժական բժշկական անձնակազմը մանկական հիմնարկում երեխայի գտնվելու բոլոր տարիներին պարտավոր է իրականացնել հիգիենիկ դաստիարակության շարունակական աշխատանք, ընդգրկելով այդ հարցերը ծրագրային դաստիարակության աշխատանքի բոլոր բաժիններում:

- Հիգիենիկ դաստիարակության մեջ պետք է լայնորեն ներգրավել ծնողներին, որոնց անհրաժեշտ է տեղեկացնել մանկական հիմնարկում, նաև տանը աշխատանքների կազմակերպմանը և բնույթին, վարքի նորույթների ամրապնդման վերաբերյալ:

- Նախադպրոցական հասակի երեխաների հիգիենիկ ուսուցման և դաստիարակության հարցերը պետք է արտացոլվեն հիմնարկության և մանկավարժ դաստիարակների աշխատանքային պլաններում:

- Անհրաժեշտ է երեխաներին շարունակ սովորեցնել լվացվել և ոտքերը լվանալ: Ատամների մաքրման կայուն սովորության ձևավորման նպատակով առաջարկվում է յուրաքանչյուր օր շուրջօրյա խմբերում իրականացնել առավոտյան լվացման արարողակարգը, իսկ ցերեկային խմբերում՝ ճաշից հետո: 2 տարեկան երեխաներից սկսած, ատամները մաքրում են խոնավացրած խոզանակով, իսկ 3 տարեկանից սկսած՝ օգտագործելով ատամի փոշի կամ մածուկ: Ատամի խոզանակները պահվում են անհատական բաժակներում: Անհրաժեշտ է երեխաներին սովորեցնել օգտվել անհատական իրերից հիգիենիկ պրոցեդուրաները իրականացնելու համար (խոզանակներ, սանրեր):

Սպունգները (երեխաների քանակին համապատասխան) օգտագործելուց հետո թրջվում է 1 %-ոց քլորամինի լուծույթում 15 րոպե, լվացվում է հոսող ջրով, չորացվում և պահվում կտորե մաքուր պարկերում: