Գլխավոր տեղեկություն
Համար
N 180-ԴԶ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.1999-25.04.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.12.24/18(40)
Ընդունող մարմին
Էներգետիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
24.11.1999
Ստորագրող մարմին
Էներգետիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.11.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2008

108.0180.24.11.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

N 180-ԴԶ

24.11.1999 թ.

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ (ՏԵՂԱՓՈԽՄԱՆ), ՓՈԽԱՐԻՆՄԱՆ, ՍՏՈՒԳՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ, ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԵՎ ԿՆՔՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրության 2 կետի «ե» ենթակետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Էլեկտրական էներգիայի հաշվիչների տեղադրման (տեղափոխման), փոխարինման, ստուգման, նորոգման, ստուգաչափման, հաշվառման և կնքման աշխատանքների կազմակերպման հրահանգը» (կցվում է):

2. Հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Նախարար`

Դ. Զադոյան

 

Համաձայնեցված է`
ՀՀ կառավարությանն առընթեր
ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման վարչության պետ
_____________ Ա. Ա
ԶԻԶՅԱՆ
19.11.1999 թ.
  

Հաստատված է`
ՀՀ էներգետիկայի նախարարության
24.11.1999 թ.
N 180-ԴԶ հրամանով
   

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԻՉՆԵՐԻ
ՏԵՂԱԴՐՄԱՆ (ՏԵՂԱՓՈԽՄԱՆ),
ՓՈԽԱՐԻՆՄԱՆ, ՍՏՈՒԳՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ,
ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԿՆՔՄԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ (ՏԵՂԱՓՈԽՄԱՆ), ՓՈԽԱՐԻՆՄԱՆ, ՍՏՈՒԳՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ, ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԿՆՔՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հրահանգը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի և հզորության արտադրման, հաղորդման և բաշխման (սպառման) ոլորտներում էլեկտրական էներգիայի հաշվիչների սպասարկման աշխատանքների կանոնակարգման համար:

2. Հրահանգը սահմանում է էլեկտրական էներգիայի հաշվիչների (այսուհետ` հաշվիչներ) տեղադրման (տեղափոխման), փոխարինման, ստուգման, նորոգման, ստուգաչափման, հաշվառման և կնքման (այսուհետ` սպասարկման) կազմակերպման ընթացակարգերն ու փաստաթղթային ձևակերպումները` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի էլեկտրական էներգիա մատակարարող փակ բաժնետիրական ընկերությունների և նրանց մասնաճյուղերի (այսուհետ` Էլեկտրամատակարարող) և Հայպետստանդարտի կողմից տրված հաշվիչների նորոգման գործունեության հավաստագիր ունեցող ընկերությունների (այսուհետ` Էներգաչափ) միջև:

3. Հաշվիչների սպասարկմանը ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանված են ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքի կանոններ»-ով (հրաման N 189-ԳՄ առ 24.04.98 թ.), «Էլեկտրական էներգիայի և հզորության հաշվառման հրահանգ»-ով (հրաման թիվ N-ԳՄ առ 01.05.98 թ.), «Էլեկտրական էներգիայի հաշվառքի սարքերի կապարակնքման կարգ»-ով (հրաման N 83-ԳՄ առ 03.04.98 թ.) և այլ տեխնիկական նորմատիվ փաստաթղթերով:

4. Հաշվիչների սպասարկման աշխատանքները իրականացվում են պայմանագրային հիմունքներով:

 

2. Հաշվիչների տեղադրման (տեղափոխման), փոխարինման ԵՎ ստուգման աշխատանքների կազմակերպումը

 

2.1. Հաշվիչների տեղադրումը (տեղափոխումը)

 

5. Հաշվիչների տեղադրումը (տեղափոխումը) իրականացվում է նորմատիվային-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների համաձայն:

6. Հաշվիչների տեղադրման (տեղափոխման) համար հիմք են ծառայում ՀՀ էներգետիկայի նախարարության 13.04.98 թ. N 94-ԳՄ հրամանով հաստատված «Էներգահամակարգին նոր էլեկտրական հզորությունների միացման տեխնիկական պայմաններ տալու կարգ»-ի համաձայն տրված Տեխնիկական պայմանները:

7. Ներհամակարգային հաշվառման առևտրային կամ տեխնիկական հաշվիչների տեղադրումը (տեղափոխումը) իրականացվում է հետևյալ կարգով.

7.1. Էլեկտրամատակարարողը իրականացնում է հաշվիչի տեղադրման նախապատրաստական հավաքակցման աշխատանքները:

7.2. Էլեկտրամատակարարողի գլխավոր ճարտարագետի կամ նրա շահագործման գծով տեղակալի կողմից ձևակերպվում է Հայտ հաշվիչի տեղադրման (տեղափոխման) վերաբերյալ (հավելված N 1), որը ուղարկվում է Էներգաչափ:

7.3. Հավաքակցման աշխատանքների ավարտից հետո հաշվիչի տեղադրումը կատարվում է Էներգաչափի կողմից` Հայտում նշված ժամկետներում:

Հաշվիչների տեղադրման (տեղահանման) աշխատանքները իրականացվում են միայն Էներգաչափի կողմից` եթե նման աշխատանքների կատարման վերաբերյալ նրա և Էլեկտրամատակարարողի միջև կնքված պայմանագրով այլ բան չի նախատեսված:

7.4. Հաշվիչի գործարկումը իրականացվում է Էլեկտրամատակարարողի կողմից Էներգաչափի և Էներգամատակարարման պայմանագիր կնքած կողմերի ներկայացուցիչների (լրիվ նյութական պատասխանատվություն կրող անձանց) պարտադիր ներկայությամբ:

7.5. Աշխատանքների ավարտը ամրագրվում է Հաշվիչի տեղադրման (տեղափոխման) ակտով (հավելված N 2), որը կազմվում է 4 օրինակից` մեկական օրինակ Էլեկտրամատակարարողի, լրիվ նյութական պատասխանատվություն կրող անձանց և Էներգաչափի համար:

Ակտը ներառում է եզրակացություն` գործող նորմերին հաշվիչի տեղակայման պայմանների համապատասխանության և հաշվիչը շահագործման ընդունելու վերաբերյալ էներգամատակարարման պայմանագրի համապատասխան կողմի պարտավորության ու պատասխանատվության մասին:

7.6. Հաշվիչի տեղադրման (տեղափոխման) ակտի հիման վրա Էլեկտրամատակարողը և Էներգաչափը կատարում են հաշվիչի տեղադրման փաստաթղթային ձևակերպումները:

8. Սպառողների համար առևտրային հաշվիչի տեղադրումը (տեղափոխումը) իրականացվում է սույն Հրահանգի 7-րդ կետում սահմանված քայլերի հաջորդականությամբ` հետևյալ թույլատրելի տարբերություններով.

8.1. Սպառողի ընտրությամբ հաշվիչի տեղադրման նախապատրաստական հավաքակցման աշխատանքները կարող են կատարվել Էլեկտրամատակարարողի կամ անհրաժեշտ լիցենզիա ունեցող մեկ այլ կազմակերպության կողմից:

8.2. Հաշվիչի տեղադրման և գործարկման աշխատանքներին և ակտի կազմմանը կարող է մասնակցել սպառողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը:

8.3. Հաշվիչի տեղադրման և գործարկման ակտի օրինակներից մեկը տրվում է սպառողին:

 

2.2. Հաշվիչների փոխարինումը ԵՎ ստուգումը

 

9. Տեղադրված հաշվիչների փոխարինման գործընթացը կազմակերպվում է Էլեկտրամատակարարողի կողմից և այն կարող է լինել պլանային և արտապլանային:

10. Պլանային փոխարինումը իրականացվում է`

ա) հաշվիչների ծառայության անձնագրային և միջստուգաչափական ժամկետների լրանալու դեպքում.

բ) հաշվիչների սերնդափոխության դեպքում:

10.1. Պլանային փոխարինման նպատակով, հաշվիչների ծառայության ժամկետին հետևում է Էներգաչափը: Հաշվիչների ծառայության ժամկետի լրանալուց ոչ պակաս քան 30 օր առաջ, Էներգաչափը համապատասխան ծանուցում է ներկայացնում Էլեկտրամատակարարողին:

10.2. Հաշվիչի պլանային փոխարինումը կատարվում է սույն Հրահանգի 7 և 8 կետերին համապատասխան, եթե առաջացել են հաշվիչի տիպի, տեղակայման պայմանների նկատմամբ պահանջների և այլն փոփոխություններ, որոնք բերել են հաշվիչի հավաքակցման փոփոխման անհրաժեշտությանը:

10.3. Առանց հավաքակցման փոփոխման հաշվիչի փոխարինումը իրականացվում է Էներգաչափի կողմից` Էլեկտրամատակարարողի գլխավոր ճարտարագետի կամ նրա շահագործման գծով տեղակալի կողմից ձևակերպված Հայտի (հավելված N 1) համաձայն: Նոր հաշվիչի գործարկումը և փաստաթղթային ձևակերպումը իրականացվում է սույն Հրահանգի 7 և 8 կետերի համապատասխան ենթակետերով սահմանված ընթացակարգով:

10.4. Փոխարինման ենթակա հաշվիչները պարտադիր կարգով ենթարկվում են լաբորատոր պայմաններում ստուգման` սույն Հրահանգի 18, 19 և 20-րդ կետերով սահմանված կարգով:

11. Հաշվիչների արտապլանային փոխարինում կատարվում է հետևյալ դեպքերում`

ա) առկա են հաշվիչի ներքին խափանումներ և նորմալ աշխատանքից շեղումներ` առանց տեսանելի արտաքին միջամտությունների.

բ) առկա են հաշվիչի խափանումներ` արտաքին կողմնակի միջամտությունների հետևանքով:

12. Հաշվիչների արտապլանային փոխարինման հնարավոր գործընթացի սկիզբ որպես հանդիսանում է`

ա) լրիվ նյութական պատասխանատու անձի կամ բաժանորդի դիմումը` հաշվիչի նորմալ աշխատանքի վերաբերյալ կասկածի մասին.

բ) լրիվ նյութական պատասխանատու անձի կամ բաժանորդի դիմումը` հաշվիչի նկատմամբ իր կողմից հայտնաբերված արտաքին կողմնակի միջամտության հետքերի կամ այդպիսի միջամտության մասին էլեկտրահաշվիչի կողմից ահազանգ լինելու մասին.

գ) տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական իրավասու մարմինների կողմից կազմված ակտը` հաշվիչի տեղակայման տեխնիկական պայմանների խախտման մասին.

դ) Էլեկտրամատակարարողի հայտը` հաշվիչի ցուցմունքներից բխող Էլեկտրաէներգիայի կասկածելի հաշվեկշռի մասին:

13. Հաշվիչի խափանման մասին դիմումը կամ հայտը հիմք է հանդիսանում դրա ստուգման համար, որը, սույն Հրահանգի 15-21-րդ կետերով սահմանված ընթացակարգի համաձայն, կարող է կազմակերպվել երկու եղանակով`

ա) տեղադրման վայրում.

բ) լաբորատոր պայմաններում:

Հաշվիչի ստուգումը պետք է իրականացվի առանց Հայպետստանդարտի և Էներգաչափի կնիքների խախտման:

14. Սույն Հրահանգի 12-րդ կետով սահմանված դեպքերում, լրիվ նյութական պատասխանատվություն կրող անձինք, որոնց սպասարկման տեղամասերի սահմանագծի վրա է գտնվում տվյալ հաշվիչը, կամ լրիվ նյութական պատասխանատվություն կրող անձն ու բաժանորդը, կազմում են համատեղ Արձանագրություն (հավելված N 3)` տեղադրման վայրում հաշվիչի ստուգման արդյունքների և լաբորատոր պայմաններում ստուգման անհրաժեշտության մասին:

Կողմերից մեկի հրաժարվելու դեպքում Արձանագրությունը կարող է կազմվել միակողմանի` կատարելով պարտադիր գրառում մյուս կողմի հրաժարվելու կամ չմասնակցելու պատճառի վերաբերյալ: Արձանագրությունը կազմվում է մեկ օրինակից և հանձնվում է Էլեկտրամատակարարողին` Հաշվիչների ստուգման Արձանագրությունների գրանցամատյանում գրառելու համար:

Լաբորատոր պայմաններում Հաշվիչի ստուգման մասին հայտը (հավելված N 4) ձևակերպվում է Էլեկտրամատակարարողի կողմից:

15. Տեղադրման վայրում հաշվիչի ստուգումը իրականացվում է լրիվ նյութական պատասխանատվություն կրող անձանց կամ լրիվ նյութական պատասխանատվություն կրող անձի և բաժանորդի մասնակցությամբ:

Ստուգման արդյունքներով բավարարվելու դեպքում այդ մասին կատարվում է գրառում կազմված Արձանագրության մեջ, վերջինս ստորագրվում և կազմելու պահից սկսած 24 ժամը չգերազանցող ժամանակահատվածում, հանձնվում է Էլեկտրամատակարարողին:

Ստուգման արդյունքներով չբավարարվելու դեպքում Արձանագրության մեջ կատարվում է գրառում հաշվիչի լաբորատոր պայմաններում ստուգման անհրաժեշտության մասին, և վերջինս, կազմելու պահից սկսած 24 ժամը չգերազանցող ժամանակահատվածում, հանձնվում է Էլեկտրամատակարարողին:

16. Հաշվիչը լաբորատոր պայմաններում ստուգելու անհրաժեշտության մասին Արձանագրությունը, Հաշվիչների ստուգման Արձանագրությունների գրանցամատյանում գրառելու օրվանից երկու օրը չգերազանցող ժամանակահատվածում, Էլեկտրամատակարարողի կողմից Էներգաչափին է ներկայացվում լաբորատոր պայմաններում Հաշվիչի ստուգման հայտ:

17. Հաշվիչի ստուգման հայտը ներկայացնելու օրվանից երկու օրը չգերազանցող ժամանակահատվածում Էներգաչափի կողմից իրականացվում է հաշվիչի ստուգումը:

18. Լաբորատոր պայմաններում հաշվիչի ստուգման ողջ գործընթացը փուլ առ փուլ արձանագրվում է Հաշվիչի ստուգման ակտի (հավելվածներ N 5, 6) մեջ:

19. Լաբորատոր պայմաններում հաշվիչի ստուգման կազմակերպման ու անցկացման նպատակով, Էներգաչափի ներկայացուցչի, լրիվ նյութական պատասխանատվություն կրող անձանց կամ անձի ու բաժանորդի (վերջինիս ցանկության դեպքում նաև նրա լիազոր ներկայացուցչի) ներկայությամբ իրականացվում է`

ա) տեղահանումից առաջ հաշվիչի ցուցմունքի գրանցում,

բ) հաշվիչի ապահավաքակցում.

գ) նոր հաշվիչի տեղադրում.

դ) տեղահանված և նոր հաշվիչների տվյալների ամրագրում Հաշվիչի ստուգման ակտում.

ե) ապահավաքակցված հաշվիչի փաթեթավորում, փաթեթի կնքում և տեղափոխում լաբորատորիա:

Հաշվիչի տեղափոխումն ու ստուգումը լաբորատոր պայմաններում իրականացվում է անմիջապես` սույն կետում ներառված կողմերի մասնակցությամբ: Անհնարինության դեպքում նշանակվում է` ստուգման փոխհամաձայնեցված օրն ու ժամը և փաթեթի բացումն ու ստուգումն իրականացվում է կողմերի ներկայությամբ: Նշանակված օրը և ժամին կողմերից որևիցե մեկի չներկայանալը չի կարող կասեցնել ստուգման գործընթացը:

Հաշվիչի վրա Հայպետստանդարտի դրած կնիքի նկատմամբ կասկածի դեպքում, այդ կնիքի իսկության վերաբերյալ եզրակացությունը տալիս է Հայպետստանդարտի ներկայացուցիչը, որի մասնակցությունը ապահովվում է Էներգաչափի կողմից:

Լաբորատոր պայմաններում ստուգման արդյունքները գրանցվում են Հաշվիչի ստուգման ակտի մեջ և ամրագրվում մասնակիցների ստորագրություններով: Հաշվիչի ստուգման ակտը կազմվում է 4 օրինակից` մեկական օրինակ Էլեկտրամատակարարողի, Էներգաչափի, լրիվ նյութական պատասխանատվություն կրող անձանց կամ անձի ու բաժանորդի համար:

Լաբորատոր պայմաններում հաշվիչի ստուգման արդյունքների հետ կողմերից որևիցե մեկի անհամաձայնության դեպքում, տվյալ հաշվիչի կրկնակի ստուգումը, պահպանելով Հայպետստանդարտի և Էներգաչափի կնիքները, իրականացվում է Հայպետստանդարտի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ և ակտը ստորագրվում է նաև վերջինիս կողմից:

20. Հաշվիչի Ստուգման ակտը անհրաժեշտ ձևակերպում է ստանում Էլեկտրամատակարարողի Հաշվիչների ստուգման Արձանագրությունների գրանցամատյանում, ինչպես նաև Էներգաչափում:

21. Ստուգման արդյունքում հաշվիչի խափանման և նորմալ աշխատանքից շեղման փաստի հաստատման դեպքում միայն Էլեկտրամատակարարողի կողմից կազմվում է Հաշվառքի խախտման ակտ, համաձայն «Էլեկտրական էներգիայի և հզորության հաշվառման հրահանգ»-ի 9-րդ բաժնի և ԷՕԿ-ի դրույթների:

 

3. Հաշվիչների նորոգման աշխատանքների կազմակերպումը

 

22. Հաշվիչների նորոգման աշխատանքներն իրականացվում են Էներգաչափի կողմից` համապատասխան նորմատիվ ակտերի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համաձայն մշակված հրահանգներով:

23. Հաշվիչների նորոգման համար հիմք է հանդիսանում Հաշվիչի ստուգման ակտում (հավելվածներ N 5, 6) կատարված համապատասխան եզրակացությունը: Այդ եզրակացության հիման վրա, հաշվիչի ստուգումն իրականացնող կողմերի մասնակցությամբ բացվում է դրա գործարանային հիմքի կափարիչը, կատարվում է հաշվիչի զննում և որոշվում է նորոգման կարգը, որը գրառվում է Հաշվիչի ստուգման ակտում:

24. Էներգաչափի կողմից հաշվիչների նորոգումն իրականացվում է Էլեկտրամատակարարողի հետ կնքված պայմանագրի հիման վրա:

25. Հաշվիչի ճշտաբերում իրականացնող Էներգաչափի օպերատոր հաշվիչի իրանի ներսի կողմից դնում է իր անձնական դրոշմը:

 

4. Հաշվիչների ստուգաչափման աշխատանքների կազմակերպումը

 

26. Հաշվիչների ստուգաչափումը կազմակերպվում է «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության մասին» ՀՀ օրենքի դրույթներով և իրականացվում է` ՀՍՏ 8.3-93 «Չափումների միասնականության ապահովման համակարգ. Չափման միջոցների ստուգաչափում. Կազմակերպումը և կատարման կարգը» ստանդարտի պահանջների համաձայն:

27. Հաշվիչների պետական ստուգաչափման գործընթացի և Հայպետստանդարտի հետ փոխհարաբերությունների կազմակերպումը իրականացնում է Էներգաչափը:

 

5. Հաշվիչների հաշվառման ԵՎ կնքման աշխատանքների կազմակերպումը

 

28. Էներգաչափի կողմից կատարվում է էլեկտրական էներգիայի առևտրային և տեխնիկական հաշվառման հաշվիչների հաշվառում (գործարանային համարը, արտադրության տարեթիվը, տիպը, լարումը, հոսանքը, կատարված նորոգումները` դրանց ամսաթվերը և կարգը, ճշտաբերման/ծրագրավորման տվյալները, կնիքների համարները և այլն): Նույնպիսի հաշվառում տարվում է նաև Էլեկտրամատակարարողի կողմից` հավելյալ գրառելով նաև հաշվիչների տեղահանման/տեղադրման հասցեները:

29. Էներգաչափի կողմից կնքվում է հաշվիչների հիմնական (գործարանային հիմքի) կափարիչը` չկրկնվող համարանիշներով կնիքներով:

30. Էներգաչափի կնիքներ դրվում են գլխավոր տնօրենի հրամանով հաստատված ցանկի մեջ ընդգրկված աշխատակիցների կողմից:

31. Էներգաչափի կողմից իրականացվում է հաշվիչների վրա տեղադրվող կնիքների խիստ հաշվառում: Հաշվառումը տարվում է յուրաքանչյուր կնիքի համարանիշի արտացոլմամբ` խիստ հաշվառման համապատասխան փաստաթղթում:

32. Էներգաչափը, իր կողմից տեղադրվող բոլոր տեսակի կնիքների ձևերի մասին նախօրոք տեղեկացնում է Էլեկտրամատակարարողին:

 

Հավելված 1

 

_________________ Ընկերության

_________________ Մասնաճյուղ

_________________ Տեղամաս

____ _________ թ.

 

Հ Ա Յ Տ  N

 

ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ (ԲԱԺԱՆՈՐԴԻ ՄՈՏ) ՀԱՇՎԻՉԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ (ՏԵՂԱՓՈԽՄԱՆ)

 

Հայտնվում է «ԷՆԵՐԳԱՉԱՓ» ՓԲԸ ստորև նշված հաշվիչների տեղադրման (տեղափոխման) անհրաժեշտության մասին

 

 NN  Տեղադրման տեղը (հասցեն)  Տիպ  Լարում   Հոսանք  Ծանոթություն
 1        
 2        
 3        
 4        
 5        
 6        
 7        
 8        
 9        
 10        
 11        
 12        
 13        
 14        
 15        

 

Տեղադրման համաձայնեցված ժամկետը ____ ___________ թ.

________________ Ընկերության ___________ մասնաճյուղի ներկայացուցիչ է

նշանակված _________________________________________

Պաշտոն Ա. Ա. Հ.

Գլխավոր ճարտարագետ`

______________

______________

Ա. Ա. Հ.

Ստորագրություն

 

Հավելված 2

 

Ա Կ Տ  N

 

Էլ. հաշվիչի տեղադրման (տեղափոխման)

____ __________ թ.

__________________________________________________

(տեղադրման տեղը, հասցե)

 

 Տեղադրված
Հաշվիչ N
 Տիպը  Ցուցմունք  Վերջին
ստուգում
 Հոսանքը Ա Լարումը Վ   Հոսանքի տրանսֆորմատոր  Լարման տրանսֆորմատոր Ծանոթություն 
 Գործակից  ճշտ. դասը  Գործակից  ճշտ. դասը
                     

 

Տեղադրված հաշվիչը ստուգվել է

___

___

___

___

պայմաններում ___ տիպի գործիքով:

Բեռը

A ֆազա

B ֆազա

C ֆազա

Հաշվիչի հիմնական կափարիչը կնքված է NN ________ _________ կնիքներով

 

Հաշվիչի սեղմակաշարը և երկրորդային շղթաները կնքված են __________________ կնիքներով:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ: ______________________________________

 

Էներգաչափի ներկայացուցիչ

___________

ԼՆՊ ԱՆՁ

___________

 

Ընկերության ներկայացուցիչ

___________

ՍՊԱՌՈՂ ___________

 

Հավելված 3

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ ՐՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

 

Տեղադրման վայրում էլ. հաշվիչի ստուգման

____ __________ թ.

 

Հաշվիչը ստուգելու հիմքը` ______________________________

(դիմումի, զեկուցագրի գրանցման համարը, ամսաթիվը)

__________________________________________________

(տեղադրման տեղը, հասցե)

 

 

 Տեղադրված
Հաշվիչ N
 Տիպը  Ցուցմունք  Վերջին
ստուգում
 Հոսանքը Ա Լարումը Վ   Հոսանքի տրանսֆորմատոր  Լարման տրանսֆորմատոր Ծանոթություն 
 Գործակից  ճշտ. դասը  Գործակից  ճշտ. դասը
                     

 

 

Տեղադրված հաշվիչը ստուգվել է

___

___

___

___

պայմաններում:

Բեռը

A ֆազա

B ֆազա

C ֆազա

Աշխատանքի նկարագիրը ________________________________________________

 

Հաշվիչի հիմնական կափարիչը կնքված է NN ________ _________ կնիքներով

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ: Հաշվիչը անհրաժեշտ է ստուգել լաբորատոր պայմաններում

 

 

ԱՅՈ

 

ՈՉ

ԼՆՊ ԱՆՁ

 ___________

ՍՊԱՌՈՂ

 ___________

 

Հավելված 4

 

_________________ Ընկերության

_________________ Մասնաճյուղ

_________________ Տեղամաս

____ _________ թ.

 

Հ Ա Յ Տ  N

 

ՀԱՇՎԻՉԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՄԱՆ

 

Հայտնվում է «ԷՆԵՐԳԱՉԱՓ» ՓԲԸ ստորև նշված հաշվիչների լաբորատոր պայմաններում ստուգման անհրաժեշտության մասին

 

 NN  Տեղադրման տեղը (հասցեն)  Տիպ Հաշվիչ N   Ծանոթություն
1        
 2        
 3        
 4        
 5        
 6        
 7        
 8        
 9        
 10        
 11        
 12        
 13        
 14        
 15        

Ստուգման համաձայնեցված ժամկետը ____ ___________ թ.

________________ Ընկերության ___________ մասնաճյուղի ներկայացուցիչ է

նշանակված __________________________________________________

Պաշտոն Ա. Ա. Հ.

Գլխավոր ճարտարագետ`

______________

______________

Ա. Ա. Հ.

Ստորագրություն

 

ՀԱՎԵԼՎԱԾ 5

 

______________ Ընկերության

______________ Մասնաճյուղ

Բաժանորդի քարտ N __________

______________ Տեղամաս

____ ___________ թ.

 

Ա Կ Տ  N

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՍԵԿՏՈՐՈՒՄ ՄԻԱՖԱԶ ՀԱՇՎԻՉՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ

___________________________________________________________________

( Ա. Ա. Հ. Հասցե)

 

ՊԼԱՆԱՅԻՆ

ԱՐՏԱՊԼԱՆԱՅԻՆ

 ՍՏՈՒԳՄԱՆ (ՓՈԽՄԱՆ)

 (Անհրաժեշտը ընդգծել)

 

 

Հանված
Հաշվիչի N

Տիպը

Հոսանքը Ա

Ցուցմունք

Վերջին
Ստուգում

Ծանոթություն

           

 

Կնիքները տեղում են (տեղում չեն). Պարզ ընթերցվում են (անընթեռնելի են),  Արտաքին միջամտության հետքեր չկան (կան)

 (Անհրաժեշտը ընդգծել)

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ: Հաշվիչը համապատասխանում է (չի համապատասխանում) տեխնիկական պահանջներին

 

Հաշվիչի զգայնությունը _______

Ինքնընթաց _______ Հաշվիչ մեխանիզմը ________

 

 

Բեռ

tn նոմինալ

t փաստացի

Սխալանք

100%

     

50%

     

10%

     

 

ՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԳԸ ________

 

Էներգաչափի ներկայացուցիչ

___________

ԼՆՊ ԱՆՁ

___________

 

Ընկերության ներկայացուցիչ

___________

ՍՊԱՌՈՂ ___________

 

*) ՀՊՍ ներկայացուցիչ _____________

*) ՀՊՍ ներկայացուցիչը մասնակցում է հաշվիչի ստուգմանը կողմերից որևիցե մեկի` ստուգման

արդյունքների հետ չհամաձայնվելու դեպքում:

Տեղադրված
Հաշվիչի N

Տիպը

Հոսանքը Ա

Ցուցմունք

Վերջին
Ստուգում

Ծանոթություն

           

 

Տեղադրված հաշվիչը ստուգվել է _________ բեռով:

Հաշվիչի հիմնական կափարիչը կնքված է NN ______ _________ կնիքներով

 

Էներգաչափի ներկայացուցիչ

___________

ԼՆՊ ԱՆՁ

___________

 

Ընկերության ներկայացուցիչ

___________

ՍՊԱՌՈՂ ___________

 

ՀԱՇՎԻՉԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ

 

_____ __________ թ.

_______________

_______________

Կատարողի Ա. Ա. Հ.

Ստորագրություն



ՀԱՎԵԼՎԱԾ 6


______________ Ընկերության

______________ Մասնաճյուղ

______________ Տեղամաս

____ _________ թ.

 

Ա Կ Տ  N

 

ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴԻ ՄՈՏ ԵՌԱՖԱԶ ՀԱՇՎԻՉՆԵՐԻ ՓՈԽՄԱՆ-ՍՏՈՒԳՄԱՆ

_________________________________________________________

(անվանում, հասցե)

 

ՊԼԱՆԱՅԻՆ

ԱՐՏԱՊԼԱՆԱՅԻՆ

 ՍՏՈՒԳՄԱՆ (ՓՈԽՄԱՆ)

 (Անհրաժեշտը ընդգծել)

Հանված
Հաշվիչ N
 Տիպը  Ցուցմունք  Վերջին
ստուգում
 Հոսանքը Ա Լարումը Վ   Հոսանքի տրանսֆորմատոր  Լարման տրանսֆորմատոր Ծանոթություն 
 Գործակից  ճշտ. դասը  Գործակից  ճշտ. դասը
                     

Կնիքները տեղում են (տեղում չեն), Պարզ ընթերցվում են (անընթեռնելի են),  Արտաքին միջամտության հետքեր չկան (կան)

 (Անհրաժեշտը ընդգծել)

 ԼԱԲՈՐԱՏՈՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ: Հանված հաշվիչը համապատասխանում է (չի համապատասխանում) տեխնիկական պահանջներին

Հաշվիչի զգայնությունը _______

Ինքնընթաց _______ Հաշվիչ մեխանիզմը ________

COS = 1    COS = 0,5
5%   10%  50% 100%   10%  20%  100%
             

 ՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԳԸ ___________

Էներգաչափի ներկայացուցիչ ___________

 

ԼՆՊ ԱՆՁ ___________


Ընկերության ներկայացուցիչ ___________



*) ՀՊՍ ներկայացուցիչ _________


ՍՊԱՌՈՂ ___________

*) ՀՊՍ ներկայացուցիչը մասնակցում է հաշվիչի ստուգմանը կողմերից որևիցե մեկի ստուգման արդյունքների հետ չհամաձայնվելու դեպքում:

 Տեղադրված
Հաշվիչ N
 Տիպը  Ցուցմունք  Վերջին
ստուգում
 Հոսանքը Ա Լարումը Վ   Հոսանքի տրանսֆորմատոր  Լարման տրանսֆորմատոր Ծանոթություն 
 Գործակից  ճշտ. դասը  Գործակից  ճշտ. դասը
                     

 
Տեղադրված հաշվիչը ստուգվել է

___

___

___

___

պայմաններում ___ տիպի գործիքով:

Բեռը

A ֆազա

B ֆազա

C ֆազա

Աշխատանքի տևողությունը __________ ժ. __________ րոպե

Հաշվիչի հիմնական կափարիչը կնքված է NN ________ _________ կնիքներով

Էներգաչափի ներկայացուցիչ

___________

ԼՆՊ ԱՆՁ

___________

 

Ընկերության ներկայացուցիչ

___________

ՍՊԱՌՈՂ ___________

ՀԱՇՎԻՉԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ

_____ __________ թ.

_______________

_______________

Կատարողի Ա. Ա. Հ.

Ստորագրություն

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
13 դեկտեմբերի 1999 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 108990164