«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 ապրիլի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10205172
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 ապրիլի 2005 թ. |
թիվ ՔՀ-26-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 100-րդ, 101-րդ և 110-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծել տեղաբաշխման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) հետևյալ կազմով՝
Ռաֆայել Հովհաննիսյան |
|
Ավետիք Գրիգորյան |
|
Հանձնաժողովի անդամներ՝ | |
Հենրիկ Աբաջյան |
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ |
Աշոտ Գրիգորյան |
|
Հովհաննես Հովհաննիսյան |
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետ |
Լորիս Սարգսյան |
|
Հանձնաժողովի քարտուղար՝ | |
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի ծառայող։ |
2. Հաստատել տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության կարգը (Հավելված թիվ 1) կցվում է։
Դ. Հարությունյան |
| |
|
Կ Ա Ր Գ
ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (այսուհետ՝ Քրեակատարողական վարչություն) ստեղծված տեղաբաշխման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության ընթացակարգն ու պայմանները։
2. Հանձնաժողովը յուրաքանչյուր ամիս առնվազն երկու անգամ հրավիրում է նիստ դատապարտյալների՝ օրենքով սահմանված կարգով պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշելու, հիմնարկի տեսակը փոխելու, ինչպես նաև տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ տիպի ուղղիչ հիմնարկ ուղարկելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու կամ այլ վայր ուղարկելու նպատակով։
3. Հանձնաժողովի նիստից յոթ օր առաջ քրեակատարողական հիմնարկներում Հանձնաժողովի քննարկմանը ենթակա յուրաքանչյուր դատապարտյալի վերաբերյալ կազմվում է միջնորդագիր և ներկայացվում Հանձնաժողովին։ Միջնորդագրում նշվում է դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածը, որով դատապարտվել է, պատժաչափը, պատժի սկիզբը և ավարտը, նախկին դատվածության(ների) առկայությունը։ Միջնորդագրի հետ միասին հանձնաժողովին ներկայացվում է դատապարտյալի անձնական գործը, բնութագիրը, առողջական վիճակի և անվտանգության նկատառումների վերաբերյալ տեղեկանքները, ինչպես նաև վերջինիս նկատմամբ հետաքրքրություն ներկայացնող այլ տեղեկություններ։
4. Հանձնաժողովի նիստն անցկացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունում, այն կարող է անցկացվել նաև քրեակատարողական հիմնարկներում։
5. Նիստն իրավազոր է, եթե մասնակցում են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին։
6. Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում՝ նախագահի տեղակալը։ Ներկայացված միջնորդությունները, ինչպես նաև անհրաժեշտ այլ փաստաթղթերը Հանձնաժողովին ներկայացնում է նախագահի տեղակալը։
Հանձնաժողովի նիստին Հանձնաժողովի անդամների մեծամասնության համաձայնությամբ կարող են մասնակցել տվյալ դատապարտյալը, քրեակատարողական այլ ծառայողներ, ինչպես նաև հրավիրված այլ անձինք։
Հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել վարչության պետը։ Վարչության պետը կարող է նիստի ընթացքում կամ մինչև նիստի սկսվելը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ։
7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին ներկա գտնվող Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում վերջնական որոշում ընդունում է Հանձնաժողովի նախագահը։ Քվեարկությունը տեղի է ունենում դատապարտյալի բացակայության պայմաններում։
8. Հանձնաժողովի նիստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն և գրանցվում դրա համար նախատեսված մատյանում։ Արձանագրությունը կազմվում է հանձնաժողովի քարտուղարի, ստորագրվում ներկա գտնվող հանձնաժողովի անդամների կողմից։
9. Արձանագրությունից կազմվում է քաղվածք, որը կցվում է դատապարտյալի անձնական գործին։
10. Հանձնաժողովի որոշման արդյունքների հիման վրա քրեակատարողական վարչության կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի կողմից կազմվում է տեղաբաշխման ենթակա դատապարտյալների ցուցակ (Հավելված թիվ 1, Ձև 1) կցվում է, որը հաստատվում է հանձնաժողովի կողմից։
11. Տեղաբաշխումն իրականացվում է երեք օրվա ընթացքում և կարգագիրն ուղարկվում է համապատասխան քրեակատարողական հիմնարկ։
12. Հանձնաժողովի փաստաթղթերի վարումը և պահպանումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինը։
Հավելված թիվ 1 Ձև 1 Հաստատված է |
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ _________________________
____ ____________ 200 Թ. |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ՈՒՂԱՐԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ « » ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ
Հ/Հ |
Անուն, |
ՀՀ քր. օր-ի |
Ծննդյան |
Բնակվել է |
Մասնա- |
Առողջական |
Նախկինում |
Որտեղ է |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.03.2012, N 34-Ն | 12.04.2012, թիվ ՔՀ-26-Ն | |
31.03.2010, N 49-Ն | 25.04.2010, թիվ ՔՀ-26-Ն | |
03.02.2009, N 16-Ն | 26.02.2009, թիվ ՔՀ-26-Ն | |
14.11.2006, թիվ ՔՀ-63-Ն | 25.12.2006, թիվ ՔՀ-26-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|