«Գրանցված Է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 սեպտեմբերի 2005 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10305385
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 սեպտեմբերի 2005 թ. N 196-Ն
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 190-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թ. նոյեմբերի 23-ի «Զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը, զբոսավարի և ուղեկցորդի որակավորման վկայականների ձևերը հաստատելու, որակավորման և լիցենզավորման հանձնաժողով ստեղծելու մասին» N 190-Ն հրամանի 2-րդ կետով հաստատված հավելված N 4-ում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) 2-րդ կետում «Արթուր Զաքարյան» անուն-ազգանունը փոխարինել «Մեխակ Ապրեսյան» անուն-ազգանունով:
բ) 5-րդ կետը շարադրել նոր հետևյալ խմբագրությամբ`
«Լիաննա Գևորգյան - Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության օրենսդրության և իրավաբանական վարչության առաջատար մասնագետ»:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:
Կ. Ճշմարիտյան