ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
6 նոյեմբերի 1998թ. |
N 958 |
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԱԾ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ արդարադատության նախարարության կանոնադրության 17-րդ և 18-րդ կետերի պահանջներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու ցանկություն հայտնած հավակնորդների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը (կցվում է):
2. Սահմանել, որ ներկայացվող փաստաթղթերը ընդունվում են անձնագրի առկայության դեպքում:
Նախարար |
Դ. Հարությունյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ց Ա Ն Կ
Դատավորների 1999 թ. պաշտոնեական պիտանիության ԵՎ ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակներում ընդգրկվել ցանկացող անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերի
1. Դիմում` ուղղված ՀՀ արդարադատության նախարարին
2. Դիպլոմի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված պատճենը
3. Ինքնակենսագրություն
4. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ
5. Քաղվածք աշխատանքային գրքույկից` վավերացված սահմանված կարգով
6. Անձնագրի 3-4 էջերի լուսապատճենը
7. 3 գունավոր լուսանկար (3 x 4)
Ծանոթություն. 1. մեկ լուսանկարը պետք է փակցված լինի կադրերի հաշվառման անձնական թերթիկի վրա, իսկ
մնացած լուսանկարների հակառակ կողմում նշվի դիմողի անունը և ազգանունը:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
9 նոյեմբերի 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 01980208