ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
Հաստատել.
1. ՀՀ ՀՏ 07.02.96 թ. N 81 հրամանով հաստատված «Հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման» կարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին հրահանգը:
2. Բյուջետային հիմնարկներին և կազմակերպություններին Հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման մասին հրահանգը:
7 հոկտեմբերի 1996 թվականի, |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
Բյուջետային հիմնարկներին եՎ կազմակերպություններին Հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման մասին
1. Սույն հրահանգը մշակվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 07.06.95 թ. «ՀՀ տարածքում հարկ վճարողների հաշվառման համարների համակարգի սահմանման մասին» N 321 որոշման 9-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 14.08.96 թ. «Բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների գրանցման (հաշվառման) և աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու մասին» N 464 որոշման պահանջների ապահովման նպատակով:
2. Բյուջետային հիմնարկներին և կազմակերպություններին Հարկ վճարողների հաշվառման համարները տրամադրվում են ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից տրված վկայականների հիման վրա:
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ՀՏ պետի 7.2.96 թ. N 81 հրամանով հաստատված «Բյուջետային կազմակերպություններին ՀՎՀՀ շնորհելու վերաբերյալ» հրահանգը:
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն հրահանգը մշակվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 07.06.95 թ. «ՀՀ տարածքում հարկ վճարողների հաշվառման համարների համակարգի սահմանման մասին» N 321 որոշման 4-րդ և 9-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության Կառավարության 16.08.96 թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 7-ի N 321 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 252 որոշման 1-ին կետի պահանջների ապահովման նպատակով:
2. ՀՀ հարկային տեսչության 1996 թ. փետրվարի 7-ի N 81 հրամանով հաստատված «Հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրման» կարգի ձեռնարկությունների և կազմակերպությունների «ՀՎՀՀ տրամադրման քարտի» ձև 1 (հավելված 1) 8-րդ կետից հանել «ձեռնարկության կնիքը» բառերը:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
25.10.1996 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ n 43960065
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|