Գլխավոր տեղեկություն
Համար
N 173
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.10.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.10.15/23(171) Հոդ.376
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.10.2003
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 հոկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 10603319

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 հոկտեմբերի 2003 թ.
ք. Երևան
N 173

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 227-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թ. հունիսի 14-ի «Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 19-Ն որոշման 6-րդ կետը, և ՀՀ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 40 հոդվածի 4-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2002 թ. օգոստոսի 19-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող և այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ատեստավորող հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 277 հրամանի հ. 1, 2 հավելվածների՝

ա) 6-րդ կետի «9» թիվը փոխարինել «6» թվով.

բ) 6-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի «երեք» բառը փոխարինել «երկու» բառով.

գ) 6-րդ կետերում «18» թիվը փոխարինել «24» թվով:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի առաջին տեղակալ՝ Ս. Ավետիսյանին:

 

Նախարար`

Դ. Լոքյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան