Գլխավոր տեղեկություն
Համար
N 256-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2005-24.05.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.08.15/20(197) Հոդ.275
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.03.2005
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10005314

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 մարտի 2005 թ.
ք. Երևան

N 256-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ» ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` հանքային պարարտանյութերի արտադրմանը, պահպանմանը, փոխադրմանը և իրացմանը` ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հանքային պարարտանյութերի արտադրման, պահպանման, փոխադրման և իրացման» սանիտարական կանոնները և նորմերը (կցվում է):

2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին` սահմանել հսկողություն «Հանքային պարարտանյութերի արտադրման, պահպանման, փոխադրման և իրացման» սանիտարական կանոնները և նորմերի կատարման նկատմամբ:

 

Նախագահ

Ն. Դավիդյան

 

 

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2005 թ. մարտի 24-ի
256-Ն հրամանով

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` Կանոններ) սահմանում են հանքային պարարտանյութերի արտադրմանը, պահպանմանը, փոխադրմանը և իրացմանը ներկայացվող անվտանգության հիգիենիկ պահանջները:

1.2. Սույն Կանոնները պարտադիր են բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` անկախ սեփականության ձևից:

1.3. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում հանքային պարարտանյութերի իրացումն առանց դրանց համապատասխանության հավաստման:

 

2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

2.1. Սույն սանիտարական Կանոններում կիրառվում են հետևյալ հասկացությունները.

 Պարարտանյութ` բույսերը սնուցող և հողի բերրիությունը բարձրացնող նյութ:

 Հանքային պարարտանյութ` արդյունաբերական եղանակով ստացված կամ հանածո պարարտանյութ, որը պարունակում է բույսերի աճի և զարգացման համար սնուցող տարր:

 Սնուցող տարր` պարարտանյութի տարր, որն անհրաժեշտ է բույսերի աճի և զարգացման համար:

2.2. Հանքային պարարտանյութերը ըստ ազդող նյութի բաժանվում են`

 Պարզ (միաբաղադրիչ) հանքային պարարտանյութեր (պարունակում է գլխավոր սնուցող տարրերից որևէ մեկը),

- ազոտական պարարտանյութեր,

- ֆոսֆորական պարարտանյութեր,

- կալիումական պարարտանյութեր:

 Համալիր հանքային պարարտանյութ ((երկուսից ոչ պակաս գլխավոր սնուցող (ազդող) տարր պարունակող):

 Երկրորդային սնուցող (ազդող) տարր պարունակող հանքային պարարտանյութ:

 Միկրոսնուցող (ազդող) տարրեր պարունակող հանքային պարարտանյութ:

 Խելաթային նյութերով (կոմպլեքսային նյութերով) հանքային պարարտանյութ:

 Օրգանահանքային պարարտանյութ (օրգանական և հանքային պարարտանյութերի խառնուրդ, որը ստացվել է միասնական տեխնոլոգիական գործընթացով կամ մեխանիկական խառնման միջոցով):

 

3. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

3.1. Հանքային պարարտանյութերի օգտագործումից հետո հողում, օդում (ցնդող միացությունների առկայության դեպքում), ջրում և գյուղատնտեսական մթերքներում վտանգավոր և թունավոր նյութերի պարունակությունը (ռադիոնուկլիդներ, ծանր մետաղների և արսենի աղեր, պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ, կայուն օրգանական աղտոտիչներ և այլն) չպետք է գերազանցի հիգիենիկ նորմերը:

3.2. Հանքային պարարտանյութերի հետ աշխատելիս մարդու առողջությունը և շրջակա միջավայրի պահպանությունը ապահովվում է վնասակար և աշխատատար գործողությունների առավելագույն մեքենայացման, տեխնիկայի անվտանգության կանոնների, բնապահպանական պահանջների ու նորմերի և սույն Կանոնների պահպանման միջոցով:

3.3. Հանքային պարարտանյութերի օգտագործման ժամանակ պետք է պահպանել տվյալ պատրաստուկի նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված անվտանգության բոլոր պահանջները:

3.4. Հանքային պարարտանյութերի հետ աշխատանքը իրականացվում է անհատական պաշտպանության համապատասխան միջոցների օգտագործմամբ:

3.5. Աշխատանքի ժամանակ արգելվում է սնունդ ընդունել, խմել, ծխել, հանել անհատական պաշտպանիչ միջոցները: Դա թույլատրվում է հանգստի ժամանակ` ձեռքերը մանրակրկիտ լվանալուց, քթի և բերանի խոռոչները ողողելուց հետո:

3.6 Հանքային պարարտանյութերից շրջակա միջավայրի պահպանման «Հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18 նոյեմբերի 2004 թվականի N 1692-Ն որոշմամբ հաստատված հիգիենիկ նորմերը

 

Հանքային պարարտանյութի անվանումը

Աշխատան-քային գոտու օդում սահմա-նային թույլա-տրելի խտու-թյունը մգ/մ3

Վտանգավորու-թյան դասն ըստ օրգանիզմի վրա ազդեցության աստիճանի

Բնակավայրերի մթնոլորտային օդում օրվա միջին թույլատրելի սահմանային խտությունը մգ/մ3

Հողում սահ-մանային թույլատրելի խտությունը մգ/կգ

Կարբամիդ

10

3-րդ

0,2

-

Ամոնիումի սուլֆատ

10

3-րդ

-

0,2

Ամոնիումի նիտրատ (սելիտրա)

10

4-րդ

0,3

-

Սուպերֆոսֆատ կրկնակի հատիկա-վորված

5

3-րդ

-

-

Նիտրոամոֆոսկա

4

3-րդ

-

-

Ամոֆոս

6

3-րդ

-

-

նիտրոֆոսկա

5

3-րդ

-

-

Կալիումի քլորիդ

5

3-րդ

0,1

560

ֆոսֆորիտային ալյուր

6

3-րդ

-

-

 

3.7. Պտուղ-բանջարեղենային մթերքում. խմելու-տնտեսական նշանակության ջրմուղներում և ջրամատակարարման աղբյուրներում վնասակար քիմիական նյութերի թույլատրելի քանակները սահմանվում են «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.9-01-2003 թ. սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով և «Խմելու ջուր ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական կանոններով և նորմերով:

3.8 Հանքային պարարտանյութերի արտադրմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները կարգավորվում են «Արդյունաբերական կազմակերպությունների նախագծման» 245-71 սանիտարական նորմերով:

 

4. ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ԵՎ ԲԱՑԹՈՂՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

4.1. Հանքային պարարտանյութերի պահպանումը թույլատրվում է միայն այդ նպատակի համար նախատեսված պահեստարաններում:

4.2. Հանքային պարարտանյութերի պահպանման համար նախատեսված պահեստային սենքերի սանիտարապաշտպանական գոտին սահմանվում է «Արդյունաբերական կազմակերպությունների նախագծման» 245-71 սանիտարական նորմերով:

4.3. Պահեստարանները ներառում են.

 սենք` պարարտանյութերի պահպանման և բացթողման,

 հարթակ` սարքավորումների և փոխադրամիջոցների պահպանման,

ծածկով հարթակ` դատարկ տարայի պահեստավորման,

 հարթակ` տարայի, սարքավորումների և փոխադրամիջոցների, արտահագուստի, անհատական պաշտպանիչ միջոցների և այլնի մաքրման, վնասազերծման,

 սենքեր` վարչական և կենցաղային նշանակության (խմելու ջրի և սննդամթերքի պահպանման, սննդի ընդունման և հանգստի, անհատական պաշտպանիչ միջոցների տրման և հետ ընդունման, հագուստի պահպանման համար և սանիտարակենցաղային հարմարություններ):

4.4. Հանքային պարարտանյութերի փոխադրական տարայի մակնշվածքը և ապրանքաուղեկից փաստաթուղթը պետք է ներառի տեխնիկական կանոնակարգով պահանջվող տվյալները:

4.5. Հանքային պարարտանյութերի ընդունումը, պահպանումը, հաշվառումը և բացթողումը իրականացվում է անվտանգության կանոններին տիրապետող պատասխանատու անձի կողմից:

4.6. Հանքային պարարտանյութերի պահպանման ժամանակ պետք է հետևել տարայի ամբողջականությանը, իսկ վերջինիս խախտման դեպքում պարարտանյութերը անմիջապես վերալցնել հատուկ տարայի մեջ:

4.7. Հանքային պարարտանյութերի պահեստի մաքրումը իրականացվում է անհրաժեշտության դեպքում, բայց ոչ ուշ, քան երկու շաբաթը մեկ անգամ: 50 տոննայից ավել տարողունակությամբ պահեստները պետք է ունենան փոշեկուլ և լվացող սարքավորումներ:

4.8. Արգելվում է պահեստային սենքերը օգտագործել սննդամթերքի, անասնակերի, տնտեսական և կենցաղային նշանակության տարբեր առարկաների պահպանման համար: Արգելվում է պարարտանյութերի բաց երկնքի տակ թողնելը:

4.9. Հանքային պարարտանյութերի պահեստարանները և իրացման փակ շինությունները պետք է ապահովված լինեն արհեստական մղումով ներհոս-արտաձիգ օդափոխիչ համակարգով:

 

5. ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԻՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

5.1. Հանքային պարարտանյութերի կիրառման ժամանակ յուրաքանչյուր աշխատանք պետք է իրականացնել այդ նպատակի համար նախատեսված հատուկ մեքենաների և սարքավորումների միջոցով:

5.2. Մեքենաների վրա փակցվում են հուշաթերթիկներ, հրահանգներ հանքային պարարտանյութերի կիրառման անվտանգության միջոցառումների և թունավորումների դեպքում առաջին բուժօգնության կանոնների մասին: Մեքենաները պետք է ունենան սպասարկող անձնակազմի ձեռքերի լվացման համար 5 լիտր տարողությամբ բաքերի տեղադրման հարմարություն:

5.3. Աշխատավայրերում չի թույլատրվում պահել սննդամթերք, ջուր, անասնակեր և տնային գործածման առարկաներ:

5.4. Արգելվում է հանքային պարարտանյութերը թողնել առանց պահպանության և անհրաժեշտ հսկողության:

5.5. Հանքային պարարտանյութերի աշխատանքային լուծույթները պատրաստվում են.

 հատուկ լուծույթային հանգույցներում և լիցքավորման հրապարակներում,

 անմիջապես տարողությունների մեջ (բաքերում), պահպանելով անվտանգության կանոնները:

 

6. ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՓԱԿ ԳՐՈՒՆՏԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ (ՋԵՐՄԱՏՆԵՐՈՒՄ)

 

6.1. Փակ գրունտի պայմաններում` (ջերմատներում) հանքային պարարտանյութերի կիրառումը իրականացվում է սույն Կանոններին համապատասխան:

6.2. Ջերմատներում հանքային պարարտանյութերի օգտագործումը թույլատրվում է միայն բույսերի խնամքի հետ կապված բոլոր աշխատանքների ավարտից հետո:

6.3. Ջերմատների հողի հանքային պարարտանյութերով մշակումը կատարվում է անվտանգության միջոցառումների պահպանմամբ` առանց կողմնակի անձանց ներկայության:

6.4. Աշխատանքային լուծույթների պատրաստումը կատարվում է լուծույթային հանգույցում տեղավորված հատուկ առանձնացված սենքում, որն ունի արտաձիգ օդափոխիչ հարմարանք, կոյուղու համակարգ և մեկուսացված մուտք (ելք):

6.5. Ջերմատնային շինության, փոխադրամիջոցների, տարայի, սարքավորումների և արտահագուստի մաքրման և վնասազերծման ժամանակ առաջացած դրենաժային հոսքերը և լվացման ջրերը հավաքվում են բետոնապատ տարողության մեջ, որը մշակվում է քլորակրով (500 գ, 10 լիտր կեղտաջրին):

 

7. ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ

 

7.1. Շնչառական օրգանների, մաշկի և լորձաթաղանթների միջոցով հանքային պարարտանյութերի ներթափանցումից պաշտպանվելու համար աշխատողները պետք է ապահովվեն անհատական պաշտպանության միջոցների համալիրով (այսուհետև` ԱՊՄ) արտահագուստ, հատուկ կոշիկներ, շնչադիմակ, պաշտպանիչ ակնոցներ, ձեռնոցներ և /կամ թաթպաններ:

7.2. ԱՊՄ-ները ընտրվում են հաշվի առնելով պարարտանյութի վտանգավորության դասը աշխատանքի պայմանների բնույթը, ինչպես նաև աշխատողների անհատական չափսերը:

7.3. ԱՊՄ-ները պետք է պահել հատուկ առանձնացված մաքուր չոր սենքում` առանձին պահարաններում: Արգելվում է ԱՊՄ-ները պահել այն սենքերում, որտեղ պահվում են պարարտանյութերը: Արգելվում է արտահագուստը և հատուկ կոշիկները հագնել աշխատանքից դուրս:

7.4. Իրավաբանական անձը պետք է ապահովի արտահագուստի, կոշիկի և այլ ԱՊՄ-ի տրամադրումը, պահպանումը, լվացումը և վնասազերծումը:

7.5. Չափավոր վտանգավոր քիչ ցնդունակ աէորոզոլի տեսքով նյութերի հետ աշխատելիս պետք է կիրառել հակափոշային (հակաաէրոզոլային) շնչադիմակներ:

7.6. Փոշենման պարարտանյութերի հետ աշխատելիս օգտագործվում է հատուկ փոշեկայուն կտորից կարված արտահագուստ:

7.7. Ձեռքերը պաշտպանելու համար խիտ էմուլսիաների, մածուկների, լուծույթների այլ հեղուկ ձևերի հետ աշխատելիս, կիրառվում են տեխնիկական նշանակության ռետինե ձեռնոցներ: Բժշկական ռետինե ձեռնոցների գործածումը արգելվում է:

7.8. Ոտքերը պաշտպանելու համար օգտագործվում է ռետինե երկարաճիտ կոշիկներ:

7.9. Աչքերի պաշտպանության համար գործածվում են պաշտպանիչ ակնոցներ: Ակնոցի ապակիները քրտնելուց խուսափելու համար օգտվում են այդ նպատակի համար նախատեսված հատուկ պաշտպանիչ միջոցներից:

7.10. Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո պաշտպանիչ միջոցները ենթակա են մաքրման: Վերջիններս հանվում են հետևյալ հերթականությամբ. չհանելով ձեռքերից` լվանալ ռետինե ձեռնոցները նախ վնասազերծող միջոցներով (կալցինացված սոդայի 3-5% լուծույթ, կրակաթ), ապա` ջրով, հետո հանել պաշտպանիչ ակնոցները, շնչադիմակը, կոշիկները և կոմբինեզոնը, նորից լվանալ ձեռնոցները վնասազերծող լուծույթով և ջրով, որից հետո հանել նաև ձեռնոցները: Շնչադիմակների ռետինե դիմային մասերի արտաքին մակերեսը վնասազերծում են օճառասոդային լուծույթով (25 գրամ օճառ, 5 գրամ կալցինացված սոդա 1 լիտր ջրին): Շնչադիմակների դիմային մասերը ախտահանում են 0,5%-ոց կալիումի պերմանգանատի լուծույթի կամ էթիլ սպիրտի մեջ թաթախված բամբակի վիրախծուծով:

7.11. Արտահագուստը, ամեն օր, աշխատանքների ավարտից հետո փոշեզերծել և լվանալ 6 բանվորական հերթափոխը մեկ անգամ:

 

8. ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԲՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8.1. Հանքային պարարտանյութերի հետ շփվող անձինք ենթակա են նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության` Հայաստանի Հանրապետության կառավարության 15.07.2004 թ. 1089-Ն որոշմամբ հաստատված կարգով:

8.2. Հանքային պարարտանյութերի հետ աշխատող անձինք պետք է տիրապետեն ինքօգնության և փոխօգնության սկզբունքներին: Աշխատանքի վայրում պետք է լինի առաջին նախաբժշկական օգնության դեղարկղ:

8.3. Հանքային պարարտանյութերի հետ շփվող անձանց սանիտարակենցաղային սպասարկումը անհրաժեշտ է իրականացնել սույն Կանոններին համապատասխան:

8.4. Հանքային պարարտանյութերի հետ շփվող անձինք պետք է ստանան համապատասխան հրահանգավորում:

 

11. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՆՐԱ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻՑ

 

11.1. Գյուղատնտեսական արտադրանքում և նրա վերամշակման մթերքներում հանքային պարարտանյութերի մնացորդային քանակները պետք է հսկվեն արտադրողների կողմից:

11.2. Գյուղատնտեսական արտադրանքի և նրա վերամշակման մթերքների հիգիենիկ պահանջներին համապատասխանության լաբորատոր հսկողության կազմակերպման համար պատասխանատու են կազմակերպությունների ղեկավար անձինք:

11.3. Բնակչության կողմից արգելվում է իրացնել պարարտանյութերի մնացորդային քանակները գերազանցող արտադրանք: Արգելվում է սննդամթերքի արտադրության համար օգտագործել հանքային պարարտանյութերի մնացորդային քանակությունների բարձր պարունակությամբ արտադրական հումք:

 

12. ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

12.1. Հանքային պարարտանյութերի փոխադրումը կատարվում է միայն քիմիական նյութերի համար նախատեսված փոխադրամիջոցներով:

12.2. Արգելվում է հանքային պարարտանյութերի հետ սննդամթերքի և այլ ապրանքների փոխադրումը:

 

13. ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

13.1 Հանքային պարարտանյութերի վաճառքի կազմակերպությունները պետք է տեղակայվեն առանձին շինություններում` ապահովելով 50 մետր սանիտարապաշտպանական գոտի:

13.2. Հանքային պարարտանյութերի վաճառքի կազմակերպություններում անհրաժեշտ է ապահովել բնական և արհեստական օդափոխանակություն:

13.3. Հանքային պարարտանյութերի վաճառքի կազմակերպությունը պետք է ունենա վաճառասրահ (նվազագույն տարածքը 12 մ2), պահեստային մաս, (նվազագույն տարածքը 8 մ2), չափաբաժինների պատրաստման տեղամաս (նվազագույն տարածքը 6 մ2) և սանիտարակենցաղային հարմարություններ:

13.4. Չափաբաժինների պատրաստումը անհրաժեշտ է կատարել տեղային արտաձիգ օդափոխանակությամբ գործող քարշիչ ծածկոցի առկայության պայմաններում:

13.5. Պարարտանյութերը նախքան վաճառասրահ տրվելը պետք է անցնեն նախավաճառքային պատրաստվածության, որը ներառում է փաթեթավորման որակի ստուգումը, ապափաթեթավորումը, տեսակավորումը և անհրաժեշտ տեղեկատվության, կիրառման հրահանգների, պիտակի առկայության ստուգումը:

13.6. Պատրաստուկների մասին տեղեկատվությունը պետք է պարունակի պատրաստուկի պիտանիության ժամկետի, դրա վտանգավորության դասի, ազդող նյութի խտության, նետտո (զուտ) զանգվածի կամ ծավալի, պատրաստման ժամկետի և թունավորման ժամանակ առաջին բուժօգնության վերաբերյալ տվյալներ:

13.7. Պատրաստուկների տարաները պահեստամասում պետք է տեղադրել դարակաշարերի վրա:

13.8. Հանքային պարարտանյութերի վաճառքի կազմակերպության սանիտարակենցաղային հարմարությունները պետք է ապահովված լինեն հոսող ջրով, լվացող և վնասազերծող միջոցներով և առաջին բուժօգնության դեղարկղով: