Գլխավոր տեղեկություն
Համար
N 989
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.07.09/10(32)
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.06.1999
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

21 հունիսի 1999 թ.
ք. Երևան
N 989

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ 137 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

ՀՀ կառավարության 1996 թ. հունվարի 15-ի թիվ 13 որոշմամբ հաստատված «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի» 12-րդ կետի համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ `

 

1. ՀՀ արդարադատության նախարարի 1996 թ. փետրվարի 5-ի թիվ 137 հրամանով հաստատված «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանի վարման կարգի» 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7. Պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտի գրանցման թիվը (համարը) կազմված է ութ թվանշանից, որոնցից առաջին երեքը սույն կարգի հավելված 3-ում սահմանված նախարարության կամ գերատեսչության դասիչի համարն է, երրորդ և չորրորդ թվանշանները` պետական գրանցման տարեթիվն է, իսկ վերջին երեք թվանշանները` տվյալ տարում պետական գրանցում ստացած գերատեսչական նորմատիվ ակտի հերթական համարն է»:

2. ՀՀ արդարադատության նախարարի 1996 թ. փետրվարի 5-ի թիվ 137 հրամանով հաստատված «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանի վարման կարգի» թիվ 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա) հրամանով հաստատված «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանի վարման կարգի» թիվ 3 հավելվածը լրացնել հետևյալ նոր տողերով.

«101. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարի հրամաններ

107. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամաններ

119. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հրամաններ

123. Հայաստանի Հանրապետության օպերատիվ հարցերի նախարարի հրամաններ

124. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի հրամաններ».

բ) նշված հավելվածի 112, 118 և 121-րդ տողերը շարադրել նոր խմբագրությամբ.

«112. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամաններ

118. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամաններ

121. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հրամաններ»:

 

Նախարար

Դ. Հարությունյան

 

Գրանցված է
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հունիսի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 102990104

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան