«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2003 թվականի N 837-Ն
Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների ԵՎ մարզպետարանների (ԵրԵՎանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող ԵՎ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ (ԶԻՆՎՈՐԱԿԱՆ) ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ նվազագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին
(վերնագիրը փոփ. 11.05.06 N 894-Ն, խմբ. 10.05.07 N 610-Ն, 01.11.07 N 1263-Ն)
«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 11.05.06 N 894-Ն, 10.05.07 N 610-Ն, փոփ. 01.11.07 N 1263-Ն)
1.1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների նվազագույն պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի:
(1.1-ին կետը լրաց. 01.11.07 N 1263-Ն)
1.2. Սահմանել ոստիկանությունում աշխատած տարիների համար ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ նախատեսվող հավելումները՝ համաձայն N 3 հավելվածի։
(1.2-րդ կետը լրաց. 01.11.07 N 1263-Ն)
1.3. Սույն որոշման 1.1-ին կետով նախատեսված անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում կամ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին պաշտոնային դրույքաչափերից բարձր աշխատավարձ նշանակելու, բարեխիղճ աշխատանքի համար խրախուսելու, ինչպես նաև առողջության համար վնասակար կամ առողջության համար առանձնապես վնասակար կամ առանձնապես ծանր աշխատանքի կատարման համար սույն որոշման 3.3-րդ կետով նախատեսված չափերով հավելումներ վճարելու իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին:
(1.3-րդ կետը լրաց. 01.11.07 N 1263-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար սահմանվող նվազագույն պաշտոնային դրույքաչափը ներկայումս գործող դրույքաչափի նկատմամբ ցածր լինելու դեպքում պահպանվում է գործող դրույքաչափը:
(2-րդ կետը խմբ. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն)
3. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանել հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերից բարձր աշխատավարձ:
(3-րդ կետը խմբ. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն)
31. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին) աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց բարեխիղճ աշխատանքի համար խրախուսել:
(31 կետը լրաց. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն)
32. Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականներին տրվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` միջին ամսական աշխատավարձի չափով:
(32 կետը լրաց. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն)
3.2.1. ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողներին տրվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` պաշտոնային դրույքաչափի չափով:
(3.2.1-ին կետը լրաց. 01.11.07 N 1263-Ն)
33. Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում վճարվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես վնասակար և առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով:
(33 կետը լրաց. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման գործողությունը տարածվում է 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
(գլխագիրը փոփ. 01.11.07 N 1263-Ն)
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Պ Ա Շ Տ Ո Ն Ա Յ Ի Ն Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ) ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ
Պաշտոնի անվանումը |
Նվազագույն պաշտոնային |
Նախարարի խորհրդական |
80640 |
Մարզպետի (Երևանի քաղաքապետի), հանրապետական |
69120 |
Նախարարի օգնական, մամուլի քարտուղար |
60480 |
Նախարարի տեղակալի օգնական |
54000 |
Մարզպետի (Երևանի քաղաքապետի), հանրապետական |
51840 |
Ռեֆերենտ |
43200 |
Պարետ |
37440 |
Տնտեսվար, պահեստապետ |
34560 |
Էլեկտրիկ, փականագործ, տեխնիկ, հեռախոսակապի |
33120 |
Արխիվարիուս, գործավար, քարտուղար, |
28800 |
Հավաքարար |
25920 |
Պահակ |
24480 |
Բանվոր, ցրիչ, այլ տեխսպասարկողներ |
23040 |
Հանրային առողջության ոլորտի բժիշկ-մասնագետ |
60000 |
Մեթոդիստ |
50400 |
Բժիշկ-փորձագետ |
50400 |
Բժիշկ-հիգիենիստ |
48000 |
Բժիշկ-համաճարակաբան |
48000 |
Բուժվիճակագիր |
42000 |
Քաղաքացիական աշխատանք կատարող այլ վարձու |
42000 |
(հավելվածը խմբ. 10.05.07 N 610-Ն, փոփ. 01.11.07 N 1263-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 837-Ն որոշման |
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Պ Ա Շ Տ Ո Ն Ա Յ Ի Ն Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ (ԶԻՆՎՈՐԱԿԱՆ) ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ
Պաշտոնի անվանումը |
Գումարը(դրամ) |
1 |
2 |
ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական |
88800 |
ՀՀ ոստիկանության պետի խորհրդական |
80640 |
Վարիչ` բժշկական հաստատությունում` ընդունարանի, կաբինետի, բաժանմունքի |
66000 |
Ֆինանսական մասի պետ, գլխավոր ինժեներ, գլխավոր մեխանիկ, ավտոտնտեսության պետ, ռազմականացված ջոկատի պետ, բժիշկ, պրովիզոր |
60000 |
Առաջատար մասնագետ, ռազմականացված ջոկատի պետի տեղակալ, ավագ` ինժեներ, հաշվապահ |
56000 |
Մասնագետ` իրավախորհրդատու, տնտեսագետ, ինժեներ, մեխանիկ, հաշվապահ, կադրերի գծով տեսուչ, արհեստանոցի վարիչ, անասնաբույժ |
50000 |
Ավագ` տեսուչ, բուժքույր |
45000 |
Տեսուչ, տեխնիկ, մերսող, մեթոդիստ, բուժակ, բուժքույր, լաբորանտ, դեղագործ, ատամնատեխնիկ, բուժական ֆիզկուլտուրայի հրահանգիչ, համաճարակագետի օգնական |
36000 |
Ավագ` հաշվառող, անձնագրավար, խոհարար, |
32000 |
Վարիչ` ֆոտոլաբորատորիայի, լվացքատան, ճաշարանի, կաթսայատան պետ, գանձապահ, պահեստապետ, մատուցող, մեքենագրուհի, անձնագրավար, քարտուղար-մեքենագրուհի, դիսպետչեր, պարետ, բուժմատենավար, քույր-տնտեսուհի, կրտսեր բուժքույր, կրտսեր բուժքույր-հիվանդապահ, հաշվառող, խմբի պետ |
30000 |
Ավագ` հրաձիգ, գրադարանավար, օպերատոր, գործավար, արխիվագետ, ադմինիստրատոր, անցագրային կետի հերթապահ, վարորդ, ռեժիսոր, նկարիչ-ձևավորող, հաշվետար, բուֆետապան, խոհարար, փականագործ-էլեկտրիկ, էլեկտրիկ, սանտեխնիկ, եռակցող, թիթեղագործ, հյուսն, կարբյուրատորագործ, էլեկտրամոնտյոր, էլեկտրամեխանիկ, գազաէլեկտրամեխանիկ, գազաէլեկտրաեռակցող, շարժիչագործ, ավտովերանորոգող, հնոցապան, դերձակ, կոշկակար, արդուկող, գրադարանի վարիչ, շենքերի, կառույցների և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ վերանորոգման բանվոր |
28000 |
Առաքիչ, մատակարար-առաքիչ, գրադարանավար, հավաքարար, ախտահանող, պահակ, դռնապան, հատակ փայլեցնող, հանդերձապահ, ավտոլվացող, լվացարար, աման լվացող, այգեպան, հրաձիգ և այլ սպասարկող անձնակազմ |
25920 |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 837-Ն որոշման |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ (ԶԻՆՎՈՐԱԿԱՆ) ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ
NN |
Ոստիկանությունում աշխատած տարիները |
Պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելման չափը (տոկոս) |
1. |
2-5 |
5 |
2. |
5-10 |
10 |
3. |
10-15 |
15 |
4. |
15-20 |
20 |
5. |
20 և ավելի |
25 |
(հավելվածը լրաց. 01.11.07 N 1263-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|