Գլխավոր տեղեկություն
Համար
N 837-Ն
Տիպ
Օրենսգիրք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.11.2007-07.02.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.30/39(274) Հոդ.714
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.2014

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2003 թվականի N 837-Ն

 

Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների ԵՎ մարզպետարանների (ԵրԵՎանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող ԵՎ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ (ԶԻՆՎՈՐԱԿԱՆ) ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ նվազագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին

(վերնագիրը փոփ. 11.05.06 N 894-Ն, խմբ. 10.05.07 N 610-Ն, 01.11.07 N 1263-Ն)

 

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 11.05.06 N 894-Ն, 10.05.07 N 610-Ն, փոփ. 01.11.07 N 1263-Ն)

1.1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների նվազագույն պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի:

(1.1-ին կետը լրաց. 01.11.07 N 1263-Ն)

1.2. Սահմանել ոստիկանությունում աշխատած տարիների համար ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ նախատեսվող հավելումները՝ համաձայն N 3 հավելվածի։

(1.2-րդ կետը լրաց. 01.11.07 N 1263-Ն)

1.3. Սույն որոշման 1.1-ին կետով նախատեսված անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում կամ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին պաշտոնային դրույքաչափերից բարձր աշխատավարձ նշանակելու, բարեխիղճ աշխատանքի համար խրախուսելու, ինչպես նաև առողջության համար վնասակար կամ առողջության համար առանձնապես վնասակար կամ առանձնապես ծանր աշխատանքի կատարման համար սույն որոշման 3.3-րդ կետով նախատեսված չափերով հավելումներ վճարելու իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին:

(1.3-րդ կետը լրաց. 01.11.07 N 1263-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար սահմանվող նվազագույն պաշտոնային դրույքաչափը ներկայումս գործող դրույքաչափի նկատմամբ ցածր լինելու դեպքում պահպանվում է գործող դրույքաչափը:

(2-րդ կետը խմբ. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն)

3. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանել հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերից բարձր աշխատավարձ:

(3-րդ կետը խմբ. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն)

31. Իրավունք վերապահել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին) աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց բարեխիղճ աշխատանքի համար խրախուսել:

(31 կետը լրաց. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն)

32. Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականներին տրվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` միջին ամսական աշխատավարձի չափով:

(32 կետը լրաց. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն)

3.2.1. ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողներին տրվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` պաշտոնային դրույքաչափի չափով:

(3.2.1-ին կետը լրաց. 01.11.07 N 1263-Ն)

33. Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում վճարվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես վնասակար և առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով:

(33 կետը լրաց. 11.05.06 N 894-Ն, փոփ. 10.05.07 N 610-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման գործողությունը տարածվում է 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 11
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 10-ի N 837-Ն որոշման

(գլխագիրը փոփ. 01.11.07 N 1263-Ն)

 

Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն  Պ Ա Շ Տ Ո Ն Ա Յ Ի Ն   Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ) ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ

 

Պաշտոնի անվանումը

Նվազագույն պաշտոնային
դրույքաչափը
(դրամ)

Նախարարի խորհրդական

80640

Մարզպետի (Երևանի քաղաքապետի), հանրապետական
գործադիր այլ մարմնի ղեկավարի խորհրդական

69120

Նախարարի օգնական, մամուլի քարտուղար

60480

Նախարարի տեղակալի օգնական

54000

Մարզպետի (Երևանի քաղաքապետի), հանրապետական
գործադիր այլ մարմնի ղեկավարի օգնական, մամուլի
քարտուղար

51840

Ռեֆերենտ

43200

Պարետ

37440

Տնտեսվար, պահեստապետ

34560

Էլեկտրիկ, փականագործ, տեխնիկ, հեռախոսակապի
տեխնիկ, վարորդ

33120

Արխիվարիուս, գործավար, քարտուղար,
պատճենահանող

28800

Հավաքարար

25920

Պահակ

24480

Բանվոր, ցրիչ, այլ տեխսպասարկողներ

23040

Հանրային առողջության ոլորտի բժիշկ-մասնագետ

60000

Մեթոդիստ

50400

Բժիշկ-փորձագետ

50400

Բժիշկ-հիգիենիստ

48000

Բժիշկ-համաճարակաբան

48000

Բուժվիճակագիր

42000

Քաղաքացիական աշխատանք կատարող այլ վարձու
աշխատող

42000

(հավելվածը խմբ. 10.05.07 N 610-Ն, փոփ. 01.11.07 N 1263-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի

հուլիսի 10-ի N 837-Ն որոշման

Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն  Պ Ա Շ Տ Ո Ն Ա Յ Ի Ն  Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ (ԶԻՆՎՈՐԱԿԱՆ) ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

 

Պաշտոնի անվանումը

Գումարը(դրամ)

1

2

ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական

88800

ՀՀ ոստիկանության պետի խորհրդական

80640

Վարիչ` բժշկական հաստատությունում` ընդունարանի, կաբինետի, բաժանմունքի

66000

Ֆինանսական մասի պետ, գլխավոր ինժեներ, գլխավոր մեխանիկ, ավտոտնտեսության պետ, ռազմականացված ջոկատի պետ, բժիշկ, պրովիզոր

60000

Առաջատար մասնագետ, ռազմականացված ջոկատի պետի տեղակալ, ավագ` ինժեներ, հաշվապահ

56000

Մասնագետ` իրավախորհրդատու, տնտեսագետ, ինժեներ, մեխանիկ, հաշվապահ, կադրերի գծով տեսուչ, արհեստանոցի վարիչ, անասնաբույժ

50000

Ավագ` տեսուչ, բուժքույր

45000

Տեսուչ, տեխնիկ, մերսող, մեթոդիստ, բուժակ, բուժքույր, լաբորանտ, դեղագործ, ատամնատեխնիկ, բուժական ֆիզկուլտուրայի հրահանգիչ, համաճարակագետի օգնական

36000

Ավագ` հաշվառող, անձնագրավար, խոհարար,
գեղարվեստական մասի ղեկավար

32000

Վարիչ` ֆոտոլաբորատորիայի, լվացքատան, ճաշարանի, կաթսայատան պետ, գանձապահ, պահեստապետ, մատուցող, մեքենագրուհի, անձնագրավար, քարտուղար-մեքենագրուհի, դիսպետչեր, պարետ, բուժմատենավար, քույր-տնտեսուհի, կրտսեր բուժքույր, կրտսեր բուժքույր-հիվանդապահ, հաշվառող, խմբի պետ

30000

Ավագ` հրաձիգ, գրադարանավար, օպերատոր, գործավար, արխիվագետ, ադմինիստրատոր, անցագրային կետի հերթապահ, վարորդ, ռեժիսոր, նկարիչ-ձևավորող, հաշվետար, բուֆետապան, խոհարար, փականագործ-էլեկտրիկ, էլեկտրիկ, սանտեխնիկ, եռակցող, թիթեղագործ, հյուսն, կարբյուրատորագործ, էլեկտրամոնտյոր, էլեկտրամեխանիկ, գազաէլեկտրամեխանիկ, գազաէլեկտրաեռակցող, շարժիչագործ, ավտովերանորոգող, հնոցապան, դերձակ, կոշկակար, արդուկող, գրադարանի վարիչ, շենքերի, կառույցների և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ վերանորոգման բանվոր

28000

Առաքիչ, մատակարար-առաքիչ, գրադարանավար, հավաքարար, ախտահանող, պահակ, դռնապան, հատակ փայլեցնող, հանդերձապահ, ավտոլվացող, լվացարար, աման լվացող, այգեպան, հրաձիգ և այլ սպասարկող անձնակազմ

25920

(հավելվածը լրաց. 01.11.07 N 1263-Ն)


 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2003 թվականի

հուլիսի 10-ի N 837-Ն որոշման

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ (ԶԻՆՎՈՐԱԿԱՆ) ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ

NN
ը/կ

Ոստիկանությունում աշխատած տարիները

Պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելման չափը (տոկոս)

1.

2-5

5

2.

5-10

10

3.

10-15

15

4.

15-20

20

5.

20 և ավելի

25

(հավելվածը լրաց. 01.11.07 N 1263-Ն)