Basic information
Number
N 329-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (12.04.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.04.02/10(250)
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
23.02.2007
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
23.02.2007
Effective date
12.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

23 փետրվարի 2007 թվականի N 329-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիաները ուժը կորցրած ճանաչելու մասին 

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ին 2004 թվականի ապրիլի 13-ին և 2006 թվականի օգոստոսի 9-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ  Կ-XX-000438 և թիվ  Կ-XX-000894 լիցենզիաները:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիաների դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիաների բնօրինակները կցել ընկերության անձնական գործին:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Ն. Դավիդյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation