Basic information
Number
N 321-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (23.02.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.04.02/10(250)
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
22.02.2007
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
22.02.2007
Effective date
23.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

22 փետրվարի 2007 թվականի N 321-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Մրգաշատի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Մրգաշատի առողջության կենտրոն» ՓԲԸ-ին 2003 թվականի սեպտեմբերի 8-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ  Կ-XX-000244 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Մրգաշատի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Ն. Դավիդյան