Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-199-Ն
Տիպ
Օրենսգիրք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2023-07.01.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

Բովանդակություն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 5-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ

 

ԲԱԺԻՆ 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությունը

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությունը բաղկացած է սույն օրենսգրքից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից և Հայաստանի Հանրապետության իրավական այն ակտերից, որոնք քրեաիրավական նորմեր են պարունակում կամ նշանակություն ունեն քրեական օրենքը կիրառելու համար:

2. Հանցակազմ կամ պատիժ կամ քրեաիրավական ներգործության միջոց նախատեսող նորմերը կարող են կիրառվել միայն սույն օրենսգրքում ընդգրկվելուց հետո:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրության խնդիրները

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրության խնդիրներն են օրենքով նախատեսված շահերի պաշտպանությունը հանցավոր ոտնձգություններից, հանցագործությունների կանխումը, քրեական պատասխանատվության ենթակա իրավաբանական անձի և հանցանք կատարած անձի պատասխանատվության արդարացիությունը, հասարակությունում հանցանք կատարած անձի վերաինտեգրումը, վերասոցիալականացումն ապահովելը:

 

Հոդված 3. Սույն օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենսգրքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

1) անօգնական վիճակում գտնվող՝ անձ, որն իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակով պայմանավորված ի վիճակի չէ դիմադրություն ցույց տալ կամ ղեկավարել իր արարքը կամ գիտակցել իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը, ինչպես նաև 12 տարին չլրացած անձը.

2) առաջին անգամ հանցանք կատարած` անձ, որը նախկինում հանցանք չի կատարել կամ կատարել է, սակայն ազատվել է քրեական պատասխանատվությունից, կամ որի դատվածությունը սույն օրենսգրքով սահմանված կարգով մարվել կամ վերացվել է.

3) հանցագործությունից տուժած` անձ, կազմակերպություն, հասարակություն կամ պետություն, որի իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին վնաս է պատճառվել հանցագործությամբ կամ կարող էր պատճառվել, եթե հանցագործությունն ավարտվեր՝ անկախ դատավարական կարգով տուժող ճանաչելու հանգամանքից.

4) վիճակի խոցելիություն՝ վիճակ, որում հայտնված անձը չունի իր համար ընդունելի այլընտրանք, քան ենթարկվելու իր նկատմամբ կատարվող չարաշահմանը.

5) ազատությունից զրկելու հետ կապված պատիժ՝ կարճաժամկետ ազատազրկումը, կարգապահական գումարտակում պահելը, ազատազրկումը, ցմահ ազատազրկումը.

6) ամսական եկամուտ` հանցանքն ավարտվելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում անձի ստացած միջին ամսական եկամտի 35 տոկոսը: Միջին ամսական եկամտի մեջ հաշվարկվում են ստացվող աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները, անձի կողմից իր ակտիվների ներդրմամբ (տրամադրմամբ) այլ անձանց գործունեությունից ստացված եկամուտը (շահաբաժինը, տոկոսը, ռոյալթին, վարձակալական վճարը): Ամսական եկամուտը հաշվարկելիս հաշվի չեն առնվում դրանց համար վճարվող հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ.

7) նվազագույն աշխատավարձ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը.

8) բնակարան՝ շինությունը, կառույցը կամ դրանց մասը, որը նախատեսված է կամ օգտագործվում է բնակության համար, համապատասխանաբար դրանց հարող ծածկապատշգամբը, վերնասրահը, պատշգամբը, նկուղը կամ ձեղնահարկը կամ այլ շինությունը կամ կառույցը, որոնցից անարգել մուտք է առկա բնակության համար օգտագործվող կամ նախատեսված շինություն, կառույց կամ դրանց մաս, ինչպես նաև հյուրանոցային համարը, նավախցիկը, հիվանդասենյակը, գնացքի մեկուսացված ճամփորդախցիկը, գետային կամ ծովային նավը կամ այլ տրանսպորտային միջոցը, եթե դրանք մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում են բնակության համար.

9) բռնություն` այլ մարդու նկատմամբ նրա կամքին հակառակ կամ կամքն անտեսելով, դիտավորյալ ֆիզիկական ներգործություն գործադրելը կամ այդ եղանակով նրան ֆիզիկական վնաս պատճառելը.

10) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելը՝ ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով կարգադրիչ լիազորությունները կամ ծառայողական լիազորությունները կամ ծառայողական դիրքից բխող հեղինակությունն օգտագործելը.

11) խաբեություն՝ դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելը՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, իրական մտադրության մասին լռելով կամ այնպիսի տեղեկություն չհաղորդելով, որն անձը պարտավոր էր հաղորդել.

12) վստահությունը չարաշահել` որոշակի վարքագծով, խոստումներով կամ հանցագործությունից տուժածի հետ ունեցած միջանձնային հարաբերություններն օգտագործելով` հանցավորի կամ այլ անձի ապագա վարքագծի կամ ապագայում սպասվող փաստերի կամ իրադարձությունների կապակցությամբ անձին դիտավորությամբ մոլորության մեջ գցելը.

13) շանտաժ՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ անձի դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին կամ օրինական շահերին վնաս պատճառող կամ անձի համար անցանկալի տեղեկություններ հրապարակելու կամ իրավունքներից, ազատություններից զրկելու կամ դրանք սահմանափակելու սպառնալիքը.

14) շահադիտական դրդում` իր կամ այլ անձի համար գույքային օգուտ ստանալու կամ գույքային ծախսերից կամ պարտավորություններից խուսափելու մղում.

15) այլ ծանր հետևանք կամ այլ էական վնաս՝ սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածում, հոդվածի մասում կամ կետում թվարկված հետևանքներին համարժեք կամ համաբնույթ վտանգավորություն ներկայացնող հանգամանք.

16) հափշտակություն` ուրիշի գույքն ապօրինի, անհատույց հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը: Հափշտակությունն ավարտված է համարվում, եթե հանցավորն այդ գույքն ապօրինաբար տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել.

17) հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի.

18) մերձավոր ազգական` անկախ համատեղ բնակության հանգամանքից՝ ամուսինը, նախկին ամուսինը, ծնողը, այդ թվում՝ խորթ ծնողը, որդեգրող ծնողը, խնամատար ծնողը, երեխան (այդ թվում՝ որդեգրված, խորթ, հոգեզավակ), եղբայրը, քույրը (այդ թվում՝ խորթ), պապը, տատը, թոռը, որդեգրող ծնողի կամ խնամատար ծնողի ամուսինը կամ նախկին ամուսինը, ամուսնու կամ նախկին ամուսնու ծնողը, ինչպես նաև ամուսնու կամ նախկին ամուսնու ծնողի համար՝ փեսան կամ հարսը: Ամուսին կամ նախկին ամուսին է համարվում նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կամ գտնված անձը.

19) մերձավոր՝ յուրաքանչյուր ոք, որի կյանքը, առողջությունը, շահերը կամ բարեկեցությունը կարևոր են անձի համար` պայմանավորված այդ անձի հետ ունեցած անձնական հարաբերություններով.

20) պաշտոնատար անձ՝

ա. հանրային ծառայող, հանրային պաշտոն զբաղեցնող անձ, պետական, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմնի, պետության կամ համայնքի կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպության կամ հիմնարկի անունից հանդես գալու լիազորություն ունեցող կամ դրանց անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող անձ,

բ. այլ պետության հանրային իշխանության ոլորտում, օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանության ոլորտում մշտապես, ժամանակավորապես կամ հատուկ լիազորությամբ պաշտոն զբաղեցնող կամ ծառայություն իրականացնող կամ այդ կառույցի անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձ կամ իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող անձ,

գ. միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպությունում կամ կառույցում մշտապես, ժամանակավորապես կամ հատուկ լիազորությամբ պաշտոն զբաղեցնող կամ ծառայություն իրականացնող կամ նշված կազմակերպության կամ կառույցի անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձ կամ դրանց անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող անձ,

դ. միջազգային կամ վերպետական միջազգային կազմակերպության ներկայացուցչական մարմնի կամ նման գործառույթ իրականացնող կառույցի ներկայացուցիչ,

ե. միջազգային դատարանում մշտապես, ժամանակավորապես կամ հատուկ լիազորությամբ պաշտոն զբաղեցնող կամ ծառայություն իրականացնող կամ դատարանի անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձ կամ դրա անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող անձ,

զ. այլ պետության կամ միջազգային դատարանի երդվյալ ատենակալ.

21) առևտրային կամ այլ կազմակերպության ծառայող` անձ, որն իրավասու է հանդես գալու առևտրային կազմակերպության կամ պետական կամ համայնքային չհամարվող ոչ առևտրային կազմակերպության կամ հիմնարկի անունից կամ դրանց անունից մշտապես, ժամանակավորապես կամ հատուկ լիազորությամբ իրականացնում է կարգադրիչ, այլ կառավարչական կամ վերահսկողական գործառույթ.

22) պոռնկություն՝ անձի կողմից այլ անձի հետ վարձատրության, այլ հատուցման կամ դրանց խոստման դիմաց պարբերաբար կամ նման դիտավորությամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը.

23) երեխայի պոռնկություն՝ երեխային սեքսուալ բնույթի գործողությունների համար օգտագործելը վարձատրության, այլ հատուցման կամ դրանց խոստման դիմաց՝ անկախ այդ վարձատրությունը, այլ հատուցումը կամ խոստումը երեխային կամ երրորդ անձին տրամադրելու հանգամանքից.

24) տևող հանցագործություն՝ տևական ժամանակահատվածում միևնույն հանցանքի անընդհատ իրականացում.

25) շարունակվող հանցագործություն՝ մեկ միասնական դիտավորությամբ, միևնույն օբյեկտի դեմ ուղղված նույնական արարքներով հանցանքի կատարում.

26) պարբերաբար` նույնաբնույթ արարքը երկու կամ ավելի անգամ կատարելը.

27) փաստաթուղթ՝ իրավաբանական նշանակություն ունեցող տեղեկություն պարունակող նյութական կամ էլեկտրոնային կրիչ:

(3-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Գ Լ ՈՒ Խ  2

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 4. Օրինականության սկզբունքը

1. Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության այն արարքի համար, որը կատարման պահին հանցանք չի համարվել:

2. Քրեական օրենքի Հատուկ մասի նորմերն անալոգիայով կիրառելն արգելվում է:

3. Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վատթարացնում անձի վիճակը:

Հոդված 5. Անձնական պատասխանատվության սկզբունքը

1. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ ենթակա է քրեական պատասխանատվության միայն իր կատարած հանցանքի համար:

Հոդված 6. Ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը

1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն ֆիզիկական անձը, որը սույն օրենսգրքով նախատեսված արարքը կատարել է առանց մեղքի կամ կատարել է անզգուշությամբ այն դեպքում, երբ օրենքը քրեական պատասխանատվություն է նախատեսում տվյալ արարքը միայն դիտավորությամբ կատարելու համար:

Հոդված 7. Արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը

1. Հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության, պատժի կամ քրեաիրավական ներգործության այլ միջոցների ենթարկելը կամ քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելը պետք է լինի արդարացի՝ ապահովելով ինչպես կիրառվող օրենսդրության, այնպես էլ պետական հակազդեցության համաչափությունը կատարված հանցանքին, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը:

2. Արգելվում է անձին կրկին քրեական պատասխանատվության ենթարկել նույն հանցանքը կատարելու համար, բացառությամբ սույն օրենսգրքի 133-154-րդ, 155-րդ, 308-րդ, 450-րդ կամ 451-րդ հոդվածով նախատեսված հանցանքների համար այլ պետության կողմից քրեական պատասխանատվության ենթարկված լինելու այն դեպքերի, երբ անձն անհիմն ազատվել է քրեական պատասխանատվությունից կամ անարդարացիորեն դատապարտվել է մեղմ պատժի կամ անհիմն լրիվ կամ մասնակիորեն ազատվել է պատժի կրումից:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

Հոդված 8. Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում

1. Արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:

2. Սույն օրենսգրքով նախատեսված հանցանքը կատարելու ժամանակ է համարվում գործողությունը կամ անգործությունը կատարելու պահը՝ անկախ հետևանքներն առաջանալու պահից:

3. Տևող հանցագործության դեպքում անձը ենթակա է քրեական պատասխանատվության բռնվելու, մեղայականով ներկայանալու կամ այլ հանգամանքների ուժով արարքն ավարտվելու պահին գործող քրեական օրենքով:

4. Շարունակվող հանցագործության դեպքում անձը ենթակա է քրեական պատասխանատվության իր միասնական դիտավորության մեջ ընդգրկված արարքներից վերջինը կատարելու պահին գործող քրեական օրենքով։

5. Հանցանքը հանցակցությամբ կատարելու դեպքում հանցակիցներից յուրաքանչյուրը ենթակա է քրեական պատասխանատվության իրեն վերապահված արարքը կատարելու պահին գործող քրեական օրենքով:

6. Եթե քրեական օրենքը փոփոխվել է քրեական օրենքով նախատեսված արարքը կատարելու ընթացքում, ապա կիրառվում է արարքն ավարտվելու, դադարեցնելու կամ խափանելու պահին գործող օրենքը:

Հոդված 9. Քրեական օրենսդրության հետադարձ ուժը

1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:

2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։

3. Եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ։ Եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե նշանակված պատիժն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետից, կամ նշանակված պատժատեսակն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված առավել խիստ պատժատեսակից։ Նշված դեպքերում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնք կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն։

4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։

5. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարելուց հետո ուժի մեջ մտած, սակայն մինչև իրավասու մարմնի կողմից եզրափակիչ դատավարական ակտը կայացնելն ուժը կորցրած միջանկյալ քրեական օրենսդրությունը հետադարձ ուժով կիրառվում է սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան։

6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը:

(9-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 10. Քրեական օրենքի գործողությունը քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքում կատարելու դեպքում

1. Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական օրենքով նախատեսված արարք կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:

2. Քրեական օրենքով նախատեսված արարքը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված, եթե դրա բաղկացուցիչ մասերից որևէ մեկն իրականացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում: Քրեական օրենքով նախատեսված արարքը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված նաև այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամանակ անձը հանցակցել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարելուն:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական օրենքով նախատեսված արարքը կատարած օտարերկրյա դիվանագիտական, հյուպատոսական կամ միջազգային կազմակերպության համար սահմանված անձեռնմխելիությունից օգտվող անձի քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

4. Եթե անձը քրեական օրենքով նախատեսված արարքը կատարել է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այն վայրում, որտեղ գործում է օտարերկրյա պետության դիվանագիտական, հյուպատոսական կամ միջազգային կազմակերպության համար սահմանված անձեռնմխելիությունը, ապա նրա քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

Հոդված 11. Քրեական օրենքի գործողությունը Հայաստանի Հանրապետության նավերի կամ օդային սարքերի վրա քրեական օրենքով նախատեսված արարքը կատարելու դեպքում

1. Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո գտնվող կամ տարբերանշանը կրող քաղաքացիական նավի կամ թռիչքի մեջ գտնվող քաղաքացիական օդանավի կամ այլ թռչող սարքի վրա քրեական օրենքով նախատեսված արարք կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը, անկախ դրա գտնվելու վայրից, լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

2. Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո չգտնվող կամ տարբերանշանը չկրող քաղաքացիական օդանավի վրա քրեական օրենքով նախատեսված արարք կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

3. Հայաստանի Հանրապետության ռազմական կամ կառավարական նավի կամ պետական օդանավի կամ այլ թռչող սարքի (ռազմական, ոստիկանական, մաքսային) վրա քրեական օրենքով նախատեսված արարք կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը, անկախ դրա գտնվելու վայրից, լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:

(11-րդ հոդվածը խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 12. Քրեական օրենքի գործողությունը քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարելու դեպքում

1. Քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը հանցանք է համարվում դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, և եթե նրանք այդ արարքի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել: Եթե քրեական օրենքով նախատեսված արարքը նշված անձանց կողմից կատարվել է որևէ պետության չպատկանող տարածքում, ապա այդ արարքը կատարած անձինք ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե կատարված արարքի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում: Քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած՝ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե առկա են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված պայմանները:

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով՝ անկախ արարքը կատարելու վայրի պետության տարածքում այն հանցանք համարվելուց:

3. Քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց կողմից կատարված արարքը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանք է, և եթե նրանք այդ արարքի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել՝ անկախ հանցանքը կատարելու վայրի պետության տարածքում այն հանցանք համարվելուց:

4. Քրեական օրենքով նախատեսված արարքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե կատարված արարքն ուղղված է Հայաստանի Հանրապետության շահերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած անձի կամ իրավաբանական անձի իրավունքների և ազատությունների դեմ:

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս անձի քրեական պատասխանատվության ենթարկվելու իրավական հետևանքները

1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս անձի քրեական պատասխանատվության ենթարկված լինելը հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետությունում նրան քրեական պատասխանատվության, պատժի ենթարկելիս, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս:

2. Եթե կատարված հանցանքի համար անձն այլ պետության տարածքում կամ միջազգային դատարանի կողմից դատապարտվել է և ամբողջությամբ կրել է պատիժը կամ ազատվել է քրեական պատասխանատվությունից կամ պատժից, ապա այդ արարքի համար նա Հայաստանի Հանրապետությունում այլևս քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկվել չի կարող, բացառությամբ սույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Եթե կատարված հանցանքի համար անձը մասնակիորեն է կրել պատիժը կամ այն դեռևս չի կրել, ապա Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության ենթարկվելիս պատժի կրած մասը հաշվակցվում է, իսկ այն պատժատեսակների պարագայում, որոնց հաշվակցումն անհնարին է, պատժի կրած մասը հաշվի է առնվում անձին քրեական պատասխանատվության ենթարկելիս: Հաշվակցման ենթակա է նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում անձը մինչև դատապարտվելը կամ պատժի կրման ուղարկվելը քրեադատավարական օրենսդրությանը համապատասխան պահվել է անազատության մեջ:

3. Օտարերկրյա պետության կամ միջազգային դատարանի սահմանած պատիժը Հայաստանի Հանրապետությունում կրող անձի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ պատժից ազատելու հիմքերն ու պայմանները:

4. Սույն հոդվածով նախատեսված կանոնները կիրառվում են համապատասխան դատական ակտը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվելուց հետո:

(13-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)

 

ԲԱԺԻՆ 2

 

ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԸ

Հոդված 14. Քրեական պատասխանատվության հիմքը

1. Քրեական պատասխանատվության հիմքն ինչպես ավարտված, այնպես էլ չավարտված հանցանք կատարելն է:

Հոդված 15. Քրեական պատասխանատվությունը հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա

1. Սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին մասով, 169-րդ հոդվածի 1-ին մասով, 170-րդ հոդվածի 1-ին մասով, 171-րդ հոդվածի 1-ին մասով, 172-րդ հոդվածով, 173-րդ հոդվածով, 178-րդ հոդվածի 1-ին մասով, 180-րդ հոդվածի 1-ին մասով, 182-րդ հոդվածի 1-ին մասով, 194-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 1-ին մասով, 227-րդ հոդվածի 1-ին մասով, 228-րդ հոդվածի 1-ին մասով, 253-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 1-ին մասով, 255-րդ հոդվածի 1-ին մասով, 256-րդ հոդվածի 1-ին մասով, 257-րդ հոդվածի 1-ին մասով, 259-րդ հոդվածի 1-ին մասով, 262-րդ հոդվածի 1-ին մասով, 263-րդ հոդվածի 1-ին մասով, 264-րդ հոդվածի 1-ին մասով, 265-րդ հոդվածով կամ 266-րդ հոդվածով նախատեսված հանցանքը կատարած անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի:

(15-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Գ Լ ՈՒ Խ  5

ՀԱՆՑԱՆՔԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

Հոդված 16. «Հանցանք» հասկացությունը

1. Հանցանք է համարվում սույն օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, հանցագործության սուբյեկտի կողմից մեղավորությամբ կատարված արարքը:

2. Հանցանք չի համարվում այն արարքը, որը թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված հատկանիշներ, սակայն իր նվազ վտանգավորության պատճառով ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանն էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել:

Հոդված 17. Հանցանքի տեսակները

1. Հանցանքները դասակարգվում են չորս խմբի` ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր:

2. Ոչ մեծ ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 2 տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:

3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:

4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:

5. Առանձնապես ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված է 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկում կամ ցմահ ազատազրկում:

(17-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 18. Արարքը

1. Սույն օրենսգրքով նախատեսված արարք է համարվում պատժի սպառնալիքով արգելված գործողությունը կամ անգործությունը։

2. Անգործությամբ կատարված արարքը քրեական պատասխանատվություն է առաջացնում, եթե անձի վրա իրավական ակտով դրված է եղել գործողություն կատարելու պարտականություն, կամ այդ պարտականությունը բխել է նրա ստանձնած պարտավորությունից կամ բխել է օրենքով պաշտպանվող շահերը վտանգի ենթարկած կամ դրանց վնաս պատճառած իր նախորդ վարքագծից:

3. Անգործությամբ կատարված արարքը քրեական պատասխանատվություն է առաջացնում, եթե անձը տվյալ իրադրությունում կարող էր կատարել իր պարտականությունը:

Հոդված 19. Քրեական պատասխանատվության սուբյեկտը

1. Քրեական պատասխանատվության ենթակա է մեղսունակ ֆիզիկական անձը, որի 16 տարին լրացած է եղել հանցանքը կատարելու պահին, ինչպես նաև իրավաբանական անձը:

2. Այն անձը, որի 14 տարին լրացած է եղել հանցանքը կատարելու պահին, ենթակա է քրեական պատասխանատվության սույն օրենսգրքի 155-161-րդ հոդվածներով, 166-170-րդ հոդվածներով, 191-րդ հոդվածով, 198-րդ հոդվածով, 252-րդ հոդվածով, 253-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 254-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 258-րդ հոդվածով, 264-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 297-րդ հոդվածով, 338-րդ հոդվածով, 339-րդ հոդվածով, 397-րդ հոդվածով կամ 398-րդ հոդվածով նախատեսված հանցանքների կատարման համար:

3. Եթե անձը հասել է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված տարիքի, սակայն մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով ունակ չի եղել գիտակցելու իր արարքի հակաիրավականությունը կամ ղեկավարելու իր արարքը, ապա ենթակա չէ քրեական պատասխանատվության:

4. Եթե անձը հասել է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված տարիքի, սակայն մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով ունակ չի եղել ամբողջությամբ գիտակցելու իր արարքի հակաիրավականությունը կամ ղեկավարելու իր արարքը, ապա պատիժ նշանակելիս դա հաշվի է առնվում որպես մեղմացնող հանգամանք:

Հոդված 20. Հանցագործության հատուկ սուբյեկտը

1. Հանցագործության հատուկ սուբյեկտը հանցանք կատարած այն անձն է, որը, բացի ընդհանուր սուբյեկտի հատկանիշներից, օժտված է սույն օրենսգրքի Հատուկ մասով սահմանված լրացուցիչ հատկանիշներով, որոնք հիմք են տալիս նրան քրեական պատասխանատվության ենթարկելու սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված համապատասխան հանցագործության համար:

2. Եթե անձն իր կամ այլ անձի ապօրինի արարքի հետևանքով է անհիմն հատուկ սուբյեկտի կարգավիճակ ստացել և կատարել է հատուկ սուբյեկտով հանցանքը, ապա ենթակա է քրեական պատասխանատվության հատուկ սուբյեկտով հանցագործության համար, բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի:

3. Եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի հատուկ սուբյեկտով հանցագործության օբյեկտիվ կողմը կատարել է հատուկ սուբյեկտի հատկանիշներով չօժտված անձը, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված այն հանցագործության համար, որի հատկանիշներն առկա են նրա արարքում:

4. Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության հատուկ սուբյեկտով հանցագործության համար, եթե հատուկ սուբյեկտի հատկանիշներով օժտված է եղել նախքան հանցանքի կատարումը, սակայն հանցանքի կատարման պահին այդ հատկանիշները բացակայել են:

Հոդված 21. Մեղսունակությունը

1. Մեղսունակությունն անձի՝ հանցանքը կատարելու պահին իր արարքի հակաիրավականությունը գիտակցելու և այն ղեկավարելու ունակությունն է:

Հոդված 22. Սահմանափակ մեղսունակությունը

1. Մեղսունակ անձը, որը հանցանքը կատարելիս հոգեկան առողջության խնդիրների հետևանքով ամբողջությամբ չի գիտակցել իր արարքի հակաիրավականությունը կամ ամբողջությամբ չի կարողացել ղեկավարել իր արարքը, ենթակա է քրեական պատասխանատվության:

2. Սահմանափակ մեղսունակությունը, որպես մեղմացնող հանգամանք, հաշվի է առնվում պատիժ նշանակելիս և կարող է հիմք հանդիսանալ պատժի հետ միաժամանակ անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու համար:

Հոդված 23. Մեղքը

1. Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, որը սույն օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված արարքը կատարել է մեղավորությամբ:

2. Սույն օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված արարքը համարվում է մեղավորությամբ կատարված, եթե այն կատարողը գիտակցել է իր արարքի հակաիրավականությունը կամ թեև չի գիտակցել, բայց կարող էր գիտակցել դա:

3. Սույն օրենսգիրքը հիմնվում է արարքի հակաիրավականությունը գիտակցելու կամ դա գիտակցելու կարողության կանխավարկածի վրա:

Հոդված 24. Դիտավորությունը և անզգուշությունը

1. Հանցանքի սուբյեկտիվ կողմը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:

2. Անզգուշությամբ կատարված արարքը հանցանք է, եթե սույն օրենսգրքի Հատուկ մասով դա նախատեսված է:

Հոդված 25. Հանցանքը դիտավորությամբ կատարելը

1. Հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցում է իր արարքի այն փաստական հանգամանքները, որոնք տվյալ հանցակազմի հատկանիշ են:

2. Դիտավորությունը լինում է ուղղակի կամ անուղղակի:

3. Հանցանքը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցում է իր արարքի այն փաստական հանգամանքները, որոնք հանցակազմի հատկանիշ են, և այդ արարքը կատարելը նրա նպատակն է կամ նպատակին հասնելու միջոցը:

4. Հանցանքը համարվում է անուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցում է իր արարքի այն փաստական հանգամանքները, որոնք հանցակազմի հատկանիշ են, ու թեև այդ արարքը կատարելը և տվյալ հանցանքն իրականացնելը նրա նպատակը չէ, այնուամենայնիվ կատարում է դա:

5. Եթե օրենքը հանցագործության ավարտը կապում է վտանգավոր հետևանքների առաջացման հետ, ապա հանցանքը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված, եթե այդ հետևանքների առաջացումն անձի նպատակն է եղել կամ նպատակին հասնելու միջոց, կամ նա նախատեսել է դրանց առաջացման անխուսափելիությունը:

6. Եթե օրենքը հանցագործության ավարտը կապում է վտանգավոր հետևանքների առաջացման հետ, ապա հանցանքը համարվում է անուղղակի դիտավորությամբ կատարված, եթե այդ հետևանքների առաջացումն անձի նպատակը չի եղել, սակայն նա նախատեսել է դրանց առաջացման իրական հնարավորությունը, և նրա համար միևնույն է եղել` դրանք կառաջանան, թե ոչ:

7. Եթե անձը նախատեսել է մեկից ավելի հանցավոր հետևանքներից որևէ մեկի առաջացման հնարավորությունը, և նրա համար միևնույն է եղել, թե որ հետևանքը կառաջանա, ապա արարքը որակվում է ըստ փաստացի առաջացած հետևանքի: Եթե որևէ հետևանք չի առաջանում, ապա արարքը որակվում է որպես դիտավորության մեջ ընդգրկված, տվյալ իրադրությունում հնարավոր ամենաթեթև հանցագործության փորձ:

8. Դիտավորյալ հանցագործության` սույն օրենսգրքով նախատեսված ծանրացնող հանգամանքները մեղսագրվում են անձին միայն այն դեպքում, երբ նա գիտակցել է այդ հանգամանքները:

9. Եթե դիտավորյալ հանցագործության ծանրացնող հանգամանք է նախատեսված անզգուշությամբ վտանգավոր հետևանքներ առաջացնելը, ապա դա անձին մեղսագրվում է այն դեպքում, երբ դրանց նկատմամբ առկա է անզգուշությունը: Այդ դեպքում հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված:

Հոդված 26. Հանցանքն անզգուշությամբ կատարելը

1. Անզգուշությունը դրսևորվում է հանցավոր ինքնավստահությամբ կամ հանցավոր անփութությամբ:

2. Հանցանքը համարվում է հանցավոր ինքնավստահությամբ կատարված, եթե անձը նախատեսում է իր արարքի վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի համոզված է լինում, որ տվյալ դեպքում դրանք կկանխվեն:

3. Հանցանքը համարվում է հանցավոր անփութությամբ կատարված, եթե անձը չի նախատեսում իր արարքի վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել: Հանցանքը համարվում է անփութությամբ կատարված նաև սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում:

 

Հոդված 27. Ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ազդեցության հետևանքով ոչ սթափ (հարբած) վիճակում քրեական օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված արարքը կատարած անձի քրեական պատասխանատվությունը
(վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

 

1. Ալկոհոլի, թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութի, դրանց պատրաստուկի կամ դրանց համարժեք նյութի (անալոգի) կամ դրանց ածանցյալի ազդեցության հետևանքով ոչ սթափ (հարբած) վիճակում հանցանք կատարած անձը ենթակա է քրեական պատասխանատվության:

2. Ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքով, խաբեությամբ, ինչպես նաև անձի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով ոչ սթափ (հարբած) վիճակի հասցված լինելը հանցանք կատարած անձի քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է: Եթե նույն եղանակներով ոչ սթափ (հարբած) վիճակի հասցված անձը զրկվել է իր արարքի հակաիրավականությունը գիտակցելու կամ իր արարքը ղեկավարելու հնարավորությունից, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության:

3. Ոչ սթափ (հարբած) վիճակ է համարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված ոչ սթափ վիճակը:

(27-րդ հոդվածը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

Հոդված 28. Սխալն արարքի փաստական հանգամանքների մեջ

1. Եթե դիտավորությամբ հանցանք կատարող անձը կարծում է, թե իր արարքում առկա է օրենքով նախատեսված ծանրացնող հանգամանք, սակայն դա բացակայում է, ապա արարքը որակվում է որպես ծանրացնող հանգամանքով հանցագործության փորձ: Եթե դիտավորությամբ հանցանք կատարող անձը կարծում է, թե իր արարքում առկա չէ օրենքով նախատեսված ծանրացնող հանգամանք, սակայն դա առկա է, ապա արարքը որակվում է որպես առանց ծանրացնող հանգամանքի հանցագործություն:

2. Եթե անձը կարծում է, թե իր արարքում առկա են սույն օրենսգրքի միևնույն հոդվածի միևնույն մասի տարբեր կետերով նախատեսված ծանրացնող հանգամանքներ, սակայն դրանցից մեկը կամ մի քանիսն առկա չեն, ապա արարքը որակվում է որպես այն ծանրացնող հանգամանքով ավարտված հանցագործություն, որն առկա է անձի արարքում:

3. Եթե անձի դիտավորությունն ուղղված է խիստ պաշտպանվող օբյեկտը վնասելուն, սակայն իրականում վնասվում է մեղմ պաշտպանվող օբյեկտ, ապա արարքը որակվում է որպես դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության փորձ: Եթե սխալմամբ վնաս է պատճառվում համարժեք օբյեկտի, ապա արարքը որակվում է ըստ փաստացի առաջացած հետևանքի:

4. Եթե անձի դիտավորությունն ուղղված է մեղմ պաշտպանվող օբյեկտը վնասելուն, սակայն իրականում վնասվում է խիստ պաշտպանվող օբյեկտ, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության համար:

5. Եթե անձը կատարում է արարք, սակայն իր դիտավորության մեջ ընդգրկված վտանգավոր հետևանքներն առաջանում են ոչ թե նրա արարքից, այլ ուրիշ պատճառներով, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության փորձի համար:

6. Եթե անձի դիտավորության մեջ ընդգրկվածից բացի, առաջանում են նաև այլ հետևանքներ, ապա անձն այդ հետևանքների համար քրեական պատասխանատվության է ենթարկվում միայն այն դեպքում, երբ դրանց նկատմամբ առկա է անզգուշություն:

7. Եթե անձը չի գիտակցում իր արարքի փաստական հանգամանքները, սակայն կարող էր գիտակցել, ապա ենթակա է քրեական պատասխանատվության հանցանքն անզգուշությամբ կատարելու համար, եթե դա սույն օրենսգրքով նախատեսված է:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Հոդված 29. Անմեղսունակությունը

1. Անմեղսունակության վիճակում սույն օրենսգրքով նախատեսված արարք կատարած անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության:

2. Անմեղսունակ է համարվում այն անձը, որը սույն օրենսգրքով նախատեսված արարքը կատարելու պահին հոգեկան առողջության խնդիրների հետևանքով չի գիտակցել իր արարքի հակաիրավականությունը կամ չի ղեկավարել դա:

Հոդված 30. Առանց մեղքի վնաս պատճառելը

1. Սույն օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության այն դեպքում, երբ չի գիտակցել իր արարքի հակաիրավականությունը և տվյալ իրադրությունում չէր կարող գիտակցել դա, ինչպես նաև այն դեպքում, երբ չի նախատեսել իր արարքի վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը և տվյալ իրադրությունում պարտավոր չէր կամ չէր կարող նախատեսել դա:

(30-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 31. Քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը նյարդահոգեկան ծանրաբեռնվածության վիճակում

1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը նախատեսել է իր գործողության (անգործության) վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, չի ցանկացել դրանց առաջացումը, բայց նյարդահոգեկան ծանրաբեռնվածության հետևանքով չէր կարող կանխել դրանց առաջացումը:

2. Եթե անձը, նախատեսելով վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, նյարդահոգեկան ծանրաբեռնվածության հետևանքով չի կարողացել կանխել դրանք, սակայն ինքն է դրել իրեն այդ վիճակի մեջ կամ տվյալ իրադրությունում, նախատեսելով վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, կարող էր ձեռնպահ մնալ գործողությունը կամ անգործությունը կատարելուց, ապա ենթակա է քրեական պատասխանատվության:

Հոդված 32. Անհրաժեշտ պաշտպանությունը

1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որն արարքը կատարել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ այլ անձի կյանքը, առողջությունը, իրավունքները, ազատությունները, օրինական շահերը, հասարակության կամ պետության օրինական շահերը սույն օրենսգրքով նախատեսված հակաիրավական ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:

2. Անհրաժեշտ պաշտպանության իրավունքն անձին է պատկանում՝ անկախ հակաիրավական ոտնձգությունից խուսափելու կամ այլ անձանց կամ իրավասու մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունից, ինչպես նաև անկախ անձի մասնագիտական կամ այլ հատուկ պատրաստվածությունից կամ պաշտոնեական դիրքից:

3. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում է համարվում դիտավորությամբ ոտնձգողին այնպիսի վնաս պատճառելը, որը համաչափ չէ հակաիրավական ոտնձգության բնույթին և վտանգավորությանը և չի բխում պաշտպանվելու անհրաժեշտությունից:

4. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում հակաիրավական ոտնձգություն կատարողին դիտավորությամբ կյանքից զրկելը, եթե տվյալ իրադրությունում ոտնձգությունից պաշտպանվելը հնարավոր չէր ավելի թեթև վնաս պատճառելով, կամ պաշտպանվողը տվյալ իրադրությունում չի գիտակցել և չէր կարող գիտակցել ավելի թեթև վնաս պատճառելու հնարավորությունը:

5. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ արարքը հանցագործություն է, եթե նախատեսված է սույն օրենսգրքի Հատուկ մասով:

6. Եթե տվյալ իրադրությունում պաշտպանվողը վախի, հուզմունքի, սթրեսի կամ այլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոնների հետևանքով չի գիտակցել և չէր կարող գիտակցել, որ հակաիրավական ոտնձգությունը կամ դրա իրական սպառնալիքը բացակայում է, ապա վնաս պատճառող արարքը համարվում է անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված: Եթե պաշտպանվողը տվյալ իրադրությունում կարող էր գիտակցել, որ հակաիրավական ոտնձգությունը բացակայում է, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության անզգուշությամբ վնաս պատճառելու համար: Եթե տվյալ իրադրությունում պաշտպանվողը թույլ է տվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, ապա ենթակա է քրեական պատասխանատվության անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ հանցանք կատարելու համար:

7. Անհրաժեշտ պաշտպանության վիճակը բացակայում է, եթե տեղի է ունեցել անհրաժեշտ պաշտպանության սադրում, այսինքն՝ երբ անձին վնաս պատճառելու նպատակով պաշտպանվողը նրան դրդել է հակաիրավական ոտնձգություն կատարելու:

Հոդված 33. Հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը

1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը սույն օրենսգրքով նախատեսված հակաիրավական ոտնձգություն կատարած անձին վնաս է պատճառել նրան իրավասու մարմիններին հանձնելու կամ նոր հակաիրավական արարքը կանխելու նպատակով բռնելիս, եթե տվյալ իրադրությունում բացակայել են բռնելու այլ՝ վնաս պատճառելու հետ չկապված միջոցները, կամ դրանց առկայությունը չի գիտակցվել և չէր կարող գիտակցվել բռնողի կողմից, և դրա համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցում թույլ չի տրվել:

2. Սույն օրենսգրքով նախատեսված հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցում է համարվում բռնելու միջոցների անհամապատասխանությունն արարքի և դա կատարող անձի վտանգավորությանը, ինչպես նաև բռնելու հանգամանքներին, որոնց հետևանքով անձին դիտավորությամբ պատճառվել է այնպիսի վնաս, որը պայմանավորված չի եղել բռնելու անհրաժեշտությամբ:

3. Սույն օրենսգրքով նախատեսված հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ արարքը հանցագործություն է, եթե նախատեսված է սույն օրենսգրքի Հատուկ մասով:

4. Եթե տվյալ իրադրությունում բռնողը վախի, հուզմունքի, սթրեսի կամ այլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոնների ազդեցության հետևանքով չի գիտակցել և չէր կարող գիտակցել, որ ոտնձգությունը հակաիրավական չէ, կամ կատարվել է ոչ այդ անձի կողմից, ապա նման իրավիճակը համարվում է հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու վիճակ: Եթե բռնողը տվյալ իրադրությունում կարող էր գիտակցել, որ ոտնձգությունը հակաիրավական չէ, կամ կատարվել է ոչ այդ անձի կողմից, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության անզգուշությամբ վնաս պատճառելու համար: Եթե տվյալ իրադրությունում անձը թույլ է տվել սույն օրենսգրքով նախատեսված հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցում, ապա ենթակա է քրեական պատասխանատվության հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ հանցանք կատարելու համար:

5. Սույն օրենսգրքով նախատեսված հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու իրավունք, դրա համար լիազորված անձանցից բացի, ունի նաև յուրաքանչյուր ոք:

Հոդված 34. Ծայրահեղ անհրաժեշտությունը

1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն՝ տվյալ անձի կամ այլ անձանց կյանքին, առողջությանը, իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին անմիջականորեն սպառնացող վտանգը վերացնելու համար, եթե տվյալ իրադրությունում այդ վտանգը չէր կարելի վերացնել այլ միջոցներով, և թույլ չի տրվել ծայրահեղ անհրաժեշտության սահմանազանցում:

2. Ծայրահեղ անհրաժեշտության սահմանազանցում է համարվում դիտավորությամբ այնպիսի վնաս պատճառելը, որն ակնհայտորեն չի համապատասխանել սպառնացող վտանգի բնույթին ու աստիճանին և վտանգը վերացնելու հանգամանքներին, եթե քրեական օրենքով պաշտպանվող շահերին պատճառվել է կանխված վնասի համեմատությամբ հավասար կամ ավելի մեծ վնաս:

3. Ծայրահեղ անհրաժեշտության սահմանազանցումը բացակայում է, եթե անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ սպառնալու դեպքում կանխված վնասի համեմատությամբ հավասար կամ ավելի մեծ վնաս է պատճառվել: Այս դրույթը չի տարածվում այն անձանց վրա, որոնց մասնագիտական պարտականությունների մեջ է մտնում այլ անձանց կյանքի, առողջության, իրավունքների, ազատությունների կամ օրինական շահերի, հասարակության կամ պետության օրինական շահերի պաշտպանությունը:

4. Ծայրահեղ անհրաժեշտության վիճակը բացակայում է, եթե վտանգն ստեղծվել է այն կանխող անձի կողմից կատարված արարքի հետևանքով: Այդ դեպքում վտանգի կանխմանն ուղղված նրա ջանքերը հաշվի են առնվում որպես քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանք:

5. Եթե ծայրահեղ անհրաժեշտության վիճակում վնաս պատճառող անձին չի հաջողվել կանխել սպառնացող վտանգը, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության անզգուշությամբ վնաս պատճառելու համար, եթե նա կարող էր գիտակցել, որ իր ձեռնարկած միջոցները բավարար չեն եղել վտանգը կանխելու համար:

6. Ծայրահեղ անհրաժեշտության վիճակը բացակայում է, եթե տեղի է ունեցել ծայրահեղ անհրաժեշտության սադրում, այսինքն՝ երբ օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելու նպատակով անձն իր արարքով վտանգ է ստեղծել օրենքով պաշտպանվող այլ շահերի համար, այնուհետև վնաս պատճառել օրենքով պաշտպանվող շահերին՝ իբրև թե ծայրահեղ անհրաժեշտության վիճակում գտնվելով:

Հոդված 35. Անհաղթահարելի ուժը, ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքը

1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել անհաղթահարելի ուժի ազդեցության ներքո:

2. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի ազդեցությամբ, եթե դրա հետևանքով անձը չէր կարող գիտակցել կամ ղեկավարել իր արարքը:

3. Այն դեպքերում, երբ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառվում հոգեկան, ինչպես նաև ֆիզիկական այնպիսի հարկադրանքի ազդեցությամբ, որն անձին չի զրկում իր արարքը գիտակցելու կամ ղեկավարելու հնարավորությունից, քրեական պատասխանատվության հարցը լուծվում է՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 34-րդ հոդվածի դրույթները:

4. Անձը չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից սույն հոդվածով նախատեսված հիմքով, եթե օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելու նպատակով ինքն է ստեղծել անհաղթահարելի ուժ կամ մեկ ուրիշին դրդել է իր նկատմամբ ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանք գործադրել՝ հետագայում իր կողմից օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելն անհաղթահարելի ուժի կամ ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի ազդեցությամբ արդարացնելու համար:

Հոդված 36. Հիմնավորված ռիսկը

1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել անձի, հասարակության կամ պետության համար օգտակար, իրավաչափ նպատակի հասնելու համար գործադրված հիմնավորված ռիսկի ժամանակ:

2. Ռիսկը համարվում է հիմնավորված, եթե հետապնդվող նպատակին չէր կարելի հասնել առանց ռիսկի դիմելու, և ռիսկի դիմած անձն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը կանխելու համար:

3. Ռիսկը հիմնավորված չի համարվում, եթե դա ակնհայտորեն զուգորդված է եղել այլ անձի զոհվելու վտանգով կամ արտակարգ իրավիճակի սպառնալիքով:

Հոդված 37. Մասնագիտական գործառույթների իրականացումը

1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել ի կատարումն անձի մասնագիտական գործառույթների, եթե պահպանվել են այդ մասնագիտական գործառույթների իրականացման համար իրավական ակտերով սահմանված պահանջները:

Հոդված 38. Սպորտային ռիսկը

1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ արհեստավարժ մարզամրցմանը կամ մարզումներին մասնակից անձը, որն արհեստավարժ մարզամրցման կամ մարզումների ընթացքում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել, եթե նա պահպանել է տվյալ մարզատեսակի համար սահմանված կանոնները:

2. Տվյալ մարզատեսակի համար սահմանված կանոնները դիտավորությամբ խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ կամ առողջությանը ծանր վնաս պատճառած անձը ենթակա է քրեական պատասխանատվության։

3. Տվյալ մարզատեսակի համար սահմանված կանոնները դիտավորությամբ խախտելու հետևանքով քրեական օրենքով պաշտպանվող շահերին դիտավորությամբ վնաս պատճառած անձը ենթակա է քրեական պատասխանատվության:

Հոդված 39. Օրենքի կամ իրավական այլ ակտերի պահանջները կատարելը

1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառած այն անձը, որը կատարել է օրենքով կամ իրավական այլ ակտերով թույլատրվող արարք կամ իր վրա դրված պարտականություն, եթե պահպանվել են դրա իրականացման` օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված պայմանները:

Հոդված 40. Հրաման կամ կարգադրություն կատարելը

1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառած այն անձը, որը գործել է ի կատարումն իր համար պարտադիր՝ սահմանված կարգով արձակված հրամանի կամ կարգադրության: Այդպիսի վնաս պատճառելու համար քրեական պատասխանատվության է ենթակա հանցավոր հրաման կամ կարգադրություն արձակած անձը:

2. Եթե անձը գիտակցել է հրամանի կամ կարգադրության հանցավոր բնույթը կամ չի գիտակցել, սակայն կարող էր գիտակցել և կատարել է դա, ապա ենթակա է քրեական պատասխանատվության:

3. Ակնհայտ հանցավոր հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը:

Հոդված 41. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցելը

1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառած այն անձը, որն օրենքով սահմանված կարգով համագործակցել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ` հանցագործությունը բացահայտելուն, կանխելուն կամ ապացույցներ ձեռք բերելուն աջակցելու նպատակով տրված հանձնարարության սահմաններում, եթե այդ նպատակին հասնելու համար վնաս պատճառելու հետ չկապված միջոցները բացակայել են:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցելիս անձը ենթակա է քրեական պատասխանատվության մարդու դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր ավարտված հանցանք կատարելու դեպքում:

3. Եթե օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցելիս անձը մասնակցել է հանցավոր կազմակերպությանը կամ հանցանքը կատարել է հանցավոր կազմակերպության կազմում, որը սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված է որպես ծանրացնող հանգամանք, և այդ ծանրացնող հանգամանքի շնորհիվ է հանցանքը համարվում առանձնապես ծանր կամ ծանր, կամ եթե նրա կողմից կատարված հանցանքն առանձնապես ծանր կամ ծանր է համարվում «առանձնապես խոշոր» չափով կատարած լինելու հատկանիշով, ապա դա օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձին չի մեղսագրվում:

(41-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐԸ

Հոդված 42. Ավարտված և չավարտված հանցագործությունները

1. Դիտավորյալ հանցագործությունը կարող է անցնել երեք փուլ` հանցագործության նախապատրաստություն, հանցափորձ և ավարտված հանցագործություն:

2. Հանցագործության նախապատրաստությունը և հանցափորձը համարվում են չավարտված հանցագործություններ:

3. Դիտավորյալ հանցագործությունը համարվում է ավարտված, եթե պարունակում է հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված հանցակազմի բոլոր հատկանիշները:

4. Հանցագործության նախապատրաստությունը և հանցափորձը որակվում են սույն օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով, ինչ ավարտված հանցագործությունը` հղում կատարելով սույն օրենսգրքի 43-րդ կամ 44-րդ հոդվածին:

Հոդված 43. Հանցագործության նախապատրաստությունը

1. Հանցագործության նախապատրաստություն է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելու համար գործիք կամ միջոց ձեռք բերելը, գործիքը կամ միջոցը հարմարեցնելը կամ դիտավորությամբ այլ պայման ստեղծելը, եթե անձն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողանում սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը:

2. Եթե դիտավորությամբ հանցանք կատարելու համար գործիք կամ միջոց ձեռք բերելը, գործիքը կամ միջոցը հարմարեցնելը կամ դիտավորությամբ այլ պայման ստեղծելն այլ ավարտված հանցագործության հատկանիշներ է պարունակում, ապա արարքը որակվում է հանցագործությունների համակցությամբ:

Հոդված 44. Հանցափորձը և դրա տեսակները

1. Հանցափորձ է համարվում դիտավորյալ այն գործողությունը կամ անգործությունը, որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն և պարունակում է սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, սակայն անձի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվում տվյալ հանցակազմի որևէ հատկանիշի բացակայության հետևանքով:

2. Եթե հանցափորձի ժամանակ հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված վնասից ավելի փոքր վնաս է պատճառվում, քան ընդգրկված էր դիտավորության մեջ, ապա դա կլանվում է անձի դիտավորության մեջ:

3. Եթե հանցափորձն իրականացնելիս հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված օբյեկտին անզգուշությամբ ավելի մեծ վնաս է պատճառվում, քան ընդգրկված էր դիտավորության մեջ, կամ անզգուշությամբ կամ անուղղակի դիտավորությամբ վնաս է պատճառվում մեկ այլ օբյեկտի, ապա արարքը որակվում է հանցագործությունների համակցությամբ:

4. Հանցափորձը լինում է ավարտված և չավարտված:

5. Հանցափորձը համարվում է ավարտված, եթե անձը կատարում է այն արարքը, որն անհրաժեշտ ու բավարար էր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն ավարտին հասցնելու համար, և գիտակցում է, որ հանցագործությունն ավարտին է հասել, կամ հանցագործությունն ավարտելու համար արարքը շարունակելու անհրաժեշտություն չկա:

6. Հանցափորձը համարվում է չավարտված, եթե անձը գիտակցում է, որ հանցագործությունն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է շարունակել սկսած արարքի կատարումը կամ նոր արարք կատարել:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՀԱՆՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 45. Հանցակցությունը

1. Հանցակցություն է համարվում քրեական պատասխանատվության ենթակա երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը:

2. Համակատարումը բացակայում է, երբ հանցանք կատարողն օգտագործում է այնպիսի անձի, որն օրենքի ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ ենթակա չէ քրեական պատասխանատվության տվյալ հանցագործության համար` որպես կատարող:

Հոդված 46. Հանցակիցների տեսակները

1. Հանցակիցներ են համարվում կատարողը, դրդիչը, կազմակերպիչը և օժանդակողը:

2. Կատարող է համարվում այն անձը, որն անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանը մասնակցել է այլ անձի (համակատարողի) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այնպիսի անձի օգտագործելու միջոցով, որն օրենքի ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ ենթակա չէ քրեական պատասխանատվության տվյալ հանցագործության համար որպես կատարող կամ հանցանքը կատարել է անզգուշությամբ:

3. Դրդիչ է համարվում այն անձը, որը մեկ ուրիշին դրդել է հանցանք կատարելու` համոզելու, նյութապես շահագրգռելու, սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով:

4. Դրդիչ է համարվում նաև այն անձը, որը մեկ ուրիշին դրդել է դրդչության կամ մեկ ուրիշին դրդել է հանցանք կատարելու` դրդելու համար օգտագործելով այնպիսի անձի, որն օրենքի ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ գործել է անզգուշությամբ:

5. Կազմակերպիչ է համարվում այն անձը, որը կազմակերպել կամ ղեկավարել է հանցանքի կատարումը: Կազմակերպիչ է համարվում նաև այն անձը, որը դրդել է մեկ ուրիշին կազմակերպելու կամ ղեկավարելու հանցանքի կատարումը: Կազմակերպիչ է համարվում նաև այն անձը, որը հանցանքը կազմակերպել կամ ղեկավարել է այնպիսի անձի միջոցով, որն օրենքի ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ գործել է անզգուշությամբ:

6. Օժանդակող է համարվում այն անձը, որը հանցագործությանը նպաստել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկություններ կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, որը նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաև այն անձը, որը նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաները:

7. Օժանդակող է համարվում նաև այն անձը, որը՝

1) մեկ ուրիշին դրդել է օժանդակության,

2) նախապես համաձայնություն է տվել մասնակցելու հանցագործությանը որպես համակատարող, սակայն մյուս համակատարողի կողմից հանցանքը կատարելու ընթացքում, անմիջականորեն չմասնակցելով հանցանքի կատարմանը, իր ներկայությամբ ամրապնդել է կատարողի` հանցանք կատարելու վճռականությունը,

3) օժանդակել է հանցագործությանն այնպիսի անձի միջոցով, որն օրենքի ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ գործել է անզգուշությամբ կամ

4) հատուկ սուբյեկտի դրդմամբ կատարել է հատուկ սուբյեկտով հանցագործության օբյեկտիվ կողմը, որի սուբյեկտ ինքը չի համարվում, կամ հատուկ սուբյեկտի հետ համատեղ մասնակցել է հատուկ սուբյեկտով հանցագործության օբյեկտիվ կողմի կատարմանը, եթե բացակայել են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կամ 6-րդ մասով նախատեսված պայմանները, որոնց ուժով անձը հատուկ սուբյեկտով հանցագործության օժանդակող չի համարվում:

Հոդված 47. Հանցակիցների քրեական պատասխանատվությունը

1. Համակատարողները ենթակա են քրեական պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով: Վտանգավոր հետևանքները մեղսագրվում են բոլոր համակատարողներին, եթե նրանց դիտավորության մեջ ընդգրկված է եղել այդ հետևանքների առաջացումը՝ անկախ նրանից, թե կոնկրետ ում արարքից են առաջացել այդ հետևանքները: Եթե համակատարողների հանցագործությունն ավարտին չի հասնում իրենց կամքից անկախ հանգամանքներով, ապա, սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածից բացի, հղում է կատարվում նաև սույն օրենսգրքի 43-րդ կամ 44-րդ հոդվածին:

2. Կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը ենթակա են քրեական պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասի՝ իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության համար պատասխանատվություն նախատեսող հոդվածով` հղում կատարելով սույն օրենսգրքի 46-րդ հոդվածին: Սույն օրենսգրքի 46-րդ հոդվածին հղում չի կատարվում, եթե կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը մասնակցել են հանցագործությանը նաև որպես համակատարող:

3. Կատարողի կողմից իրենից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելու դեպքում մյուս հանցակիցները պատասխանատվություն են կրում հանցագործության նախապատրաստության կամ հանցափորձի համար:

4. Եթե հանցագործությունը կազմակերպելուն, դրդելուն կամ օժանդակելուն ուղղված արարքները չեն հաջողվում անձի կամքից անկախ հանգամանքներով, ապա նա պատասխանատվություն է կրում իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության նախապատրաստության կամ հանցափորձի համար, եթե կատարվել է հանցագործության օբյեկտիվ կողմի մի մասը:

5. Հանցակիցները ենթակա են քրեական պատասխանատվության հանցագործության միայն այն ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքների համար, որոնք գիտակցվել են նրանց կողմից: Եթե դիտավորյալ հանցագործության ծանրացնող հանգամանք է անզգուշությամբ վտանգավոր հետևանքներ առաջացնելը, ապա հանցակիցներն այդ ծանրացնող հանգամանքի համար ենթակա են պատասխանատվության այն դեպքում, երբ այդ հետևանքների նկատմամբ առկա է նրանց անզգուշությունը:

Հոդված 48. Հանցակցությունը հատուկ սուբյեկտի կողմից կատարվող հանցագործություններում

1. Հանցագործության հատուկ սուբյեկտ չհամարվող անձը, որը մասնակցել է հատուկ սուբյեկտով հանցանքի կատարմանը, տվյալ հանցագործության համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել միայն որպես կազմակերպիչ, դրդիչ կամ օժանդակող:

2. Եթե հատուկ սուբյեկտ չհամարվող անձը հատուկ սուբյեկտով հանցագործության օբյեկտիվ կողմը կատարել է հատուկ սուբյեկտի դրդմամբ կամ նրա հետ համատեղ, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության տվյալ հանցագործությանն օժանդակելու համար, եթե նրա արարքում այլ հանցակազմ չկա:

3. Եթե հատուկ սուբյեկտ չհամարվող անձը կատարել է տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը հատուկ սուբյեկտի դրդմամբ կամ նրա հետ համատեղ, և նրա արարքում առկա է այլ հանցակազմ, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության միայն հատուկ սուբյեկտով հանցագործությանն օժանդակելու համար, եթե հատուկ սուբյեկտով հանցագործության համար ավելի խիստ պատիժ է նախատեսված, քան այն հանցագործության համար, որի հատկանիշներն առկա են հատուկ սուբյեկտ չհանդիսացող անձի արարքում:

4. Եթե հատուկ սուբյեկտ չհամարվող անձը կատարել է տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը հատուկ սուբյեկտի դրդմամբ կամ նրա հետ համատեղ, և նրա արարքում առկա է այլ հանցակազմ, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության միայն այն հանցագործության համար, որի հատկանիշներն առկա են նրա արարքում, եթե դրա համար ավելի խիստ պատիժ է նախատեսված:

5. Եթե հատուկ սուբյեկտ չհամարվող անձը կատարել է տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը հատուկ սուբյեկտի դրդմամբ կամ նրա հետ համատեղ, և նրա արարքում առկա է այլ հատուկ սուբյեկտով հանցագործության հանցակազմ, որի սուբյեկտ է ինքը, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության միայն որպես այդ հանցագործության կատարող:

6. Եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածում նշված հանցագործության հատուկ սուբյեկտ չհամարվող անձը կատարել է տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմն իր նախաձեռնությամբ, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված այն հանցագործության համար, որի հատկանիշներն առկա են նրա արարքում:

Հոդված 49. Հանցակցի սահմանազանցումը

1. Հանցակցի սահմանազանցում է համարվում հանցակցի կողմից այնպիսի հանցանք կատարելը, որն ընդգրկված չի եղել մյուս հանցակիցների դիտավորության մեջ:

2. Հանցակցի սահմանազանցման համար մյուս հանցակիցները ենթակա չեն քրեական պատասխանատվության:

3. Եթե հանցանքը կատարողը վնաս է պատճառում այն օբյեկտին, որին վնաս պատճառելը պայմանավորված էր հանցակիցների հետ, սակայն պայմանավորվածից ավելի ծանր վնաս է պատճառում կամ պայմանավորված հանցանքը կատարում է ծանրացնող հանգամանքով, որն ընդգրկված չէր մյուս հանցակիցների դիտավորության մեջ կամ վնաս է պատճառում պայմանավորված օբյեկտին, բայց ավելի ծանր հանցանք կատարելով, որով իրականացվում է նաև հանցակիցների նպատակը, ապա հանցակիցները ենթակա են քրեական պատասխանատվության իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությանը հանցակցելու համար:

4. Եթե հանցանք կատարողը պայմանավորվածի փոխարեն կատարում է ավելի ցածր վտանգավորություն ունեցող հանցանք` պայմանավորված օբյեկտին վնաս պատճառելով, ապա մյուս հանցակիցները ենթակա են քրեական պատասխանատվության իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության փորձի համար: Եթե հանցանք կատարողը պայմանավորվածի փոխարեն կատարում է ավելի ցածր վտանգավորություն ունեցող հանցանք` պայմանավորված օբյեկտի փոխարեն այլ օբյեկտի վնաս պատճառելով, ապա մյուս հանցակիցները ենթակա են քրեական պատասխանատվության իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության նախապատրաստության համար:

5. Եթե հանցանք կատարողը պայմանավորվածի փոխարեն վնաս է պատճառում այլ օբյեկտի, ապա մյուս հանցակիցները ենթակա են պատասխանատվության իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության նախապատրաստության համար: Պայմանավորվածի փոխարեն մեկ այլ օբյեկտի վնաս պատճառելու դեպքում մյուս հանցակիցները ենթակա են պատասխանատվության իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությանը հանցակցելու համար, եթե կատարողի արարքն ավելի ծանր հանցագործություն է, և հանցակիցների դիտավորության մեջ ընդգրկված հանցանքը դրա բաղկացուցիչ մասն է ու կլանվում է կատարողի հանցագործությամբ:

Հոդված 50. Հանցանքը մի խումբ անձանց կամ հանցավոր կազմակերպության կողմից կատարելը

1. Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից առանց նախնական համաձայնության կատարված, եթե հանցագործությանը մասնակցել են այնպիսի համակատարողներ, որոնք նախքան հանցանքն սկսելը պայմանավորված չեն եղել հանցանքը համատեղ կատարելու մասին:

2. Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե հանցագործությանը մասնակցել են այնպիսի համակատարողներ, որոնք նախքան հանցանքն սկսելը պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու մասին:

3. Հանցանքը համարվում է հանցավոր կազմակերպության կողմից կատարված, եթե կատարվել է մեկ կամ մի քանի հանցանքներ կատարելու համար ստեղծված երեք կամ ավելի անձից բաղկացած կայուն խմբի կամ խմբերի միավորման կողմից: Հանցանքը համարվում է հանցավոր կազմակերպության կողմից կատարված նաև այն դեպքում, երբ դա ստեղծած կամ ղեկավարող անձի դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն անմիջականորեն կատարել է խմբի թեկուզ մեկ անդամը կամ խմբի առաջադրանքով` դրա անդամ չհանդիսացող անձը:

4. Հանցավոր կազմակերպություն ստեղծած կամ ղեկավարած անձը ենթակա է քրեական պատասխանատվության հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու համար, ինչպես նաև հանցավոր կազմակերպության կողմից կատարված այն հանցանքների համար, որոնք ընդգրկված են եղել նրա դիտավորության մեջ:

5. Հանցավոր կազմակերպության անդամը ենթակա է քրեական պատասխանատվության հանցավոր կազմակերպությանը մասնակցելու համար, ինչպես նաև այն հանցանքների համար, որոնց կատարմանը կամ նախապատրաստությանը նա մասնակցել է:

6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված անձանց արարքը որակելիս սույն օրենսգրքի 46-րդ հոդվածին հղում չի կատարվում:

7. Եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է հանցանքը մի խումբ անձանց կողմից կատարելը` առանց կոնկրետացնելու դրա ձևը, և մյուս ձևերը նախատեսված չեն որպես առավել ծանրացնող հանգամանք, ապա արարքը որակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով նախատեսված ծանրացնող հանգամանքով: Եթե հանցանքը մի խումբ անձանց կողմից կատարելը սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի համապատասխան մասով նախատեսված է որպես ծանրացնող հանգամանք, ապա դա չի մեղսագրվում հանցագործության անչափահաս մասնակիցներին:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 51. Հանցագործությունների բազմակիության հասկացությունը և տեսակները

1. Հանցագործությունների բազմակիություն է համարվում միևնույն անձի կողմից երկու կամ ավելի հանցանք կատարելը:

2. Հանցագործությունների բազմակիության տեսակներն են հանցագործությունների համակցությունը և հանցագործությունների ռեցիդիվը:

3. Հանցագործությունների բազմակիությունը բացակայում է, եթե նախորդ հանցագործության համար մարվել կամ վերացվել է դատվածությունը, կամ անձն օրենքով սահմանված կարգով ազատվել է քրեական պատասխանատվությունից:

4. Հանցագործությունների բազմակիությունը բացակայում է մեկ տևող կամ շարունակվող հանցագործության դեպքում:

5. Հանցագործությունների բազմակիությունը բացակայում է սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված քրեաիրավական նորմերի մրցակցության դեպքում:

Հոդված 52. Հատուկ մասով նախատեսված քրեաիրավական նորմերի մրցակցությունը և դրա տեսակները

1. Քրեաիրավական նորմերի մրցակցության դեպքում արարքը որակվում է սույն օրենսգրքի մեկ հոդվածով կամ հոդվածի մեկ մասով կամ կետով:

2. Եթե անձի մեկ արարքում միաժամանակ առկա են հանցակազմի մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ապա արարքը որակվում է միայն մեղմացնող հանգամանքներով հանցակազմը նախատեսող հոդվածով:

3. Եթե անձի մեկ արարքում միաժամանակ առկա են հանցակազմի ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքները, ապա արարքը որակվում է հոդվածի միայն առավել ծանրացնող հանգամանքները նախատեսող մասով:

4. Եթե անձի մեկ արարքում միաժամանակ առկա են հանցակազմի մեղմացնող և առավել մեղմացնող հանգամանքները, ապա արարքը որակվում է միայն առավել մեղմացնող հանգամանքներով հանցակազմը նախատեսող հոդվածով:

5. Եթե անձի մեկ արարքում միաժամանակ առկա են սույն օրենսգրքի Հատուկ մասի ընդհանուր և հատուկ նորմեր, ապա արարքը որակվում է միայն հատուկ նորմով:

6. Եթե հանցակազմի բաղկացուցիչ մաս է այլ հանցանքի կատարումը, ապա դրա համար անձն առանձին ենթարկվում է քրեական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ այդ հանցագործության համար սույն օրենսգրքով հավասար կամ ավելի խիստ պատիժ է նախատեսված, քան այն հանցակազմի համար, որի բաղկացուցիչ մասն է տվյալ հանցանքը:

Հոդված 53. Հանցագործությունների համակցությունը

1. Հանցագործությունների համակցություն է համարվում միևնույն անձի կողմից մեկ կամ մեկից ավելի արարքներով սույն օրենսգրքով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, եթե նա դրանցից ոչ մեկի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

2. Եթե անձի մեկ արարքում առկա են սույն օրենսգրքի միևնույն հոդվածի միևնույն մասի տարբեր կետերով նախատեսված ծանրացնող հանգամանքներ, ապա հանցագործությունների համակցությունը բացակայում է: Այդ դեպքում արարքը որակելիս նշվում են այն բոլոր կետերը, որոնցում նախատեսված հանգամանքներն առկա են անձի արարքում:

3. Հանցագործությունների համակցությունը բացակայում է նաև երկընտրելի օբյեկտիվ կողմ ունեցող հանցակազմերի իրականացման այն դեպքում, երբ միևնույն անձը միասնական դիտավորությամբ կատարում է այդ հանցակազմի օբյեկտիվ կողմի մեջ մտնող մեկից ավելի արարքներ:

4. Հանցագործությունների համակցության դեպքում անձը ենթակա է քրեական պատասխանատվության յուրաքանչյուր հանցագործության համար` սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով:

Հոդված 54. Հանցագործությունների ռեցիդիվը

1. Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, որը դատվածություն ունի դիտավորյալ հանցագործության կատարման համար:

2. Հանցագործությունների ռեցիդիվը գնահատելիս հաշվի չի առնվում այն դատվածությունը, որը՝

1) վերացվել է օրենքով սահմանված կարգով,

2) առաջացել է մինչև անձի 18 տարին լրանալը կատարված հանցագործության հետևանքով,

3) առաջացել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելու հետևանքով:

 

ԲԱԺԻՆ 3

 

ՊԱՏԻԺԸ

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

«ՊԱՏԻԺ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 55. «Պատիժ» հասկացությունը և դրա նպատակները

1. Պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից կամ ազատություններից սույն օրենսգրքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ:

2. Պատժի նպատակներն են` վերականգնել սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները:

Հոդված 56. Պատժի տեսակները

1. Պատժի տեսակներն են՝

1) պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկելը,

2) տուգանքը,

3) հանրային աշխատանքները,

4) որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը,

5) օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը,

6) զինվորական ծառայության մեջ սահմանափակումը,

7) ազատության սահմանափակումը,

8) կարճաժամկետ ազատազրկումը,

9) կարգապահական գումարտակում պահելը,

10) ազատազրկումը,

11) ցմահ ազատազրկումը:

Հոդված 57. Հիմնական և լրացուցիչ պատիժները

1. Հանրային աշխատանքները, ազատության սահմանափակումը, կարճաժամկետ ազատազրկումը, կարգապահական գումարտակում պահելը, ազատազրկումը և ցմահ ազատազրկումը կիրառվում են միայն որպես հիմնական պատիժներ:

2. Պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկելը և օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը կիրառվում են միայն որպես լրացուցիչ պատիժներ:

3. Տուգանքը, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը և զինվորական ծառայության մեջ սահմանափակումը կիրառվում են և՛ որպես հիմնական, և՛ որպես լրացուցիչ պատիժներ:

4. Մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ: Հիմնական պատժին կարող է միացվել մեկ կամ մի քանի լրացուցիչ պատիժ:

Հոդված 58. Պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկելը

1. Հանցագործության համար անձին դատապարտելիս դատարանը, հաշվի առնելով հանցագործության բնույթը, հանգամանքները, հանցավորի անձը բնութագրող տվյալները, նրան կարող է զրկել պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից:

Հոդված 59. Տուգանքը

1. Տուգանքը դրամական տուժանք է, որը նշանակվում է սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և չափերով:

2. Տուգանքը որպես հիմնական պատիժ կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում:

3. Տուգանքը որպես հիմնական պատիժ սահմանվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար՝ հանցանք կատարած անձի ամսական եկամտի հնգապատիկից հիսնապատիկի չափով։

4. Տուգանքը որպես լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել ծանր և առանձնապես ծանր՝ գույքային վնաս պատճառելու հետ կապված կամ շահադիտական դրդումներով կատարված հանցագործությունների համար՝ հանցանք կատարած անձի ամսական եկամտի կրկնապատիկից քսանապատիկի չափով:

5. Հանցանք կատարած անձի եկամտի բացակայության կամ դրա չափը պարզելու անհնարինության դեպքում տուգանքի չափը հաշվարկվում է հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով: Տուգանքի չափը որոշվում է նույն կարգով, եթե հանցանք կատարած անձի եկամուտն առաջացել է հանցանքն ավարտվելուց հետո։ Տուգանքի չափը որոշվում է նույն կարգով նաև այն դեպքում, երբ անձի ամսական եկամտի հաշվարկի արդյունքով դրա չափը պակաս է ստացվում նվազագույն աշխատավարձի չափից:

6. Տուգանքի կիրառմամբ պետական բյուջեում գոյացած միջոցների հաշվին յուրաքանչյուր տարի պետությունը կարող է իրականացնել հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցմանն ուղղված սոցիալական ծրագրեր: Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքները, առաջնահերթությունները, փոխհատուցման կարգը և չափը սահմանում է Կառավարությունը:

7. Տուգանքի նշանակման հնարավորությունը և չափը դատարանը որոշում է՝ հաշվի առնելով հանցագործության ծանրությունը, հանցագործությամբ պատճառված վնասի բնույթն ու չափը, հանցագործությամբ ստացված գույքային կամ ոչ գույքային բնույթի օգուտները, դատապարտվողի ու նրա ընտանիքի գույքային դրությունը, ինչպես նաև դատապարտվողի՝ եկամուտ ստանալու հնարավորությունը կամ նրան պատկանող այնպիսի գույքի առկայությունը, որի վրա կարող է բռնագանձում տարածվել։

8. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Եթե տուգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետևանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը`

1) երկարաձգում է տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը` առավելագույնը 1 տարով,

2) նշանակում է հանրային աշխատանքներ` հանրային աշխատանքների 24 ժամը հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:

9. Եթե սույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հաշվարկի արդյունքով հանրային աշխատանքների տևողությունը գերազանցում է 270 ժամը, ապա նշանակվում են 270 ժամ տևողությամբ հանրային աշխատանքներ։ Եթե հաշվարկի արդյունքով հանրային աշխատանքների տևողությունը պակաս է ստացվում 60 ժամից, ապա հանրային աշխատանքները նշանակվում են այն տևողությամբ, որն ստացվել է հաշվարկի արդյունքով:

10. Այն դեպքերում, երբ տուգանքը նշանակվում է որպես լրացուցիչ պատիժ` ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ, կամ հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ, և դատապարտվողը հնարավորություն չի ունենում անհապաղ կամ պատիժը կրելու ընթացքում վճարելու այն, ապա տուգանքի վճարումը կարող է հետաձգվել մինչև հիմնական պատիժը կրելու ավարտը: Եթե հիմնական պատիժը կրելուց հետո դատապարտյալն ի վիճակի չի լինում վճարել նշանակված տուգանքը, ապա դրա կատարման հարցը լուծվում է սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով:

11. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ` ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց:

12. Տուգանքն ազատազրկմամբ փոխարինելիս ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն ժամկետը, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է: Եթե հաշվարկի հետևանքով ազատազրկման ժամկետը պակաս է ստացվում այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված նվազագույն ժամկետից, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է, ապա պատիժը նշանակվում է հաշվարկի արդյունքով ստացված ժամկետի չափով:

13. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված կանոնով է իրականացվում հաշվարկը նաև այն դեպքում, երբ սույն օրենսգրքի Հատուկ մասի սանկցիայով ազատազրկում նախատեսված չէ: Այդ դեպքում ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին:

14. Տուգանքը վճարելուց խուսափող է համարվում այն դատապարտյալը, որը`

1) տուգանքի մասին պրոբացիայի ծառայության կողմից պատշաճ ծանուցվելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տուգանքի վճարման անդորրագիրը չի ներկայացրել լիազոր մարմին, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերի,

2) խախտել է տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու կարգն ու պայմանները, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերի:

Հոդված 60. Հանրային աշխատանքները

1. Հանրային աշխատանքները դատարանի նշանակած և իրավասու մարմնի որոշած վայրում չվարձատրվող, դատապարտյալի ուսումնառությունից կամ աշխատանքից ազատ ժամանակահատվածում նրա կողմից հանրության համար օգտակար այնպիսի աշխատանքների կատարումն է, որոնք չեն վտանգում նրա ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը։

2. Հանրային աշխատանքները դատապարտյալի համաձայնությամբ ոչ ավելի, քան օրական 4 ժամ տևողությամբ սահմանվում են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար՝ 60-270 ժամ տևողությամբ:

3. Հանրային աշխատանքների նվազագույն տևողությունը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կարող է պակաս լինել 60 ժամից:

4. Հանրային աշխատանքները կարող են նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում։

5. Հանրային աշխատանքներ չեն նշանակվում դատավճիռ կայացնելու պահին 15 տարին չլրացած անչափահասի, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ:

6. Եթե հանրային աշխատանքները նշանակելուց հետո ի հայտ է եկել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հանգամանքը, կամ տեղի է ունեցել դատապարտյալի առողջական վիճակի այնպիսի վատթարացում, որի պայմաններում նա զրկվել է հանրային աշխատանքների հետագա կատարման հնարավորությունից, ապա անձն ազատվում է պատժի հետագա կրումից:

7. Հանրային աշխատանքները կատարելուց խուսափելու դեպքում այն փոխարինվում է ազատազրկմամբ` հանրային աշխատանքների 8 ժամը հաշվարկելով ազատազրկման 1 օրվա դիմաց: Հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելիս ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն ժամկետը, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է: Եթե հաշվարկի արդյունքով ազատազրկման ժամկետը պակաս է ստացվում այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված նվազագույն ժամկետից, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է, ապա պատիժը նշանակվում է հաշվարկի արդյունքով ստացված ժամկետի չափով:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված կանոնով է իրականացվում հաշվարկը նաև այն դեպքում, երբ սույն օրենսգրքի Հատուկ մասի սանկցիայով ազատազրկում նախատեսված չէ: Այդ դեպքում սահմանվող ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին:

9. Հանրային աշխատանքները կատարելուց խուսափող է համարվում այն դատապարտյալը, որը՝

1) 1 ամսվա ընթացքում կատարել է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտով նախատեսված աշխատանքների 90 տոկոսից պակաս հանրային աշխատանքներ` առանց հարգելի պատճառի,

2) հանրային աշխատանքների կատարման ժամանակ 1 ամսվա ընթացքում երկուսից ավելի անգամ կոպտորեն խախտել է աշխատանքային կարգապահության կանոնները,

3) ծանուցվելու դեպքում երկու և ավելի անգամ անընդմեջ կամ օրենքով նախատեսված դեպքում չի ներկայացել տարածքային մարմին,

4) հրաժարվել է հանրային աշխատանքներ կատարելուց:

Հոդված 61. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը

1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելը, իսկ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ կատարված հանցանքի բնույթի հետ կապված որոշակի գործունեությամբ զբաղվելն արգելելն է:

2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում:

3. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ սահմանվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար՝ 2-7 տարի ժամկետով:

4. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ սահմանվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար՝ 1-3 տարի, իսկ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար՝ 1-5 տարի ժամկետով:

5. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցանքի բնույթից, հնարավոր չի համարում անձի կողմից հետագա ժամանակահատվածում որոշակի պաշտոններ զբաղեցնելը կամ որոշակի գործունեությամբ զբաղվելը:

6. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելն ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ որպես հիմնական կամ լրացուցիչ պատիժ նշանակելիս այն տարածվում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելու ամբողջ ժամանակահատվածի վրա, իսկ դրա ժամկետի հաշվարկն սկսվում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց հետո: Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը մնացած պատժատեսակների հետ նշանակելիս դրա ժամկետը հաշվարկվում է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

7. Սույն հոդվածով նախատեսված պատժից դատապարտյալի խուսափելու դեպքում պատիժը փոխարինվում է ազատազրկմամբ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու 3 օրը հաշվարկելով ազատազրկման 1 օրվա դիմաց: Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելն ազատազրկմամբ փոխարինելիս ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն ժամկետը, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է: Եթե հաշվարկի արդյունքով ազատազրկման ժամկետը պակաս է ստացվում այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված նվազագույն ժամկետից, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է, ապա պատիժը նշանակվում է հաշվարկի արդյունքով ստացված ժամկետի չափով:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված կանոնով է իրականացվում հաշվարկը նաև այն դեպքում, երբ սույն օրենսգրքի Հատուկ մասի սանկցիայով ազատազրկում նախատեսված չէ: Այդ դեպքում ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին:

(61-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 62. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը

1. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության ենթակա օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության սահմաններից հեռացնելն է՝ արգելելով նրան գտնվել Հայաստանի Հանրապետությունում:

2. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը որպես լրացուցիչ պատիժ սահմանվում է 5-10 տարի ժամկետով:

3. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս դրա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու պահից:

4. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը կատարվում է դատապարտյալի նկատմամբ նշանակված հիմնական պատիժը կրելուց հետո։ Այն դեպքում, երբ արդարադատության բնագավառում պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով համաձայնություն է ձեռք բերում դատապարտյալին պատժի մնացած մասը կրելու նպատակով իր քաղաքացիության երկիր փոխանցելու վերաբերյալ, ապա օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտը համարվում է ի կատար ածված դատապարտյալի փոխանցումն իրականացնելու մասին արդարադատության բնագավառում պետական լիազոր մարմնի ծանուցումն ստանալուց հետո: Այն դեպքում, երբ սույն օրենսգրքի 84-րդ կամ 85-րդ հոդվածով սահմանված կարգով կայացվել է անձին պատժից ազատելու վերաբերյալ որոշում, օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը կատարվում է փորձաշրջանն ավարտվելուց հետո։ Սույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում անձին պատժի հետագա կրումից ազատելու, ինչպես նաև սույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մասով կամ 88-րդ հոդվածով սահմանված կարգով անձին հիմնական պատժից ազատելու դեպքում օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը կատարվում է պատժի հետագա կրումից կամ պատժից ազատելուց հետո։

5. Օտարերկրյա քաղաքացին կարող է վտարվել իր քաղաքացիության պետություն կամ այն պետություն, որտեղ վերջինս մշտապես բնակվում է: Վտարման երկիրը սահմանում է դատարանը՝ հաշվի առնելով դատապարտյալի կարծիքը:

6. Այս պատժատեսակը չի կարող նշանակվել`

1) փախստականի կարգավիճակ ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած անձի նկատմամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի,

2) չվերադարձելիության սկզբունքից օգտվող օտարերկրյա քաղաքացու նկատմամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի,

3) մինչև հանցանք կատարելը Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձի հետ ամուսնացած կամ խնամքին Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա ունեցող անձի նկատմամբ,

4) եթե անձը վտարվող պետության տարածքում քրեական հետապնդման է ենթարկվում այնպիսի արարքի համար, որը կարող է պատժվել մահապատժով,

5) եթե հիմնավորվում է, որ վտարվող պետության տարածքում անձը կարող է հետապնդման ենթարկվել ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար, կամ

6) եթե հիմնավորվում է, որ վտարվող պետության տարածքում անձը կարող է ենթարկվել խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։

7. Հայաստանի Հանրապետությունից չի կարող վտարվել այն անձը, որի նկատմամբ նշանակվել է սույն հոդվածով նախատեսված պատիժը, սակայն մինչև պատժի կատարումը դատապարտյալը ձեռք է բերել փախստականի կամ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացածի կարգավիճակ, կամ նրա նկատմամբ հաստատվել է չվերադարձելիության սկզբունքի կիրառելիությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

(62-րդ հոդվածը խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 63. Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը

1. Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարած սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողին իր զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր (այդ թվում` ավելի բարձր վարձատրվող) պաշտոնի նշանակվելու, ավելի բարձր հերթական կոչում ստանալու իրավունքից զրկելն է՝ դրամական բավարարման գումարից հօգուտ պետության 10-ից մինչև 20 տոկոս պահումով:

2. Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը որպես հիմնական պատիժ կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում:

3. Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար որպես հիմնական պատիժ սահմանվում է 3 ամսից 3 տարի, իսկ որպես լրացուցիչ պատիժ՝ 3 ամսից 2 տարի ժամկետով:

4. Զինվորական ծառայության մեջ սահմանափակելու ժամկետով դատարանը կարող է սահմանել կրթական կամ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու լրացուցիչ պարտականություն:

5. Զինվորական ծառայության մեջ սահմանափակում պատժատեսակը կրելու ընթացքում օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից դատապարտյալի ազատվելու դեպքում պատժի կատարումը դադարեցվում է: Զինվորական ծառայությունից դատապարտյալի՝ իր դիմումի համաձայն ազատվելու դեպքում պատիժը փոխարինվում է տուգանքով` զինվորական ծառայության մեջ սահմանափակման 1 ամիսը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց` ոչ ավելի, քան սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տուգանքի տասնապատիկի չափով:

6. Սույն օրենսգրքի 74-րդ կամ 75-րդ հոդվածով նախատեսված կանոններով պատիժ նշանակելու դեպքում սույն հոդվածով նախատեսված պատիժը չի նշանակվում, եթե հանցագործություններից որևէ մեկի համար նշանակվում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ:

(63-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 64. Ազատության սահմանափակումը

1. Ազատության սահմանափակումը դատապարտյալին առանց ուսումնառությունից կամ աշխատանքից կտրելու տնային պայմաններում հսկողության տակ պահելն է:

2. Ազատության սահմանափակումը նշանակվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար` 6 ամսից 3 տարի ժամկետով: Դատարանը, ազատության սահմանափակում նշանակելով, արգելում է հանցանք կատարած անձին այցելել տարբեր ժամանցային կամ այլ հաստատություններ, կազմակերպել, մասնակցել կամ այցելել որոշակի միջոցառումների կամ առանց դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը կամ որոշակի ժամերի բացակայել տնից: Դատարանը, ազատության սահմանափակում նշանակելով, դատապարտյալի նկատմամբ սահմանում է սույն մասով սահմանված արգելքներից մեկը կամ մի քանիսը։

3. Դատարանի նշանակած արգելքները չեն կարող սահմանափակել դատապարտյալի հետ համատեղ բնակվող անձանց ազատության կամ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը։

4. Որոշակի ժամերի տնից բացակայելու արգելքը չի կարող պակաս լինել օրական 8 և չի կարող ավելի լինել օրական 12 ժամից:

5. Ազատության սահմանափակումը չի կարող նշանակվել ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների նկատմամբ:

6. Սույն հոդվածով նախատեսված պատժից դատապարտյալի խուսափելու դեպքում այն փոխարինվում է ազատազրկմամբ` ազատության սահմանափակման 2 օրը հաշվարկելով ազատազրկման 1 օրվա դիմաց: Ազատության սահմանափակումն ազատազրկմամբ փոխարինելիս ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն ժամկետը, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է: Եթե հաշվարկի արդյունքով ազատազրկման ժամկետը պակաս է ստացվում այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված նվազագույն ժամկետից, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է, ապա պատիժը նշանակվում է հաշվարկի արդյունքով ստացված ժամկետի չափով:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնով է իրականացվում հաշվարկը նաև այն դեպքում, երբ սույն օրենսգրքի Հատուկ մասի սանկցիայով ազատազրկում նախատեսված չէ: Այդ դեպքում ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին:

8. Սույն հոդվածի իմաստով՝ պատժից խուսափող է համարվում այն դատապարտյալը, որը երկու և ավելի անգամ խախտել է դատարանի սահմանած արգելքը:

(64-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 65. Կարճաժամկետ ազատազրկումը

1. Կարճաժամկետ ազատազրկումը դատապարտյալին քրեակատարողական հիմնարկում հասարակությունից խիստ մեկուսացման պայմաններում անազատության մեջ պահելն է:

2. Կարճաժամկետ ազատազրկումը նշանակվում է նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ կատարած անձի նկատմամբ` 15 օրից 2 ամիս ժամկետով:

3. Կարճաժամկետ ազատազրկման նվազագույն ժամկետը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կարող է 15 օրից պակաս լինել:

Հոդված 66. Կարգապահական գումարտակում պահելը

1. Կարգապահական գումարտակում պահելը հանցանք կատարած զինծառայողին (բացառությամբ սպայական և ավագ ենթասպայական կազմերի) մեկուսացման պայմաններում անազատության մեջ պահելն է։

2. Կարգապահական գումարտակը նշանակվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ կատարած զինծառայողի նկատմամբ` 3 ամսից 3 տարի ժամկետով, ինչպես նաև այն դեպքերում, երբ դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները և նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած դատապարտյալի անձնավորությունը, նպատակահարմար է համարում առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկման փոխարեն կիրառել կարգապահական գումարտակում պահելը՝ նույն ժամկետով:

Հոդված 67. Ազատազրկումը

1. Ազատազրկումը դատապարտյալին քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից որոշակի ժամկետով մեկուսացնելն է, որը կարող է նշանակվել սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:

2. Ազատազրկումը նշանակվում է 3 ամսից 20 տարի ժամկետով:

3. Ազատազրկման նվազագույն ժամկետը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կարող է պակաս լինել 3 ամսից:

4. Անզգույշ հանցագործության համար ազատազրկումը չի կարող գերազանցել 10 տարին:

5. Առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման:

Հոդված 68. Ցմահ ազատազրկումը

1. Ցմահ ազատազրկումը դատապարտյալին քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից անժամկետ մեկուսացնելն է, որը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կարող է նշանակվել առանձնապես ծանր հանցագործությունների համար:

2. Ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս 18 տարին չլրացած անձինք:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՊԱՏԻԺ ՆՇԱՆԱԿԵԼԸ

Հոդված 69. Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները

1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործությամբ պատճառված վնասի բնույթով և չափով, հանցագործության եղանակով, տեղով, ժամանակով, հանցագործության շարժառիթներով և նպատակներով, դիտավորության կամ անզգուշության տեսակով, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներով, ինչպես նաև նշանակվող պատժի` հանցավորի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման գործընթացի ու նրա ընտանիքի կենսապայմանների վրա ազդեցությամբ:

3. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կարող է նշանակվել, եթե դատարանը հիմնավորի, որ առավել մեղմ պատժատեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները:

4. Պատժի կատարման կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությամբ:

(69-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 70. Քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանքները

1. Քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանքներ են՝

1) հանցանքը հանգամանքների պատահական զուգորդմամբ առաջին անգամ կատարելը,

2) հանցանք կատարելու կամ պատիժ նշանակելու պահին հանցավորի հղիությունը,

3) հանցանք կատարելու կամ պատիժ նշանակելու պահին հանցավորի 65 տարին լրացած լինելը,

4) պատիժ նշանակելու պահին հանցանք կատարած անձի խնամքի տակ անչափահասի կամ հաշմանդամություն ունեցող անձի առկայությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ հանցանքը կատարվել է խնամքի տակ գտնվող անձի նկատմամբ,

5) հանցանքը կյանքի ծանր հանգամանքների զուգորդմամբ կատարելը,

6) հանցանքը կարեկցանքի շարժառիթով կատարելը,

7) հանցանքը քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքի իրավաչափության պայմանները խախտելով կատարելը,

8) հանցանքը հանցագործությունից տուժած անձի հակաիրավական վարքագծի ազդեցության տակ կատարելը,

9) հանցանքը սպառնալիքի, հարկադրանքի կամ այն անձի ազդեցությամբ կատարելը, որից հանցավորը գտնվում է նյութական, ծառայողական կամ այլ կախվածության տակ,

10) հանցանք կատարած անձի մեղայականով ներկայանալը, հանցագործությունը, հանցագործության այլ մասնակցին բացահայտելուն, հանցագործությամբ ձեռք բերված գույքը որոնելուն, գործով ապացույց ձեռք բերելուն աջակցելը,

11) հանցանք կատարած անձի կողմից հանցագործությունից հետո հանցագործությունից տուժած անձին բժշկական կամ այլ օգնություն ցույց տալը,

12) հանցանք կատարած անձի կողմից հանցագործությամբ պատճառված վնասը կամովին հատուցելուն կամ այլ կերպ հարթելուն ուղղված գործողություն կատարելը:

2. Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված մեղմացնող այլ հանգամանքներ:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված որևէ հանգամանք սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված է որպես հանցագործության հատկանիշ, ապա դա չի կարող կրկին հաշվի առնվել որպես քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանք:

Հոդված 71. Քրեական պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանքները

1. Քրեական պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանքներ են՝

1) հանցանքը դատվածություն ունեցող անձի կողմից կատարելը,

2) հանցանքը խմբի կամ հանցավոր կազմակերպության կազմում կատարելը,

3) հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերը,

4) հանցանքը կատարելուն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող կամ ոչ սթափ (հարբած) վիճակում գտնվող կամ քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած անձին ներգրավելը, եթե հանցավորը գիտակցում է, որ անձը հոգեկան առողջության խնդիրներ ունի, ոչ սթափ (հարբած) վիճակում է կամ չի հասել քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի,

5) դիտավորյալ հանցանքն անչափահասի նկատմամբ, նրա հետ համատեղ կամ հանցավորի արարքի բնույթը գիտակցող անչափահասի ներկայությամբ կատարելը, եթե հանցավորը գիտակցում է, որ անձն անչափահաս է,

6) հանցանքը ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով կատարելը,

7) հանցանքն այլ անձանց իրավաչափ գործողությունների համար վրեժի շարժառիթով կատարելը,

8) հանցանքն այլ հանցագործությունը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարելը,

9) հանցանքը հղի կնոջ, անօգնական, խոցելի կամ հանցավորից կախյալ վիճակում գտնվող անձի նկատմամբ կատարելը, եթե հանցավորը գիտակցում է, որ կինը հղի է, կամ անձը անօգնական, խոցելի կամ իրենից կախյալ վիճակում է,

10) հանցանքն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ կատարելը` կապված այդ անձի կողմից իր ծառայողական կամ մասնագիտական գործունեության կամ հասարակական պարտքը կատարելու հետ,

11) հանցանքն առանձին դաժանությամբ, անձին ծաղրուծանակի, տանջանքի կամ տառապանքի ենթարկելով կատարելը,

12) հանցանքն իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կատարելը,

13) հանցանքը հանրության համար վտանգավոր եղանակով կատարելը,

14) հանցանքը զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքերի կամ ռադիոակտիվ նյութերի գործադրմամբ կամ դրանց գործադրման սպառնալիքով կատարելը,

15) հանցանքը թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց ածանցյալների կամ ուժեղ ներգործող դեղերի գործադրմամբ կատարելը,

16) հանցանքն ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց ածանցյալների կամ ուժեղ ներգործող դեղերի ազդեցությամբ կատարելը, եթե հանցավորն ինքն է իրեն դրել այդ վիճակի մեջ,

17) հանցանքը ռազմական կամ արտակարգ դրության, արտակարգ իրավիճակի կամ զանգվածային անկարգությունների պայմաններն օգտագործելով կատարելը:

2. Պատիժ նշանակելիս դատարանը որպես ծանրացնող հանգամանք չի կարող հաշվի առնել սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված այլ հանգամանքներ:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված որևէ հանգամանք սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված է որպես հանցագործության հատկանիշ, ապա դա չի կարող կրկին հաշվի առնվել որպես պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանք:

4. Հանցագործությունների ռեցիդիվի դեպքում սույն օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված կանոններով պատիժ նշանակելիս սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ծանրացնող հանգամանքը հաշվի չի առնվում որպես ծանրացնող հանգամանք:

(71-րդ հոդվածը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

Հոդված 72. Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը

1. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք այն աստիճան են նվազեցրել անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը, որ դատարանի համոզմամբ սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափը կամ ժամկետը խիստ է տվյալ անձի համար, ինչպես նաև խմբի կողմից կատարված հանցանքի մասնակցի կողմից այդ խմբի կատարած հանցագործությունը բացահայտելուն աջակցելու դեպքում դատարանը կարող է նշանակել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի կամ հոդվածի մասի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափից կամ ժամկետից պակաս չափ կամ ժամկետ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով կամ հոդվածի մասով: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:

2. Համագործակցության վարույթ կիրառելու դեպքում ևս դատարանը կարող է նշանակել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի կամ հոդվածի մասի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափից կամ ժամկետից պակաս չափ կամ ժամկետ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով կամ հոդվածի մասով:

3. Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելն արգելք չէ լրացուցիչ պատիժ նշանակելու համար:

Հոդված 73. Պատիժ նշանակելը չավարտված հանցագործության համար

1. Չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելիս հաշվի են առնվում հանցավորի արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և այն հանգամանքները, որոնց հետևանքով հանցագործությունն ավարտին չի հասցվել:

2. Ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների նախապատրաստության համար ազատազրկում չի նշանակվում:

3. Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստության համար ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի կամ հոդվածի մասի սանկցիայով նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետի մեկ երկրորդը, իսկ նվազագույն ժամկետը չի կարող պակաս լինել Հատուկ մասի համապատասխան հոդվածի կամ հոդվածի մասի սանկցիայով նախատեսված ազատազրկման նվազագույն ժամկետի մեկ երկրորդից: Եթե նշված կանոնները կիրառելիս ազատազրկման ժամկետը պակաս է ստացվում 3 ամսից, ապա նշանակվում է կանոնները կիրառելու հետևանքով ստացված ժամկետով ազատազրկում:

4. Հանցագործության նախապատրաստության համար ցմահ ազատազրկում չի նշանակվում:

5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված սահմանափակումները չեն կիրառվում հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս:

Հոդված 74. Պատիժ նշանակելը հանցագործությունների համակցության դեպքում

1. Հանցագործությունների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական և լրացուցիչ) նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Մասնակի գումարման դեպքում վերջնական պատիժը պետք է ավելի լինի, քան համակցության մեջ մտնող հանցագործությունների համար նշանակված առավել խիստ պատիժը: Հանցագործությունների համակցությամբ վերջնական պատիժը որոշելիս մասնակի գումարվող պատիժը չի կարող պակաս լինել տվյալ պատժատեսակի համար սույն օրենսգրքով նախատեսված նվազագույն չափից կամ ժամկետից, սակայն վերջնական պատիժը չի կարող գերազանցել սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ մասերով նախատեսված առավելագույն չափը կամ ժամկետը:

2. Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է միայն ոչ մեծ ծանրության հանցանքներ, ապա ազատազրկման ձևով վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Գումարելիս ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 5 տարին:

3. Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է միայն միջին ծանրության կամ միջին և ոչ մեծ ծանրության հանցանքներ կամ անզգուշությամբ կատարված ծանր հանցանքներ, ապա ազատազրկման ձևով վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Գումարելիս ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 10 տարին:

4. Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է դիտավորությամբ կատարված ծանր հանցանք, ապա ազատազրկման ձևով վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Գումարելիս ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 15 տարին:

5. Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է առանձնապես ծանր հանցանք, ապա ազատազրկման ձևով վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Գումարելիս ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 20 տարին:

6. Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է առանձնապես ծանր այնպիսի հանցանք, որը կապված է դիտավորությամբ կյանքից զրկելու հետ, ապա ազատազրկման ձևով վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Գումարելիս ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 25 տարին:

7. Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է դիտավորությամբ կյանքից զրկելու հետ կապված երկու կամ ավելի առանձնապես ծանր հանցանքներ, ապա դատարանը, հաշվի առնելով հանցագործությունների շարժառիթը, նպատակը, եղանակը և հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, կարող է վերջնական պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը, եթե նույնիսկ կատարված հանցանքներից ոչ մեկի համար սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի սանկցիայով դա նախատեսված չէ:

8. Եթե հանցագործությունների համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար դատարանը նշանակում է ցմահ ազատազրկում, ապա վերջնական հիմնական պատիժ է նշանակվում ցմահ ազատազրկումը:

9. Հանցագործությունների համակցության դեպքում մյուս պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու դեպքում նշանակվող վերջնական պատիժը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Ընդհանուր մասով պատժի տվյալ տեսակի համար սահմանված առավելագույն ժամկետը կամ չափը:

10. Հանցագործությունների համակցության դեպքում նշանակված հիմնական պատժին կարող են միացվել համակցությունը կազմող հանցանքների համար նշանակված լրացուցիչ պատիժները: Լրացուցիչ պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու դեպքում վերջնական լրացուցիչ պատիժը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Ընդհանուր մասով պատժի տվյալ տեսակի համար սահմանված առավելագույն ժամկետը կամ չափը:

11. Պատիժը նշանակվում է սույն հոդվածի կանոններով, եթե դատավճիռ կայացնելուց հետո պարզվի, որ դատապարտյալը մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը: Այս դեպքում վերջնական պատժի ժամկետին հաշվակցվում է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը և պատժի կրման սկիզբ է համարվում առաջին դատավճռով նշանակված պատժի կրման սկիզբը:

Հոդված 75. Պատիժ նշանակելը դատավճիռների համակցության դեպքում

1. Եթե դատավճիռ կայացնելուց հետո, բայց մինչև պատիժը լրիվ կրելը դատապարտյալը նոր հանցանք է կատարել, ապա դատարանը նոր դատավճռով նշանակված պատժին լրիվ կամ մասնակիորեն գումարում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը:

2. Դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժը, բացառությամբ ազատազրկման ձևով վերջնական պատժի, չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Ընդհանուր մասով պատժի տվյալ տեսակների համար սահմանված առավելագույն չափը:

3. Դատավճիռների համակցությամբ ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 30 տարին, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կատարում է այնպիսի հանցագործություն, որի համար նախատեսված է նաև ցմահ ազատազրկում:

4. Դատավճիռների համակցությամբ ազատազրկման ձևով վերջնական պատիժը պետք է ավելի մեծ լինի ինչպես նոր հանցագործության համար նշանակված պատժից, այնպես էլ նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասից:

5. Դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելիս լրացուցիչ պատիժների միացումը կատարվում է սույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կանոններով:

6. Ցմահ ազատազրկում կրող դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու դեպքում նոր նշանակված պատիժը կլանվում է ցմահ ազատազրկմամբ:

(75-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 76. Պատիժ նշանակելը հանցագործությունների ռեցիդիվի դեպքում

1. Հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված հանցանքների քանակը, բնույթը և ծանրությունը, այն հանգամանքները, որոնց հետևանքով նախկինում նշանակված պատիժը բավարար չի եղել անձի վերասոցիալականացման համար, ինչպես նաև նոր հանցանքի բնույթը, ծանրությունը և հետևանքները:

2. Եթե դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձը կատարել է դիտավորյալ հանցանք, որի համար դատապարտվում է ազատազրկման, ապա նշանակվող պատժի նվազագույն ժամկետը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդից: Ցանկացած դեպքում նշանակվող պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատժի նվազագույն ժամկետից:

3. Եթե ծանր կամ առանձնապես ծանր դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձը կատարել է դիտավորյալ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք, ապա նշանակվող պատժի նվազագույն ժամկետը պետք է որոշվի սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կանոնով, իսկ առավելագույն պատժաչափ պետք է համարվի այն ժամկետը, որը գերազանցում է տվյալ հանցագործության համար օրենքով նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը` դրա մեկ երրորդի չափով, բայց ոչ ավելի, քան 25 տարին:

4. Եթե դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձը կատարել է մեկից ավելի հանցանքներ, ապա համակցության մեջ մտնող յուրաքանչյուր դիտավորյալ հանցանքի համար պատիժը որոշվում է սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված կանոններով: Այդ դեպքում հանցագործությունների համակցությամբ ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 30 տարին:

5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված կանոնները չեն կարող արգելք հանդիսանալ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար: Այս դեպքում օրենքով նախատեսված պատիժ է համարվում այն պատիժը, որը համապատասխանում է ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու սահմանված կարգի կիրառման արդյունքում ստացվող պատժին:

Հոդված 77. Պատիժ նշանակելը համաձայնեցման կամ համագործակցության վարույթի դեպքում

1. Համաձայնեցման վարույթ կիրառելու դեպքում պատիժը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն չափի կամ ժամկետի երկու երրորդը։ Եթե առավել խիստ պատժատեսակի երկու երրորդը պակաս է ստացվում սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա այն չի կարող պակաս լինել նվազագույն չափից կամ ժամկետից։

2. Չավարտված հանցագործություններով համաձայնեցման վարույթ կիրառելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոնը կիրառվում է չավարտված հանցագործության համար սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված պատժի նշանակման կանոնները կիրառելուց հետո: Եթե հաշվարկի արդյունքով պատժաչափը պակաս է ստացվում չավարտված հանցագործության համար պատժի նշանակման կանոնների կիրառմամբ սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա նշանակվում է այն չափը կամ ժամկետը, որն ստացվել է հաշվարկի արդյունքով։

3. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններով համագործակցության վարույթ կիրառելու դեպքում նշանակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսակը կամ սույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, կամ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում:

4. Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններով համագործակցության վարույթ կիրառելու դեպքում նշանակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսակի նվազագույն չափը կամ ժամկետը կամ սույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, կամ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում։

5. Սույն հոդվածով նախատեսված կանոններով պատժի նշանակման դեպքում սույն օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված կանոնները կիրառելի չեն։

6. Հանցագործությունների համակցության դեպքում պատիժ նշանակելիս սույն հոդվածով նախատեսված կանոնները կիրառելի են համակցության մեջ ընդգրկված յուրաքանչյուր հանցագործության համար առանձին:

7. Համաձայնեցման կամ համագործակցության վարույթ կիրառելն արգելք չէ լրացուցիչ պատիժ կամ անվտանգության միջոց նշանակելու համար:

Հոդված 78. Պատժի ժամկետները որոշելը դրանք գումարելիս

1. Հանցանքների համակցությամբ և դատավճիռների համակցությամբ պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելիս ազատազրկման 1 օրվան համապատասխանում է՝

1) կարճաժամկետ ազատազրկման 1 օրը,

2) կարգապահական գումարտակում պահելու 1 օրը,

3) ազատության սահմանափակման 2 օրը,

4) հանրային աշխատանքների 8 ժամը:

2. Պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկելու, տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ սահմանափակման ձևով պատիժները հանրային աշխատանքների, ազատության սահմանափակման, կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման կամ ցմահ ազատազրկման հետ գումարելիս ի կատար են ածվում առանձին:

Հոդված 79. Պատժի ժամկետները հաշվարկելը և պատիժը հաշվակցելը

1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու, զինվորական ծառայության մեջ սահմանափակման, ազատության սահմանափակման, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման ժամկետները հաշվարկվում են ամիսներով և տարիներով: Հանրային աշխատանքների ժամկետը հաշվարկվում է ժամերով: Կարճաժամկետ ազատազրկման ժամկետը հաշվարկվում է օրերով և ամիսներով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պատիժները փոխարինելիս կամ գումարելիս, ինչպես նաև պատիժը հաշվակցելիս ժամկետները կարող են հաշվարկվել օրերով:

3. Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, անկախ Հայաստանի Հանրապետության իրավազորությունից, փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը հաշվակցվում է կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման ձևով նշանակված պատժին` 1 օրը հաշվելով 1 օրվա դիմաց, ազատության սահմանափակման ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 2 օրվա դիմաց, իսկ հանրային աշխատանքների դեպքում՝ 1 օրը 8 ժամի դիմաց:

4. Անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, զինվորական ծառայության մեջ սահմանափակման ձևով հիմնական պատիժ նշանակելիս դատարանը, հաշվի առնելով մինչև դատավճիռ կայացնելը, անկախ Հայաստանի Հանրապետության իրավազորությունից, փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը, մեղմացնում է նշանակված պատիժը կամ ազատում է պատիժը կրելուց:

5. Հանցանքը կատարելուց հետո հոգեկան առողջության խնդիրներ ի հայտ գալու հիմքով անձի նկատմամբ նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառելու ժամկետը սույն օրենսգրքով սահմանված կարգով հաշվակցվում է պատժի ժամկետին:

 

ԲԱԺԻՆ 4

 

ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 80. Քրեական պատասխանատվությունից ազատելը հանցագործությունից կամովին հրաժարվելու հետևանքով

1. Եթե անձը կամովին հրաժարվում է հանցագործությունից, ապա ազատվում է այդ հանցագործության համար քրեական պատասխանատվությունից: Եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

2. Հանցագործությունից կամովին հրաժարվելն անձի կողմից հանցագործության նախապատրաստությունը կամ հանցափորձը կամովին, վերջնականապես դադարեցնելն է կամ արարքի վտանգավոր հետևանքները կանխելը, եթե նա գիտակցել է տվյալ իրադրությունում հանցագործությունն ավարտին հասցնելու հնարավորությունը:

3. Եթե հանցագործությունից կամովին հրաժարվելը դրսևորվում է արարքի հետևանքները կանխելու ձևով, ապա հանցանք կատարող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից միայն այն դեպքում, երբ միջոցներ է ձեռնարկել իր դիտավորության մեջ ընդգրկված վտանգավոր հետևանքները կանխելու համար և կանխել է դրանք: Եթե ձեռնարկված միջոցները չեն հանգեցրել վտանգավոր հետևանքները կանխելուն, ապա անձի կողմից դրանք կանխելու համար միջոցներ ձեռնարկելը համարվում է քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանք:

4. Հանցագործության կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը հանցագործությունից կամովին հրաժարվելու դեպքում ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա իրավասու մարմիններին հաղորդելով կամ ձեռնարկված այլ միջոցներով կանխել է կատարողի կողմից հանցագործությունն ավարտին հասցնելը: Եթե կազմակերպչի, դրդիչի կամ օժանդակողի գործողությունները չեն հանգեցնում կատարողի հանցագործությունը կանխելուն, ապա ձեռնարկված միջոցները հաշվի են առնվում որպես քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանք:

5. Գործիք կամ միջոց տրամադրելու կամ խոչընդոտը վերացնելու եղանակներով օժանդակության դեպքում անձն օժանդակության համար ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նա հետ է վերցրել տրամադրած գործիքը կամ միջոցը կամ վերականգնել է խոչընդոտները: Այդ դեպքում անձը քրեական պատասխանատվության է ենթարկվում հանցագործության մասին չհայտնելու համար, եթե նրա արարքում առկա են այդ հանցակազմի հատկանիշները:

6. Համակատարողը հանցագործությունից կամովին հրաժարվելու դեպքում ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա իրավասու մարմիններին հաղորդելով կամ այլ միջոցներով կանխում է կատարողի կողմից հանցագործությունը ավարտին հասցնելը: Եթե համակատարողի գործադրած միջոցները չեն հանգեցնում կատարողի հանցագործությունը կանխելուն, ապա ձեռնարկված միջոցները հաշվի են առնվում որպես քրեական պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:

Հոդված 81. Քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով

1. Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:

2. Նախկինում սույն հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից:

Հոդված 82. Քրեական պատասխանատվությունից ազատելը տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով

1. Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նրա ու տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարված հանցանքում առկա են ընտանիքում բռնության հատկանիշներ:

2. Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, որը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությանը հանցակցություն է, ապա նա հաշտության հիմքով ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե առկա է հաշտության վերաբերյալ տուժողի և տվյալ հանցակցի՝ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնությունը:

3. Եթե անչափահաս կամ սահմանափակ մեղսունակ անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա նա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և առկա է հաշտության վերաբերյալ տուժողի և հանցագործության համար մեղադրվող անձի շահերի պաշտպանության պարտականություն ունեցող անձի՝ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնությունը:

4. Եթե հանցագործությունից տուժողը 14 տարին չլրացած անձ է կամ հոգեկան առողջության խնդիրների կամ մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով լրիվ կամ մասնակիորեն զրկված է իր դեմ ուղղված հանցագործության բնույթն ու հետևանքները գիտակցելու կամ իր վարքագիծը ղեկավարելու հնարավորությունից, ապա նրա դեմ ուղղված հանցանք կատարած անձը չի կարող հաշտության հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից:

5. Նախկինում սույն հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից:

(82-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն) 

Հոդված 83. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով

1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) 5 տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում.

2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.

3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում.

4) 20 տարի՝ առանձնապես ծանր հանցանքի դեպքում:

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը:

3. Տևող հանցագործության դեպքում վաղեմության ժամկետը հաշվարկվում է արարքը դադարելուն հաջորդող օրվանից, իսկ շարունակվող հանցագործության դեպքում` վերջին արարքը կատարելուն հաջորդող օրվանից:

4. Չավարտված հանցագործության դեպքում վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցագործության նախապատրաստություն կամ հանցափորձ համարվող արարքը դադարելու պահից:

5. Հանցակցությամբ հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կատարողի կողմից հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները:

6. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է նոր հանցանք: Այդ դեպքում յուրաքանչյուր հանցագործության համար վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքն ավարտվելու պահից:

7. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: Ընդ որում, անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքն ավարտվելու օրվանից անցել է 15 տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքն ավարտվելու օրվանից՝ 25 տարի, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ:

8. Վաղեմության ժամկետ չի կիրառվում այն հանցանքների կապակցությամբ, որոնց համար սույն օրենսգրքով որպես պատիժ նախատեսված է նաև ցմահ ազատազրկումը:

9. Սույն օրենսգրքի 133-154-րդ հոդվածներով, 308-րդ հոդվածով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով կամ 450-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում` անկախ հանցանքի կատարման պահից:

10. Վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետների կիրառման արգելք է սահմանված:

11. Սույն օրենսգրքի 189-րդ, 198-202-րդ, 241-րդ կամ 242-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է հանցագործությունից տուժած անձի 18 տարին լրանալու պահից:

(83-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն) 

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 84. Պատիժը պայմանականորեն չկիրառելը

1. Եթե դատարանը հանցանք կատարած անձի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս հանգում է հետևության, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքով պատժից կարող է ազատվել նաև այն անձը, որի նկատմամբ սույն օրենսգրքի 72-րդ հոդվածով նշանակվել է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, կամ կիրառվել է համաձայնեցման կամ համագործակցության վարույթ:

3. Հանցագործությունների համակցության դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը որոշվում է համակցությամբ վերջնական պատիժը նշանակելուց հետո:

4. Պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները.

1) անձին մեղսագրվող հանցանքի բնույթն ու վտանգավորությունը,

2) պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները,

3) հանցանք կատարածի անձը,

4) պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պահանջի բացակայությունը կամ այն հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու հանգամանքը, եթե հանցագործությամբ վնաս է պատճառվել:

5. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը սահմանում է փորձաշրջան՝ 1-5 տարի ժամկետով, որի ընթացքում անձը գտնվում է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողության ներքո և պարտավոր է կատարել դատարանի որոշմամբ սահմանված պարտականությունները: Փորձաշրջանի ընթացքում դատարանի կողմից նշանակվող պարտականություններն են՝

1) կրթական և մշակութային ծրագրերին մասնակցելը, այդ թվում՝ նոր արհեստ կամ մասնագիտություն ձեռք բերելը,

2) առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելը,

3) բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելը,

4) ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելը,

5) հանրօգուտ աշխատանքներում ներգրավվելը,

6) սեռավարակից կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունից բուժման կուրս անցնելը,

7) տուժողի, նրա ընտանիքի անդամի, նրա խնամքի տակ գտնվող անձի կամ դատարանի կողմից նշված այլ անձի հետ որևէ շփում ունենալու արգելքը,

8) որոշակի վայրեր այցելելու արգելքը,

9) հոգեբանական-վերականգնողական կուրս անցնելը:

6. Դատարանը դատապարտյալի վրա դնում է սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականություններից մեկը կամ մի քանիսը կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ՝ այլ պարտականություններ, որոնք կարող են նպաստել նրա վերասոցիալականացմանը:

7. Զինծառայողի վրա կարող են դրվել այնպիսի պարտականություններ, որոնք չեն խոչընդոտում զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումում իր ծառայողական պարտականությունների կատարումը:

8. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը կարող է նշանակել նաև լրացուցիչ պատիժ, ինչպես նաև անվտանգության միջոց։

9. Եթե դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում խուսափում է դատարանի սահմանած պարտականությունները կատարելուց, վերահսկողությունից կամ դատարանի նշանակած անվտանգության միջոցը կամ լրացուցիչ պատիժը կատարելուց, ապա համակողմանի գնահատման ենթարկելով խուսափելու պատճառները՝ դատարանը վերացնում է անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կամ դատապարտյալի միջնորդությամբ մինչև 1 տարի ժամկետով երկարաձգում է անձի նկատմամբ նշանակված փորձաշրջանի ժամկետը, այդ թվում` առավելագույն` 5 տարի ժամկետով նշանակված փորձաշրջանի ժամկետը:

10. Եթե փորձաշրջանի ժամկետը երկարաձգելուց հետո անձը շարունակում է խուսափել դատարանի սահմանած պարտականությունները կատարելուց, վերահսկողությունից կամ դատարանի նշանակած անվտանգության միջոցը կամ լրացուցիչ պատիժը կատարելուց, ապա դատարանը դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ վերացնում է անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

11. Եթե հանցագործությունների համակցությամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ, որը պայմանականորեն չի կիրառվել, և ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ, ապա դրա կատարումից խուսափելու դեպքում դատարանը դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշումը վերացնում է:

12. Եթե փորձաշրջանի ընթացքում անձը կատարում է նոր դիտավորյալ հանցանք, ապա նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացվում է: Այդ դեպքում դատարանն անձի նկատմամբ պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով:

13. Եթե փորձաշրջանի ընթացքում անձը կատարում է անզգույշ հանցանք, ապա պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը լուծում է դատարանը: Եթե դատարանը գործի հանգամանքների համակողմանի գնահատման արդյունքով որոշում է չվերացնել պատիժը պայմանականորեն չկիրառելը և նոր կատարված հանցանքի համար նշանակում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ, ապա այդ պատիժը պայմանականորեն չի կիրառվում, և փորձաշրջանի ժամկետը երկարաձգվում է մինչև 5 տարի ժամկետով: Եթե փորձաշրջանի ընթացքում անձը կատարում է մեկից ավելի անզգույշ հանցանք, ապա պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշումը վերացվում է: Եթե դատարանը վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշումը, ապա պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով:

14. Եթե փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ մինչև դատապարտվելն անձը կատարել է մեկ այլ հանցանք, որի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել կամ օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվությունից կամ պատժից չի ազատվել, ապա դատարանը պատիժ է նշանակում հանցագործությունների համակցության համար պատիժ նշանակելու՝ սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված կարգով: Հանցագործությունների համակցությամբ վերջնական պատիժ նշանակելիս դատարանը, հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանգամանքները, կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ: Եթե դատարանը նպատակահարմար չի համարում պատիժը պայմանականորեն չկիրառելը, ապա անցած փորձաշրջանի 2 օրը հաշվվում է կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման 1 օրվա դիմաց:

15. Եթե անձը կատարել է նոր հանցանք մինչև պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշումն ուժի մեջ մտնելը, ապա դատարանը վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշումը և պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածի կանոններով:

16. Եթե փորձաշրջանի ընթացքում անձը կատարել է նոր հանցանք, որը բացահայտվում է փորձաշրջանն անցնելուց հետո, ապա անձը դրա համար պատիժը կրում է առանձին:

Հոդված 85. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը

1. Կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալը դատարանի կողմից պայմանական վաղաժամկետ կարող է ազատվել պատժից, եթե դատապարտյալը կրել է պատժի` սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված համապատասխան նվազագույն ժամկետը, և դատարանը դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատող հանգամանքների վերաբերյալ իրավասու մարմինների ներկայացրած զեկույցների ուսումնասիրման հիման վրա համոզվում է, որ դատապարտյալի վերասոցիալականացումը հնարավոր է առանց պատժի մնացած մասը կրելու, քանի որ՝

1) պատժի կրման ընթացքում նա դրսևորել է պատշաճ վարքագիծ և

2) նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:

2. Դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

1) պատժի կրման ընթացքում խրախուսանքի կամ տույժի առկայությունը,

2) պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն,

3) պատժի կրման ընթացքում աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, և չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով,

4) դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ։

3. Դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

1) դատապարտյալի տարիքը պատիժը կրելու, ինչպես նաև հանցանքը կատարելու պահին,

2) հանցանքի բնույթն ու վտանգավորությունը,

3) ռեցիդիվի առկայությունը,

4) կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը,

5) հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը, կամ վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնած լինելը,

6) քրեական ենթամշակույթի նկատմամբ ունեցած վերաբերմունքը,

7) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները,

8) մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին,

9) ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը,

10) սոցիալական միջավայրը,

11) առողջական վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և բուժման արդյունքը,

12) հանցանքի կատարմանը նպաստած հանգամանքների փոփոխությունները,

13) դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ:

4. Դատապարտյալը կարող է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե կրել է՝

1) 5 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը,

2) 15 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երկրորդը,

3) 30 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի ոչ պակաս, քան երկու երրորդը,

4) նոր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան երեք քառորդը՝ նախկինում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու և այն վերացվելու դեպքում.

5) ազատազրկման ձևով նշանակված պատժի ոչ պակաս, քան 20 տարին` ցմահ ազատազրկման դատապարտված լինելու դեպքում։

5. Կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման ձևով պատժի փաստացի կրած ժամկետը չի կարող 3 ամսից պակաս լինել:

6. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում պատժի չկրած մասը համարվում է փորձաշրջան, որի ընթացքում անձը գտնվում է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողության ներքո: Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելիս սահմանվում է փորձաշրջան՝ 10 տարի ժամկետով:

7. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելիս դատարանն անձի վրա դնում է սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականություններից մեկը կամ մի քանիսը: Եթե դատապարտյալը դեռևս չի հատուցել կամ այլ կերպ հարթել տուժողին պատճառված իրական վնասը, ապա դատարանը դատապարտյալի վրա նման պարտականություն է դնում:

8. Եթե պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձը խուսափում է դատարանի սահմանած պարտականությունները կատարելուց կամ վերահսկողությունից, ապա դատարանը դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ վերացնում է անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը:

9. Եթե դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում կատարում է նոր հանցանք կամ պարզվում է, որ նա հանցանք է կատարել պատիժը կրելու ընթացքում, ապա դատարանը վերացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը և պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով:

10. Եթե փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ անձը մինչև դատապարտվելը կատարել է այլ հանցանք, որի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել կամ օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվությունից կամ պատժից չի ազատվել, ապա դատարանը վերացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումը և պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով: Այս դեպքում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ժամկետի հաշվարկն սկսվում է նորից՝ դատապարտյալի կողմից պատժի կրումը վերսկսելու պահից:

11. Դատապարտյալի կողմից պատժի կրման ընթացքում նոր հանցանք կատարելու դեպքում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու՝ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետի ընթացքն ընդհատվում է: Այս դեպքում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ժամկետի հաշվարկն սկսվում է նորից՝ դատապարտյալի կողմից հիմնական պատժի կրումն սկսելու պահից:

12. Եթե ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող անձն այնպիսի նոր հանցանք է կատարել, որի համար նշանակվում է ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ, ապա սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև ազատազրկման ձևով նոր նշանակված պատժի ժամկետը լրանալը, իսկ ցմահ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու դեպքում` մինչև 20 տարին լրանալը:

13. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում անձը չի ազատվում իր նկատմամբ նշանակված լրացուցիչ պատժից:

14. Այլ պատժատեսակն ազատազրկմամբ փոխարինելիս դատապարտյալը չի կարող պայմանական վաղաժամկետ ազատվել պատժի կրումից:

 

Հոդված 86. Հղի կնոջ կամ խնամքին մինչև 6 տարեկան երեխա ունեցող անձի պատժի կատարումը հետաձգելը
(վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն) 

 

1. Մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման կամ ազատազրկումից ավելի մեղմ պատժի դատապարտված հղի կնոջ կամ խնամքին մինչև 6 տարեկան երեխա ունեցող անձի նկատմամբ նշանակված պատժի կատարումը կարող է հետաձգվել մինչև երեխայի 6 տարեկան դառնալը, եթե դատարանը համարում է, որ պատժի նպատակներին հասնելու համար պատիժն անմիջապես կատարելն անհրաժեշտ չէ:

2. Պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները.

1) անձին մեղսագրվող հանցանքի բնույթն ու վտանգավորությունը,

2) պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները,

3) հանցանք կատարածի անձը,

4) պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պահանջի բացակայությունը կամ այն հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու հանգամանքը, եթե հանցագործությամբ վնաս է պատճառվել:

3. Պատժի կատարումը հետաձգելու մասին որոշում կայացնելու դեպքում պատժի հետաձգված ժամկետը համարվում է փորձաշրջան, որի ընթացքում անձը գտնվում է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողության ներքո և պարտավոր է կատարել դատարանի որոշմամբ սահմանված, սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականությունները:

4. Պատժի կատարումը հետաձգելու մասին որոշում կայացնելիս դատարանն անձի վրա դնում է սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականություններից մեկը կամ մի քանիսը: Դատարանը կարող է այնպիսի պարտականություններ դնել հղի կնոջ կամ խնամքին մինչև 6 տարեկան երեխա ունեցող անձի վրա, որոնք իրագործելի են նրա կողմից:

5. Այն դեպքում, երբ հղի կինը կամ խնամքին մինչև 6 տարեկան երեխա ունեցող անձը խուսափում է դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կատարելուց կամ փորձաշրջանի ընթացքում կատարում է նոր հանցանք, ապա դատարանը դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ վերացնում է պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ որոշումը: Փորձաշրջանի ընթացքում նոր հանցանք կատարելու դեպքում դատարանն անձի նկատմամբ պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով:

6. Եթե փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ մինչև դատապարտվելն անձը կատարել է մեկ այլ հանցանք, որի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել կամ օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվությունից կամ պատժից չի ազատվել, ապա դատարանը պատիժ է նշանակում հանցագործությունների համակցության համար պատիժ նշանակելու՝ սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված կարգով: Եթե հանցագործությունների համակցությամբ վերջնական պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը, ապա դատարանը, ղեկավարվելով սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պայմաններով, կարող է որոշում կայացնել պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ:

7. Եթե հղի կինն ընդհատում է հղիությունն առանց դրա ընդհատման համար օրենքով սահմանված բժշկական ցուցումների կամ հրաժարվում է երեխայից կամ նրան հանձնում է մանկատուն կամ խուսափում է նրան խնամելուց և դաստիարակելուց, ապա դատարանը դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ վերացնում է պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ որոշումը:

8. Երեխայի մահվան դեպքում դատարանը չի վերացնում պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ որոշումը, եթե փորձաշրջանի ընթացքում անձը բարեխղճորեն կատարել է դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները:

9. Եթե պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ որոշումը սույն հոդվածով նախատեսված որևէ հիմքով չի վերացվում, ապա փորձաշրջանն ավարտվելուց հետո անձն ազատվում է պատժի կրումից:

(86-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն) 

Հոդված 87. Պատժից ազատելը կամ պատիժը հետաձգելը հիվանդության հետևանքով

1. Եթե հանցանքը կատարելուց հետո, բայց մինչև դատավճիռ կայացնելը անձի մոտ ի հայտ է եկել հոգեկան առողջության այնպիսի խնդիր, որն անհնարին է դարձնում պատիժ նշանակելը, ապա դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության հիման վրա պատժի նշանակումը հետաձգվում է: Այդ անձի նկատմամբ նշանակվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, իսկ առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, երբ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ անձը կարող է կրել պատիժ, դատարանը վերացնում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը և նշանակում է պատիժ:

2. Եթե դատավճիռ կայացնելուց հետո անձի մոտ ի հայտ է եկել հոգեկան առողջության այնպիսի խնդիր, որն անհնարին է դարձնում պատիժը կատարելը, ապա դատարանը դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության հիման վրա նրան ազատում է պատիժը կրելուց: Այդ անձի նկատմամբ նշանակվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, իսկ առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, երբ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ անձը կարող է կրել պատիժ, դատարանը վերացնում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը և որոշում է կայացնում անձին ուղարկել պատիժը կրելու:

3. Եթե հանցանքը կատարելուց հետո, բայց մինչև դատավճիռ կայացնելը անձի մոտ ի հայտ է եկել այնպիսի այլ հիվանդություն, որն անհնարին է դարձնում պատիժ նշանակելը, ապա դատաբժշկական փորձաքննության հիման վրա պատժի նշանակումը հետաձգվում է: Անձի առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, որը, բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն, հնարավոր է դարձնում պատժի կատարումը, դատարանը պատիժ է նշանակում:

4. Եթե դատավճիռ կայացնելուց հետո անձի մոտ ի հայտ է եկել այնպիսի այլ հիվանդություն, որն անհնարին է դարձնում պատիժ կրելը, ապա դատարանը դատաբժշկական փորձաքննության հիման վրա նրան ազատում է պատիժը կրելուց: Անձի առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, որը, բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն, հնարավոր է դարձնում պատժի կատարումը, դատարանը որոշում է կայացնում անձին ուղարկել պատիժը կրելու:

5. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում անձի առողջական վիճակի փոփոխության հարցը բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովը քննության է առնում 6 ամիսը մեկ պարբերականությամբ:

6. Սույն հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված անձի առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, որը հնարավոր է դարձնում պատժի կատարումը, անձը ենթակա է պատժի, եթե չեն անցել սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները: Սույն հոդվածի 2-րդ կամ 4-րդ մասով նախատեսված անձի ապաքինվելու դեպքում նա ենթակա է պատժի, եթե չեն անցել սույն օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները:

7. Եթե սույն հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված անձը մինչև սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետներն անցնելը կատարում է նոր հանցանք, ապա դատարանը պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե սույն հոդվածի 2-րդ կամ 4-րդ մասով նախատեսված անձը մինչև սույն օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետներն անցնելը կատարում է նոր հանցանք, ապա դատարանը պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով:

8. Կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողը պատիժը կրելուց ազատվում է այնպիսի հիվանդության դեպքում, որի հետևանքով նա համարվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի:

(87-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն) 

Հոդված 88. Պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելը կամ պատժից ազատելը

1. Եթե դատավճիռը կայացնելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց հետևանքով նշանակված պատժատեսակի կատարումն օբյեկտիվորեն անհնարին է դարձել, ապա դատարանը նշանակված հիմնական կամ լրացուցիչ պատիժը կամ դրա չկրած մասը փոխարինում է ավելի մեղմ պատժով, իսկ պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու անհնարինության դեպքում դատապարտյալին ազատում է պատիժը կրելուց:

Հոդված 89. Պատժից ազատելն արտակարգ հանգամանքների հետևանքով

1. Հանցանք կատարած անձը, որը դատապարտվել է առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման կամ սույն օրենսգրքով նախատեսված ավելի մեղմ պատժի, կարող է ազատվել պատժից, եթե ընտանիքի միակ աշխատունակ անդամի հիվանդության կամ մահվան կամ արտակարգ այլ հանգամանքների պատճառով պատժի կրումը դատապարտյալի կամ նրա ընտանիքի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների:

2. Արտակարգ հանգամանքների հետևանքով ազատությունից զրկելու հետ կապված պատժից ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում նշանակված կամ պատժի չկրած ժամկետը համարվում է փորձաշրջան, որի ընթացքում անձը գտնվում է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողության ներքո: Փորձաշրջանի ընթացքում դատարանը դատապարտյալի վրա դնում է սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականություններից մեկը կամ մի քանիսը:

3. Այն դեպքում, երբ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատված անձը խուսափում է դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կատարելուց, վերահսկողությունից կամ փորձաշրջանի ընթացքում կատարում է նոր հանցանք, ապա դատարանը վերացնում է արտակարգ հանգամանքների հետևանքով անձին պատժից ազատելու վերաբերյալ որոշումը:

4. Արտակարգ հանգամանքների հետևանքով անձին պատժից ազատելու վերաբերյալ որոշումը փորձաշրջանի ընթացքում կատարված հանցանքի հիմքով վերացնելու դեպքում դատարանն անձի նկատմամբ պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Եթե փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ մինչև դատապարտվելն անձը կատարել է մեկ այլ հանցանք, որի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել կամ օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվությունից կամ պատժից չի ազատվել, ապա դատարանը պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով և լուծում է արտակարգ հանգամանքների հետևանքով անձին պատժից ազատելու վերաբերյալ որոշումը վերացնելու հարցը:

Հոդված 90. Պատժից ազատելը մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով

1. Հանցագործության համար դատապարտված անձը դատարանի որոշմամբ ազատվում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց, եթե օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեղադրական դատավճիռն ի կատար չի ածվել դատավճռով նշանակված պատժի ժամկետին հավասար ժամանակահատվածում:

2. Ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձը դատարանի որոշմամբ ազատվում է պատիժը կրելուց, եթե օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեղադրական դատավճիռն ի կատար չի ածվել 1 տարվա ընթացքում:

3. Մեղադրական դատավճռով նշանակված պատժի կատարումը հետաձգելու դեպքում մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ դատարանի որոշումը վերացնելուց հետո:

4. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նշված ժամկետներն անցնելն անձը նոր հանցանք է կատարում: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքը կատարելու հաջորդ օրվանից:

5. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե դատապարտյալը խուսափում է հիմնական պատիժը կրելուց: Այս դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը վերսկսվում է նրան ձերբակալելու, մեղայականով ներկայանալու կամ խուսափելը դադարեցնելու պահից: Կասեցման դեպքում սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված ժամկետը երկարաձգվում է դրա մեկ երկրորդի չափով:

6. Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում:

7. Սույն օրենսգրքի 133-154-րդ հոդվածներով, 308-րդ հոդվածով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով կամ 450-րդ հոդվածով նախատեսված հանցանքները կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում` անկախ մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից: Վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետների կիրառման արգելք է սահմանված:

(90-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն) 

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ, ՆԵՐՈՒՄԸ, ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 91. Համաներումը

1. Ենթադրյալ հանցանք կատարած անձը համաներման մասին օրենքով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժով, կամ կարող է վերացվել դատվածությունը:

2. Համաներում չի կարող կիրառվել սույն օրենսգրքի 133-154-րդ հոդվածներով, 308-րդ հոդվածով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով կամ 450-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ:

Հոդված 92. Ներումը

1. Հանցագործության համար դատապարտված անձը ներման միջոցով կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժով:

2. Ներում չի կարող կիրառվել սույն օրենսգրքի 133-154-րդ հոդվածներով, 308-րդ հոդվածով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով կամ 450-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ:

Հոդված 93. Դատվածությունը

1. Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածության մարման կամ վերացման պահը: Դատվածության վերացման համար հիմք են համաներման մասին օրենքը, ինչպես նաև արարքի ապաքրեականացումը:

2. Դատվածությունը, սույն օրենսգրքին համապատասխան, հաշվի է առնվում հանցագործության ռեցիդիվի դեպքում, պատիժ նշանակելիս, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս:

3. Դատվածություն չունեցող է համարվում՝

1) այն անձը, որը սույն օրենսգրքով սահմանված կարգով ազատվել է քրեական պատասխանատվությունից կամ դատապարտվել է առանց պատիժ նշանակելու կամ ազատվել է պատիժը կրելուց սույն օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված կարգով,

2) այն անձը, որի դատվածությունը մարվել է,

3) այն անձը, որի նկատմամբ համաներման մասին օրենքով վերացվել է դատվածությունը, կամ

4) այն անձը, որը պատիժ է կրել կամ կրում է այնպիսի արարքի համար, որն ապաքրեականացվել է:

4. Դատվածության մարման ժամկետն սկսվում է հաշվարկվել հիմնական պատիժը կրելուց հետո: Հիմնական պատժի հետ միասին լրացուցիչ պատիժ նշանակելու դեպքում դատվածության մարման ժամկետն սկսվում է հաշվարկվել հիմնական և լրացուցիչ պատիժը կրելուց հետո:

5. Դատվածությունը մարվում է՝

1) սույն օրենսգրքի 84-րդ, 85-րդ, 88-րդ, 89-րդ հոդվածներով սահմանված պատժից ազատվելու, ինչպես նաև 86-րդ հոդվածով սահմանված կարգով պատժի կատարումը հետաձգելու դեպքերում՝ փորձաշրջանն ավարտվելուց հետո,

2) ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձի նկատմամբ՝ պատիժը կատարելուց հետո,

3) առավելագույնը 2 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ՝ պատժի կրումը ավարտվելուց 1 տարի հետո,

4) առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ՝ պատժի կրումը ավարտվելուց 3 տարի հետո,

5) առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ՝ պատժի կրումը ավարտվելուց 5 տարի հետո,

6) առավելագույնը 20 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ՝ պատժի կրումը ավարտվելուց 8 տարի հետո,

7) առավելագույնը 30 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ՝ պատժի կրումը ավարտվելուց 10 տարի հետո,

8) ցմահ ազատազրկման դատապարտվելու դեպքում` սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված փորձաշրջանի ժամկետն անցնելուց հետո:

6. Եթե սույն օրենսգրքի 87-րդ հոդվածով նախատեսված հիմքով անձն ազատվում է պատիժը կրելուց, ապա դատվածության մարման հարցը լուծվում է սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոններով: Այդ դեպքում դատվածության մարման ժամկետի հաշվարկն սկսվում է նշանակված պատժի ժամկետը լրանալու պահից:

7. Եթե պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժով, ապա դատվածությունը մարելու ժամկետը հաշվարկվում է ավելի մեղմ պատիժը կրելուց հետո՝ այդ պատժատեսակի համար սահմանված դատվածության մարման կարգով:

8. Սույն հոդվածով նախատեսված հիմքերով դատվածության մարումը կամ վերացումը հանգեցնում է դատվածության հետ կապված քրեաիրավական հետևանքների վերացման:

(93-րդ հոդվածը խմբ., փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն) 

 

ԲԱԺԻՆ 5

 

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՇԱՆԱԿՎՈՂ ՊԱՏԺԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 94. Անչափահասների քրեական պատասխանատվությունը և նրանց նկատմամբ նշանակվող պատժի նպատակները

1. Սույն օրենսգրքի իմաստով՝ հանցանք կատարած անչափահաս է համարվում հանցագործության պահին 14 տարին լրացած, սակայն 18 տարին չլրացած անձը:

2. Հանցանք կատարած անչափահասը քրեական պատասխանատվության է ենթարկվում սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան` հաշվի առնելով սույն բաժնով նախատեսված կանոնները:

3. Հանցանք կատարած անչափահասի նկատմամբ կարող են նշանակվել դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց, անվտանգության միջոց կամ պատիժ, իսկ դատարանի կողմից պատժից ազատվելու դեպքում նա կարող է տեղավորվել անչափահասների վերականգնողական հաստատությունում:

4. Պատժի ընդհանուր նպատակներից բացի, հանցանք կատարած անչափահասի նկատմամբ նշանակվող պատիժը նպատակ է հետապնդում ապահովելու նրա ֆիզիկական, հոգեկան, հոգևոր, բարոյական և սոցիալական բնականոն զարգացումը, դաստիարակելու նրան և պաշտպանելու այլ անձի բացասական ազդեցությունից:

Հոդված 95. Անչափահասների նկատմամբ նշանակվող պատժի տեսակները

1. Անչափահասների նկատմամբ նշանակվող պատժի տեսակներն են՝

1) տուգանքը,

2) հանրային աշխատանքները,

3) որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը,

4) ազատության սահմանափակումը,

5) կարճաժամկետ ազատազրկումը,

6) ազատազրկումը:

2. Մինչև 16 տարին լրանալը հանցանք կատարած անչափահասի նկատմամբ նշանակվող պատժի նվազագույն և առավելագույն ժամկետը կամ չափը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված պատժի նվազագույն և առավելագույն ժամկետի կամ չափի մեկ երրորդը: 16-ից մինչև 18 տարին լրանալը հանցանք կատարած անչափահասի նկատմամբ նշանակվող պատժի նվազագույն և առավելագույն ժամկետը կամ չափը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված պատժի նվազագույն և առավելագույն ժամկետի կամ չափի մեկ երկրորդը: Եթե նշված կանոնները կիրառելիս պատժի ժամկետը կամ չափը պակաս է ստացվում տվյալ պատժատեսակի համար նախատեսված նվազագույն ժամկետից կամ չափից, ապա նշանակվում է ստացված ժամկետով կամ չափով պատիժ:

Հոդված 96. Անչափահասների նկատմամբ նշանակվող տուգանքը

1. Տուգանքը կիրառվում է անչափահասի ինքնուրույն եկամտի կամ այնպիսի գույքի առկայության դեպքում, որի վրա կարող է բռնագանձում տարածվել:

Հոդված 97. Անչափահասների նկատմամբ նշանակվող հանրային աշխատանքները

1. Հանրային աշխատանքների տևողությունը դատավճիռ կայացնելու պահին 15 տարին լրացած անչափահասների համար չի կարող գերազանցել օրական 2 ժամը, իսկ 16-18 տարին չլրացած անչափահասների համար` օրական 3 ժամը:

2. Անչափահասները չեն կարող ներգրավվել իրենց ֆիզիկական կամ հոգևոր զարգացման կամ առողջության համար վտանգ ներկայացնող աշխատանքներում:

3. Հանրային աշխատանքներից խուսափելու դեպքում այն փոխարինվում է ազատազրկմամբ` սույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով, եթե հանրային աշխատանքներից խուսափելու հետևանքների մասին նախազգուշացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, նա չի սկսի կամ վերսկսի հանրային աշխատանքների իրականացումը:

4. Հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելիս, եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի սանկցիայով ազատազրկում նախատեսված չէ, ապա ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել դատավճիռ կայացնելու պահին 15 տարին լրացած անչափահասների համար` 4 ամիսը, իսկ 16-18 տարին չլրացած անչափահասների համար` 6 ամիսը։

(97-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն) 

Հոդված 98. Անչափահասների նկատմամբ նշանակվող կարճաժամկետ ազատազրկումը

1. Կարճաժամկետ ազատազրկումն անչափահասի նկատմամբ նշանակվում է միայն այն դեպքում, երբ ավելի մեղմ պատժատեսակը չի կարող նպաստել պատժի նպատակների իրականացմանը:

2. Ոչ մեծ ծանրության հանցագործության համար, ինչպես նաև առաջին անգամ հանցանք կատարելու դեպքում, որը միջին ծանրության հանցանք է, անչափահասի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկում չի նշանակվում:

Հոդված 99. Անչափահասների նկատմամբ նշանակվող ազատազրկումը

1. Անչափահասի նկատմամբ ազատազրկումը պատժի բացառիկ միջոց է, որը նշանակվում է միայն այն դեպքում, երբ ոչ մի այլ միջոց չի կարող ապահովել պատժի նպատակների իրականացումը:

2. Ոչ մեծ ծանրության հանցագործության համար, ինչպես նաև առաջին անգամ հանցանք կատարելու դեպքում, որը միջին ծանրության հանցանք է և զուգորդված չէ բռնությամբ, անչափահասի նկատմամբ ազատազրկում չի նշանակվում: Եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար, բացի ազատազրկումից, այլ պատիժ նախատեսված չէ, ապա դատարանը նշանակում է պատժի համակարգում առկա ազատությունից զրկելու հետ չկապված ավելի մեղմ պատժատեսակ, որը կիրառելի է անչափահասի նկատմամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ 21 ՏԱՐԻՆ ՉԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԻԺ ՆՇԱՆԱԿԵԼԸ

Հոդված 100. Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները

1. Անչափահասի կամ 21 տարին չլրացած անձի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են առնվում ինչպես սույն օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված սկզբունքները, այնպես էլ նրանց կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկան զարգացման աստիճանը, առողջության վիճակը, անձի այլ առանձնահատկություններն ու նրանց վրա այլ անձանց ազդեցությունը:

2. Սույն օրենսգրքի 5-րդ բաժնով նախատեսված դրույթները բացառում են պատիժ նշանակելիս անչափահասությունը կամ 21 տարին լրացած չլինելը որպես քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանք գնահատելը:

Հոդված 101. Պատիժ նշանակելը չավարտված հանցագործության համար

1. Ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների նախապատրաստության համար ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի կամ հոդվածի մասի սանկցիայով նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետի մեկ քառորդը, իսկ նվազագույն ժամկետը չի կարող պակաս լինել Հատուկ մասի համապատասխան հոդվածի կամ հոդվածի մասի սանկցիայով նախատեսված ազատազրկման նվազագույն ժամկետի մեկ քառորդից: Եթե նշված կանոնները կիրառելիս ազատազրկման ժամկետը պակաս է ստացվում 3 ամսից, ապա նշանակվում է 3 ամսից պակաս ժամկետով ազատազրկում:

Հոդված 102. Պատիժ նշանակելը հանցագործությունների համակցության դեպքում

1. Մինչև 16 տարին լրանալը միայն միջին ծանրության կամ ոչ մեծ և միջին ծանրության հանցանքներ կատարած անձանց նկատմամբ ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել 3, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարած անձանց նկատմամբ` 7 տարին:

2. 16-ից մինչև 18 տարին լրանալը միայն միջին ծանրության կամ ոչ մեծ և միջին ծանրության հանցանքներ կատարած անձանց նկատմամբ ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել 5, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարած անձանց նկատմամբ` 10 տարին:

3. Եթե մինչև 18 տարին լրանալը կատարված հանցագործությունների համակցությունն ընդգրկում է առանձնապես ծանր այնպիսի հանցանք, որը կապված է դիտավորությամբ կյանքից զրկելու հետ, ապա անչափահասի նկատմամբ ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 12 տարին:

4. 18-ից մինչև 21 տարին լրանալը միայն ոչ մեծ ծանրության հանցանքներ կատարած անձանց նկատմամբ ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել 5, միայն միջին ծանրության կամ ոչ մեծ և միջին ծանրության հանցանքներ կատարած անձանց նկատմամբ՝ 8, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարած անձանց նկատմամբ` 20 տարին: Եթե հանցագործությունների համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար դատարանը նշանակում է ցմահ ազատազրկում, ապա վերջնական հիմնական պատիժ է նշանակվում ցմահ ազատազրկումը:

5. Եթե հանցագործությունների համակցության մեջ մտնող հանցանքներից մեկը կամ մի քանիսը կատարվել են սույն հոդվածով նախատեսված ավելի ցածր, իսկ մյուսը կամ մյուսները ավելի բարձր տարիքում, ապա հանցագործությունների համակցությամբ վերջնական պատիժը որոշելիս կիրառվում է ավելի բարձր տարիքի համար սահմանված կանոնը:

6. Եթե հանցագործությունների համակցության մեջ մտնող հանցանքներից մեկը կամ մի քանիսը կատարվել են մինչև 21 տարին լրանալը, իսկ մյուսը կամ մյուսները ավելի բարձր տարիքում, ապա հանցագործությունների համակցությամբ վերջնական պատիժը որոշելիս կիրառվում է ավելի բարձր տարիքի համար սահմանված կանոնը:

Հոդված 103. Պատիժ նշանակելը դատավճիռների համակցության դեպքում

1. Դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժը, բացառությամբ ազատազրկման ձևով վերջնական պատժի, չի կարող գերազանցել սույն օրենսգրքով` պատժի տվյալ տեսակի համար սահմանված առավելագույն չափը:

2. Դատավճիռների համակցությամբ ազատազրկման ձևով վերջնական պատիժը վերջին հանցանքը կատարելու պահին 16 տարին չլրացած անձանց նկատմամբ չի կարող գերազանցել 10, 18 տարին չլրացած անձանց նկատմամբ` 12, իսկ 21 տարին չլրացած անձանց նկատմամբ` 25 տարի ժամկետը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կատարում է այնպիսի հանցանք, որի համար նախատեսված է նաև ցմահ ազատազրկում:

(103-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն) 

 

Գ Լ ՈՒ Խ  17

 

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԵՎ 21 ՏԱՐԻՆ ՉԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 104. Քրեական պատասխանատվությունից ազատելը՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով

1. Եթե անչափահասը կամ 21 տարին չլրացած անձն առաջին անգամ է մեղադրվում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դատարանը հիմնավորում է, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելով:

2. Անչափահասի կամ 21 տարին չլրացած անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել դաստիարակչական բնույթի հարկադրանքի հետևյալ միջոցները.

1) տեղական ինքնակառավարման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողությանը հանձնելը` առավելագույնը 1 տարի ժամկետով,

2) պատճառած վնասը հարթելու պարտականություն դնելը՝ առավելագույնը 6 ամիս ժամկետում,

3) ժամանցի ազատությունը սահմանափակելը և վարքագծի նկատմամբ հատուկ պահանջներ սահմանելը` առավելագույնը 1 տարի ժամկետով,

4) ուսման անցնելը, ուսումը շարունակելը, 18-ից մինչև 21 տարեկանում հանցանք կատարած անձի՝ տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ աշխատանքի անցնելը,

5) հատուկ կրթական, մարզական, մշակութային կամ հանրային ծրագրին կամ միջոցառմանը կամ վերականգնողական հաստատությունում վերականգնողական ծրագրին մասնակցելը:

3. 21 տարին չլրացած անձի նկատմամբ կարող է միաժամանակ նշանակվել դաստիարակչական բնույթի հարկադրանքի մի քանի միջոց:

4. Դաստիարակչական բնույթի հարկադրանքի նշանակված միջոցից խուսափելու կամ դրա պայմանները խախտելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ դատարանը կարող է վերացնել նշանակված միջոցը և անչափահասին կամ 21 տարին չլրացած անձին ենթարկել սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետով նախատեսված անվտանգության միջոցի:

5. Նոր հանցանք կատարելիս անչափահասը կամ 21 տարին չլրացած անձը քրեական պատասխանատվության ենթակա չէ նախկին հանցագործության համար, եթե վերջինիս կապակցությամբ նրա նկատմամբ կիրառվել է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց:

6. Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառմամբ քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նոր հանցագործության համար ազատվել քրեական պատասխանատվությունից` դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելով:

7. Սույն գլխի իմաստով՝ տեղական ինքնակառավարման մարմին է համարվում համայնքի ղեկավարը:

Հոդված 105. Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների բովանդակությունը

1. Տեղական ինքնակառավարման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողությանը հանձնելը նշված մարմինների պահանջները կատարելու պարտականություն դնելն է:

2. Պատճառած վնասը հարթելու պարտականությունը դրվում է` հաշվի առնելով անչափահասի կամ 21 տարին չլրացած անձի և նրա ընտանիքի գույքային դրությունը, ինչպես նաև նրա համապատասխան հմտությունները կամ աշխատանքային ունակությունները:

3. Ժամանցի ազատության սահմանափակումը և անչափահասի կամ 21 տարին չլրացած անձի վարքագծի նկատմամբ հատուկ պահանջների սահմանումը կարող է նախատեսել որոշակի վայրեր այցելելու, ժամանցի որոշակի ձևերի, այդ թվում՝ որոշակի անձանց հետ շփվելու, տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված արգելք կամ օրվա որոշակի ժամերին տնից դուրս գտնվելու, առանց տեղական ինքնակառավարման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության այլ վայրեր ուղևորվելու իրավունքի սահմանափակում:

4. Ուսման անցնելը, ուսումը շարունակելը, 18-ից մինչև 21 տարեկանում հանցանք կատարած անձի՝ տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ աշխատանքի անցնելը ուսման անցնելու, ուսումը շարունակելու կամ աշխատանքի տեղավորվելու՝ դատարանի սահմանած պարտականությունն է:

5. Հատուկ կրթական, մարզական, մշակութային կամ հանրային ծրագրերին կամ միջոցառումներին ներգրավվելը հատուկ կրթական, մարզական, մշակութային կամ հանրային ծրագրին կամ միջոցառմանը ներգրավվելու պարտականությունն է, իսկ վերականգնողական հաստատությունում վերականգնողական ծրագրին մասնակցելը նշված հաստատությունում իրականացվող վերականգնողական ծրագրին մասնակցելու պարտականությունն է:

Հոդված 106. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով

1. Մինչև 18 տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելիս սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են մեկ երկրորդի չափով:

2. 18-ից մինչև 21 տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելիս սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են մեկ երրորդի չափով:

Հոդված 107. Անչափահասների և 21 տարին չլրացած անձանց դատվածությունը

1. Ազատազրկում պատժատեսակից ավելի մեղմ պատիժը կրելուց հետո անչափահասի դատվածությունը համարվում է մարված:

2. Մինչև 18 տարին լրանալը հանցանք կատարած անձանց համար սույն օրենսգրքի 93-րդ հոդվածով նախատեսված դատվածությունը մարվելու ժամկետները կրճատվում են և համապատասխանաբար հավասար են՝

1) 6 ամսվա` առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո,

2) 1 տարվա` առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո,

3) 3 տարվա` առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո,

4) 5 տարվա` 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո:

3. 18-ից մինչև 21 տարին լրանալը հանցանք կատարած անձանց համար սույն օրենսգրքի 93-րդ հոդվածով նախատեսված դատվածությունը մարվելու ժամկետները կրճատվում են և համապատասխանաբար հավասար են՝

1) 1 տարվա` առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո,

2) 2 տարվա` առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո,

3) 4 տարվա` առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո,

4) 7 տարվա` 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո:

 

Գ Լ ՈՒ Խ  18

 

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԵՎ 21 ՏԱՐԻՆ ՉԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 108. Պատժից ազատելը վերականգնողական հաստատությունում տեղավորելու միջոցով

1. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելով` դատարանը նրան ազատում է պատժից, եթե հիմնավորում է, որ պատժի նպատակներին կարելի է հասնել նրան վերականգնողական հաստատությունում տեղավորելով:

2. Վերականգնողական հաստատությունում տեղավորելը նշանակվում է առավելագույնը 3 տարի ժամկետով:

3. Վերականգնողական հաստատությունում գտնվելը կարող է վաղաժամկետ դադարեցվել, եթե դատարանը համարի, որ անձը տվյալ միջոցը հետագա կրելու կարիքը չունի:

4. Վերականգնողական հաստատությունում տեղավորելու ձևով հարկադրանքի միջոցից խուսափելու դեպքում այդ հարկադրանքի միջոցը փոխարինվում է դատավճռով նշանակված պատժով:

Հոդված 109. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը

1. Մինչև 21 տարին լրանալը հանցանք կատարած և ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝

1) 3 տարին չգերազանցող ժամկետով նշանակված ազատազրկման ոչ պակաս, քան մեկ քառորդը,

2) 5 տարին չգերազանցող ժամկետով նշանակված ազատազրկման ոչ պակաս, քան մեկ երրորդը,

3) 10 տարին չգերազանցող ժամկետով նշանակված ազատազրկման ոչ պակաս, քան մեկ երկրորդը,

4) 10 տարուց ավելի ժամկետով նշանակված ազատազրկման ոչ պակաս, քան երկու երրորդը:

Հոդված 110. Պատիժը պայմանականորեն չկիրառելը

1. Անչափահասի կամ 21 տարին չլրացած անձի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում ինչպես հանցագործության բնույթը, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, այնպես էլ հանցավորի տարիքից բխող բարոյահոգեբանական առանձնահատկությունները, նրա կյանքի և դաստիարակության պայմանները:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը սահմանում է փորձաշրջան՝ 1-3 տարի ժամկետով:

 

ԲԱԺԻՆ 6

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  19

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԸ

Հոդված 111. Անվտանգության միջոցների հասկացությունը և նպատակը

1. Անվտանգության միջոցը պետական հարկադրանքով ապահովված քրեաիրավական ներգործության միջոց է, որը դատարանի դատավճռով կամ որոշմամբ պետության անունից նշանակվում է պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից կամ ազատություններից սույն գլխով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ:

2. Անվտանգության միջոցների նպատակն է կանխել պատժի սպառնալիքով արգելված արարքների կատարումը:

Հոդված 112. Անվտանգության միջոցներ նշանակելու պայմանները

1. Դատարանը կարող է նշանակել անվտանգության միջոց, եթե համարի, որ սույն օրենսգրքով պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձը կրկին կարող է այդպիսի արարք կատարել, կամ անվտանգության միջոցի կիրառումն անհրաժեշտ է իր կամ այլ անձի անվտանգությունն ապահովելու համար: Սույն օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված անվտանգության միջոցի նշանակման վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ անձի նկատմամբ դրա կիրառման անհրաժեշտության և առավել արդյունավետ իրականացման եղանակների վերաբերյալ փորձագետի, իսկ սույն օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածներով նախատեսված անվտանգության միջոցների նշանակման վերաբերյալ՝ բժշկական-մասնագիտական հանձնաժողովի տված եզրակացությունը:

2. Անվտանգության միջոց կարող է նշանակվել պատժի հետ զուգակցված, եթե դատարանը հիմնավորի, որ միայն պատիժ կիրառելով հնարավոր չէ վերացնել անձի կողմից նոր հանցանքի կատարման հավանականությունը։ Անվտանգության միջոց կարող է նշանակվել նաև առանց պատժի հետ զուգակցելու՝ որպես ինքնուրույն ներգործության միջոց, այդ թվում՝ անձին քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս:

3. Անձի կողմից կատարված և պատժի սպառնալիքով արգելված մեկ արարքի համար կարող են նշանակվել մեկից ավելի անվտանգության միջոցներ:

Հոդված 113. Անվտանգության միջոցների տեսակները

1. Պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձի նկատմամբ կարող են նշանակվել անվտանգության հետևյալ միջոցները.

1) բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ՝

ա. հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում,

բ. ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում,

գ. հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում,

2) որոշակի վայրեր այցելելու արգելք,

3) հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն:

Հոդված 114. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների նշանակման հիմքերը

1. Դատարանը բժշկական բնույթի հարկադրանքի միջոց է նշանակում այն անձի նկատմամբ, որը՝

1) պատժի սպառնալիքով արգելված արարքի կատարման պահին գտնվել է անմեղսունակության վիճակում,

2) հանցանքի կատարման պահին գտնվել է սահմանափակ մեղսունակության վիճակում,

3) հանցանքի կատարման պահին գտնվել է մեղսունակության վիճակում, սակայն դրանից հետո նրա մոտ դրսևորվել է հոգեկան առողջության խնդիր,

4) կատարել է հանցանք և ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, դեղամոլությունից կամ թունամոլությունից բուժման կարիք ունի:

2. Դատարանն անձի նկատմամբ նշանակում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, եթե հանգում է հետևության, որ անձը, իր առողջական վիճակով պայմանավորված, կարիք ունի բժշկական միջամտության, որը կապահովի իր կամ այլ անձի անվտանգությունը, ինչպես նաև սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ անվտանգության միջոցների կիրառման նպատակի իրականացումը:

3. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի ժամկետի ավարտից հետո անձի նկատմամբ իրականացվող բժշկական օգնության և սպասարկման հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

4. Դատարանը սույն հոդվածի 1-ին մասում նշված և հոգեկան վիճակով իր կամ այլ անձի համար վտանգավորություն չներկայացնող անձի վերաբերյալ անհրաժեշտ նյութերն ուղարկում է առողջապահության համապատասխան մարմին՝ այդ անձի բուժման հարցը լուծելու համար։

Հոդված 115. Հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը

1. Դատարանը հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում է նշանակում պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած այն անձի նկատմամբ, որն իր հոգեկան վիճակով հիվանդանոցային բուժման կարիք չունի:

2. Ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակի դատապարտված անձը, որի նկատմամբ նշանակվել է հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում, այն կրում է ըստ ազատությունից զրկելու հետ կապված պատժատեսակի կրման վայրի, իսկ ազատությունից զրկելու հետ չկապված պատժատեսակի դատապարտվածը՝ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպություններում:

(115-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)  

Հոդված 116. Հարկադիր բուժումը հոգեբուժական կազմակերպություններում

1. Դատարանը հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում է նշանակում պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած այն անձի նկատմամբ, որի հոգեկան վիճակը պահանջում է բուժման, խնամքի և հսկողության այնպիսի պայմաններ, որոնք կարող են իրականացվել միայն հիվանդանոցային պայմաններում:

2. Դատարանը հոգեբուժական կազմակերպության հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում է նշանակում պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած այն անձի նկատմամբ, որն իր հոգեկան վիճակով վտանգավոր է իր կամ այլ անձի համար և պահանջում է մշտական հսկողություն:

Հոդված 117. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելը, փոփոխելը և դադարեցնելը

1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելիս դատարանը հաշվի է առնում պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձի հոգեկան առողջության խնդրի դրսևորումն ու բնույթը, կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, դրա կատարմանը նպաստած գործոնները, անձի կողմից պատժի սպառնալիքով արգելված արարք կրկին կատարելու հավանականությունը, իր կամ այլ անձի համար վտանգավորություն ներկայացնելը: Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կոնկրետ տեսակը նշանակելու որոշում կայացնելիս դատարանը հիմնվում է հոգեբուժական կազմակերպության հանձնաժողովի տված եզրակացության վրա:

2. Դատարանն օրենքով նախատեսված կարգով որոշում է կայացնում նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը շարունակելու, դադարեցնելու կամ դրա տեսակը փոխելու մասին:

Հոդված 118. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու ժամկետը հաշվակցելը

1. Հանցանքի կատարման համար դեռևս չդատապարտված կամ պատժի ժամկետը լրիվ կամ մասնակիորեն չկրած և հոգեբուժական կազմակերպությունում հարկադիր բուժման ուղարկված անձի ապաքինման դեպքում նրա նկատմամբ պատիժ նշանակելիս կամ պատիժը կրելը վերականգնելիս հոգեբուժական կազմակերպությունում հարկադիր բուժման ժամկետը հաշվակցվում է պատժի ժամկետին՝ հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու 1 օրը հաշվելով ազատազրկման 1 օրվա դիմաց:

Հոդված 119. Որոշակի վայրեր այցելելու արգելքը

1. Եթե դատարանը համարում է, որ որոշակի վայրերում գտնվելու դեպքում բարձրանում է պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձի կողմից կրկին այդպիսի արարք կատարելու հավանականությունը, կարող է որոշում կայացնել անձին որոշակի վայրեր այցելելը արգելելու մասին՝ 3 ամսից մինչև 2 տարի ժամկետով:

2. Այն վայրերի շրջանակը, որոնք անձին արգելվում է այցելել, սահմանում է դատարանը՝ հաշվի առնելով կատարված արարքի բնույթը, դրա կատարմանը նպաստած գործոնները, պատժի սպառնալիքով արգելված արարք կատարածի անձը:

3. Եթե որոշակի վայրեր այցելելու արգելքը նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ զուգակցված, ապա դրա ժամկետը հաշվվում է պատժի կրումն ավարտվելու կամ անձին պատժի կրումից ազատելու պահից:

4. Եթե անձը խուսափում է որոշակի վայրեր այցելելու արգելքի պահանջները կատարելուց, ապա այն փոխարինվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` նշանակված անվտանգության միջոցի 1 ամիսը հաշվարկելով կարճաժամկետ ազատազրկման 3 օրվա դիմաց: Եթե հաշվարկի արդյունքով ստացված կարճաժամկետ ազատազրկման ժամկետը գերազանցում է 2 ամիսը, ապա նշանակվում է 2 ամիս ժամկետով կարճաժամկետ ազատազրկում:

5. Անձը որոշակի վայրեր այցելելու արգելքի պահանջները կատարելուց խուսափող է համարվում, եթե երկու և ավելի անգամ խախտել է դատարանի սահմանած արգելքը:

(119-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)  

Հոդված 120. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը

1. Եթե դատարանը համարում է, որ պատժի սպառնալիքով արգելված արարք կատարելը պայմանավորված է եղել անձի հոգեվիճակով, հոգեբանական խնդիրներով կամ բարդույթներով, ապա կարող է որոշում կայացնել անձի նկատմամբ իրավասու մարմիններում հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն նշանակելու մասին՝ 3 ամսից մինչև 2 տարի ժամկետով: Հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն նշանակելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը հիմնվում է հոգեբան-փորձագետի տված եզրակացության վրա:

2. Եթե հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ զուգակցված, ապա դրա ժամկետը հաշվվում է հոգեբանական օգնությունը փաստացի ստանալու պահից, իսկ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում՝ փորձաշրջանը սկսվելու պահից:

3. Եթե անձը հրաժարվում կամ խուսափում է հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները կատարելուց, ապա սույն անվտանգության միջոցը փոխարինվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` սույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով:

4. Դատարանն օրենքով սահմանված կարգով կարող է կրճատել կամ երկարաձգել հոգեբանական օգնություն ստանալու պարտականության տևողությունը՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետների սահմաններում, կամ դադարեցնել հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը:

5. Անձը հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները կատարելուց խուսափող է համարվում, եթե երկու և ավելի անգամ չի կատարել դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունը:

(120-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)  

Հոդված 121. Հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի և առարկայի բռնագրավումը

1. Հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտը և այլ տեսակի օգուտը, հանցագործության համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքը և միջոցը, հանցագործության առարկան դատարանի կողմից ենթակա են պարտադիր բռնագրավման` անհատույց վերցման, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի։

2. Գույքի բռնագրավումը կարող է կիրառվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձի նկատմամբ:

3. Դատարանի կողմից քրեական հետապնդումը ոչ ռեաբիլիտացիոն հիմքով դադարեցնելն արգելք չէ սույն հոդվածով նախատեսված հանցավոր ծագում ունեցող գույքը, եկամուտը կամ այլ տեսակի օգուտը, հանցագործության գործիքը, միջոցը կամ հանցագործության առարկան բռնագրավելու համար:

4. Եթե հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտը կամ այլ տեսակի օգուտը միախառնված է օրինական ճանապարհով ստացված գույքի հետ, պատկանում է բարեխիղճ երրորդ անձի, կամ այն չի հայտնաբերվել, ապա բռնագրավման է ենթակա համարժեք գույք։

5. Հանցանքը կատարելու համար օգտագործված կամ շրջանառությունից հանված հանցագործության գործիքները կամ միջոցները, ինչպես նաև հանցագործության առարկա հանդիսացող իրերը, նյութերը, փաստաթղթերը, գույքը, առարկաները ենթակա են պարտադիր բռնագրավման, բացառությամբ այն դեպքի, երբ դրանց բռնագրավումն ակնհայտ անհամաչափ է` հաշվի առնելով կատարված հանցանքի բնույթն ու ծանրության աստիճանը։

6. Շրջանառությունից հանված օբյեկտ համարվող կամ անձանց ու հասարակության համար վտանգ ներկայացնող գույքը ենթակա է պարտադիր բռնագրավման՝ անկախ այն հանգամանքից, թե ում է այն պատկանում։

7. Բռնագրավման ենթակա չէ հանցանք կատարած անձի կամ նրա խնամքի տակ գտնվող անձի համար անհրաժեշտ գույքն այն ցանկին համապատասխան, որը սահմանված է օրենքով, բարեխիղճ երրորդ անձի գույքը, տուժողին վերադարձման ենթակա գույքը, ինչպես նաև տուժողին հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման համար անհրաժեշտ գույքը: Եթե բռնագրավման ենթակա գույքը ծանրաբեռնված է բարեխիղճ երրորդ անձանց իրավունքներով, ապա այդպիսի իրավունքները պահպանվում են բռնագրավումից հետո։

8. Եթե տուժողի և բարեխիղճ երրորդ անձի միջև առկա է վեճ բռնագրավման ենթակա գույքի վերաբերյալ, ապա այդ գույքի բռնագրավումը կարող է կատարվել քաղաքացիական դատավարության կարգով:

9. Համաձայնեցման և համագործակցության վարույթների կիրառման դեպքում սույն հոդվածով սահմանված կանոնները կիրառելի են, եթե համաձայնության արձանագրությամբ կամ մինչդատական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով բռնագրավման ենթակա գույքի կամ դրա չափի վերաբերյալ այլ բան նախատեսված չէ, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասի։ Բանակցությունների արդյունքով համաձայնեցված՝ բռնագրավման ենթակա գույքի չափը չի կարող պակաս լինել ընդհանուր կարգով բռնագրավման ենթակա գույքի արժեքի 75 տոկոսից։

10. Սույն հոդվածի իմաստով՝ գույք, եկամուտ կամ այլ տեսակի օգուտ են համարվում ցանկացած տեսակի նյութական բարիքները, քաղաքացիական իրավունքի շարժական կամ անշարժ օբյեկտները, ներառյալ ֆինանսական (դրամական) միջոցները, վճարային գործիքները, արժեթղթերը և գույքային իրավունքները, գույքային իրավունքները կամ շահերը հավաստող փաստաթղթերը կամ այլ միջոցները, գույքից ստացված կամ դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսները, շահութաբաժինները կամ այլ եկամուտները, ինչպես նաև հարակից և արտոնագրային իրավունքները:

11. Սույն հոդվածի իմաստով՝ բարեխիղճ երրորդ անձ է համարվում այն անձը, որը ձեռք է բերել հանցավոր ծագում ունեցող գույքը կամ ծանրաբեռնել է այն իր իրավունքներով, բայց չգիտեր և չէր կարող իմանալ, որ այդ գույքը հանցագործության արդյունքով ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք է, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ, հանցագործության համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք կամ միջոց կամ հանցագործության առարկա։ Բարեխիղճ երրորդ անձ է համարվում նաև այն անձը, որի գույքն իր կամքից անկախ հանգամանքներով դուրս է եկել իր տիրապետությունից, կամ որը գույքը հանձնել է այլ անձի, եթե նա չգիտեր ու չէր կարող իմանալ, որ այդ գույքն օգտագործվելու է կամ նախատեսվում է օգտագործել հանցանք կատարելու նպատակներով։

 

 ԲԱԺԻՆ 7

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Գ Լ ՈՒ Խ  20

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 122. Քրեական պատասխանատվության ենթակա իրավաբանական անձինք

1. Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության է ենթակա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ օտարերկրյա պետությունում ստեղծված իրավաբանական անձը:

2. Քրեական պատասխանատվության ենթակա չեն պետական, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց հիմնարկները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված իրավաբանական անձը քրեական օրենքով պաշտպանվող շահերի դեմ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված հանցանքի համար ենթակա է քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե տվյալ հանցագործության համար օտարերկրյա պետությունում քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

4. Օտարերկրյա պետությունում ստեղծված իրավաբանական անձը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված հանցանքի համար ենթակա է քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե հանցագործությունն ուղղված է եղել Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կամ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավաբանական անձի կամ այլ կազմակերպության շահերի դեմ և եթե տվյալ հանցագործության համար օտարերկրյա պետությունում քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

5. Իրավաբանական անձի նկատմամբ կարող են նշանակվել մեկից ավելի քրեաիրավական ներգործության միջոցներ:

6. Իրավաբանական անձը պատասխանատվության է ենթարկվում սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան` հաշվի առնելով սույն բաժնով նախատեսված կանոնները:

Հոդված 123. Իրավաբանական անձի քրեական պատասխանատվության հիմքը

1. Իրավաբանական անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե՝

1) հանցանքը կատարվել է իրավաբանական անձի գործունեության կամ դրա կողմից կայացվող որոշումների վրա ազդելու իրավասություն ունեցող անձի կամ այդպիսի անձի թողտվությամբ կամ դրդմամբ իրավաբանական անձին ներկայացնող անձի կողմից՝ իրավաբանական անձի անունից հանդես գալով և ի շահ իրավաբանական անձի գործելով,

2) իրավաբանական անձի կողմից չի ապահովվել դրա գործունեությունը կարգավորող օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված պարտականությունների կատարումը, որը հանգեցրել է իրավաբանական անձի գործունեության կամ դրա կողմից կայացվող որոշումների վրա ազդելու իրավասություն ունեցող անձի, իրավաբանական անձին ներկայացնող անձի կամ իրավաբանական անձի աշխատողի կողմից հանցանքի կատարմանը,

3) հանցանքը կատարվել է իրավաբանական անձի գործունեության կամ դրա կողմից կայացվող որոշումների վրա ազդելու իրավասություն ունեցող անձի կամ իրավաբանական անձին ներկայացնող անձի կողմից՝ իրավաբանական անձի անունից հանդես գալով կամ իրավաբանական անձի միջոցով (այն օգտագործելով):

2. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ իրավաբանական անձին ներկայացնող անձ է համարվում օրենքի, այլ իրավական ակտի, պայմանագրի, կանոնադրության, հատուկ լիազորության կամ իրավաբանական անձի կայացրած որոշման հիման վրա իրավաբանական անձին ներկայացնելու լիազորություն ունեցողը։

3. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ իրավաբանական անձի գործունեության կամ դրա կողմից կայացվող որոշումների վրա ազդելու իրավասություն ունեցող է համարվում այն անձը, որը կանոնադրական կապիտալում ունեցած ուղղակի կամ անուղղակի մասնակցության ուժով իրավունք ունի իրավաբանական անձի համար տալու պարտադիր ցուցումներ կամ այլ ձևով ներգործելու իրավաբանական անձի գործունեության կամ կայացվող որոշումների վրա։

4. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ հանցանքը համարվում է ի շահ իրավաբանական անձի կատարված, եթե հանցագործության նպատակների մեջ եղել է իրավաբանական անձի համար գույքային կամ ոչ գույքային բնույթի օգուտներ ստանալը, այդ թվում՝ եկամուտն ավելացնելը, ծախսերը կամ կորուստները նվազեցնելը, իրավական ակտերով սահմանված պատասխանատվությունից ազատվելը, իրավունքներ ձեռք բերելը կամ պարտականություններից ազատվելը:

5. Ֆիզիկական անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չի բացառում նույն հանցագործության համար իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը: Ֆիզիկական անձին քրեական պատասխանատվությունից ազատելը հիմք չէ իրավաբանական անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար։

Հոդված 124. Իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը բացառելը

1. Իրավաբանական անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իրավաբանական անձի մասնակիցները, բաժնետերերը կամ փայատերերը ձեռնարկել են ողջամտորեն անհրաժեշտ միջոցները սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կողմից հանցանքի կատարումը կանխելու նպատակով, սակայն հանցագործությունը կանխելու իրական հնարավորությունը բացակայել է:

Հոդված 125. Իրավաբանական անձին քրեական պատասխանատվությունից ազատելը

1. Իրավաբանական անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից սույն օրենսգրքի 12-րդ գլխով նախատեսված հիմքերով այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են իրավաբանական անձի նկատմամբ:

2. Իրավաբանական անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից նաև այն դեպքում, երբ վերացրել է հանցանքի կատարմանը նպաստող պատճառները և պայմանները, եթե այդպիսիք առկա են, հատուցել է պատճառած վնասը և հարթել է ենթադրյալ հանցագործության այլ հետևանքները, վերադարձրել է հանցանքի կատարման արդյունքում ձեռք բերված գույքը, այդ թվում՝ ստացված եկամուտը:

3. Իրավաբանական անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից նաև սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում:

 

Գ Լ ՈՒ Խ  21

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 126. Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող քրեաիրավական ներգործության միջոցների համակարգը

1. Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող քրեաիրավական ներգործության միջոցներն են՝

1) տուգանքը,

2) գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը,

3) հարկադիր լուծարումը,

4) Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը:

2. Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող քրեաիրավական ներգործության միջոցները սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածների սանկցիաներով չեն նախատեսվում և նշանակվում են՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված քրեաիրավական ներգործության միջոցների տեսակներն ու չափերը։

Հոդված 127. Իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցները նշանակելիս հաշվի առնվող հանգամանքները

1. Իրավաբանական անձի նկատմամբ նշանակվող քրեաիրավական ներգործության միջոցի տեսակն ու չափը որոշելիս հաշվի են առնվում կատարված հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, հանցագործությամբ պատճառված վնասի բնույթն ու չափը, հանցագործությանը նպաստող պատճառներն ու պայմանները, հանցագործության հետևանքների չեզոքացմանն ուղղված իրավաբանական անձի ձեռնարկած միջոցները, սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց գործողությունները, իրավաբանական անձի բարեխիղճ մասնակիցների, բաժնետերերի կամ փայատերերի օրինական շահերը, որոնք չգիտեին և չէին կարող իմանալ կատարվող կամ կատարված հանցանքի մասին, իրավաբանական անձը բնութագրող հանգամանքները, այդ թվում` ֆինանսական շուկայում ունեցած դերը, ինչպես նաև դատվածությունը:

2. Եթե իրավաբանական անձի նկատմամբ նույն փաստի առթիվ նախկինում արդեն իսկ կիրառված է եղել գույքային բնույթի ոչ քրեաիրավական ներգործության միջոց, ապա տուգանքի նշանակման հարցը լուծելիս դատարանը հաշվի է առնում դրա բնույթն ու խստության աստիճանը։

3. Քրեաիրավական ներգործության միջոցները ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ նշանակելիս դատարանը ֆինանսական համակարգի կայունության և ֆինանսական գործունեության ապահովման ռիսկերի գնահատման համար հաշվի է առնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի՝ քրեաիրավական ներգործության տվյալ միջոցի կիրառման և դրա հետևանքների մասին տրամադրած կարծիքը:

Հոդված 128. Տուգանքը

1. Տուգանքի չափը և այն նշանակելու հնարավորությունը դատարանը որոշում է՝ հաշվի առնելով հանցագործության ծանրությունը, հանցագործությամբ ստացված գույքային կամ ոչ գույքային բնույթի օգուտները, իրավաբանական անձի գույքային դրությունը, իրավաբանական անձի՝ եկամուտ ստանալու հնարավորությունը, կամ նրան պատկանող այնպիսի գույքի առկայությունը, որի վրա կարող է բռնագանձում տարածվել: Տուգանքի չափը պետք է համաչափ լինի հանցագործության ծանրությանը և չի կարող գերազանցել հանցանքն ավարտելուն նախորդած 1 տարվա ընթացքում իրավաբանական անձի համախառն եկամտի 20 տոկոսը։

2. Տուգանքի չափը չի կարող այնպիսին լինել, որն ուղղակիորեն կհանգեցնի իրավաբանական անձի սնանկացման կամ լուծարման:

3. Եթե իրավաբանական անձն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում՝ առավելագույնը 3 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Եթե տուգանքը նշանակելուց հետո իրավաբանական անձի նյութական վիճակի վատթարացման հետևանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը իրավաբանական անձի միջնորդության հիման վրա կարող է երկարաձգել տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը` առավելագույնը 3 տարով։

4. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դատարանը բռնագանձում է տուգանքի չափին համարժեք գույք` դրա առկայության դեպքում: Բռնագանձման ենթակա գույքի բացակայության դեպքում դատարանը տուգանքը փոխարինում է գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցմամբ՝ սույն օրենսգրքի 129-րդ հոդվածով նախատեսված ժամկետներով:

5. Տուգանքի կիրառմամբ պետական բյուջեում գոյացած միջոցների հաշվին յուրաքանչյուր տարի պետության կողմից կարող են իրականացվել հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցմանն ուղղված սոցիալական ծրագրեր: Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքները, առաջնահերթությունները, փոխհատուցման կարգը և չափը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 129. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը

1. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական, կամ այլ գործունեության որոշակի տեսակով կամ մի քանի տեսակներով զբաղվելու արգելքն է՝ 2 ամսից մինչև 2 տարի ժամկետով:

2. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը նշանակվում է գործունեության այն տեսակի համար, որի իրականացման ընթացքում կատարվել է հանցանքը, կամ որի իրականացման հետ կապված է եղել հանցագործությունը: Եթե հանցագործությունը կապված է եղել գործունեության մի քանի տեսակների հետ, ապա դատարանը ժամանակավոր դադարեցնում է գործունեության այն տեսակով զբաղվելու իրավունքը, որն անմիջականորեն կապված է եղել հանցանքի կատարման հետ:

3. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը նշանակվում է, եթե դա ուղղակիորեն չի հանգեցնի իրավաբանական անձի սնանկացման:

4. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումից խուսափելու դեպքում այն փոխարինվում է հարկադիր լուծարմամբ:

5. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը չի կարող նշանակվել հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի նկատմամբ, ինչպես նաև այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց գործունեությունը դադարեցնելու համար Սահմանադրությամբ կամ այլ իրավական ակտերով հատուկ կարգ է սահմանված:

Հոդված 130. Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը կարող է նշանակվել միայն օտարերկրյա պետությունում ստեղծված իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք իրենց գործունեությունն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը կարող է նշանակվել միայն ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար:

Հոդված 131. Հարկադիր լուծարումը

1. Հարկադիր լուծարումը բացառիկ քրեաիրավական ներգործության միջոց է, որն իրավաբանական անձի նկատմամբ նշանակվում է առանձնապես ծանր հանցանքի համար՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ու պատճառված վնասի բնույթն ու չափը, դատվածության առկայությունը, հանցագործությանը նպաստող պատճառներն ու պայմանները, որոնք վկայում են տվյալ իրավաբանական անձի հետագա գործունեությունը շարունակելու անթույլատրելիության մասին:

2. Հարկադիր լուծարումը չի կարող նշանակվել օտարերկրյա պետությունում ստեղծված իրավաբանական անձի, հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի նկատմամբ, ինչպես նաև այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց գործունեությունը դադարեցնելու համար Սահմանադրությամբ կամ այլ իրավական ակտերով հատուկ կարգ է սահմանված:

Հոդված 132. Իրավաբանական անձի դատվածությունը

1. Իրավաբանական անձի դատվածությունը մարվում է՝

1) ոչ մեծ ծանրության հանցագործության համար դատապարտվելու դեպքում՝ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց 1 տարի հետո,

2) միջին ծանրության հանցագործության համար դատապարտվելու դեպքում՝ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց 2 տարի հետո,

3) ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում՝ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց 3 տարի հետո,

4) առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում, եթե չի նշանակվել հարկադիր լուծարում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելք՝ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց 5 տարի հետո:

2. Դատվածության մարման ժամկետի ընթացքում սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով նոր հանցանք կատարելու դեպքում դատվածության մարման ժամկետն ընդհատվում է և սկսվում է հաշվվել նոր հանցագործության համար նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց հետո:

 

ՀԱՏՈՒԿ ՄԱՍ

 

ԲԱԺԻՆ 8

 

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  22

 

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 133. Ցեղասպանությունը

1. Ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով այդ խմբի անդամներին սպանելը, նրանց առողջությանը ծանր վնաս կամ հոգեկան լուրջ խեղում պատճառելը կամ այդ խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելը, այդ թվում՝ բռնությամբ տեղահանելը, այդ խմբում մանկածնությունը կանխելուն ուղղված միջոցներ իրականացնելը կամ այդ խմբի երեխաներին մարդկային այդ խմբից այլ խումբ հարկադրաբար փոխանցելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասնվեցից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ։

Հոդված 134. Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

1. Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը`

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների կամ զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կամ

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Հոդված 135. Մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները

1. Քաղաքացիական անձանց դեմ ուղղված լայնածավալ կամ կանոնավոր հարձակման շրջանակներում հետևյալ արարքներից որևէ մեկը կատարելը`

1) սպանությունը,

2) բնաջնջումը,

3) ստրկացումը,

4) բնակչության բռնագաղթը կամ բռնի տեղահանումը,

5) ազատությունից զրկելը` միջազգային իրավունքի հիմնարար նորմերի խախտմամբ,

6) խոշտանգումը,

7) սեքսուալ բնույթի բռնի գործողությունը, սեքսուալ ստրկացումը, պոռնկության հարկադրումը, հարկադրական հղիացումը կամ ամլացումը կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրումը,

8) նույնականացվող ցանկացած խմբի կամ հանրույթի հետապնդումը՝ պայմանավորված քաղաքական, ռասայական, ազգային, էթնիկ, մշակութային, կրոնական կամ սեռային պատկանելությամբ կամ միջազգային իրավունքով համընդհանրորեն անընդունելի ճանաչված այլ հիմքով,

9) մարդկանց բռնի անհետացումը,

10) ապարտեիդը,

11) համարժեք այլ անմարդկային արարքը, որը պատճառել է մարդու առողջությանը ծանր վնաս կամ ուժեղ տառապանք՝

պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում օգտագործված հետևյալ հասկացություններն ունեն ստորև նշված իմաստը`

1) քաղաքացիական անձանց դեմ ուղղված հարձակում՝ քաղաքացիական անձանց դեմ ուղղված՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների բազմակի կատարում, որոնք ձեռնարկվում են պետության կամ կազմակերպության` նման հարձակում իրականացնելուն ուղղված քաղաքականություն վարելու կամ այդ քաղաքականությանն աջակցելու նպատակով,

2) բնաջնջում՝ կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են բնակչության լրիվ կամ մասնակի ոչնչացմանը,

3) ստրկացում՝ անձի՝ որպես սեփականության օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի որևէ կամ բոլոր ձևերի իրականացումը, այդ թվում՝ նույն արարքը, որը կատարվել է մարդու թրաֆիքինգի շրջանակներում,

4) բնակչության բռնագաղթ կամ բռնի տեղահանում՝ արտաքսման կամ այլ հարկադիր գործողությունների միջոցով անձանց բռնի տեղափոխությունն իրենց օրինական բնակության տարածքից` առանց միջազգային իրավունքով նախատեսված հիմքերի,

5) խոշտանգում՝ ազատությունից զրկված կամ հանցավորի վերահսկողության տակ գտնվող անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը,

6) հարկադրական հղիացում՝ ազգաբնակչության էթնիկական կազմը փոխելու կամ միջազգային իրավունքի այլ կոպիտ խախտումներ կատարելու նպատակով հարկադրաբար հղիացված կնոջն ազատությունից ապօրինի զրկելը,

7) հետապնդում՝ որոշակի խմբի կամ հանրույթի պատկանելու հիմքով միջազգային իրավունքի խախտմամբ հիմնարար իրավունքներից զրկելը,

8) մարդկանց բռնի անհետացում՝ մարդկանց ձերբակալում, կալանավորում կամ առևանգում` պետության կամ քաղաքական կազմակերպության կողմից կամ նրանց թույլտվությամբ, աջակցությամբ կամ համաձայնությամբ` չընդունելով դա իբրև ազատազրկում կամ հրաժարվելով այդ մարդկանց ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն տալուց` երկար ժամանակով նրանց օրենքով պաշտպանվելու հնարավորությունից զրկելու համար,

9) ապարտեիդ՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքներին համարժեք անմարդկային արարքներ, որոնք կատարվել են ռասայական մի խմբի կողմից ռասայական մեկ այլ խմբի կամ խմբերի նկատմամբ կանոնավոր ճնշման և գերիշխելու ինստիտուցիոնալացված ռեժիմի համատեքստում` այդ ռեժիմի պահպանման նպատակով:

Հոդված 136. Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը

1. Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

 

Հոդված 137. Հովանավորվող անձի դեմ ուղղված պատերազմական հանցագործությունները
 

1. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձի կամ միջազգային իրավունքով պաշտպանությունից օգտվող այլ անձի հանդեպ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կամ պատերազմ վարելու օրենքների կամ սովորույթների այլ լուրջ խախտում համարվող հետևյալ արարքներից որևէ մեկը կատարելը՝

1) առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելը,

2) առանց անձի նկատմամբ արդար դատաքննության իրականացման՝ պատիժ նշանակելը կամ կատարելը կամ

3) պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կամ պատերազմ վարելու օրենքների կամ սովորույթների այլ լուրջ խախտում համարվող հետևյալ արարքներից որևէ մեկը կատարելը՝

1) սպանությունը,

2) խոշտանգումը, անմարդկային վերաբերմունքը, ապօրինաբար բժշկական, կենսաբանական, գիտական կամ այլ փորձի ենթարկելը, մարմնի մաս կամ հյուսվածք հեռացնելը կամ նրանց նկատմամբ փոխպատվաստման վիրահատություն իրականացնելը,

3) մարդու առողջությանը ծանր վնաս կամ ուժեղ տառապանք պատճառելը կամ անձի առողջական վիճակից ելնելով անձին բժշկական օգնություն տրամադրելու անհրաժեշտությամբ չպայմանավորված՝ բժշկական կամ այլ միջամտության արդյունքով ֆիզիկական խեղում պատճառելը,

4) սեքսուալ բնույթի բռնի գործողությունը, սեքսուալ ստրկացումը, պոռնկության հարկադրումը, հարկադրական հղիացումը կամ ամլացումը կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրումը,

5) ստրկացնելը,

6) պատանդ վերցնելը կամ պահելը,

7) երեխաներին զինված ուժեր զինվորական ծառայության զորակոչելը կամ հավաքագրելը կամ ռազմական գործողություններին նրանց ակտիվ մասնակցությունն օգտագործելը կամ

8) անօրինական բռնագաղթը, տեղափոխումը, բռնի անհետացումը կամ այլ ձևով ազատությունից զրկելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

3. Միջազգային զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կամ պատերազմ վարելու օրենքների կամ սովորույթների այլ լուրջ խախտում համարվող հետևյալ արարքներից որևէ մեկը կատարելը՝

1) սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց հակառակորդ պետության զինված ուժերում ծառայելուն հարկադրելը կամ

2) ռազմական գործողություններն ավարտելուց հետո ռազմագերու կամ քաղաքացիական անձի հայրենադարձությունը խոչընդոտելը կամ չհիմնավորված ձգձգելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

4. Սույն հոդվածի իմաստով՝ հովանավորվող անձինք են համարվում՝

1) միջազգային զինված ընդհարման առնչությամբ 1949 թվականի Ժնևի կոնվենցիաներով կամ Առաջին լրացուցիչ արձանագրությամբ հովանավորվող անձինք, մասնավորապես վիրավորները, հիվանդները, նավաբեկյալները, ռազմագերիները և քաղաքացիական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերով զինված ընդհարման ժամանակ միջազգային պաշտպանությունից օգտվող այլ անձինք,

2) միջազգային բնույթ չկրող ընդհարման առնչությամբ վիրավորները, հիվանդները, նավաբեկյալները կամ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձինք, որոնք գտնվում են հակառակորդի վերահսկողության ներքո,

3) հակառակորդի զինված ուժերի անդամները կամ կոմբատանտները, որոնք վայր են դրել զենքը կամ զրկված են պաշտպանության որևէ հնարավորությունից:

 

Հոդված 138. Սեփականության կամ այլ իրավունքների դեմ ուղղված պատերազմական հանցագործությունները
 

1. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ հակառակորդի գույքն ապօրինի, կամայական, խոշոր չափերով ոչնչացնելը կամ վստահված գույքը հափշտակելը, որը պայմանավորված չէ ռազմական անհրաժեշտությամբ, կամ միջազգային զինված ընդհարման ժամանակ դատարանում հակառակորդ կողմի քաղաքացիների իրավունքները կամ հայցերը չեղարկված, կասեցված կամ անընդունելի հայտարարելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

 

Հոդված 139. Մարդասիրական օգնության ցուցաբերման կամ տարբերանշանների դեմ ուղղված պատերազմական հանցագործությունները
 

1. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ՝

1) մարդասիրական օգնության ցուցաբերման աշխատանքներում կամ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան խաղաղության պահպանման առաքելությունում ներգրավված անձնակազմի, օբյեկտների, նյութերի, ստորաբաժանումների կամ փոխադրամիջոցների վրա հարձակվելը, քանի դեռ նրանք (դրանք) օգտվում են միջազգային մարդասիրական իրավունքով քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական օբյեկտներին տրամադրվող պաշտպանության իրավունքից կամ

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով պաշտպանություն նախատեսող, տարբերանշաններ կրող շենքերի, նյութերի, բժշկական հաստատությունների, փոխադրամիջոցների կամ դրանց անձնակազմի վրա հարձակվելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

2. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ Կարմիր խաչի, Կարմիր մահիկի կամ Կարմիր բյուրեղի տարբերանշանները, բանագնացի դրոշը կամ հակառակորդ կամ չեզոք պետության զինված ուժերի դրոշը, համազգեստը կամ պետական տարբերանշանները կամ պետական դրոշը կամ Միավորված ազգերի կազմակերպության համազգեստը, զինվորական տարբերանշանները, դրոշը կամ մշակութային արժեքների պաշտպանության համար նախատեսված տարբերանշանները կամ միջազգային իրավունքով պահպանվող այլ տարբերանշաններն ապօրինի օգտագործելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

 

Հոդված 140. Պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները
 

1. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ՝

1) քաղաքացիական բնակչության կամ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող առանձին քաղաքացիական անձանց կամ ռազմական գործողություններին անմիջական մասնակցությունը հանցավորի համար ակնհայտորեն դադարեցրած անձի վրա հարձակումը,

2) քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ կրոնական, կրթության, արվեստի, գիտության կամ բարեգործության նպատակների համար նախատեսված շենքերի, պատմական հուշարձանների, բժշկական հաստատությունների, հիվանդների կամ վիրավորների կենտրոնացման վայրերի կամ չպաշտպանվող տարածքների կամ ապառազմականացված գոտիների կամ չպաշտպանվող կամ ռազմական օբյեկտ չհանդիսացող այլ բնակավայրերի կամ շենքերի կամ շինությունների վրա հարձակումը,

3) հարձակումը, եթե ակնհայտ է, որ այն կհանգեցնի քաղաքացիական անձանց պատահական մահվան կամ խեղման կամ վնաս կպատճառի քաղաքացիական օբյեկտներին կամ լայնածավալ, երկարաժամկետ և լուրջ վնաս կպատճառի շրջակա միջավայրին, եթե այդպիսի վնասներ պատճառելը ակնհայտորեն անհամաչափ է կոնկրետ կամ անմիջականորեն ակնկալվող ընդհանուր ռազմական առավելության համեմատությամբ, կամ

4) վտանգավոր ուժեր պարունակող կառույցների և սարքերի վրա հարձակվելը, եթե ակնհայտ է, որ այդպիսի հարձակումը կհանգեցնի չափազանց մեծ կորուստների կամ վիրավորումների քաղաքացիական անձանց շրջանում կամ վնաս կպատճառի քաղաքացիական օբյեկտներին կամ շրջակա միջավայրին, եթե այդպիսի վնասներ պատճառելը ակնհայտորեն անհամաչափ է կոնկրետ կամ անմիջականորեն ակնկալվող ընդհանուր ռազմական առավելության համեմատությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով:

2. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ՝

1) քաղաքացիական բնակչությանը սովի մատնելը` իբրև պատերազմ վարելու եղանակ, նրանց զրկելով գոյատևելու համար անհրաժեշտ միջոցներից, ներառյալ վերաբերելի միջազգային փաստաթղթերով նախատեսված օգնություն տրամադրելուն խոչընդոտելը,

2) ոչ ոքի կենդանի չթողնելու հրաման տալը կամ նման հրամանով սպառնալը,

3) սույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասում նշված հովանավորվող անձանց ներկայության օգտագործումը՝ որոշակի վայրեր, տարածքներ կամ զինված ուժեր ռազմական գործողություններից անձեռնմխելի դարձնելու համար,

4) բռնազավթող պետության կողմից իր սեփական քաղաքացիական բնակչության մի մասի վերաբնակեցումը բռնազավթված տարածքում կամ բռնազավթած տարածքի ամբողջ բնակչության կամ դրա մի մասի տեղահանումը կամ տեղափոխումը բռնազավթված տարածքի սահմաններում կամ դրանից դուրս,

5) հատուկ պաշտպանության տակ գտնվող, հստակ տարորոշված, ժողովուրդների մշակութային կամ հոգևոր ժառանգություն համարվող պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը կամ մշակութային արժեքների պաշտպանությունը կանոնակարգող միջազգային փաստաթղթերով սահմանված մշակութային այլ արժեքներ հարձակման օբյեկտ դարձնելը և հարձակման հետևանքով դրանց խոշոր չափի վնաս պատճառելը, եթե դրանք չեն գտնվում ռազմական օբյեկտների անմիջական հարևանությամբ, և եթե տվյալներ չկան այդ պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը կամ մշակութային արժեքների պաշտպանությունը կանոնակարգող միջազգային փաստաթղթերով սահմանված մշակութային այլ արժեքները հակառակորդի կողմից ռազմական գործողություններին նպաստելու համար օգտագործելու մասին, կամ

6) ավելորդ վնասվածք առաջացնող կամ ավելորդ տառապանք պատճառող կամ իրենց բնույթով ոչ ընտրական համարվող պատերազմ վարելու եղանակների կիրառումը՝ ի խախտումն զինված ընդհարումների միջազգային իրավունքի, պայմանով, որ այդպիսի եղանակները համապարփակ արգելքի առարկա են՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

4. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ հակառակորդ պետության զինված ուժերի անդամի կամ հակառակորդի կոմբատանտի ուխտադրուժ սպանությունը կամ վիրավորումը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:

(140-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)  

 

Հոդված 141. Պատերազմ վարելու արգելված միջոցների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները

 

1. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ՝

1) թույնի կամ թունավոր զենքի կիրառումը,

2) հեղձուցիչ, թունավոր կամ այլ գազերի կամ նմանատիպ այլ հեղուկների, նյութերի կամ միջոցների կիրառումը,

3) մարդու մարմնում հեշտ պայթող կամ սեղմվող փամփուշտների կիրառումը, այդ թվում՝ պատյանային փամփուշտների կիրառումը, որոնց կոշտ պատյանը չի ծածկում ամբողջ միջուկը, կամ որոնք կտրվածքներ ունեն, կամ

4) ավելորդ վնասվածք առաջացնող կամ ավելորդ տառապանք պատճառող կամ իրենց բնույթով ոչ ընտրական համարվող զենքի, ռազմամթերքի կամ սարքի կիրառումը՝ ի խախտումն զինված ընդհարումների միջազգային իրավունքի, պայմանով, որ այդպիսի զենքը, ռազմամթերքը կամ սարքը համապարփակ արգելքի առարկա է՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Հոդված 142. Դիակապտությունը

1. Մարտադաշտում սպանվածների կամ վիրավորվածների իրերը հափշտակելը`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 143. Մարտադաշտում սպանվածների դիակներն անարգելը

1. Մարտադաշտում սպանվածների դիակները խեղելը, անդամահատելը կամ այլ եղանակով անարգելը`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զինվորական ծառայություն կրող անձի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը զուգորդվել է սպանվածների դիակների խեղման, անդամահատման կամ այլ եղանակով անարգման ընթացքի լուսանկարահանմամբ կամ տեսանկարահանմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 144. Զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքները ոչնչացնելը, վնասելը, հափշտակելը կամ առգրավելը կամ դրանց նպատակային նշանակությունը փոփոխելը

1. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանությունը կանոնակարգող միջազգային փաստաթղթերով սահմանված մշակութային արժեքներ ոչնչացնելը, վնասելը, հափշտակելը, դրանց գտնվելու վայրից դրանք ապօրինաբար տեղափոխելը, այդ թվում՝ մի պետության տարածքից մյուսը, կամ ապօրինաբար տեղափոխված մշակութային արժեքները չվերադարձնելը կամ պատմական, մշակութային կամ գիտական ապացույցը ոչնչացնելու կամ թաքցնելու նպատակով մշակութային արժեքները կամ դրանց նպատակային նշանակությունը փոփոխելը՝

 պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 145. Պատերազմի կամ զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կանոնները խախտելը

1. Օկուպացված տարածքում կամ պատերազմի կամ զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանությունը կանոնակարգող միջազգային փաստաթղթերով սահմանված մշակութային արժեքների պաշտպանության կանոնները խախտելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 139-րդ, 140-րդ կամ 144-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 146. Ռասայական, ազգային, էթնիկական կամ կրոնական թշնամանք հարուցելու նպատակով մշակութային արժեքները ոչնչացնելը կամ վնասելը

1. Ռասայական, ազգային, էթնիկական կամ կրոնական թշնամանք հարուցելու նպատակով մշակութային արժեքներ, այդ թվում՝ կրոնական կամ ծիսական նշանակության շենքեր կամ շինություններ ոչնչացնելը կամ վնասելը՝

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:

Հոդված 147. Վարձկանությունը

1. Վարձկան հավաքագրելը, վարձկանների ուսուցման ճամբար կազմակերպելը, որպես վարձկան հանդես գալու հմտություններ սովորեցնելը կամ սովորելը, վարձկանության ֆինանսավորումը, զինված ընդհարման կամ ռազմական գործողությունների ժամանակ վարձկան օգտագործելը կամ զինված ընդհարմանը կամ ռազմական գործողությանը կամ բռնության համաձայնեցված արարքին որպես վարձկան մասնակցելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

2) անչափահասին ներգրավելով`

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

3. Վարձկան է համարվում ցանկացած անձ, որը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հատուկ հավաքագրվել է զինված հակամարտությունում կռվելու նպատակով կամ փաստացի մասնակցում է ռազմական գործողություններին՝ ղեկավարվելով անձնական շահ ստանալու ցանկությամբ, որին հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից կամ անունից նյութական վարձատրություն է խոստացվել, որը գերազանցում է այն վարձատրությունը, որը խոստացվում կամ վճարվում է տվյալ կողմի զինված ուժերի կազմի մեջ մտնող՝ նույն դասի մարտիկներին, չի հանդիսանում հակամարտող կողմերից որևէ մեկի քաղաքացի կամ այդ կողմերից որևէ մեկի վերահսկողության ներքո գտնվող տարածքի մշտական բնակիչ, չի մտնում հակամարտող կողմերից որևէ մեկի զինված ուժերի կազմի մեջ և չի ուղարկվել տվյալ հակամարտության կողմ չհանդիսացող պետության կողմից՝ որպես դրա զինված ուժերի կազմի մեջ մտնող անձ՝ պաշտոնական հանձնարարություններ կատարելու համար։ Վարձկան է համարվում նաև ցանկացած անձ, որը որևէ այլ իրավիճակում Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հատուկ հավաքագրվել է բռնության համաձայնեցված արարքին մասնակցելու նպատակով, որն ուղղված է պետության կառավարության տապալմանը կամ սահմանադրական կարգը որևէ այլ կերպ խախտելուն կամ պետության տարածքային ամբողջականությունը խախտելուն, կամ փաստացի մասնակցում է դրան՝ ղեկավարվելով անձնական շահ ստանալու ցանկությամբ, որին խոստացվում կամ վճարվում է նյութական վարձատրություն, և որը չի հանդիսանում այն պետության քաղաքացի կամ մշտական բնակիչ, որի դեմ ուղղված է տվյալ գործողությունը, չի ուղարկվել պետության կողմից պաշտոնական հանձնարարություններ կատարելու համար և չի մտնում այն պետության զինված ուժերի կազմի մեջ, որի տարածքում նախաձեռնվում է տվյալ գործողությունը։

Հոդված 148. Անգործությունը զինված ընդհարման ժամանակ

1. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ ենթակայի կողմից սույն օրենսգրքի 133-րդ, 135-րդ կամ 137-146-րդ հոդվածներով նախատեսված հանցանքի կատարման մասին պետի, հրամանատարի, վերադասի կամ պաշտոնատար անձի կողմից հանցավորի պատասխանատվությունը կամ հանցանքի քննությունը ապահովելու նպատակով իրավասու մարմիններին չտեղեկացնելը`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ պետի, հրամանատարի, վերադասի կամ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների սահմաններում բոլոր հնարավոր միջոցները չձեռնարկելը` ենթակայի կողմից սույն օրենսգրքի 133-րդ, 135-րդ կամ 137-146-րդ հոդվածներով նախատեսված հանցանքի կատարումը կանխելու համար, եթե նա չի իմացել, սակայն պարտավոր էր իմանալ, որ իր ենթական կատարում կամ մտադրվում է կատարել նշված հանցանքներից որևէ մեկը, այդ թվում` եթե նա տիրապետել է այնպիսի տեղեկության, որի հիման վրա նա կարող էր կամ պարտավոր էր եզրակացնել ենթակայի կողմից հանցանքի կատարման կամ կատարման մտադրության մասին, կամ եթե իր իրավասության սահմաններում նա անփութության կամ հանցավոր ինքնավստահության հետևանքով չի ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` այդ հանցագործությունը խափանելու կամ կանխելու համար`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

3. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ կամ օկուպացված տարածքում պետի, հրամանատարի, վերադասի կամ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների սահմաններում բոլոր հնարավոր միջոցները չձեռնարկելը` ենթակայի կողմից սույն օրենսգրքի 133-րդ, 135-րդ կամ 137-146-րդ հոդվածներով նախատեսված հանցանքի կատարումը կանխելու համար, եթե նա իմացել է, որ իր ենթական կատարում կամ մտադրվում է կատարել նշված հանցանքներից որևէ մեկը, և եթե իր իրավասության սահմաններում նա չի ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` այդ հանցագործությունը խափանելու կամ կանխելու համար`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 149. Ագրեսիան

1. Պետության քաղաքական կամ ռազմական գործողությունները փաստացի ղեկավարող կամ վերահսկող կամ ուղղորդող անձի կողմից ագրեսիա պլանավորելը, նախապատրաստելը, նախաձեռնելը կամ իրականացնելը`

պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

2. Սույն բաժնում ագրեսիա է համարվում հետևյալ արարքներից որևէ մեկը, եթե այն իր բնույթով, լրջությամբ ու ծավալով ակնհայտորեն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության կոպիտ խախտում է`

1) պետության զինված ուժերի ներխուժումը կամ հարձակումը մեկ այլ պետության տարածքի վրա կամ այդպիսի ներխուժման կամ հարձակման արդյունքում այդ պետության տարածքի կամ դրա մասի օկուպացիան՝ անկախ դրա տևողությունից, ինչպես նաև ուժի գործադրմամբ այդ պետության տարածքի կամ դրա մի մասի անեքսիան,

2) պետության զինված ուժերի կողմից մեկ այլ պետության տարածքի ռմբակոծումը կամ այդ տարածքի դեմ որևէ զենքի օգտագործումը,

3) պետության զինված ուժերի կողմից մեկ այլ պետության նավահանգիստների կամ ափերի շրջափակումը,

4) պետության զինված ուժերի կողմից մեկ այլ պետության ցամաքային, ծովային կամ օդային զինված ուժերի վրա կամ ծովային կամ օդային նավատորմի վրա հարձակումը,

5) պետության կողմից մեկ այլ պետության տարածքում այդ պետության համաձայնությամբ գտնվող զինված ուժերը համաձայնության պայմաններին հակասող եղանակով օգտագործելը կամ այդպիսի համաձայնության դադարեցումից հետո դրանց ներկայությունը շարունակելը,

6) պետության կողմից թույլատրելը, որպեսզի իր տարածքը, որը վերջինս տրամադրել է մեկ այլ պետության, օգտագործվի այդ պետության կողմից երրորդ պետության դեմ ագրեսիա իրականացնելու համար,

7) պետության կողմից կամ անունից զինված խմբեր կամ խմբավորումներ, անկանոն զորամիավորումներ կամ վարձկաններ ուղարկելը, որոնք այլ պետության դեմ իրականացնում են ռազմական այնպիսի գործողություններ, որոնք իրենց լրջությամբ համարժեք են սույն հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով նախատեսված արարքներին, կամ նման արարքներում այդ պետության էական ներգրավումը,

8) այլ արարքներ, որոնք ագրեսիա են համարվում միջազգային իրավունքի համաձայն:

Հոդված 150. Համավարակի կամ մարդկության անվտանգությանն անմիջական սպառնալիքի իրավիճակի պայմաններում ագրեսիվ ռազմական գործողություններ նախաձեռնելը, իրականացնելը կամ դրանք չդադարեցնելը

1. Միավորված ազգերի կազմակերպության կամ դրա մասնագիտացած կազմակերպության կողմից հայտարարված համավարակի կամ ողջ մարդկության անվտանգությանն անմիջական սպառնալիքի իրավիճակի պայմաններում պետության քաղաքական կամ ռազմական գործողությունները փաստացի ղեկավարող կամ վերահսկող կամ ուղղորդող անձի կողմից ագրեսիվ ռազմական գործողություններ նախաձեռնելը, իրականացնելը կամ դրանք չդադարեցնելը՝

պատժվում է ազատազրկմամբ` տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Հոդված 151. Ագրեսիա իրականացնելու ուղղակի և հրապարակային կոչերը

1. Ագրեսիա նախաձեռնելու կամ դրան մասնակցելու ուղղակի և հրապարակային կոչը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների կամ զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 152. Միջազգային ահաբեկչությունը

1. Միջազգային ահաբեկչությունը՝ միջազգային լարվածություն կամ պատերազմ հրահրելու կամ այլ պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով այդ պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչին կամ դրա անունից հանդես եկող անձին առևանգելը, ազատությունից ապօրինի զրկելը, պատանդ վերցնելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը կամ այդ պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչության տարածքում պայթյուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ արարք կատարելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի սպանությունը`

պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Հոդված 153. Զանգվածային ոչնչացման զենք ստեղծելը, տրամադրելը, փորձարկելը կամ կիրառելը

1. Քիմիական, կենսաբանական, միջուկային կամ միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենք կամ դրան համալրող որևէ բաղադրամաս, կամ դա ստեղծելու նպատակով՝ դրա կազմի մեջ մտնող նյութ կամ դրա տարածման կամ փոխադրման հատուկ սարք կամ միջոց ստեղծելը, արտադրելը, մշակելը, ձեռք բերելը, պահելը, կուտակելը, փոխադրելը կամ իրացնելը, կամ միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման զենքի փոխադրման հատուկ միջոցներ օգտագործելը`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման կամ այլ զենք կամ դրա արտադրության համար անհրաժեշտ բաղադրամաս կամ դրանց նկատմամբ վերահսկողությունն այլ պետությանը, պետությունների խմբին, միջազգային կամ այլ կազմակերպությանը կամ խմբավորմանը կամ անձին տրամադրելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

3. Միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման կամ այլ զենք կամ միջոց ապօրինի փորձարկելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

4. Միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման կամ այլ զենք կամ միջոց կիրառելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Հոդված 154. Էկոցիդը

1. Էկոցիդը՝ բուսական կամ կենդանական աշխարհը զանգվածաբար ոչնչացնելով, մթնոլորտը, հողը, ընդերքը կամ ջրային պաշարները թունավորելով, աղտոտելով կամ այլ արարքով էկոլոգիական աղետ առաջացնելը, որը խիստ սահմանափակում կամ անհնարին է դարձնում այդ տարածքում մարդու բնակվելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

 

ԲԱԺԻՆ 9

 

 ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  23

 

ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 155. Սպանությունը

1. Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը`

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:

2. Սպանությունը`

1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,

2) հղի կնոջ,

3) անօգնական վիճակում գտնվողի,

4) ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված` խոցելի վիճակում գտնվող անձի,

5) անչափահասի,

6) առանձին դաժանությամբ,

7) այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով,

8) մի խումբ անձանց կողմից,

9) մերձավոր ազգականի կողմից,

10) շահադիտական դրդումներով,

11) պատվերով,

12) խուլիգանական դրդումներով,

13) այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,

14) ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի կամ զանգվածային անկարգությունների պայմաններն օգտագործելով,

15) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով կամ

16) հանցագործությունից տուժած անձի բջիջը, հյուսվածքը, օրգանը կամ կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելու նպատակով`

պատժվում է ազատազրկմամբ՝ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Հոդված 156. Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը

 1. Անձի հակաիրավական արարքի կամ վարքագծի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի (աֆեկտի) վիճակում այդ անձի սպանությունը`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

(156-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)  

Հոդված 157. Ծննդկանի կամ ծննդաբերի կողմից երեխայի սպանությունը

1. Ծննդկանի կամ ծննդաբերի կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից հետո հոգեճնշող կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում մինչև երեք ամսական իրենից ծնված երեխայի սպանությունը`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

(157-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)  

Հոդված 158. Ծննդկանի կամ ծննդաբերի կողմից երեխայի սպանությանը հանցակցելը

 1. Սույն օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը կազմակերպելը կամ դրան դրդելը կամ օժանդակելը`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 159. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը

1. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 160. Հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ սպանությունը

1. Սույն օրենսգրքով նախատեսված հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ սպանությունը՝

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 161. Տուժողի խնդրանքով սպանությունը

1. Տասնութ տարին լրացած անձի սպանությունը նրա գիտակցված և կամովին արտահայտված խնդրանքով՝ նրան ֆիզիկական ուժեղ ցավից կամ տառապանքից ազատելու նպատակով`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Հոդված 162. Ինքնասպանության հասցնելը

1. Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անչափահասի նկատմամբ,

3) մերձավոր ազգականի կողմից,

4) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,

5) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ կամ

6) ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի կամ զինծառայողի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

3. Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անչափահասի նկատմամբ,

3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

4) մերձավոր ազգականի կողմից,

5) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,

6) շահադիտական դրդումներով,

7) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ կամ

8) ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի կամ զինծառայողի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 163. Ինքնասպանության հակելը

1. Հորդորելու, համոզելու կամ խաբեության միջոցով անձի մեջ ինքնասպանություն գործելու վճռականություն հարուցելը, եթե անձն ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ է կատարել՝

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անչափահասի նկատմամբ,

3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

4) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,

5) շահադիտական դրդումներով կամ

6) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 164. Ինքնասպանությանը նպաստելը

1. Ինքնասպանություն գործելու վճռականություն ունեցող անձին դա իրագործելու համար գործիք կամ միջոց տրամադրելը կամ դրան այլ կերպ նպաստելը, եթե անձը ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ է կատարել, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 161-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները`

պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

3) անչափահասի նկատմամբ,

4) շահադիտական դրդումներով կամ

5) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 165. Անզգուշությամբ կյանքից զրկելը

1. Անզգուշությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  24

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 166. Առողջությանը ծանր վնաս պատճառելը

1. Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը`

1) վտանգավոր է կյանքի համար,

2) առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ դրա գործառույթի կորուստ,

3) արտահայտվել է դեմքի, գլխի, ականջի կամ կզակի անջնջելի այլանդակմամբ,

4) առաջացրել է առողջության քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով,

5) առաջացրել է հղիության ընդհատում կամ

6) առաջացրել է հոգեկան խանգարում, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,

2) անչափահասի նկատմամբ,

3) առանձին դաժանությամբ,

4) այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով,

5) մի խումբ անձանց կողմից,

6) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ,

7) մերձավոր ազգականի կողմից,

8) շահադիտական դրդումներով,

9) պատվերով,

10) խուլիգանական դրդումներով,

11) այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,

12) ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի կամ զանգվածային անկարգությունների պայմաններն օգտագործելով,

13) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով,

14) հանցագործությունից տուժած անձի բջիջը, հյուսվածքը, օրգանը կամ կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելու նպատակով կամ

15) անզգուշությամբ առաջացնելով հանցագործությունից տուժած անձի մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

(166-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-240-Ն)  

Հոդված 167. Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը

1. Մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար և չի առաջացրել սույն օրենսգրքի 166-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, բայց առաջացրել է`

1) առողջության տևական քայքայում կամ

2) ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,

2) հղի կնոջ նկատմամբ,

3) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

4) անչափահասի նկատմամբ,

5) առանձին դաժանությամբ,

6) այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով,

7) մի խումբ անձանց կողմից,

8) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ,

9) մերձավոր ազգականի կողմից,

10) շահադիտական դրդումներով,

11) պատվերով,

12) խուլիգանական դրդումներով,

13) այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,

14) ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի կամ զանգվածային անկարգությունների պայմաններն օգտագործելով,

15) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով կամ

16) հանցագործությունից տուժած անձի բջիջը, հյուսվածքը, օրգանը կամ կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելու նպատակով`

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 168. Առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում

1. Մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է հանցագործությունից տուժած անձի հակաիրավական արարքի կամ վարքագծի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում (աֆեկտ)՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է հանցագործությունից տուժած անձի հակաիրավական արարքի կամ վարքագծի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում (աֆեկտ)՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 169. Առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը hակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ

1. Սույն օրենսգրքով նախատեսված հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ նրա առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն օրենսգրքով նախատեսված հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ նրա առողջությանը ծանր վնաս պատճառելը՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 170. Առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ

1. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 171. Առողջությանը թեթև վնաս պատճառելը

1. Մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է՝

1) առողջության կարճատև քայքայում կամ

2) ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ`

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,

2) հղի կնոջ նկատմամբ,

3) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

4) անչափահասի նկատմամբ,

5) մի խումբ անձանց կողմից,

6) մերձավոր ազգականի կողմից կամ

7) խուլիգանական դրդումներով՝

պատժվում է հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, անհրաժեշտ պաշտպանության կամ հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ մեկ ուրիշի առողջությանը թեթև վնաս պատճառելը հանցագործություն չի համարվում։

(171-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)  

Հոդված 172. Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը

1. Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Երկու կամ ավելի անձանց առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելը`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 173. Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը

1. Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

2. Երկու կամ ավելի անձանց առողջությանն անզգուշությամբ միջին ծանրության վնաս պատճառելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  25

 

ԿՅԱՆՔԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 174. Հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը

1. Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձի կողմից հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ այլ ծանր հետևանք կամ

2) կատարվել է մարդու սաղմը կամ պտուղը վերցնելու նպատակով`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

3. Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ այլ ծանր հետևանք կամ

2) կատարվել է մարդու սաղմը կամ պտուղը վերցնելու նպատակով`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 175. Հղիության արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը կամ ամլացումը

1. Հղիության արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը կամ անձի ամլացումը՝ առանց վերջինիս նախնական և իրազեկված ու պատշաճ ձևակերպված համաձայնության՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ հանգեցրել է նրա կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 176. Հղիության արհեստական ընդհատմանը (աբորտ կատարելուն) կամ ամլացմանը հարկադրելը

1. Կնոջն իր հղիությունն արհեստական եղանակով ընդհատելուն (աբորտ կատարելուն) կամ անձին ամլացմանը հարկադրելը` բռնություն գործադրելով, դա գործադրելու սպառնալիքով, շանտաժով կամ հարկադրանքի այլ եղանակով`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մերձավոր ազգականի կամ զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կամ

2) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ հանգեցրել է նրա կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 177. Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելը

1. Մեկ ուրիշին մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելը`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ կամ

3) անչափահասի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 178. Մարդու իմունային անբավարարության վիրուսով անզգուշությամբ վարակելը

1. Մեկ ուրիշին մարդու իմունային անբավարարության վիրուսով հանցավոր ինքնավստահությամբ վարակելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անօգնական վիճակում գտնվողի կամ

3) անչափահասի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 179. Սեռավարակով վարակելը

1. Մեկ ուրիշին սեռավարակով վարակելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ կամ

3) անչափահասի նկատմամբ`

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 180. Սեռավարակով անզգուշությամբ վարակելը

1. Մեկ ուրիշին սեռավարակով հանցավոր ինքնավստահությամբ վարակելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ կամ

3) անչափահասի նկատմամբ՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

3. Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության սույն հոդվածով, սույն օրենսգրքի 177-րդ, 178-րդ կամ 179-րդ հոդվածով նախատեսված հանցանքները կատարելու համար, եթե սեռական հարաբերության զուգընկերն իմացել է նրա մոտ վարակի առկայության մասին և տվել է սեռական հարաբերություն ունենալու՝ գիտակցված և կամավոր համաձայնություն:

Հոդված 181. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ վարակելը

1. Մեկ ուրիշին շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ վարակելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ կամ

3) անչափահասի նկատմամբ՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

(181-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)  

Հոդված 182. Վտանգի մեջ թողնելը

1. Կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել, կամ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելը, եթե պարտավոր չի եղել հոգ տանել նրա մասին և ինքը նրան չի դրել կյանքի համար վտանգավոր վիճակի մեջ՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ:

2. Կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել և պարտավոր է եղել նրան խնամել, կամ ինքն է նրան դրել կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում, եթե կյանքից զրկելու կամ առողջությանը վնաս պատճառելու դիտավորություն չի ունեցել՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անչափահասի նկատմամբ կամ

3) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ`

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Հոդված 183. Մարդու սաղմի, պտղի, մարդու կամ դիակի բջիջների, հյուսվածքների, օրգանների կամ կենսաբանական նյութերի կամ հեղուկների ապօրինի շրջանառությունը

1. Մարդու սաղմը, պտուղը, մարդու կամ դիակի բջիջը, հյուսվածքը, օրգանը, կենսաբանական նյութերը կամ հեղուկներն ապօրինի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կամ

3) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք`

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:

Հոդված 184. Փոխպատվաստման կանոնները խախտելը

1. Փոխպատվաստման նպատակով մարդու կամ դիակի բջիջը, հյուսվածքը, օրգանը, կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելու կամ փոխպատվաստելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառել բջիջ, հյուսվածք, օրգան, կենսաբանական նյութեր կամ հեղուկներ տվողի կամ ընդունողի առողջությանը`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 185. Անձին առանց իր համաձայնության բժշկական, գիտական կամ այլ փորձի ենթարկելը

1. Անձին՝ առանց իր ազատ կամարտահայտության և իրազեկված ու պատշաճ ձևակերպված համաձայնության իր կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք պարունակող բժշկական, գիտական կամ այլ փորձի ենթարկելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) բռնություն գործադրելու սպառնալիքով,

2) հղի կնոջ նկատմամբ,

3) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

4) անչափահասի նկատմամբ,

5) մի խումբ անձանց կողմից,

6) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ կամ

7) շահադիտական դրդումներով՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է բռնություն գործադրելով կամ

2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 186. Մարդու վերարտադրողական կլոնավորումը կամ եվգենիկական փորձերը

1. Մարդու վերարտադրողական կլոնավորումը` մահացած կամ կենդանի մարդու՝ արհեստական ճանապարհով գենետիկորեն նմանատիպը ստեղծելուն ուղղված ցանկացած գործողություն կատարելը կամ եվգենիկական փորձերը` մարդու լավասերմանը (սելեկցիային) ուղղված ցանկացած գործողություն կատարելը`

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) բռնություն գործադրելու սպառնալիքով,

2) հղի կնոջ նկատմամբ,

3) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

4) անչափահասի նկատմամբ,

5) մի խումբ անձանց կողմից,

6) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ կամ

7) շահադիտական դրդումներով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 187. Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

1. Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե նրա անզգուշության հետևանքով հնարավոր չի եղել կանխել հիվանդության հետագա ընթացքը կամ բարդությունների առաջացումը, կամ եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, կամ առաջացել է սաղմի կամ պտղի վնասում՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  26

 

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ՊԱՏՎԻ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 188. Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը

1. Մարդու թրաֆիքինգը` շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ բռնություն գործադրելով, կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, անձի պաշտոնից կամ ծառայողական դիրքից կամ լիազորություններից բխող ազդեցությունը կամ հանցագործությունից տուժած անձի անձնական կախվածությունը կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու կամ հանցագործությունից տուժած անձին վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ խոստանալու կամ առաջարկելու կամ հանցագործությունից տուժած անձին վերահսկող անձի կողմից նման համաձայնություն տալու համար նման օգուտ ստանալու կամ առաջարկն ընդունելու միջոցով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հղի կնոջ նկատմամբ,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

4) այլ պետություն տեղափոխելով`

պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:

 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ առողջությանը ծանր վնաս կամ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնչորս տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի, ինչպես նաև սույն օրենսգրքի 189-րդ և 190-րդ հոդվածների իմաստով՝ շահագործում են համարվում այլ մարդու` պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձևերը, պարտադիր կամ հարկադիր աշխատանքը կամ ծառայություն մատուցելուն կամ հակաիրավական գործողություններ կատարելուն հարկադրելը, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, առքը կամ վաճառքը, բջիջը, օրգանը, հյուսվածքը կամ կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելը:

5. Սույն հոդվածով, ինչպես նաև սույն օրենսգրքի 189-րդ և 190-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններից տուժած անձն ազատվում է իր կատարած ոչ մեծ կամ միջին ծանրության այն հանցանքների համար քրեական պատասխանատվությունից, որոնցում ներգրավված է եղել իր նկատմամբ իրականացված թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում և այդ հանցանքները կատարել է հարկադրանքի ներքո:

(188-րդ հոդվածը լրաց. 05.10.22 ՀՕ-361-Ն)

Հոդված 189. Երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը

1. Երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը՝ շահագործման նպատակով երեխային կամ անօգնական վիճակում գտնվողին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև այդպիսի անձին շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

2) հղի կնոջ նկատմամբ,

3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

4) մերձավոր ազգականի կողմից,

5) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

6) այլ պետություն տեղափոխելով`

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասներեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ առողջությանը ծանր վնաս կամ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 190. Շահագործման վիճակում գտնվող մարդու ծառայությունից օգտվելը

1. Շահագործման վիճակում գտնվող մարդու ծառայությունից օգտվելը, եթե ծառայությունից օգտվողը գիտակցել է մարդու շահագործման վիճակում գտնվելու հանգամանքը, և բացակայում են սույն օրենսգրքի 188-րդ և 189-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշները`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ կամ

3) անչափահասի նկատմամբ`

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Իրավասու մարմիններին հանցագործությունից տուժած անձի շահագործման և նրա գտնվելու վայրի մասին կամովին տեղեկություններ հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

Հոդված 191. Մարդուն առևանգելը

1. Մարդուն առևանգելը` անձին իր կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով կամ անօգնական վիճակն օգտագործելով այլ վայր տեղափոխելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,

2) հղի կնոջ նկատմամբ,

3) անչափահասի նկատմամբ,

4) այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով,

5) մի խումբ անձանց կողմից,

6) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ,

7) շահադիտական դրդումներով,

8) առևանգվածին ազատ արձակելու պայմանով պահանջ ներկայացնելով կամ

9) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք`

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով:

Հոդված 192. Ազատությունից ապօրինի զրկելը

1. Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 188-րդ, 189-րդ, 191-րդ կամ 315-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,

2) հղի կնոջ նկատմամբ,

3) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

4) անչափահասի նկատմամբ,

5) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

6) մերձավոր ազգականի կողմից,

7) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ,

8) շահադիտական դրդումներով,

9) ազատությունից ապօրինի զրկված անձին ազատ արձակելու պայմանով պահանջ ներկայացնելով կամ

10) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

 2) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 193. Հոգեբուժական կազմակերպությունում ապօրինի տեղավորելը կամ պահելը

1. Հոգեբուժական կազմակերպությունում օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղավորելը կամ պահելը`

պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) շահադիտական դրդումներով կամ

3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 194. Հոգեկան ներգործությունը

1. Սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, ինչպես նաև սոցիալական մեկուսացումը կամ պարբերաբար պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,

2) հղի կնոջ նկատմամբ,

3) անչափահասի նկատմամբ,

4) մերձավոր ազգականի կողմից,

5) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,

6) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ,

7) խուլիգանական դրդումներով կամ

8) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով`

պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

(194-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)  

Հոդված 195. Ֆիզիկական ներգործությունը

1. Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,

2) հղի կնոջ նկատմամբ,

3) անչափահասի նկատմամբ,

4) առանձին դաժանությամբ,

5) մի խումբ անձանց կողմից,

6) մերձավոր ազգականի կողմից,

7) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,

8) շահադիտական դրդումներով,

9) խուլիգանական դրդումներով կամ

10) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով`

պատժվում է հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

(195-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)  

Հոդված 196. Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը

1. Անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 166-րդ կամ 167-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները`

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,

2) հղի կնոջ նկատմամբ,

3) անչափահասի նկատմամբ,

4) առանձին դաժանությամբ,

5) մի խումբ անձանց կողմից,

6) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,

7) առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ կամ

8) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Հոդված 197. Ամուսնությանը, ամուսնալուծությանը կամ երեխա ունենալուն հարկադրելը

1. Բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով, շանտաժի, արժանապատվությունը նվաստացնելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով կամ հարկադրանքի այլ եղանակով անձին ամուսնությանը կամ ամուսնալուծությանը կամ երեխա ունենալուն հարկադրելը`

պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  27

 

ՍԵՌԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 198. Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները

1. Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են հանցագործությունից տուժած անձի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով` հանցագործությունից տուժած անձի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անչափահասի նկատմամբ,

3) մերձավոր ազգականի կամ զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,

4) ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ,

5) նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ,

6) արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձի, զորամասում կամ ծառայության այլ վայրում` զինծառայողի կամ բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ` համապատասխան հիմնարկի կամ հաստատության աշխատակցի կողմից,

7) մի խումբ անձանց կողմից,

8) առանձին դաժանությամբ կամ

9) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով՝

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է 18 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն,

2) կատարվել է 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ կամ

3) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հոգեկան խանգարում կամ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք`

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:

4. Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են 12 տարին չլրացած անձի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով։

5. Սույն հոդվածի իմաստով՝ անօգնական վիճակում գտնվող է համարվում հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված անձը։

(198-րդ հոդվածը խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)  

Հոդված 199. Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը

1. Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով կամ առանց նրա համաձայնության ողջամիտ համոզմունքի կամ նույն եղանակներով նրան սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 188-րդ կամ 189-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները`

պատժվում է ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անչափահասի նկատմամբ,

3) մերձավոր ազգականի կամ զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,

4) ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ,

5) արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձի, զորամասում կամ ծառայության այլ վայրում` զինծառայողի կամ բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ` համապատասխան հիմնարկի կամ հաստատության աշխատակցի կողմից կամ

6) մի խումբ անձանց կողմից`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է 18 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն,

2) կատարվել է 16 տարին չլրացած անձի նկատմամբ կամ

3) անզգուշությամբ առաջացրել է առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հոգեկան խանգարում կամ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք`

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:

(199-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)  

Հոդված 200. Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ

1. Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են 18 տարին լրացած անձի կողմից 16 տարին չլրացած անձի նկատմամբ, եթե բացակայում են սույն օրենսգրքի 189-րդ, 198-րդ կամ 199-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները`

պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ,

2) մերձավոր ազգականի կամ զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,

3) մի խումբ անձանց կողմից կամ

4) առանձին դաժանությամբ՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն կամ

2) անզգուշությամբ առաջացրել է առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հոգեկան խանգարում կամ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք`

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

4. Սույն հոդվածով նախատեսված սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, միևնույն անձի կողմից միևնույն անձի նկատմամբ մեկից ավելի անգամ կատարելը որակվում է որպես մեկ հանցագործություն:

Հոդված 201. Անառակաբարո արարք կատարելը

1. 18 տարին լրացած անձի կողմից պոռնկագրական նյութ կամ առարկա, այդ թվում՝ տպագիր հրատարակություն, կինոյի կամ տեսաֆիլմի նյութ, էլեկտրոնային կրիչի վրա պահվող նյութ, պատկեր կամ պոռնկագրական բնույթի այլ առարկա 16 տարին չլրացած անձանց շրջանում տարածելը, ցուցադրելը, 16 տարին չլրացած անձի ներկայությամբ սեռական հարաբերությունը, մերկանալը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություն կատարելը, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի զրույցը կամ 16 տարին չլրացած անձի մեջ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելուն ուղղված այլ արարքը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 198-րդ, 199-րդ կամ 200-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները`

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) 14 տարին չլրացած անձի նկատմամբ,

2) մի խումբ անձանց կողմից կամ

3) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն,

2) կատարվել է 12 տարին չլրացած անձի նկատմամբ,

3) կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ,

4) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

5) անզգուշությամբ առաջացրել է հոգեկան խանգարում կամ այլ ծանր հետևանք`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Հոդված 202. 16 տարին չլրացած անձին սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կամ մանկական պոռնոգրաֆիա ստեղծել կամ արտադրել առաջարկելը (գրումինգ)

1. Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ 18 տարին լրացած անձի կողմից 16 տարին չլրացած անձին հանդիպում առաջարկելը և հանդիպմանն ուղղված գործողություն կատարելը՝ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունների, այդ թվում` սեռական հարաբերության նմանակման կամ սեռական կարիքները բավարարելու, կամ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու կամ արտադրելու նպատակով, եթե բացակայում են սույն օրենսգրքի 189-րդ կամ 198-201-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշները`

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  28

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 203. Խտրականությունը

1. Խտրականությունը` տարբերակված վերաբերմունքի դրսևորումը, որը ոտնահարում է անձի իրավունքները կամ ազատությունները, կամ որով անձին առավելություններ են տրվում՝ առանց օբյեկտիվ հիմքի կամ իրավաչափ նպատակի՝ սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծննդի, առողջական վիճակի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների հիմքով՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

(203-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)  

Հոդված 204. Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը

1. Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը կամ այդ տեղեկությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու նպատակով ձեռք բերելը կամ պահելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունը հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով տարածելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

2) տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 205. Բժշկական գաղտնիքը հրապարակելը

 1. Բժշկական գաղտնիք պարունակող տվյալը, օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակողի կողմից առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության, ապօրինաբար մեկ այլ անձի հայտնելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Բժշկական գաղտնիք պարունակող տվյալը, օրենքով նախատեսված անձնական տվյալներ մշակողի կողմից առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության, հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով տարածելը՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է բուժաշխատողի կողմից`

պատժվում է տուգանքով` քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ հանգեցրել է ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի, անձի պատիվը, արժանապատվությունը կամ բարի համբավը նվաստացնելուն կամ այլ ծանր հետևանքի`

պատժվում է տուգանքով` երեսնապատիկից հիսնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 206. Նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի գաղտնիությունը խախտելը

1. Մարդու նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի գաղտնիությունն ապօրինի խախտելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

2) տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 207. Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը

1. Մարդու կամքին հակառակ կամ կամքն անտեսելով նրա բնակարան ապօրինի մուտք գործելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

 1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

 2) բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 208. Անձին տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելը

1. Անձին՝ նրա իրավունքներին կամ օրինական շահերին առնչվող փաստաթուղթ կամ այլ տեղեկություն իրավասու անձի կողմից ապօրինի չտրամադրելը կամ անձին այդ փաստաթուղթը կամ տեղեկությունն ապօրինի ոչ լրիվ կամ աղավաղված տրամադրելը, եթե դա խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի իրավունքներին կամ օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 209. Խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը խոչընդոտելը

1. Անձի խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը, այդ թվում` կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 210. Ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը

1. Անձի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացումը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի, այցելուի, լիազոր ներկայացուցչի, հանրաքվեի նախաձեռնող խմբի ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի, տեխնիկական սարքավորումն սպասարկող անձի իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) շանտաժով,

2) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու կամ գույք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով,

3) նյութապես շահագրգռելով,

4) ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի նախագահի կամ անդամի կողմից,

5) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

6) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

3. Հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է՝

1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու կամ գույք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով։

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

(210-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)  

Հոդված 211. Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը

 1. Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) շանտաժով,

2) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու կամ գույք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով,

3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

4) նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով կամ

5) մի խումբ անձանց կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

Հոդված 212. Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը

1. Հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելը կամ ընտրությունների արդյունքները, այդ թվում` արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը կամ դրանց քաղվածքները ակնհայտ սխալ տվյալներով հաստատելը, համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելը, մուտքագրված տվյալները փոփոխելը կամ ընտրողի քվեաթերթիկը կամ քվեարկության ծրարն անվավեր կամ չսահմանված նմուշի դարձնելը, ինչպես նաև այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը կամ այդ նպատակով ընտրական փաստաթղթերը վերադաս ընտրական մարմիններին սահմանված ժամկետում չներկայացնելը՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով։

Հոդված 213. Ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելը

1. Ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու անձի կողմից ընտրողների ցուցակները քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու սահմանված կարգը խախտելը, դրանք չտրամադրելը կամ սահմանված կարգով դրանք չհրապարակելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու անձի կողմից ընտրողների ցուցակները կեղծիք կատարելով կազմելը կամ ընտրողների ցուցակներում կեղծիք կատարելը՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 214. Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը

1. Կեղծ տվյալ հայտնելու կամ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ այլ ապօրինի եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Հոդված 215. Քվեարկության գաղտնիությունը խախտելը

1. Քվեարկողի կողմից բաց` այլ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկությունը հրապարակելու միջոցով խախտելը`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով:

2. Ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը կամ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողի քվեարկած քվեաթերթիկը ստուգելը կամ քվեարկության խցիկ մուտք գործելը կամ քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 216. Կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշներ, կտրոններ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշներ, կտրոններ հանձնելը կամ դրանք իրացնելը

1. Անձնական շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով` կեղծ ընտրական քվեաթերթիկ, քվեարկության ծրար, դրոշմանիշ կամ կտրոն պատրաստելը կամ ակնհայտ կեղծ քվեաթերթիկ, քվեարկության ծրար, դրոշմանիշ կամ կտրոն հանձնելը կամ այլ եղանակով իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) ազդեցություն է ունեցել ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների վրա կամ

2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:

Հոդված 217. Ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելը

 1. Անձնական շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը, ինքնասոսնձվող դրոշմանիշը, ընտրողի վերաբերյալ տվյալներ պարունակող քվեարկության կտրոնը կամ համարակալված կտրոնը, ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումը, Կառավարության կողմից ընտրված մասնագիտացված կազմակերպության տեղադրած տեսախցիկը, ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը կամ ընտրական փաստաթղթերի փաթեթը հափշտակելը`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով։

Հոդված 218. Ընտրակաշառք ստանալը

1. Հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Հոդված 219. Ընտրակաշառք տալը

1. Հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տալը՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 220. Ընտրակաշառքի միջնորդությունը

1. Ընտրակաշառքի միջնորդությունը՝ ընտրակաշառքի շուրջ ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք ստացողի միջև համաձայնության գալուն նպաստելը, ընտրակաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության առկայության դեպքում ընտրակաշառքի առարկան ընտրողին կամ նրա մատնանշած անձին փոխանցելու նախաձեռնություն դրսևորելը կամ այն փոխանցելու խոստում տալը կամ փոխանցելը կամ ընտրակաշառք տվողի և ստացողի միջև առկա համաձայնության իրականացմանն այլ կերպ նպաստելը՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 221. Հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը

1. Հանրաքվեի կամ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը) թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք (բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշները կամ թեկնածուի անունը, ազգանունը կամ պատկերը բովանդակող և 3000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող արժեքով քարոզչական տպագիր և այլ նյութի կամ առարկայի) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

(221-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 221.1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված՝ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից չկատարելը կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից չկատարելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները չհայտարարագրելը կամ հայտարարագիր չներկայացնելը

 

1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված՝ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից խոշոր չափով չկատարելը կամ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամ կամ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրում քարոզչության նպատակով ձեռք բերված ապրանքը կամ մատուցված ծառայությունը շուկայական արժեքով չներառելը (եթե դա ձեռք է բերվել կամ մատուցվել է անհատույց կամ շուկայական արժեքից ցածր գնով կամ մինչև նախընտրական հիմնադրամի կամ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի ձևավորումը), որը կազմել է խոշոր չափ՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։

2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը կամ հանրաքվեի քարոզչության հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը քվեարկությունից հետո օրենքով՝ ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ ընկած ժամանակահատվածում չներկայացնելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով։

3. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ խոշոր չափ է համարվում 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը։

(221.1-ին հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)  

Հոդված 222. Ընտրական կամ հանրաքվեի փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելը

1. Վստահված անձին, ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական կամ հանրաքվեի փաստաթղթին օրենքով սահմանված կարգով ծանոթանալուն խոչընդոտելը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի արձանագրության պատճենը կամ քաղվածքը չտալը՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 223. Ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի նախագահի լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

1. Ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի նախագահի լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի արդյունքով անհնարին է դարձել հանձնաժողովի կողմից ընտրության կամ քվեարկության արդյունքների ամփոփումը՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 224. Զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելը

1. Քվեարկության օրը զենքով ցուցադրաբար տեղամասային կենտրոն մուտք գործելը՝ առանց ծառայողական անհրաժեշտության`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Հոդված 225. Գործադուլի մասնակցելուն կամ գործադուլի մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը

1. Շանտաժի կամ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու կամ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի գույքը ոչնչացնելու կամ վնասելու կամ վերցնելու սպառնալիքով գործադուլի մասնակցելուն կամ օրինական գործադուլի մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Գործադուլի մասնակցելուն կամ գործադուլի մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելով կամ գույք ոչնչացնելով կամ վնասելով՝

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 226. Հղի կնոջը կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին աշխատանքի ընդունելուց հրաժարվելը կամ աշխատանքից անհիմն ազատելը

1. Հղի կնոջը հղիության շարժառիթով կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին այդ շարժառիթով աշխատանքի ընդունելուց հրաժարվելը կամ աշխատանքից ազատելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Հոդված 227. Հեղինակային և հարակից իրավունքները խախտելը

1. Հեղինակությունը յուրացնելը կամ հեղինակային կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ առանց հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ համաձայնության նրա ստեղծագործությունը իրացնելը, եթե դա խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել հեղինակին կամ այլ իրավատիրոջ`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել հեղինակին կամ այլ իրավատիրոջը,

2) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով,

3) կատարվել է համահեղինակության հարկադրելով,

4) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

5) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 228. Արտոնագրային իրավունքը խախտելը

1. Արտոնագրային իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ մինչև այդ իրավունքի պաշտոնական ճանաչումը դրա էության վերաբերյալ առանց հայտատուի համաձայնության տեղեկություն տարածելը կամ դրա հեղինակությունը յուրացնելը, եթե դա խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել,

2) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով,

3) կատարվել է համահեղինակության հարկադրելով,

4) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

5) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 229. Միավորում (հասարակական կամ արհեստակցական միություն) կամ կուսակցություն ստեղծելու իրավունքի իրականացումը կամ դրանց գործունեությունը խոչընդոտելը

1. Միավորում (հասարակական կամ արհեստակցական միություն) կամ կուսակցություն ստեղծելու իրավունքի իրականացումը կամ միավորման (հասարակական կամ արհեստակցական միության) կամ կուսակցության օրինական գործունեությունը խոչընդոտելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

2) հանգեցրել է միավորման (հասարակական կամ արհեստակցական միության) կամ կուսակցության գործունեության խափանման՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 230. Կուսակցությանը անդամագրվելուն կամ անդամությունը դադարեցնելուն հարկադրելը կամ խոչընդոտելը

1. Կուսակցությանը անդամագրվելուն կամ անդամությունը դադարեցնելուն հարկադրելը կամ խոչընդոտելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 231. Կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելը

1. Կուսակցության անդամի կողմից կուսակցության օգտին օրենքով չթույլատրված աղբյուրից խոշոր չափերով կամ օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափերով գերազանցող նվիրատվություն ներգրավելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի և սույն օրենսգրքի 232-րդ, 234-րդ և 235-րդ հոդվածների իմաստով՝ խոշոր չափ է համարվում 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարին համարժեք նվիրատվությունը:

(231-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 232. Կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը խոշոր չափերով շրջանցելը

1. Անձի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը այլ անձի անունից նվիրատվություն ձևակերպելու եղանակով շրջանցելը, որը կատարվել է խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով։

Հոդված 233. Կուսակցության օգտին նվիրատվություն կատարելուն հարկադրելը

1.Կուսակցության օգտին նվիրատվություն կատարելուն հարկադրելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 234. Իրավաբանական անձի անունից կուսակցությանը նվիրատվություն կատարելը

1. Իրավաբանական անձի անունից կուսակցությանը խոշոր չափով նվիրատվություն կատարելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։

Հոդված 235. Նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցելը

1. Նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափերով գերազանցելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։

 

Հոդված 236. Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը
(վերնագիրը լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)

 

1. Oրինական հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

(236-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 237. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը

 1. Լրագրողին տեղեկություն տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նրա մասնագիտական օրինական գործունեությունն այլ կերպ խոչընդոտելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով`

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  29

 

ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 238. Անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը

1. 18 տարին լրացած անձի կողմից անչափահասին հանցագործության հմտություններ սովորեցնելը, անչափահասի մեջ հանցավոր գաղափարախոսություն, հանցավոր ենթամշակույթի ավանդույթներ, հանցավոր վարքագծի կանոններ կամ սովորույթներ սերմանելը կամ հանցանքներ կատարելու քարոզը, ինչպես նաև անչափահասի նախաձեռնությամբ իր կամ այլ անձի կողմից կատարվող հանցանքին մասնակից դարձնելը`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն կամ

2) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) անչափահասին հանցավոր կազմակերպության մեջ ներգրավելով կամ

2) անչափահասին ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն մասնակից դարձնելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 239. Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը

1. 18 տարին լրացած անձի կողմից երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութ կամ առարկա պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություն կատարելուն հակելը կամ ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 189-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները`

պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն կամ

2) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 240. Երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելը

1. 18 տարին լրացած անձի կողմից երեխային ոգելից խմիչքների օգտագործմանը կամ ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը կամ թափառաշրջիկության կամ մուրացկանության պարբերաբար ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 189-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն կամ

2) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 241. Ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը

1. Ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 189-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները`

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) երեխային այլ պետություն տեղափոխելով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հանգեցրել է երեխայի կամ ծնողի ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի կամ այլ ծանր հետևանքի`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

 

Հոդված 242. Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը

(վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

 

1. Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 189-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

3) երեխային այլ պետություն տեղափոխելով կամ

4) կեղծ որդեգրման միջոցով`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հանգեցրել է երեխայի կամ ծնողի ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի կամ այլ ծանր հետևանքի`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

(242-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 243. Ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելը

1. Երեխայի հետ բնակվող ծնողի կողմից երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ խոչընդոտելը կամ առանց տեսակցող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի նախնական համաձայնության՝ տեսակցության ժամերին այլ վայր տեղափոխելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Հոդված 244. Որդեգրման գաղտնիքը հրապարակելը

 1. Որդեգրման գաղտնիքը որդեգրողի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով հրապարակելն այն անձի կողմից, որը որդեգրման փաստը պարտավոր էր պահպանել որպես ծառայողական կամ մասնագիտական գաղտնիք, կամ այդ գաղտնիքն այլ անձի կողմից շահադիտական կամ այլ ստոր դրդումներով հրապարակելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Որդեգրվածի չափահաս դառնալուց հետո նրա համաձայնությամբ որդեգրման գաղտնիքը հրապարակելը հանցագործություն չի համարվում:

Հոդված 245. Որդեգրման համաձայնություն տալուն հակելը կամ հարկադրելը

 1. Որդեգրման նպատակով որդեգրվողի օրինական ներկայացուցչին որդեգրման համաձայնություն տալուն շահադիտական կամ այլ ստոր դրդումներով հակելը կամ հարկադրելը՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 246. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը

1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին սուտ տեղեկություն հաղորդելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 247. Երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

1. Ծնողի, այլ օրինական ներկայացուցչի կամ այլ անձի կողմից, որի վրա երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականություն է դրված, այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը հանգեցրել է երեխայի առողջության վատթարացման՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով կամ

2) անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

Հոդված 248. Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

1. Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե դրա հետևանքով երեխայի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է միջին ծանրության վնաս՝

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 249. Խնամատար ծնողի, խնամակալի կամ հոգաբարձուի իրավունքները չարաշահելը

1. Խնամատարությունը, խնամակալությունը կամ հոգաբարձությունը շահադիտական կամ այլ ստոր դրդումներով օգտագործելը կամ խնամարկյալին կամ հոգեզավակին առանց հսկողության կամ անհրաժեշտ օգնության թողնելը, որն առաջացրել է խնամարկյալի կամ հոգեզավակի իրավունքների և օրինական շահերի ոտնահարում՝

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 250. Ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը

1. Հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) բուժաշխատողի կողմից,

2) բռնություն գործադրելով,

3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

4) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

5) շահադիտական դրդումներով՝

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 251. Ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելը

1. Մեկ տարվա ընթացքում դատարանի վճռով ալիմենտ (ապրուստավճար) երեք և ավելի ամիս վճարելուց խուսափելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով:

 

ԲԱԺԻՆ 10

 

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  30

 

ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 252. Ավազակությունը

1. Ավազակությունը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարված հափշտակությունը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Ավազակությունը, որը կատարվել է՝

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

4) առանձին դաժանությամբ,

5) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ,

6) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կամ

7) խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

3. Ավազակությունը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից,

2) բնակարան ապօրինի մուտք գործելով,

3) պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելով կամ

4) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 253. Կողոպուտը

1. Կողոպուտը՝ բացահայտ հափշտակությունը, երբ հանցավորը գիտակցում է, որ արարքը կատարում է բացահայտ՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Կողոպուտը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կամ

3) խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

3. Կողոպուտը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից,

2) բնակարան ապօրինի մուտք գործելով,

3) պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելով կամ

4) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 254. Գողությունը

1. Գողությունը՝ գաղտնի հափշտակությունը`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Գողությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) տուժողի մարմնի վրայից, հագուստից, պայուսակից, այլ պահոցից կամ օբյեկտից,

3) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կամ

4) խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Գողությունը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից,

2) բնակարան ապօրինի մուտք գործելով,

3) պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելով կամ

4) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 255. Խարդախությունը

1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Խարդախությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Խարդախությունը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից,

2) պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելով կամ

3) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 256. Վստահված գույքը հափշտակելը

1. Հանցավորին վստահված, այսինքն՝ նրա տնօրինմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը փաստացի կամ իրավաբանորեն ազատ կամքով հանձնված գույքի հափշտակությունը, եթե այդ գույքը հափշտակելու դիտավորությունը ծագել է օրինական հիմքերով այն ստանալուց հետո՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) խոշոր չափերով`

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից,

2) պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելով կամ

3) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 257. Համակարգչային հափշտակությունը

 1. Համակարգչային հափշտակությունը՝ ուրիշի գույքի հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տվյալն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու) կամ համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ որևէ այլ եղանակով ներգործելու միջոցով՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Համակարգչային հափշտակությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ երկու հարյուրից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Համակարգչային հափշտակությունը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից,

2) պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելով կամ

3) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  31

 

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՅԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 258. Շորթումը

1. Շորթումը՝ անձի կամ ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանցավորին կամ մեկ այլ անձին հանձնելու կամ հանցավորի կամ մեկ այլ անձի օգտին գույքային բնույթի գործողություն կատարելու կամ գույքային բնույթի պարտավորություն ստանձնելու կամ գույքային իրավունք ձեռք բերելուց ձեռնպահ մնալու պահանջը, որը կատարվել է՝

1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ անձի դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով,

2) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նրանց օրինական տնօրինության, տիրապետման, օգտագործման կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու, վնասելու, վերցնելու կամ չվերադարձնելու սպառնալիքով,

3) շանտաժով կամ

4) հարկադրանքի այլ եղանակով`

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Շորթումը, որը կատարվել է՝

1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ անձի դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելով,

2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

3) ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված` խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ,

4) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ,

5) անչափահասի նկատմամբ,

6) արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի նկատմամբ,

7) ժամկետային զինծառայողի նկատմամբ,

8) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

9) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

10) խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

3. Շորթումը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից,

2) անզգուշությամբ մարդու մահ կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով կամ

3) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Հոդված 259. Գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով

1. Խաբեության, վստահությունը չարաշահելու կամ կեղծ տեղեկություն տարածելու կամ ապօրինի այլ եղանակով մեկ ուրիշին խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը, որը դրսևորվել է բաց թողնված օգուտի, գույքի մաշվածության կամ հարկադրված ծախսեր կատարելու ձևով՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 260. Գույքային վնաս պատճառելը սպառնալիքի կամ բռնություն գործադրելու միջոցով

1. Անձին գործարք կնքելուն կամ գործարք կնքելուց հրաժարվելուն, պարտավորություն ստանձնելուն կամ այլ արարքի կատարմանը հարկադրելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել, եթե բացակայում են շորթման կամ հափշտակության հատկանիշները, և որը կատարվել է՝

1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ անձի դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով,

2) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նրանց օրինական տնօրինության, տիրապետման, օգտագործման կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու, վնասելու վերցնելու կամ չվերադարձնելու սպառնալիքով,

3) շանտաժով կամ

4) հարկադրանքի այլ եղանակով՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

2) կատարվել է ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված` խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ,

3) կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ,

4) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

5) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

6) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Հոդված 261. Գրավառուին վնաս պատճառելը

1. Գրավ դրված գույքը ոչնչացնելը, թաքցնելը, օտարելը, վնասելը կամ որևէ այլ կերպ ոչ պիտանի դարձնելը, որով խոչընդոտվել է գրավառուի գույքային իրավունքի իրականացումը, և նրան խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) գրավառուին պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածով նախատեսված հանցանքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցել է հանցագործությամբ պատճառված վնասը:

Հոդված 262. Բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարերին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ապօրինի միացում կատարելը կամ դրանց չափման համար նախատեսված սարքերի ցուցմունքներն ապօրինի փոխելը կամ դրանց բնականոն աշխատանքը խաթարելը

1. Ուրիշին պատկանող բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցին ապօրինի միացում կատարելը կամ ուրիշին պատկանող բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցի չափման համար նախատեսված սարքի ցուցմունքն ապօրինի փոխելը կամ դրա բնականոն աշխատանքը խաթարելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից`

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 263. Ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելը

1. Սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կամքին հակառակ կամ կամքն անտեսելով կամ սպառնալիքի միջոցով նրա գույքն օգտագործելը` առանց այդ գույքն իրենը դարձնելու նպատակի, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

2) կատարվել է ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված` խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ,

3) կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ,

4) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

5) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

Հոդված 264. Գույքը ոչնչացնելը կամ վնասելը

1. Ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով,

3) կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,

4) կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով,

5) կատարվել է խուլիգանական դրդումներով կամ

6) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անզգուշությամբ առաջացրել է պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկայի ոչնչացում կամ վնասում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 265. Գույքի պահպանության կամ պաշտպանության պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

1. Գույքի պահպանության կամ պաշտպանության պարտականություն ունեցող անձի կողմից այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե այդ անձի անզգուշության հետևանքով տեղի է ունեցել այդ գույքի խոշոր չափերի հասնող հափշտակում, վնասում կամ կորուստ, և եթե չկան հանրային ծառայության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներ`

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Հոդված 266. Անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալը

1. Անձի տիրապետությունից պատահաբար կամ սխալմամբ դուրս եկած կամ կորցրած գույքին այն անձի կողմից ապօրինի տիրանալը և իրենը կամ մեկ ուրիշինը դարձնելը, որն իմացել է, թե ով է գույքի իրական տիրապետողը և չի ձեռնարկել ողջամտորեն անհրաժեշտ միջոցներ գույքն իրական տիրապետողին վերադարձնելու համար`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի իմաստով՝ անձի տիրապետությունից դուրս եկած գույքի արժեքը պետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի չափը։

 

Գ Լ ՈՒ Խ  32

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 267. Իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր, վճարահաշվարկային այլ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը

1. Իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթուղթ, վճարահաշվարկային այլ փաստաթուղթ կամ վճարային գործիք պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը կամ ձեռք բերելը կամ դրանք իրացնելը՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ՝ 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը:

Հոդված 268. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը

1. Ինսայդերի կողմից ներքին տեղեկության հիման վրա իր կամ այլ անձի հաշվին արժեթուղթ կամ դրա հետ կապված ածանցյալ գործիք գնելը կամ վաճառելը կամ ներքին տեղեկության ապօրինի տրամադրումը երրորդ անձին, որի արդյունքով ստացվել է մանր չափերի շահույթ՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը`

1) որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) որի արդյունքով ստացվել է խոշոր չափի շահույթ՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը`

1) որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից,

2) որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) որի արդյունքով ստացվել է առանձնապես խոշոր չափերի շահույթ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածում և սույն օրենսգրքի 269-րդ հոդվածում մանր չափ է համարվում 20 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):

5. Սույն հոդվածում և սույն օրենսգրքի 269-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):

6. Սույն հոդվածում և սույն օրենսգրքի 269-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում 40 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):

Հոդված 269. Արժեթղթերի շուկայում գնային չարաշահումը

1. «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված՝ արժեթղթերի շուկայում գնային չարաշահումը, որը մանր չափերի գույքային վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից,

2) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել կամ

3) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 270. Կանխամտածված կեղծ գովազդ

1. Գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից սպառողին հումքի, ապրանքի, մատուցվող ծառայության որակի, գնի կամ այլ առանձնահատկության վերաբերյալ մոլորության մեջ գցելը, եթե դրա հետևանքով անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 271. Կենսապահովման նվազագույն զամբյուղի մեջ մտնող ապրանքները ապրանքային շուկայից հանելը

1. Կենսապահովման նվազագույն զամբյուղի մեջ մտնող ապրանքն ապրանքային շուկայից, այդ թվում՝ առևտրի օբյեկտներից կամ առևտրի իրականացման վայրերից այդ ապրանքն արտադրողի, մատակարարողի, իրացնողի կամ ներմուծողի կողմից հանելը՝ գների բարձրացում առաջացնելու նպատակով՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի ժամանակ՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 272. Մասնավոր ոլորտում կաշառք ստանալը

1. Մասնավոր ոլորտում կաշառք ստանալը՝ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության առևտրային կամ այլ կազմակերպության աշխատողի, արբիտրի, աուդիտորի, պահառուի, կառավարչի, նոտարի կամ փաստաբանի կողմից՝ անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ իր ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) խոշոր չափերով,

3) կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կամ

4) անձի իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը ոտնահարելու սպառնալիքով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Հոդված 273. Մասնավոր ոլորտում կաշառք տալը

1. Մասնավոր ոլորտում կաշառք տալը՝ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության առևտրային կամ այլ կազմակերպության աշխատողին, արբիտրին, աուդիտորին, պահառուին, կառավարչին, նոտարին կամ փաստաբանին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ իր ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) խոշոր չափերով կամ

3) իր կամ իր մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 274. Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության մարզիկի, մրցավարի, թիմի ղեկավարի, մարզչի, արհեստավարժ մարզամրցման այլ մասնակցի կամ դրա կազմակերպչի, հանդիսադիր առևտրային մրցույթի մասնակցի կամ դրա կազմակերպչի կամ մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամի կողմից կաշառք ստանալը

1. Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության մարզիկի, մրցավարի, թիմի ղեկավարի, մարզչի, արհեստավարժ մարզամրցման այլ մասնակցի կամ դրա կազմակերպչի, հանդիսադիր առևտրային մրցույթի մասնակցի կամ դրա կազմակերպչի կամ մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ այդ մրցման կամ մրցույթի արդյունքների վրա ազդելու նպատակով՝

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) խոշոր չափերով կամ

3) անձի իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը ոտնահարելու սպառնալիքով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Հոդված 275. Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության մարզիկին, մրցավարին, թիմի ղեկավարին, մարզչին, արհեստավարժ մարզամրցման այլ մասնակցի կամ դրա կազմակերպչին, հանդիսադիր առևտրային մրցույթի մասնակցին կամ դրա կազմակերպչին կամ մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամին կաշառք տալը

1. Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության մարզիկին, մրցավարին, թիմի ղեկավարին, մարզչին, արհեստավարժ մարզամրցման այլ մասնակցի կամ դրա կազմակերպչին, հանդիսադիր առևտրային մրցույթի մասնակցին կամ դրա կազմակերպչին կամ մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ այդ մրցման կամ մրցույթի արդյունքների վրա ազդելու նպատակով՝

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 276. Ծառայողական կամ մասնագիտական պարտականությունները կատարելու համար ապօրինի վարձատրություն ստանալը կամ պահանջելը

1. Կրթության, առողջապահության, կենցաղային կամ բնակչության սպասարկման այլ ոլորտի հանրային ծառայող չհանդիսացող աշխատակցի կողմից իր ծառայողական կամ մասնագիտական պարտականությունը կատարելու կամ ծառայություն մատուցելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ապօրինաբար ստանալը կամ պահանջելը՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) խոշոր չափերով կամ

3) անձի իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը ոտնահարելու սպառնալիքով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Հոդված 277. Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը

1. Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության առևտրային կամ այլ կազմակերպության աշխատողի, արբիտրի, աուդիտորի, պահառուի, կառավարչի կամ նոտարի կողմից օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով,

2) պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս,

3) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

4) անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք`

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ գույքային վնասի դեպքում էական է համարվում խոշոր չափերի գույքային վնասը:

Հոդված 278. Առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունն ապօրինի օգտագործելը

1. Առևտրային կամ այլ կազմակերպության աշխատողի, արբիտրի, աուդիտորի, պահառուի, կառավարչի կամ նոտարի կողմից օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացման կամ դրանցով պայմանավորված ազդեցության օգտագործման հետևանքով իրեն հայտնի դարձած կամ վստահված տեղեկությունն ապօրինի օգտագործելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 279. Առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունն ապօրինի հրապարակելը

1. Օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացման կամ դրանցով պայմանավորված ազդեցության օգտագործման հետևանքով հայտնի դարձած կամ վստահված առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունն ապօրինի հրապարակելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է շահադիտական դրդումներով կամ

2) խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

Հոդված 280. Առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին կամ վարկային պատմությանը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը

1. Առևտրային, ապահովագրական, հարկային, մաքսային, կենսաթոշակային, ծառայողական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունն ապօրինի հավաքելը, օգտագործելը կամ հրապարակելն այն անձի կողմից, որն իրավունք չուներ ծանոթանալու այդ գաղտնիքին՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է շահադիտական դրդումներով կամ

2) խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 281. Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը

1. Առանց պետական հաշվառման կամ գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը կամ առանց հատուկ թույլտվության կամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա կամ առանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու ծանուցման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը կամ առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին`

 պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածում պետությանը պատճառված վնասի հաշվարկում ներառվում է նաև պետական գրանցման, ինչպես նաև հատուկ թույլտվության, լիցենզիայի, թույլտվության տրման, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձման ենթակա պետական տուրքի չափը:

4. Սույն հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը և հաշվարկված տույժերը:

Հոդված 282. Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը

1. Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասն ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը՝

1) որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

2) որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել կամ

3) որի հետևանքով ֆինանսական բուրգում ներգրավվել է խոշոր չափերի գույք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը՝

1) որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից,

2) որն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել կամ

3) որի հետևանքով ֆինանսական բուրգում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերի գույք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն օրենսգրքի իմաստով՝ ֆինանսական բուրգը գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն է (բացառությամբ հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա իրականացվող գործունեության), որով գույք ներդրողին կամ ֆինանսական բուրգում առաջարկվող գույքի կամ ծառայության դիմաց վճարում կատարող անձին առաջարկվող նյութական օգուտը պայմանավորվում է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին` առանց նշված գույքն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության:

5. Սույն հոդվածի իմաստով՝ գույքային վնասը ներառում է բուրգում ներգրավված բոլոր անձանց, այդ թվում՝ կազմակերպություններին և պետությանը պատճառված վնասի հանրագումարը:

6. Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասն ստեղծող, կազմակերպող կամ ղեկավարող անձն ազատվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու մասին կամովին հայտնել է իրավասու մարմիններին, նպաստել է ֆինանսական բուրգի գործունեության խափանմանը, և հատուցել է ֆինանսական բուրգի` իր ստեղծած, կազմակերպած կամ ղեկավարած մասի գործունեության հետևանքով պատճառված վնասները: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

7. Սույն հոդվածում խոշոր չափ կամ խոշոր չափերի գույքային վնաս է համարվում 2 միլիոնից 15 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ 15 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):

Հոդված 283. Չարաշահումները հրապարակային սակարկություններ կամ գնումներ անցկացնելիս

1. Հրապարակային սակարկությունների կամ գնումների անցկացման կարգը խախտելով կամ մեկ այլ անձի հետ անօրինական համաձայնության գալով հրապարակային սակարկության կամ գնումների հաղթող դառնալով, խաբեությամբ կամ ապօրինի այլ եղանակով գույքի սեփականատիրոջը, սակարկություններ, գնումներ կազմակերպողին, գնորդին, այլ տնտեսավարող սուբյեկտի, անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

2) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 284. Հակամրցակցային գործունեությունը

1. Տնտեսական գործունեությունը համակարգելը կամ հակամրցակցային համաձայնություն կայացնելը կամ մենաշնորհ կամ գերիշխող դիրքը չարաշահելը կամ համակենտրոնացումը չհայտարարագրելը կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը, որը հանգեցրել է մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման և խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, կամ որի արդյունքով տնտեսավարող սուբյեկտն ստացել է խոշոր չափերի շահույթ՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) շանտաժի միջոցով կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից,

2) կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով,

3) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել կամ

4) կատարվել է առանձնապես խոշոր չափերի շահույթ ստանալով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի իմաստով՝ խոշոր չափերի շահույթ է համարվում 5 միլիոնից մինչև 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափերի շահույթ՝ 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):

(284-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 285. Ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը

1. Իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու կամ վերակազմակերպելու կամ դրածո անձի միջոցով կամ դրանք օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն իրականացնելը, որի նպատակն է վարկեր ստանալը, հարկերից խուսափելը, գերավճարներ առաջացնելը, նյութական այլ օգուտներ քաղելը կամ ապօրինի գործունեությունը քողարկելը, կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը կամ հաշվառվելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը և հաշվարկված տույժերը:

Հոդված 286. Առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելը և ներկայացնելը

1. Առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթուղթ տրամադրելը կամ ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթուղթ կազմելը և ներկայացնելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը և հաշվարկված տույժերը:

Հոդված 287. Անօրինական գործունեությունը սնանկության ընթացքում

1. Անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի, ֆիզիկական անձի, իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների), իրավաբանական անձի անունից օրենսդրությամբ սահմանված կարգով հանդես գալու կամ նրան պարտադիր կատարման ենթակա ցուցում տալու կամ որոշումը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձի կամ մարմնի կողմից սնանկության կամ սնանկության հնարավոր կանխատեսման ընթացքում անօրինական գործունեություն ծավալելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին և դրսևորվել է անվճարունակության հատկանիշների առկայության դեպքում՝

1) գույքը կամ եկամուտը, գույքային իրավունքները կամ պարտականությունները թաքցնելով,

2) գույքն առանց օրինական հիմքի ուրիշի տիրապետմանը հանձնելով կամ գույքը ոչնչացնելով, վնասելով կամ ակնհայտ անշահավետ պայմաններով օտարելով,

3) պարտապանի կողմից հայտարարագիր ներկայացնելուց խուսափելով,

4) գույքի, եկամտի կամ դրանց չափի, գտնվելու վայրի կամ դրանց վերաբերյալ գույքային իրավունքների կամ պարտականությունների կամ այլ տեղեկությունը թաքցնելով կամ խեղաթյուրելով,

5) գույքագրումը խոչընդոտելով,

6) պարտապան ֆիզիկական անձի գույքային վիճակը, անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի գույքային կամ տնտեսական գործունեությունն արտացոլող հաշվապահական կամ այլ փաստաթուղթը թաքցնելով, ոչնչացնելով, վնասելով կամ կեղծելով,

7) առանձին պարտատիրոջ գույքային պահանջն ապօրինի բավարարելով՝ ի վնաս այլ պարտատիրոջ կամ

8) սնանկության կառավարչի կամ սնանկության գործընթացում նման գործառույթներ իրականացնող անձի կամ լուծարման հանձնաժողովի գործունեությունը խոչընդոտելով՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

(287-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 288. Կանխամտածված սնանկությունը

1. Կանխամտածված սնանկությունը՝ ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի, իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների), իրավաբանական անձի անունից օրենսդրությամբ սահմանված կարգով հանդես գալու կամ նրան պարտադիր կատարման ենթակա ցուցում տալու կամ որոշումը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձի կամ մարմնի կողմից սեփականությամբ տվյալ ֆիզիկական անձին, անհատ ձեռնարկատիրոջը կամ իրավաբանական անձին պատկանող գույքը ոչնչացնելու, ակնհայտ կեղծ կամ շինծու գործարքներ կնքելու կամ այլ եղանակով անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը սեփական կամ այլ անձի շահերից ելնելով, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը և հաշվարկված տույժերը։

(288-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)

 

Հոդված 289. Իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք օգտագործելը կամ իրացնելը

(վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

 

1. Իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշ կամ դրոշմապիտակ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք օգտագործելը կամ իրացնելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

2) խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում 500-ից ավելի ակցիզային դրոշմանիշները կամ դրոշմապիտակները:

(289-րդ հոդվածը փոփ., խմբ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 290. Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը

1. Իրավաբանական անձի ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ պատասխանատու այլ անձի կողմից հարկերը, տուրքերը կամ այլ վճարները խոշոր չափերով չվճարելու նպատակով օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ հարկը, տուրքը կամ այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթուղթն օրենքով սահմանված կարգով կամ ժամկետներում չներկայացնելը կամ հաշվետվության, հաշվարկի, հայտարարագրի կամ հարկը, տուրքը կամ այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթղթի մեջ խեղաթյուրված տվյալ մտցնելը կամ հարկման օբյեկտը թաքցնելը կամ խաբեության այլ դրսևորումը՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պատասխանատու անձի կատարման համար պարտադիր ցուցումներ տալու, նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող կամ նրա գործունեությունը փաստացի ղեկավարող այլ անձի կողմից՝ պատասխանատու անձի անունից կամ միջոցով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ՝ 20 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը:

5. Սույն հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ վճարել է չվճարված հարկերը, տուրքերը կամ այլ վճարները և դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը:

(290-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 291. Կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը

1. Կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը` Հայաստանի Հանրապետության պետական սահմանով կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոց և (կամ) վճարային գործիք ապօրինի տեղափոխելն առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոն, այդ թվում՝ արգելք կամ սահմանափակում խախտելու կամ մաքսային կամ այլ փաստաթուղթը խաբեությամբ օգտագործելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով`

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) շանտաժով կամ

4) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

4. Սույն հոդվածով նախատեսված արարքը համարվում է խոշոր չափերով կատարված, եթե անօրինական տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարը և (կամ) անօրինական տեղափոխված վճարային գործիքների արժեքը գերազանցում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ թույլատրելի, առանց գրավոր հայտարարագրման տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների գումարի և (կամ) վճարային գործիքների արժեքի կրկնապատիկը, իսկ առանձնապես խոշոր չափերով կատարված՝ եթե անօրինական տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարի և (կամ) անօրինական տեղափոխված վճարային գործիքների արժեքը գերազանցում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ թույլատրելի` առանց գրավոր հայտարարագրման տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների գումարի և (կամ) վճարային գործիքների արժեքի հնգապատիկը: Անօրինական տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարի և (կամ) անօրինական տեղափոխված վճարային գործիքների արժեքի չափը հաշվարկելիս անօրինական տեղափոխված կանխիկ դրամական միջոցների ընդհանուր գումարից և (կամ) անօրինական տեղափոխված վճարային գործիքների արժեքից ենթակա է նվազեցման այն չափը, որը Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ թույլատրվում է տեղափոխել առանց հայտարարագրման:

5. Սույն օրենսգրքի իմաստով՝

1) կանխիկ դրամական միջոցներ են համարվում թղթադրամների և գանձապետական տոմսերի, մետաղադրամների տեսքով դրամանիշները, բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների, որոնք շրջանառության մեջ են գտնվում և օրինական վճարամիջոց են հանդիսանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում կամ օտարերկրյա պետություններում (օտարերկրյա պետությունների խմբում), այդ թվում՝ շրջանառությունից հանված կամ հանվող, սակայն շրջանառության մեջ գտնվող դրամանիշների հետ փոխանակման ենթակա դրամանիշները.

2) վճարային գործիքներ են համարվում ճանապարհային չեկերը, մուրհակները, չեկերը (այդ թվում՝ բանկային), ինչպես նաև, ըստ ներկայացնողի, փաստաթղթային արժեթղթերը:

Հոդված 292. Մշակութային արժեքների և ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգությունը

1. Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված մշակութային արժեքների կամ խոշոր չափերով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգությունը` Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով այդ արժեքը կամ ապրանքն ապօրինի տեղափոխելը, որը կատարվել է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելք կամ սահմանափակում խախտելու կամ մաքսային կամ այլ փաստաթուղթը խաբեությամբ օգտագործելու միջոցով`

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) շանտաժով՝

 պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից`

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին մասում ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափ է համարվում 8 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), իսկ մշակութային արժեքների համար՝ 800.000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):

Հոդված 293. Հայաստանի Հանրապետությունից արտահանված մշակութային արժեքները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չվերադարձնելը

1. Հայաստանի Հանրապետությունից արտահանված` մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքը սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չվերադարձնելը, եթե դա վերադարձնելը Հայաստանի Հանրապետության օրենքով համարվում է պարտադիր՝

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

 

Հոդված 294. Իրական շահառուների վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալները թաքցնելը
(վերնագիրը խմբ. 03.06.21 ՀՕ-259-Ն)

 

1. Իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմին իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացրած անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Իրավաբանական անձի մասնակցի կամ իրական շահառուի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված անձին իրական շահառուի վերաբերյալ կեղծ տվյալ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը կամ նրա կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի ներկայացրած հարցմանն օրենքով նախատեսված ժամկետում չպատասխանելը`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

(294-րդ հոդվածը խմբ. 03.06.21 ՀՕ-259-Ն)

Հոդված 295. Հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելը, իրացնելը կամ իրացմանն աջակցելը

1. Անձի կողմից շահադիտական դրդումներով այլ անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքը նախապես չխոստացված ձեռք բերելը կամ իրացնելը կամ իրացմանն աջակցելը, եթե առկա չեն սույն օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 296. Փողերի լվացումը

1. Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, տեղաբաշխումը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ պահելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:

4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ՝ 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):

5. Սույն հոդվածի իմաստով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույք է համարվում սույն օրենսգրքի 121-րդ hոդվածի 10-րդ մասով սահմանված գույքը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացվել է կամ առաջացել սույն օրենսգրքով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում։

 

ԲԱԺԻՆ 11

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  33

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 297. Խուլիգանությունը

 1. Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից,

2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ կամ

3) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով`

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով`

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

(297-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 298. Կավատությունը

1. Կավատությունը՝ շահադիտական նպատակով կամ այլ ստոր դրդումներով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը կամ հակելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 188-րդ կամ 189-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հղի կնոջ նկատմամբ,

2) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ,

3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

4) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝

 պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 299. Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը

 1. Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը՝ պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ հանրային հաստատությունը նույն նպատակով շահագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան, շինություն, ավտոմեքենա կամ այլ կացարան տրամադրելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 298-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով`

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Հոդված 300. Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը

1. Անորոշ անձանց շրջանակին պոռնկագրական նյութ կամ առարկա, այդ թվում՝ տպագիր հրատարակություն, կինոյի կամ տեսաֆիլմի նյութ, էլեկտրոնային կրիչի վրա պահվող նյութ, պատկեր կամ պոռնկագրական բնույթի այլ առարկա առաջարկելը կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով մատչելի դարձնելը կամ անորոշ անձանց շրջանակում այդպիսի նյութ կամ առարկա գովազդելը`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Մանկական պոռնոգրաֆիա ստեղծելը, արտադրելը, ձեռք բերելը, տարածելը, իրացնելը, արտահանելը, ներմուծելը, առաջարկելը, գովազդելը, մատչելի դարձնելը, տնօրինելը, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով հասանելիություն ձեռք բերելը կամ համակարգչում, համակարգչային համակարգում, համակարգչային ցանցում կամ համակարգչային այլ սարքավորումների վրա կամ ցանկացած այլ եղանակով մանկական պոռնոգրաֆիա պահպանելը կամ մանկական պոռնոգրաֆիա դիտելը՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մերձավոր ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է եղել երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, կամ կրթական կամ առողջապահական կազմակերպության այն աշխատակցի կողմից, որը պարտավոր էր հոգ տանել երեխայի մասին կամ վերահսկել նրա վարքագիծը կամ

2) զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի իմաստով՝ մանկական պոռնոգրաֆիա է համարվում ցանկացած նյութ, որտեղ երեխան պատկերված է բացահայտ սեքսուալ բնույթի իրական կամ նմանակված գործողություն կատարելիս կամ սեռական շարժառիթով երեխայի սեռական օրգանը ցուցադրելիս:

Հոդված 301. Պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելը կամ վնասելը

1. Պետության պահպանության տակ գտնվող պատմության կամ մշակույթի հուշարձանը, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկան կամ փաստաթուղթը ոչնչացնելը կամ վնասելը՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով՝

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 302. Պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը

1. Պետության պահպանության տակ գտնվող պատմության կամ մշակույթի հուշարձանը, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկան կամ փաստաթուղթն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Հոդված 303. Հնագիտական օբյեկտները ոչնչացնելը կամ վնասելը կամ այլ ապօրինի արարքներ կատարելը

1. Ապօրինի հնագիտական աշխատանք իրականացնելը, որը հանգեցրել է հնագիտական օբյեկտի ոչնչացման, վնասման կամ կորստի, կամ այնպիսի ապօրինի արարք կատարելը, որը հանգեցրել է հնագիտական կամ հնէաբանական տեղեկության կորստի, կամ հնագիտական կամ հնէաբանական գտածոյին ապօրինի տիրանալը`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով կամ

2) առանձնակի արժեք ունեցող հնագիտական օբյեկտի նկատմամբ՝

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 304. Հնագիտական օբյեկտները անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը կամ այլ ապօրինի արարքներ կատարելը

1. Ապօրինի հնագիտական աշխատանք իրականացնելը, որն անզգուշությամբ հանգեցրել է հնագիտական օբյեկտի ոչնչացման, վնասման կամ կորստի, կամ այնպիսի ապօրինի արարք կատարելը, որն անզգուշությամբ հանգեցրել է հնագիտական կամ հնէաբանական տեղեկության կորստի`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Հոդված 305. Դիակն անարգանքի ենթարկելը

1. Դիակն անարգանքի ենթարկելը՝ դիակը պղծելը, ապօրինի արտաշիրիմելը, նրա հագուստը կամ նրա վրա գտնվող այլ իրը վերցնելը կամ մահացածի հիշատակն այլ կերպ անարգելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով կամ

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

Հոդված 306. Գերեզմանն անարգանքի ենթարկելը

1. Մահացածին թաղելու վայրը կամ գերեզմանի վրա եղած շինությունը կամ առարկան ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

3) հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 307. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը կամ այլ դաժան վերաբերմունքը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) 12 տարին չլրացած անձի ներկայությամբ կամ

4) շահադիտական դրդումներով՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով։

 

ԲԱԺԻՆ 12

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  34

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 308. Ահաբեկչությունը

1. Պայթյուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ արարք կատարելը կամ դրա իրական սպառնալիքը կամ շինություն կամ տրանսպորտային, հաղորդակցության կամ կապի միջոց, այլ հաղորդակցության ուղի զավթելը կամ պահելը՝ զուգորդված քաղաքացիական անձին կամ զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձին կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու կամ այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է բնակչությանը կամ դրա առանձին խմբին ահաբեկելը, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, հանրային իշխանության ներկայացուցչին, պետական կամ հանրային ծառայողին կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչին կամ այլ կազմակերպությունում ծառայող անձին որևէ արարք կատարելուն կամ հանցավորի այլ պահանջը կատարելուն հարկադրելը, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ահաբեկչություն համարվող ցանկացած այլ արարք`

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի վրա հարձակմամբ կամ միջուկային կամ ռադիոակտիվ նյութի կամ իոնացնող ճառագայթման այլ աղբյուրի կամ զանգվածային ոչնչացման զենքի, թունավոր, քիմիական կամ կենսաբանական նյութի օգտագործմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 309. Ահաբեկչական գործունեությանը նպաստելը

1. Ահաբեկչական գործունեությանը նպաստելը՝ սույն օրենսգրքի 308-րդ, 311-րդ, 312-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու համար անձանց հավաքագրելը կամ ահաբեկիչների ուսուցման ճամբար կազմակերպելը, սույն օրենսգրքի 308-րդ, 311-րդ, 312-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու հմտություններ սովորեցնելը կամ սովորելը կամ նշված արարքները կամ սույն օրենսգրքի 308-րդ, 311-րդ, 312-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքները կատարելու նպատակով ճանապարհորդությունը կամ դրան այլ կերպ նպաստելը՝

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե իրավասու մարմիններին կամավոր հայտնել է իր կողմից ահաբեկչական գործունեությանը նպաստելու մասին, որը հնարավորություն է տվել կանխելու սույն օրենսգրքի 308-րդ, 310-րդ, 311-րդ, 312-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքների կատարումը: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

Հոդված 310. Ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելը

1. Ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելը՝ գույքի ուղղակի կամ անուղղակի տրամադրումը կամ հավաքագրումը՝ գիտակցելով, որ այն ամբողջությամբ կամ մասամբ օգտագործվելու է կամ կարող է օգտագործվել անհատ ահաբեկչի կամ ահաբեկչական կազմակերպության կողմից կամ սույն օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 311-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու համար կամ ֆինանսական ծառայության մատուցումը՝ գիտակցելով, որ այդ ծառայությունը կամ դրա արդյունքն օգտագործվելու է անհատ ահաբեկչի կամ ահաբեկչական կազմակերպության կողմից կամ ուղղված է կամ կարող է ուղղվել սույն օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 311-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելուն՝

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի իմաստով՝ գույք է համարվում սույն օրենսգրքի 121-րդ hոդվածի 10-րդ մասով սահմանված գույքը:

(310-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 311. Ահաբեկչական կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը

1. Ահաբեկչական կազմակերպություն ստեղծելը կամ ահաբեկչական կազմակերպությունը ղեկավարելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

2. Ահաբեկչական է համարվում այն կազմակերպությունը, որն ստեղծվել է սույն օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 310-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու համար:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարած անձը, որը նպաստել է ահաբեկչական կազմակերպության գործունեության խափանմանը, ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

Հոդված 312. Ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելը

1. Ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարած անձը, որը նպաստել է ահաբեկչական կազմակերպության գործունեության խափանմանը, ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

Հոդված 313. Ահաբեկչությունն արդարացնելը, քարոզելը կամ ահաբեկչություն կատարելու կոչերը, ինչպես նաև այդպիսի կոչեր պարունակող նյութեր կամ առարկաներ տարածելը

1. Հրապարակայնորեն ահաբեկչությունն արդարացնելը կամ քարոզելը, որը զուգորդվել է ահաբեկչության մղելով, կամ սույն օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 310-րդ, 311-րդ, 312-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու հրապարակային կոչը, ինչպես նաև այդպիսի կոչ պարունակող նյութ կամ առարկա տարածելը՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 314. Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը

1. Ահաբեկչության մասին սուտ տեղեկություն տարածելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) անզգուշությամբ առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս կամ հանրային կամ պետական նշանակության միջոցառման խափանում, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության կազմալուծում կամ այլ ծանր հետևանք կամ

2) կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 315. Պատանդ վերցնելը կամ պահելը

1. Անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով հանրային իշխանության ներկայացուցչին, պետական կամ հանրային ծառայողին կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչին կամ այլ կազմակերպությունում աշխատող անձին պաշտոնեական կամ ծառայողական գործունեության հետ կապված արարք կատարելուն կամ այդպիսի արարք կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

3) անչափահասի նկատմամբ,

4) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

5) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում, զանգվածային անկարգություններ, միջազգային հարաբերություններում բարդացում կամ հակամարտություն, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:

4. Իր պահանջներից հրաժարված և պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե նա նախկինում չի ազատվել քրեական պատասխանատվությունից սույն հոդվածով կամ սույն օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հիմքով: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

Հոդված 316. Օդանավեր, նավեր կամ երկաթուղային շարժակազմեր զավթելը, պահելը կամ փախցնելը

1. Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ զավթելը, պահելը կամ փախցնելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում, զանգվածային անկարգություններ, միջազգային հարաբերություններում բարդացում կամ հակամարտություն, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

4. Զավթածը կամովին ազատած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե նա նախկինում չի ազատվել քրեական պատասխանատվությունից սույն հոդվածով կամ սույն օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված հիմքով: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

Հոդված 317. Ծովահենությունը կամ օդահենությունը

1. Մասնավոր նավի կամ օդանավի ուղևորի կամ անձնակազմի կողմից բաց ծովում կամ չեզոք օդային տարածքում կամ պետության իրավազորությունից դուրս գտնվող տեղում մեկ այլ նավի կամ օդանավի զավթումը, զավթած նավի կամ օդանավի ուղևորի կամ անձնակազմի նկատմամբ բռնությունը կամ այդ անձանց գույքը կողոպուտի կամ ավազակության եղանակով հափշտակելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

2. Ծովահենական նավի կամ օդանավի շահագործմանը մասնակցելն այն անձի կողմից, որը գիտակցել է, որ այդ նավը կամ օդանավը ծովահենական է, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարմանն այլ կերպ աջակցելը՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար քրեական պատասխանատվության է ենթակա նաև այն ռազմական նավի, օդանավի, պետական նավի կամ օդանավի անձնակազմը, որը խռովություն է բարձրացրել և վերահսկողություն է հաստատել այդ նավի կամ օդանավի վրա, ինչպես նաև ռազմական նավի, օդանավի, պետական նավի կամ օդանավի այն ուղևորը կամ անձնակազմը, որն ապօրինի զավթել է այդ նավը կամ օդանավը և վերահսկողություն է հաստատել այդ նավի կամ օդանավի վրա:

4. Նավը կամ օդանավը համարվում է ծովահենական, եթե այն իր նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձանց կողմից նախատեսվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար կամ արդեն օգտագործվել է այդ նպատակներով և դեռևս գտնվում է հանցավորների վերահսկողության ներքո:

Հոդված 318. Հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը

1. Հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

2) անչափահասի ներգրավմամբ,

3) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից կամ

4) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ հարձակում կամ անձի կյանքը կամ առողջությունը վտանգող այլ արարք կազմակերպելով՝

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

3. Հանցավոր կազմակերպության գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

Հոդված 319. Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը

1. Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

2) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից կամ

3) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարվող հարձակմանը կամ անձի կյանքը կամ առողջությունը վտանգող այլ արարքի կատարմանը մասնակցելով՝

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:

3. Հանցավոր կազմակերպության գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

Հոդված 320. Օրենքով չնախատեսված զինված միավորում ստեղծելը կամ ղեկավարելը

1. Օրենքով չնախատեսված զինված միավորում ստեղծելը կամ ղեկավարելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 318-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

2) անչափահասի ներգրավմամբ կամ

3) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 321. Օրենքով չնախատեսված զինված միավորմանը մասնակցելը

1. Օրենքով չնախատեսված զինված միավորմանը մասնակցելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 319-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

2) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 322. Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը

1. Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

2. Սույն գլխի իմաստով՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանող (օրենքով գող կամ քրեական հեղինակություն) է համարվում այն անձը, որը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, համարվում է հեղինակություն և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման համար տալիս է հրահանգներ, կազմակերպում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կամ մասնակցում է դրանց կամ կազմակերպում կամ իրականացնում է դրամական միջոցների հավաքագրում (այդ թվում՝ մոլախաղերի միջոցով) կամ տնօրինում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը կամ կատարում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ:

3. Սույն հոդվածի իմաստով՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ (օրենքով գող կամ քրեական հեղինակություն) ստացած է համարվում այն անձը, որն, այդ կարգավիճակը ձեռք բերելով, իրական հնարավորություն է ունեցել կատարելու սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները։

Հոդված 323. Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը

1. Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 318-րդ կամ 320-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

3) զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից,

4) անչափահասի ներգրավմամբ կամ

5) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից`

 պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:

3. Սույն գլխի իմաստով՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում (գողական աշխարհ) է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է իր սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցագործության կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը:

Հոդված 324. Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը

1. Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելը կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելը կամ դրանց մասնակցելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 319-րդ և 321-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշները`

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

2. Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը բռնության, սպառնալիքի կամ հարկադրանքի այլ եղանակով ներգրավելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

3) զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից,

4) անչափահասի ներգրավմամբ կամ

5) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

4. Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մասին իրավասու մարմիններին կամովին հայտնած և դրա գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

Հոդված 325. Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը

1. Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքն իրականացնելու համար՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 326. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը կամ անցկացնելը

1. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը կազմակերպելը կամ անցկացնելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

2. Հավաքը դադարեցնելու վերաբերյալ իրավասու մարմնի ներկայացուցչի օրինական պահանջին չենթարկվելուն ուղղված կոչը`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

(326-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 327. Զանգվածային անկարգություններին մասնակցելը

1. Հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններին մասնակցելը, եթե մասնակցի արարքը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ անձի կյանքը կամ առողջությունը վտանգող այլ արարքի կատարմամբ, հրկիզումով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք գործադրելով կամ այդ գործողությունները կազմակերպելով կամ ղեկավարելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 328. Զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերը

1. Զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչը`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին չենթարկվելու կամ անձի նկատմամբ բռնություն գործադրելու կոչը`

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

 

Հոդված 329. Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը
 

1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

Հոդված 330. Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը

1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 136-րդ, 151-րդ 313-րդ, 328-րդ, 329-րդ կամ 422-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  35

 

ԶԵՆՔԻ, ՀՐԱԶԵՆԻ ԿԱՄ ԱՅԼ ՀԱՆՐԱՎՏԱՆԳ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 331. Ռադիոակտիվ կամ միջուկային նյութերի կամ սարքերի ապօրինի շրջանառությունը, ինչպես նաև դրանք ոչնչացնելը կամ վնասելը

1. Ռադիոակտիվ կամ միջուկային նյութ ապօրինի պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, իրացնելը, օգտագործելը, փոխադրելը կամ առաքելը, ինչպես նաև դրանք ոչնչացնելը կամ վնասելը՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Ապօրինի կերպով միջուկային ռեակտոր, մարդու կյանքի, առողջության կամ շրջակա միջավայրի համար էական վտանգ ներկայացնող միջուկային սարք կամ դրանք համալրող բաղադրամաս պատրաստելը, մշակելը, ձեռք բերելը, պահելը, իրացնելը, օգտագործելը, փոխադրելը կամ առաքելը, ինչպես նաև դրանք ոչնչացնելը կամ վնասելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 332. Ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք հափշտակելը

1. Ռադիոակտիվ կամ միջուկային նյութ հափշտակելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Միջուկային ռեակտոր, մարդու կյանքի, առողջության կամ շրջակա միջավայրի համար էական վտանգ ներկայացնող միջուկային սարք կամ զանգվածային ոչնչացման զենք կամ դրանք համալրող բաղադրամաս հափշտակելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով,

3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

4) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից`

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 333. Ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք շորթելը

1. Ռադիոակտիվ կամ միջուկային նյութ շորթելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Միջուկային ռեակտոր, մարդու կյանքի, առողջության կամ շրջակա միջավայրի համար էական վտանգ ներկայացնող միջուկային սարք կամ զանգվածային ոչնչացման զենք կամ դրանք համալրող բաղադրամաս շորթելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից`

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 334. Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը

1. Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 335. Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը

1. Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից`

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

4. Սույն հոդվածում կամ սույն օրենսգրքի 334-րդ հոդվածում նշված առարկաները մինչև իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը հանձնած անձն ազատվում է սույն հոդվածով կամ սույն օրենսգրքի 334-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

Հոդված 336. Ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելը, ձևափոխելը կամ նորոգելը

1. Ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք պատրաստելը, դրանք ձևափոխելը կամ նորոգելը`

պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածում նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

Հոդված 337. Հրազենի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքերի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

1. Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութի կամ պայթեցման սարքի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե հանցավորի դրսևորած անզգուշության հետևանքով տեղի է ունեցել այդ առարկայի հափշտակում, ոչնչացում, վնասում կամ առաջացել է մարդու մահ կամ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք`

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենք կամ զանգվածային ոչնչացման զենք ստեղծելիս օգտագործվող կամ դրան օժանդակ որևէ նյութի կամ սարքի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե հանցավորի դրսևորած անզգուշության հետևանքով տեղի է ունեցել այդ առարկայի հափշտակում, ոչնչացում, վնասում կամ առաջացել է մարդու մահ կամ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 338. Հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելը

1. Հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք հափշտակելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով,

3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

4) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Հոդված 339. Հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր շորթելը

1. Հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք շորթելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից`

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Հոդված 340. Ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգությունը

1. Ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, պայթուցիկ նյութի կամ պայթեցման սարքի, հրազենի կամ դրա բաղկացուցիչ մասի, ռազմամթերքի, ռադիոակտիվ նյութի կամ ռադիոակտիվ աղբյուրի, միջուկային նյութի, խիստ ներգործող, թունավոր նյութի, զանգվածային ոչնչացման զենքի կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող նյութի կամ սարքի, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքի մաքսանենգությունը` Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով դրանք ապօրինի տեղափոխելը, որը կատարվել է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելքը կամ սահմանափակումը խախտելու կամ մաքսային կամ այլ փաստաթուղթը խաբեությամբ օգտագործելու միջոցով`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) շանտաժով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից`

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  36

 

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 341. Օդային, ջրային, երկաթուղային, մագնիսական (մագլևային), ճոպանային տրանսպորտի կամ մետրոպոլիտենի երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ երթևեկության կամ շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը

1. Օդային, ջրային, երկաթուղային, մագնիսական (մագլևային), ճոպանային տրանսպորտի կամ մետրոպոլիտենի երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ երթևեկության կամ շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելն այն անձի կողմից, որը, ըստ պայմանագրի կամ ծառայողական դիրքի, պարտավոր էր պահպանել այդ պահանջը կամ կանոնը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը հարբած (ոչ սթափ) վիճակում կատարելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 342. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը

1. Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հարբած (ոչ սթափ վիճակում) կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 343. Տրանսպորտային միջոցները հարբած (ոչ սթափ), տասնվեց տարին չլրացած կամ տվյալ տեսակի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներն անվտանգ վարելու կարողությունից զրկված անձին հանձնելը

1. Տրանսպորտային միջոցը հարբած (ոչ սթափ), տասնվեց տարին չլրացած կամ տվյալ տեսակի տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ այն անձին հանձնելը, որը տրանսպորտային միջոցը հանձնող անձի համար ակնհայտորեն տվյալ իրադրությունում իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակի հետևանքով չէր կարող տրանսպորտային միջոցն անվտանգ վարել, եթե հանձնողի դրսևորած անզգուշության հետևանքով մարդու առողջությանը պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

 

Հոդված 344. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը

(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

 

1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

2. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված, եթե նա օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը չի լրացել:

4. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը համարվում է կասեցված, եթե նրա` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցվել է, և կասեցման ժամկետը չի լրացել:

5. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:

(344-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 345. Տրանսպորտային միջոցները կամ տրանսպորտային ենթակառուցվածքներն անորակ վերանորոգելը կամ տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելը

1. Տրանսպորտային միջոցների կամ տրասնպորտային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի համար պատասխանատու անձի կողմից տրանսպորտային միջոցը, հաղորդակցության ուղին, ազդանշանման կամ կապի միջոցը կամ տրանսպորտային այլ սարքավորումն անորակ վերանորոգելը կամ տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 346. Տրանսպորտային միջոցները, ենթակառուցվածքները կամ հաղորդակցության ուղիները փչացնելը

1. Տրանսպորտային միջոցը, ենթակառուցվածքը, հաղորդակցության ուղին, ազդանշանման կամ կապի միջոցը կամ տրանսպորտային այլ սարքավորումը ոչնչացնելը, վնասելը, արգելափակելը, այլ կերպ փչացնելը կամ երթևեկությունը կարգավորող կեղծ ազդանշան տեղադրելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 347. Տրանսպորտի անվտանգ աշխատանքն ապահովող պահանջները կամ կանոնները խախտելը

1. Ուղևորի, հետիոտնի, հեծանվորդի կամ երթևեկության այլ մասնակցի կողմից (բացառությամբ սույն օրենսգրքի 341-րդ և 342-րդ հոդվածներով նշված անձանցից) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոն խախտելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 348. Աղետի ենթարկվածներին նավապետի կողմից օգնություն ցույց չտալը

1. Նավապետի կողմից ծովի կամ ջրային այլ ուղու վրա աղետի ենթարկվող կամ ենթարկված մարդուն օգնություն ցույց չտալը, եթե այդ օգնությունը կարող էր ցույց տրվել առանց նավի անվտանգությունը, դրա անձնակազմի կամ ուղևորի կյանքը կամ առողջությունը վտանգելու՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Հոդված 349. Միջազգային թռիչքների կանոնները խախտելը

1. Սահմանված կարգով թույլատրված երթուղին, վայրէջքի վայրը, թռիչքի բարձրությունը չպահպանելը կամ միջազգային թռիչքների այլ կանոն խախտելն այն անձի կողմից, որը պատասխանատու է այդ կանոնի պահպանման համար՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Հոդված 350. Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման կանոնները խախտելը

1. Հայաստանի Հանրապետության օդային տարածքն առանց թույլտվության օգտագործելն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան՝ նշված թույլտվությունը պարտադիր է, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  37

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ԿԱՄ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 351. Ատոմային էներգետիկայի օբյեկտներում անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը

1. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների տեղաբաշխման, նախագծման, կառուցման, վերանորոգման, վերակառուցման, շահագործման կամ շահագործումից հանելու, վերագործարկման, միջուկային կամ ռադիոակտիվ նյութերի տեղափոխման, պահպանման կամ օգտագործման ընթացքում անվտանգության կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որը, ըստ պայմանագրի կամ ծառայողական դիրքի, պարտավոր էր պահպանել այդ կանոնը կամ պահանջը, եթե դրա հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, շրջակա միջավայրի ռադիոակտիվ վարակում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 352. Իոնացնող ճառագայթման աղբյուրների շահագործման անվտանգության հետ կապված կանոնները կամ պահանջները խախտելը

1. Իոնացնող ճառագայթման աղբյուրների շահագործման կամ շահագործումից հանելու կամ տեղափոխման ընթացքում անվտանգության` օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որը, ըստ պայմանագրի կամ ծառայողական դիրքի, պարտավոր էր պահպանել այդ կանոնը կամ պահանջը, եթե դրա հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, շրջակա միջավայրի ռադիոակտիվ վարակում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 353. Էլեկտրոնային, պրոտոնային, ծանր իոնների արագացուցիչների շահագործման անվտանգության հետ կապված կանոնները կամ պահանջները խախտելը

1. Էլեկտրոնային, պրոտոնային, ծանր իոնների արագացուցիչների տեղաբաշխման, նախագծման, շինարարության, վերանորոգման, վերակառուցման, շահագործման կամ շահագործումից հանելու ընթացքում անվտանգության` օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որը, ըստ պայմանագրի կամ ծառայողական դիրքի, պարտավոր էր պահպանել այդ կանոնը կամ պահանջը, եթե դրա հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, շրջակա միջավայրի ռադիոակտիվ վարակում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 354. Մայրուղային խողովակաշարերի շինարարության, շահագործման կամ վերանորոգման ընթացքում անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը

1. Մայրուղային խողովակաշարերի շինարարության, շահագործման կամ վերանորոգման ընթացքում այդ աշխատանքների կատարման համար պատասխանատու անձի կողմից օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 355. Շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը

1. Շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման` օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որը, ըստ պայմանագրի կամ ծառայողական դիրքի, պարտավոր էր պահպանել այդ կանոնը կամ պահանջը, եթե դրա հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք՝

 պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 356. Պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելը

1. Պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության` օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որը, ըստ պայմանագրի կամ ծառայողական դիրքի, պարտավոր էր պահպանել այդ կանոնը կամ պահանջը, եթե դրա հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 357. Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը

1. Հրդեհային անվտանգության` օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որի վրա դրված է եղել այդ կանոնի կամ պահանջի պահպանման պարտականությունը, եթե դրա հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 358. Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը

1. Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման համար` օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որի վրա դրված է եղել այդ կանոնի կամ պահանջի պահպանման պարտականությունը, կամ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրա հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  38

 

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 359. Համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց ներթափանցելը

1. Համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց ներթափանցելը՝ առանց թույլտվության մուտք գործելը, որը կատարվել է օրենքի կամ պայմանագրի կամ իրավաչափ այլ հիմքի ուժով նման իրավունք չունեցող անձի կողմից և անզգուշությամբ առաջացրել է համակարգչային տվյալի ոչնչացում, փոփոխություն, վնասում, աղավաղում, ուղեփակում (մեկուսացում), պատճենահանում, խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ էական վնաս`

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) զուգորդվել է պաշտպանիչ համակարգը հաղթահարելով,

2) կատարվել է հատուկ տեխնիկական միջոցի օգտագործմամբ,

3) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

4) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

5) կատարվել է օրենքով պահպանվող տվյալի նկատմամբ կամ

6) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության խաթարում, վթար կամ աղետ, առանձնակի արժեք ունեցող տվյալի ոչնչացում, փոփոխություն, ուղեփակում (մեկուսացում) կամ պատճենահանում կամ այլ ծանր հետևանք`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 360. Համակարգչային տվյալը փոփոխելը

1. Համակարգչում, համակարգչային համակարգում, համակարգչային ցանցում կամ համակարգչային այլ սարքավորման վրա պահվող տվյալն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության փոփոխելը, որը վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) զուգորդվել է համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց առանց թույլտվության մուտք գործելով,

2) զուգորդվել է կեղծ տվյալ մուտքագրելով կամ տվյալն այլ կերպ խեղաթյուրելով,

3) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

4) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

5) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության խաթարում, վթար կամ աղետ, առանձնակի արժեք ունեցող տվյալի փոփոխություն կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 361. Համակարգչային սաբոտաժը (նենգադուլը)

1. Համակարգչում, համակարգչային համակարգում, համակարգչային ցանցում կամ համակարգչային այլ սարքավորման վրա պահվող տվյալն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության ոչնչացնելը, վնասելը, աղավաղելը կամ ուղեփակելը (մեկուսացնելը)՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) զուգորդվել է համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց առանց թույլտվության մուտք գործելով կամ

2) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության խաթարում, վթար կամ աղետ, առանձնակի արժեք ունեցող տվյալի ոչնչացում, փոփոխություն, ուղեփակում (մեկուսացում) կամ պատճենահանում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության խաթարում, վթար կամ աղետ, առանձնակի արժեք ունեցող տվյալի ոչնչացում, փոփոխություն, ուղեփակում (մեկուսացում) կամ պատճենահանում կամ այլ ծանր հետևանք`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 362. Համակարգչային տվյալներն ապօրինի որսալը կամ դրանց տիրանալը

1. Համակարգչում, համակարգչային համակարգում, համակարգչային ցանցում կամ համակարգչային այլ սարքավորման վրա պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված տվյալն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության որսալը կամ դրան տիրանալը, որը կատարվել է այդ տվյալն օգտագործելու կամ այլ անձանց օգտագործման համար հասանելի դարձնելու կամ այլ կերպ իրացնելու նպատակով`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) զուգորդվել է համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց առանց թույլտվության մուտք գործելով,

2) կատարվել է օրենքով պահպանվող տվյալ ստանալու նպատակով,

3) կատարվել է շահադիտական դրդումներով,

4) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

5) կատարվել է համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը որսալով,

6) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

7) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության խաթարում, վթար, աղետ, առանձնակի արժեք ունեցող տվյալի ոչնչացում, փոփոխություն, ուղեփակում (մեկուսացում) կամ այլ ծանր հետևանք`

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության խաթարում, վթար, աղետ, առանձնակի արժեք ունեցող տվյալի ոչնչացում, փոփոխություն, ուղեփակում (մեկուսացում) կամ այլ ծանր հետևանք`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

Հոդված 363. Հատուկ ծրագրային կամ գործիքային միջոցների ապօրինի շրջանառությունը

1. Համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց առանց թույլտվության մուտք գործելու կամ համակարգչային տվյալը ոչնչացնելու, վնասելու, աղավաղելու կամ ուղեփակելու (մեկուսացնելու) կամ դրանք ապօրինի որսալու կամ դրան ապօրինի տիրանալու համար նախատեսված հատուկ ծրագրային կամ գործիքային միջոցներ կամ հատուկ հարուցիչով ծրագիր արտադրելը, պատրաստելը, մշակելը, ներմուծելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ արտահանելը՝ դա օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի ծրագրային կամ գործիքային միջոցը կամ ծրագիրն իրացնելը կամ օգտագործելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է շահադիտական դրդումներով,

2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) կատարվել է այլ հանցանքի կատարումը թաքցնելու կամ հեշտացնելու նպատակով կամ

4) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության խաթարում, վթար կամ աղետ, առանձնակի արժեք ունեցող տվյալի ոչնչացում, փոփոխություն, ուղեփակում (մեկուսացում) կամ պատճենահանում կամ այլ ծանր հետևանք`

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության խաթարում, վթար, աղետ, առանձնակի արժեք ունեցող տվյալի ոչնչացում, փոփոխություն, ուղեփակում (մեկուսացում), պատճենահանում կամ այլ ծանր հետևանք`

պատժվում է` ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծրագրային կամ գործիքային միջոցը կամ ծրագիրն իրավասու մարմիններին կամովին հանձնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

Հոդված 364. Համակարգչային կեղծիք

1. Իրավաբանական հետևանքներ առաջացնելու նպատակով համակարգչային տվյալ ապօրինի մտցնելը, փոփոխելը, ջնջելը կամ այդ տվյալի հասանելիությունն ուղեփակելը (մեկուսացնելը), որը հանգեցրել է ոչ հավաստի տվյալի ստեղծման՝

 պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

3) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության խաթարում, վթար կամ աղետ, առանձնակի արժեք ունեցող տվյալի ոչնչացում, փոփոխություն, ուղեփակում (մեկուսացում) կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 365. Համակարգիչը, համակարգչային համակարգը կամ համակարգչային ցանցը շահագործելու կանոնները կամ պահանջները խախտելը

1. Համակարգիչը, համակարգչային համակարգը կամ համակարգչային ցանցը շահագործելու կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որն այդ համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց մուտք գործելու թույլտվություն ունի, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է համակարգչում, համակարգչային համակարգում, համակարգչային ցանցում կամ համակարգչային այլ սարքավորման վրա պահվող, օրենքով պահպանվող տվյալի փոփոխություն, պատճենահանում, ոչնչացում, վնասում կամ ուղեփակում (մեկուսացում) կամ համակարգչային սարքավորման աշխատանքի խաթարում՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության խաթարում, վթար կամ աղետ, առանձնակի արժեք ունեցող տվյալի ոչնչացում, փոփոխություն, ուղեփակում (մեկուսացում) կամ պատճենահանում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  39

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 366. Աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության պահանջները խախտելը

1. Արդյունաբերական, գյուղատնտեսական, քաղաքաշինական, գիտական կամ այլ նշանակության օբյեկտները նախագծելու, տեղաբաշխելու, կառուցելու, վերակառուցելու, վերանորոգելու, շահագործման հանձնելու, շահագործելու կամ շահագործումից հանելու ընթացքում շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության պահանջն իրավասու անձի կողմից խախտելը, եթե դրա հետևանքով առաջացել է շրջակա միջավայրի քիմիական կամ կենսաբանական աղտոտվածության, շրջակա միջավայրի վրա վնասակար ֆիզիկական ներգործության սահմանային թույլատրելի մակարդակի էական գերազանցում, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի օբյեկտների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 367. Աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության պահանջները խախտելով անզգուշությամբ վնաս պատճառելը

1. Արդյունաբերական, գյուղատնտեսական, քաղաքաշինական, գիտական կամ այլ նշանակության օբյեկտները նախագծելու, տեղաբաշխելու, կառուցելու, վերակառուցելու, վերանորոգելու, շահագործման հանձնելու, շահագործելու կամ շահագործումից հանելու ընթացքում շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության պահանջն իրավասու անձի կողմից խախտելը, եթե դրա հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, կամ անզգուշությամբ առաջացել է շրջակա միջավայրի քիմիական կամ կենսաբանական աղտոտվածության կամ շրջակա միջավայրի վրա վնասակար ֆիզիկական ներգործության սահմանային թույլատրելի մակարդակի էական գերազանցում, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի օբյեկտների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 368. Վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների ապօրինի շրջանառությունը

1. Շրջակա միջավայրի կամ մարդու կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող քիմիական կամ կենսաբանական նյութ կամ թափոն, կենսաբանական ազդանյութ կամ ազդակ կամ իրենց բաղադրության մեջ նշված նյութը, ազդանյութը, ազդակը կամ թափոնը պարունակող ապրանք կամ այլ առարկա օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ արտադրելը, պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, պահեստավորելը, փոխադրելը, առաքելը, ներմուծելը, արտահանելը, օգտագործելը կամ իրացնելը՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

2) անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ

3) անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի քիմիական կամ կենսաբանական աղտոտվածության, շրջակա միջավայրի վրա վնասակար ֆիզիկական ներգործության սահմանային թույլատրելի մակարդակի էական գերազանցում, շրջակա միջավայրի թունավորում կամ վարակում, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի օբյեկտների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 369. Վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը

1. Շրջակա միջավայրի կամ մարդու կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող քիմիական կամ կենսաբանական նյութը կամ թափոնը, կենսաբանական ազդանյութը, ազդակը կամ թունավոր նյութն օգտագործելու, պահպանելու, տեղափոխելու, ոչնչացնելու կամ դրանց հետ վարվելու անվտանգության այլ կանոնն իրավասու անձի կողմից խախտելը, եթե դրա հետևանքով առաջացել է շրջակա միջավայրի քիմիական կամ կենսաբանական աղտոտվածության, շրջակա միջավայրի վրա վնասակար ֆիզիկական ներգործության սահմանային թույլատրելի մակարդակի էական գերազանցում, շրջակա միջավայրի թունավորում կամ վարակում, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի օբյեկտների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 370. Վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելով անզգուշությամբ վնաս պատճառելը

1. Շրջակա միջավայրի կամ մարդու կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող քիմիական կամ կենսաբանական նյութը կամ թափոնը, կենսաբանական ազդանյութը, ազդակը կամ թունավոր նյութն օգտագործելու, պահպանելու, տեղափոխելու, ոչնչացնելու կամ դրանց հետ վարվելու անվտանգության այլ կանոնն իրավասու անձի կողմից խախտելը, եթե դրա հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, կամ անզգուշությամբ առաջացել է շրջակա միջավայրի քիմիական կամ կենսաբանական աղտոտվածության, շրջակա միջավայրի վրա վնասակար ֆիզիկական ներգործության սահմանային թույլատրելի մակարդակի էական գերազանցում, շրջակա միջավայրի թունավորում կամ վարակում, մարդկանց, կենդանիների կամ բույսերի շրջանում համաճարակի տարածում, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի օբյեկտների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում կամ

2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 371. Անասնաբուժական կամ բույսերի հիվանդությունների կամ վնասատուների դեմ պայքարելու կանոնները խախտելը

1. Անասնաբուժական կամ բույսերի հիվանդությունների կամ վնասատուների դեմ պայքարելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոնն իրավասու անձի կողմից խախտելը, եթե դրա հետևանքով խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել, մարդկանց, կենդանիների կամ բույսերի շրջանում համաճարակ է տարածվել, կամ առաջացել է այլ ծանր հետևանք՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Հոդված 372. Անասնաբուժական կամ բույսերի հիվանդությունների կամ վնասատուների դեմ պայքարելու կանոնները խախտելով անզգուշությամբ վնաս պատճառելը

1. Անասնաբուժական կամ բույսերի հիվանդությունների կամ վնասատուների դեմ պայքարելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոնն իրավասու անձի կողմից խախտելը, եթե դրա հետևանքով անզգուշությամբ խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել, մարդկանց, կենդանիների կամ բույսերի շրջանում համաճարակ է տարածվել, կամ առաջացել է այլ ծանր հետևանք՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 373. Մթնոլորտային օդն աղտոտելը

1. Մթնոլորտային օդն աղտոտելը՝ սահմանված նորմատիվի գերազանցմամբ արտանետումներով, սարքավորումների, կառույցների կամ այլ օբյեկտների շահագործման կանոնը խախտելու հետևանքով կամ այլ եղանակով մթնոլորտային օդն աղտոտելը կամ դրա բնական հատկություններն այլ ձևով փոփոխելը, որը խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել գյուղացիական տնտեսությանը, շինություններին, մշակութային արժեքներին, կենդանական կամ բուսական աշխարհին, հողին կամ ջրերին կամ առաջացրել է այլ ծանր հետևանք՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Հոդված 374. Մթնոլորտային օդն աղտոտելով անզգուշությամբ վնաս պատճառելը

1. Մթնոլորտային օդն աղտոտելը, եթե դրա հետևանքով անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառվել անձի առողջությանը կամ խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս՝ գյուղացիական տնտեսությանը, շինություններին, մշակութային արժեքներին, կենդանական կամ բուսական աշխարհին, հողին կամ ջրերին կամ առաջացել է այլ ծանր հետևանք ՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում կամ

2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 375. Ջրերն աղտոտելը

1. Ջրերն աղտոտելը՝ բնական կամ արհեստական ծագման մակերևութային կամ ստորերկրյա ջրերը, խմելու ջրամատակարարման աղբյուրներն աղտոտելը, աղբոտելը, խցանելը, սպառելը կամ դրանց բնական հատկությունները կամ որակական բաղադրությունն այլ կերպ փոփոխելը կամ ջրային ռեսուրսը հյուծելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել, կամ ջրերը ռադիոակտիվ, քիմիական, կենսաբանական կամ այլ վտանգավոր նյութով կամ թափոնով աղտոտելը կամ ջրային ռեսուրսներին այլ էական վնաս պատճառելը՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Հոդված 376. Ջրերն աղտոտելով անզգուշությամբ վնաս պատճառելը

1. Ջրերն աղտոտելը, եթե դրա հետևանքով անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառվել մարդու առողջությանը կամ խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս՝ գյուղացիական տնտեսությանը, շինություններին, մշակութային արժեքներին, կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին կամ ջրերին կամ անզգուշությամբ առաջացել է այլ ծանր հետևանք՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքում կամ էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում,

2) անհնարին է դարձրել բնակչության ջրամատակարարումը կամ

3) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 377. Ծովային միջավայրն աղտոտելը

1. Ծովային միջավայրն աղտոտելը՝ ցամաքում գտնվող օբյեկտից կամ տրանսպորտային միջոցից կամ ծովում կառուցված արհեստական կառույցից մարդու առողջության կամ ծովի բնական պաշարների համար վտանգավոր կամ ծովային միջավայրի իրավաչափ օգտագործումը խոչընդոտող նյութը կամ հումքն արտանետելու կամ թաղելու կանոնը խախտելու հետևանքով կամ այլ եղանակով ծովային միջավայրն աղտոտելը, որը խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին կամ ջրերին կամ առաջացրել է այլ ծանր հետևանք՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Հոդված 378. Ծովային միջավայրն աղտոտելով անզգուշությամբ վնաս պատճառելը

1. Ծովային միջավայրն աղտոտելը, եթե դրա հետևանքով անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառվել մարդու առողջությանը կամ խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս՝ կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին կամ ջրերին կամ անզգուշությամբ առաջացել է այլ ծանր հետևանք՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում կամ

2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 379. Ձկնային պաշարների պահպանության կանոնները խախտելը

1. Ձկնային պաշարների պահպանության կանոն խախտելը` փայտեղենի լաստառաքումը, կամուրջների, ամբարտակների շինարարությունը, փայտեղենի կամ անտառային այլ արտադրանքի փոխադրումը, պայթեցման կամ այլ աշխատանքների իրականացումը, ջրամբարող (ջրահավաք) շինության կամ պոմպային մեխանիզմի շահագործումը՝ ձկնային պաշարների պահպանության կանոնի խախտմամբ, եթե դրա հետևանքով առաջացել է ձկների կամ ջրային կենդանիների զանգվածային ոչնչացում, կերային պաշարների էական չափերի ոչնչացում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Հոդված 380. Ձկնային պաշարների պահպանության կանոնները խախտելով անզգուշությամբ վնաս պատճառելը

1. Ձկնային պաշարների պահպանության կանոն խախտելը, եթե դրա հետևանքով անզգուշությամբ առաջացել է ձկների կամ ջրային կենդանիների զանգվածային ոչնչացում, կերային պաշարների էական չափերի ոչնչացում կամ այլ ծանր հետևանք`

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 381. Հողը փչացնելը

1. Հողը փչացնելը՝ հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու կամ օգտագործելու կանոնը խախտելով կամ այլ եղանակով հողն աղտոտելը, թունավորելը կամ այլ կերպ փչացնելը, որը խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին կամ ջրերին կամ առաջացրել է այլ ծանր հետևանք՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Հոդված 382. Հողը փչացնելով անզգուշությամբ վնաս պատճառելը

1. Հողը փչացնելը, եթե դրա հետևանքով անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառվել մարդու առողջությանը կամ խոշոր գույքային կամ այլ էական վնաս՝ կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին կամ ջրերին կամ անզգուշությամբ առաջացել է այլ ծանր հետևանք՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքում կամ էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում կամ

2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 383. Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելը

1. Ընդերքի պահպանման կամ օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջը խախտելը, որը խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, շրջակա միջավայրին կամ առաջացրել է այլ ծանր հետևանք՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Հոդված 384. Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելով անզգուշությամբ վնաս պատճառելը

1. Ընդերքի պահպանման կամ օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջը խախտելը, եթե դրա հետևանքով անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառվել մարդու առողջությանը, խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս՝ անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին կամ շրջակա միջավայրին, կամ անզգուշությամբ առաջացել է այլ ծանր հետևանք՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

2) կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքում կամ էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում կամ

3) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 385. Ջրային կենդանիներ ապօրինի որսալը կամ ջրային կենդանիներ կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելը

1. Ձուկ կամ ջրային այլ կենդանի ապօրինի որսալը կամ ձուկ, ջրային այլ կենդանի կամ ջրային բույս ապօրինի արդյունահանելը, որը կատարվել է՝

1) դրանց զանգվածային ոչնչացման կամ արդյունահանման եղանակ օգտագործելով,

2) դրանց որսի կամ արդյունահանման համար արգելված ժամանակ՝ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով, կամ

3) արգելված վայրում՝ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում կամ կենդանիների Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակի, ջրային այլ կենդանու կամ ջրային բույսի նկատմամբ կամ հանգեցրել է ձկան, ջրային այլ կենդանու կամ ջրային բույսի որոշակի տեսակի պոպուլյացիայի վերացման կամ

4) բնության հատուկ պահպանվող տարածքում կամ էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

Հոդված 386. Ապօրինի որսը

1. Վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալը, որը կատարվել է՝

1) դրանց որսի համար արգելված ժամանակ՝ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով,

2) արգելված վայրում՝ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով,

3) պայթուցիկ նյութ, գազ, էլեկտրական հոսանք կամ վայրի կենդանիների զանգվածային վնասման այլ եղանակ կամ որսի իրականացման արգելված այլ ձև, միջոց կամ գործիք օգտագործելով կամ

4) այնպիսի վայրի կենդանու կամ թռչնի նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանու կամ թռչնի նկատմամբ կամ հանգեցրել է կենդանու կամ թռչնի որոշակի տեսակի պոպուլյացիայի վերացման կամ

4) բնության հատուկ պահպանվող տարածքում կամ էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

Հոդված 387. Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը

1. Պետական, համայնքային սեփականություն հանդիսացող կամ այլ անձանց պատկանող ծառը, թուփը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղը կամ քամատապալ, ձյունակոտոր, արմատախիլ արված կամ արմատից հատված կամ մասնատված ծառը կամ թուփը տեղափոխելը, եթե դրա հետևանքով պատճառվել է հարյուր հազար դրամը գերազանցող գույքային կամ այլ էական վնաս անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) կատարվել է Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված ծառատեսակի, թփի կամ այլ բուսածածկի նկատմամբ,

4) կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքում կամ էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում,

5) կատարվել է հրկիզման կամ հանրավտանգ այլ եղանակով կամ

6) պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս՝

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 388. Ծառերը, թփերը կամ բուսածածկն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը

1. Պետական, համայնքային սեփականություն հանդիսացող կամ այլ անձանց պատկանող ծառը, թուփը կամ բուսածածկը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքով, եթե դրա հետևանքով անզգուշությամբ պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 389. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում կամ կենդանիների Կարմիր գրքում գրանցված օրգանիզմների պոպուլյացիան բնաջնջելը (վերացնելը)

1. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում կամ կենդանիների Կարմիր գրքում գրանցված անհետացող կամ հազվագյուտ օրգանիզմների բնակության կամ տարածման վայրը ոչնչացնելը, վնասելը կամ փոփոխելը, եթե դա հանգեցրել է այդ օրգանիզմների պոպուլյացիայի բնաջնջման (վերացման)՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

Հոդված 390. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում կամ կենդանիների Կարմիր գրքում գրանցված օրգանիզմների պոպուլյացիան անզգուշությամբ բնաջնջելը (վերացնելը)

1. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում կամ կենդանիների Կարմիր գրքում գրանցված անհետացող կամ հազվագյուտ օրգանիզմների բնակության կամ տարածման վայրը ոչնչացնելը, վնասելը կամ փոփոխելը, եթե դա անզգուշությամբ հանգեցրել է այդ օրգանիզմների պոպուլյացիայի բնաջնջման (վերացման)՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 391. Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելը

1. Պետական արգելոցի, արգելավայրի, ազգային պարկի, բնության հուշարձանի կամ պետության կողմից հատուկ պահպանվող բնական այլ տարածքի կամ օբյեկտի ռեժիմը խախտելը, որն առաջացրել է խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 392. Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելով անզգուշությամբ վնաս պատճառելը

1. Պետական արգելոցի, արգելավայրի, ազգային պարկի, բնության հուշարձանի կամ պետության կողմից հատուկ պահպանվող բնական այլ տարածքի կամ օբյեկտի ռեժիմը խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

 

ԲԱԺԻՆ 13

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  40

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ, ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ, ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԿԱՄ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 393. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը
(վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

 

1. Իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) շահադիտական դրդումներով,

3) խոշոր չափերով,

4) զվարճանքի կամ հանդիսադիր վայրում կամ հաստատությունում,

5) ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում,

6) զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում կամ

7) ուսումնական հաստատությունում կամ դրա հարակից տարածքում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

4. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի չափեր են համարվում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն, Կառավարության սահմանած թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի հնգապատիկից մինչև քսանհինգապատիկը ներառող չափերը:

5. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի խոշոր չափեր են համարվում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն, Կառավարության սահմանած թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի քսանհինգապատիկից մինչև հարյուրքսանհինգապատիկը ներառող չափերը:

6. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի առանձնապես խոշոր չափեր են համարվում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն, Կառավարության սահմանած թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի հարյուրքսանհինգապատիկը գերազանցող չափերը:

7. Թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի անալոգի կամ ածանցյալի չափը համապատասխանում է այն թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի չափին, որի անալոգը կամ ածանցյալը հանդիսանում է այդ նյութը:

8. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առարկաները կամովին հանձնած և դրանց ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությանը բացահայտելուն աջակցած անձն ազատվում է կամովին հանձնած առարկաների ապօրինի շրջանառության համար սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

(393-րդ հոդվածը խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն, լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

Հոդված 394. Պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) պատրաստելու նպատակով, պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը

1. Թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) պատրաստելու նպատակով պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Իրացնելու նպատակով պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) շահադիտական դրդումներով կամ

3) խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

4. Պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Կառավարությունը:

5. Պրեկուրսորները կամովին հանձնած և դրանց ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությանը բացահայտելուն աջակցած անձն ազատվում է կամովին հանձնած առարկաների ապօրինի շրջանառության համար սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

 

Հոդված 395. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների, ինչպես նաև դրանք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութերի, սարքավորումների կամ գործիքների օրինական շրջանառության կանոնները խախտելը
(վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

 

1. Թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի կամ դրանց պատրաստուկի կամ դրանց համարժեք նյութի (անալոգի) կամ դրանց ածանցյալի, ինչպես նաև դրանք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութի, սարքավորման կամ գործիքի օրինական շրջանառության կանոն խախտելն այն անձի կողմից, որի վրա դրված է եղել այդ կանոնի պահպանության պարտականությունը, եթե կանոնը խախտողի անզգուշության հետևանքով տեղի է ունեցել տվյալ նյութի, սարքավորման կամ գործիքի հափշտակություն կամ ապօրինի շրջանառություն`

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

(395-րդ հոդվածը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

 

Հոդված 396. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի
(վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

 

1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առարկաները կամովին հանձնած և դրանց ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությանը բացահայտելուն աջակցած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե նախկինում քրեական պատասխանատվությունից չի ազատվել նույն կամ սույն օրենսգրքի 393-րդ կամ 394-րդ հոդվածով նախատեսված հիմքով: Եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

5. Պրեկուրսորների զգալի չափերը սահմանում է Կառավարությունը:

(396-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն, 15.06.22 ՀՕ-148-Ն)

 

Հոդված 397. Թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ կամ պրեկուրսորներ հափշտակելը
(վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

 

1. Թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր հափշտակելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ

3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից`

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

(397-րդ հոդվածը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

 

Հոդված 398. Թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ կամ պրեկուրսորներ շորթելը
(վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

 

1. Թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր շորթելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով։

(398-րդ հոդվածը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

 

Հոդված 399. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը
(վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

 

1. Թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, դրանց պատրաստուկի, դրանց համարժեք նյութի (անալոգ) կամ դրանց ածանցյալի կամ դրանց պրեկուրսորի կամ դրանք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութի, սարքավորման կամ գործիքի կամ մշակումն արգելված՝ թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութ պարունակող բույսի մաքսանենգությունը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով դրանք ապօրինի տեղափոխելը, որը կատարվել է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելքը կամ սահմանափակումը խախտելու կամ մաքսային կամ այլ փաստաթուղթը խաբեությամբ օգտագործելու միջոցով`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

3) խոշոր չափերով կամ

4) շանտաժի միջոցով՝

 պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

(399-րդ հոդվածը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

Հոդված 400. Թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց պրեկուրսորներ ստանալու իրավունք տվող կեղծ փաստաթուղթ պատրաստելը, օգտագործելը կամ իրացնելը

1. Թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց արտադրության կամ պատրաստման համար պրեկուրսոր ստանալու իրավունք տվող կեղծ փաստաթուղթ պատրաստելը, օգտագործելը կամ իրացնելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) շահադիտական դրդումներով՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 401. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տրամադրելը

1. Իրավասու անձի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ստանալու իրավունք տվող դեղատոմս կամ այլ փաստաթուղթ ապօրինի տրամադրելը`

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

 

Հոդված 402. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների գործածմանը հակելը կամ ներգրավելը
(վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

 

1. Թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, դրանց պատրաստուկի կամ դրանց համարժեք նյութի (անալոգի) կամ դրանց ածանցյալի գործածմանը հակելը կամ ներգրավելը`

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) անչափահասի նկատմամբ,

2) շահադիտական դրդումներով,

3) բռնություն գործադրելու սպառնալիքով,

4) խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով կամ

5) հանցագործությունից տուժած անձի նկատմամբ ունեցած իշխանությունը, հեղինակությունը, հանցագործությունից տուժած անձի վիճակի խոցելիությունը կամ նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է բռնություն գործադրելով կամ

2) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ նրա առողջությանը ծանր վնասի պատճառում`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը հանցավոր կազմակերպության կողմից կատարելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

(402-րդ հոդվածը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

 

Հոդված 403. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների գործածմանը նպաստելը
(վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

 

1. Թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ գործածելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ հանրային հաստատությունը նույն նպատակով օգտագործելը կամ թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ գործածելու համար բնակարան, շինություն, ավտոմեքենա կամ այլ կացարան տրամադրելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

3) ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում,

4) զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում կամ

5) ուսումնական հաստատությունում կամ դրա հարակից տարածքում`

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

(403-րդ հոդվածը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

Հոդված 404. Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը

1. Շրջանառությունն արգելված թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութ պարունակող բույս ցանելը կամ աճեցնելը խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը հանցավոր կազմակերպության կողմից կատարելը՝

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

 4. Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 405. Խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը

1. Իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ կամ դրանց պատրաստուկ չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) խոշոր չափերով,

3) ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում,

4) զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում կամ

5) ուսումնական հաստատությունում կամ դրա հարակից տարածքում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը հանցավոր կազմակերպության կողմից կատարելը՝

 պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

 4. Խիստ ներգործող նյութերի ցանկը, ինչպես նաև դրանց խոշոր չափերը սահմանում է Կառավարությունը:

 5. Թունավոր նյութերի ցանկը սահմանում է Կառավարությունը։

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նյութերը կամովին հանձնած և դրանց ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության բացահայտմանն ակտիվորեն աջակցած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված հանցանքի համար քրեական պատասխանատվությունից: Եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

Հոդված 406. Թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութերի, ինչպես նաև դրանք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութերի, սարքավորումների կամ գործիքների օրինական շրջանառության կանոնները խախտելը

1. Թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութի, ինչպես նաև դա պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութի, սարքավորման կամ գործիքի օրինական շրջանառության կանոն խախտելն այն անձի կողմից, որի վրա դրված է եղել այդ կանոնի պահպանության պարտականությունը, եթե կանոնը խախտողի անզգուշության հետևանքով տեղի է ունեցել տվյալ նյութի, սարքավորման կամ գործիքի հափշտակություն կամ ապօրինի շրջանառություն`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը` երկու տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  41

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՅԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 407. Բժշկական օգնություն և սպասարկում ապօրինի իրականացնելը

1. Առանց օրենքով նախատեսված հատուկ թույլտվության (լիցենզիա) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը, եթե դա անզգուշությամբ միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառել մարդու առողջությանը՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Ապացուցողական բժշկության սկզբունքների վրա չհիմնված գործողությամբ կամ համապատասխան բժշկական օգնության և սպասարկման տեսակն իրականացնելու համար մասնագիտական գիտելիքների կամ տեխնոլոգիաների շրջանցմամբ բժշկական գործառույթ իրականացնելը, եթե դա անզգուշությամբ միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառել մարդու առողջությանը՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Հոդված 408. Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքերի, օժանդակ նյութերի, բժշկական արտադրատեսակների կամ հետազոտվող դեղագործական արտադրանքների ապօրինի շրջանառությունը

1. Առանց օրենքով նախատեսված պետական գրանցման կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված, դադարեցված կամ ուժը կորցրած ճանաչելու պայմաններում, առանց հաշվառման կամ հատուկ թույլտվության (լիցենզիա) դեղ, դեղանյութ, դեղաբուսական հումք, օժանդակ նյութ, բժշկական արտադրատեսակ, դրանց մասեր կամ հետազոտվող դեղագործական արտադրանք իրացման նպատակով պատրաստելը, արտադրելը, պահելը, փոխադրելը, առաքելը, ներմուծելը, արտահանելը, մատակարարելը, մատակարարելու առաջարկը, շուկա հանելը կամ դրանք իրացնելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է միջին կամ թեթև ծանրության վնաս,

2) կատարվել է հանցավորի մասնագիտական կամ ծառայողական պարտականությունների կատարման կամ որպես արտադրող կամ մատակարար հանդես գալու կապակցությամբ ձևավորված վստահությունը չարաշահելով կամ

3) դրսևորվել է այնպիսի միջոցներով, որոնք կարող են ապահովել զանգվածային մատակարարում, դրա առաջարկ կամ իրացում`

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 409. Իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների, մանկական սննդի, կենսաբանական ակտիվ հավելումների, դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքերի, օժանդակ նյութերի, բժշկական արտադրատեսակների կամ հետազոտվող դեղագործական արտադրանքների շրջանառությունը կամ դրանք իրացնելը

1. Իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչք, մանկական սնունդ, կենսաբանական ակտիվ հավելում, դեղ, դեղանյութ, դեղաբուսական հումք, օժանդակ նյութ, բժշկական արտադրատեսակ, դրանց մասեր կամ հետազոտվող դեղագործական արտադրանք պատրաստելը, արտադրելը, պահելը, փոխադրելը, առաքելը, ներմուծելը, արտահանելը, մատակարարելը, մատակարարելու առաջարկը, շուկա հանելը կամ դրանք իրացնելը՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է միջին կամ թեթև ծանրության վնաս,

2) կատարվել է հանցավորի մասնագիտական, ծառայողական պարտականությունների կատարման կամ որպես արտադրող կամ մատակարար հանդես գալու կապակցությամբ ձևավորված վստահությունը չարաշահելով կամ

3) դրսևորվել է այնպիսի միջոցներով, որոնք կարող են ապահովել զանգվածային մատակարարում, դրա առաջարկ կամ իրացում`

պատժվում է տուգանքով` քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ` երեք վեց տարի ժամկետով:

Հոդված 410. Կեղծ ալկոհոլային խմիչքների, մանկական սննդի, կենսաբանական ակտիվ հավելումների, դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքերի, օժանդակ նյութերի, բժշկական արտադրատեսակների կամ հետազոտվող դեղագործական արտադրանքների ինքնությունը հավաստող կեղծ փաստաթղթեր պատրաստելը կամ օգտագործելը

1. Կեղծ ալկոհոլային խմիչքի, մանկական սննդի, կենսաբանական ակտիվ հավելման, դեղի, դեղանյութի, դեղաբուսական հումքի, օժանդակ նյութի, բժշկական արտադրատեսակի, դրանց մասերի կամ հետազոտվող դեղագործական արտադրանքի ինքնությունը կամ ծագման վայրը հավաստող, արտադրությանը, տեղաբաշխմանը կամ մատակարարմանը վերաբերող կեղծ փաստաթուղթ պատրաստելը կամ օգտագործելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 411. Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքերի, օժանդակ նյութերի, բժշկական արտադրատեսակների կամ հետազոտվող դեղագործական արտադրանքների ինքնությունը հավաստող իրական փաստաթղթերի ապօրինի շրջանառությունը

1. Դեղի, դեղանյութի, դեղաբուսական հումքի, օժանդակ նյութի, բժշկական արտադրատեսակի, դրանց մասերի կամ հետազոտվող դեղագործական արտադրանքի ինքնությունը կամ ծագման վայրը հավաստող, արտադրությանը, տեղաբաշխմանը կամ մատակարարմանը վերաբերող իրական փաստաթուղթ ապօրինի օգտագործելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով։

Հոդված 412. Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը

1. Իրացնելու նպատակով մարդու կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումք կամ ապրանք պատրաստելը, պահելը, փոխադրելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը կամ այդպիսի աշխատանք կատարելը կամ ծառայություն մատուցելը, եթե այդ արարքն անզգուշությամբ մարդու առողջությանը միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառել՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է փոքրահասակների համար նախատեսված հումքի, ապրանքի, աշխատանքի կամ ծառայության կապակցությամբ կամ

2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Հոդված 413. Սանիտարական կանոնները կամ հիգիենիկ նորմատիվները խախտելը

1. Սանիտարական կանոն կամ հիգիենիկ նորմատիվ խախտելն այն անձի կողմից, որը պատասխանատու է այդ կանոնի կամ նորմատիվի պահպանման համար, որն անզգուշությամբ մարդու առողջությանը միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառել՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր վնաս կամ

2) անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց հիվանդացում կամ թունավորում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 414. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը

1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոն կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակում խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր վնաս կամ

2) անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի իմաստով՝ մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

5. Սույն հոդվածի իմաստով՝ ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Հոդված 415. Կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը

1. Կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում կարանտին սահմանելու համար հիմք հանդիսացած վարակով՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր վնաս կամ

2) անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում կարանտին սահմանելու համար հիմք հանդիսացած վարակով՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

(415-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 416. Մարդու կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ թաքցնելը

1. Մարդու կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների, փաստերի կամ երևույթների վերաբերյալ տեղեկություն թաքցնելը կամ աղավաղելը, որը կատարվել է այդպիսի տեղեկությամբ ապահովելու պարտականություն ունեցող անձի կողմից՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, երկու կամ ավելի անձանց հիվանդացում կամ թունավորում, կենդանիների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 417. Դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելը կամ թաքցնելը

1. Դեղի կլինիկական փորձարկման արդյունքը կեղծելը կամ թաքցնելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին կամ ծանր վնասի պատճառում`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

 

ԲԱԺԻՆ 14

 

ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  42

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 418. Պետական դավաճանությունը

1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Հոդված 419. Իշխանությունը յուրացնելը

 1. Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

2. Իշխանությունը պահելը` Հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի կամ նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 420. Սահմանադրական կարգը տապալելը

1. Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ հոդվածով կամ 5-րդ կամ 6-րդ հոդվածի 1-ին մասով կամ 7-րդ հոդվածով նախատեսված նորմի գործողությունը փաստացի դադարեցնելը`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 421. Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները

1. Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 422. Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը

 1. Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը`

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 423. Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը կամ Սահմանադրական դատարանին պարտադրելը

  1. Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը կամ Սահմանադրական դատարանին` իրենց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով իրենց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելը, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն`

 պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանք`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 424. Լրտեսությունը

1. Օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ օտարերկրյա հասարակական կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ հանձնելու նպատակով դա հավաքելը, հափշտակելը, շորթելը, պահելը կամ այդ տեղեկությանը ծանոթանալու համար պայման ստեղծելը, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություն հանձնելը կամ հավաքելը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, եթե այդ արարքը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

2. Սույն հոդվածով կամ սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է սույն հոդվածով կամ սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով նախատեսված հանցագործության համար քրեական պատասխանատվությունից, եթե նա իրավասու մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով նպաստել է հետագա վնասը կանխելուն, եթե այդ վնասը կանխվել է: Եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

Հոդված 425. Դիվերսիան

1. Պետությունը թուլացնելու նպատակով` պայթյուն, հրկիզում կամ հանրավտանգ այլ արարք կատարելը՝ ուղղված մարդկանց զանգվածային ոչնչացմանը, նրանց առողջությանը վնաս պատճառելուն, կառույցների, հաղորդակցության ճանապարհների կամ միջոցների, կապի միջոցների կամ այլ գույքի ավերմանը կամ վնասմանը, կամ զանգվածային թունավորումներին կամ համաճարակների կամ անասնահամաճարակների տարածմանը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 426. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելն այն անձի կողմից, որն այդ տեղեկությունը ձեռք է բերել հափշտակելու, սպառնալիքի, բռնություն գործադրելու, խաբեության կամ այլ ապօրինի եղանակով, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ, 424-րդ կամ 427-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

Հոդված 427. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելն այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Հոդված 428. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն անզգուշությամբ հրապարակելը

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունն անզգուշությամբ հրապարակելն այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

Հոդված 429. Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, առարկաներ կամ համակարգչային տվյալներ ոչնչացնելը կամ վնասելը

1. Պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ կամ պետական գաղտնիքի մասին տեղեկություն պարունակող այլ առարկա ապօրինի ոչնչացնելը կամ վնասելը կամ պետական գաղտնիք պարունակող համակարգչային տվյալն ապօրինի ոչնչացնելը, վնասելը կամ ուղեփակելը (մեկուսացնելը), որն առաջացրել է այդ տվյալի կամ առարկայի կորուստ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 430. Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի, առարկաների կամ համակարգչային տվյալների հետ վարվելու կանոնները խախտելը

1. Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի, այլ առարկայի կամ համակարգչային տվյալի հետ վարվելու կանոն խախտելն այն անձի կողմից, որը պարտավոր էր պահպանել այդ կանոնը, եթե դա անզգուշությամբ առաջացրել է այդ փաստաթղթի, այլ առարկայի կամ համակարգչային տվյալի կորուստ՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 431. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները կամ ժամանակավոր սահմանափակումները խախտելը

1. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումը կամ ժամանակավոր սահմանափակումը խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 432. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությունը խոչընդոտելը

1. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությունը խոչընդոտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Հոդված 433. Ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքով կասեցված տնտեսական գործունեության իրականացումը շարունակելը

1. Ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնի խախտման արդյունքով կասեցված տնտեսական գործունեության իրականացումը շարունակելը՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 434. Ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը

1. Ռազմական դրության ընթացքում տեղեկության հրապարակման կամ տարածման կանոն խախտելը, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  43

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 435. Կաշառք ստանալը

1. Կաշառք ստանալը՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, կաշառք տալու առաջարկ ներկայացնելը կամ կաշառք տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ պաշտոնատար անձանց կողմից,

2) խոշոր չափերով,

3) կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կամ

4) անձի իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը ոտնահարելու սպառնալիքով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից,

2) դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից կամ

3) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով:

Հոդված 436. Կաշառք տալը

1. Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) խոշոր չափերով կամ

3) իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար՝

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Հոդված 437. Կաշառքի միջնորդությունը

1. Կաշառքի միջնորդությունը՝ կաշառքի շուրջ կաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության գալուն նպաստելը, կաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության առկայության դեպքում կաշառքի առարկան պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին փոխանցելու նախաձեռնություն դրսևորելը կամ այն փոխանցելու խոստում տալը կամ փոխանցելը կամ կաշառք տվողի և ստացողի միջև առկա համաձայնության իրականացմանն այլ կերպ նպաստելը՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 438. Պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը

1. Պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելը՝ պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ ապօրինի վարձատրություն տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) խոշոր չափերով,

3) ապօրինի վարձատրություն տված կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կամ

4) անձի իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին վնաս պատճառելու սպառնալիքով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 439. Պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալը

1. Պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալը՝ պաշտոնատար անձի նկատմամբ իրական կամ ենթադրյալ ազդեցություն ունեցող անձին կամ նրա մատնանշած անձին, այդ ազդեցությունն օգտագործելու նպատակով անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը` վարձատրություն տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) խոշոր չափերով կամ

3) ապօրինի վարձատրություն տված կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար`

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 440. Կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության կամ իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելու պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը

1. Կաշառք ստանալու պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը`

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Կաշառքի միջնորդության պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը`

պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

4. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելու պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը`

պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

Հոդված 441. Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը

1. Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով,

2) պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս,

3) կատարվել է զենք կամ հատուկ միջոց օգտագործելով,

4) կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

5) անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ գույքային վնասի դեպքում էական է համարվում խոշոր չափերի գույքային վնասը:

Հոդված 442. Պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը

1. Պաշտոնատար անձի կողմից օրենքով սահմանված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը, որն իրականացվել է այդպիսի կազմակերպության կառավարման մարմնում պաշտոն զբաղեցնելով կամ այդպիսի կազմակերպության կառավարումն այլ կերպ վերահսկելով, եթե այդ արարքը կապված է այդպիսի կազմակերպությանն արտոնություն կամ առավելություն տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ՝

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 443. Ապօրինի հարստանալը

1. Ապօրինի հարստանալը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը և (կամ) ծախսը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցանքի հատկանիշները բացակայում են՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Սույն հոդվածում էական է համարվում 3 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):

Հոդված 444. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը կամ հայտարարագիրը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, չներկայացնելը՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի կամ ծախսի չհայտարարագրմանը`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի իմաստով՝ առանձնապես խոշոր չափ է համարվում 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):

(444-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 445. Պաշտոնեական կեղծիքը

1. Պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելը, դրա մեջ կեղծ տեղեկություն մտցնելը, փաստաթուղթն այլ եղանակով կեղծելը, կեղծ փաստաթուղթ կազմելը կամ տրամադրելը կամ փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

(445-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 446. Պաշտոնեական անփութությունը

1. Պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ գույքային վնասի դեպքում էական է համարվում խոշոր չափերի գույքային վնասը:

 

Հոդված 447. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը կամ ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացնելը կամ ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը չապահովելը

(վերնագիրը լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)

 

1. Պաշտոնատար անձի կողմից, որի վրա օրենսդրությամբ դրված է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականություն, հողամասի ինքնակամ զավթումը կամ շենքի կամ շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոց չձեռնարկելը, ինչպես նաև հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձի նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցը չկիրառելը`

 պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Համայնքի ղեկավարի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացնելը կամ իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը չապահովելը, որը կատարվել է նույն արարքի համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից և խախտումները վերացնելու վերաբերյալ ուժի մեջ մտած վարչական ակտը չկատարելուց հետո՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։

(447-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 448. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը

1. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանի կամ քաղաքաշինական նորմի կամ կանոնի էական խախտումով շենքի, շինության կամ այլ կառույցի կառուցումը կամ վերակառուցումը կամ տեղադրումը չդադարեցնելը կամ անօրինական կառույցը չքանդելը կամ չապամոնտաժելը կամ առանց թույլտվության շինարարության կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը, որը կատարվել է նույն արարքի համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում`

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

(448-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 449. Պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը

 1. Պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող` օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելը կամ նման տեղեկությունը թաքցնելը՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 450. Խոշտանգումը

1. Պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է անձի, նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,

2) կատարվել է հղի կնոջ նկատմամբ,

3) կատարվել է անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

4) կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,

5) կատարվել է անչափահասի նկատմամբ,

6) կատարվել է առանձին դաժանությամբ,

7) կատարվել է մի խումբ անձանց կողմից կամ

8) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 451. Բռնի անհետացումը

1. Բռնի անհետացումը՝ պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկված անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը կամ նրա կարգավիճակի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունը թաքցնելը, որի հետևանքով անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անչափահասի նկատմամբ կամ

3) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  44

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 452. Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը

1. Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ`

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 453. Պաշտոնատար անձի կոչումը կամ լիազորությունները ինքնակամ յուրացնելը

1. Պաշտոնատար անձի կոչումը կամ լիազորությունները ինքնակամ յուրացնելը կամ նրա համազգեստը կամ վկայականն օգտագործելը, որը զուգորդվել է դրա հիման վրա հանցանք կատարելով՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 454. Պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը

1. Պատիժն ի կատար ածող հիմնարկի կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի աշխատակցի կամ այդ հաստատությունում գտնվող այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը` այդ հաստատության բնականոն գործունեությունը խոչընդոտելու նպատակով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի նկատմամբ բռնություն գործադրելը նույն նպատակով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 455. Կապի ուղիները վնասելը

1. Կապի ուղիների պահպանության կանոն խախտելը, որն անզգուշությամբ վնասել է միջազգային կապի մալուխային ուղիները, եթե առաջացել է կապի ընդհատում՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Հոդված 456. Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը

1. Ուրիշի անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ իրավունք վերապահող, պարտականությունից կամ պատասխանատվությունից ազատող կամ իրավաբանական նշանակություն ունեցող տեղեկություն պարունակող փաստաթուղթը, դրոշմը, կնիքը կամ տրանսպորտային միջոցի պետհամարանիշը հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) շահադիտական դրդումներով՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

(456-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 457. Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը

1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց կազմակերպության, առևտրային կամ այլ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի, աուդիտորի կամ փաստաթուղթ կազմելու, տալու կամ դրա իսկությունը հավաստելու համար լիազորված այլ անձի կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կամ իրավունք վերապահող կամ պարտականությունից կամ պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից այն օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակով կեղծ դրոշմ, կնիք կամ ձևաթուղթ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում ապաստան հայցողի վրա, որը փաստաթուղթը կեղծել կամ կեղծ փաստաթուղթն օգտագործել է Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու նպատակով:

Հոդված 458. Տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելը կամ ջնջելը

1. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը կամ տրանսպորտային միջոցի նույնականացման այլ տարրը կամ հրազենի նույնականացման տարրը կեղծելը կամ ջնջելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից այն օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այն իրացնելը կամ օգտագործելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

Հոդված 459. Փաստաթղթեր կամ պետական պարգևներ կամ պատվավոր կոչումներ ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը

1. Իրավունք վերապահող կամ պարտականությունից կամ պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ, ինչպես նաև այդպիսի փաստաթղթի ձևաթուղթ կամ պետական պարգև կամ պատվավոր կոչում ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 460. Ինքնիրավչությունը

1. Ինքնիրավչությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքն ինքնակամ իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ գույքային վնասի դեպքում էական է համարվում խոշոր չափերի գույքային վնասը:

Հոդված 461. Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը

1. Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելը՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով կամ

2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ, ինչպես նաև զորահավաքային զորակոչից խուսափելը`

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել և զորակոչվել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության:

Հոդված 462. Վարժական հավաքից խուսափելը

1. Անցկացվող վարժական հավաքից խուսափելը՝ այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 463. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը

1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ`

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքն առաջին անգամ կատարած այլընտրանքային աշխատանքային ծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դա կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք օրվա ընթացքում մեղայականով ներկայացել է ծառայության վայր կամ իրավասու մարմին և պատրաստակամություն է հայտնել շարունակելու ծառայությունը:

Հոդված 464. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը

1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության վայր չներկայանալը 72 ժամից ավելի, բայց 240 ժամից ոչ ավելի տևողությամբ, կամ երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկ ժամից մինչև 72 ժամ տևողությամբ`

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե ինքնակամ բացակայությունը տևել է 240 ժամից ավելի`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքն առաջին անգամ կատարած այլընտրանքային աշխատանքային ծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դա կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով:

Հոդված 465. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը

1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) կամ հիվանդության սիմուլյացիայի կամ կեղծ փաստաթուղթ oգտագործելու կամ խաբեության կամ ապoրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելը`

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է այլընտրանքային աշխատանքային ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 466. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը

1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը զուգորդվել է նրա կողմից դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ`

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 467. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց հետո զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը

 1. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրած անձի կողմից պատժից ազատվելու պահից oրենսդրությամբ սահմանված ժամկետում առանց հարգելի պատճառների` պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու նպատակով հաշվառման կամ փաստացի բնակության վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը` զինված ուժերի և այլ զորքերի շարքերից արձակվելու` oրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

Հոդված 468. Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը

 1. Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք սահմանված կարգի խախտմամբ մուտք գործելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 469. Պետական սահմանն ապօրինի հատելը

1. Առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Քրեական պատասխանատվության տարիքի չհասած կամ հոգեկան առողջության խնդիրներ ունենալու հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ իր արարքը ղեկավարելու ունակությունից ամբողջությամբ կամ մասամբ զրկված անձի՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանն առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության հատելուն օժանդակելը կամ դա կազմակերպելը՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում թրաֆիքինգից տուժած անձի վրա, ինչպես նաև ապաստան հայցողի վրա, որը, ուղղակիորեն գալով այն տարածքից, որտեղ նրա կյանքը կամ ազատությունը վտանգված է եղել, առանց ձգձգման դիմում է իրավասու մարմին և մատնանշում իր ապօրինի մուտքի հիմնավոր պատճառը:

(469-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 470. Անօրինական միգրացիայի կազմակերպումը

1. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունում նրա գտնվելը կամ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցումը (տեղափոխումը) շահադիտական նպատակով կազմակերպելը, որը կատարվել է մուտքի, գտնվելու կամ տարանցման համար օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով, կամ մուտքի, գտնվելու կամ տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթուղթ կամ կեղծ տեղեկություն ներկայացնելով՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

2. Անձի՝ Հայաստանի Հանրապետությունից ելքը, օտարերկրյա պետություն մուտքը կամ օտարերկրյա պետությունում գտնվելը շահադիտական նպատակով կազմակերպելը, որը կատարվել է ելքի, մուտքի կամ գտնվելու համար օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով, կամ ելքի, մուտքի կամ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթուղթ կամ կեղծ տեղեկություն ներկայացնելով՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) մարդու կյանքի կամ առողջության համար վտանգավոր կամ անձի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող պայմաններում կամ

3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 471. Պետական սահմանի նշանները վերցնելը, տեղաշարժելը կամ ոչնչացնելը

1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի նշանը վերցնելը, տեղաշարժելը կամ ոչնչացնելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

Հոդված 472. Պետական խորհրդանիշներն անարգելը

1. Հայաստանի Հանրապետության զինանշանը, պետական դրոշը կամ պետական օրհներգն անարգելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  45

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 473. Հանցագործության մասին չհայտնելը

1. Հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ հանցափորձի փուլում գտնվող, սույն օրենսգրքի 133-րդ, 149-րդ, 153-րդ, 155-րդ, 166-րդ, 188-րդ, 189-րդ, 198-րդ, 252-րդ, 258-րդ, 291-րդ, 292-րդ, 308-րդ, 309-րդ, 310-րդ, 315-318-րդ, 320-րդ, 323-րդ, 331-333-րդ, 335-րդ, 336-րդ, 338-րդ, 340-րդ, 393-րդ, 394-րդ, 397-399-րդ, 418-րդ-420-րդ, 423-425-րդ, 450-րդ կամ 451-րդ հոդվածով նախատեսված հանցագործության մասին իրավասու մարմնին չհայտնելն այն ժամանակահատվածում, երբ հնարավոր էր կանխել հանցանքի կատարումը կամ դրա հետևանքների առաջացումը`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

2. Հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ հանցափորձի փուլում գտնվող հանցագործության մասին իրավասու մարմնին չհայտնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե իր ձեռնարկած միջոցներով կանխել է հանցանքի կատարումը կամ հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը:

3. Հանցանք կատարողը կամ տվյալ հանցագործության հանցակիցը ենթակա չէ քրեական պատասխանատվության հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ հանցափորձի փուլում գտնվող հանցագործության մասին իրավասու մարմնին չհայտնելու համար:

4. Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության իր ամուսնու կամ մերձավոր ազգականի կողմից նախապատրաստվող կամ հանցափորձի փուլում գտնվող հանցագործության մասին չհայտնելու համար:

Հոդված 474. Հանցանք կատարած անձին աջակցելը

1. Հանցագործության կամ հանցանք կատարած անձի բացահայտմանը, հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկելուն, պատժի կամ դրա չկրած մասի, անվտանգության կամ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցի իրականացմանը խոչընդոտելու նպատակով՝ հանցագործությունը կամ հանցանք կատարած անձին առանց նախնական խոստման պարտակելը կամ հանցանք կատարած անձին այլ կերպ աջակցելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) շահադիտական դրդումներով կամ

3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

3. Հանցանք կատարած անձի մերձավոր ազգականը կամ տվյալ հանցագործության նրա հանցակիցը ենթակա չէ քրեական պատասխանատվության սույն հոդվածով նախատեսված հանցագործության համար:

4. Անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե աջակցել է այնպիսի անձի, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ռեաբիլիտացնող հիմքով, կամ կայացվել է արդարացման դատավճիռ:

Հոդված 475. Ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին ապօրինաբար ազատելը

1. Ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին ապօրինաբար ազատելը նման լիազորություն չունեցող անձի կողմից, որը կատարվել է բռնություն գործադրելով, սպառնալիքով, խաբեությամբ կամ հակաիրավական այլ եղանակով`

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք գործադրելով`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 476. Սուտ մատնությունը

1. Սուտ մատնությունը` իրավասու մարմնին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կատարվել է շահադիտական դրդումներով կամ

3) զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով կամ

4) զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույց ստեղծելով՝

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ հանգեցրել է՝

1) ինքնասպանության կամ հոգեկան խանգարման կամ

2) անձի կալանավորման, դատապարտման կամ հոգեբուժական կազմակերպությունում տեղավորման`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 477. Կաշառքի կամ մասնավոր ոլորտում կաշառքի պրովոկացիան

1. Կաշառքի կամ մասնավոր ոլորտում կաշառքի պրովոկացիան` հանցագործության կամ դրան անձի մասնակցության արհեստական ապացույց ստեղծելու կամ շանտաժի նպատակով կաշառք կամ մասնավոր ոլորտում կաշառք ստանալու սուբյեկտին առանց նրա համաձայնության գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ այլ առավելություն առաջարկելու կամ տրամադրելու փորձը`

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Կաշառքի պրովոկացիա չի համարվում օրենքով սահմանված դեպքում առաքինության ստուգման նպատակով սույն հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքի կատարումը։

Հոդված 478. Ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը

1. Իրավասու անձի կողմից ապօրինի ձերբակալելը, կալանավորելը կամ ազատման ենթակա ձերբակալված կամ կալանավորված անձին ապօրինի ազատ չարձակելը`

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ հանգեցրել է ինքնասպանության, հոգեկան խանգարման կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) շահադիտական դրդումներով`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 479. Ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույցներ ներկայացնելը

1. Քաղաքացիական, վարչական կամ քրեական գործով կամ վարչական վարույթով ապացույց, բացատրություն կամ դատավարական փաստաթուղթ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալ կամ առարկա կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույց ներկայացնելը`

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) շահադիտական դրդումներով,

3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

4) ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 480. Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը

1. Անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով,

2) զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույց ստեղծելով կամ

3) կատարվել է շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։

Հոդված 481. Քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելը

1. Շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ դատախազի կամ քննիչի կողմից հանցանք կատարելու մեջ կասկածվող կամ մեղադրվող անձին քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելը՝

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։

Հոդված 482. Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը

1. Շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը՝

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։

Հոդված 483. Քրեական վարույթի տվյալներ հրապարակելը

1. Առանց իրավասու մարմնի կամ անձի թույլտվության՝ հրապարակման ոչ ենթակա՝ մինչդատական կամ դատական վարույթի տվյալ հրապարակելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) շահադիտական դրդումներով,

3) այն անձի կողմից, որին այդ տվյալը հայտնի է դարձել իր ծառայողական լիազորությունների իրականացման առնչությամբ կամ

4) հանգեցրել է հանցագործության համար մեղադրվող անձի փախուստին, քրեական պատասխանատվությունից անհիմն ազատելուն, ապացույցի ոչնչացմանը կամ ապացույց ձեռք բերելու անհնարինությանը կամ գործի քննությունն այլ կերպ խոչընդոտելուն`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 484. Ուսումնասիրության տվյալներ հրապարակելը

1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա իրականացվող ուսումնասիրության առկայության, դրա ընթացքի կամ արդյունքների մասին տվյալն առանց իրավասու մարմնի թույլտվության հրապարակելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 485. Պաշտպանության միջոցի վերաբերյալ տվյալներ հրապարակելը

 1. Քրեական վարույթի ընթացքում պաշտպանության միջոցի վերաբերյալ տվյալ հրապարակելն այն անձի կողմից, որին այդ տվյալը հայտնի է դարձել իր ծառայողական լիազորությունների իրականացման առնչությամբ, կամ այն անձի կողմից, որը նախազգուշացվել է դրա հրապարակման անթույլատրելիության մասին՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) շահադիտական դրդումներով`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ հանգեցրել է պաշտպանության միջոցի ենթարկված անձի մահվան, առևանգման կամ առողջությանը ծանր վնաս պատճառելուն՝

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 486. Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը

1. Արդարադատության կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը կամ գործի քննությունը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով`

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

Հոդված 487. Դատավորների որակավորման քննությունների կամ մասնագիտական պատրաստման քննությունների հարցերի գաղտնիությունը խախտելը

1. Դատավորների որակավորման քննության հարցի գաղտնիությունը խախտելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

2. Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում հանձնվող քննության հարցի գաղտնիությունը խախտելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Հոդված 488. Դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին միջամտելը

1. Դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին միջամտելը` բաշխման արդյունքներին վերաբերող տվյալ փոփոխելու նպատակով`

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) շահադիտական դրդումներով կամ

3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Հոդված 489. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը

1. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է դատավարությանը մասնակցող անձին վիրավորելով՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

2. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Հոդված 490. Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը

1. Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի կամ նշված անձանց մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության կամ բացառապես դատավոր, դատախազ, քննիչ, քննչական մարմնի ղեկավար, հետաքննության մարմին, փաստաբան, ներկայացուցիչ, փորձագետ կամ հարկադիր կատարող կամ նշված անձանց մերձավոր ազգական կամ մերձավոր կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվող լինելու հանգամանքի հետ՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նշված անձանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց նկատմամբ բռնություն գործադրելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից,

2) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ

3) մարդու առողջությանը ծանր վնաս պատճառելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Հոդված 491. Փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը

1. Փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Հոդված 492. Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը

1. Մարդու իրավունքների պաշտպանի կամ նրա անունից հանդես եկող անձի լիազորությունների իրականացումը ցանկացած ձևով խոչընդոտելը, այդ թվում՝ նրա գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը կամ նրա մուտքը ցանկացած վայր չթույլատրելը`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

Հոդված 493. Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ սպառնալիքը կամ նրա մասին տեղեկություն հրապարակելը կամ նրա գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը

1. Մարդու իրավունքների պաշտպանի կամ նրա անունից հանդես եկող անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը՝ կապված Մարդու իրավունքների պաշտպանի ծառայողական գործունեության հետ՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նշված անձանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝ կապված Մարդու իրավունքների պաշտպանի ծառայողական գործունեության հետ՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց նկատմամբ բռնություն գործադրելը՝ կապված Մարդու իրավունքների պաշտպանի ծառայողական գործունեության հետ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից,

2) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ

3) մարդու առողջությանը ծանր վնաս պատճառելով՝

 պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Հոդված 494. Մարդու իրավունքների պաշտպանին վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը

1. Մարդու իրավունքների պաշտպանին, կապված նրա ծառայողական գործունեության հետ, վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Հոդված 495. Դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացումը խոչընդոտելը

1. Դատավարության մասնակցի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով կամ այլ ապօրինի եղանակով դատավարության մասնակցին մինչդատական վարույթի մարմին կամ դատարան ներկայանալուն, քննչական կամ դատական գործողություններին մասնակցելուն խոչընդոտելը կամ սուտ բացատրություն, ցուցմունք, փորձագիտական կեղծ եզրակացություն կամ կեղծ կարծիք տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը կամ հաղորդում, բացատրություն, ցուցմունք, փորձագիտական եզրակացություն կամ կարծիք տալուն կամ չտալուն կամ թարգմանություն կատարելուն կամ չկատարելուն հարկադրելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 490-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց հետաքննության կամ նախաքննության մարմին կամ դատարան ներկայանալուն, քննչական կամ դատական գործողություններին մասնակցելուն խոչընդոտելը կամ սուտ բացատրություն, ցուցմունք, փորձագիտական կեղծ եզրակացություն տալուն կամ կեղծ կարծիք տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը կամ հաղորդում, բացատրություն, ցուցմունք, փորձագիտական եզրակացություն կամ կարծիք տալուն կամ չտալուն կամ թարգմանություն կատարելուն կամ չկատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնություն գործադրելով՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 496. Դատավարության մասնակիցներին՝ իրենց լիազորությունների հետ կապված կաշառք տալը

1. Իրավասու մարմին չներկայանալու, քննչական կամ դատական գործողություններին չմասնակցելու կամ հաղորդում, բացատրություն, ցուցմունք, եզրակացություն չտալու, թարգմանություն չկատարելու կամ սուտ բացատրություն, ցուցմունք, կեղծ փորձագիտական եզրակացություն կամ կարծիք տալու կամ սխալ թարգմանություն կատարելու համար դատավարության մասնակցին կաշառք տալը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 273-րդ կամ 436-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները՝

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 497. Դատավարության մասնակիցների կողմից իրենց լիազորությունների հետ կապված կաշառք ստանալը

1. Իրավասու մարմին չներկայանալու, քննչական կամ դատական գործողություններին չմասնակցելու կամ հաղորդում, բացատրություն, ցուցմունք, եզրակացություն չտալու, թարգմանություն չկատարելու կամ սուտ բացատրություն, ցուցմունք, կեղծ փորձագիտական եզրակացություն կամ կարծիք տալու կամ սխալ թարգմանություն կատարելու համար դատավարության մասնակցի կողմից կաշառք ստանալը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 272-րդ կամ 435-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները՝

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

Հոդված 498. Նոտարի գործունեությանը միջամտելը

1. Նոտարին նոտարական գործողություններ կատարելուն հարկադրելը կամ նրա գործունեությանը ցանկացած այլ եղանակով միջամտելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է նոտարի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 499. Նոտարին սուտ տեղեկություններ հաղորդելը

1. Նոտարին սուտ տեղեկություն հաղորդելը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով։

(499-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 500. Նոտարի մոտ կեղծ երդում տալը

 1. Դատարան կամ պետական այլ մարմին ներկայացնելու նպատակով նոտարի մոտ արված բանավոր հայտարարությունը ճշմարտացի լինելու վերաբերյալ կեղծ երդում տալը՝

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է շահադիտական դրդումներով՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության սույն հոդվածով նախատեսված արարքը կատարելու համար, եթե իր բանավոր հայտարարության ճշմարտացի չլինելը որևէ նշանակություն չէր կարող ունենալ դատարանում կամ պետական այլ մարմնում:

Հոդված 501. Ազդարարի կամ նրա հետ փոխկապակցված անձանց սպանության, առողջությանը վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը

1. Ազդարարի կամ նրա հետ փոխկապակցված անձի սպանության, առողջությանը վնաս պատճառելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը, որը կապված է կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում տալու հետ, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի իմաստով՝ փոխկապակցված անձինք են համարվում հաղորդում տվող անձի ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները:

Հոդված 502. Ազդարարի տվյալների ապօրինի հրապարակումը

 1. Ազդարարի տվյալի ապօրինի հրապարակումն այն անձի կողմից, որին այդ տվյալը վստահվել կամ հայտնի է դարձել նրա ծառայողական գործունեության կապակցությամբ՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Ազդարարի տվյալի ապօրինի հրապարակումը հաղորդում ստացած զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի կողմից՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

(502-րդ հոդվածը լրաց. 07.12.22 ՀՕ-498-Ն)

Հոդված 503. Ցուցմունք, եզրակացություն կամ կարծիք տալուց կամ թարգմանություն կատարելուց հրաժարվելը

1. Վկայի կամ տուժողի կողմից ցուցմունք տալուց ապօրինի հրաժարվելը, փորձագետի կողմից առանց հարգելի պատճառների եզրակացություն կամ կարծիք տալուց հրաժարվելը կամ թարգմանի կողմից առանց հարգելի պատճառների թարգմանություն կատարելուց հրաժարվելը՝ դրա համար քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու դեպքում՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) շահադիտական դրդումներով կամ

2) ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության առնչությամբ՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության իր, ամուսնու կամ մերձավոր ազգականի վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու համար, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:

Հոդված 504. Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն կամ կեղծ կարծիք տալը կամ սխալ թարգմանություն կատարելը

1. Քաղաքացիական կամ վարչական գործով կամ վարչական վարույթով սուտ բացատրություն տալը կամ քրեական, քաղաքացիական կամ վարչական գործով կամ վարույթով սուտ ցուցմունք կամ փորձագետի կողմից կեղծ եզրակացություն կամ կարծիք տալը կամ թարգմանի կողմից սխալ թարգմանություն կատարելը կամ նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից սուտ ցուցմունք տալը, եթե դա էական նշանակություն է ունեցել գործի լուծման համար կամ խաթարել է գործի կամ վարույթի ընթացքը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) շահադիտական դրդումներով կամ

2) ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության առնչությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սուտ բացատրություն, ցուցմունք կամ կեղծ եզրակացություն կամ կարծիք տված կամ սխալ թարգմանություն կատարած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված պատասխանատվությունից, եթե նա հիմնական գործի մինչդատական վարույթի կամ դատական քննության կամ վարչական վարույթի ընթացքում՝ մինչև վարույթն իրականացնողի կողմից դատավճիռ, վճիռ կամ այլ վերջնական (վարույթը եզրափակող) որոշում կայացնելը, կամովին հայտնել է իր տված սուտ ցուցմունքի, բացատրության, կեղծ եզրակացության կամ կարծիքի կամ սխալ թարգմանության մասին:

4. Սույն հոդվածի իմաստով՝ հիմնական է համարվում քրեական, քաղաքացիական կամ վարչական այն գործը, որի շրջանակներում տրվել է սուտ ցուցմունքը, կեղծ եզրակացությունը կամ կարծիքը, կամ կատարվել է սխալ թարգմանությունը:

Հոդված 505. Ուսումնասիրության ընթացքում կեղծ հայտարարագիր ներկայացնելը

1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա իրականացվող ուսումնասիրության մասին ծանուցված անձի կողմից իրավասու մարմին ներկայացված հայտարարագրում կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տվյալ ներկայացնելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

Հոդված 505.1. Հանրային պաշտպանի գրասենյակին կեղծ հայտարարագիր ներկայացնելը

 

1. «Փաստաբանության մասին» օրենքով նախատեսված դեպքերում անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ դիմելիս ներկայացված գրավոր հայտարարագրում կեղծ տվյալ ներառելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

(505.1-ին հոդվածը լրաց. 05.10.22 ՀՕ-367-Ն)

Հոդված 506. Արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը

1. Արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Կարճաժամկետ մեկնման կամ պատժի հետաձգման ժամկետի ավարտից հետո ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելն այն անձի կողմից, որին թույլատրվել է ազատազրկման վայրից կարճաժամկետ մեկնում, կամ որի նկատմամբ դատավճռի կատարումը հետաձգվել է՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հանցավոր կազմակերպության կողմից,

2) բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ

3) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք գործադրելով՝

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

5. Փախուստ կատարած անձը փախուստ կատարելու համար ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ռեաբիլիտացնող հիմքով, կամ նա արդարացվել է այն գործով, որով դատապարտվել էր ազատությունից զրկելու հետ կապված պատժի, կալանավորվել կամ ձերբակալվել էր:

(506-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 507. Դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը

1. Օրինական ուժի մեջ մտած դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարմանը խոչընդոտելը, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը դրանով սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ այն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կամ տվյալ ակտի կատարման շրջանակներում հարկադիր կատարողի սահմանած ժամկետում պարտապանի կամ նրա իրավասու անձի կողմից չկատարելը, եթե դրա կատարումը հնարավոր չէ հարկադիր կատարման միջոցների գործադրմամբ, կամ տվյալ ակտով արգելված գործողություն կատարելն այդ արգելքի գործողության ժամանակահատվածում՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 508. Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելը

 1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից չկատարելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Հոդված 509. Արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքը

1. Քաղաքացիական կամ վարչական գործով կամ վարչական վարույթով կամ քրեական, քաղաքացիական կամ վարչական գործով կամ վարույթով դրանց վարույթի ցանկացած փուլում արգելանքի տակ վերցված գույքի նկատմամբ ապօրինի արարքը, որը դրսևորվել է՝

1) գույքի մեկուսացվածությունը կամ նույնականացումն ապահովող և իրավասու անձի կողմից դրված կնիքը կամ կողպեքը ոչնչացնելով, վնասելով կամ այլ կերպ չեզոքացնելով,

2) գույքը յուրացնելով, օտարելով, թաքցնելով, ոչնչացնելով, վնասելով, փոխելով, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելով, այլ կերպ տնօրինելով կամ ապօրինի օգտագործելով այն անձի կողմից, որին այդ գույքը պաշտոնապես վստահված է եղել, ինչպես նաև գույքի սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի կողմից, եթե նրանք տեղյակ են եղել գույքի արգելանքի մասին,

3) գույքի պահպանման պարտականությունը չկատարելով այն անձի կողմից, որի վրա դրված է եղել նման պարտականություն,

4) վարկատու կազմակերպության ծառայողի կողմից կալանքի տակ գտնվող դրամական միջոցներով բանկային գործառնություններ իրականացնելով կամ

5) գույքի բռնագրավման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարումից այլ ապօրինի եղանակով խուսափելով՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 510. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը, հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ դրանում կեղծ տվյալներ ներկայացնելը

1. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը, երբ հայտարարագիր տալը պարտադիր է, ինչպես նաև հայտարարագրում գույքի, գույքային իրավունքների կազմի, քանակի կամ գտնվելու վայրի մասին տվյալ թաքցնելը կամ կեղծ տվյալ ներկայացնելը, որը հանգեցրել է խոշոր չափերի պարտավորության հարկադիր կատարման անհնարինության`

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Հոդված 511. Երաշխավորի ստանձնած պարտավորությունները չկատարելը

1. Երաշխավորի ստանձնած պարտավորությունը չկատարելը, որի հետևանքով մեղադրյալը չի կատարել իր վրա դրված պարտականությունը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 512. Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, կրելը, իրացնելը կամ այդպիսի առարկաներ փոխանցելը

1. Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից զենք, կտրող-ծակող կամ կյանքից զրկելու կամ առողջությանը վնաս պատճառելու համար այլ գործիք, նյութ կամ առարկա պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, կրելը կամ իրացնելը կամ նրան այդպիսի առարկա փոխանցելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Հոդված 513. Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայր կամ քրեակատարողական հիմնարկ ապօրինաբար մուտք գործելը

1. Առանց համապատասխան թույլտվության կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայր կամ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելը՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով:

Հոդված 514. Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից մոլախաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը

1. Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից մոլախաղերի մասնակցելը`

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից մոլախաղեր կազմակերպելը`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածում և սույն օրենսգրքի 530-րդ հոդվածում մոլախաղ է համարվում իր կամ այլ անձի համար գույք կամ այլ առավելություն ստանալու նպատակով ոչ իրավասու մարմնի կազմակերպած ցանկացած խաղ:

 

Հոդված 515. Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր կամ դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ ապօրինի գործածելը
(վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

 

1. Ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ կամ դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի գործածելը՝

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

(515-րդ հոդվածը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

 

ԲԱԺԻՆ 15

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  46

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳՐՔԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 516. Հրամանը չկատարելը

1. Հրամանատարի (պետի) օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելը, որի հետևանքով անզգուշությամբ մարդու առողջությանը միջին ծանրության վնաս է պատճառվել, կամ որն անզգուշությամբ հանգեցրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի խոշոր չափերի ոչնչացման կամ վնասման կամ այլ էական վնաս է պատճառել ծառայության շահերին՝

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից,

2) կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից,

3) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ

4) անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կամ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

4. Սույն բաժնով նախատեսված զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի իմաստով, զինծառայող համարվող անձն է (այսուհետ` զինծառայող):

5. Սույն բաժնում հրամանատար (պետ) է համարվում ծառայողական դիրքով կամ զինվորական կոչումով զինծառայողից բարձր այն անձը կամ զինվորական ծառայության գծով նրա պարտականությունները կատարող անձը, որը տվյալ իրավահարաբերության շրջանակում եղել է տվյալ զինծառայողի վերադասը, այսինքն` ունեցել է իր լիազորություններից բխող հրամաններ կամ կարգադրություններ տալու կամ դրանց կատարումն ապահովելու իրավասություն:

6. Եթե զինծառայողն այլ անձի ապօրինի արարքի հետևանքով է ոչ իրավաչափորեն ձեռք բերել զինծառայողի կարգավիճակ, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության սույն բաժնով նախատեսված հանցանքների կատարման համար:

Հոդված 517. Հրամանը չկատարելը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով

 1. Ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով հրամանը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի հետևանքով անզգուշությամբ մարդու առողջությանը միջին ծանրության վնաս է պատճառվել, կամ որն անզգուշությամբ հանգեցրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի խոշոր չափերի ոչնչացման կամ վնասման կամ այլ էական վնաս է պատճառել ծառայության շահերին՝

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից,

2) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ

3) անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք`

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 518. Հրամանատարին (պետին) դիմադրելը կամ նրա պարտականությունների իրականացումը խոչընդոտելը

1. Հրամանատարին (պետին) դիմադրելը կամ ծառայողական պարտականությունների կատարումը խոչընդոտելը կամ այդ պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելը, որը դրսևորվել է հրամանատարի (պետի) կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, հրամանատարի (պետի) կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով կամ շանտաժով`

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից կամ

2) սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 519. Հրամանատարի (պետի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը

1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում հրամանատարի (պետի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ`

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ հրամանատարի (պետի) կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից,

2) կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից կամ

3) առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ

2) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

6. Սույն հոդվածի, սույն օրենսգրքի 520-րդ և 521-րդ հոդվածների իմաստով՝ հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից կատարված, եթե այն կատարվել է երկու կամ ավելի զինծառայողների կողմից՝ անկախ հանցագործությունից տուժած անձի նկատմամբ ունեցած ստորադասության հարաբերությունից:

Հոդված 520. Ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը

1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ`

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը`

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից,

2) կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից կամ

3) առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ

2) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 521. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում

 1. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոն խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձին հարվածներ հասցնելով կամ նրա նկատմամբ բռնի այլ գործողություններ կատարելով կամ պարբերաբար նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով՝

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից,

2) կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից կամ

3) առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ

2) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 522. Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը

1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից,

2) հրամանատարի (պետի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ կամ

3) մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Հոդված 523. Զինծառայողին ինքնասպանության հասցնելը

1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից,

2) հրամանատարի (պետի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ կամ

3) մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 524. Զինծառայողին վիրավորանք հասցնելը

1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը մեկ այլ զինծառայողի կողմից`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) ստորադասի (ենթակայի) կողմից հրամանատարի (պետի) նկատմամբ,

2) հրամանատարի (պետի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ կամ

3) երկու կամ ավելի զինծառայողների նկատմամբ՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  47

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 525. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը

1. Զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելը՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը 72 ժամից ավելի, բայց 240 ժամից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ` յուրաքանչյուրը մեկ ժամից մինչև 72 ժամ տևողությամբ՝

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելը, եթե ինքնակամ բացակայությունը տևել է 240 ժամից ավելի՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը կատարելը՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) զենքով՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

6. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դա կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով:

Հոդված 526. Դասալքությունը

1. Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ նույն նպատակով ծառայության չներկայանալը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրող զինծառայողի կողմից կամ

3) զենքով`

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դա կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք օրվա ընթացքում մեղայականով ներկայացել է զորամաս, ծառայության վայր կամ իրավասու մարմին և պատրաստակամություն է հայտնել շարունակելու ծառայությունը:

Հոդված 527. Առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը

1. Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթուղթ օգտագործելու, խաբեության կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելը՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 528. Առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն

 1. Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն, և եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ`

 պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

 

Հոդված 529. Զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը

 

1. Զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը զուգորդվել է նրա կողմից դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ՝

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից կամ

2) սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն առաջացրել է մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ հանգեցրել է զորամասում անկարգությունների կամ առաջացրել է այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 530. Զինծառայողի կողմից մոլախաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը

 1. Զինծառայողի կողմից զորամասում, զինվորական ծառայությունը կրելու այլ վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում մոլախաղերի մասնակցելը՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Զինծառայողի կողմից զորամասում, զինվորական ծառայությունը կրելու այլ վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում մոլախաղեր կազմակերպելը`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

Հոդված 531. Զինծառայողի կողմից թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ դրանց ածանցյալներ ապօրինի գործածելը կամ դրանք գործածած վիճակում ծառայության ներկայանալը
(վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

 

 1. Զինծառայողի կողմից զորամասում, զինվորական ծառայությունը կրելու այլ վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի գործածելը կամ դրանք գործածած վիճակում ծառայության ներկայանալը`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

(531-րդ հոդվածը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  48

 

ԶԵՆՔԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ, ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ, ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 532. Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը

1. Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, ռադիոակտիվ նյութի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ նյութի, սարքի կամ առարկայի հետ վարվելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս կամ տվյալ առարկայի ոչնչացում կամ վնասում՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ

2) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 533. Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաները մեկ ուրիշին հանձնելը

1. Զինծառայողին վստահված զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, ռադիոակտիվ նյութը, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ նյութը, սարքը կամ առարկան սահմանված կարգի խախտմամբ մեկ ուրիշին հանձնելը, եթե դա անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ տվյալ առարկայի ոչնչացում կամ վնասում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով։

Հոդված 534. Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաները ոչնչացնելը կամ վնասելը

1. Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, ռադիոակտիվ նյութը, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ նյութը, սարքը կամ առարկան ոչնչացնելը կամ վնասելը՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ

2) անզգուշությամբ առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ

2) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 535. Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաներն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը

1. Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, ռադիոակտիվ նյութը, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ նյութը, սարքը կամ առարկան անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ անզգուշությամբ առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում,

2) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ

3) անզգուշությամբ առաջացրել է մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով։

Հոդված 536. Վստահված ռազմական գույքը հափշտակելը

1. Զինծառայողին վստահված, այսինքն` նրա տնօրինմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը փաստացի կամ իրավաբանորեն ազատ կամքով անձնական կամ ծառայողական օգտագործման համար հանձնված համազգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկան կամ ռազմական այլ գույքը հափշտակելը, եթե այդ գույքը հափշտակելու դիտավորությունը ծագել է օրինական հիմքերով այն ստանալուց հետո՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Զինծառայողին վստահված, այսինքն` նրա տնօրինմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը փաստացի կամ իրավաբանորեն ազատ կամքով անձնական կամ ծառայողական օգտագործման համար հանձնված զենքը կամ ռազմամթերքը հափշտակելը, եթե այդ գույքը հափշտակելու դիտավորությունը ծագել է օրինական հիմքերով այն ստանալուց հետո՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 537. Ծառայողական ռազմական գույքը կորցնելը

1. Զինծառայողի կողմից ծառայողական օգտագործման համար իրեն վստահված զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, ռադիոակտիվ նյութը, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ նյութը, սարքը կամ առարկան կորցնելը, որը կատարվել է դրանց պահպանության կանոնի խախտմամբ՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 538. Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը

1. Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս՝

պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ

2) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 539. Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը

1. Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս՝

պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ

2) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով։

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ`

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  49

 

ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 540. Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը

1. Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոն խախտելը, եթե այդ արարքը կարող էր հանգեցնել պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն, կամ եթե այդ արարքը հանգեցրել է մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրման բնականոն ընթացքի խաթարման՝

պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից,

2) սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից կամ

3) զենքով՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ

2) անզգուշությամբ առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ

2) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով։

5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն (եթե բացակայում են այլ հանցագործության հատկանիշները)`

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

6. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ կամ 5-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ, մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Հոդված 541. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը

1. Սահմանապահ վերակարգի մեջ մտնող կամ սահմանապահ ծառայության այլ պարտականություններ կատարող անձի կողմից սահմանապահ ծառայություն կրելու կանոն խախտելը, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատում կամ սահմանի որոշակի հատվածի պատշաճ հսկողության բացակայություն, կամ եթե անզգուշությամբ հանգեցրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու կամ խոշոր չափերի գույքային վնասի կամ այլ էական վնասի՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելը, որը՝

1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ

2) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատում կամ սահմանի որոշակի հատվածի պատշաճ հսկողության բացակայություն (եթե բացակայում են այլ հանցագործության հատկանիշները)`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 542. Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը

1. Պահակախմբի կամ պարեկախմբի կազմի մեջ մտնող անձի կողմից պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոն խախտելը, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ անզգուշությամբ հանգեցրել է պահպանվող օբյեկտի ոչնչացման կամ վնասման, պահպանվող օբյեկտից հափշտակության կամ այլ ծանր հետևանքի՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 543. Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը

1. Զորամասի օրվա վերակարգի մեջ մտնող անձի կողմից (բացի պահակախմբի և պարեկախմբի կազմի մեջ մտնող անձից) ներքին ծառայության կանոնագրքային կանոն խախտելը, եթե այդ արարքն անզգուշությամբ հանգեցրել է զորամասի տարածքում իրավախախտման, օրվա վերակարգի խափանման, ռազմական միջոցառման կամ մարտական առաջադրանքի խափանման կամ զորամասի տարածքից հափշտակության՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով։

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Հոդված 544. Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը

1. Հասարակական կարգը պահպանելու կամ հասարակական անվտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոն խախտելը հասարակական կարգի պահպանության կամ հասարակական անվտանգության ապահովման վերակարգի մեջ մտնող զինծառայողի կողմից, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում, հասարակական կարգի խախտում կամ խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ էական վնաս`

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա կամ այլ կազմակերպության գործունեության կազմալուծում, զանգվածային անկարգություններ, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում կամ պատերազմի ժամանակ, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 545. Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը

1. Առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու հրամանատարի (պետի) կողմից ամրությունը, մարտական տեխնիկան կամ մարտ վարելու այլ միջոցը հակառակորդին հանձնելը կամ թողնելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 546. Մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը

1. Մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 547. Կամովին գերի հանձնվելը

1. Առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու կամովին գերի հանձնվելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 548. Հանցավոր գործողությունները գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից

1. Գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից ռազմական նշանակություն ունեցող աշխատանքներին կամ այնպիսի այլ միջոցառումների կամովին մասնակցելը, որոնք ակնհայտորեն կարող են վնաս պատճառել Հայաստանի Հանրապետությանը կամ նրա դաշնակից պետություններին, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

2. Գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից շահադիտական դրդումներով կամ իր նկատմամբ հակառակորդի ներողամիտ վերաբերմունքն ապահովելու նպատակով այնպիսի գործողություն կատարելը, որն ուղղված է մյուս ռազմագերիների իրավունքների կամ օրինական շահերի դեմ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

3. Գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից մյուս ռազմագերիների նկատմամբ բռնություն գործադրելը կամ ավագի դիրքում գտնվող ռազմագերու կողմից նրանց հետ դաժանորեն վարվելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  50

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 549. Իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը

1. Հրամանատարի (պետի) կամ պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն առաջացրել է հանցանքի կամ այլ իրավախախտման պարտակում կամ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով,

2) կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

3) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ

4) անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ գույքային վնասի դեպքում էական է համարվում խոշոր չափերի գույքային վնասը:

Հոդված 550. Զինվորական պաշտոնեական անփութությունը

1. Հրամանատարի (պետի) կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ

2) անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ գույքային վնասի դեպքում էական է համարվում խոշոր չափերի գույքային վնասը:

 

ԲԱԺԻՆ 16

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  51

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 551. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենսգրքով նախատեսված՝ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենսգրքով նախատեսված՝ ազատության սահմանափակում պատժատեսակի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

4. Սույն օրենսգրքով նախատեսված՝ կարգապահական գումարտակում պահելը պատժատեսակի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան կարգապահական գումարտակներն ստեղծելուց և դրանք շահագործման հանձնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:

5. Սույն օրենսգրքով նախատեսված՝ անչափահասների վերականգնողական հաստատությունում տեղավորելու և հաստատության ծրագրերին մասնակցելու վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան՝ անչափահասների վերականգնողական հաստատություն ստեղծելուց և շահագործման հանձնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը:

6. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքով կարող են սահմանվել սույն օրենսգրքով նախատեսված առանձին իրավահարաբերությունների ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ:

(551-րդ հոդվածը խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 552. Օրենսգիրքը գործողության մեջ դնելը

1. Սույն օրենսգիրքը գործողության մեջ է դրվում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքով:


 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

քրեական օրենսգրքի

 

ՑԱՆԿ

 

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ հանցանքների

(վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հոդված 218. Ընտրակաշառք ստանալը

Հոդված 219. Ընտրակաշառք տալը

Հոդված 220. Ընտրակաշառքի միջնորդությունը

 

Հոդված 221. Հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը

 

Հոդված 221.1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված՝ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից չկատարելը կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից չկատարելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները չհայտարարագրելը կամ հայտարարագիր չներկայացնելը

 

Հոդված 231. Կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելը

 

Հոդված 232. Կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը խոշոր չափերով շրջանցելը

 

Հոդված 255.

2-րդ մաս, 2-րդ կետ. Խարդախությունը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

3-րդ մաս, եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով

 

Հոդված 256.

2-րդ մաս, 2-րդ կետ. Վստահված գույքը հափշտակելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

3-րդ մաս, եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով

 

Հոդված 258.

2-րդ մաս, 9-րդ կետ. Շորթումը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով

3-րդ մաս, եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով

 

Հոդված 268. 3-րդ մաս, 2-րդ կետ. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով

 

Հոդված 269. 3-րդ մաս, 3-րդ կետ. Արժեթղթերի շուկայում գնային չարաշահումը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով

 

Հոդված 272. Մասնավոր ոլորտում կաշառք ստանալը

 

Հոդված 273. Մասնավոր ոլորտում կաշառք տալը

 

Հոդված 274. Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության մարզիկի, մրցավարի, թիմի ղեկավարի, մարզչի, արհեստավարժ մարզամրցման այլ մասնակցի կամ դրա կազմակերպչի, հանդիսադիր առևտրային մրցույթի մասնակցի կամ դրա կազմակերպչի կամ մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամի կողմից կաշառք ստանալը

Հոդված 275. Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության մարզիկին, մրցավարին, թիմի ղեկավարին, մարզչին, արհեստավարժ մարզամրցման այլ մասնակցի կամ դրա կազմակերպչին, հանդիսադիր առևտրային մրցույթի մասնակցին կամ դրա կազմակերպչին կամ մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամին կաշառք տալը

Հոդված 276. Ծառայողական կամ մասնագիտական պարտականությունները կատարելու համար ապօրինի վարձատրություն ստանալը կամ պահանջելը

Հոդված 277. Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը

Հոդված 282.

2-րդ մաս, 1-ին կետ. Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով.

3-րդ մաս, եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով

Հոդված 284.

2-րդ մաս, 2-րդ կետ. Հակամրցակցային գործունեությունը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով 

3-րդ մաս, եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով

Հոդված 296. Փողերի լվացումը

Հոդված 435. Կաշառք ստանալը

Հոդված 436. Կաշառք տալը

Հոդված 437. Կաշառքի միջնորդությունը

Հոդված 438. Պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը

Հոդված 439. Պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալը

Հոդված 440. Կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության կամ իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելու պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը

Հոդված 441. Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը

Հոդված 442. Պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը

Հոդված 443. Ապօրինի հարստանալը

Հոդված 444. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը

Հոդված 445. Պաշտոնեական կեղծիքը

Հոդված 477. Կաշառքի կամ մասնավոր ոլորտում կաշառքի պրովոկացիան

Հոդված 480. Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը

Հոդված 481. Քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելը

Հոդված 482. Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը

Հոդված 486.

2-րդ մաս, 2-րդ կետ. Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,

3-րդ մաս, եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով

Հոդված 496.

Դատավարության մասնակիցներին՝ իրենց լիազորությունների հետ կապված կաշառք տալը

Հոդված 497.

Դատավարության մասնակիցների կողմից իրենց լիազորությունների հետ կապված կաշառք ստանալը

Հոդված 549.

Իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը

(հավելվածը փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. մայիսի 27
Երևան
ՀՕ-199-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան