Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 67
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2000-24.06.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.02.29/2(44)
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.02.2000
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.02.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.06.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

21.02.2000 թ.
քաղ. Երևան

թիվ 67

 

 ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՆՈՏԱՐԻ ՄՈՏ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 532 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության 5-րդ կետի ժզ ենթակետի համապատասխան`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել «Պետական նոտարական գրասենյակում նոտարի մոտ ստաժավորում անցկացնելու կարգը»:

2. Սույն կարգի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Գ. Մալխասյանի վրա:

 

Դ. Հարությունյան

 

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
2000 թվականի փետրվարի 21-ի
թիվ 67 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՆՈՏԱՐԻ ՄՈՏ ՍՏԱԺԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ

 

1. «Պետական նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի համաձայն նոտարի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, անցել է առնվազն մեկ տարի տևողությամբ ստաժավորում պետական նոտարական գրասենյակում, հանձնել է որակավորման քննություն:

Առանձին դեպքերում, երբ ստաժավորում անցնող անձը, ունենալով բավարար գիտելիքներ կարող է հանձնել որակավորման քննություններ, ստաժավորման ժամկետը կարող է կրճատվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից: Եթե կարճաժամկետ ստաժավորում անցած անձը չի հանձնում որակավորման քննությունները, ապա նա իրավունք ունի շարունակել ստաժավորումը մինչև ժամկետի ավարտը:

Ստաժավորման տևողությունը կարող է երկարացվել ստաժավորումն անցնողի հիվանդության կամ այլ հարգելի պատճառներով նրա բացակայության ժամկետով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:

2. Պետական նոտարական գրասենյակում ստաժավորում անցնողի պաշտոնում նշանակումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով` պետական նոտարի նախատեսվող կամ առկա թափուր տեղ լինելու դեպքում, ոչ ավելի քան յուրաքանչյուր տեղի համար երկու անձ:

Ստաժավորում անցնելու նպատակով ստաժավորում անցնողները կարող են աշխատանքային պայմանագրի հիման վրա նշանակվել պետական նոտարի խորհրդականի թափուր պաշտոնում:

Ստաժավորում անցնողի աշխատանքի վարձատրությունը կատարվում է միայն, եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցներով նախատեսված է նման վարձատրություն:

Ստաժավորում անցնողը աշխատանքի պայմանների, աշխատանքային ժամանակի հարցերում օգտվում է նոտարների համար սահմանված բոլոր իրավունքներից: Ստաժավորում անցնողների վրա տարածվում են աշխատանքային ներքին կարգապահության կանոնները:

3. Պետական նոտարական գրասենյակում ստաժավորում անցնողի աշխատանքի անմիջական ղեկավարումն իրականացվում է այն նոտարի կողմից, որի վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով դրվել է այդ գործառույթը: Ստաժավորում անցնող անձի դիմումի համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը փոխարինում է ստաժավորում անցնող անձի ղեկավարին:

Այդ գործառույթի իրականացման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից կարող է սահմանվել նոտարի պաշտոնեական դրույքաչափի հավելավճար:

4. Պետական նոտարական գրասենյակում աշխատող նոտարը միաժամանակ կարող է իրականացնել ոչ ավելի, քան մեկ ստաժավորում անցնողի ղեկավարման աշխատանք:

5. Ստաժավորում անցնողի պարտականությունների մեջ է մտնում. նոտարական փաստաթղթերի նախագծերի պատրաստումը, այցելուների ընդունելությունը, ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրումը և դրանք օրենսդրության համապատասխանությանը վերաբերյալ եզրակացության ներկայացումը, նոտարական գրասենյակում պահվող իրավական ակտերի համակարգումը և վերահսկչական վիճակում պահումը, իրավաբանական բնույթի գրավոր հարցումների կամ դրանց պատասխանների նախագծերի նախապատրաստումը, նոտարական գործերը արխիվ հանձնելուն նախապատրաստումը, նոտարի հանձնարարությամբ գործավարական աշխատանքների իրականացումը:

Ստաժավորում անցնողը մասնակցում է նոտարական պրակտիկայի ամփոփմանը և նախապատրաստում է դրանց իրագործման վերաբերյալ առաջարկություններ:

6. Ստաժավորման ընթացքում ստաժավորում անցնողը պարտավոր է յուրացնել նոտարիատի հետ առնչվող հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը` այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության` նոտարիատի գործունեությունը կանոնակարգող հրամանները:

7. Ստաժավորման ավարտին ստաժավորում անցնողի ղեկավարը կազմում է եզրակացություն ստաժավորման արդյունքների մասին, որտեղ արտացոլվում է ստաժավորում անցնողի ընդհանուր պատրաստվածության մակարդակը, ստաժավորման ընթացքում նրա կողմից ստացված պրակտիկ հմտությունները և գիտելիքները, ինչպես նաև ինքնուրույն աշխատանքի համար ստաժավորում անցնողի պատրաստության աստիճանը: Եզրակացության մեկ օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում, իսկ մյուսը տրվում է ստաժավորում անցնողին:

8. Ստաժավորման արդյունքների մասին եզրակացությունը կցվում է որակավորման քննություններ հանձնելու դիմումին: Քննությանը մասնակցել թույլատրվում է ստաժավորում անցած բոլոր անձանց, անկախ ստաժավորման ղեկավարի գնահատականից:

9. Նոտարական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող և նոտարական գործունեության ղեկավարման գործառույթներ իրականացնող Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ղեկավար պաշտոնատար անձինք նոտարի պաշտոնում նշանակվում են առանց ստաժավորում անցնելու և առանց որակավորման քննություններ հանձնելու:

Նոտարական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության այն մասնագետների աշխատանքի տևողությունը, որը կապված է նոտարական գործունեության ղեկավարման կամ վերահսկողության գործառույթների հետ, ընդգրկվում է ստաժավորման տևողության հաշվարկում: Նշված անձանց թույլատրվում է հանձնել որակավորման քննություն այն դեպքում, երբ նրանք ունեն նշված գործառույթների իրականացման հետ կապված պաշտոններում աշխատանքի առնվազն մեկ տարվա ստաժ:

Նոտարական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության այն աշխատողները (ղեկավարներ և մասնագետներ), որոնց աշխատանքային գործառույթները կապված են օրենսդրական հարցերի հետ (նախագծերի նախապատրաստում, փորձաքննություն և այլն) ստաժավորում են անցնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կրճատ ժամկետներում:

10. Ստաժավորումն անցնող անձը կարող է ազատվել ստաժավորվողի պաշտոնից Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատողին աշխատանքից ազատելու համար նախատեսված դեպքերում և կարգով:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
22 փետրվարի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 10200014