Գլխավոր տեղեկություն
Համար
N 136
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.1996-17.04.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.02.1996
Ստորագրման ամսաթիվ
05.02.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.04.1999

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն  N 136

 

«5» փետրվարի 1996 թ.

ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1996թ. հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման մասին» թիվ 13 որոշման 5 կետի համաձայն

 

հրամայում եմ`

 

1. Հաստատել «Այն գերատեսչական ակտերի ցանկը, որոնք ենթակա չեն պետական գրանցման Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից»:

2. Հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության վարչությանը մեկ օրվա ընթացքում ՀՀ նախարարությունների ու գերատեսչություններին ուղարկել «Այն գերատեսչական ակտերի ցանկը, որոնք ենթակա չեն պետական գրանցման Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից»:

 

Վ. Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարության 1996թ.
փետրվարի 5-ի թիվ 136 հրամանով

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

 

Սույն ցանկը կազմվել է ՀՀ նախագահի 1995թ. հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի 79 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996թ. հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» թիվ 13 որոշման 5 կետի համաձայն և սահմանում է ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ նախարարների, ՀՀ պետական կառավարման տարածքային մարմինների, (հետագայում նախարարություններ), ինչպես նաև ՀՀ պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների (հետագայում գերատեսչություններ) կողմից ընդունված նորմատիվ բնույթ չկրող այն ակտերի (հետագայում գերատեսչական ակտեր) ցանկը, որոնք ենթակա չեն պետական գրանցման Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

2. ՀՀ արդարադատության նախարարության կողմից պետական գրանցման ենթակա չեն ՀՀ նախարարությունների և ՀՀ գերատեսչություններ կողմից ընդունված հետևյալ գերատեսչական ակտերը`

ա) առանձին կոնկրետ ձեռնարկության կամ ձեռնարկությունների, հիմնարկի կամ հիմնարկների, կազմակերպության կամ կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացու կամ քաղաքացիների վերաբերյալ ընդունված ակտերը.

բ) առանձին կոնկրետ ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը, ինչպես նաև քաղաքացուն (քաղաքացիներին) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տույժերի, տուգանքների կամ այլ պատժամիջոցների ենթարկելու, լիցենզիաներ, թույլատվություններ, արտոնագրեր տալու կամ այլ իրավունքներ վերապահելու մասին ընդունված ակտերը.

գ) աշխատանքային հարաբերությունները կարգավորող (աշխատանքի ընդունում, աշխատանքից ազատում, աշխատանքի և հանգստի ժամանակը կարգավորող, խրախուսանք կամ տույժ սահմանող և այլ) առանձին կոնկրետ աշխատողի (աշխատողների վերաբերյալ ընդունված ակտերը (հրամանները).

դ) առանց պարզաբանման կամ մեկնաբանման տեղերն ի գիտություն կամ ի ղեկավարություն ուղարկվող գործող օրենսդրության ակտերը.

ե) նախարարության կամ գերատեսչության ներքին գործավարությունը կարգավորող հրամանները.

զ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը, հաշվետվությունները ժամանակին ներկայացնելու վերաբերյալ ծանուցագրերը և հրամանները.

է) կոնկրետ առանձին հիմնարկի, ձեռնարկության կամ կազմակերպության, ինչպես նաև քաղաքացու դիմումի կամ գանգատի համաձայն նրանց տրվող պարզաբանումները.

ը) ակտեր, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերի կամ կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության ու վարչապետի որոշումների կամ նախարարությունների ու գերատեսչությունների պետական գրանցում ստացած գերատեսչական նորմատիվ ակտերի կատարմանը և իրենց մեջ չեն պարունակում իրավական համապարտադիր նորմեր, պարզաբանումներ կամ մեկնաբանումներ.

թ) նախարարությունում կամ գերատեսչությունում կառուցվածքային փոփոխություններ կատարելու մասին հրամանները.

ժ) կոնկրետ հիմնարկ, ձեռնարկություն կամ կազմակերպություն կամ կառուցվածքային ստորաբաժանում հիմնադրելու, վերակազմավորելու կամ լուծարելու, դրանց կանոնադրությունները կամ կանոնակարգերը հաստատելու վերաբերյալ հրամանները.

ի) աշխատանքի բաժանման կամ կոնկրետ աշխատողի (աշխատողների) աշխատանքային պարտականությունները սահմանելու կամ փոփոխելու վերաբերյալ հրամանները.

լ) կոնկրետ որոշակի գույքի ձեռքբերման, օտարման, վարձակալության տալու, օգտագործման տալու, դուրս գրելու կամ այլ հարցերի վերաբերյալ հրամանները.

խ) այլ հրամաններ կամ այլ ակտեր, որոնք չեն պարունակում իրավական համապարտադիր կատարման ենթակա նորմեր: