Basic information
Number
N 281-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.03.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.03.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.03.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
21.03.2007
Effective date
22.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մարտի 2007 թվականի N 281-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ  հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Արագած համայնքի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` 799.150 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 116.040 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով նախկին դպրոցի շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը հետ վերցնել և նվիրաբերել Արագածի գյուղական համայնքին` մանկապարտեզ և արվեստի դպրոց կազմակերպելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` մեկամսյա ժամկետում Արագածի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի զբաղեցրած, ինչպես նաև դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը, շենքի ու հողի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության պայմանագրի կնքումը և առաջարկել Արագածի գյուղական համայնքի ղեկավարին գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել համայնքի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2007 թ. մարտի 14
Երևան