Գլխավոր տեղեկություն
Համար
N 714
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
07.10.1996
Ստորագրման ամսաթիվ
07.10.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Հաստատել.

1. ՀՀ ՀՏ 07.02.96 թ. N 81 հրամանով հաստատված «Հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման» կարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին հրահանգը:

2. Բյուջետային հիմնարկներին և կազմակերպություններին Հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման մասին հրահանգը:

7 հոկտեմբերի 1996 թվականի,
քաղ. Երևան
N 714

 

Հաստատված է
ՀՀ հարկային տեսչության
07.10.1996 թ. N 714 հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

Բյուջետային հիմնարկներին եՎ կազմակերպություններին Հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման մասին

 

1. Սույն հրահանգը մշակվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 07.06.95 թ. «ՀՀ տարածքում հարկ վճարողների հաշվառման համարների համակարգի սահմանման մասին» N 321 որոշման 9-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Կառավարության 14.08.96 թ. «Բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների գրանցման (հաշվառման) և աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու մասին» N 464 որոշման պահանջների ապահովման նպատակով:

2. Բյուջետային հիմնարկներին և կազմակերպություններին Հարկ վճարողների հաշվառման համարները տրամադրվում են ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից տրված վկայականների հիման վրա:

3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ՀՏ պետի 7.2.96 թ. N 81 հրամանով հաստատված «Բյուջետային կազմակերպություններին ՀՎՀՀ շնորհելու վերաբերյալ» հրահանգը:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն հրահանգը մշակվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 07.06.95 թ. «ՀՀ տարածքում հարկ վճարողների հաշվառման համարների համակարգի սահմանման մասին» N 321 որոշման 4-րդ և 9-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության Կառավարության 16.08.96 թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 7-ի N 321 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 252 որոշման 1-ին կետի պահանջների ապահովման նպատակով:

2. ՀՀ հարկային տեսչության 1996 թ. փետրվարի 7-ի N 81 հրամանով հաստատված «Հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրման» կարգի ձեռնարկությունների և կազմակերպությունների «ՀՎՀՀ տրամադրման քարտի» ձև 1 (հավելված 1) 8-րդ կետից հանել «ձեռնարկության կնիքը» բառերը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
25.10.1996 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ n 43960065