ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
ՀԱՏՎԱԾ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խնդիրները |
(հոդվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-247-Ն)
Հոդված 2. |
Վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը |
(հոդվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-247-Ն)
Հոդված 3. |
ԽՍՀ Միության իրավասությունը վարչական իրավախախտումների մասին օրենսդրության բնագավառում |
(հոդվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-247-Ն)
Հոդված 4. | Հայաստանի Հանրապետության իրավասությունը վարչական իրավախախտումների մասին օրենսդրության բնագավառում |
(հոդվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-247-Ն)
Հոդված 5. | Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր կոմիտեների լիազորությունները վարչական իրավախախտումների բնագավառում |
(հոդվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-247-Ն)
Հոդված 6. | Վարչական իրավախախտումների կանխումը |
(հոդվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-247-Ն)
Հոդված 7. | Սոցիալիստական օրինականության ապահովումը վարչական իրավախախտումների համար ներգործության միջոցներ կիրառելիս |
(հոդվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-247-Ն)
Հոդված 8. | Վարչական իրավախախտումների համար պատասխանատվության վերաբերյալ օրենսդրության գործողությունը |
Վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա:
Վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, այսինքն` տարածվում են նաև այդ ակտերի հրատարակումից առաջ կատարված իրավախախտումների վրա: Վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող կամ այն ուժեղացնող ակտերը հետադարձ ուժ չունեն:
Վարչական իրավախախտումների գործերի վարույթը իրականացվում է իրավախախտման վերաբերյալ գործի քննության ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա:
ՀԱՏՎԱԾ II
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ
Գ Լ ՈՒ Խ 2
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
⚖Հոդված 9. | Վարչական իրավախախտում հասկացությունը |
Վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, պետության անվտանգության ապահովման, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան:
(9-րդ հոդվածը լրաց. 01.03.23 ՀՕ-87-Ն)
Հոդված 10. | Վարչական իրավախախտումը դիտավորությամբ կատարելը |
Վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
Հոդված 11. | Վարչական իրավախախտումը անզգուշությամբ կատարելը |
Վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք:
Հոդված 12. | Այն տարիքը, որը լրանալուց հետո առաջանում է վարչական պատասխանատվություն |
Վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը:
Հոդված 13. | Անչափահասների պատասխանատվությունը |
Տասնվեցից մինչև տասնութ տարեկան հասակում վարչական իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատված Անչափահասների գործերի հանձնաժողովների կանոնադրությամբ նախատեսված միջոցները:
Տասնվեցից մինչև տասնութ տարեկան հասակում գտնվող անձինք սույն օրենսգրքի 53, 123-131, 160, 172, 173, 182, 190-193 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում ենթակա են վարչական պատասխանատվության ընդհանուր հիմունքներով: Հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթն ու խախտողի անձը, նշված անձանց վերաբերյալ գործերը (բացառությամբ սույն օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված իրավախախտումներ կատարած անձանց ) կարող են հանձնվել, իսկ սույն օրենսգրքի 53 հոդվածով նախատեսված իրավախախտումներ կատարելու դեպքում, որպես կանոն, ենթակա են հանձնման, շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային խորհուրդների գործկոմների անչափահասների գործերի հանձնաժողովների քննությանը:
Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անչափահասները ընդհանուր հիմունքներով կարող են ենթակա լինել վարչական պատասխանատվության ԽՍՀՄ օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված նաև այլ դեպքերում:
Հոդված 14. | Պաշտոնատար անձանց պատասխանատվությունը |
Պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Սույն օրենսգրքի իմաստով՝ կուսակցության պաշտոնատար անձ է համարվում կուսակցության կանոնադրության կամ այլ փաստաթղթերի հիմքով՝ սույն օրենսգրքով պատասխանատվություն առաջացնող գործողությունների (անգործության) համար պատասխանատու կուսակցության ղեկավար մարմնի անդամը կամ կուսակցության՝ կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պատասխանատու անդամը կամ աշխատողը:
(14-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-4-Ն)
Հոդված 15. | Վարչական իրավախախտումներ կատարելու համար զինծառայողների և մյուս այն անձանց պատասխանատվությունը, որոնց վրա տարածվում է կարգապահական կանոնագրքերի գործողությունը |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության ու փրկարարական ծառայության հանրապետական գործադիր մարմինների ծառայողները, զինծառայողները, ինչպես նաև զորահավաքների կանչված զինապարտները վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական պատասխանատվություն: Որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու, մաքսային կանոնները խախտելու, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար սույն մասում նշված անձինք վարչական պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով: Որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու, մաքսային կանոնները խախտելու համար նշված անձանց նկատմամբ տուգանք չի կիրառվում։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար նշված անձանց նկատմամբ տուգանք չի կիրառվում, եթե իրավախախտումը կատարվել է ծառայողական տրանսպորտային միջոցներով:
Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանցից բացի մյուս անձինք, որոնց վրա տարածվում է կարգապահական կանոնագրքերի կամ կարգապահության վերաբերյալ հատուկ կանոնադրությունների գործողությունը, դրանցով ուղղակիորեն նախատեսված դեպքերում վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական, իսկ մնացած դեպքերում վարչական պատասխանատվություն` ընդհանուր հիմունքներով:
Սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերում այն մարմինները (պաշտոնատար անձինք), որոնց վերապահված է վարչական տույժեր նշանակելու իրավունք, կարող են տույժեր նշանակելու փոխարեն իրավախախտումների վերաբերյալ նյութերը հանձնել համապատասխան մարմիններին` մեղավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար:
(15-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն, խմբ., փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, խմբ. 21.12.15 ՀՕ-178-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-82-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-233-Ն)
Հոդված 16. | Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պատասխանատվությունը |
Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են վարչական պատասխանատվության ԽՍՀՄ քաղաքացիների հետ ընդհանուր հիմունքներով:
Հայաստանի Հանրապետության տերիտորիայում այն օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված վարչական իրավախախտումների պատասխանատվության հարցը, ովքեր գործող օրենքների և ԽՍՀՄ միջազգային պայմանագրերի համաձայն ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության վարչական պատասխանատվության հանդեպ օգտվում են անձեռնմխելիության իրավունքից, լուծվում է դիվանագիտական ճանապարհով:
Հոդված 17. | Ծայրահեղ անհրաժեշտություն |
Վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեև սույն օրենսգրքով կամ վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող այլ նորմատիվ ակտերով նախատեսված գործողություն է կատարել, սակայն գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն` մի այնպիսի վտանգ վերացնելու համար, որը սպառնացել է պետական կամ հասարակական կարգին, սոցիալիստական սեփականությանը, քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, կառավարման սահմանված կարգին, եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով և եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարևորություն ունի:
Հոդված 18. | Անհրաժեշտ պաշտպանություն |
Վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեև սույն օրենսգրքով կամ վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող այլ նորմատիվ ակտերով նախատեսված գործողություն է կատարել, սակայն գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` հակաիրավական ոտնձգությունից պաշտպանելիս է եղել պետական կամ հասարակական կարգը, սոցիալիստական սեփականությունը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կառավարման սահմանված կարգը ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու ճանապարհով, ընդ որում, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում:
Հոդված 19. | Անմեղսունակություն |
Վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը հակաիրավական գործողություն կամ անգործություն կատարելու ժամանակ գտնվել է անմեղսունակ վիճակում, այսինքն` խրոնիկական հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող իրեն հաշիվ տալ իր գործողությունների համար կամ ղեկավարել այդ գործողությունները:
Հոդված 20. | Վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելը |
Վարչական իրավախախտում կատարած անձը ազատվում է վարչական պատասխանատվությունից, և նյութերը հանձնվում են ընկերական դատարանի, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի քննությանը, եթե հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը և իրավախախտողի անձը, նրա նկատմամբ նպատակահարմար է կիրառել հասարակական ներգործության միջոց:
Սույն օրենսգրքի 126, 129, 133, 159, 163, 174-177 հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարելու համար վարչական պատասխանատվությունից սույն հոդվածի առաջին մասում նշված հիմունքներով ազատված անձանց վերաբերյալ նյութերը կարող են հանձնվել նաև ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի քննությանը:
Սույն օրենսգրքի 53, 126, 129, 133, 159, 163, 165, 172, 174-177 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառված հասարակական ներգործության միջոցների մասին ադմինիստրացիան, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովը, ընկերական դատարանը կամ հասարակական կազմակերպությունը պարտավոր են նյութերն ստանալու օրվանից սկսած տասնօրյա ժամկետում հայտնել նյութերն ուղարկող մարմնին (պաշտոնատար անձին):
⚖Հոդված 21. | Նվազ նշանակություն ունեցող իրավախախտման դեպքում վարչական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը |
Եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ:
Այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգը կարող է կիրառվել նաև վերադասության կարգով բողոքարկման վարույթի ընթացքում:
(21-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-78-Ն)
Հոդված 21.1. | Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձին պատասխանատվությունից ազատելը |
1. Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձն ազատվում է այն իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից, որը կատարել է հարկադրաբար՝ իր նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում:
(21.1-ին հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-213-Ն)
Հոդված 21.2 |
Համաներումը |
1. Վարչական իրավախախտում կատարած անձը Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման մասին օրենքով կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել վարչական պատասխանատվությունից, իսկ վարչական տույժի ենթարկված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ վարչական տույժից:
(21.2-րդ հոդվածը լրաց. 12.07.18 ՀՕ-372-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ
⚖Հոդված 22. | Վարչական տույժի նպատակները |
Վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է, նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել խորհրդային օրենքները պահպանելու, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:
Հոդված 23. | Վարչական տույժերի տեսակները |
Վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել հետևյալ վարչական տույժերը`
1) նախազգուշացում.
1.1) տուգանային միավոր.
2) տուգանք.
3) վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի հատուցմամբ վերցնում.
4) վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում.
4.1) տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում.
5) հատուկ իրավունքից զրկում.
6) (կետն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)
7) (կետն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)
8) տնտեսական գործունեության կասեցում:
(մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով կարող են սահմանվել, բացի սույն հոդվածում նշվածներից, նաև վարչական տույժերի այլ տեսակներ` վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքների սկզբունքներին և ընդհանուր դրույթներին համապատասխան:
ԽՍՀՄ օրենսդրությամբ կարող է նախատեսվել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վարչական վտարում ԽՍՀՄ սահմաններից` խորհրդային իրավակարգը կոպիտ խախտող վարչական իրավախախտումներ կատարելու համար:
(23-րդ հոդվածը խմբ. 11.05.92, փոփ. 04.11.96 ՀՕ-85, 23.06.97 ՀՕ-133, 16.12.05 ՀՕ-32-Ն, լրաց., խմբ. 09.12.19 ՀՕ-300-Ն, լրաց. 09.10.20 ՀՕ-456-Ն)
Հոդված 24. | Հիմնական և լրացուցիչ վարչական տույժեր |
Տուգանային միավորը, առարկաները հատուցմամբ վերցնելը և բռնագրավումը կարող են կիրառվել ինչպես իբրև հիմնական, այնպես էլ իբրև լրացուցիչ վարչական տույժեր. սույն օրենսգրքի 23 հոդվածի առաջին մասում թվարկված մյուս վարչական տույժերը կարող են կիրառվել միայն որպես հիմնական տույժեր:
Մեկ վարչական իրավախախտման համար կարող է նշանակվել հիմնական կամ հիմնական ու լրացուցիչ տույժ:
(24-րդ հոդվածը փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն)
Հոդված 25. | Նախազգուշացում |
Նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:
Հոդված 25.1. |
Տուգանային միավորը |
1. Տուգանային միավորները կիրառվում են ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ կատարած անձանց նկատմամբ` սույն օրենսգրքի հատուկ մասով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:
2. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական ստանալու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետն ավարտվելու օրվանից) մեկ տարի ժամկետով տրվում է 9 միավոր: Այլ պետությունում ստացած վարորդական վկայական ունեցող և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված օտարերկրացուն միավորները տրվում են բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետն ավարտվելու օրվանից): Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին յուրաքանչյուր հաջորդ մեկ տարի ժամանակահատվածի համար տրվում է 9 միավոր, և նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի:
3. Ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում (մեկ տարի ժամանակահատվածում) տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:
4. Տուգանային միավոր նախատեսող վարչական տույժ նշանակելու մասին որոշման գանգատարկումը չի կարող կանխել դրա իրավական հետևանքների վրա հասնելը տվյալ տարում կատարված և սույն օրենսգրքի 129.3-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար, եթե վարչական տույժ նշանակելու մասին որոշումը գանգատի քննության արդյունքում ուժի մեջ է մտել հաջորդող տարվա ընթացքում:
5. Այն դեպքում, եթե սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար հանվող միավորները գերազանցում են անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվում են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից:
6. Սույն օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 0.5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր:
(25.1-ին հոդվածը լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն)
Հոդված 26. | Տուգանք |
(26-րդ հոդվածը փոփ. 11.05.92, 18.08.93 ՀՕ-73, 23.06.97 ՀՕ-133, ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 27. | Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան հատուցմամբ վերցնելը |
Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան հատուցմամբ վերցնելն այն է, որ առարկան հարկադիր կարգով վերցվում է և այնուհետև իրացվում, ստացված գումարը հանձնելով նախկին սեփականատիրոջը` վերցված առարկայի իրացման ծախսերի պահումով:
Հրազենը և ռազմամթերքը հատուցմամբ վերցնել չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդությունը գոյության հիմնական աղբյուրն է:
Հատուցմամբ վերցնում կիրառելու կարգը և վերցնելու ենթակա առարկաների տեսակները սահմանվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:
(27-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 28. | Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումը |
Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումն այն է, որ այդ առարկան, հարկադիր կարգով անհատույց դարձվում է պետական սեփականություն: Բռնագրավվել կարող է միայն այն առարկան, որը խախտողի անձնական սեփականությունն է, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով այլ բան չի նախատեսված:
Հրազենի, որսի այլ գործիքների և ռազմամթերքի բռնագրավում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որսորդությունը գոյության հիմնական աղբյուրն է:
Բռնագրավում կիրառելու կարգը, բռնագրավման ոչ ենթակա առարկաների ցանկը սահմանվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:
(28-րդ հոդվածը խմբ. 11.05.92, 23.06.97 ՀՕ-133, փոփ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 28.1. |
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումը |
1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումը կարող է նշանակվել մեկ ամսից մինչև վեց ամիս ժամկետով:
(28.1-ին հոդվածը լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն)
Հոդված 29. | Հատուկ իրավունքից զրկումը |
(վերնագիրը խմբ. 09.12.19 ՀՕ-300-Ն)
1. Հատուկ իրավունքից զրկումը անձին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից կամ որսորդության իրավունքից ժամանակավոր զրկելն է:
2. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից կամ որսորդության իրավունքից զրկումը կարող է նշանակվել մեկ ամսից մինչև երեք տարի ժամկետով:
3. Որuորդության իրավունքից զրկում չի կարող նշանակվել այն անձանց նկատմամբ, որոնց համար որuորդությունը ապրուստի հիմնական աղբյուրն է:
(29-րդ հոդվածը փոփ. 04.11.96 ՀՕ-85, 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 09.12.19 ՀՕ-300-Ն)
Հոդված 30. | Ուղղիչ աշխատանքներ |
(հոդվածն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)
Հոդված 31. | Վարչական կալանք |
(31-րդ հոդվածը խմբ. 01.07.91, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)
Հոդված 31.1. | Տնտեսական գործունեության կասեցումը |
1. Տնտեսական գործունեության կասեցումը տնտեսական գործունեության ժամանակավոր դադարեցումն է:
2. Տնտեսական գործունեության կասեցումը կարող է նշանակվել մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով:
(31.1-ին հոդվածը լրաց. 09.10.20 ՀՕ-456-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼԸ
⚖Հոդված 32. | Վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու ընդհանուր կանոնները |
Վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքներին, սույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:
Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիզինգի իրավունքի պետական գրանցման դեպքում՝ լիզինգառուն) (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` համապատասխանաբար իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը) կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված՝ տրանսպորտային միջոցի շահագործող հանդիսացող անձը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ: Տուգանային միավորների ձևով նշանակվող վարչական տույժը կիրառվում է սույն մասում նշված անձանց նկատմամբ, եթե նրանք ունեն տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք:
Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
Սույն օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի առանձնահատկությունները սահմանվում են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(32-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն, 26.12.08 ՀՕ-239-Ն, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 19.06.13 ՀՕ-94-Ն, փոփ. 21.12.15 ՀՕ-178-Ն, փոփ., լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն, փոփ. 18.06.20 ՀՕ-320-Ն)
⚖Հոդված 33. | Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները |
Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`
1) մեղավորի անկեղծ զղջումը.
2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.
3) իրավախախտում կատարելը հոգեկան խիստ հուզմունքի ազդեցության տակ կամ էլ անձնական կամ ընտանեկան ծանր հանգամանքների զուգադիպությամբ.
4) իրավախախտում կատարելը անչափահասի կողմից.
5) իրավախախտում կատարելը հղի կնոջ կամ մինչև մեկ տարեկան երեխա ունեցող կնոջ կողմից:
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք չեն նշված օրենսդրության մեջ:
Հոդված 34. | Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները |
Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ են համարվում`
1) հակաիրավական վարքագիծը շարունակելը, չնայած այն դադարեցնելու մասին դրա համար լիազորված անձանց պահանջին.
2) մեկ տարվա ընթացքում կրկին անգամ նման իրավախախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի. իրավախախտում կատարելը նախկինում հանցագործություն կատարած անձի կողմից.
3) անչափահասին իրավախախտման մեջ ներգրավելը.
4) իրավախախտումը մի խումբ անձանց կողմից կատարելը.
5) իրավախախտումը տարերային աղետի պայմաններում կամ այլ արտակարգ հանգամանքներում կատարելը.
6) իրավախախտումը հարբած վիճակում կատարելը: Վարչական տույժ նշանակող մարմինը (պաշտոնատար անձը), նայած վարչական իրավախախտման բնույթին, կարող է տվյալ հանգամանքը ծանրացուցիչ չհամարել:
⚖Հոդված 35. | Վարչական տույժեր նշանակելը մի քանի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում |
Մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:
(մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)
(35-րդ հոդվածը փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն)
Հոդված 36. | Հատուկ իրավունքից զրկելու ժամկետի հաշվումը |
Հատուկ իրավունքից զրկելու ժամկետը հաշվվում է տարիներով, ամիսներով կամ օրերով:
(36-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն)
⚖Հոդված 37. | Վարչական տույժ նշանակելու ժամկետները |
Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու դեպքում, բայց երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական գործի հարուցումը մերժելու կամ այն կարճելու մասին որոշում կայացվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելու օրվանից 3 տարվա ընթացքում:
Եթե վարչական իրավախախտումը հնարավոր չէր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կամ դիտարկումներ կատարելու, ապա վարչական տույժը կարող է նշանակվել վարչական իրավախախտումը ստուգմամբ կամ դիտարկմամբ բացահայտելու օրվանից հետո` ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
Սույն օրենսգրքի 40.3-րդ, 189.13-րդ, 189.14-րդ, 189.15-րդ, 189.16-րդ, 189.19-189.24-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` երկու տարվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
6. Սույն օրենսգրքի 223-րդ հոդվածով նախատեսված հայցադիմումներով համապատասխան վարչական տույժը նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում:
7. Սույն օրենսգրքի 169.28-րդ և 169.31-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:
7.1 Սույն օրենսգրքի 166.1-ին հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելուց հետո` երեք տարվա ընթացքում:
8. Տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ կարող է նշանակվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ իրավախախտման փաստը հաստատող որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում, բացառությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված տնտեսավարող սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից կատարված իրավախախտումների, որոնց դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում:
9. Հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված վարչական իրավախախտումների դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
10. Հարկային և մաքսային մարմինների կողմից քննվող վարչական իրավախախտումների գործերով եթե վարչական իրավախախտման վարույթին չի ներկայացել վարչական ակտի հասցեատերը, իսկ օրենքը բացառում է առանց նրա ներկայության համապատասխան վարչական ակտ ընդունելը, կամ վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում, կամ նշանակվել է փորձաքննություն, ապա վարչական տույժը կարող է նշանակվել վարչական վարույթին վարչական ակտի հասցեատիրոջ ներկայանալուց, վարչական ակտի հասցեատիրոջը ի հայտ բերելուց կամ փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելու օրվանից մեկ տարվա ընթացքում:
11. Պետության անվտանգության ապահովման բնագավառում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ կարող է նշանակվել իրավախախտման փաստը հաստատող որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` երեք տարվա ընթացքում:
(37-րդ հոդվածը խմբ. 18.08.93 ՀՕ-73, 23.06.97 ՀՕ-133, լրաց. 13.06.06 ՀՕ-138-Ն, 11.05.11 ՀՕ-155-Ն, 09.02.12 ՀՕ-11-Ն, 05.12.13 ՀՕ-143-Ն, փոփ. 16.05.14 ՀՕ-15-Ն, լրաց. 09.06.17 ՀՕ-106-Ն, 23.03.18 ՀՕ-250-Ն, 24.10.19 ՀՕ-200-Ն, փոփ. 25.03.20 ՀՕ-206-Ն, 29.12.20 ՀՕ-4-Ն, փոփ., լրաց. 03.03.21 ՀՕ-94-Ն, լրաց. 01.07.21 ՀՕ-289-Ն, 04.03.22 ՀՕ-46-Ն, փոփ., լրաց. 07.12.22 ՀՕ-542-Ն, լրաց. 01.03.23 ՀՕ-87-Ն)
Հոդված 38. | Այն ժամկետը, որը լրանալուց հետո անձը համարվում է վարչական տույժի չենթարկված |
Եթե վարչական տույժի ենթարկված անձը տույժի կատարումն ավարտելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոր վարչական իրավախախտում չի կատարել, ապա այդ անձը համարվում է վարչական տույժի չենթարկված:
Հոդված 39. | Պատճառված վնասը հատուցելու պարտականություն դնելը |
Եթե վարչական իրավախախտում կատարվելու հետևանքով գույքային վնաս է պատճառվել քաղաքացուն, ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը, ապա վարչական հանձնաժողովը, պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեն, անչափահասների գործերի հանձնաժողովը, ժողովրդական դատավորը վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու հարցը լուծելիս իրավունք ունեն միաժամանակ լուծելու գույքային վնասը մեղավորի կողմից հատուցելու հարցը, եթե վնասի գումարը չի գերազանցում հիսուն դրամից, իսկ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանը` անկախ վնասի չափից:
Մնացած դեպքերում վարչական իրավախախտմամբ պատճառված գույքային վնասի հատուցման հարցը լուծվում է քաղաքացիական դատավարության կարգով:
Հոդված 40. | Այն պարտականության կատարումը, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ |
Վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ:
II ՀԱՏՈՒԿ ՄԱՍ
Գ Լ ՈՒ Խ 5
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 40.1. | Քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելը |
(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)
Քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
Քվեարկության և դրան նախորդող օրը տպագիր մամուլի, կաբելային (մալուխային) ցանցով, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) կամ համացանցի միջոցով քարոզչություն կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:
(401 -ին հոդվածը փոփ. 02.08.91, 02.09.93 ՀՕ-79, 19.05.95 ՀՕ-137, 19.03.99 ՀՕ-287, խմբ. 26.05.11 ՀՕ-165-Ն, 25.05.16 ՀՕ-55-Ն, լրաց. 28.04.21 ՀՕ-182-Ն, 07.05.21 ՀՕ-205-Ն)
Հոդված 40.2. |
Ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի անդամի կողմից քվեարկության արդյունքների արձանագրությունը չստորագրելը |
(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)
Ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի անդամի կողմից քվեարկության արդյունքների արձանագրությունը չստորագրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
(402-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-287, խմբ. 26.05.11 ՀՕ-165-Ն, 25.05.16 ՀՕ-55-Ն)
Հոդված 40.3. |
Թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամ չբացելը, նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը չներկայացնելը, հայտարարագիրն օրենքով սահմանված կարգի խախտմամբ ներկայացնելը կամ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից չկատարելը |
(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն, 28.04.21 ՀՕ-182-Ն)
1. Թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից նախընտրական հիմնադրամ չբացելը, եթե դա բացելը օրենքով սահմանված պարտականություն է, նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը, հայտարարագիրն օրենքով սահմանված կարգի խախտմամբ ներկայացնելը կամ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով։
(403-րդ հոդվածը փոփ. 02.08.91, 19.05.95 ՀՕ-137, 19.03.99 ՀՕ-287, խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն, 07.09.18 ՀՕ-376-Ն, 28.04.21 ՀՕ-182-Ն)
Հոդված 40.4. |
Ընտրական կամ հանրաքվեի փաստաթղթերի պարկը տեղամասային ընտրական հանձնաժողովում սահմանված կարգով չփակելը |
(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)
Ընտրական կամ հանրաքվեի փաստաթղթերի պարկը տեղամասային ընտրական հանձնաժողովում սահմանված կարգով չփակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
(404-րդ հոդվածը փոփ. 02.08.91, 02.09.93 ՀՕ-79, 19.03.99 ՀՕ-287, խմբ. 26.05.11 ՀՕ-165-Ն, 25.05.16 ՀՕ-55-Ն)
Հոդված 405. | Զենքով` տեղամասային կենտրոն մուտք գործելը |
(405 - րդ հոդվածն ուժը կորցրել է 09.04.07 ՀՕ-145-Ն)
Հոդված 40.6. | Ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը սահմանված կարգով չլրացնելը |
(նոր` 2-րդ 406-րդ հոդվածն ընդունվել է 19.03.99 ՀՕ-287, խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն, լրաց. 07.09.18 ՀՕ-376-Ն)
Ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը սահմանված կարգով չլրացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի մինչև երեքհարյուրապատիկի չափով:
(406-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-287, խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն, լրաց. 07.09.18 ՀՕ-376-Ն)
Հոդված 40.7. |
Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված կարգը խախտելը |
Զանգվածային լրատվության միջոցներով, բացառությամբ կուսակցությունների հիմնադրած մամուլի միջոցների, թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության իրականացման համար հավասար պայմաններ` եթերաժամ կամ ծավալ, սակագին և այլն չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ) հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից իրականացվող նախընտրական քարոզչության վերաբերյալ ակնհայտ կողմնակալ և (կամ) գնահատականներով տեղեկատվություն ներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
Օրենքով սահմանված կարգով որպես թեկնածու գրանցվելուց հետո` մինչև ընտրությունների ավարտն ընկած ժամանակահատվածը, հեռուստառադիոընկերությունների աշխատակիցների կողմից հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ) ընտրությունները լուսաբանելը և (կամ) հեռուստառադիոհաղորդում (հեռուստահաղորդում կամ ռադիոհաղորդում) վարելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական քարոզչությանը վերաբերող հեռուստառադիոհաղորդումները (հեռուստահաղորդումները կամ ռադիոհաղորդումները) առևտրային գովազդով ընդմիջելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
(407-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-287, խմբ. 26.05.11 ՀՕ-165-Ն, 25.05.16 ՀՕ-55-Ն)
Հոդված 40.8. |
Քարոզչություն իրականացնելու իրավունք չունեցող անձի կողմից նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը կամ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսը օգտագործելը |
(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն, 04.05.18 ՀՕ-319-Ն, 28.04.21 ՀՕ-182-Ն)
1. Քարոզչության համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելու իրավունք չունեցող անձի կողմից նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։
2. Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների և մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների համար, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործումն ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ չորսհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով։
(408-րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-165-Ն, խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն, 04.05.18 ՀՕ-319-Ն, 28.04.21 ՀՕ-182-Ն)
Հոդված 40.9. |
Թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների, ինչպես նաև հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական կամ լրագրողական հարցումների հրապարակման համար օրենքով սահմանված կարգը խախտելը |
(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն, լրաց. 07.05.21 ՀՕ-205-Ն)
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների, ինչպես նաև հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական կամ լրագրողական հարցում հրապարակելիս դրանում օրենքով նախատեսված տեղեկությունները չնշելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, հարցում իրականացնող կազմակերպության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև ժամը 20.00-ն, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով կամ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ տպագիր մամուլով, ինչպես նաև համացանցի միջոցով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վերաբերյալ սոցիոլոգիական կամ լրագրողական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում հրապարակումն իրականացրած ֆիզիկական անձի կամ կազմակերպության նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով։
Միևնույն ընտրության (հանրաքվեի) ժամանակ նույն խախտումը մեկից ավելի անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` հրապարակում իրականացրած կազմակերպության նկատմամբ` երկրորդ հրապարակման դեպքի համար, նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ յուրաքանչյուր հաջորդ խախտման համար նախորդ դեպքի համար սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
(409-րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-165-Ն, խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն, լրաց., խմբ. 07.05.21 ՀՕ-205-Ն)
Հոդված 40.10. |
Թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) |
(հոդվածն ուժը կորցրել է 07.09.18 ՀՕ-376-Ն)
Հոդված 40.11. |
Օրենքով սահմանված վավերապայմանների բացակայությամբ քարոզչական տպագիր նյութեր տարածելը, քարոզչական պաստառները պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը |
(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական տպագիր նյութի պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ տեղեկություններ չպարունակող քարոզչական տպագիր նյութեր տարածելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
(4011 -րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-165-Ն, խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)
Հոդված 40.12. |
Թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտման դեպքում ընտրական հանձնաժողովի խախտումը վերացնելու որոշման պահանջները չկատարելը |
(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)
Թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտման դեպքում ընտրական հանձնաժողովի խախտումը վերացնելու որոշման պահանջները` դրանում նշված ժամկետներում չկատարելը կամ այդ մասին ընտրական հանձնաժողովին գրավոր չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների դեպքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի նկատմամբ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների դեպքում` թեկնածուի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։
Միևնույն ընտրության ժամանակ նույն խախտումը նույն սուբյեկտի կողմից մեկից ավելի անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր հաջորդ խախտման համար նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։
(4012 -րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-165-Ն, խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)
Հոդված 40.13. | Տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (մասնագետի) կողմից քվեարկության օրն իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը |
Տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (մասնագետի) կողմից քվեարկության օրն իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
(40.13-րդ հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-159-Ն)
Հոդված 40.14. | Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձին փոխարինելուց հրաժարվելը |
Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձին փոխարինելուց հրաժարվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
(40.14-րդ հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-159-Ն)
Հոդված 40.15. |
Տեղամասային կենտրոնում կամ տեղամասային կենտրոնին հարող տարածքում գտնվելու կանոնները խախտելը |
(վերնագիրը լրաց. 07.05.21 ՀՕ-205-Ն)
1. Քվեարկության նախապատրաստման, քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ տեղամասային կենտրոնում կամ քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասային կենտրոն պարբերաբար մտնելը (եթե գործողությունը շարունակվել է բանավոր նախազգուշացումից հետո) կամ տեղամասային կենտրոնում ապօրինի գտնվելը (եթե գործողությունը շարունակվել է տեղամասային կենտրոնը լքելու բանավոր պահանջը ներկայացնելուց հետո)՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
2. Քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք ունեցող անձի կողմից օրենքով սահմանված կարգով իր վկայականը դիտավորությամբ տեսանելի ձևով չկրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
3. Քվեարկության օրը տեղամասային կենտրոնին, այդ թվում՝ տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով անձի շարունակական ներկայությունը ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողության նպատակով, եթե այն շարունակվել է բանավոր նախազգուշացումից հետո՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
(40.15-րդ հոդվածը լրաց. 07.09.18 ՀՕ-376-Ն, 07.05.21 ՀՕ-205-Ն)
Հոդված 40.16. |
Կազմակերպությունների կողմից օրենքով արգելված ժամանակահատվածում բարեգործություն կատարելը |
1. Ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում այն կազմակերպությունների կողմից, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ կուսակցությունների կողմից ղեկավարվող կազմակերպությունների կողմից, ինչպես նաև այն կազմակերպությունների կողմից, որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը տվյալ ընտրություններում առաջադրվել է են որպես թեկնածու, բարեգործություն կատարելն այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ՝
առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։
(40.16-րդ հոդվածը լրաց. 07.05.21 ՀՕ-205-Ն)
Հոդված 41. | Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը |
Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ սույն օրենսգրքի 411, 412,41.6, 961 հոդվածներով, 158 հոդվածի տասնիններորդ մասով, 1695, 1698 հոդվածներով նախատեսված դեպքերի)`
առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:
Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(41-րդ հոդվածը խմբ. 24.03.05 ՀՕ-78-Ն, խմբ., փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, փոփ. 24.06.10 ՀՕ-118-Ն, լրաց., փոփ. 04.12.19 ՀՕ-266-Ն)
Հոդված 411. | Աշխատողների ներկայացուցիչների իրավունքների իրականացմանը խոչընդոտելը |
Աշխատողների ներկայացուցիչների` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավունքների իրականացմանը խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
(411 -ին հոդվածը լրաց. 06.12.07 ՀՕ-296-Ն)
Հոդված 412. | Գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունվելուց հետո և գործադուլի ընթացքում բոլոր կամ առանձին աշխատողներին իրենց աշխատատեղերը հաճախելուն խոչընդոտելը, աշխատողներին աշխատանք տրամադրելուց հրաժարվելը, գործադուլին մասնակցելու համար աշխատողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը |
Գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունվելուց հետո և գործադուլի ընթացքում բոլոր կամ առանձին աշխատողներին իրենց աշխատատեղերը հաճախելուն խոչընդոտելը, աշխատողներին աշխատանք տրամադրելուց հրաժարվելը, գործադուլին մասնակցելու համար աշխատողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(412 -րդ հոդվածը լրաց. 06.12.07 ՀՕ-296-Ն)
Հոդված 413. | Աշխատանքի պետական տեսչություն հաշվետվություն չներկայացնելը |
(հոդվածն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-118-Ն)
Հոդված 41.4. | «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված մասհանումներ չկատարելը |
Մասհանում չկատարելը`
առաջացնում է տուժանքի նշանակում գործատուի նկատմամբ` վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա մասհանման գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:
(41.4-րդ հոդվածը լրաց. 11.12.13 ՀՕ-153-Ն)
Հոդված 41.5. | Ազդարարի կողմից ներկայացված կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հաղորդումը չհաշվառելը, դրա հիման վրա հիմքերի առկայության դեպքում վարույթ չհարուցելը, հարուցված վարույթի գաղտնիությունը չապահովելը, ազդարարին պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ ներկայացնելու հնարավորություն չընձեռելը, ազդարարի պահանջով վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկություններ չտրամադրելը, հաղորդման իսկությունն ստուգելու, ազդարարին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով միջոցներ չձեռնարկելը |
(վերնագիրը փոփ. 07.12.22 ՀՕ-499-Ն)
1. Ազդարարի կողմից ներկայացված կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հաղորդումը չհաշվառելը, դրա հիման վրա հիմքերի առկայության դեպքում վարույթ չհարուցելը, հարուցված վարույթի գաղտնիությունը չապահովելը, ազդարարին պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ ներկայացնելու հնարավորություն չընձեռելը, ազդարարի պահանջով վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկություններ չտրամադրելը, հաղորդման իսկությունն ստուգելու, ազդարարին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով միջոցներ չձեռնարկելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Ազդարարի անձնական տվյալները մշակելու ընթացքում գաղտնիությունը չապահովելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
(41.5-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-106-Ն, փոփ. 07.12.22 ՀՕ-499-Ն)
Հոդված 41.6. |
Աշխատանքի ընդունելու կամ թույլատրելու պահանջները խախտելը |
1. Գործատուի կողմից մինչև տասնվեց տարեկան անձին օրենքով նախատեսված պահանջների խախտումով աշխատանքի ընդունելը կամ ներգրավելը կամ մինչև տասնութ տարեկան անձին աշխատանքային օրենսդրությամբ արգելված աշխատանքներում ներգրավելը կամ թույլատրելը կամ հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային օրենսդրությամբ արգելված աշխատանքներում կամ վնասակար կամ վտանգավոր աշխատանքի պայմաններում աշխատանքի ներգրավելը կամ թույլատրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
(41.6-րդ հոդվածը լրաց. 04.12.19 ՀՕ-266-Ն)
Հոդված 41.7. |
Հեղինակային և հարակից իրավունքները խախտելը |
1. Հեղինակությունը յուրացնելը կամ հեղինակային կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ առանց հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ համաձայնության նրա ստեղծագործությունն իրացնելը, եթե դա մանր չափերի գույքային վնաս է պատճառել հեղինակին կամ այլ իրավատիրոջ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։
(41.7-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 41.8. | Արտոնագրային իրավունքը խախտելը |
1. Արտոնագրային իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ մինչև այդ իրավունքի պաշտոնական ճանաչումը դրա էության վերաբերյալ առանց հայտատուի համաձայնության տեղեկություն տարածելը կամ դրա հեղինակությունը յուրացնելը, եթե դա մանր չափերի գույքային վնաս է պատճառել՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը):
(41.8-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 42. | Սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները (բացի սննդամթերքի անվտանգության ոլորտի և մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից), հիգիենիկ նորմատիվները խախտելը |
(վերնագիրը լրաց. 27.11.06 ՀՕ-227-Ն, 17.11.17 ՀՕ-215-Ն)
Սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները (բացի սննդամթերքի անվտանգության ոլորտի և մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից), հիգիենիկ նորմատիվները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քառասնապատիկից մինչև հարյուրքսանապատիկի չափով:
Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
(42-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 08.12.04 ՀՕ-171-Ն, լրաց., փոփ. 27.11.06 ՀՕ-227-Ն, լրաց.17.11.17 ՀՕ-215-Ն)
Հոդված 42.1. |
Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ստուգայցերի, ուսումնասիրությունների և (կամ) վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը |
(վերնագիրը փոփ. 27.11.06 ՀՕ-227-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-173-Ն, լրաց. 04.09.20 ՀՕ-405-Ն, խմբ. 04.12.19 ՀՕ-266-Ն, լրաց. 15.07.21 ՀՕ-311-Ն)
1. Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ստուգայցերի, ուսումնասիրությունների և (կամ) վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
(42.1 -ին հոդվածը լրաց. 08.12.04 ՀՕ-171-Ն, փոփ. 27.11.06 ՀՕ-227-Ն, 21.03.18 ՀՕ-173-Ն, լրաց. 04.09.20 ՀՕ-405-Ն, խմբ. 04.12.19 ՀՕ-266-Ն, լրաց. 15.07.21 ՀՕ-311-Ն)
Հոդված 43. | Սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները տրանսպորտում խախտելը |
(վերնագիրը լրաց. 27.11.06 ՀՕ-227-Ն)
Երկաթուղային տրանսպորտում սահմանված սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները, հիգիենիկ նորմատիվները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Օդային տրանսպորտում սահմանված սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները, հիգիենիկ նորմատիվները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնհինգապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
(43-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, լրաց., փոփ. 27.11.06 ՀՕ-227-Ն)
Հոդված 43.1. |
Աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելը, չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելը |
(վերնագիրը խմբ. 22.05.18 ՀՕ-331-Ն)
1. Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
1.1. Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբարկղերից, աղբամաններից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս երեք խորանարդ մետր և ավելի աղբի կուտակումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։
2. Սույն հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով նախատեսված խախտումները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
2.1. Առանց աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրի աղբը տեղափոխելը և հեռացնելը (թափելը) կամ պայմանագրով սահմանված վայրից (տեղից) դուրս աղբը հեռացնելը (թափելը)՝
առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելը մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
2.3. Աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձի կողմից համայնքի ղեկավարին շինություններում (այդ թվում` առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում) և շինություններից դուրս ծառայությունների մատուցման վայրերում գործունեության տեսակի, ինչպես նաև մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ սխալ տեղեկատվություն ներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
2.4. Սույն հոդվածի 2.3-րդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
3. Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս՝
1) մինչև մեկ խորանարդ մետր ծավալով սպառման աղբ թափելը՝
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ ութսունապատիկից հարյուրապատիկի չափով.
2) մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելը՝
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով.
3) սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված արարքը կատարելը բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից՝
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով.
4) խոշոր եզրաչափի աղբ (երկու և ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային և ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկական սարքավորումներ կամ այլ նմանատիպ իրեր) թափելը՝
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.
5) մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ թափելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով.
6) մինչև 5 անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով.
7) 5-ից ավելի անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
8) մինչև մեկ խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից ութսունապատիկի չափով.
9) մեկից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.
10) կենսաբանական թափոններ (կենդանական ծագման պարենային և ոչ պարենային հումքի վերամշակումից ստացված թափոններ, ինչպես նաև անասնապահական, թռչնաբուծական և ձկնաբուծական ձեռնարկությունների գործունեության հետևանքով առաջացած թափոններ) թափելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումները ջրային համակարգերում, այդ թվում՝ ոռոգման ջրանցքներում, ինչպես նաև սանիտարական պահպանման գոտիներում կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:
5. Առանց թույլտվության շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի հավաքումը և փոխադրումը՝
առաջացնում են տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
6. Շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելը կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելը՝
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` հիսնապատիկից ութսունապատիկի չափով:
7. Տրանսպորտային միջոցից աղբ նետելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:
8. Հիսուն տոննա և ավելի սպառման թափոնների ժամանակավոր պահեստարանի կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության՝
առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
9. Աղբավայրերի և թափոնների փոխաբեռնման կայանների կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության՝
առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
10. Սույն հոդվածի 3-8-րդ մասերով սահմանված իրավախախտումները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:
11. Սույն հոդվածի 3-8-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումները բնության հատուկ պահպանվող և (կամ) մշակութային և բնության ժառանգության տարածքներում կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:
11.1. Սույն հոդվածի 1.1-ին և 3-7-րդ մասերով սահմանված իրավախախտումների հայտնաբերման համար որպես ապացույց կարող են կիրառվել նաև տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքավորումների միջոցով արձանագրված փաստերը։
12. Եթե սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից վարչական իրավախախտումը հայտնաբերվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է վարչական իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված վարչական տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց (լուսանկար, տեսաերիզ, համատեղ այցելություն համապատասխան վայր): Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է վարչական իրավախախտումը կատարած անձին:
(43.1-ին հոդվածը լրաց. 27.11.06 ՀՕ-227-Ն, խմբ. 22.05.18 ՀՕ-331-Ն, լրաց. 10.09.19 ՀՕ-166-Ն, լրաց., փոփ. 26.10.22 ՀՕ-403-Ն)
Հոդված 43.2. | Աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելը |
(հոդվածը 26.10.22 ՀՕ-403-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից)
Հոդված 44. | Ապօրինաբար ոչ խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելը կամ պահելը կամ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ գործածելը |
(հոդվածն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-68-Ն)
Հոդված 44.1. | Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի |
(վերնագիրը լրաց. 06.12.17 ՀՕ-242-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
1. Առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքները մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:
3. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափեր են համարվում անսովոր գործածողի, այսինքն` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), ինչպես նաև խիստ ներգործող նյութեր չգործածող, 18 տարին լրացած և գործնականում առողջ անձի օրգանիզմի վրա հոգեներգործուն ազդեցություն թողնելու համար բավարար թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նվազագույն չափերից մինչև դրանց հնգապատիկը ներառող չափերը:
3.1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հիմք ընդունելով սույն հոդվածի 3-րդ մասով ամրագրված չափորոշիչը:
4. Այն անձը, որը կամովին հանձնել է իր մոտ եղած մանր չափերի թմրամիջոցը, հոգեմետ (հոգեներգործուն) նյութը, դրանց պատրաստուկը կամ դրանց համարժեք նյութը (անալոգը), ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:
(44.1 -ին հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-77-Ն, լրաց., խմբ. 06.12.17 ՀՕ-242-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 442 | Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելը |
(վերնագիրը լրաց. 06.12.17 ՀՕ-242-Ն)
1. Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
3. Այն անձը, որ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար կամովին դիմել է համապատասխան բժշկական կազմակերպություն, ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:
(442 -րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-77-Ն, 06.12.17 ՀՕ-242-Ն)
Հոդված 44.3. | Արտադրական կանեփի օրինական շրջանառության վերաբերյալ սահմանված նորմերը խախտելը |
1. Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզավորման պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչև տասհազարապատիկի չափով:
2. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից իր արտադրանքը արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի լիցենզիա չունեցող անձի փոխանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով:
3. Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առևտրով զբաղվող անձի կողմից քվոտայով նախատեսված սահմանափակումները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով:
4. Արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տված կարգադրագրի պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով:
5. Արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի աշխատանքները խոչընդոտելը կամ օրինական պահանջները չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկի չափով:
(44.3-րդ հոդվածը լրաց. 01.07.21 ՀՕ-289-Ն)
Հոդված 45. | Վեներական հիվանդությամբ տառապողների խուսափելը բժշկական զննումից և պրոֆիլակտիկ բուժումից |
Բժշկական զննումից այն անձանց խուսափելը, որոնց վերաբերյալ բավարար տվյալներ կան այն մասին, որ նրանք տառապում են վեներական հիվանդությամբ, կամ բուժումից այն անձանց խուսափելը, որոնք շփման մեջ են գտնվել վեներական հիվանդությամբ տառապողների հետ և ունեն պրոֆիլակտիկ բուժման կարիք և շարունակում են խուսափել առողջապահության հիմնարկի կողմից արված նախազգուշացումից հետո`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(45-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 08.04.08 ՀՕ-7-Ն)
Հոդված 46. | Վեներական հիվանդությամբ վարակվելու աղբյուրը և վարակի վտանգ առաջացնող հիվանդների հետ շփումը թաքցնելը |
Վեներական հիվանդությամբ տառապող հիվանդների կողմից վարակի աղբյուրը թաքցնելը, ինչպես նաև իրենց հետ վեներական հիվանդությամբ վարակվելու վտանգ առաջացնող շփման մեջ գտնված անձանց թաքցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(46-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 08.04.08 ՀՕ-7-Ն)
Հոդված 47. | Ապօրինաբար բժշկությամբ զբաղվելը |
Բժշկական պատշաճ կրթություն չունեցող և սահմանված կարգով բժշկական գործունեության չթույլատրված անձի կողմից որպես արհեստ բժշկությամբ զբաղվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(47-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 08.04.08 ՀՕ-7-Ն)
Հոդված 471. | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կանոնները խախտելը |
Բժշկական փորձաքննության իրականացման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝
սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով։
Ախտաբանաանատոմիական հերձումների և (կամ) հետազոտությունների անցկացումը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսվող պայմանների խախտմամբ հերձում և (կամ) հետազոտություն իրականացնողի նկատմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից բուժսպասարկման համար վճարներ գանձելը կամ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրումը մերժելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
(471 -ին հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-7-Ն, խմբ. 03.10.11 ՀՕ-259-Ն)
Հոդված 472. | Կամավոր բժշկական ամլացում կատարելու կարգը կամ պայմանները խախտելը |
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` կամավոր բժշկական ամլացում կատարելու կարգը կամ պայմանները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։
Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։
(472-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-7-Ն)
⚖Հոդված 47.3 | Դեղերի շրջանառության ոլորտի պահանջները խախտելը |
(վերնագիրը խմբ. 17.05.16 ՀՕ-89-Ն)
1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կամ արտադրելը կամ պահպանելը կամ բաշխելը կամ իրացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր անվանմամբ դեղի`
1) մինչև 5 դեղի փաթեթի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.
2) 5-ից ավելի դեղի փաթեթի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:
2. Դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը օրենքի խախտմամբ արտադրելը կամ ներմուծելը կամ իրացնելը կամ պահպանելը կամ բաշխելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ արտադրանքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։
3. Դեղատներից իրացման կամ բաց թողնման ենթակա հիմնական դեղերի ցանկին համապատասխան նվազագույն տեսականի չապահովելը`
առաջացնում է նախազգուշացում:
4. Դեղատներում ոչ դեղագիտական խորհրդատվության տրամադրումը`
առաջացնում է տուգանքի նշանակում աշխատանքները կատարողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ գործատուի նկատմամբ` հարյուրապատիկի չափով:
5. Դեղատների առևտրի սրահներում, սպասասրահներում պիտանիության ժամկետն անցած դեղեր պահելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր անվանմամբ դեղի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
6. Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, դեղատներում կաթիլաներարկման լուծույթներ պատրաստելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով։
7. Դեղատոմսով բաց թողնվող դեղերի առանց դեղատոմսի իրացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
8. Դեղատոմսով բաց թողնվող դեղերի դեղատոմսերի լրացումը, դուրսգրումը և իրացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված ձևաթղթերի վրա`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
9. Օրենքով նախատեսված կարգով հաստատված դեղագրությունների պահանջները խախտելը կամ պատրաստված դեղերի որակի, ձևավորման, փաթեթավորման, պիտակավորման, պահպանման, իրացման պահանջները խախտելը կամ դեղատանը պատրաստված դեղերը առանց պիտանիության ժամկետի նշման բաց թողնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
10. Դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ կողմից գրանցված դեղերի վնասակար կողմնակի ազդեցության վերաբերյալ արձանագրված դեպքերի մասին չհայտնելը կամ դրանց վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը առանց նախապես կամ միաժամանակ առողջապահության բնագավառի լիազոր պետական կառավարման մարմնին հայտնելու`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
11. Դեղի մակնշման մեջ, ընդհանուր բնութագրում և ներդիր-թերթիկում Հայաստանի Հանրապետությունում դեղի մատակարարի անվանումը կամ ապրանքային նշանը ներառելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
12. Դեղ չհամարվող ցանկացած արտադրանքի (այդ թվում` գեղարարական (կոսմետիկ) միջոցների, կենսաակտիվ հավելումների) փաթեթի վրա և (կամ) օգտագործման հրահանգում բուժական ցուցումների նշումը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ արտադրանքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
13. Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի փաթեթավորմանը կամ պիտակավորմանը կամ մակնշմանը ներկայացվող պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի կամ արտադրանքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։
14. Օրենքով նախատեսված կարգի խախտմամբ առանց հայերեն ներդիր-թերթիկի դեղերի իրացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
15. Դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ կողմից գրանցված արտադրանքի անվտանգության, արդյունավետության, որակի վերաբերյալ հետգրանցումային շրջանում հայտնաբերված և (կամ) կատարված յուրաքանչյուր նոր տվյալի և (կամ) փոփոխության մասին գրավոր կարգով առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին չհայտնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
16. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պիտանիության ժամկետն անցած դեղեր կիրառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
17. Օրենքով նախատեսված դեպքերում կամ օրենքով նախատեսված կարգով դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի շրջանառությունը չդադարեցնելը կամ շրջանառությունից չհանելը (հետկանչ չիրականացնելը)`
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր անվանմամբ դեղի կամ արտադրանքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով:
18. Դեղատոմսով բաց թողնվող դեղի` դեղատանը առկա նույն ակտիվ բաղադրատարրը պարունակող նույն դեղաչափով և դեղաձևով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասունապատիկի չափով:
19. Դեղերի գները կարգավորող որոշումները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի իննհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
20. Դեղերի արտադրության կամ մեծածախ իրացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքով նախատեսված հաշվետվություն չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
21. Դեղերի առաքման տեխնիկական կամ մասնագիտական պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:
22. Սույն հոդվածի 2-րդ, 4-21-րդ մասերով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով։
23. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` դեղատներից իրացման կամ բաց թողնման ենթակա հիմնական դեղերի ցանկին համապատասխան նվազագույն տեսականիում ընդգրկված յուրաքանչյուր անվանում դեղի համար` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
(47.3-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-7-Ն, խմբ. 17.05.16 ՀՕ-89-Ն, խմբ., լրաց., փոփ. 10.02.23 ՀՕ-35-Ն)
Հոդված 474. | Բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը |
(վերնագիրը փոփ. 17.05.16 ՀՕ-89-Ն)
Գովազդատուի կողմից բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդների գովազդը առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության, ինչպես նաև թույլտվության պայմանների խախտմամբ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով։
Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից չլիցենզավորված սուբյեկտների գովազդ տարածելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։
Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով։
(474-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-7-Ն, փոփ. 17.05.16 ՀՕ-89-Ն)
Հոդված 475. | Պարտադիր բժշկական զննում չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելը կամ թույլատրելը |
Պարտադիր նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելը, ինչպես նաև պարտադիր պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով։
Նույն արարքը կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։
(475-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-7-Ն)
Հոդված 476. | Պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած լիցենզավորված սուբյեկտների կողմից մինչև լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն գրավոր հաղորդագրություն չներկայացնելը |
(հոդվածն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-173-Ն)
Հոդված 47.7. |
Հատուկ նշանակության սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը |
(վերնագիրը փոփ. 13.02.20 ՀՕ-96-Ն)
Հատուկ նշանակության սննդամթերքի գովազդը «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի պահանջների խախտմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ յուրաքանչյուր սննդատեսակի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Ալկոհոլային խմիչքների գովազդը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով, 15-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 5.1-ին մասերի պահանջների խախտմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
(մասն ուժը կորցրել է 13.02.20 ՀՕ-96-Ն)
Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:
(47.7-րդ հոդվածը լրաց. 11.09.12 ՀՕ-182-Ն, փոփ. 13.02.20 ՀՕ-96-Ն)
Հոդված 47.8 | Մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության կանոնները խախտելը |
1. Մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքը առողջապահական կազմակերպությունների կողմից՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
2. Մանկական սնունդ արտադրողների և (կամ) բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում (նմուշ, նվեր կամ այլ շնորհ) առողջապահական կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
3. Մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի և հարակից ապրանքների գովազդը և (կամ) խրախուսման այլ ձևերը՝
առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
4. Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ընդգրկված բուժաշխատողի կողմից մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքով, իրացման, գովազդի և (կամ) խրախուսման այլ ձևերով զբաղվելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
5. Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ընդգրկված բուժաշխատողի կողմից արտադրողից և (կամ) բաշխողից կամ նրանց անունից հանդես եկող այլ կազմակերպությունից որևէ նվեր, շնորհ կամ պարգև դրամական կամ որևէ այլ տեսքով ընդունելը, մանկական սննդի և հարակից ապրանքների նմուշներ ընդունելը կամ տրամադրելը՝
առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
6. Մանկական սնունդ արտադրողների և (կամ) բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում (նմուշ, նվեր կամ այլ շնորհ), բուժաշխատողի կողմից առողջապահական կազմակերպության ղեկավարությանը չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
7. Մանուկների և վաղ տարիքի երեխաների սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների վերաբերյալ գրավոր, ձայնային կամ տեսողական տեղեկատվական և ուսուցողական նյութեր պատրաստելը և տարածելը օրենքի պահանջների խախտմամբ՝
առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
8. «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
9. Սույն հոդվածի 1-8-րդ մասերով սահմանված արարքները վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սույն հոդվածի 1-8-րդ մասերով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
(47.8-րդ հոդվածը լրաց. 20.11.14 ՀՕ-182-Ն)
Հոդված 47.9. |
Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձին աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելը, վերապահումով հավաստագիր ունեցող անձին ինքնուրույն մասնագիտական աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելը |
1. Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձին, բացառությամբ առաջին անգամ մասնագիտական գործունեություն իրականացնող՝ համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում և մասնագիտացում ունեցող անձին, աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելը, վերապահումով հավաստագիր ունեցող անձին ինքնուրույն մասնագիտական աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:
(47.9-րդ հոդվածը լրաց. 06.10.15 ՀՕ-115-Ն)
Հոդված 47.10.
Դեղերի գովազդին կամ դեղերի մասին տեղեկատվությանը ներկայացվող պահանջները խախտելը
1. Գովազդատուի կողմից դեղ գովազդելը առանց առողջապահության բնագավառի լիազոր պետական կառավարման մարմնի թույլտվության կամ այդ թույլտվության պայմանների խախտմամբ կամ դեղի արտաքին գովազդը՝
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող կամ հսկվող կամ դեղատանը ըստ դեղատոմսի կամ ըստ դեղագրությունների պատրաստվող դեղի կամ բժշկի հատուկ նշանակում պահանջող դեղի գովազդը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
3. Գովազդատուի կողմից դեղ չհամարվող ցանկացած արտադրանքի (կենսաակտիվ հավելումներ, գեղարարական միջոցներ և այլն)՝ որպես բուժման միջոցի գովազդումը կամ գովազդատուի կողմից գովազդի նպատակով դեղն ուղղակիորեն սպառողին տրամադրումը կամ բժշկական գործունեությամբ զբաղվող անձանց (բժիշկ, միջին և կրտսեր բուժանձնակազմ) գովազդի նպատակով դեղերի անվճար նմուշների տրամադրումը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
4. Դեղատոմսով իրացվող կամ բաց թողնվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը զանգվածային լրատվության միջոցներով՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տեղեկատվությունը տարածող ֆիզիկական անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
(47.10-րդ հոդվածը լրաց. 17.05.16 ՀՕ-89-Ն)
Հոդված 47.11.
Դեղերի կլինիկական փորձարկումներին ներկայացվող պահանջները խախտելը
1. Դեղերի կլինիկական փորձարկումներին ներկայացվող պահանջների խախտումը, եթե դա վնաս չի պատճառել փորձարկվողի առողջությանը, կամ կլինիկական փորձարկումների արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:
(47.11-րդ հոդվածը լրաց. 17.05.16 ՀՕ-89-Ն)
Հոդված 47.12. | Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատում (աբորտ) կատարելուց առաջ և հետո օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ չիրականացնելը |
1. (մասն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-155-Ն)
2. Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտից) անմիջապես հետո կնոջը անցանկալի հղիությունը կանխելու միջոցների և (կամ) մեթոդների ընտրության վերաբերյալ անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից հիսնապատիկի չափով:
3. Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատման (աբորտի) բժշկական միջամտությունից անմիջապես առաջ հղի կնոջը հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու՝ օրենքով նախատեսված ժամանակահատված չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:
(47.12-րդ հոդվածը լրաց. 29.06.16 ՀՕ-135-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 47.13. | Օրենքով թույլատրված դեպքերում հղիության արհեստական ընդհատում (աբորտ) իրականացնելիս օրենքով նախատեսված պարտադիր փաստաթղթերը չստանալը |
(հոդվածն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 47.14. | Ապաստարանում տեղավորված՝ ընտանիքում բռնության ենթարկված անձի գտնվելու վայրը հրապարակելը |
1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապաստարանում տեղավորված անձի գտնվելու վայրը հայտնելն այն անձին, որն այդ մասին տեղեկանալու իրավասություն չունի այն անձի կողմից, որն այդ մասին տեղեկացել է իր ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու կապակցությամբ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
(47.14-րդ հոդվածը լրաց. 13.12.17 ՀՕ-324-Ն)
Հոդված 47.15. | Ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության արգելքին ու սահմանափակումներին ներկայացվող պահանջները խախտելը |
1. Գովազդատուի և գովազդակրի կողմից ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների գովազդը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից ութհարյուրապատիկի չափով:
2. Այլ ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների գովազդում խոսքի կամ ձայնի կամ պատկերի միջոցով ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) օգտագործման ներկայացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից ութհարյուրապատիկի չափով:
3. Այլ ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների գովազդում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների հիշատակումը կամ դրանց ներառումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից ութհարյուրապատիկի չափով:
4. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների նմուշների անվճար իրացումը ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ արտադրողների, նրանց ներկայացուցիչների կամ իրացնողների կողմից՝
առաջացնում է տուգանքի նշանակում այն իրացնող անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
5. Ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հովանավորությունը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
6. Ծխախոտային արտադրատեսակների նմանակ հանդիսացող խաղալիքների կամ սննդամթերքի արտադրությունը կամ ներմուծումը կամ իրացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
7. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում (ներառյալ՝ վաճառասրահներում) դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ տուփերի, բլոկների, մեծացրած տուփերի, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրելը կամ ցուցադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
8. Հայաստանի Հանրապետությունում արտադրված՝ երեխաների համար նախատեսված տեսաձայնային ստեղծագործություններում (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմեր, թատերական ներկայացումներ՝ հեռուստատեսության, ռադիոյի կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ դրանց օգտագործման պատկերումը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
9. Հեռարձակողի կողմից ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման վնասակարության վերաբերյալ տեղեկատվությունն օրենքով սահմանված կարգով և եղանակով չհաղորդելը ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների տեսապատկերում կամ ձայնային պատկերում պարունակող տեսաձայնային ստեղծագործություններ (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմեր՝ հեռուստատեսության, ռադիոյի կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) հեռարձակելիս`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
10. Սույն հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:
(47.15-րդ հոդվածը լրաց. 13.02.20 ՀՕ-96-Ն)
(47.15-րդ հոդվածի 7-րդ մասը 13.02.20 ՀՕ-96-Ն օրենքի 2-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ է մտել 01.01.2022 թվականին:)
Հոդված 47.16. | Ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներմուծմանը կամ իրացմանը կամ արտադրությանը ներկայացվող ընդհանուր պահանջները խախտելը |
1. Հայաստանի Հանրապետությունում կառավարության սահմանած անվտանգության տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով արտադրությունը կամ ներմուծումը կամ իրացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից իննհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մինչև հաջորդ ստուգումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ծխախոտային արտադրատեսակի ծխում նիկոտինի և խեժի թույլատրելի պարունակությունը գերազանցող ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը կամ ներմուծումը կամ իրացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից ութհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
3. Հայաստանի Հանրապետությունում ծամախոտի մեծածախ և մանրածախ վաճառքը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
(47.16-րդ հոդվածը լրաց. 13.02.20 ՀՕ-96-Ն)
Հոդված 47.17. | Առողջության վրա բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվության ապահովման մասով ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջները խախտելը |
1. Ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը կամ մակնշմանը «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած անվտանգության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
(47.17-րդ հոդվածը լրաց. 13.02.20 ՀՕ-96-Ն)
(47.17-րդ հոդվածի կիրառման ոլորտն ընդգրկող «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» 13.02.20 ՀՕ-92-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջներն ուժի մեջ են մտնում 01.01.2022 թվականից, իսկ 47.17-րդ հոդվածի կիրառման ոլորտն ընդգրկող 13.02.20 ՀՕ-92-Ն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ է մտնում 01.01.2024 թվականից:)
Հոդված 47.18. | էլեկտրոնային առողջապահության համակարգին չմիանալը, պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթեր չվարելը կամ դրանց լրացման կամ շրջանառության պահանջները խախտելը |
1. Էլեկտրոնային առողջապահության համակարգին չմիանալը՝
առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:
2. Պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթեր չվարելը՝
առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:
3. Պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերի լրացման կամ շրջանառության պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով:
(47.18-րդ հոդվածը լրաց. 06.05.20 ՀՕ-269-Ն)
Հոդված 47.19. | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լրացման ու տրամադրման կարգը խախտելը |
1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լրացման ու տրամադրման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
(47.19-րդ հոդվածը լրաց. 06.05.20 ՀՕ-269-Ն)
Հոդված 47.20. | Պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին իրազեկման թերթիկ չտրամադրելը |
1. Օրենքով սահմանված պահանջներին համապատասխան՝ պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին իրազեկման թերթիկ չտրամադրելը՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
(47.20-րդ հոդվածը լրաց. 06.05.20 ՀՕ-269-Ն)
Հոդված 47.21. | Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման իրականացման պահանջները չկատարելը կամ խախտելը |
1. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից օրենքով նախատեսված դեպքում արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները չկատարելը կամ խախտելը՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարվեցհարյուրապատիկից մինչև հազարութհարյուրապատիկի չափով:
(47.21-րդ հոդվածը լրաց. 06.05.20 ՀՕ-269-Ն)
Հոդված 47.22. | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից օրենքով նախատեսված պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը կամ օրենքին համապատասխան պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը |
1. Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից օրենքով նախատեսված պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
2. Արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից օրենքով նախատեսված պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
3. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի պաշտոնական ինտերնետային կայքէջում ծառայությունների կամ գնացուցակի կամ բուժանձնակազմի վերաբերյալ տվյալների կամ մասնագիտական ծառայություններ մատուցողների հետ հետադարձ կապի հնարավորության բացակայությունը՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
(47.22-րդ հոդվածը լրաց. 06.05.20 ՀՕ-269-Ն)
Հոդված 47.23. |
Բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի (ինչպես նաև մահացած անձի) վերաբերյալ ոստիկանություն հաղորդում չներկայացնելը կամ դրա ներկայացնելու կարգը խախտելը |
1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի (ինչպես նաև մահացած անձի) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համապատասխան հաղորդում չներկայացնելը կամ դրա ներկայացնելու կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով:
(47.23-րդ հոդվածը լրաց. 06.05.20 ՀՕ-269-Ն)
Հոդված 47.24. | Մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հիմքով արգելված դեպքերում բուժաշխատողի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելը |
1. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հիմքով օրենքի համաձայն արգելված դեպքերում բուժաշխատողի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելը՝
բուժաշխատողի համար առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով.
բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի համար առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
(47.24-րդ հոդվածը լրաց. 06.05.20 ՀՕ-269-Ն)
Հոդված 47.25. | Բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում սահմանված պահանջները խախտելը |
1. Բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում սահմանված պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
(47.25-րդ հոդվածը լրաց. 06.05.20 ՀՕ-269-Ն)
Հոդված 47.26. | Առանց օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության՝ օտարերկրացի բուժաշխատողի կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը |
1. Առանց օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության՝ օտարերկրացի բուժաշխատողի կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի համար առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
(47.26-րդ հոդվածը լրաց. 06.05.20 ՀՕ-269-Ն)
Հոդված 47.27. |
Դեղային կերերին և կերային հավելումներին ներկայացվող պահանջները խախտելը |
1․ Կերային հավելումներում դեղամիջոցների օգտագործումը, ինչպես նաև դեղային կերերի արտադրությունը, շրջանառությունը, կիրառումը՝
առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:
(47.27-րդ հոդվածը լրաց. 01.06.20 ՀՕ-285-Ն)
Հոդված 47.27. |
Ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգը խախտելը |
1. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հարկադիր հոսպիտալացնելուց հետո հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի կողմից 72 ժամվա ընթացքում հոգեբուժական հանձնաժողով չհրավիրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
2. Հարկադիր հոսպիտալացման հիմնավորվածությունը մասնագիտական հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ հաստատվելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու համար հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի կողմից 72 ժամվա ընթացքում դատարան չդիմելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկի չափով:
3. Հիվանդանոցային հարկադիր բուժում իրականացնող բժիշկ-հոգեբույժի կողմից ամիսը առնվազն մեկ անգամ հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովին հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի վիճակի մասին մասնագիտական գրավոր կարծիք չներկայացվելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
4. Մինչև օրենքով սահմանված վեցամսյա ժամկետի լրանալը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մոտ հարկադիր բուժման օրենքով սահմանված հիմքերը վերանալու դեպքում հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի կողմից հարկադիր հոսպիտալացման ենթարկվելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու պահանջով դատարան չդիմելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
5. Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար՝ սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:
(47.27-րդ հոդվածը լրաց. 18.06.20 ՀՕ-351-Ն)
Հոդված 47.28. | Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը խախտելը |
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
(47.28-րդ հոդվածը լրաց. 05.05.21 ՀՕ-196-Ն )
Գ Լ ՈՒ Խ 6
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 48. | Պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը |
Պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Գյուղական համայնքներում պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
(48-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 11.12.02 ՀՕ-495-Ն, խմբ. 04.10.05 ՀՕ-192-Ն)
Հոդված 481. | Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը |
Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
(481-ին հոդվածը լրաց. 23.06.97 ՀՕ-133, խմբ. 04.10.05 ՀՕ-192-Ն)
Հոդված 49. | Ընդերքի պետական սեփականության իրավունքի խախտումը |
Ընդերքից ինքնագլուխ օգտվելը, ընդերքի պետական սեփականության իրավունքն ուղղակի կամ քողարկված ձևով խախտող գործարքներ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
(49-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 50. | Ջրերի սեփականության իրավունքը խախտելը |
Ջրերի սեփականության իրավունքը խախտելը, ինքնակամ ջրօգտագործելը կամ ոչ նպատակային օգտագործելը, ինչպես նաև ջրօգտագործման իրավունք ձեռք բերելու կամ դա փոխանցելու սահմանված կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
(50-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 501. | Ջրային համակարգերի կամ դրանց մասերի նկատմամբ սեփականության իրավունքը խախտելը, օրենքի պահանջների խախտմամբ ջրային համակարգերի օգտագործման իրավունք ձեռք բերելը և (կամ) փոխանցելը |
Ջրային համակարգերի կամ դրանց մասի նկատմամբ (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի) սեփականության իրավունքը խախտելը (ինքնակամ զբաղեցնելը), դրանց օգտագործման կարգը խախտելը, օրենքի պահանջների խախտմամբ ջրային համակարգերի (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի) օգտագործման իրավունք ձեռք բերելը և (կամ) փոխանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կամ դրանց մասերի նկատմամբ սեփականության իրավունքը խախտելը, օրենքի պահանջների խախտմամբ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի օգտագործման իրավունք ձեռք բերելը և (կամ) փոխանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրերեսնապատիկի չափով:
Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
(501-ին հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 51. | Անտառների պետական սեփականության իրավունքի խախտումը |
Անտառօգտագործման իրավունքի ինքնագլուխ վերազիջումը, ինչպես նաև անտառների պետական սեփականության իրավունքը ուղղակի կամ քողարկված ձևով խախտող այլ գործարքներ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
(51-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 52. | Կենդանական աշխարհի պետական սեփականության իրավունքի խախտումը |
Կենդանական աշխարհի օբյեկտներից օգտվելու իրավունքի ինքնագլուխ վերազիջումը, ինչպես նաև կենդանական աշխարհի պետական սեփականության իրավունքն ուղղակի կամ քողարկված ձևով խախտող այլ գործարքներ կատարելը, ինչպես նաև կենդանական աշխարհի այն օբյեկտներից ինքնագլուխ օգտվելը, որոնցից օգտվելու համար պահանջվում է թույլտվություն ստանալ`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
(52-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 52.1. | Ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելը |
1. Սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով նրա գույքն օգտագործելն առանց այդ գույքն իրենը դարձնելու նպատակի, որը մանր չափերի գույքային վնաս է պատճառել՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։
(52.1-ին հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 53. |
Գույքը ոչնչացնելը կամ վնասելը |
(վերնագիրը խմբ. 23.06.11 ՀՕ-220-Ն, 09.06.22 ՀՕ-155-Ն)
1. Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը մանր չափերի գույքային վնաս է պատճառել`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:
2. Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի գույքային վնաս է պատճառել`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածով նախատեսված մանր չափ է համարվում ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու պահին մինչև 30.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ զգալի չափ է համարվում 30.000 Հայաստանի Հանրապետության դրամից մինչև 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը):
(53-րդ հոդվածը խմբ. 07.03.01 ՀՕ-156, 23.06.11 ՀՕ-220-Ն, լրաց. 14.11.19 ՀՕ-219-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 531. | Ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին հանցագործությամբ պատճառած գույքային վնասի հատուցումից խուսափելը |
(հոդվածն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)
Հոդված 53.2. | Գույքի պահպանության կամ պաշտպանության պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը |
1. Գույքի պահպանության կամ պաշտպանության պարտականություն ունեցող անձի կողմից այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե այդ անձի անզգուշության հետևանքով տեղի է ունեցել այդ գույքի մանր չափերի հասնող հափշտակում, վնասում կամ կորուստ՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։
(53.2-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 53.3. | Գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով |
1. Խաբեության, վստահությունը չարաշահելու կամ կեղծ տեղեկություն տարածելու կամ ապօրինի այլ եղանակով մեկ ուրիշին մանր չափերի գույքային վնաս պատճառելը, որը դրսևորվել է բաց թողնված օգուտի, գույքի մաշվածության կամ հարկադրված ծախսեր կատարելու ձևով՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։
(53.3-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 53.4. | Գույքային վնաս պատճառելը սպառնալիքի կամ բռնություն գործադրելու միջոցով |
1. Անձին գործարք կնքելուն կամ գործարք կնքելուց հրաժարվելուն, պարտավորություն ստանձնելուն կամ այլ արարքի կատարմանը հարկադրելը, որը մանր չափերի գույքային վնաս է պատճառել և կատարվել է՝
1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ անձի դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով,
2) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նրանց օրինական տնօրինության, տիրապետման, օգտագործման կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու, վնասելու, վերցնելու կամ չվերադարձնելու սպառնալիքով,
3) շանտաժով կամ
4) հարկադրանքի այլ եղանակով՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։
(53.4-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 53.5. | Գրավառուին վնաս պատճառելը |
1. Գրավ դրված գույքը թաքցնելը, օտարելը, ոչնչացնելը, վնասելը կամ որևէ այլ կերպ ոչ պիտանի դարձնելը, որով խոչընդոտվել է գրավառուի գույքային իրավունքի իրականացումը, և նրան մանր չափերի գույքային վնաս է պատճառվել՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից քառասնապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։
(53.5-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 53.6. | Բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարերին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ապօրինի միացում կատարելը կամ դրանց չափման համար նախատեսված սարքերի ցուցմունքներն ապօրինի փոխելը կամ դրանց բնականոն աշխատանքը խաթարելը |
1. Ուրիշին պատկանող բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցին ապօրինի միացում կատարելը կամ ուրիշին պատկանող բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցի չափման համար նախատեսված սարքի ցուցմունքն ապօրինի փոխելը կամ դրա բնականոն աշխատանքը խաթարելը, որը մանր չափերի գույքային վնաս է պատճառել՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։
(53.6-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
(վերնագիրը փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն, 19.03.12 ՀՕ-34-Ն)
Հոդված 54. | Հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակությունը կամ հողատեսքերն ինքնակամ փոփոխելը, ինչպես նաև այդպիսի խախտումները չկանխելը |
Հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
(54-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 541. | Օրենքով, իրավական այլ ակտերով, պայմանագրերով կամ դատական կարգով հողամասի նկատմամբ սահմանված հողօգտագործման սահմանափակումները կամ սերվիտուտները չպահպանելը |
Օրենքով, իրավական այլ ակտերով, պայմանագրերով կամ դատական կարգով հողամասի նկատմամբ սահմանված հողօգտագործման սահմանափակումները կամ սերվիտուտները չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` յոթանասունապատիկի չափով:
(541-ին հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 54.2. | Հողի բերրի շերտի օգտագործման և շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգերը խախտելը |
(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:
Շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:
(54.2-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն, խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 543. | Գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և այլ օգտակար հատկությունների պահպանության և վերականգնման սահմանված կարգը խախտելը |
Գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և այլ օգտակար հատկությունների պահպանության և վերականգնման սահմանված կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(543-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 544. | Հողերի պահպանության կանոնները խախտելը |
Հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, սողանքներից, անապատացումից, հողերի վիճակը վատթարացնող այլ բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
Հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելը, չպահպանելը, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելը, ապօրինի տեղափոխելը, շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված բերրի շերտը ապօրինի վաճառելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:
(544-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն, 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 545. | Հողամասի նպատակային նշանակության փոփոխության մասին չհայտնելը |
Հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխությունների մասին համայնքի ղեկավարի կողմից օրենքով սահմանված ժամկետում և օրենքով սահմանված մարմիններին չհայտնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում համայնքի ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(545-րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-230-Ն)
Հոդված 55. | Գյուղատնտեսական և այլ հողեր փչացնելը և աղտոտելը |
(55-րդ հոդվածը խմբ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 56. | Ժամանակավոր օգտագործման տրամադրված հողամասը ժամանակին չվերադարձնելը կամ ըստ նպատակային ու գործառնական նշանակության և ըստ հողատեսքերի օգտագործելու համար պիտանի վիճակի չբերելը |
Ժամանակավոր օգտագործման տրամադրված հողամասը ժամանակին չվերադարձնելը կամ ըստ նպատակային ու գործառնական նշանակության և ըստ հողատեսքերի օգտագործելու համար պիտանի վիճակի չբերելը `
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` յոթանասունապատիկի չափով:
(56-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 561. | Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օտարման կամ օգտագործման տրամադրելու կարգը խախտելը |
Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օտարման կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օգտագործման տրամադրելու կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(561-ին հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 562. | Պետական կամ համայնքային սեփականության հողամասերը քաղաքաշինական, հողաշինարարական, անտառշինական կամ ջրաշինարարական նախագծերին չհամապատասխանող նպատակային կամ գործառնական նշանակությամբ օտարելը կամ օգտագործման տրամադրելը |
Պետական կամ համայնքային սեփականության հողամասերը քաղաքաշինական, հողաշինարարական, անտառշինական կամ ջրաշինարարական նախագծերին չհամապատասխանող նպատակային կամ գործառնական նշանակությամբ օտարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Պետական կամ համայնքային սեփականության հողամասերը քաղաքաշինական, հողաշինարարական, անտառշինական կամ ջրաշինարարական նախագծերին չհամապատասխանող նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործման տրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(562-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 563. | Քաղաքացիներին և իրավաբանական անձանց` օրենքով սահմանված սեփականության իրավունքով չփոխանցվող պետական կամ համայնքային սեփականության հողամասերն օտարելը |
Քաղաքացիներին և իրավաբանական անձանց` օրենքով սահմանված սեփականության իրավունքով չփոխանցվող պետական կամ համայնքային սեփականության հողամասերն օտարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
(563-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 57. | Ներտնտեսային հողաշինարարության նախագծերից ինքնագլուխ շեղվելը |
Սահմանված կարգով հաստատված ներտնտեսային հողաշինարարության նախագծերից առանց պատշաճ թույլտվության շեղվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(57-րդ հոդվածը խմբ. 01.09.93)
Հոդված 58. | Հողօգտագործման սահմանները խախտելը կամ սահմանանիշերը ոչնչացնելը կամ այդպիսիք չկանխելը |
Հողօգտագործման սահմանները խախտելը կամ սահմանանիշերը ոչնչացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Հողօգտագործման սահմանները խախտելը կամ սահմանանիշերը ոչնչացնելը չկանխելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(58-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 59. | Ընդերքի պահպանության պահանջները խախտելը |
Օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնագլուխ կառուցապատումը, ընդերքի պահպանության կանոնները և ընդերքից օգտվելու հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից շրջակա բնական միջավայրի, շենքերի ու կառուցվածքների պահպանման պահանջները չկատարելը, ստորերկրյա ջրերի դիտարկման ռեժիմային հորատանցքերը, ինչպես նաև մարկշեյդերական և երկրաբաշխական նշանները ոչնչացնելը կամ վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Հանքավայրերի հարուստ տեղամասերի ընտրովի մշակումը, որը հանգեցնում է օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների չհիմնավորված կորուստների, հանույթի ժամանակ օգտակար հանածոների գերնորմատիվ կորուստները և գերնորմատիվ աղքատացումը, օգտակար հանածոների հանքավայրերի փչացումը և օգտակար հանածոների պաշարների ռացիոնալ օգտագործման պահանջների մյուս խախտումները`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
Մարկշեյդերական փաստաթղթեր կորցնելը, լուծարքվող կամ կոնսերվացվող լեռնային փորվածքները և հորատանցքերը բնակչության անվտանգությունն ապահովող վիճակի բերելու պահանջները չկատարելը, ինչպես նաև կոնսերվացման ժամանակամիջոցում հանքավայրերի, լեռնային փորվածքների և հորատանցքերի պահպանման պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
Հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի պահպանման սահմանված կարգի խախտումները`
առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
(59-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, լրաց. 28.11.11 ՀՕ-283-Ն)
Հոդված 60. | Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման կանոնները և պահանջները խախտելը |
Ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն կատարելն առանց հանրապետական երկրաբանական ֆոնդում պետական գրանցում ստանալու, ինչպես նաև ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների ավարտից հետո երկրաբանական տեղեկատվությունը սահմանված կարգով հանրապետական երկրաբանական ֆոնդ չհանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների ընթացքում առանց թույլտվության լեռնային փորվածքներ և հորատանցքեր անցկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
(60-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 601. | Ընդերքօգտագործման կանոնները խախտելը |
Օգտակար հանածոների արդյունահանման հաստատված նախագծերից շեղումները, որոնք առաջացնում են ընդերքի մասին հավաստի տեղեկատվության և օգտակար հանածոների արդյունավետ օգտագործման էական խախտումներ`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով շահագործելու դեպքում հաստատված նախագծից շեղումները, որոնք առաջացնում են արտածին երկրաբանական պրոցեսներ` փլուզումներ, սողանքներ, սելավներ և այլ վնասակար երևույթներ`
առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Երկրաբանական և մարկշեյդերական պարբերաբար սպասարկումներ չկատարելը, անհրաժեշտ փաստաթղթեր չվարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
Ընդերքի օգտագործման ընթացքում սառեցման (կոնսերվացման) դեպքում կամ ավարտից հետո շահագործման նախագծով նախատեսված ընդերքի պահպանության, այդ թվում` հողատեսքերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) միջոցառումները թերի կատարելը կամ չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
(601-ին հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 60.2. | Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության կանոնները խախտելը |
1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան՝ ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ լիազոր մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ հրապարակային հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց կողմից համապատասխան հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
(60.2-րդ հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-192-Ն)
Հոդված 60.3. | Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության կանոնների խախտումները չվերացնելը |
1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան՝ ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ լիազոր մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ հրապարակային հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց կողմից համապատասխան հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար սույն օրենսգրքի 60.2-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը կիրառելուց հետո լիազոր պետական կառավարման մարմնի՝ հաշվետվությունը ներկայացնելու գրավոր պահանջն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
(60.3-րդ հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-192-Ն)
Հոդված 61. | Ջրային ռեսուրսների պահպանության կանոնները խախտելը, ջրերի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելը |
Ջրային ռեսուրսների պահպանության կանոնները խախտելը կամ ջրերի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելը, որն առաջացրել է ջրերի աղտոտում, աղբոտում, հյուծում, հողերի ջրային էրոզիա և այլ վնասակար երևույթներ, եթե դա էական վնաս չի առաջացրել (պատճառված նյութական վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը)`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
Ջրհավաք ավազաններում ջրապահպան ռեժիմը խախտելը, որն առաջացրել է ջրերի աղտոտում, աղբոտում, հյուծում, էրոզիա և այլ վնասակար երևույթներ, ջրային օբյեկտներն աղտոտող վնասակար նյութերի արտահոսքի առավելագույն թույլատրելի նորմերի գերազանցումը, առանց ջրերի աղտոտումը և աղբոտումը կամ դրանց վնասակար ներգործությունը կանխող կառուցվածքներ և հարմարանքներ, կոմունալ և այլ արդյունաբերական օբյեկտներ շահագործման հանձնելը, եթե դա էական վնաս չի առաջացրել (պատճառված նյութական վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը)`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
Ջրառի (այդ թվում` ստորերկրյա ջրերից իրականացվող ջրառի կետերում) ջրաչափերը, չափիչ-կարգավորիչ սարքերը չկապարակնքելը, կապարակնիքները փոխելը (կեղծելը), վնասելը կամ կապարակնիքները պոկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
(61-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 11.12.13 ՀՕ-124-Ն, լրաց., փոփ. 07.07.22 ՀՕ-322-Ն)
Հոդված 62. | Ջրառի, ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնները խախտելը |
Ջրային օբյեկտներից վերցվող և այնտեղ թափվող ջրերի քանակության նախնական հաշվառում տանելու և ջրային օբյեկտներ թափվող ջրերի որակը որոշելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի չափով:
Ջուրը ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնների խախտմամբ օգտագործելը (այդ թվում` ինքնակամ օգտագործելը), ջուրն անտնտեսվար օգտագործելը, ինքնագլուխ հիդրոտեխնիկական շինարարական աշխատանքներ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի չափով:
(62-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 11.12.13 ՀՕ-124-Ն, 07.07.22 ՀՕ-322-Ն)
Հոդված 63. | Ջրային համակարգերը և հարմարանքները վնասելը, դրանց օգտագործման կանոնները խախտելը |
Ջրային համակարգերը և հարմարանքները, այդ թվում` ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների և անհատական բնակելի տների ջրաչափերը, չափիչ-կարգավորիչ սարքերը վնասելը, չկապարակնքելը, կապարակնիքները փոխելը (կեղծելը) կամ դիտավորյալ պոկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
Ջրային համակարգերի և հարմարանքների, այդ թվում` ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների և անհատական բնակելի տների ջրաչափերի, չափիչ-կարգավորիչ սարքերի օգտագործման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
Տարափային (հեղեղային) ջրահեռացման համակարգեր կեղտաջրեր արտանետելը, բացառությամբ տարափային (հեղեղային) ջրերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով։
(5-րդ մասն ուժի մեջ կմտնի 01.01.2030 թվականին` համաձայն 26.05.21 ՀՕ-219-Ն օրենքի 5-րդ հոդվածի)
Տարափային (հեղեղային) ջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե դա նախատեսված չէ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Ցամաքուրդային (դրենաժային) ջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Ոռոգման համակարգերի օգտագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է դրանց աղտոտում, աղբոտում՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
(63-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, լրաց. 26.05.21 ՀՕ-219-Ն)
Հոդված 631. | Ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիները խախտելը |
Ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով և ինքնակամ կառույցների վերացմամբ:
(631-ին հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 632. | Առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը կամ ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը |
1. Առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
2. Ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
3. Ջրօգտագործումն էկոլոգիական թողքի հաշվին իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով, կամ ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչել:
5. Ջրօգտագործման թույլտվությամբ ամրագրված ջրառի, ջրահեռացման և էկոլոգիական թողքի կետերում ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով։
(632-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն, փոփ. 11.12.13 ՀՕ-124-Ն, խմբ. 07.07.22 ՀՕ-322-Ն)
Հոդված 633. | Առանց ջրային համակարգերի օգտագործման թույլտվության ջրային համակարգերն օգտագործելը կամ ջրային համակարգերի օգտագործման թույլտվության պայմանների խախտմամբ ջրային համակարգերն օգտագործելը |
(հոդվածն ուժը կորցրել է 23.06.15 ՀՕ-110-Ն)
Հոդված 634. | Արտակարգ իրավիճակ առաջացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության նորմերը խախտելը կամ դրանց ցուցանիշները նվազեցնելը |
Արտակարգ իրավիճակ առաջացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության նորմերը խախտելը կամ դրանց ցուցանիշները նվազեցնելը, եթե այն էական վնաս չի առաջացրել (պատճառված նյութական վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը)`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
(634-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 635. | Ջրային համակարգերի վիճակի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելը |
Ջրային համակարգերի վիճակի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրից հարյուրհիսնապատիկի չափով և ինքնակամ կառույցների վերացմամբ:
(635 - րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 636. | Ռեկրեացիայի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելը |
(վերնագիրը փոփ. 13.11.19 ՀՕ-210-Ն)
Ռեկրեացիայի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(636-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն, փոփ. 13.11.19 ՀՕ-210-Ն)
Հոդված 64. | Անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը կամ դրանք ինքնակամ զավթելը |
(վերնագիրը փոփ. 10.07.19 ՀՕ-121-Ն)
Անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը, շենքերի կառուցման, բնափայտի մշակման, պահեստների կառուցման և այլ նպատակներով օգտագործման անտառային տարածքներն ինքնակամ զավթելը և դրանք ըստ պատկանելության չվերադարձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
(64-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 24.12.04 ՀՕ-68-Ն, 10.07.19 ՀՕ-121-Ն)
Հոդված 65. | Հատատեղերի օգտագործման, բնափայտի մթերման և դուրս բերման սահմանված կարգը խախտելը, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելը |
(վերնագիրը լրաց. 08.04.09 ՀՕ-98-Ն, խմբ. 10.07.19 ՀՕ-121-Ն)
Հատատեղի օգտագործման, բնափայտի մթերման ու դուրս բերման սահմանված կարգը խախտելը, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելը՝
առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
(65-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 24.12.04 ՀՕ-68-Ն, լրաց., փոփ. 08.04.09 ՀՕ-98-Ն, խմբ. 10.07.19 ՀՕ-121-Ն)
Հոդված 66. | Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը |
(վերնագիրը խմբ. 10.07.19 ՀՕ-121-Ն, 09.06.22 ՀՕ-155-Ն)
1. Պետական, համայնքային սեփականություն հանդիսացող կամ այլ անձանց պատկանող ծառը, թուփը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
(66-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 24.12.04 ՀՕ-68-Ն, խմբ. 10.07.19 ՀՕ-121-Ն, 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 67. | Անտառներում մատղաշը ոչնչացնելը կամ վնասելը |
(67-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 68. | Անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված նպատակներին կամ պահանջներին չհամապատասխանող անտառօգտագործումը |
Անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված նպատակներին կամ պահանջներին չհամապատասխանող անտառօգտագործումը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
(68-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 24.12.04 ՀՕ-68-Ն, 10.07.19 ՀՕ-121-Ն)
Հոդված 69. | Անտառների վերականգնման և բարելավման, հասունացած բնափայտի ռեսուրսների օգտագործման կանոնները խախտելը |
Անտառների վերականգնման, անտառների վիճակի և տեսակային կազմի բարելավման, դրանց արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հասունացած բնափայտի ռեսուրսների օգտագործման կանոններն ու հրահանգները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(69-րդ հոդվածը փոփ.11.12.02 ՀՕ-495-Ն, 10.07.19 ՀՕ-121-Ն)
Հոդված 70. | Պետական անտառային հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելը |
(վերնագիրը փոփ. 10.07.19 ՀՕ-121-Ն)
Պետական անտառային հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
(70-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 10.07.19 ՀՕ-121-Ն)
Հոդված 71. | Անտառներում և պետական անտառային ոչ անտառապատ հողերում ինքնակամ խոտհունձ կատարելն ու անասուններ արածեցնելը և (կամ) դրանց կանոնները խախտելը |
(վերնագիրը փոփ. 10.07.19 ՀՕ-121-Ն)
Անտառներում և պետական անտառային ոչ անտառապատ հողերում ինքնակամ խոտհունձ կատարելն ու անասուններ արածեցնելը և (կամ) դրանց կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
(71-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 10.07.19 ՀՕ-121-Ն)
Հոդված 72. | Ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ հավաքելը |
Ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելը այն անտառամասերում, որտեղ դա արգելված է կամ թույլատրվում է միայն անտառատոմսերով`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Վայրի պտուղներ, ընկույզ, հատապտուղ և այլն հավաքելը դրանք հավաքելու համար սահմանված ժամկետների և եղանակների խախտմամբ`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:
(72-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, խմբ. 08.04.09 ՀՕ-98-Ն)
Հոդված 73. | Արտադրական օբյեկտները շահագործման հանձնելը առանց անտառի վրա վնասակար ազդեցությունը կանխող կայանքների |
Անտառների վիճակի և վերարտադրության վրա վնասակար ազդեցությունը կանխող կայանքներով չապահովված նոր և վերակառուցված ձեռնարկություններ, արտադրամասեր, ագրեգատներ, տրանսպորտային ուղիներ, կոմունալ և այլ օբյեկտներ շահագործման հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
(73-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 10.07.19 ՀՕ-121-Ն)
Հոդված 74. | Անտառը քիմիական և ռադիոակտիվ նյութերով, արտադրական կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով և արտադրական թափոններով վնասելը |
Անտառը քիմիական և ռադիոակտիվ նյութերով, արտադրական կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով և արտադրական թափոններով աղտոտելը, որի հետևանքով անտառը չորացել կամ հիվանդացել է`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
(74-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 10.07.19 ՀՕ-121-Ն)
Հոդված 75. | Անտառները կենցաղային մնացուկներով ու թափոններով աղտոտելը |
Անտառները կենցաղային մնացուկներով և թափոններով աղտոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:
(75-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 10.07.19 ՀՕ-121-Ն)
Հոդված 76. | Պետական անտառային հողերում ճահճակալած տարածքների ու դրենաժային չորացման առուների համակարգերն ու ճանապարհները ոչնչացնելը կամ վնասելը |
(վերնագիրը փոփ. 10.07.19 ՀՕ-121-Ն)
Պետական անտառային հողերում ճահճակալած տարածքների ու դրենաժային չորացման առուների համակարգերն ու ճանապարհները ոչնչացնելը կամ վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
(76-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 10.07.19 ՀՕ-121-Ն)
Հոդված 77. | Անտառային հողերում սահմանափակող անտառշինական և այլ նշանները ոչնչացնելը կամ վնասելը |
(վերնագիրը փոփ. 10.07.19 ՀՕ-121-Ն)
Անտառային հողերում սահմանափակող անտառշինական և այլ նշանները ոչնչացնելը կամ վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
(77-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 10.07.19 ՀՕ-121-Ն)
Հոդված 78. | Անտառի կենդանական աշխարհին վնաս հասցնելը |
Անտառի կենդանական աշխարհին վնաս հասցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրվաթսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
(78-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 10.07.19 ՀՕ-121-Ն)
Հոդված 79. | Հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը |
Հրկիզման հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեքհարյուրհիսնապատիկի չափով:
Կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև անտառների հակահրդեհային կանոնները խախտելը՝
առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրվաթսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեքհարյուրապատիկի չափով:
(79-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, խմբ. 15.06.06 ՀՕ-146-Ն, 10.07.19 ՀՕ-121-Ն)
Հոդված 791. |
Անտառներում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը |
Անտառներում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը, որի հետևանքով անտառը հրդեհվել է, կամ հրդեհը տարածվել է զգալի մակերեսի վրա`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:
(791 -ին հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-146-Ն, փոփ. 10.07.19 ՀՕ-121-Ն)
Հոդված 80. | Անշարժ աղբյուրներից մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումը մթնոլորտ` սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցմամբ կամ առանց արտանետման թույլտվության |
(վերնագիրը խմբ. 07.12.22 ՀՕ-524-Ն)
1. Անշարժ աղբյուրներից մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումն առանց արտանետման թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
2. Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույլտվությամբ սահմանված սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցումը`
առաջացնում է տուգանքի նշանակում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
(80-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն, խմբ. 07.12.22 ՀՕ-524-Ն)
Հոդված 801. | Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման մասին լիազոր պետական մարմնին գրավոր չտեղեկացնելը |
(վերնագիրը լրաց., փոփ. 04.03.20 ՀՕ-149-Ն)
Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման յուրաքանչյուր ժամանակահատվածի և օզոնային շերտը քայքայող ներմուծվող նյութերի և հիդրոֆտորածխածինների քանակության մասին լիազոր պետական մարմնին գրավոր չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
(801-ին հոդվածը լրաց. 27.11.06 ՀՕ-215-Ն, լրաց., փոփ. 04.03.20 ՀՕ-149-Ն)
Հոդված 81. | Կառույցներ և այլ օբյեկտներ շահագործման հանձնելն առանց մթնոլորտային օդի պահպանության պահանջները կատարելու |
Մթնոլորտային օդի պահպանության պահանջները չբավարարող կառույցներ և այլ օբյեկտներ կառուցելը և շահագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
(81-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 81.1. |
Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումները չկատարելը |
Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանման պահանջները չկատարելը` փոշու արտանետումների կանխարգելման համար շինարարական հրապարակները չպարսպապատելը կամ շինությունները շինարարությանը համապատասխան բարձրությամբ անթափանց թաղանթով չծածկելը կամ օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական հրապարակը օրվա ընթացքում պարբերաբար չջրելը (խոնավ չպահելը) կամ հղկման աշխատանքներ իրականացնելիս փոշու արտանետումները բացառող սարքեր, տեխնոլոգիաներ չօգտագործելը կամ ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, այլ սորուն նյութերը, հողային զանգվածները, ինչպես նաև շինարարական աղբը փակ տարածքներում չպահեստավորելը կամ անթափանց թաղանթով չծածկելը կամ շինարարական հրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը չլվանալը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
(81.1-ին հոդվածը լրաց. 08.04.09 ՀՕ-98-Ն, փոփ. 07.12.22 ՀՕ-524-Ն)
Հոդված 81.2. |
Ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելը |
Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցներով ավազի կամ ցեմենտի կամ գաջի կամ խիճի կամ այլ սորուն նյութերի կամ հողային զանգվածների, ինչպես նաև շինարարական աղբի տեղափոխումն առանց փոշու համար անթափանց ծածկոցների կամ սահմանված կարգով հատկացված վայրում չտեղադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
(81.2-րդ հոդվածը լրաց. 08.04.09 ՀՕ-98-Ն, փոփ. 22.05.18 ՀՕ-331-Ն, 07.12.22 ՀՕ-524-Ն)
Հոդված 82. | Մթնոլորտը արտանետումներից մաքրելու սարքավորումների շահագործման կանոնները խախտելը, ինչպես նաև դրանք չօգտագործելը |
Մթնոլորտ կատարվող արտանետումների մաքրման և վերահսկողության համար տեղակայված կառուցվածքների, սարքավորումների և ապարատների շահագործման կանոնները խախտելը, ինչպես նաև դրանք չօգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
(82-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 83. | Տրանսպորտային և այլ փոխադրամիջոցները շահագործման հանձնելը դրանց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակության նորմատիվների գերազանցումով |
Ավտոմոբիլները, ինքնաթիռները և մյուս փոխադրամիջոցներն ու կայանքները շահագործման հանձնելը, որոնց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակությունը, ինչպես նաև աշխատանքի ժամանակ դրանց առաջացրած աղմուկի մակարդակը գերազանցում են սահմանված նորմատիվները`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով:
(83-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 84. | Ավտոմոտոտրանսպորտային և այլ փոխադրամիջոցները շահագործելը դրանց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակության նորմատիվների գերազանցումով |
Քաղաքացիների կողմից ավտոմոտոտրանսպորտային և այլ փոխադրամիջոցներն ու կայանքները շահագործելը, որոնց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակությունը, ինչպես նաև աշխատանքի ժամանակ դրանց առաջացրած աղմուկի մակարդակը գերազանցում են սահմանված նորմատիվները`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(84-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 84.1. |
Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նկատմամբ չափումներ չիրականացնելը կամ չափման կարգի պահանջներն ու պայմանները չպահպանելը |
Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ կատարելու լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից առանց չափումներ իրականացնելու ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվների համապատասխանության կտրոն տրամադրելը կամ չափման կարգի պահանջներն ու պայմանները չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(84.1-ին հոդվածը լրաց. 08.04.09 ՀՕ-98-Ն)
Հոդված 85. | Արդյունաբերական ու կենցաղային մնացուկները պահեստավորելիս և այրելիս մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելը |
Արդյունաբերական ու կենցաղային մնացուկների պահեստավորման կանոնները խախտելը, նշված մնացուկները այրելիս մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:
(85-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 85.1. |
Արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում այրելը |
(վերնագիրը խմբ. 07.12.22 ՀՕ-524-Ն)
1. Արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում կամ բնակավայրերում կամ դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում կամ կաթսայատներում կամ վառարաններում այրելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումները, որոնք կատարվել են թափոնների գործածության օբյեկտներում կամ հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում`
առաջացնում են տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի խախտումները, որոնք կատարվել են կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում են տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:
(85.1-ին հոդվածը լրաց. 08.04.09 ՀՕ-98-Ն, խմբ. 07.12.22 ՀՕ-524-Ն)
Հոդված 85.2. |
Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում բուսածածկն այրելը |
(վերնագիրը խմբ. 10.07.19 ՀՕ-121-Ն, փոփ. 07.12.22 ՀՕ-524-Ն)
Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, հողերում այրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի չափով:
(85.2-րդ հոդվածը լրաց. 14.09.11 ՀՕ-251-Ն, խմբ. 10.07.19 ՀՕ-121-Ն, փոփ. 07.12.22 ՀՕ-524-Ն)
Հոդված 86. | Բույսերի պաշտպանության միջոցները փոխադրելու, պահելու և կիրառելու կանոնները խախտելը |
Բույսերի պաշտպանության միջոցները, դրանց աճի խթանիչները, հանքային պարարտանյութերը և մյուս պատրաստուկները փոխադրելու, պահելու և կիրառելու կանոնները խախտելը, որը առաջացրել է կամ կարող էր առաջացնել մթնոլորտային օդի աղտոտում կամ վնաս է հասցրել կենդանական աշխարհին`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:
(86-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 87. | Շրջակա միջավայրի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների հանձնարարականները չկատարելը |
(վերնագիրը խմբ. 08.04.09 ՀՕ-98-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-110-Ն)
Շրջակա միջավայրի օրենսդրության պահանջների խախտումները վերացնելու մասին շրջակա միջավայրի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող անձանց հանձնարարականները չկատարելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:
(87-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն, խմբ. 08.04.09 ՀՕ-98-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-110-Ն)
Հոդված 87.1. |
Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվություն ստացած հայտատուների կողմից այդ նյութերի ներմուծման անհատական չափաքանակների օգտագործման մասին օրենքով նախատեսված հաշվետվությունը պետական լիազոր մարմին չներկայացնելը |
Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվություն ստացած հայտատուների կողմից այդ նյութերի ներմուծման անհատական չափաքանակների օգտագործման մասին օրենքով նախատեսված հաշվետվությունը պետական լիազոր մարմին չներկայացնելը կամ ժամկետանց ներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(87.1-ին հոդվածը լրաց. 04.03.20 ՀՕ-149-Ն)
Հոդված 87.2. | Կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքով ձեռք բերված տեղեկատվություն չտրամադրելը |
(հոդվածը 23.03.22 ՀՕ-75-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե2» կետով սահմանված կարգի ընդունումից հետո)
(հոդվածը 23.03.22 ՀՕ-75-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե3» կետով սահմանված կարգի ընդունումից հետո)
Հոդված 87.3. | Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելը |
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից իրենց մոտ պահվող կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմնին չտրամադրելը`
առաջացնում է նախազգուշացում:
2. Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(87.3-րդ հոդվածը լրաց. 23.03.22 ՀՕ-75-Ն)
Հոդված 88. | Կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս կանոնները խախտելը |
(վերնագիրը փոփ. 10.07.19 ՀՕ-121-Ն)
Կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ:
(պարբերությունն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-155-Ն)
Սևանա լճում ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցները արդյունագործական որսի համար ստեղծված կամ նախատեսված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից մուտք և ելք իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը որսի թույլտվության ժամանակահատվածում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։
(88-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 23.05.11 ՀՕ-178-Ն, 10.07.19 ՀՕ-121-Ն, լրաց. 26.05.21 ՀՕ-219-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 88.1. | Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելը կամ դրանց հաշվառման տվյալները լիազոր մարմնին չտրամադրելը |
(հոդվածը 23.03.22 ՀՕ-75-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ1» և «գ1» կետերով սահմանված կարգի ընդունումից հետո)
Հոդված 88.2. | Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքի պայմաններն ու պահանջները չպահպանելը |
(հոդվածը 23.03.22 ՀՕ-75-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ3» կետով սահմանված կարգի ընդունումից հետո)
Հոդված 88.3. | Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից կենդանական աշխարհի օբյեկտները գյուղատնտեսական (սելեկցիա), արդյունագործական (որսորդություն, ձկնորսություն, հավաք, այդ թվում` կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաք և մթերում), սոցիալական, բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներից բացի այլ նպատակներով օգտագործումը կամ ոչ նպատակային օգտագործումը |
(հոդվածը 23.03.22 ՀՕ-75-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի «գ1», «գ2» և «գ5» կետերով սահմանված կարգի ընդունումից հետո)
Հոդված 88.4. | Ապօրինի որսը |
1. Վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալը, որը կատարվել է՝
1) առանց համապատասխան թույլտվության,
2) դրանց որսի համար արգելված ժամանակ կամ
3) արգելված վայրում՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, կամ հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ 2-ից 3 տարի ժամանակով:
(88.4-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 89. | Ջրային կենդանիներ ապօրինի որսալը կամ ջրային կենդանիներ կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելը |
(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
1. Ձուկ կամ ջրային այլ կենդանի ապօրինի որսալը կամ ձուկ, ջրային այլ կենդանի կամ ջրային բույս ապօրինի արդյունահանելը, որը կատարվել է՝
1) առանց համապատասխան թույլտվության,
2) դրանց որսի կամ արդյունահանման համար արգելված ժամանակ,
3) արգելված վայրում կամ
4) արգելված գործիքներով, միջոցներով կամ եղանակներով՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` որսի միջոցով ձեռք բերվածի, որսի գործիքների, լողունակ միջոցների և դրանց բոլոր այն պատկանելիքների բռնագրավմամբ, որոնք խախտումներ կատարելու գործիք են դարձել:
(89-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, 23.05.11 ՀՕ-178-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 90. | Կենդանիների բնակության միջավայրի, միգրացիայի ուղիների պահպանության, դրանց արտասահման առաքելու և տանելու կանոնները խախտելը: Կենդանիներն ու բույսերը ապօրինաբար Հայաստանի Հանրապետություն բերելը |
Կենդանիների բնակության միջավայրի և միգրացիայի ուղիների պահպանության կանոնները խախտելը, կենդանիների ինքնագլուխ վերաբնակեցումը, կլիմայավարժեցումը և խաչասերումը, ինչպես նաև կենդանաբանական հավաքածուների ստեղծման, համալրման, պահպանման, օգտագործման և հաշվառման կանոնները, կենդանաբանական հավաքածուների առևտրի կանոնները, ինչպես նաև կենդանական աշխարհի օբյեկտներ ու կենդանաբանական հավաքածուներ արտասահման առաքելու և տանելու կանոններ խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
Այն կենդանիները կամ բույսերը ապօրինաբար Հայաստանի Հանրապետություն բերելը, որոնք ճանաչված են որպես Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեսակների պահպանմանը վնաս հասցնող կենդանիներ ու բույսեր`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
(90-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 90.1. | Առանց համապատասխան թույլտվության, լիցենզիայի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների և առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը |
(հոդվածը 23.03.22 ՀՕ-75-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե1» կետով սահմանված կարգի ընդունումից հետո)
Հոդված 91. | Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներ ոչնչացնելը |
Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող կենդանիների տեսակները, նրանց բնակատեղերը, ձվադրման վայրերը և ձվերը, միգրացիոն ուղիները, բները և այլ շինվածքները ոչնչացնելը կամ այլ գործողություններ կատարելը, որոնք կարող են առաջացնել կամ առաջացրել են այդպիսի կենդանիների անկում, թվակազմի կրճատում կամ բնակության միգրացիայի խախտում, կամ էլ բացառիկ դեպքերում թույլատրված որսի պայմանների խախտմամբ դրանք որսալը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են համարվել, կամ առանց դրանց բռնագրավման:
(91-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 92. | Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը |
(հոդվածն ուժը կորցրել է 23.10.19 ՀՕ-195-Ն)
Հոդված 93. | Կարմիր գրքում գրանցված բույսեր հավաքելը |
Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը, կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
(93-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 94. | Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելը |
(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
1. Պետական արգելոցի, արգելավայրի, ազգային պարկի, բնության հուշարձանի կամ պետության կողմից հատուկ պահպանվող բնական այլ տարածքի կամ օբյեկտի ռեժիմը խախտելը կամ դրանք ոչնչացնելը կամ վնասելը կամ դրանցում կենդանական աշխարհից օգտվելու սահմանված կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
(94-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 941. | Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելը |
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացումն առանց փորձաքննական դրական եզրակացության`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:
Տուգանքի նշանակման օրվանից մեկամսյա ժամկետում համապատասխան փաստաթղթերի փաթեթը սահմանված կարգով փորձաքննության չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության փորձաքննական պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:
(94 -ին հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 95. | Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը |
(վերնագիրը խմբ. 19.03.12 ՀՕ-34-Ն)
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
(95-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 19.03.12 ՀՕ-34-Ն)
Հոդված 951. | Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտների կողմից գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջները խախտելը |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտների կողմից գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(951-ին հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 952. | Գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, դրանց պահպանման սահմանված կարգը խախտելը |
Գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, դրանց պահպանման սահմանված կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:
(952-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 953. | Գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովման, սերտիֆիկացման և ստանդարտների պահպանման կարգերը խախտելը |
Գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովման, սերտիֆիկացման և ստանդարտների պահպանման կարգերը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(953 - րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 954. | Պետական մասշտաբային շարքի քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական անվանումները ոչ ճիշտ արտահայտելը |
Պետական մասշտաբային շարքի քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական անվանումները ոչ ճիշտ արտահայտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
(954-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 955. | Պետական և տեղական նշանակության (գերատեսչական) քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի պահպանման, նյութերի և տվյալների բազմացման ու օգտագործման, տեղեկատվության տրամադրման սահմանված կարգը խախտելը |
Պետական և տեղական նշանակության (գերատեսչական) քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի պահպանման, նյութերի և տվյալների բազմացման ու օգտագործման, տեղեկատվության տրամադրման սահմանված կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(955-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 95.6. | Առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքների իրականացումը |
1. Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առանց Կադաստրի կոմիտեի թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքների, ներառյալ՝ օդալուսանկարահանման իրականացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ինչպես նաև իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների և նյութերի բռնագրավում:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, ինչպես նաև իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների և նյութերի բռնագրավում:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից առանց Կադաստրի կոմիտեի թույլտվության «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքների, ներառյալ՝ օդալուսանկարահանման իրականացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, ինչպես նաև իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների և նյութերի բռնագրավում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ինչպես նաև իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների և նյութերի բռնագրավում:
(95.6.-րդ հոդվածը լրաց. 17.01.23 ՀՕ-22-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
(վերնագիրը փոփ. 04.11.96 ՀՕ-85)
Հոդված 96. | Աշխատանքի անվտանգության կանոնները, նորմաները և հրահանգները խախտելը |
Արդյունաբերության ճյուղերում և պետլեռտեխհսկողության մարմինների վերահսկողությանը ենթակա օբյեկտներում աշխատանքի անվտանգ կատարման կանոնները, նորմաներն ու հրահանգները պաշտոնատար անձանց կողմից բազմիցս խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(96-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)
Հոդված 961. | Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը կամ տեխնիկական անվտանգության կանոնները խախտելը |
(վերնագիրը լրաց. 10.02.23 ՀՕ-27-Ն)
Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը կամ տեխնիկական անվտանգության կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերը կամ տեխնիկական անվտանգության կանոնները մեկից ավելի անգամ խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(961-ին հոդվածը լրաց. 24.03.05 ՀՕ-78-Ն, 10.02.23 ՀՕ-27-Ն)
Հոդված 97. | Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախտելը |
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
(97-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 04.11.96 ՀՕ-85)
Հոդված 971. | Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կարգադրագրերի պահանջները խախտելը |
(վերնագիրը փոփ. 08.02.11 ՀՕ-48-Ն)
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կարգադրագրերի պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
(971-ին հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85, փոփ. 08.02.11 ՀՕ-48-Ն)
Հոդված 972. | Պաշտոնատար անձանց կողմից միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին շահագործման աշխատակարգը կամ անվտանգության կանոնները խախտել հարկադրելը |
Պաշտոնատար անձանց կողմից միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին շահագործման աշխատակարգը կամ անվտանգության կանոնների խախտելը հարկադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
(972-րդ հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85, խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն)
Հոդված 973. | Միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը |
Միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
(973-րդ հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85, խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն)
Հոդված 974. | Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունների կատարելուն խոչընդոտելը |
(վերնագիրը փոփ. 08.02.11 ՀՕ-48-Ն)
Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:
(974- րդ հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85, փոփ. 08.02.11 ՀՕ-48-Ն)
Հոդված 975. | Վթարի փաստը թաքցնելը, վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը |
Միջուկային տեղակայանքում, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքում, իոնացնող ճառագայթման աղբյուրում վթարի փաստը թաքցնելը կամ վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, շրջակա միջավայրի ճառագայթային աղտոտվածությանը վերաբերող տեղեկությունները թաքցնելը, իրավասու կազմակերպություններին ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը`
առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
(975 - րդ հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85)
Հոդված 976. | Միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կամ աղավաղելը |
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը կամ աղավաղելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
(976 - րդ հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85)
Հոդված 98. | Պայթուցիկ նյութերը պահելու, օգտագործելու և հաշվառելու կանոնները, նորմաները և հրահանգները խախտելը |
Արդյունաբերության ճյուղերում և պետլեռտեխհսկողության մարմինների վերահսկողությանը ենթակա օբյեկտներում պայթուցիկ նյութերը պահելու, օգտագործելու և հաշվառելու կանոնները, նորմաներն ու հրահանգները պաշտոնատար անձանց կողմից խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:
(98-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)
Հոդված 99. | Էլեկտրական և ջերմային էներգիան շռայլորեն ծախսելը |
(հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)
Հոդված 100. | Մինչև 1000 վոլտ լարվածություն ունեցող էլեկտրացանցերը վնասելը |
(հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)
Հոդված 101. | 1000 վոլտից բարձր լարվածություն ունեցող էլեկտրացանցերի պահպանության կանոնները խախտելը |
(հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)
Հոդված 102. | Գազամուղները վնասելը |
(հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)
Հոդված 103. | Գազի օգտագործման հետ կապված խախտումներ |
(հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)
Հոդված 104. | Նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքները գործող ցանցերին առանց էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի գործարկման եզրակացության միացնելը |
Նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքները գործող ցանցերին առանց Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի գործարկման եզրակացության միացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(104-րդ հոդվածը փոփ. 25.05.95 ՀՕ-139, 14.12.04 ՀՕ-37-Ն, 08.12.05 ՀՕ-2-Ն)
Հոդված 1041. | Էներգապետհսկողության կամ էլեկտրամատակարարող մարմինների կողմից անցկացվող էլեկտրասպառման ռեժիմի ստուգումներին խոչընդոտելը կամ թույլ չտալը |
(1041 -ին հոդվածն ընդունվել է 25.05.95 ՀՕ-139, ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)
Հոդված 1042. | Ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապօրինի էլեկտրական սնուցում անցկացնելը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներքին էլեկտրահաղորդման գծերին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին այլ օբյեկտներ միացնելու ապօրինի թույլտվություն տալը |
(1042 -րդ հոդվածն ընդունվել է 25.05.95 ՀՕ-139, ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)
Հոդված 1043. | Էներգապետհսկողության և էլեկտրամատակարարող մարմինների կողմից օբյեկտներն էլեկտրական ցանցին միացնելու ապօրինի թույլտվություն տալը, կամ ապօրինի միացումները չվերացնելը, կամ էլեկտրական էներգիայի մատակարարման սահմանված գրաֆիկը խախտելը |
(1043 -րդ հոդվածն ընդունվել է 25.05.95 ՀՕ-139, ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)
Հոդված 105. | Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի տեխնիկական վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաև այդ մարմնի տված կարգադրագրերը չկատարելը |
Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի տեխնիկական վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաև այդ մարմնի տված կարգադրագրերը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(105-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 14.12.04 ՀՕ-37-Ն, 08.12.05 ՀՕ-2-Ն)
Հոդված 106. | Աշխատանքի համար ռեզերվային ջերմատնտեսության պատրաստ լինելն ապահովելու միջոցներ չձեռնարկելը |
(հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-37-Ն)
Հոդված 1061. | Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին չհայտնելը |
Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին չհայտնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(1061-ին հոդվածը լրաց. 08.12.05 ՀՕ-2-Ն)
Գ Լ ՈՒ Խ 9
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
Հոդված 107. | Կոլտնտեսությունների, սովխոզների և պետական ու հանրային մյուս տնտեսությունների ցանքերի արածավերումը, գյուղատնտեսական կուլտուրաների դաշտում գտնվող հավաքված բերքի փչացումը կամ ոչնչացումը, տունկերի վնասումը |
Անասունների կամ թռչունների կողմից կոլտնտեսությունների, սովխոզների և պետական ու հանրային մյուս տնտեսությունների ցանքերի արածավերումը, գյուղատնտեսական կուլտուրաների դաշտում գտնվող հավաքած բերքի փչացումը կամ ոչնչացումը, տունկերի վնասումը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հիսուն տոկոսի չափով:
Անասունների կամ թռչունների կողմից կոլտնտեսությունների, սովխոզների և պետական ու հանրային մյուս տնտեսությունների ցանքերի կրկնակի արածավերումը, գյուղատնտեսական կուլտուրաների դաշտում գտնվող հավաքված բերքի կրկնակի փչացումը կամ ոչնչացումը, տունկերի կրկնակի վնասումը, որը կատարվել է նույնպիսի իրավախախտման համար տուգանք նշանակվելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով և պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
Ցանքերի կամ տունկերի միջով ավտոմեքենայով, տրակտորով, կոմբայնով կամ այլ մեքենայով անցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով:
Ցանքերի կամ տունկերի միջով կենդանաքարշ տրանսպորտով անցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:
(107-րդ հոդվածը խմբ. 04.06.88, 02.09.93 ՀՕ-79)
Հոդված 108. | Կարանտինային վնասատուների, բույսերի հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի կանոնները խախտելը |
Կարանտինային վնասատուների, բույսերի հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանապատիկի չափով:
(108-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 08.12.04 ՀՕ-174-Ն)
Հոդված 109. | Կարանտինային ստուգման և համապատասխան մշակման չենթարկված նյութեր դուրս հանելը |
Կարանտինային ստուգման և համապատասխան մշակման չենթարկված արտասահմանյան երկրներից բերված նյութերը սահմանային երկաթուղային կայարաններից, ավտոկայարաններից (ավտոկայաններից), օդանավակայաններից և այլ սահմանային կետերից դուրս հանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քսանապատիկի չափով:
(109-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 08.12.04 ՀՕ-174-Ն)
Հոդված 1091. | Ժամկետանց, անորակ և արտադրությունից դուրս եկած բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների, ինչպես նաև համապատասխան անվանացանկում չընդգրկված և ոչ թույլատրելի պայմաններում դրանց վաճառքի կանոնները խախտելը |
Ժամկետանց, անորակ և արտադրությունից դուրս եկած բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների, ինչպես նաև համապատասխան անվանացանկում չընդգրկված և ոչ թույլատրելի պայմաններում դրանց վաճառքի կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
(1091-ին հոդվածը լրաց. 09.11.06 ՀՕ-173-Ն)
Հոդված 1092. | Հողում և բուսական ծագում ունեցող մթերքներում թունանյութերի և պարարտանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակները գերազանցելը |
Հողում և բուսական ծագում ունեցող մթերքներում թունանյութերի և պարարտանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակները գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսնապատիկի չափով:
(1092-րդ հոդվածը լրաց. 09.11.06 ՀՕ-173-Ն)
Հոդված 110. | Հողօգտագործողների կողմից ոչ կարանտինային մոլախոտերի դեմ պայքարի ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը |
Ոչ կարանտինային մոլախոտերի, գյուղատնտեսական բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող պարտադիր միջոցառումները ժամանակին չիրականացնելը կամ խախտելը հողօգտագործողների կողմից, որ կատարվել է առաջին անգամ`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, և տուգանքի նշանակում բույսերի պաշտպանության միջոցառումներ անցկացնելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումները կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, և սույն հոդվածի առաջին մասում նշված պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
(110-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 09.11.06 ՀՕ-173-Ն)
Հոդված 1101. | Թմրամիջոցներ պարունակող ցանքերի հսկողության ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը |
(վերնագիրը փոփ. 06.12.17 ՀՕ-242-Ն)
Կանեփի և ձիթախաշխաշի ցանքերի, այդ կուլտուրաների բերքի պահատեղերի և վերամշակման սահմանված ռեժիմի հսկողության ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, ինչպես նաև թմրամիջոցներ պարունակող հնձած արտերի մնացորդների և արտադրության թափոնների ոչնչացման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(1101 -ին հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 06.12.17 ՀՕ-242-Ն)
Հոդված 110.2. |
Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը |
(վերնագիրը խմբ. 30.04.13 ՀՕ-36-Ն, 06.12.17 ՀՕ-242-Ն)
1. Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը` մանր չափերով`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից տասնապատիկի չափով:
2. Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը` զգալի չափերով`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի չափով:
3. Շրջանառությունն արգելված` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր և զգալի չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(1102-րդ հոդվածը խմբ. 23.10.87, 02.09.93 ՀՕ-79, 30.04.13 ՀՕ-36-Ն, խմբ., փոփ. 06.12.17 ՀՕ-242-Ն)
Հոդված 110.3. | Գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և տնկանյութի ձևերի օգտագործման, բազմացման, ներմուծման և հավաստագրման պահանջների խախտումը |
(հոդվածը 14.09.22 ՀՕ-346-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո)
Հոդված 110.4 |
(հոդվածը 17.01.23 ՀՕ-12-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)
Հոդված 110.5 |
(հոդվածը 17.01.23 ՀՕ-12-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)
Հոդված 111. |
Գյուղատնտեսական մեքենաների տեխնիկական շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնների խախտումը օգտագործողների կողմից |
(վերնագիրը փոփ. 17.11.17 ՀՕ-204-Ն)
Օգտագործողների կողմից տրակտորների, կոմբայնների, գյուղատնտեսական ինքնագնաց այլ մեքենաների տեխնիկական շահագործման կանոնների և անվտանգության տեխնիկայի կանոնների խախտումը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով կամ այդ մեքենաները վարելու իրավունքից զրկում` մինչև մեկ ամիս ժամանակով:
(111-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 08.12.04 ՀՕ-174-Ն, 17.11.17 ՀՕ-204-Ն)
Հոդված 112. | Հակաանասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական կանոնները, անասնաբուժասանիտարական և զոոհիգիենիկ նորմերը խախտելը |
(վերնագիրը փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)
Հակաանասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական կանոնները, անասնաբուժասանիտարական և զոոհիգիենիկ նորմերը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկի չափով:
(112-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 04.05.05 ՀՕ-93-Ն, 09.11.06 ՀՕ-173-Ն)
Հոդված 1121. | Կենդանիների, կենդանիների և մարդկանց համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ չստեղծելը, անասնաբուժական բնագավառի օրենսդրական խախտումները, կատարված հակաանասնահամաճարակային միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, անասնագլխաքանակի արհեստական սերմնավորման, հաշվառման, շարժի վերաբերյալ տվյալներ, կենդանական ծագման մթերք և հումք, վերամշակված կերեր, լրացակերեր տեղափոխող, պահպանող, իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անձը կամ տնտեսավարող սուբյեկտի կազմակերպական-իրավական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր անասնաբուժական պետական տեսուչին չտրամադրելը, կենդանիներին չներկայացնելը |
(վերնագիրը փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)
Կենդանիների, կենդանիների և մարդկանց համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններ չստեղծելը, անասնաբուժական բնագավառի օրենսդրական խախտումները, կատարված հակաանասնահամաճարակային միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, անասնագլխաքանակի արհեստական սերմնավորման, հաշվառման, շարժի վերաբերյալ տվյալներ, կենդանական ծագման մթերք և հումք, վերամշակված կերեր, լրացակերեր տեղափոխող, պահպանող, իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անձը կամ տնտեսավարող սուբյեկտի կազմակերպական-իրավական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր անասնաբուժական պետական տեսուչին չտրամադրելը, կենդանիներին չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:
(1121 -ին հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն, փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)
Հոդված 1122. | Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանական ծագման մթերքի և հումքի, վերամշակված կերերի, լրացակերերի, սննդում օգտագործվող սնկերի իրացումը |
(վերնագիրը փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)
Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանական ծագման մթերքի և հումքի, վերամշակված կերերի, լրացակերերի, սննդում օգտագործվող սնկերի իրացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:
(1122-րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն, փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)
Հոդված 1123 . | Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանական ծագման մթերքի և հումքի, վերամշակված կերերի, լրացակերերի արտադրությունը, վերամշակումը, պետական գրանցում չստացած անասնաբուժական դեղամիջոցների արտադրությունը, իրացումը, պետական գրանցում ստացած անասնաբուժական դեղամիջոցների իրացումը` առանց ծագումը և ձեռքբերումը հավաստող փաստաթղթերի |
(վերնագիրը փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)
Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանական ծագման մթերքի և հումքի, վերամշակված կերերի, լրացակերերի արտադրությունը, վերամշակումը, պետական գրանցում չստացած անասնաբուժական դեղամիջոցների արտադրությունը, իրացումը, պետական գրանցում ստացած անասնաբուժական դեղամիջոցների իրացումը` առանց ծագումը և ձեռքբերումը հավաստող փաստաթղթերի`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկի չափով:
(1123-րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն, փոփ. 09.11.06 ՀՕ-173-Ն)
Հոդված 1124. | Կենդանիների համաճարակների դեմ պայքարի կարանտինի սահմանման հարցերով տարածքային կառավարման մարմինների որոշումները խախտելը |
Կենդանիների համաճարակների դեմ պայքարի կարանտինի սահմանման հարցերով տարածքային կառավարման մարմինների որոշումները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:
(1124-րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն)
Հոդված 1125. | Կենդանիների, կենդանական ծագմամբ մթերքի և հումքի, անասնաբուժական պետական հսկողության ենթակա այլ բեռների միջազգային փոխադրումներ (ներմուծում, արտահանում և տարանցում) իրականացնելիս անասնաբուժական կանոնները խախտելը, ինչպես նաև դրանց անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկելը |
Կենդանիների, կենդանական ծագմամբ մթերքի և հումքի, անասնաբուժական պետական հսկողության ենթակա այլ բեռների միջազգային փոխադրումներ (ներմուծում, արտահանում և տարանցում) իրականացնելիս անասնաբուժական կանոնները խախտելը, ինչպես նաև դրանց անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:
(1125-րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն)
Հոդված 1126. | Հանրապետության տարածքում պետական անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների (բեռների) տեղափոխումը, ընդունումը, պահպանումը և իրացումը առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի |
Հանրապետության տարածքում պետական անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների (բեռների) տեղափոխումը, ընդունումը, պահպանումը և իրացումը առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսնապատիկի չափով:
(1126-րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն, խմբ. 09.11.06 ՀՕ-173-Ն)
Հոդված 1127. | Հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումները, անասնաբուժական ծառայության աշխատանքները ոչ լիարժեք կազմակերպելը, իրականացնելը, իրականացման սահմանված ժամկետները խախտելը, դրանցից հրաժարվելը |
Օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումները, անասնաբուժական ծառայության աշխատանքները ոչ լիարժեք կազմակերպելը, իրականացնելը կամ դրանցից հրաժարվելը պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման կամ անասնաբուժական ծառայություն մատուցող անձանց կողմից և հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման սահմանված ժամկետները խախտելը կամ դրանցից հրաժարվելը այն անձանց կողմից, որոնք կարող են կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկման և տարածման պատճառ հանդիսանալ`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով:
Տուգանքի վճարումը ֆիզիկական և պաշտոնատար անձանց չի ազատում թույլ տված խախտումները վերացնելու պարտականությունից:
(1127 -րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն, խմբ. 09.11.06 ՀՕ-173-Ն)
Հոդված 112.8. | Օրենսդրության պահանջների խախտմամբ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակելը (մշակելը), իրացնելը, վաճառելը, մատակարարելը կամ ներմուծելը |
Օրենսդրության պահանջների խախտմամբ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակելը (մշակելը), իրացնելը, վաճառելը, մատակարարելը կամ ներմուծելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(112.8-րդ հոդվածը լրաց. 08.12.17 ՀՕ-254-Ն)
Հոդված 113. | Քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելը |
(վերնագիրը խմբ. 19.12.12 ՀՕ-247-Ն)
1. Քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնց հետևանքով վնաս է պատճառվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գույքին, ինչպես նաև ֆիզիկական անձանց առողջությանը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
(113-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 19.12.12 ՀՕ-247-Ն)
Հոդված 114. | Արգելված տեղերում անասուններ պահելը |
Արգելված տեղերում անասուններ պահելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
(114-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 11.12.02 ՀՕ-496-Ն)
Գ Լ ՈՒ Խ 10
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 115. | Երթևեկության կարգի պահպանման և անվտանգության կանոնների խախտումը երկաթուղային տրանսպորտում |
1. Երկաթուղային գծերը, պաշտպանական անտառատնկարկները, ձնապաշտպան ցանկապատերը կամ գծային օբյեկտները վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
2. Երկաթուղային գծերի վրա իրեր դնելը կամ հպակային ցանցի և (կամ) օդային գծերի հենարանների կամ հատուկ կառուցվածքների և (կամ) արհեստական կառույցների վրա բարձրանալը կամ նշանները, ցուցատախտակները, տեղեկատվության այլ կրիչները վնասելը, ծածկելը, հանելը, ինքնակամ տեղակայելը կամ չսահմանված տեղերով երկաթուղու գծերի վրայով երթևեկելը կամ անցնելը կամ երկաթուղու ազդանշանային, կապի կառուցվածքները կամ սարքերը վնասելը կամ վագոնների ոտնակների կամ տանիքների վրա երթևեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
3. Ուղևորային կառամատույցների կամ երկաթուղային շարժակազմի տակ մտնելը կամ վագոնների միջև ինքնակցիչ սարքվածքների վրայով անցնելը կամ ուղևորային կառամատույցի վրայից երկաթուղային գծերի վրա թռչելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
4. Երկաթուղու անցումային լուսացույցի արգելող ազդանշանի ժամանակ երկաթուղային անցուղիներով անցնելը կամ երկաթուղային շարժակազմի երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:
(115-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, 27.02.12 ՀՕ-24-Ն)
Հոդված 116. | Երկաթուղային տրանսպորտի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը |
1. Բեռնատար գնացքներով ինքնակամ երթևեկելը կամ մարդատար վագոնների ավտոմատացված դռների բացմանը, փակմանը խոչընդոտելը կամ վագոն նստելու և (կամ) վագոնից իջնելու ժամանակ այլ քաղաքացիների համար դիտավորյալ խոչընդոտ ստեղծելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
2. Մետրոպոլիտենի գնացքների կամ երկաթուղային շարժակազմի ներքին սարքավորումները, ապակիները կամ նստատեղերը վնասելը, ինչպես նաև ներքին սարքավորումներից առանց անհրաժեշտության օգտվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:
3. (մասը հանվել է 22.05.18 ՀՕ-331-Ն)
4. Ուղևորային կառամատույցի կողմից կամ երկաթուղային կայարաններում հատուկ առանձնացված կամ հարմարեցված տեղերից բացի, այլ տեղերից վագոն նստելը և (կամ) վագոնից իջնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
5. Առանց անհրաժեշտության (գնացքին, ուղևորներին և շրջապատին սպառնացող վտանգի բացակայության դեպքում) ինքնակամ կերպով վթարային կանգառ կատարելու համար նախատեսված բռնակի միջոցով գնացքը կանգնեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(116-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 14.06.94 ՀՕ-105, 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.04.09 ՀՕ-89-Ն, խմբ. 27.02.12 ՀՕ-24-Ն, փոփ. 22.05.18 ՀՕ-331-Ն)
Հոդված 116.1. | Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օգտագործման ռեժիմի վերաբերյալ տեղեկատվությունը առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու հրապարակելը կամ լիազոր մարմնի հետ այդ տեղեկատվության համաձայնեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելը կամ ոչ հավաստի տեղեկատվություն հրապարակելը |
1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կողմից ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օգտագործման ռեժիմի վերաբերյալ տեղեկատվությունը առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու հրապարակելը կամ լիազոր մարմնի հետ այդ տեղեկատվության համաձայնեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելը կամ ոչ հավաստի տեղեկատվություն հրապարակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
(116.1-ին հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)
Հոդված 116.2. | Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կողմից առավել վտանգավոր գոտիներում քաղաքացիների գտնվելու ժամանակ նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը կանխելու միջոցառումներ չիրականացնելը |
1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կողմից`
1) առավել վտանգավոր գոտիներում համապատասխան լուսային, ձայնային ազդանշանների, նշանների, ցուցիչների, տեխնիկական միջոցների և (կամ) տեղեկատվության այլ կրիչների միջոցով անհրաժեշտ տեղեկատվություն չտեղակայելը կամ առավել վտանգավոր գոտիներում գտնվող քաղաքացիներին տեխնիկական միջոցների և (կամ) տեղեկատվության այլ կրիչների միջոցով համապատասխան սահմանափակումների և (կամ) դրանց փոփոխությունների մասին ժամանակին չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
2) ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի առավել վտանգավոր գոտիներում գտնվող քաղաքացիների համար նախատեսված կառամատույցները, հետիոտնային անցումները, թունելները, կամուրջները և այլ օբյեկտները տեխնիկապես սարքին և անվտանգ վիճակում չպահպանելը կամ առավել վտանգավոր գոտիներում վերակառուցման, շինարարական և նորոգման աշխատանքների կատարման տեղերում տեղերի նշումը և ցանկապատում չկատարելը.
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
(116.2-րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)
Հոդված 116.3. | Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին ներկայացվող պահանջները խախտելը |
1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը կամ երկաթուղային տրանսպորտի օբյեկտները երկաթուղու տեխնիկական շահագործման և երկաթուղային տրանսպորտի երթևեկության անվտանգության կանոնների խախտմամբ պահելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի հատումը կառուցվող, նոր կամ վերակառուցված ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի գործարկումը մշտական շահագործման համար կամ գնացքների ժամանման և մեկնման, բեռների բեռնման, բեռնաթափման, տեսակավորման կամ պահպանման (այդ թվում` բեռնարկղերում) հետ կապված բոլոր կամ որոշ գործողությունների իրականացման նպատակով երկաթուղային կայարանների գործարկումն առանց լիազոր մարմնի համաձայնության իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, ինչպես նաև ցածր ծանրաբեռնվածության գծերի և ուղեմասերի փակումն ու ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի անցումը ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի կամ գնացքների ժամանման և մեկնման, ուղեբեռների, բեռների և բեռնածանրոցների ընդունման, հանձնման, բեռնման, բեռնաթափման, տեսակավորման կամ պահպանման (այդ թվում` բեռնարկղերում) հետ կապված բոլոր կամ որոշ գործողությունների դադարեցման նպատակով երկաթուղային կայարանների փակումն առանց համապատասխան թույլտվության իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի նախագծումը կամ կառուցումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
5. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, երկաթուղային շարժակազմի կամ բեռնարկղերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան տեխնիկական վիճակը չապահովելը կամ բեռնատար վագոնների կամ բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
6. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
(116.3-րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)
Հոդված 116.4. | Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին ներկայացվող հիմնական պահանջները խախտելը |
1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կողմից այդ գծերի պահպանումը չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, բեռների բեռնման և բեռնաթափման, վագոնների, բեռնարկղերի մաքրման և լվացման համար նախատեսված սարքավորումների կառուցումը և վերակառուցումը, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի ընդհանուր օգտագործման երկաթուղային գծանցի տեղի որոշումը կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին նոր կառուցվող կամ վերակառուցված ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի հետ հատումն առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կողմից երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության պահանջները չպահպանելը, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը, երկաթուղային շարժակազմը կամ բեռնարկղերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեխնիկական վիճակին համապատասխան չպահպանելը կամ բեռնատար վագոնների և բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքները սահմանված կարգով չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
4. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից դեպի ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր և հակառակը երկաթուղային շարժակազմի գծանցման կարգի խախտումը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
5. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
(116.4-րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)
Հոդված 116.5. | Երկաթուղային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման կանոնները խախտելը |
1. Երկաթուղային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
(116.5-րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)
Հոդված 116.6. | Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կողմից երկաթուղային շարժակազմի այլ օպերատորների մուտքը խոչընդոտելը |
Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կողմից երկաթուղային շարժակազմի այլ օպերատորների մուտքը խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(116.6-րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)
Հոդված 116.7. | Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի գործունեություն կազմակերպողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտականությունների խախտումը |
1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ փոխադրողների կամ բեռնառաքողների կամ փոխադրման գործընթացի այլ մասնակիցների կողմից երկաթուղային տրանսպորտի շահագործման կամ երթևեկության անվտանգությունը չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Փոխադրողի կողմից ուղևորների համար տեսանելի վայրում իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկի և դրանց սակագների մասին անհրաժեշտ տեղեկատվություն չտեղադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
3. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
(116.7 - րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)
Հոդված 116.8. | Երկաթուղու տեխնիկական շահագործման կանոնները խախտելը կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքից օգտվելու պայմանները խախտելը |
1. Երկաթուղու տեխնիկական շահագործման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքից օգտվելու պայմանները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
(116.8 - րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)
Հոդված 116.9. | Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը |
Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(116.9 - րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)
Հոդված 116.10. | Երկաթուղային տրանսպորտի շահագործման կամ երթևեկության անվտանգության հիմնական պահանջները խախտելը |
1. Վտանգավոր բեռների արտադրություն, բեռնում, փոխադրում, բեռնաթափում իրականացնող օբյեկտների և դրանց վրա տեղակայված շենքերի, շինությունների և կառույցների կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին կապի գծերի, էլեկտրահաղորդումների, նավթամուղների, գազամուղների կամ այլ վերգետնյա կամ ստորգետնյա կառույցների հատման վայրերի տեղակայումն ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն հեռավորությունից պակաս հեռավորության վրա`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
2. Կապի գծերի, էլեկտրահաղորդիչների, նավթամուղների, գազամուղների կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող կամ այդ գծերի անմիջական հարևանությամբ գտնվող կառույցների սեփականատերերի կողմից նշված կառույցների շինարարության և շահագործման համար սահմանված նորմերը չպահպանելը կամ նշված օբյեկտների գործունեության անվտանգությունը չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կամ փոխադրողների կողմից իրենց տեխնիկական և տեխնոլոգիական հնարավորությունների սահմաններում ունեցած վերականգնողական և հակահրդեհային միջոցների օգտագործմամբ տրանսպորտային պատահարների հետևանքների վերացմանը չմասնակցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
4. Երկաթուղային գծերը ավտոմոբիլային ճանապարհների հետ հատման կարգը կամ երկաթուղային գծերի հատման կանոնները կամ երկաթուղային գծանցների շահագործման պայմանները կամ դրանց գործարկման կամ փակման կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
5. Երկաթուղային տրանսպորտում երթևեկության անվտանգության, տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման կամ փոխադրման գործընթացի հետ կապված այլ կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(116.10-րդ հոդվածը լրաց. 27.02.12 ՀՕ-24-Ն)
Հոդված 117. | Թռիչքների և ավիացիոն անվտանգության կանոնները խախտելը |
Օդանավակայանի շրջանում օդանավակայանի ճանաչման համար ընդունված տարբերիչ նշաններին և կառուցվածքներին նմանվող որևէ նշան և կառուցվածք տեղադրելը կամ առանց օդանավակայանի ադմինիստրացիայի թույլտվության հրատեխնիկական առարկաներ այրելը կամ օդանավերի թռիչքների համար վտանգավոր թռչունների զանգվածային կուտակմանը նպաստող օբյեկտներ կառուցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Շենքերի և շինությունների վրա գիշերային և ցերեկային տարբերիչ նշանների կամ կառուցվածքների տեղադրման կանոնները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Օդանավակայանի սարքավորումները, օդանավակայանի նշանները, օդանավերը և դրանց սարքավորումները վնասելը, որը չի առաջացրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հետևանքներ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Առանց պատշաճ թույլտվության օդանավակայանների (բացի օդանավերի մեկնակայաններից) աերոդրոմների, թռիչքների ռադիոապահովման և լուսաապահովման օբյեկտների տարածքով անցնելը կամ երթևեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնների խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Փոխադրողի կողմից «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
(117-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, խմբ. 22.02.07 ՀՕ-83-Ն, լրաց. 26.10.22 ՀՕ-401-Ն)
Հոդված 118. | Օդային տրանսպորտով վտանգավոր նյութեր և առարկաներ փոխադրելու կանոնները խախտելը |
Օդային տրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
(118-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 22.02.07 ՀՕ-83-Ն)
Հոդված 119. | Օդանավում վարքի կանոնները խախտելը |
Օդանավում գտնվող անձանց կողմից օդանավի հրամանատարի կարգադրությունները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Օդանավից լուսանկարելու, կինոնկարահանելու և ռադիոկապի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(119-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 22.02.07 ՀՕ-83-Ն)
Հոդված 120. | Փոքրաչափս նավերի գրանցման, հաշվառման կանոնները և դրանցից օգտվելու կանոնները խախտելը |
(120-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, ուժը կորցրել է 05.12.06 ՀՕ-237-Ն)
Հոդված 121. | Թռիչքների կանոնները խախտելը |
Թռիչքների կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(121-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 22.02.07 ՀՕ-83-Ն)
Հոդված 122. | Երկաթուղային և օդային տրանսպորտում հրդեհային անվտանգության կանոնները խախտելը |
Երկաթուղային տրանսպորտում սահմանված հրդեհային անվտանգության կանոնների խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:
Օդային տրանսպորտում սահմանված հրդեհային անվտանգության կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով:
(122-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 15.06.06 ՀՕ-146-Ն)
Հոդված 123. | Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը |
(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
1. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների կամ պայմանների առկայությամբ տրանսպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
2. Առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
3. Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
4. Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:
5. Ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը, ինչպես նաև սույն հոդվածի չորրորդ մասի պահանջից բացառությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) այդ իրավախախտումը կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրազեկումից անմիջապես հետո սկսում է իրականացնել վարչական իրավախախտման հատկանիշներն անմիջականորեն վերացնելուն ուղղված գործողություններ: Այդ դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում:
7. Եթե, սույն հոդվածի 6-րդ մասին համապատասխան, վարչական իրավախախտումը հայտնաբերելուց անմիջապես հետո այդ իրավախախտման հատկանիշները վերացնել հնարավոր չէ, ապա լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կազմում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և կայացնում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:
8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց: Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է իրավախախտումը կատարած անձին:
(123-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ., լրաց. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն, փոփ. 15.11.10 ՀՕ-175-Ն, լրաց. 18.05.10 ՀՕ-65-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց., փոփ. 21.12.15 ՀՕ-178-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն)
Հոդված 1231. | Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը |
1. Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում` բարձրախոսների) կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` ստանդարտներին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:
2. Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունագծապատկերներն օգտագործելը (նմանեցնելը)`
առաջացնում են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ բոլոր դեպքերում առկայծող փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ։
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) այդ իրավախախտումը կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրազեկումից անմիջապես հետո սկսում է իրականացնել վարչական իրավախախտման հատկանիշներն անմիջականորեն վերացնելուն ուղղված գործողություններ: Այդ դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում:
4. Եթե, սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան, վարչական իրավախախտումը հայտնաբերելուց անմիջապես հետո այդ իրավախախտման հատկանիշները վերացնել հնարավոր չէ, ապա լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կազմում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և կայացնում վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:
5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց: Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է իրավախախտումը կատարած անձին:
(1231-ին հոդվածը խմբ. 03.12.96 ՀՕ-102, 16.12.05 ՀՕ-26-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-178-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն, խմբ. 20.01.21 ՀՕ-27-Ն)
(20.01.21 ՀՕ-27-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 1232. |
Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառք իրականացնելը |
(հոդվածն ուժը կորցրել է 07.02.12 ՀՕ-2-Ն)
Հոդված 1233. |
Տրանսպորտային միջոցների անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցները վարելը, ինչպես նաև անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի ուղևոր փոխադրելը |
(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
1. Օրենքով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցների անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցներ վարելը, ինչպես նաև անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի ուղևոր փոխադրելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:
(1233 -րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ., լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն)
Հոդված 123.4. |
Սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված), տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը, տրանսպորտային միջոցի նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը, առանց տեխնիկական զննություն անցնելու կամ տեխնիկական զննությամբ ի հայտ եկած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որևէ մեկի առկայությամբ տրանսպորտային միջոց վարելը կամ տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ բոլոր տվյալները և տեխնիկական զննության արդյունքները անզգուշությամբ առցանց չփոխանցելը կամ թերի փոխանցելը |
(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, 20.01.21 ՀՕ-59-Ն)
1. Օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
2. Օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննությամբ ի հայտ եկած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որևէ մեկի առկայությամբ տրանսպորտային միջոց վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սեփականատիրոջ կամ տիրապետողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
3. Առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`
առաջացնում է տուգանքի նշանակում լիցենզավորված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
4. Տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ բոլոր տվյալները և տեխնիկական զննության արդյունքները լիցենզավորված անձի կողմից անզգուշությամբ չփոխանցելը կամ առցանց թերի փոխանցելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(123.4-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 08.04.10 ՀՕ-39-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-178-Ն, խմբ. 20.01.21 ՀՕ-59-Ն)
Հոդված 1235. |
Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը |
1. Անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր:
1.1. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:
2. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
3. Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցը այդ համարանիշերով վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
4. Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
4.1. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)
4.2. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)
5. Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր:
6. Ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված դեպքերում հետնապատին հաշվառման համարանիշի թվերի և տառերի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
7. Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշերը ուղևորափոխադրումների իրականացման երթուղին սպասարկելու ժամկետի ավարտից հետո չվերադարձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով:
8. Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումներ (բացառությամբ միջպետականի) իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սպասարկվող երթուղում սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
9. Հայաստանի Հանրապետության տարածքում առանց սահմանված տեղում փակցված ներդիրի թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
10. Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշը այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
11. Անընթեռնելի հաշվառման համարանիշ է այն համարանիշը, որի թեկուզ մեկ նիշը ցերեկը, պարզ եղանակին գունաթափման կամ այլ պատճառներով, բացառությամբ առնվազն մեկ նիշը փակելու դեպքերի, անշարժ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված վիճակում տեսանելի չէ 40 մետր հեռավորությունից:
12. Տրանսպորտային միջոցի համարանիշը համարվում է սահմանված տեղում չփակցված, եթե համարանիշն ընթեռնելի է ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած վիճակում, սակայն համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` թեկուզ և մեկը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում:
13. Տրանսպորտային միջոցը համարվում է առանց համարանիշի, եթե այդ համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` երկուսն էլ) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում և ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:
13.1. Տրանսպորտային միջոցը զույգ հաշվառման համարանիշեր ունենալու դեպքում համարվում է մեկ հաշվառման համարանիշով, եթե համարանիշերից մեկը ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում և ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:
14. Առանց ներդիրի, կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ներդիրով Հայաստանի Հանրապետության տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
15. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կողմից ներդիրն այլ անձի հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
16. Զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, և տուգանային միավորի կիրառում՝ երկու միավոր:
17. Սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
(1235 - րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, խմբ., լրաց. 20.11.14 ՀՕ-173-Ն, փոփ., լրաց., խմբ. 21.12.15 ՀՕ-178-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-18-Ն, փոփ., լրաց., խմբ. 09.12.19 ՀՕ-300-Ն, փոփ., լրաց. 13.02.20 ՀՕ-91-Ն, լրաց., խմբ. 20.01.21 ՀՕ-27-Ն)
(20.01.21 ՀՕ-27-Ն օրենքի փոփոխությունը գործել է մինչև 01.07.22 թվականը` նույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն)
(20.01.21 ՀՕ-27-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 1236. |
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով քվադրոցիկլ (մոտոամենագնաց), ձյունաճահճագնաց կամ ձյունագնաց վարելը |
(վերնագիրը փոփ. 09.12.19 ՀՕ-279-Ն)
1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով քվադրոցիկլ (մոտոամենագնաց), ձյունաճահճագնաց կամ ձյունագնաց տրանսպորտային միջոցներ վարելը, բացառությամբ ճանապարհը ուղղահայաց հատելու դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով: Այս դեպքում անձը համարվում է նախազգուշացված, և լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական պատասխանատվության միջոց չի կիրառում:
(123.6-րդ հոդվածը լրաց. 15.11.10 ՀՕ-175-Ն, 21.12.15 ՀՕ-178-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-279-Ն, 09.12.19 ՀՕ-300-Ն)
Հոդված 123.7. |
Հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցը ներմուծման ժամկետի խախտմամբ վարելը |
1. Հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցը ներմուծման ժամկետի խախտմամբ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(123.7-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-2-Ն)
⚖Հոդված 124. | Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը |
(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
1. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
2. Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:
3. Երթևեկության առավելություն ունեցող մասնակցին ճանապարհը չզիջելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
4. Կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
5. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:
6. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:
7. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի անցման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
8. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:
9. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:
10. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
11. Տրանսպորտային միջոցների վարորդների (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների) կողմից թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:
12. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
13. Ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
14. Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր:
15. Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցը դռները բաց վիճակում վարելը, ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
16. Քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցների քարշակման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
17. Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:
18. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր:
19. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
20. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ուսումնական վարման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
21. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր:
22. Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր:
23. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք կամ «Հաշմանդամներ» ճանապարհային նշանով (ցուցանակով) կահավորված վայրում «Հաշմանդամ» ճանաչման նշանով չկահավորված տրանսպորտային միջոցը կանգնեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր:
24. Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կետերի տարածքից դուրս կանգառ կատարելը, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
25. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից (բացառությամբ ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելը կամ կայանելը կամ երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելը (բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի)`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
26. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:
27. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
28. Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կամ բեռնատար ավտոմոբիլների վարորդների կողմից ճանապարհի տվյալ ուղղությամբ երեք և ավելի երթևեկելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտիով երթևեկելը, բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
29. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վթարային ազդանշանի կամ «վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
30. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
31. Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
32. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)
33. Սույն օրենսգրքում ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոց ասելով պետք է հասկանալ այն տրանսպորտային միջոցները, որոնք սահմանված կարգով տվյալ պահին իրականացնում են ուղևորների կանոնավոր փոխադրում:
34. Եթե սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 19-րդ, 21-րդ, 25-րդ (միայն կանգառ կատարելու մասով) կամ 30-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումը, սույն հոդվածին համապատասխան, ունի նվազ նշանակություն, ապա անձը համարվում է նախազգուշացված, և լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական պատասխանատվության միջոց չի կիրառում:
35. Տրանսպորտային միջոցների համընթաց հոսքերն իրարից բաժանող «Հոծ գիծ» գծանշման պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի առջևի երկու անիվներն ամբողջությամբ չեն հատել գծանշումը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:
36. Ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:
37. «Կանգ-գիծ» գծանշման պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի անիվներից ոչ մեկն ամբողջությամբ չի հատել գծանշումը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:
38. Սույն հոդվածի 5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 19-րդ կամ 30-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:
39. Սույն հոդվածի 21-րդ և 25-րդ մասերով (միայն կանգառ կատարելու մասով) նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել:
(124-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 16.12.05 ՀՕ-26-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-94-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-78-Ն, փոփ., լրաց. 21.12.15 ՀՕ-178-Ն, փոփ. 22.05.18 ՀՕ-331-Ն, լրաց., փոփ., խմբ. 09.12.19 ՀՕ-300-Ն, լրաց. 20.01.21 ՀՕ-27-Ն)
(20.01.21 ՀՕ-27-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 124.1. | Տրանսպորտային միջոցների վարորդների մասնակցությունը ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծող խմբակային տեղաշարժին |
(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
1. Տրանսպորտային միջոցների վարորդների մասնակցությունը այնպիսի խմբակային տեղաշարժի, որը խոչընդոտում է ճանապարհային երթևեկությանը կամ ստեղծում է երթևեկության անվտանգության սպառնալիք`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
(124.1-ին հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
Հոդված 124.2. |
Տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելը |
(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
1. Տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(124.2-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն)
Հոդված 124.3. |
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը |
1. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:
2. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)
(124.3-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն)
⚖Հոդված 124.4. |
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը |
1. Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով:
2. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:
3. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր:
4. Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր:
5. Երթևեկության սահմանված արագությունը 81 կմ/ժ և ավելի գերազանցելը՝
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:
(124.4-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, 19.06.13 ՀՕ-94-Ն, 21.06.14 ՀՕ-78-Ն, խմբ., փոփ., լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն, լրաց. 20.01.21 ՀՕ-27-Ն)
(20.01.21 ՀՕ-27-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 1245. |
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում օրինականության կոպիտ խախտումները |
(հոդվածն ուժը կորցրել է 07.02.12 ՀՕ-2-Ն)
Հոդված 1246. |
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն կամ ճանապարհատրանսպորտային պատահար, պատահարի մասնակից վարորդի կողմից պարտականությունները չկատարելը |
(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր:
2. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները չկատարելը կամ խախտելը կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որի հետևանքով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով:
3. Ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդի կողմից ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդի` օրենքով սահմանված պարտականությունները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:
4. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-279-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-279-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-279-Ն)
(1246 - րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, խմբ., փոփ. 09.12.19 ՀՕ-279-Ն, լրաց., փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 1247. | Համայնքներում վճարովի ավտոկայանատեղերի համար օրենքով սահմանված տեղական վճարը չվճարելը կամ առանց հաշվառման համարանիշի կամ հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակված վիճակում կայանելը |
(վերնագիրը փոփ., լրաց. 20.01.21 ՀՕ-39-Ն)
Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական վճարը չվճարելը կամ առանց հաշվառման համարանիշի կամ հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակված վիճակում կայանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
(1247 -րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-222-Ն, փոփ., լրաց. 20.01.21 ՀՕ-39-Ն)
Հոդված 125. | Երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը |
(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
1. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երկաթուղային գծերը երկաթուղային գծանցներով չհատելը, երկաթուղային գծանցներով անցնելիս ճանապարհը գնացքին (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ) չզիջելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
2. Երկաթուղային գծանցին մոտենալիս գծանցի հերթապահի ցուցումներով, լուսացույցի, նշանների, գծանշումների պահանջներով, ուղեփակոցի դիրքով չղեկավարվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
3. Փակ կամ փակվող ուղեփակոցի դեպքում (անկախ լուսացույցի ազդանշանից), լուսացույցի արգելող ազդանշանի (անկախ ուղեփակոցի առկայությունից և դիրքից), տեսանելիության սահմաններում գծանցին գնացք (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ) մոտենալու, գծանցի հերթապահի արգելող ազդանշանի դեպքերում վարորդի կողմից գծանց մուտք գործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
4. Գծանցի վրա հարկադրված կանգառ կատարելու դեպքում վարորդի կողմից ուղևորներին անհապաղ չիջեցնելը, գծանցն ազատելու համար միջոցներ չձեռնարկելը, տրանսպորտային միջոցի մոտ չմնալը, ընդհանուր տագնապի ազդանշան չտալը, ինչպես նաև գնացք երևալու դեպքում կանգառի (տագնապի) ազդանշան տալով ընդառաջ չվազելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
5. Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով` գծանցից առաջ կանգնած տրանսպորտային միջոցները շրջանցելը, ուղեփակոցը ինքնակամ բացելը, առանց երկաթգծի ուղեմասի պետի թույլտվության դանդաղընթաց մեքենաներով 8 կմ/ժ-ից ցածր արագությամբ գծանցով երթևեկելը և տրակտորային քարշատափաններ քարշակելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
6. Ընդհանուր տագնապի ազդանշան է ծառայում իրար հաջորդող տրվող մեկ երկար և երեք կարճ ձայնային ազդանշանների համակցությունը, իսկ որպես կանգառի (տագնապի) ազդանշան ընդունված է ձեռքի շրջանաձև շարժումը (ցերեկը` վառ գույնի լաթով կամ որևէ լավ տեսանելի առարկայով, գիշերը` ջահով կամ լապտերով):
7. Գծանցի հերթապահի արգելող ազդանշան են համարվում հերթապահի կրծքով կամ մեջքով դեպի վարորդն ուղղված դիրքը, ցուցաձողը, կարմիր լապտերը կամ գլխից վեր բարձրացրած դրոշակը կամ կողմ պարզած ձեռքերը:
(125-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն)
Հոդված 125.1. |
Լողամիջոցների շահագործման կանոնները խախտելը |
1. Լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելը կամ սթափության վիճակը որոշելու համար ստուգումից խուսափելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
2. Սահմանված կարգով չգրանցված կամ տեխնիկական անսարքություններ ունեցող լողամիջոցները շահագործելը կամ առանց կողային համարների լողամիջոց վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
3. Առանց նավավարման իրավունքի վկայականի լողամիջոց վարելը կամ լողամիջոցի վարումը նավավարման իրավունքի վկայական չունեցող անձին հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
4. Առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի լողամիջոցը շահագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
5. Առանց փրկարարական միջոցների լողամիջոց վարելը կամ փրկարարական միջոցների քանակից ավելի թվով ուղևորներ տեղափոխելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
6. Լողամիջոցներում հրդեհային անվտանգության սահմանված կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
7. Հանգստյան գոտիներում լողալու համար նախատեսված վայրերում լողամիջոցներ վարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
8. Լողամիջոցները լողափնյա հատվածների հատուկ նշաններով առանձնացված գոտիներից դուրս լողափնյա տարածքներում ափին մոտեցնելը կամ հեռացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։
(125.1-ին հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-2-Ն, 26.05.21 ՀՕ-219-Ն)
Հոդված 126. | Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը |
(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
1. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերի հատկանիշները`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 4 միավոր:
1.1. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլը ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից չորրորդ մասերի հատկանիշները`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` վեց ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակությամբ`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` երկու տարի ժամկետով:
4. Սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` երկու տարի ժամկետով:
5. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
6. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)
7. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)
8. (մասն ուժը կորցրել է 21.12.15 ՀՕ-178-Ն)
9. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.2 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.1 միլիգրամից ավելի է, կամ եթե անձի արյան կամ մեզի մեջ առկա է թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակություն: Անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող նաև այն դեպքում, երբ նրա արյան կամ արտաշնչած օդի մեջ սույն մասում նշված չափով մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակությունը ոստիկանության ծառայողի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց կամ այդ անձին առնչվող ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, բայց մինչև նրա սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց նրան ազատելը, այդ անձի կողմից ալկոհոլային խմիչք, թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ օգտագործելու հետևանք է:
10. Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում լինելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ: Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ:
(126-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 16.12.05 ՀՕ-26-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-78-Ն, փոփ., խմբ. 21.12.15 ՀՕ-178-Ն, լրաց. 06.12.17 ՀՕ-242-Ն, փոփ., լրաց., խմբ. 09.12.19 ՀՕ-300-Ն, խմբ. 20.01.21 ՀՕ-27-Ն)
(20.01.21 ՀՕ-27-Ն օրենքի փոփոխությունը գործել է մինչև 01.07.22 թվականը` նույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն)
(20.01.21 ՀՕ-27-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 127. | Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության այն կանոնները խախտելը, որի հետևանքով առաջացել է տրանսպորտային միջոցների կամ այլ գույքի վնասում, ինչպես նաև ճանապարհային երթևեկության այլ կանոններ խախտելը |
(127-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-26-Ն)
Հոդված 128. | Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի կամ ուժը կորցրած վարորդական վկայականով կամ այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով կամ օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում չգործող վարորդական վկայականով տրանսպորտային միջոցներ վարելը կամ տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը |
(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն)
1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:
2. (մասն ուժը կորցրել է 21.12.15 ՀՕ-178-Ն)
3. Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
4. Ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում չգործող (ՄԱԿ-ի 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջները չբավարարող) վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
5. Տրանսպորտային միջոցը տասնվեց տարին չլրացած կամ տվյալ տեսակի տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ այն անձին հանձնելը, որը տրանսպորտային միջոցը հանձնող անձի համար ակնհայտորեն տվյալ իրադրությունում իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակի հետևանքով չէր կարող տրանսպորտային միջոցն անվտանգ վարել՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:
6. Սույն հոդվածում այլ փաստաթղթեր ասելով պետք է հասկանալ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը, մաքսային փաստաթղթերը, վարորդական վկայականում նշված դեպքերում` նաև բժշկական տեղեկանքը և այլն, որոնք չեն ներառում լիազորագիրը, ուղեգիրը, բեռնաուղեգիրը:
7.Սույն օրենսգրքի իմաստով՝
1) անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված, եթե նա օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը չի լրացել.
2) անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի.
3) անձի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը համարվում է կասեցված, եթե նրա` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցվել է, և կասեցման ժամկետը չի լրացել:
8. Սույն օրենսգրքի իմաստով անձը համարվում է առանց վարորդական վկայականի, եթե նա ունի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, սակայն վարելու ընթացքում իր մոտ չունի վարորդական վկայական:
9. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտում կատարած անձին իրազեկում է վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնելու դեպքում վարչական պատասխանատվությունից կամ վարչական տույժը կատարելու պարտականությունից ազատվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, իսկ վարչական տույժ նշանակված լինելու դեպքում անձն ազատվում է այն կատարելու պարտականությունից, եթե իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմին (պաշտոնատար անձին) է ներկայացնում վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթ:
(128-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-78-Ն, 21.12.15 ՀՕ-178-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 129. | Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը |
(հոդվածն ուժը կորցրել է 07.02.12 ՀՕ-2-Ն)
Հոդված 1291. |
Ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության կտրոնի օգտագործման կանոնները խախտելը |
(հոդվածն ուժը կորցրել է 19.06.13 ՀՕ-94-Ն)
⚖Հոդված 1292. |
Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, առանց տվյալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելը, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը |
(վերնագիրը խմբ. 19.06.13 ՀՕ-94-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն)
Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր`
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը, եթե ԱՊՊԱ պայմանագիր ունենալը տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելու` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պայման է`
առաջացնում է տուգանքի նշանակում` համապատասխան պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերվելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմին (պաշտոնատար անձին) է ներկայացնում համապատասխան ապացույց (ներկայացնում է տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա ընթացքում ուժի մեջ մտնող պայմանագիր): Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է իրավախախտումը կատարած անձին:
(129.2-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-65-Ն, խմբ. 19.06.13 ՀՕ-94-Ն, 09.12.19 ՀՕ-300-Ն, փոփ., լրաց. 06.07.22 ՀՕ-285-Ն)
Հոդված 129.3 |
Տուգանային միավորի ձևով վարչական տույժ նախատեսող` ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելը |
1. Տուգանային միավորի ձևով վարչական տույժ նախատեսող` ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելը, այսինքն` սույն օրենսգրքի 123.3-րդ հոդվածի 1-ին, 123.5-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին, 5-րդ, 124-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 14-րդ, 17-րդ, 18-րդ, 21-23-րդ, 26-րդ, 124.3-րդ հոդվածի 1-ին, 124.4-րդ հոդվածի 2-4-րդ, 124.6-րդ հոդվածի 1-ին, 126-րդ հոդվածի 1-ին, 135.2-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված արարք կատարելը, եթե այդ իրավախախտման համար նախատեսված տուգանային միավորի և տվյալ տարում վարորդի նկատմամբ կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 կամ ավելի միավոր`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում` վեց ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
(129.3-րդ հոդվածը լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն)
Հոդված 130. | Հարբածության վիճակի համար զննության ենթարկվելուց խուսափելը |
(հոդվածը վերացվել է 10.03.90)
Հոդված 131. | Ուղևորների, հետիոտների, հեծանվորդների կամ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը |
(վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
1. Ուղևորների, հետիոտների, հեծանվորդների կամ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ինչպես նաև հետիոտների, հեծանվորդների կամ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
2. Հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով) շարժվելու կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
3. Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
4. Տրանսպորտային միջոցի ուղևորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
5. Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը վարելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված արարքներ կատարելը, որոնք ստեղծել են վթարային իրադրություն`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
6.1. Սույն հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված արարքները կատարելը, եթե դրանց հետևանքով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։
7. Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
(131-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 21.02.07 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն, փոփ., խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 132. | Անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների այլ խախտումները |
1. Չհաշվառված, տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական անսարքություններ ունեցող կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռների կամ չվնասազերծված տարայի փոխադրման կանոնների խախտումներով, անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող, ինքնաշեն կամ սահմանված տեղում չփակցված հաշվառման համարանիշերով, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի հետնապատին հաշվառման համարանիշի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
2. Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով կամ ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցի շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով:
3. Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով:
4. Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ այդ իրավունքից զրկված անձանց, ինչպես նաև ուժը կորցրած վարորդական վկայականով տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով:
5. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)
(132-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց., փոփ. 21.06.14 ՀՕ-78-Ն, փոփ., լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն)
Հոդված 133. | Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը |
(հոդվածն ուժը կորցրել է 07.02.12 ՀՕ-2-Ն)
Հոդված 134. | Շահադիտական նպատակով պետական տրանսպորտային միջոցներ, մեքենաներ կամ մեխանիզմներ օգտագործելը: Չսահմանված տեղերում տրանսպորտային միջոցներ պահելը |
Պետական ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները, մեքենաները կամ մեխանիզմները շահադիտական նպատակով ինքնագլուխ օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հնգապատիկի չափով, իսկ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` եռապատիկի չափով:
Պետական ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները դրանց համար սահմանված կանգատեղերից դուրս աշխատաժամանակից հետո պահելը`
առաջացնում է տուգանքի նշանակում վարորդների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, իսկ տրանսպորտային միջոցները պահելու և օգտագործելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով:
(134-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն)
Հոդված 1341. | Ծառայողական ավտոտրանսպորտը և տեխնիկական այլ միջոցները պետական ծառայողների կողմից անձնական կարիքների համար օգտագործելը |
Պետական ծառայողների կողմից ծառայողական ավտոտրանսպորտը և տեխնիկական այլ միջոցներն անձնական կարիքների համար օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
(1341 -ին հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն)
Հոդված 135. | Երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով և էլեկտրատրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելու կանոնները խախտելը |
Երկաթուղային տրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ ձեռնածանրոցով փոխադրելու կանոնները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնապատիկի չափով:
Տրոլեյբուսով, տրամվայով, ավտոբուսով, երթուղային տաքսիով, մետրոպոլիտենով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելը, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտում այդպիսիք ուղեբեռ կամ պահախցիկ հանձնելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնապատիկի չափով:
(135-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, 14.06.94 ՀՕ-105, փոփ. 27.02.12 ՀՕ-24-Ն)
Հոդված 135.1 |
Հասարակական` օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական և երկաթուղային տրանսպորտում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը |
(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, 13.02.20 ՀՕ-96-Ն)
1. Հասարակական՝ օդային, վերգետնյա էլեկտրական տրանսպորտում, մետրոպոլիտենում, ջրային և երկաթուղային տրանսպորտում, բացառությամբ ջրային և երկաթուղային տրանսպորտում առանձնացված հատուկ տարածքների, օդանավակայաններում, բացառությամբ դրանցում առանձնացված հատուկ տարածքների, ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(135.1-ին հոդվածը լրաց. 07.04.09 ՀՕ-89-Ն, խմբ., փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, խմբ. 13.02.20 ՀՕ-96-Ն)
Հոդված 135.2. |
Տրանսպորտային միջոցներում ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը |
(վերնագիրը խմբ. 13.02.20 ՀՕ-96-Ն)
1. Տրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, և տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր:
2. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ՝ նաև տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:
(135.2-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-78-Ն, փոփ., լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն, խմբ. 13.02.20 ՀՕ-96-Ն, 20.01.21 ՀՕ-27-Ն)
(20.01.21 ՀՕ-27-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 136. | Սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոց և անվճար ուղեբեռ փոխադրելը |
Երկաթուղային տրանսպորտով սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոց փոխադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
(մասն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-18-Ն)
(մասն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-18-Ն)
Տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոցի փոխադրման և անվճար փոխադրված ուղեբեռի արժեքի վճարումից:
(136-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, փոփ. 27.02.12 ՀՕ-24-Ն, 16.12.16 ՀՕ-18-Ն)
Հոդված 1361. |
Օդային տրանսպորտով չվերթի հետ առնչություն չունեցող անձանց ուղեբեռը փոխադրելը |
Օդային տրանսպորտով չվերթի հետ առնչություն չունեցող անձանց ուղեբեռը փոխադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(1361 -ին հոդվածը լրաց. 22.02.07 ՀՕ-83-Ն)
Հոդված 137. | Անտոմս երթևեկելը |
Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Հինգից մինչև տասը տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում.
մերձքաղաքային գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով.
տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:
Անտոմս ուղևորների թռիչքը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Ուղևորների անտոմս երթևեկելը տրոլեյբուսով, ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներով (միկրոավտոբուսներով), մետրոպոլիտենով`
առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ երթուղում սահմանված տոմսի արժեքի կրկնապատիկի չափով:
(մասն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-18-Ն)
Տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում ուղևորության և թռիչքի արժեքը վճարելուց:
(137-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, 22.02.07 ՀՕ-83-Ն, 27.02.12 ՀՕ-24-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-18-Ն, 08.02.18 ՀՕ-107-Ն)
Հոդված 137.1. |
Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման հիմնական պահանջները չկատարելը |
(վերնագիրը խմբ. 16.12.16 ՀՕ-18-Ն)
1. Առանց Հայաստանի Հանրապետության և փոխադրման մյուս կողմ հանդիսացող պետության միջև կնքված՝ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով (բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի) կամ միջազգային համաձայնագրերով սահմանված պահանջների խախտմամբ կաբոտաժային փոխադրումների իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով:
3. Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆով չկահավորված ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
4. Առանց թվային տախոգրաֆի քարտի կամ ժամկետանց թվային տախոգրաֆի քարտով կամ թվային տախոգրաֆի քարտը տախոգրաֆում չտեղադրված վիճակում կամ թվային տախոգրաֆի անսարքության կամ թվային տախոգրաֆն անջատած վիճակում Հայաստանի Հանրապետությունում միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
5․ Միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տրանսպորտային միջոցների թվային տախոգրաֆների արձանագրած տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելը կամ միջպետական փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի կողմից ավտոտրանսպորտային միջոցը վարելու և հանգստի ժամանակահատվածների օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելը կամ թվային տախոգրաֆի արձանագրած ավտովարորդի քարտի վրա գրանցված տվյալները կեղծելը կամ թվային տախոգրաֆի շահագործման պահանջները խախտելը ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
6. Հայաստանի Հանրապետությունում առանց արհեստանոցի քարտի թվային տախոգրաֆի ստուգաչափում իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
7. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:
8. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
9. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքները կատարելու դեպքում անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից թվային տախոգրաֆի քարտի կորստի կամ դրա գողության կամ դրա վնասվելու կամ դրա անվավերության համար, եթե, «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան, լիազոր մարմին է ներկայացնում հիմնավորված դիմում:
(137.1 -ին հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-237-Ն, խմբ. 16.12.16 ՀՕ-18-Ն, 16.09.20 ՀՕ-421-Ն, խմբ., փոփ. 30.07.21 ՀՕ-316-Ն)
Հոդված 1372. |
Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը |
1. Ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցներն առանց երթուղին արտահայտող ցուցատախտակի և (կամ) երթուղու չվացուցակի և (կամ) երթուղու սխեմայի (բացառությամբ ներհամայնքային երթուղիների) և (կամ) սպասարկող կազմակերպության անվանման և գտնվելու վայրի նշումով ցուցանակի և (կամ) տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների պահանջներին անհամապատասխան արտաքին և ներքին կահավորմամբ շահագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
2. Առանց ճանապարհային թերթիկի կամ դրան կից երթուղային թերթիկի կամ դրանցում համապատասխան նշումների բացակայությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
3. Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթով չընտրված կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձանց կողմից կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
4. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից հաստատված չվացուցակներով ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման ժամերի խախտումները՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ ներհամայնքային երթուղիներում՝ տասնապատիկի չափով:
5. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները կամ վերջնակետի (սկզբնակետի) խախտումները՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
6. Ավտոկայարանային գործունեություն չիրականացնող կամ ավտոկայարանային գործունեություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր չունեցողների կողմից միջքաղաքային և միջպետական երթուղիների ուղետոմսերի վաճառքի իրականացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
7. Առանց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
7.1. Առանց օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիայի օդանավակայանի տաքսու կայանատեղից տաքսի ծառայություն մատուցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
8. Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտմամբ երեխաների փոխադրումների իրականացումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
9. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:
(1372 - րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-237-Ն, 20.11.14 ՀՕ-164-Ն, փոփ., խմբ., լրաց. 20.11.14 ՀՕ-173-Ն, խմբ. 16.12.16 ՀՕ-18-Ն, փոփ. 08.02.18 ՀՕ-107-Ն, 09.02.22 ՀՕ-32-Ն, լրաց. 18.01.22 ՀՕ-9-Ն)
Հոդված 1373. |
Չթույլատրված անձանց քարշակներով (լոկոմոտիվներով) երթևեկելը |
Չթույլատրված անձանց քարշակներով (լոկոմոտիվներով) երթևեկելը, չվացուցակով չնախատեսված տեղերում (այդ թվում` ուղևորների պահանջով) գնացքը կանգնեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով:
(1373-րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-237-Ն)
Հոդված 137.4. |
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջները խախտելը |
1. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրումը`
առաջացնում է նախազգուշացում:
Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակների տեղադրման) մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի՝
առաջացնում է նախազգուշացում:
Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով:
3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների պահպանմանը կամ անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջները չպահպանելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
4. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
(137.4-րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-237-Ն, խմբ. 01.03.18 ՀՕ-142-Ն)
Հոդված 1375. |
Երկաթուղու օտարման շերտի օգտագործման կարգի խախտումը |
1. Երկաթուղու օտարման շերտի սահմաններում շենք-շինությունների կառուցումը կամ բազմամյա տնկարկների (արհեստական ծառերի) տեղակայումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Երկաթուղու օտարման շերտի սահմաններում անտառային զանգվածներին հարող վայրերում ցցաչոր ծառերի, թփերի կամ գետնին ընկած չորացած ծառերի ոստերի, խշուրների, հատված մնացորդների կամ այլ դյուրավառ նյութերի կուտակումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
3. Երկաթուղու օտարման շերտի սահմաններում գյուղատնտեսական նշանակության հողերին հարող վայրերում մոլախոտային կամ փայտաթփային բուսականության կուտակումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
4. Հաղորդակցուղիների տեղադրման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի կառավարչի կամ սեփականատիրոջ նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(1375-րդ հոդվածը լրաց. 05.02.13 ՀՕ-8-Ն)
Հոդված 1376. |
Երկաթուղու պաշտպանական գոտու օգտագործման կարգի խախտումը |
1. Երկաթուղու պաշտպանական գոտու սահմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նորմերի խախտմամբ շենք-շինությունների կամ ժամանակավոր ճանապարհների կառուցումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Երկաթուղու պաշտպանական գոտու սահմաններում ծառաթփուտային բուսականության հատումը կամ ճիմե ծածկույթի հեռացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
3. Երկաթուղու պաշտպանական գոտու սահմաններում այնպիսի աշխատանքների կատարումը, որոնց հետևանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում (սողանքներ, լանջերի փլվածքներ, ձորակներ, լճակներ կամ հողերի ճահճացում)`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:
4. Երկաթուղու պաշտպանական գոտիների սահմանները և կիրառվող սահմանափակումները ցույց տվող նշաններ չտեղադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(1376-րդ հոդվածը լրաց. 05.02.13 ՀՕ-8-Ն)
Հոդված 137.7. | Ավտոմոբիլային տրանսպորտով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման հիմնական պահանջները չկատարելը |
1. Առանց ուղևորների անվանացուցակի ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը կամ սահմանված խմբից ավելի կամ այլ ուղևորների փոխադրումը (բացառությամբ յուրաքանչյուր 10 ուղևորի դեպքում ոչ ավելի, քան մեկ ուղևոր)՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով:
2. Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումն առանց ճանապարհային թերթիկի կամ ճանապարհային թերթիկում համապատասխան նշումների բացակայությամբ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումն առաջացնում է տուգանքի նշանակում՝
Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և (կամ) հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով.
Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ պետություններ և (կամ) հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով.
Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և (կամ) հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.
Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ պետություններ և (կամ) հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով.
Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և (կամ) հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր՝
ավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով.
միկրոավտոբուսային փոխադրումների դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
4. Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆով չկահավորված ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
5. Առանց թվային տախոգրաֆի քարտի, կամ ժամկետանց թվային տախոգրաֆի քարտով կամ թվային տախոգրաֆի քարտը տախոգրաֆում չտեղադրված վիճակում, կամ թվային տախոգրաֆի անսարքության կամ թվային տախոգրաֆն անջատած վիճակում Հայաստանի Հանրապետությունում միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
6․ Միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տրանսպորտային միջոցների թվային տախոգրաֆների արձանագրած տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելը կամ միջպետական փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի կողմից ավտոտրանսպորտային միջոցը վարելու և հանգստի ժամանակահատվածների օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելը կամ թվային տախոգրաֆի արձանագրած ավտովարորդի քարտի վրա գրանցված տվյալները կեղծելը կամ թվային տախոգրաֆի շահագործման պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
7. Հայաստանի Հանրապետությունում առանց արհեստանոցի քարտի թվային տախոգրաֆի ստուգաչափում իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
8. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:
9. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
10. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված արարքները կատարելու դեպքում անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից թվային տախոգրաֆի քարտի կորստի կամ դրա գողության կամ դրա վնասվելու կամ դրա անվավերության համար, եթե, «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան, լիազոր մարմին է ներկայացնում հիմնավորված դիմում:
(137.7-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-18-Ն, խմբ. 16.09.20 ՀՕ-421-Ն, խմբ., փոփ. 30.07.21 ՀՕ-316-Ն)
Հոդված 137.8. | Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպման պահանջները խախտելը |
1. Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆով չկահավորված ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Առանց թվային տախոգրաֆի քարտի կամ ժամկետանց թվային տախոգրաֆի քարտով կամ թվային տախոգրաֆի քարտը տախոգրաֆում չտեղադրված վիճակում, կամ թվային տախոգրաֆի անսարքության կամ թվային տախոգրաֆն անջատած վիճակում Հայաստանի Հանրապետությունում միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
3․ Միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տրանսպորտային միջոցների թվային տախոգրաֆների արձանագրած տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելը կամ միջպետական փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի կողմից ավտոտրանսպորտային միջոցը վարելու և հանգստի ժամանակահատվածների օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելը կամ թվային տախոգրաֆի արձանագրած ավտովարորդի քարտի վրա գրանցված տվյալները կեղծելը կամ թվային տախոգրաֆի շահագործման պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
4. Հայաստանի Հանրապետությունում առանց արհեստանոցի քարտի թվային տախոգրաֆի ստուգաչափում իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
5. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ:
6. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
7. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքները կատարելու դեպքում անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից թվային տախոգրաֆի քարտի կորստի կամ դրա գողության կամ դրա վնասվելու կամ դրա անվավերության համար, եթե, «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան, լիազոր մարմին է ներկայացնում հիմնավորված դիմում:
(137.8-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-18-Ն, խմբ. 16.09.20 ՀՕ-421-Ն, խմբ., փոփ. 30.07.21 ՀՕ-316-Ն)
Հոդված 138. | Երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտում բեռների անվթարությունն ապահովելու կանոնները խախտելը |
Շարժակազմը, բեռնարկղերը և բեռներ փոխադրելու համար նախատեսված մյուս տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրական հարմարանքները վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Բեռնատար վագոնների, ավտոմեքենաների, ավտոմեքենաների կցասայլերի, բեռնարկղերի և բեռների այլ զետեղարանների կապարակնիքներն ու փակիչ հարմարանքները վնասելը, դրանցից կապարակնիքները պոկելը, բեռների առանձին տեղերը, դրանց փաթեթավորումը, ծրարները, բեռնաբակերի, երկաթուղային կայարանների, բեռնատար ավտոմեքենաների կայարանների, բեռնարկղերի կետերի (հրապարակների) և բեռների փոխադրումների հետ կապված գործառնություններ կատարելու համար օգտագործվող պահեստների ցանկապատերը վնասելը, ինչպես նաև առանց պատշաճ թույլտվության բեռնաբակերի, բեռնարկղերի կետերի (հրապարակների) և վերը նշված պահեստների տերիտորիայում գտնվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:
(138-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 27.02.12 ՀՕ-24-Ն)
Հոդված 139. | Օդային տրանսպորտով բեռների անվթարության ապահովմանն ուղղված կանոնները խախտելը |
Բեռնարկղերի կապարակնիքներն ու փակիչ հարմարանքները վնասելը, դրանցից կապարակնիքները պոկելը, բեռների առանձին տեղերը, դրանց փաթեթավորումը, ծրարները, ինչպես նաև օդային տրանսպորտով բեռների փոխադրումների հետ կապված գործառնություններ կատարելու համար օգտագործվող պահեստների ցանկապատերը վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Բեռնարկղերը և օդային տրանսպորտով բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցները վնասելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(139-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 22.02.07 ՀՕ-83-Ն)
Հոդված 140. | Ճանապարհները, երկաթուղային գծանցները և ճանապարհի այլ ինժեներական կառույցները վնասելը |
(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
1. Ճանապարհները, երկաթուղային գծանցները, ճանապարհի այլ ինժեներական կառույցները կամ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները վնասելը, փակելը, հանելը կամ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը (այդ թվում` ճանապարհի ծածկույթը աղտոտելու, առանց համապատասխան թույլտվության ճանապարհի վրա բացօթյա առևտուր իրականացնելու, շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ ճանապարհին թողնելու միջոցով)`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:
2. Առանց համապատասխան թույլտվության կամ իրավասու մարմինների հետ համաձայնեցման` ճանապարհի վրա շինարարական աշխատանքներ կատարելը կամ գովազդ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհների հետ հատումներ բացելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:
3. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)
4. Ինքնակամ ճանապարհային նշաններ (այդ թվում` ինքնաշեն) տեղադրելը կամ ապամոնտաժելը, ինչպես նաև ինքնակամ գծանշումներ կատարելը կամ դրանք փոփոխելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:
5. Առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթևեկելի մասը սահմանափակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով` սահմանափակող իրերի և առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:
6. Սույն հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված արարքները կատարելը, եթե դրանց հետևանքով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով։
(140-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, 21.06.14 ՀՕ-78-Ն, փոփ., խմբ. 09.12.19 ՀՕ-300-Ն, լրաց. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 141. | Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի պահպանության կանոնները խախտելը |
Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտը վարելը, նրա վրա խոտ հնձելը, տնկիները կտրելն ու վնասելը, ճիմահողը վերցնելը և հողը դուրս հանելը, կոյուղու, արդյունաբերական, մելիորատիվ ջրերը և կեղտաջրերը ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերի ջրատար կառուցվածքներ և հողափոսեր բաց թողնելը առանց ճանապարհային մարմինների հետ համաձայնեցնելու, ինչպես նաև այդ հողաշերտում և փայտե կամուրջներից 100 մետր հեռավորության վրա խարույկ վառելը, փայտե կամրջակների և տախտակամած կամրջակների վրա ծխելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
(141-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն)
Հոդված 142. | Ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային կառուցվածքների պահպանության կանոնները հողօգտագործողների կողմից խախտելը |
Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտին սահմանակից հողամասերն օգտագործողների կողմից ընդհանուր պետական և հանրապետական նշանակության ճանապարհների վրա գտնվող բնակավայրերի շրջաններում հետիոտնի արահետները և անցման կամրջակները նրանց ամրացված հողամասերի սահմաններում կառուցելու, նորոգելու և կանոնավոր կերպով մաքրելու պարտականությունները խախտելը, ինչպես նաև նրանց ամրացված հողամասերից դեպի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ տանող ելքատեղերը կամ մերձատար ուղիները, ներառյալ անցման կամրջակները տեխնիկապես սարքին և մաքուր վիճակում պահելու պարտականությունները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
(142-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն)
Հոդված 143. | Ճանապարհային աշխատանքներին մասնակցելուց խուսափելը |
Գործող օրենսդրությանը համապատասխան ճանապարհային աշխատանքներին (տեղական ավտոմոբիլային ճանապարհների շինարարությանը, վերակառուցմանը, նորոգմանը, պահպանմանն ու բարեկարգմանը) մասնակցելուց կոլտնտեսությունների, սովխոզների, արդյունաբերական, տրանսպորտային, շինարարական և մյուս ձեռնարկությունների ու տնտեսական կազմակերպությունների ղեկավարների խուսափելը, ինչպես նաև այդ աշխատանքների առաջադրված ծավալները սահմանված ժամկետներում չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
(143-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն)
Հոդված 144. | Ճանապարհների, երկաթուղային գծանցների և ճանապարհային մյուս կառույցների անվտանգության և շահագործման կանոնները խախտելը |
Ճանապարհները, երկաթուղագծերի անցատեղերը և ճանապարհային մյուս կառուցվածքները երթևեկության համար անվտանգ վիճակում պահելու կանոնները խախտելը կամ երթևեկությունը ճանապարհների առանձին տեղամասերում ժամանակին արգելելու կամ սահմանափակելու համար միջոցներ չձեռնարկելը, երբ դրանցից օգտվելը սպառնում է երթևեկության անվտանգությանը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(144-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն)
Հոդված 145. | Մագիստրալային խողովակաշարերի պահպանության կանոնները խախտելը |
Մագիստրալային խողովակաշարերի պահպանության կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:
(145-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 146. | Ռադիոկայանքների տեղակայումը և շահագործումը առանց գրանցման կամ առանց թույլտվության |
Առանց պատշաճ գրանցման կամ առանց թույլտվության (այն դեպքերում, երբ դա պահանջվում է) ռադիոտրանսլյացիոն հանգույցի տեղակայումն ու շահագործումը, անկախ նրա հզորությունից`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով:
Առանց պատշաճ գրանցման կամ առանց թույլտվության (այն դեպքում, երբ դա պահանջվում է) ռադիոտրանսլյացիոն կետի տեղակայումն ու շահագործումը, անկախ այն ռադիոտրանսլյացիոն հանգույցի գերատեսչական պատկանելությունից, որից նա տեղակայված է`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսի չափով:
(146-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)
Հոդված 147. | Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների արտադրման, կառուցման (տեղադրման), իրացման, ձեռքբերման և ներմուծման սահմանված կարգը խախտելը |
Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների արտադրման, կառուցման (տեղադրման), իրացման, ձեռքբերման և ներմուծման սահմանված կարգը խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների արժեքի չափով:
(147-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102)
Հոդված 148. | Ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման, ռադիոհաճախականությունների օգտագործման կանոնները կամ ռադիոճառագայթման և արդյունաբերական թույլատրելի ռադիոխանգարումների նորմերը խախտելը |
Ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման, ռադիոհաճախականությունների օգտագործման կանոնները կամ ռադիոճառագայթման և արդյունաբերական թույլատրելի ռադիոխանգարումների նորմերը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից ռադիոէլեկտրոնային միջոցներն ու բարձր հաճախականության սարքավորումները, ինչպես նաև դրանց հետ կապված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացուցիչներին ստուգման համար ներկայացնելուց հրաժարվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
(148-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102)
Հոդված 149. | Կապի գծերի և կառուցվածքների պահպանության կանոնները խախտելը |
Կապի գծերի և կառուցվածքների պահպանության կանոնները խախտելը, ինչպես նաև կապի գծային և կաբելային կառուցվածքները փչացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(149-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79)
Հոդված 150. | Ավտոմատ-հեռախոսները, հեռախոսախցիկները, դրամ մանրող սարքերը, փոստային ավտոմատները, աբոնենտային պահարանները և սարքերը վնասելը, ինչպես նաև հեռախոսացանցին ինքնագլուխ միանալը |
Ավտոմատ-հեռախոսները, հեռախոսախցիկները, դրամ մանրող սարքերը, փոստային ավտոմատները, աբոնենտային պահարանները կամ աբոնենտային սարքերը վնասելը, ինչպես նաև հեռախոսները և լրացուցիչ սարքերը ինքնագլուխ հեռախոսացանցին միացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(150-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79)
Հոդված 1501. |
Թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաներով և մեխանիզմներով Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելը |
Թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաներով և մեխանիզմներով Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական կատարելագործված ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
(1501 -ին հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն)
Հոդված 1502. |
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգը խախտելը |
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կողային առուները օգտագործելը ոռոգման նպատակով, երթևեկամասի և կողնակների վրա կողմնակի առարկաներ թողնելը, չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների ճանապարհից դուրս գալը կամ ճանապարհ մտնելը, ինժեներական շինությունների (երթևեկելի մասի, կողնակների ու մայթերի, հետիոտն և հեծանվաուղիների, կամուրջների, ավտոտաղավարների և այլ կառույցների, ճանապարհային նշանների, լուսավորող սարքավորումների, պարսպումների ու կանաչ տնկիների) վնասումը և աղտոտումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասով և բաժանարար գոտիով անասուններ քշելը, ճանապարհի պաշտպանական գոտում առանց մշտական հսկողության անասուն արածեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում ինքնակամ պլակատներ, ցուցանակներ, ազդագրեր կամ այլ առարկաներ տեղակայելը, որոնք չեն պարունակում ճանապարհային նշանների տարրեր կամ պարունակում են գովազդի տարրեր`
առաջացնում է նախազգուշացում:
Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
(1502 - րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն, խմբ., լրաց. 01.03.18 ՀՕ-142-Ն)
Հոդված 150.3. | Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներով երթևեկելը |
(վերնագիրը խմբ. 21.12.15 ՀՕ-9-Ն, 31.05.19 ՀՕ-39-Ն)
1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելն առանց փոխադրումների իրականացման թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
3. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելն առանց փոխադրումների իրականացման թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
4. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցելու, մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը և (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցներով թույլտվությամբ նախատեսված երթուղուց շեղումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
5. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
(150.3-րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն, փոփ. 20.11.14 ՀՕ-159-Ն, խմբ. 21.12.15 ՀՕ-9-Ն, 31.05.19 ՀՕ-39-Ն, փոփ., լրաց. 07.12.22 ՀՕ-539-Ն)
Հոդված 1504. |
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին մարզական և հրապարակային միջոցառումների անցկացումը, տրանսպորտային միջոցների մուտքերի ու ելքերի կառուցումը, կանաչապատումն ու լուսավորումը |
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության, մարզական և հրապարակային միջոցառումների անցկացումը, տրանսպորտային միջոցների մուտքերի ու ելքերի կառուցումը, կանաչապատումն ու լուսավորումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
(1504 - րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն)
Հոդված 1505. |
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին երկաթուղային գծանցների տեղակայումը, վերակառուցումը, նորոգումը և վերացումը |
Հոդված 1506. |
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին կրպակների, տաղավարների կամ այլ կառուցվածքների տեղաբաշխումը, տեղադրումը |
(վերնագիրը փոփ. 01.03.18 ՀՕ-142-Ն)
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության, կրպակների, տաղավարների կամ այլ կառուցվածքների տեղաբաշխումը, տեղադրումը, կողնակների վրա ապրանքներ վաճառելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ հանրապետական կամ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(1506-րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն, փոփ., խմբ. 01.03.18 ՀՕ-142-Ն)
Հոդված 1507. |
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին նորմաներից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի և կառուցվածքների նախագծումը |
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու, ճանապարհների հեռանկարային շինարարության համար պայմաններ ստեղծելու նպատակով նորմաներից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի և կառուցվածքների նախագծումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(1507-րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն)
Հոդված 1508. |
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների օգտագործման կարգը խախտելը |
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում, առանց դրանց տնօրինողների, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցնելու, շենքեր, կառույցներ, ինժեներական հաղորդակցումներ կառուցելը, լեռնահետազոտական և արդյունահանման աշխատանքներ կատարելը, անտառահատում և հողածածկույթը վնասող աշխատանքներ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում, առանց դրանց տնօրինողների, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցնելու, այնպիսի աշխատանքների իրականացումը, որոնց հետևանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(1508-րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն)
Հոդված 1509. |
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողի սեփականատերերի և հողօգտագործողների կողմից իրենց պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը |
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողի սեփականատերերի և հողօգտագործողների կողմից իրենց պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(1509 - րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն)
Հոդված 150.10. | Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, կապի, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ երկաթուղային գծերով հատման, դրանց տեղադրման և վերատեղադրման կարգը խախտելը |
1. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները առանց պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցնելու ոռոգման առուներով, կապի, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ երկաթուղային գծերով հատելը, օտարման շերտում դրանց տեղադրելը կամ վերատեղադրելը՝
առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, կապի, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ երկաթուղային գծերով հատման, օտարման շերտում դրանց տեղադրման կամ վերատեղադրման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը կամ տեխնիկական պայմանները խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի հողային պաստառի վրայով, բացի ճանապարհային տեխնոլոգիական կապից և լուսավորումից, որևէ հաղորդակցուղի տեղադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի սահմաններում հողային (շինարարական) աշխատանքների կատարման հետևանքով վնասված հողապաստառի, ճանապարհային կահավորանքի, տեխնոլոգիական կապի նախկին տեսքը չվերականգնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
5. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
(150.10-րդ հոդվածը լրաց. 01.03.18 ՀՕ-142-Ն)
Հոդված 150.11. | Տիեզերական գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, ինչպես նաև առանց համապատասխան լիցենզիայի տիեզերական գործունեություն իրականացնելը |
1. Տիեզերական գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
2. Տիեզերական գործունեության իրականացումն առանց լիցենզիայի՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
(150.11-րդ հոդվածը լրաց. 06.03.20 ՀՕ-156-Ն)
Հոդված 150.12. | Տիեզերական օբյեկտներն առանց գրանցման և (կամ) պատկանելիությունը հաստատող նշումի շահագործելը |
1. Տիեզերական օբյեկտներն առանց գրանցման և (կամ) պատկանելիությունը հաստատող նշումի շահագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
(150.12-րդ հոդվածը լրաց. 06.03.20 ՀՕ-156-Ն)
Հոդված 150.13. | Տիեզերական տեխնիկան առանց գրանցման շահագործելը |
1. Տիեզերական տեխնիկան առանց գրանցման շահագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
(150.13-րդ հոդվածը լրաց. 06.03.20 ՀՕ-156-Ն)
Հոդված 150.14. | Բնակչությանը և շրջակա միջավայրին սպառնացող վտանգի առաջացման դեպքի մասին չտեղեկացնելը |
1. Բնակչությանը և շրջակա միջավայրին սպառնացող վտանգի առաջացման դեպքում շահագործողների կողմից այդ մասին պետական կառավարման համակարգի համապատասխան մարմիններին չտեղեկացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(150.14-րդ հոդվածը լրաց. 06.03.20 ՀՕ-156-Ն)
Հոդված 150.15. | Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման և լցավորման պահանջները խախտելը |
1. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների (այսուհետ` գազաբալոնային սարքավորումներ) տեղադրման կամ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման կարգի պահանջների խախտմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նմուշի փաստաթղթերի տրամադրումը կամ ավտոտրանսպորտային միջոցների և գազաբալոնների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրումը`
առաջացնում է տուգանքի նշանակում գազաբալոնային սարքավորումների տեղադրման և վկայագրման իրավասություն ունեցող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
3. Առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում գազաբալոնների լցավորումը`
առաջացնում է տուգանքի նշանակում գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
(150.15-րդ հոդվածը լրաց. 20.01.21 ՀՕ-49-Ն)
Հոդված 150.16.
Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների (բացառությամբ ստուգումների իրականացման գործառույթի) իրականացումը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաև այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի (կարգադրագիր, ցուցում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
1. Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների (բացառությամբ ստուգումների իրականացման գործառույթի) իրականացումը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաև այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի (կարգադրագիր, ցուցում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրհիսնապատիկի չափով:
(150.16-րդ հոդվածը լրաց. 07.12.22 ՀՕ-539-Ն)
Գ Լ ՈՒ Խ 11
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
(վերնագիրը փոփ. 23.10.02 ՀՕ-438-Ն)
Հոդված 151. | Քաղաքացիներին բնակարանային հաշվառման վերցնելու կարգը և բնակելի տների ու բնակելի տարածությունների բնակեցման ժամկետները խախտելը |
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներին հաշվառման վերցնելու, հաշվառումից հանելու և քաղաքացիներին բնակելի տարածություն հատկացնելու կարգը պաշտոնատար անձանց կողմից խախտելը, բնակելի տների և բնակելի տարածությունների բնակեցման սահմանված ժամկետները չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(151-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 23.10.02 ՀՕ-438-Ն)
Հոդված 152. | Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի պահանջները չկատարելը |
Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից ընդհանուր բաժնային սեփականության պահպանման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պարտադիր նորմերի պահանջները սահմանված կարգով կամ ժամկետներում չկատարելը`
առաջացնում է նախազգուշացում` բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ:
Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից ընդհանուր բաժնային սեփականության պահպանման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պարտադիր նորմերի պահանջները նախազգուշացումից հետո պետական լիազոր մարմնի սահմանած կարգով և ժամկետներում չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Սույն հոդվածի 2-րդ մասում նշված արարքը կատարելը, որն ուղղակի վտանգ է ներկայացրել ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին`
առաջացնում է տուգանքի նշանակում բազմաբնակարան շենքի ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
(152-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 23.10.02 ՀՕ-438-Ն, 04.11.03 ՀՕ-30-Ն)
Հոդված 1521. | Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից օրենքի պահանջները խախտելը |
Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով կամ ժամկետներում հաշվետվությունները կամ պարտադիր հրապարակման ենթակա իրազեկումները կամ ծանուցումները չհրապարակելը կամ չտրամադրելը կամ բազմաբնակարան շենքի համար օրենքով սահմանված պարտադիր վճարները և այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով առանձին բանկային հաշիվ չբացելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, եթե կրկին կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր խախտման համար՝ սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
Նոր ստեղծված կամ օրենքով սահմանված կարգով լիազորությունները դադարած բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից այդ մասին սահմանված ժամկետներում շենքի սեփականատերերին կամ համայնքի ղեկավարին չծանուցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Սույն հոդվածի 2-րդ մասում նշված արարքը, որի հետևանքով պատճառվել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ավելի վնաս`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի կողմից սահմանված կարգով կամ դեպքերում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի գործառույթները չիրականացնելը կամ ոչ պատշաճ իրականացնելը կամ օրենքով սահմանված տեղեկանքները սահմանված կարգով կամ ժամկետներում շենքի սեփականատերերին չտրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
(1521 -ին հոդվածը լրաց. 04.11.03 ՀՕ-30-Ն, լրաց., փոփ. 26.10.22 ՀՕ-395-Ն)
Հոդված 152.2. |
Շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը |
1. Շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով։
2. Համայնքի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պատասխանատու պաշտոնատար անձի (անձանց) կողմից շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը չկանխելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
(152.2-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն)
Հոդված 153. | Բնակելի տարածություն կամ ժամանակավոր կացարան ինքնակամ զբաղեցնելը |
Բնակելի տարածություն կամ ժամանակավոր կացարան ինքնակամ զբաղեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(153-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 23.10.02 ՀՕ-438-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
⚖Հոդված 154. | Շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելը |
(վերնագիրը խմբ. 16.12.21 ՀՕ-401-Ն, փոփ. 16.11.22 ՀՕ-429-Ն)
1. Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
(154-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 23.10.02 ՀՕ-438-Ն, խմբ. 04.10.05 ՀՕ-192-Ն, 16.12.21 ՀՕ-401-Ն, փոփ. 16.11.22 ՀՕ-429-Ն)
⚖Հոդված 1541. | Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը |
Կառուցապատումը՝ կառուցումը, վերակառուցումը և (կամ) քանդումը, համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) մեկ տոկոսի չափով:
Տուգանքը նշանակելուց հետո` նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) տասը տոկոսի չափով:
(1541 - րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-496-Ն, փոփ. 16.11.22 ՀՕ-429-Ն)
Հոդված 154.2. | Շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելը |
(հոդվածը 22.03.23 ՀՕ-107-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)
Հոդված 155. | Ամառային այգետնակներ կառուցելու, ինչպես նաև կոլեկտիվ այգեգործություն կազմակերպելու և վարելու կանոնները խախտելը |
Քաղաքացիների կողմից ամառային այգետնակների շինարարություն իրականացնելը առանց պատշաճ համաձայնեցված նախագծի կամ շինարարությունն սկսելու ժամանակ գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված նորմաներից շեղվելով`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի չափով:
Այգեգործական ընկերության անդամ ընդունվելու կանոնները խախտելը. կոլեկտիվ այգու համար հատկացված հողամասը իրացնելը առանց դրա տերիտորիայի կազմակերպման ու կառուցապատման նախագծի կամ այդ նախագծի խախտումով. ամառային այգետնակների շինարարություն թույլ տալը առանց պատշաճ համաձայնեցված նախագծի կամ շինարարությունն սկսելու ժամանակ գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված նորմաներից շեղվելով, այդպիսի տնակները շահագործման ընդունելը. կոլեկտիվ այգու տերիտորիայում ընդհանուր օգտագործման շինությունների և կառուցվածքների շինարարություն իրականացնելը առանց պատշաճ համաձայնեցված նախագծի կամ դրանից շեղվելով. շինանյութերի ապօրինի բացթողումը, տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, աշխատուժի ապօրինի օգտագործումը, այգեգործական ընկերության օբյեկտների շինարարությունում ոչ մասնագիտացված շինարարական կազմակերպությունների ներգրավումը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
(155-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)
Հոդված 156. | Ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելը, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելը |
(վերնագիրը խմբ. 19.12.12 ՀՕ-247-Ն)
1. Ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով։
2. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
(156-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 23.10.02 ՀՕ-438-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-247-Ն)
Հոդված 156.1. |
Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում խախտումներ իրականացնելը |
1. Հուղարկավորությունների կազմակերպումն իրականացնողների կողմից գերեզմանատների շահագործման և պահպանման գործառույթները չիրականացնելը կամ ոչ պատշաճ իրականացնելը, այդ թվում՝ գերեզմանատան օգտագործման սխեմաներ չկազմելը կամ քաղաքաշինական նորմերը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
1.1. Գերեզման օգտագործողի կողմից գերեզմանի կառուցապատման, բարեկարգման և շահագործման օրենսդրությամբ սահմանված կանոնները, այդ թվում՝ քաղաքաշինական նորմերը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
2. Հուղարկավորությունների կազմակերպման և իրականացման համար նախատեսված կարգերն ու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:
3. Տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց լիազորած անձանց կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից համայնքային գերեզմանատներում գերեզմանատեղի, ինչպես նաև ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող հողատարածքների սահմանված չափերից ավելին տրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
4. Գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորության իրականացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հազարապատիկի չափով:
4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` եռամսյա ժամկետում, հուղարկավորված անձին գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրում չվերահուղարկավորելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով։
Նույն խախտումը վարչական տույժ նշանակելուց հետո յուրաքանչյուր եռամսյա ժամկետում չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:
5. Փակ գերեզմանատներում գերեզմանատեղի հատկացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` պաշտոնատար անձանց նկատմամբ` հինգհարյուրապատիկի չափով:
6. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նոր գերեզմանատների և դիակիզարանների կազմակերպման համար հողատարածքների տրամադրման դեպքում օրենքով սահմանված նորմերը և պարտադիր պահանջներն ու պայմանները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
7. Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքներում նպատակային և գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
8. Գերեզմանատներում հուղարկավորությունների կազմակերպումն իրականացնող մարմինների կողմից գերեզմանատեղերի հաշվառման, հուղարկավորությունների գրանցման մատյանների վարման, գերեզմանների վկայականի տրամադրման գործառույթները չիրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
9. Մասնավոր գերեզմանատների կազմակերպման և շահագործման համար օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներն ու պայմանները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հազարապատիկի չափով:
Սույն մասի առաջին պարբերությամբ նշված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով:
10. Սույն հոդվածի 9-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանված խախտումը վերացնելու մասին պետական լիազոր մարմնի ցուցումները չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհազարապատիկի չափով:
11. Վերահուղարկավորության իրականացումը օրենքով սահմանված պահանջների խախտմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:
12. Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից առանց քաղաքաշինական փաստաթղթերում օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող շինությունների առկայության և այլ պահանջների պահպանման՝ մասնավոր գերեզմանատների կառուցման համար շինարարական թույլտվությունների տրամադրումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
(156.1-ին հոդվածը լրաց. 29.04.15 ՀՕ-31-Ն, լրաց., փոփ. 27.05.21 ՀՕ-229-Ն)
Հոդված 157. |
Ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիների պահպանության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները խախտելը |
(վերնագիրը խմբ. 19.12.12 ՀՕ-247-Ն)
1. Պաշտոնատար անձանց կողմից իրենց տնօրինության տակ գտնվող կանաչ գոտիների պահպանության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
2. Բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
(157-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 23.10.02 ՀՕ-438-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-247-Ն)
Հոդված 1571. | Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հասարակությանը չիրազեկելը |
Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակությանը չիրազեկելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(1571 -ին հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)
Հոդված 157.2. | Ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ինչպես նաև դրա տրամադրման համար ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանը սահմանված ընթացակարգերի և ժամկետների խախտմամբ տրամադրելը կամ օրենքի խախտմամբ դրանց տրամադրումը մերժելը |
1․ Ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ինչպես նաև դրա տրամադրման համար ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանը սահմանված ընթացակարգերի և ժամկետների խախտմամբ տրամադրելը կամ օրենքի խախտմամբ դրանց տրամադրումը մերժելը՝
առաջացնում է նախազգուշացում համայնքի ղեկավարի նկատմամբ:
2․ Նույն արարքը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում համայնքի ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(157.2-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, խմբ. 26.05.21 ՀՕ-234-Ն)
Հոդված 157.3. | Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության կողմից ելակետային կամ տեխնիկական պայմանները ընթացակարգի կամ ժամկետների խախտմամբ կամ կառուցապատողի համար ոչ իրավաչափորեն անբարենպաստ պայմաններով տրամադրելը |
(վերնագիրը խմբ. 26.05.21 ՀՕ-234-Ն)
1․ Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության կողմից ելակետային կամ տեխնիկական պայմանները Կառավարության սահմանած ընթացակարգի կամ ժամկետների խախտմամբ կամ կառուցապատողի համար ոչ իրավաչափորեն անբարենպաստ պայմաններով տրամադրելը`
առաջացնում է նախազգուշացում ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության պաշտոնատար անձի նկատմամբ:
2․ Նույն արարքը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(157.3-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, փոփ. 24.05.06 ՀՕ-72-Ն, խմբ. 26.05.21 ՀՕ-234-Ն)
Հոդված 1574. | Հայաստանի Հանրապետության օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը |
Հայաստանի Հանրապետության օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Նույն արարքը, որը պատճառ է դարձել շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության նորմատիվային ցուցանիշների նվազեցմանը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Նույն արարքը, որը պատճառ է դարձել շինարարության ընթացքում տեխնիկական վթարների`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
(1574-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)
Հոդված 1575. | Ճարտարապետահատակագծային առաջադրանքին չհամապատասխանող նախագծերը համաձայնեցնելը |
Ճարտարապետահատակագծային առաջադրանքին չհամապատասխանող նախագծերը համաձայնեցնելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(1575-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)
Հոդված 1576. | Շինարարության և քանդման թույլտվություններ տալու սահմանված կարգը խախտելը |
Շինարարության և քանդման թույլտվություններ տալու սահմանված կարգը խախտելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(1576-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)
Հոդված 1577. | Կառուցապատողի կողմից առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներ իրականացնելը |
Կառուցապատողի կողմից առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներ իրականացնելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
(1577-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն)
Հոդված 1578. | Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաև ստանդարտների խախտումներ թույլ տալը |
Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաև ստանդարտների խախտումներ թույլ տալը, եթե դրանք չեն ազդում շենքի, շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաև վտանգավոր չեն մարդկանց կամ շրջակա միջավայրի համար և կարող են վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք կարող են ազդել շենքի, շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաև վտանգավոր են մարդկանց կամ շրջակա միջավայրի համար և չեն կարող վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները՝
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների՝
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
(1578 -րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, խմբ. 24.05.06 ՀՕ-72-Ն)
Հոդված 1579. | Տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին շինարարությունում տեխնիկական վթարների մասին քառասունութ ժամվա ընթացքում տեղյակ չպահելը |
(վերնագիրը փոփ. 10.06.19 ՀՕ-65-Ն)
Տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին շինարարությունում տեխնիկական վթարների մասին քառասունութ ժամվա ընթացքում լիազորված մարմնի սահմանած կարգով տեղյակ չպահելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(1579-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, փոփ. 10.06.19 ՀՕ-65-Ն)
Հոդված 15710. | Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողին ստուգվող օբյեկտ մուտք գործել արգելելը կամ տեսչական մարմնի կողմից տրված պարտադիր կատարման ցուցումները չկատարելը |
(վերնագիրը փոփ. 24.05.06 ՀՕ-72-Ն, 10.06.19 ՀՕ-65-Ն)
Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողին ստուգվող օբյեկտ մուտք գործել արգելելը կամ տեսչական մարմնի կողմից տրված պարտադիր կատարման ցուցումները չկատարելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(15710 -րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, փոփ. 24.05.06 ՀՕ-72-Ն, 10.06.19 ՀՕ-65-Ն)
Հոդված 15711. | Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը խախտելը |
Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը խախտելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(15711-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, փոփ 07.10.03 ՀՕ-13-Ն)
Հոդված 15712. | Ինքնակամ շինարարության կասեցման, կանխարգելման ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը |
Հոդված 15713. | Օրենքով սահմանված կարգի խախտումներով տեխնիկական հսկողություն իրականացնելը |
Օրենքով սահմանված կարգի խախտումներով տեխնիկական հսկողություն իրականացնելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(15713 -րդ հոդվածը լրաց. 24.05.06 ՀՕ-72-Ն)
Հոդված 15714. | Օրենքով սահմանված դեպքերում կառուցապատողի կողմից հեղինակային կամ տեխնիկական հսկողության իրականացում չապահովելը |
Օրենքով սահմանված դեպքերում կառուցապատողի կողմից հեղինակային կամ տեխնիկական հսկողության իրականացում չապահովելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(15714 - րդ հոդվածը լրաց. 24.05.06 ՀՕ-72-Ն)
Հոդված 157.15. |
Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցապատողների կողմից շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցության նվազեցման, շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում փողոցների երթևեկության և հետիոտնի անցումների անվտանգության ապահովման, կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական վիճակի ապահովման պայմանները չպահպանելը |
1. Կառուցապատողի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման պայմանների խախտմամբ շինարարական աշխատանքներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
2. Կառուցապատողի կողմից աշխատանքների իրականացման ընթացքում փողոցների երթևեկության և հետիոտնի անցումների անվտանգության ապահովման պայմանները չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
3. Կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական վիճակի ապահովման պայմանները չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
(157.15-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն)
Հոդված 157.16. | Բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, բնակելի, հասարակական արտադրական նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման, շինարարության և վերակառուցման դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը չպահպանելը |
1. Բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, բնակելի, հասարակական արտադրական նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման, շինարարության և վերակառուցման (հանրային նշանակության շենքերի և շինությունների դեպքում՝ նաև հիմնանորոգման) դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը չպահպանելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրհիսնապատիկի չափով:
2. Տուգանքի նշանակումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը կամ չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:
(157.16-րդ հոդվածը լրաց. 05.05.21 ՀՕ-196-Ն)
Հոդված 157.17. | Համայնքի ղեկավարի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացնելը կամ իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը չապահովելը |
1. Համայնքի ղեկավարի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացնելը կամ իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
(157.17-րդ հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-401-Ն)
Հոդված 157.18. | Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույց հայտնաբերելու դեպքում հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում համապատասխան համայնքի ղեկավարին և տեսչական մարմնին չհայտնելը |
1. Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույց հայտնաբերելու դեպքում հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում համապատասխան համայնքի ղեկավարին և տեսչական մարմնին չհայտնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
(157.18-րդ հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-401-Ն)
Գ Լ ՈՒ Խ 12
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
(վերնագիրը լրաց. 11.09.18 ՀՕ-381-Ն)
⚖Հոդված 158. | Առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի, շրջիկ առևտրի կետերում վաճառքի կազմակերպչի կամ ծառայություն մատուցողի կամ շրջածախ առևտրի միջոցով վաճառքի կազմակերպչի, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելը |
(վերնագիրը խմբ. 27.02.07 ՀՕ-134-Ն, 11.09.18 ՀՕ-381-Ն, լրաց. 24.01.20 ՀՕ-85-Ն, խմբ. 16.12.21 ՀՕ-428-Ն)
Առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Առանց համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքներ վաճառելը (ծառայություններ մատուցելը)`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ապրանքներ վաճառելը, բացառությամբ սույն օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայության օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող ցուցանակով չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից` առևտրի օբյեկտը, օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան, ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով չապահովելը, բացառությամբ սույն հոդվածի երեսունհինգերորդ մասով սահմանված դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
Հանրային սննդի օբյեկտը տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով և հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով չապահովելը, բացառությամբ սույն հոդվածի երեսունհինգերորդ մասով սահմանված դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
Առևտրի օբյեկտից դուրս սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշներ ցուցադրելը, ինչպես նաև սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքներ վաճառող օբյեկտների ցուցափեղկերն ու մուտքերը վարագուրապատված կամ մգավորված ապակիներով չլինելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
Հանրային սննդի օբյեկտներում օրենքով սահմանված դեպքերում առանց համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի աշխատանքի ընդունելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Կենցաղային ծառայության օբյեկտներում օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի կամ առանց առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժի աշխատանքի ընդունելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Վաճառողի կողմից սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների աշխատողներին աշխատանքային արտահագուստի կրումը չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիայով չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից առանց պայմանագրի կնքման կամ օրենքով սահմանված պարտադիր պահանջների խախտումներով կնքված պայմանագրով վաճառատեղերը վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով վաճառողներին տրամադրելը, ինչպես նաև առևտրի իրականացման վայրում (բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների շուկաների, կենդանիների շուկաների և տոնավաճառների (վերնիսաժների)) ֆիզիկական անձանց վաճառատեղերի տրամադրումը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով՝ յուրաքանչյուր տրամադրված տեղի համար:
Առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում, ինչպես նաև շրջիկ առևտրի կետերում և շրջածախ առևտրի միջոցով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը (իրացնելը)՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
Առևտրի օբյեկտում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն ըստ ապրանքախմբերի առանձին բաժիններում, իսկ առևտրի իրականացման վայրերում, ինչպես նաև շրջիկ առևտրի կետերում և շրջածախ առևտրի միջոցով սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը ըստ ապրանքախմբերի տարանջատված մեկուսամասերում չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառքը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
Մանկական սննդի և հարակից ապրանքների պահպանման համապատասխան պայմաններ չունեցող առևտրի օբյեկտի, սպառողական ապրանքների շուկայի, շրջիկ առևտրի կետի և (կամ) առևտրի կենտրոնի կողմից դրանց վաճառքը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
Դեղատներում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը փոխարինելը և (կամ) հետ վերցնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն և տեսաերիզներ վաճառելը`
առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների) օրենսդրությանը համապատասխան` առևտրատեխնոլոգիական սարքավորումներով, ինչպես նաև տվյալ առևտրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
Վաճառքի ցուցադրված ապրանքատեսակի վրա գնապիտակի բացակայությունը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերից դուրս, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ վաճառք իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով
:Առևտրի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտներում և առևտրի իրականացման վայրում տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով չապահովելը և (կամ) չափագիտական կանոնները և նորմերը խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 44-րդ և 45-րդ մասերով նախատեսված դեպքերի`
առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում և գովազդում այլ անձանց պատկանող և Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանի կամ ֆիրմային անվանման օգտագործելը, եթե այդպիսի օգտագործման համար առկա չէ դրանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությունը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Առևտրի իրականացման վայրերը, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերը օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
Առևտրի իրականացման վայրը տեսակը հաստատված և ստուգաչափված ստուգիչ չափման միջոցներով չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Վաճառվող հացի գնապիտակի վրա մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափերը չնշելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(մասն ուժը կորցրել է 13.11.15 ՀՕ-132-Ն)
Առևտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպչի կողմից լիցենզավորող մարմնին ներկայացված հաշվետվություններում սխալ տեղեկություններ ներառելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` յուրաքանչյուր վաճառողին վերաբերող սխալ տեղեկության համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սահմանված ժամկետներում սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների մասին լիազոր մարմնին տեղեկատվություն չտրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրում վաճառողի (մատակարարի) կողմից մատակարարման պայմանագրով ապրանքների առքուվաճառք (մեծածախ առևտուր) կատարելու դեպքում այդ մասին ցուցանակի վրա համապատասխան տեղեկատվություն զետեղված չլինելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով։
Բացօթյա առևտուր իրականացնող վաճառողի կողմից վաճառքի թույլատրված ապրանքների համար, օրենսդրությանը համապատասխան, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով։
Կշռափաթեթավորված և վաճառքի դրված սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա օրենքով սահմանված նշումների բացակայությունը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով։
Կենցաղային ծառայության օբյեկտներում մատուցվող ծառայությունների գնացուցակը չփակցնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով։
Սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող առևտուր և (կամ) հանրային սննդի ծառայություն իրականացնելը`
առաջացնում է խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, կազմակերպչի (պատասխանատու անձի) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից հսկողության իրականացման աշխատանքների ընթացքը խոչընդոտելը կամ տեսուչների օրինական պահանջներն ու ցուցումները չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով։
Առևտրի օբյեկտներում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքները օրենքով սահմանված ժամկետում և օրենքով սահմանված դեպքերում չփոխարինելը և (կամ) հետ չվերցնելը և (կամ) հետ վերցնելուց և (կամ) փոխարինելուց հրաժարվելու մասին հայտարարություն փակցնելը՝
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։
Սույն հոդվածի 36-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի 37-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարերեքհարյուրապատիկի չափով:
Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողի կողմից վառելիքի անվանման, նպատակային նշանակության (կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչային վառելիք) վերաբերյալ տեղեկատվությունը վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա չտեղադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի 40-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետում վաճառողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պահանջներին համապատասխանող ստուգաչափված տարա չունենալը և (կամ) դրա չափագիտական կանոնները և նորմերը խախտելը կամ տեղադրման և կիրառման կարգը խախտելը կամ սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքը այդ տարաների միջոցով չիրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի 42-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքը տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով չիրականացնելը և (կամ) չափագիտական կանոնները և նորմերը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի և ստուգմանը նախորդող եռամսյակի՝ տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության մեկ տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:
Սույն հոդվածի 44-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի և ստուգմանը նախորդող եռամսյակի՝ տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության երկու տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:
Երկու հարյուր քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կաթնամթերք (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» ընթեռնելի և տեղադրված տեսանելի վայրում հատուկ տեսակի նշումով չապահովելը՝
առաջացնում է նախազգուշացում։
Նույն խախտումը մեկ տարվա ընթացքում նախազգուշացումից հետո կրկին կատարելը կամ խախտումը վերացնելու մասին տրված հանձնարարականի կամ կարգադրագրի պահանջը սահմանված ժամկետում չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 17.3-րդ մասով նախատեսված ցուցանակը վնասելը, թաքցնելը կամ դրա տեսանելիությունը նվազեցնելը կամ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մասով նախատեսված QR (արագ արձագանքման) կոդ չունենալը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
(158-րդ հոդվածը փոփ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 28.04.98 ՀՕ-212, 11.12.02 ՀՕ-496-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-262-Ն, խմբ., փոփ., լրաց. 27.02.07 ՀՕ-134-Ն, խմբ., լրաց. 06.12.07 ՀՕ-296-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-120-Ն, 21.08.08 ՀՕ-142-Ն, փոփ. 20.05.09 ՀՕ-131-Ն, 24.06.10 ՀՕ-118-Ն, խմբ. 14.09.11 ՀՕ-253-Ն, լրաց. 07.02.12 ՀՕ-17-Ն, խմբ., փոփ. 11.09.12 ՀՕ-179-Ն, լրաց., փոփ. 19.12.12 ՀՕ-247-Ն, լրաց. 20.11.14 ՀՕ-182-Ն, փոփ. 13.11.15 ՀՕ-132-Ն, լրաց. 17.11.17 ՀՕ-215-Ն, 06.12.17 ՀՕ-242-Ն, խմբ., լրաց.11.09.18 ՀՕ-381-Ն, լրաց. 24.01.20 ՀՕ-85-Ն, փոփ. 13.02.20 ՀՕ-96-Ն, փոփ., լրաց. 24.03.21 ՀՕ-143-Ն, խմբ. 16.12.21 ՀՕ-428-Ն, լրաց. 04.03.22 ՀՕ-41-Ն, փոփ., լրաց. 07.12.22 ՀՕ-535-Ն)
(07.12.22 ՀՕ-535-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 158.1. |
Դեղատնային գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը |
1. Դեղատնային գործունեության լիցենզավորված անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`
առաջացնում է նախազգուշացում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը կատարելու համար նախազգուշացում կիրառելուց հետո` 30 օրվա ընթացքում, իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից համապատասխան խախտումը չվերացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(158.1-ին հոդվածը լրաց. 17.09.20 ՀՕ-444-Ն)
Հոդված 158.2. |
Ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման պահանջները խախտելը |
1. Ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի՝ օրենսդրությամբ նախատեսված պահանջները խախտելն առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:
(158.2-րդ հոդվածը լրաց. 20.01.21 ՀՕ-64-Ն)
Հոդված 159. | Ոգելից խմիչքների առևտրի կանոնները խախտելը |
Հոդված 160. | Ողորկափող որսորդական հրազենի վաճառքի կարգը խախտելը |
Առևտրական ձեռնարկությունների (կազմակերպությունների) աշխատողների կողմից ոստիկանության թույլտվություն չունեցող քաղաքացիներին, ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին ողորկափող որսորդական հրազեն և ռազմամթերք վաճառելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(160-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, 09.06.22 ՀՕ-155-Ն)
(հոդվածը 05.10.22 ՀՕ-378-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)
Հոդված 161. | Կոլտնտեսային շուկաներում առևտրի կանոնները խախտելը |
(հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)
Հոդված 162. | Ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը |
1. Ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(162-րդ հոդվածը խմբ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, խմբ. 16.12.05 ՀՕ-262-Ն, լրաց. 27.02.07 ՀՕ-134-Ն, խմբ. 06.12.12 ՀՕ-223-Ն, 16.12.21 ՀՕ-428-Ն)
Հոդված 1621. | Շինանյութեր ձեռք բերելու կարգը խախտելը |
(հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)
Հոդված 1622. | Ապրանքների և այլ առարկաների ապօրինի վաճառքը |
(հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)
Հոդված 162.3. | Վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցը չսահմանված վայրում կայանելը |
1. Վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցը վաճառքի և վարձույթի համար չսահմանված վայրում կայանելը ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ համար՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց երեք օր հետո՝ մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
(162.3-րդ հոդվածը լրաց. 20.01.21 ՀՕ-64-Ն)
Հոդված 163. | Մանր սպեկուլյացիա |
(հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)
Հոդված 164. | Անասուններին ու թռչուններին կերակրելու համար պետական կամ կոոպերատիվ խանութներից հաց և այլ սննդամթերք գնելը |
Հոդված 165. | Արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի խախտումները |
Հայաստանի Հանրապետությունում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները, ինչպես նաև այդ գործարքների դիմաց դրամական (փողային) վճարումները Հայաստանի Հանրապետության դրամով իրականացնելու պահանջը չկատարելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:
Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նշված նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:
Արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:
Արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ կրկին չկատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:
Սույն հոդվածով նախատեսված իրավախախտում չի համարվում պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասությունների սահմաններում վերահսկողական նպատակներով իրականացվող` սույն հոդվածով նախատեսված գործողության կամ գործողությունների կատարումը:
(165-րդ հոդվածը փոփ. 30.09.87, 02.09.93 ՀՕ-79, 24.11.04 ՀՕ-136-Ն, 08.12.05 ՀՕ-248-Ն, խմբ. 18.03.09 ՀՕ-55-Ն)
Հոդված 1651. | Արժեթղթեր թողարկողի կողմից, ինչպես գրանցող պետական լիազորված մարմին ներկայացվող, այնպես էլ մամուլում հրապարակվող արժեթղթերի թողարկման ազդագրում դիտավորությամբ ապատեղեկատվություն զետեղելը |
(1651 - րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)
Հոդված 1652. | Արժեթղթեր թողարկողի կամ նրա լիազորած անձի, ինչպես նաև արժեթղթերի շուկայի մասնակիցների կողմից, առանց պետական լիազորված մարմնում արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցման, արժեթղթերի ազատ շրջանառություն կամ բաց տեղաբաշխում իրականացնելը |
(1652 - րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)
Հոդված 1653. | Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի կամ դրանց սերտիֆիկատների ձևավորման և պատրաստման միասնական ստանդարտներին չհամապատասխանող արժեթղթեր թողարկելը |
(1653 - րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)
Հոդված 1654 . | Արժեթղթերի շուկայի մասնակիցների, արժեթղթեր թողարկողների, արժեթղթերի ձևաթղթեր (բլանկներ) պատրաստող, ներկրող և իրացնող անձանց կողմից պետական լիազորված մարմին ներկայացվող հաշվետվության մեջ դիտավորությամբ ապատեղեկատվություն զետեղելը |
(1654 - րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)
Հոդված 1655. | Արժեթղթերի շուկայի մասնակիցների, արժեթղթեր թողարկողների, արժեթղթերի ձևաթղթեր (բլանկներ) պատրաստող, ներկրող և իրացնող անձանց կողմից պետական լիազորված մարմին հաշվետվություն ներկայացնելու` օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելը |
(1655 - րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)
Հոդված 1656. | Արժեթղթեր թողարկողի կողմից մամուլում արժեթղթերի թողարկման ազդագրի հրապարակման օրվանից արժեթղթերը տասն օրից շուտ ազատ շրջանառության մեջ դնելը |
(1656 - րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)
Հոդված 1657. | Արժեթղթեր թողարկողի կողմից մինչև դրանց թողարկման ազդագրի` օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը արժեթղթեր գովազդելը |
(1657 - րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)
Հոդված 1658. | Արժեթղթեր թողարկողի կամ նրա կողմից լիազորված և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձի կողմից անվանական արժեթղթերի սեփականատերերի գրանցամատյան (ռեեստր) չվարելը |
(1658 - րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)
Հոդված 1659. | «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այդ օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումը |
1. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ մինչև սույն հոդվածի վերջը` Օրենք) կամ Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումն առաջացնում է հետևյալ պատասխանատվության միջոցների կիրառումը՝
1) Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
2) Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը (ներառյալ` Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի չորակելը) կամ ժամկետանց տրամադրելը՝
առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
3) Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը կամ ժամկետանց տրամադրելը, ինչպես նաև սահմանված հաշվետվությունների մեջ տվյալները սխալ (այդ թվում՝ կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի լրացնելը, հաստատված հաշվետվական ձևը կառուցվածքային փոփոխությունների ենթարկելը՝
առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
4) Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
5) Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով.
6) Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
7) Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով սահմանված տեղեկությունների տրամադրման կամ հանձնարարականների կատարման պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
8) Օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
9) Օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
10) Օրենքի 18-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
11) Օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
12) Օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
13) Օրենքի 23-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
14) Օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
15) Օրենքի 25-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
16) Օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
17) Օրենքի 27-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
18) Օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
2. Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից Օրենքի պահանջների խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(1659 - րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-19-Ն, խմբ. 26.05.08 ՀՕ-82-Ն, 21.06.14 ՀՕ-116-Ն)
Հոդված 165.10. | «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը |
(հոդվածը 18.01.22 ՀՕ-15-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.07.2023 թվականին)
(18.01.22 ՀՕ-15-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 166. | Օտարերկրյա վալյուտայի դիմաց` առանց դրանք այդպիսի վալյուտայի փոխարկելու իրավունքի, ձեռք բերվող վճարման փաստաթղթերի ապօրինի վաճառքը |
(հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)
Հոդված 1661. |
Նվերներ ընդունելու կամ հաշվառելու սահմանված կարգը խախտելը |
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով թույլատրելի չհամարվող նվերներ ընդունելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով` նվեր ստացված առարկայի բռնագրավմամբ, կամ նվեր ստացված առարկայի բռնագրավման անհնարինության դեպքում` տուգանքի նշանակում նվերի՝ ընդունման պահին գործող արժեքի հնգապատիկի չափով:
2․ Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից իր ընտանիքի անդամների կամ իր հետ փոխկապակցված անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված նվերների ստացման մասին դիտավորությամբ չհայտնելը կամ սահմանված կարգի խախտմամբ հայտնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով` նվեր ստացված առարկայի բռնագրավմամբ, կամ նվեր ստացված առարկայի բռնագրավման անհնարինության դեպքում` տուգանքի նշանակում նվերի՝ ընդունման պահին գործող արժեքի հնգապատիկի չափով:
3․ Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված նվերները չհաշվառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով` նվեր ստացված առարկայի բռնագրավմամբ, կամ նվեր ստացված առարկայի բռնագրավման անհնարինության դեպքում` տուգանքի նշանակում նվերի՝ ընդունման պահին գործող արժեքի եռապատիկի չափով:
4․ Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված նվերները սահմանված ժամկետների կամ կարգի խախտմամբ հաշվառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով` նվեր ստացված առարկայի բռնագրավմամբ, կամ նվեր ստացված առարկայի բռնագրավման անհնարինության դեպքում` տուգանքի նշանակում նվերի՝ ընդունման պահին գործող արժեքի կրկնապատիկի չափով:
(1661 -ին հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 07.12.22 ՀՕ-542-Ն)
Հոդված 167. | Բենզինի կամ այլ վառելիքաքսուքային նյութերի ապօրինի բացթողումը կամ ձեռքբերումը |
Պետական կամ հասարակական ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին պատկանող բենզինի կամ վառելիքաքսուքային այլ նյութերի ապօրինի բացթողումը կամ ապօրինի ձեռքբերումը, հափշտակման նշանների բացակայության դեպքում`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև կրկնապատիկը:
(167-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)
Հոդված 168. | Որսի միջոցով ձեռք բերված մուշտակամորթ գազանների արժեքավոր տեսակների մորթիները պետությանը պարտադիր հանձնելուց խուսափելը, մորթիների ապօրինի վաճառքը, գնումը, փոխանակումը և վերամշակումը |
(հոդվածը վերացվել է 03.12.96 ՀՕ-102)
Հոդված 169. |
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը |
(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
1. Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, այսինքն` առանց պետական հաշվառման կամ գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը կամ առանց հատուկ թույլտվության կամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա (բացառությամբ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման) կամ առանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի համաձայն` պետությանը պատճառված վնասի հաշվարկում ներառվում է նաև պետական գրանցման, ինչպես նաև հատուկ թույլտվության, լիցենզիայի տրման, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձման ենթակա պետական տուրքի չափը:
(169-րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 23.06.97 ՀՕ-133, 10.10.00 ՀՕ-96, լրաց., փոփ. 26.12.08 ՀՕ-244-Ն, խմբ. 05.10.10 ՀՕ-138-Ն, 21.12.10 ՀՕ-220-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-18-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 1691. | Հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը |
(վերնագիրը լրաց. 27.11.06 ՀՕ-204-Ն, 24.10.07 ՀՕ-241-Ն, փոփ. 29.11.11 ՀՕ-294-Ն, 22.12.10 ՀՕ-264-Ն)
Հաշվապահական հաշվառումից բացի, օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվառում (գրանցում) չվարելը կամ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելը կամ հաշվառումը (գրանցումը) այնպիսի խախտումով վարելը կամ հայտարարագրի կամ հաշվարկի կամ հաշվետվության (այդ թվում` հաշվապահական) կամ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթի մեջ այնպիսի կեղծ տվյալներ մտցնելը, որոնք կարող են առաջացնել (առաջացրել են) հարկի նվազեցում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանհինգապատիկի չափով:
Բացառությամբ սույն հոդվածի երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերություններով սահմանված դեպքերի, հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին սահմանված ժամկետում չներկայացնելը՝
առաջացնում է նախազգուշացում:
Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) սույն հոդվածի երրորդ պարբերությամբ նախատեսված վարչական տույժի միջոցը կիրառելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում`
1) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) դրան նախորդող տարվա արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ)՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.
2) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.
3) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որոնք հաշվետու տարվա ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.
4) սույն պարբերության 1-3-րդ կետերում չնշված ֆիզիկական անձանց համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։
Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) սույն հոդվածի չորրորդ պարբերությամբ նախատեսված վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` 30 օրվա ընթացքում, չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝ սույն հոդվածի չորրորդ պարբերությամբ նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:
Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող անձը սույն հոդվածի չորրորդ պարբերության մեկից ավելի կետերում ներառված լինելու դեպքում այդ անձի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածի չորրորդ պարբերությամբ նախատեսված առավելագույն չափի տուգանքի մեծությունը:
(1691 -ին հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-517-Ն, 26.12.02 ՀՕ-499-Ն, 03.12.03 ՀՕ-44-Ն, 11.11.05 ՀՕ-217-Ն, լրաց. 27.11.06 ՀՕ-204-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-241-Ն, 11.05.11 ՀՕ-155-Ն, 29.11.11 ՀՕ-294-Ն, 22.12.10 ՀՕ-264-Ն, փոփ., լրաց. 23.12.22 ՀՕ-594-Ն)
(23.12.22 ՀՕ-594-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 1692. | Պաշտոնական վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը |
(վերնագիրը փոփ. 21.03.18 ՀՕ-196-Ն)
Իրավաբանական անձանց, օտարերկրյա իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների պաշտոնատար անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից պաշտոնական վիճակագրական հաշվետվությունները և պաշտոնական վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթերը չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (սահմանված ժամկետների կամ ամբողջ ծավալի խախտումներով կամ աղավաղումներով) ներկայացնելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Քաղաքացիների կողմից օրենքով նախատեսված համատարած հաշվառումների ժամանակ հաշվառումների հարցաթերթերով նախատեսված տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
(1692-րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, խմբ. 10.09.08 ՀՕ-159-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-196-Ն)
Հոդված 1693. | Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից պահանջվող, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը |
(հոդվածն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-250-Ն)
Հոդված 1694. | Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկները չներկայացնելը, անհրաժեշտ տվյալները ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը |
(վերնագիրը փոփ. 21.12.17 ՀՕ-300-Ն)
Վճարողների կողմից բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետներում լիազոր մարմիններ չներկայացնելը, ինչպես նաև դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով, անստորագիր ներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
(1694 - րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն, փոփ. 28.11.11 ՀՕ-283-Ն, 21.12.17 ՀՕ-300-Ն)
Հոդված 1694. | Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը խախտելը |
Հոդված 1695. | Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը |
Առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է`
տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է`
տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
(1695 - րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-499-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-187-Ն, լրաց., փոփ. 11.11.05 ՀՕ-217-Ն, խմբ. 06.12.07 ՀՕ-296-Ն, 24.06.10 ՀՕ-118-Ն)
Հոդված 1696. | Առևտրի և սպասարկման ոլորտում աշխատողի կողմից անվանաքարտ չկրելը |
Հոդված 1697 . | Աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը խախտելը կամ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր չվարելը |
Հոդված 1698. | Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը |
Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:
Գործատուն ազատվում է սույն հոդվածով նախատեսված` աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և (կամ) աշխատավարձն անկանխիկ ստանալու համար օրենքով սահմանված ձևերից որևէ մեկը:
(1698-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-499-Ն, փոփ. 25.12.03 ՀՕ-31-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, 22.02.07 ՀՕ-104-Ն, խմբ. 06.12.07 ՀՕ-296-Ն, փոփ. 27.11.08 ՀՕ-202-Ն, 10.12.13 ՀՕ-122-Ն, խմբ. 18.01.22 ՀՕ-15-Ն )
(18.01.22 ՀՕ-15-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 1699. | Հաշվապահական հաշվառում չվարելը |
Հաշվապահական հաշվառում չվարելը` տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ, դրամական արտահայտությամբ, տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ չունենալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:
(1699 - րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-517-Ն)
Հոդված 16910. | Հաշվապահական հաշվառման քաղաքականություն չսահմանելը |
Հաշվապահական հաշվառման քաղաքականություն չսահմանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(16910 - րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-517-Ն)
Հոդված 16911. | Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և այլ տեղեկությունները չպահպանելը |
Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև համակարգչային (էլեկտրոնային) կրիչների վրա գտնվող տեղեկատվությունը` սկզբնական հաշվառման փաստաթղթերը, գրանցամատյանները, ֆինանսական հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերը, հաշվապահական հաշվառման մեքենայական մշակման ծրագրերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(16911 - րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-517-Ն)
Հոդված 16912. | Պետական մարմիններ ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելը կամ դրանք չհրապարակելը |
Օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Տուգանքի նշանակման օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
(16912 - րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-517-Ն)
Հոդված 16913. | Հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները չորակավորված հաշվապահի կողմից ստորագրելը կամ անստորագիր ներկայացնելը |
Հրապարակվող ֆինանսական հաշվետվություններն ստորագրելը հաշվապահի կողմից, որը որակավորված չէ հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի սահմանած կարգով, կամ անստորագիր ներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել անմիջապես նախորդող ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելիս`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:
(16913 - րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-517-Ն)
Հոդված 169.14. | Առանց համապատասխան գրանցման (լիցենզիայի) չթույլատրված կամ օրենքով արգելված բառերի և լիցենզիա չունեցող անձանց կողմից որոշակի բառերի օգտագործումն իր անվանման մեջ, գովազդներում, հրապարակային oֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն |
(վերնագիրը լրաց. 08.12.11 ՀՕ-340-Ն, խմբ.
03.06.19 ՀՕ-55-Ն)
1. Օրենքով արգելված կամ առանց համապատասխան գրանցման (լիցենզիայի) օրենքով սահմանված բառերի կամ դրանց ածանցյալների օգտագործումն իր անվանման մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Տուգանքի նշանակման օրվանից հետո` չորսամսյա ժամկետում, խախտումը չվերացնելը, այդ թվում` լիցենզիա (պետական գրանցում) ստանալու միջոցով`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Եթե համապատասխան բառերի և (կամ) դրանց ածանցյալների` համապատասխան գրանցում (լիցենզիա) չունեցող անձի կողմից օգտագործումն արգելող օրենքի հրապարակման և ուժի մեջ մտնելու ժամկետների միջև ժամանակահատվածը քիչ է վեց ամսից, ապա սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունը առաջանում է սույն հոդվածով նախատեսված խախտումը նշված օրենքը հրապարակվելուց վեց ամիս հետո կատարվելու (չվերացվելու) դեպքում:
Առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության համայնքների անվանումները ֆիրմային անվանումներում օգտագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։
2. Կենտրոնական բանկի կողմից համապատասխան գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «վարկավորում», «կրեդիտ», «կրեդիտավորում» բառերի կամ այդ գործունեությունը բնութագրելու համար կամ այդ գործունեության իրականացման նպատակով «փոխառություն», «փող», «դրամ», «փոխառության տրամադրում», «դրամի տրամադրում», «գումար», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «ֆինանս», «ֆինանսավորում», «ֆինանսների տրամադրում» բառերի կամ դրանց հոլովաձևերի և ածանցյալների օգտագործումն իր անվան մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում, ինչպես նաև լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցման ցանկացած այլ միջոցների օգտագործմամբ ներկայացվող գովազդներում օգտագործումը, գովազդ իրականացնողներին կամ գովազդելուն աջակցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:
Սույն մասով նախատեսված արարքը տուգանքի նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից չորս տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով:
(169.14 -րդ հոդվածը լրաց. 08.06.04 ՀՕ-94-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-264-Ն, լրաց. 08.12.11 ՀՕ-340-Ն, 06.12.12 ՀՕ-228-Ն, խմբ., լրաց. 03.06.19 ՀՕ-55-Ն)
Հոդված 169.15. |
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ապօրինի գործունեություն կազմակերպելը |
(վերնագիրը խմբ. 13.11.15 ՀՕ-130-Ն)
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ապօրինի գործունեություն կազմակերպելը, այսինքն` առանց համապատասխան ծանուցման թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեությամբ զբաղվելն առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ գործունեությամբ զբաղվելու համար սահմանված պետական տուրքի 20-ապատիկի չափով:
(169.15 -րդ հոդվածը լրաց. 23.06.06 ՀՕ-89-Ն, խմբ. 13.11.15 ՀՕ-130-Ն)
Հոդված 169.16. |
Առևտրի, հանրային սննդի, սահմանափակման ենթակա և կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելը |
(վերնագիրը խմբ. 16.12.21 ՀՕ-428-Ն)
1․ Առանց թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք իրականացնելը, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացում իրականացնելը`
առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
2․ Առևտրի և հանրային սննդի օբյեկտները, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, խաղատները և բաղնիքները (սաունաները) առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
3. Առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով
Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով:
4. Առանց թույլտվության հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառք իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
5. Առանց թույլտվության խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:
6. Առանց թույլտվության համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառք իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։
Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
7. Առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումը և իրացումը՝
առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
8. Առանց թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելը և (կամ) մատուցելը՝
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով։
9. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով։
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարերեքհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:
10. Առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հրավառությունների իրականացման պահանջները կամ պայմանները չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով։
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարերեքհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով, և համայնքի ղեկավարի կողմից տրված տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների իրականացման թույլտվությունից զրկում՝ մեկ տարի ժամկետով:
11. Սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլտվություն չստացած անձանց տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների համար նախատեսված հրագործական նյութեր (արտադրանք), հրագործական բաղադրիչներ և այլ պայթուցիկ սարքեր (նյութեր) վաճառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով։
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
12. Առանց թույլտվության համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով՝ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար։
Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով։
13. Առանց թույլտվության կամ հաստատված չափագրության սխեմայից դուրս կամ հաստատված էսքիզային առաջարկի խախտմամբ համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ամառային և ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայություն կազմակերպելը կամ դրա նպատակով սեղաններ, աթոռներ և այլ պարագաներ տեղադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։
Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
14. Առանց համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետի թույլտվության սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում (բացառությամբ հեստապարային ակումբի) գործունեություն իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
15. Առանց համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետի թույլտվության հեստապարային ակումբի գործունեություն իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարերեքհարյուրապատիկի չափով:
16. Երևան համայնքի վարչական տարածքում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
17. Երևան համայնքի վարչական տարածքում ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցից և (կամ) դրանց կցորդներից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ցանկացած ապրանքի վաճառք իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
18. Երևան համայնքի վարչական տարածքում առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջածախ առևտուր իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(169.16-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-262-Ն, լրաց., փոփ., խմբ. 27.02.07 ՀՕ-134-Ն, լրաց. 20.03.12 ՀՕ-39-Ն, խմբ., լրաց. 11.09.12 ՀՕ-179-Ն, խմբ., լրաց. 06.12.12 ՀՕ-223-Ն, լրաց. 06.12.12 ՀՕ-228-Ն, 26.02.15 ՀՕ-11-Ն, 21.03.18 ՀՕ-202-Ն, 24.01.20 ՀՕ-85-Ն, փոփ. 24.03.21 ՀՕ-143-Ն, խմբ. 16.12.21 ՀՕ-428-Ն)
Հոդված 16917. | Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի մեջ կեղծ տվյալներ մտցնելը կամ հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելը |
Հոդված 16918. | Անհատական հաշվի բացման հայտը, անհատական հաշվետվությունը, ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածների մասին տվյալները սահմանված կարգով և ժամկետում չներկայացնելը կամ սխալ կամ կեղծ տվյալներով ներկայացնելը |
Անհատական հաշվի բացման հայտը, անհատական հաշվետվությունը, ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածների մասին տվյալները սահմանված կարգով և ժամկետում չներկայացնելը կամ սխալ կամ կեղծ տվյալներով ներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(16918 -րդ հոդվածը լրաց. 18.03.08 ՀՕ-8-Ն)
Հոդված 169.18. |
Հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը կամ թերի հրապարակելը |
(վերնագիրը խմբ. 25.03.20 ՀՕ-177-Ն)
1. Հիմնադրամների կողմից հաշվետվությունը թերի հրապարակելը կամ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը՝
առաջացնում է նախազգուշացում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացման նշանակման մասին որոշմանը իրազեկվելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, հիմնադրամի կողմից սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման մասին որոշմանը իրազեկվելու օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, հիմնադրամի կողմից սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(169.18-րդ հոդվածը լրաց. 10.04.08 ՀՕ-35-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-35-Ն, խմբ. 25.03.20 ՀՕ-177-Ն)
Հոդված 169.19 |
«Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին», «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» և «Ջրօգտագործման մասին» տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը |
«Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին», «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» և «Ջրօգտագործման մասին» տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները հաշվետու իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բնապահպանական մարմնին և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
(16919 - րդ հոդվածը լրաց. 08.04.09 ՀՕ-98-Ն, 04.03.20 ՀՕ-110-Ն)
Հոդված 16920. | Գնահատման գործունեություն իրականացնող անձանց կողմից գնահատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց կամ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո դրանց պատճենները լիազոր մարմին չներկայացնելը |
(վերնագիրը փոփ. 10.12.21 ՀՕ-420-Ն)
Գնահատման գործունեություն իրականացնող անձանց կողմից գնահատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց կամ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո դրանց պատճենները լիազոր մարմին չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(16920 - րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-337-Ն, փոփ. 10.12.21 ՀՕ-420-Ն)
Հոդված 16921. | Գնահատման հաշվետվությունը չորակավորված անձի կողմից ստորագրելը |
(վերնագիրը փոփ. 10.12.21 ՀՕ-420-Ն)
1. Գնահատման հաշվետվությունը ստորագրելը օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատողի որակավորում չստացած անձի կողմից`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(16921 - րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-337-Ն, փոփ. 10.12.21 ՀՕ-420-Ն)
Հոդված 16922. | Չորակավորված անձի կողմից ստորագրված գնահատման հաշվետվությունը հաստատելը |
(վերնագիրը փոփ. 10.12.21 ՀՕ-420-Ն)
1. Չորակավորված անձի կողմից ստորագրված գնահատման հաշվետվությունը հաստատելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
(16922 - րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-337-Ն, փոփ. 10.12.21 ՀՕ-420-Ն)
Հոդված 169.23. |
Անօրինական պահնորդական ծառայություններ առաջարկելը, անօրինական պահնորդական ծառայություններից օգտվելը |
1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձի կողմից մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձի պահնորդական ծառայություններից օգտվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:
(169.23 -րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-7-Ն)
Հոդված 169.24. |
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը |
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական-վիճակագրական հաշվետվությունները հաշվետու իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(169.24-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-247-Ն)
Հոդված 169.25. | Հսկվող ապրանքների արտահանում, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտների իրականացրած արտահանման և (կամ) փոխանցման վերաբերյալ փաստաթղթերը և այլ տեղեկությունները չպահպանելը |
1. Հսկվող ապրանքների արտահանում, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտների իրականացրած արտահանման և (կամ) փոխանցման վերաբերյալ գործողությունը կատարելուց հետո արտահանված ապրանքների և (կամ) փոխանցված արժեքների ցանկը, հաշիվ-ապրանքագիրը և դրանց հանձնման-ընդունման փաստը հավաստող համապատասխան փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(169.25-րդ հոդվածը լրաց. 29.06.16 ՀՕ-124-Ն)
Հոդված 169.26. |
Հասարակական կազմակերպության կողմից հաշվետվությունը չհրապարակելը |
«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա հաշվետվությունը թերի հրապարակելը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը առաջացնում են նախազգուշացում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ:
Օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո` 30 օրվա ընթացքում, հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պահանջը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախազգուշացման պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
(169.26-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-35-Ն)
Հոդված 169.27. | Հասարակական կազմակերպության կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացումը |
Հասարակական կազմակերպության կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացումը առաջացնում է նախազգուշացում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ:
Օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո` 30 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պահանջը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախազգուշացման պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(169.27-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-35-Ն)
⚖Հոդված 169.28. | Հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սահմանված ժամկետներում չներկայացնելը կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելը կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը |
(վերնագիրը փոփ. 25.03.20 ՀՕ-206-Ն)
1. «Հանրային ծառայության մասին» և «Կուսակցությունների մասին» օրենքներով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից (սույն հոդվածում այսուհետ՝ հայտարարատուներ) «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագրերը (սույն հոդվածում այսուհետ՝ հայտարարագրեր) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. (մասն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-206-Ն)
3. Հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելը՝
առաջացնում է նախազգուշացում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջներին կամ ներկայացման կարգին համապատասխան չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
5. Հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
(169.28-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-106-Ն, փոփ., խմբ. 25.03.20 ՀՕ-206-Ն, փոփ. 29.12.20 ՀՕ-4-Ն)
Հոդված 169.29. | Իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման կանոնները խախտելը |
1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքում սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի կողմից իրական շահառուների բացահայտման նպատակով պատշաճ ուսումնասիրություն չիրականացնելը կամ իրականացված պատշաճ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները և փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հարյուրապատիկի չափով։
5. Սույն հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, եթե մինչև վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ որոշում կայացնելը նա վերացրել է իր թույլ տված խախտումը և իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմնին է ներկայացրել ապացույցներ այդ մասին:
(169.29-րդ հոդվածը լրաց. 03.06.21 ՀՕ-252-Ն)
Հոդված 169.30. | Կանխամտածված կեղծ գովազդը |
1. Գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից սպառողին հումքի, ապրանքի, մատուցվող ծառայության որակի, գնի կամ այլ առանձնահատկության վերաբերյալ մոլորության մեջ գցելը, եթե դրա հետևանքով անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին պատճառվել է մանր չափերի գույքային վնաս՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։
(169.30-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 169.31. |
Շահերի բախման վերաբերյալ կարգավորումները խախտելը |
1. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից շահերի բախման իրավիճակի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
2. Նախքան շահերի բախման հանգամանքների վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկությունն ստանալը վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից շահերի բախման իրավիճակում գործողություն (անգործություն) կատարելը կամ որոշում ընդունելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
3. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից շահերի բախման իրավիճակի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած առաջարկությանն առերևույթ հակասող գործողություն (անգործություն) կատարելը կամ որոշում ընդունելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:
(169.31-րդ հոդվածը լրաց. 07.12.22 ՀՕ-542-Ն)
Հոդված 170. | Պետական մենաշնորհ հանդիսացող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը |
Հոդված 1701. | Շահույթ (եկամուտ) կամ հարկվող այլ օբյեկտ թաքցնելը |
Հոդված 1702. | Իրավաբանական անձի պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման կամ լիցենզավորման մասին տվյալները հարկային մարմիններ սահմանված ժամկետում չհայտնելը |
Պետական լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից իրավաբանական անձի պետական գրանցման, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման կամ լիցենզավորման կամ դրանց հետ կապված համապատասխան փոփոխությունների մասին տվյալները հարկային մարմիններ սահմանված ժամկետում չհայտնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով:
(1702 - րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-499-Ն, 14.12.04 ՀՕ-187-Ն, խմբ. 21.12.10 ՀՕ-220-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-155-Ն)
Հոդված 1703. | Պետական և տեղական հարկերը, պետական և տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի), պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները ժամանակին չվճարելը |
(վերնագիրը փոփ. 24.10.07 ՀՕ-241-Ն, 22.12.10 ՀՕ-264-Ն, լրաց. 16.05.16 ՀՕ-82-Ն, փոփ. 04.03.22 ՀՕ-46-Ն)
Պետական և տեղական հարկերը, պետական և տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի), պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
(1703 - րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-499-Ն, 24.10.07 ՀՕ-241-Ն, 22.12.10 ՀՕ-264-Ն, լրաց. 16.05.16 ՀՕ-82-Ն, փոփ. 04.03.22 ՀՕ-46-Ն)
Հոդված 1704. | Հարկային մարմիններում սահմանված ժամկետում հաշվառման չկանգնելը |
Հարկային մարմիններում սահմանված ժամկետում հաշվառման չկանգնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
(1704 - րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-499-Ն, 14.12.04 ՀՕ-187-Ն, 11.05.11 ՀՕ-155-Ն)
Հոդված 1705 . | Պետական լիազորված մարմինների պաշտոնատար անձանց կողմից անհատ ձեռնարկատերերին սահմանված ժամկետներում չհաշվառելը կամ իրավաբանական անձանց սահմանված ժամկետներում չգրանցելը (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը |
Պետական լիազոր մարմնի պաշտոնատար անձանց կողմից անհատ ձեռնարկատիրոջը օրենքով սահմանված ժամկետում չհաշվառելը կամ իրավաբանական անձին օրենքով սահմանված ժամկետում չգրանցելը (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև եռապատիկը:
(1705 - րդ հոդվածը խմբ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 21.12.10 ՀՕ-220-Ն)
Հոդված 1706 . | Հարկային մարմիններ տեղեկությունները սահմանված ժամկետում չհաղորդելը կամ սխալ տեղեկություններ հաղորդելը |
Օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռներեցի կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի կատարողի հետ կատարված գործառնությունների, ինչպես նաև իրենց կողմից և իրենց հաշվին ֆիզիկական անձին վճարված եկամուտների և պահված հարկերի մասին տվյալները, հարկման նպատակով օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված անհրաժեշտ այլ տվյալներ հարկային մարմիններ սահմանված ժամկետում չհաղորդելը կամ սխալ տվյալներ հաղորդելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով:
Նույն արարքը, որը նպաստել է հարկ վճարողի կողմից հարկվող օբյեկտը /հարկը/ թաքցնելուն`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանապատիկի չափով:
(1706 - րդ հոդվածը փոփ. 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-499-Ն, 24.10.07 ՀՕ-241-Ն, 11.05.11 ՀՕ-155-Ն, 22.12.10 ՀՕ-264-Ն)
Հոդված 1707. |
Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) ապրանքներ դրոշմավորելը |
(վերնագիրը փոփ. 16.05.16 ՀՕ-82-Ն)
Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները օտարելը, եթե դրանց քանակը չի գերազանցում հիսուն հատը`
առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-12-Ն)
Ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով ապրանքներ դրոշմավորելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:
(1707 - րդ հոդվածը լրաց. 08.06.98 ՀՕ-226, փոփ. 26.06.02 ՀՕ-393-Ն, 11.12.02 ՀՕ-479-Ն, խմբ. 26.10.10 ՀՕ-148-Ն, լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-12-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-82-Ն)
Հոդված 170.8. | Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ իրացնելը |
1. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ օտարելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` oրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:
2. Նույն խախտումը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հիսուն հազարից երկու հարյուր հազար դրամ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
3. Նույն խախտումը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է երկու հարյուր հազարից հինգ հարյուր հազար դրամ`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:
4. Նույն խախտումը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ և ավելի`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարերկուհարյուրապատիկի չափով:
5. (մասն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-409-Ն)
(1708 - րդ հոդվածը լրաց. 08.06.98 ՀՕ-226, փոփ. 26.06.02 ՀՕ-393-Ն, 11.12.02 ՀՕ-479-Ն, խմբ. 26.10.10 ՀՕ-148-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-12-Ն, 16.05.16 ՀՕ-82-Ն, խմբ. 24.10.19 ՀՕ-197-Ն, փոփ. 16.12.21 ՀՕ-409-Ն)
Հոդված 170.9. | Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելը |
(հոդվածն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-300-Ն)
Հոդված 17010. | Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում` առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների դրամական հաշվարկներ իրականացնելը |
(հոդվածն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-125)
Հոդված 17011. | Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտմամբ դրամական հաշվարկներ իրականացնելը |
(հոդվածն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-125)
Հոդված 17012. | Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` իրացման համար թույլատրելի ժամկետներից հետո որոշակի թվագրումով դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների իրացումը |
Հոդված 170.13 |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշակի ապրանքատեսակների համար սահմանված օտարման նվազագույն գնից ցածր գնով ապրանքների օտարումը |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշակի ապրանքատեսակների համար սահմանված օտարման նվազագույն գնից ցածր գնով ապրանքների օտարումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
(17013 - րդ հոդվածը լրաց. 29.10.09 ՀՕ-199-Ն)
Հոդված 171. | Քաղաքացիների կողմից գիշակեր մուշտակամորթ գազաններ պահելը |
Քաղաքացիների կողմից աղվեսներ, բևեռաղվեսներ, ջրաքիսներ և գիշակեր մուշտակամորթ և այլ գազաններ պահելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով` գիշակեր գազանների և դրանց մորթիների բռնագրավմամբ:
(171-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)
ԳԼՈՒԽ 12.1
(գլուխը լրաց. 23.03.18 ՀՕ-250-Ն)
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 171.1. | Հակամրցակցային համաձայնությունը |
1. Տնտեսավարող սուբյեկտների հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը, այդ համաձայնությանը մասնակցելը) տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով:
2. Սույն գլխի իմաստով տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձ է համարվում տնտեսավարող սուբյեկտի միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձը կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամը կամ կազմակերպչական, կարգադրական կամ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող ղեկավար անձը:
Հոդված 171.2. | Տնտեսական գործունեության արգելված համակարգումը |
1. Տնտեսական գործունեության արգելված համակարգումը ֆիզիկական անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով:
2. Նույն արարքը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով:
3. Նույն արարքը պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով:
(171.2-րդ հոդվածը փոփ. 03.03.21 ՀՕ-94-Ն)
Հոդված 171.3. |
Մենաշնորհ կամ գերիշխող կամ բանակցային ուժեղ դիրքի չարաշահումը |
(վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող կամ բանակցային ուժեղ դիրքի չարաշահումը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով:
(171.3-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 171.4. |
Համակենտրոնացումը չհայտարարագրելը կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը |
(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
1. Տնտեսավարող սուբյեկտի կողմից հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը չհայտարարագրելը՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից չորսհազարապատիկի չափով։
2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով:
3. Համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը ֆիզիկական անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով:
(171.4-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.03.21 ՀՕ-94-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 171.5. |
Անբարեխիղճ մրցակցության գործողություն |
Տնտեսավարող սուբյեկտի անբարեխիղճ մրցակցության գործողությունը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:
2. Ֆիզիկական անձի անբարեխիղճ մրցակցության գործողությունը ֆիզիկական անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:
(171.5-րդ հոդվածը լրաց. 03.03.21 ՀՕ-94-Ն)
Հոդված 171.6. |
Արգելված պետական օժանդակություն ստանալը |
(հոդվածն ուժը կորցրել է 03.03.21 ՀՕ-94-Ն)
Հոդված 171.7. |
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը |
(վերնագիրը փոփ. 03.03.21 ՀՕ-94-Ն)
1. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
3. Ֆիզիկական անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, հանձնաժողովի անդամի կամ աշխատակցի՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը ֆիզիկական անձի համար՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
(171.7-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.03.21 ՀՕ-94-Ն)
Հոդված 171.8. |
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից կամ օրենքով սահմանված ժամկետում պահանջվող անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելը, համակենտրոնացումը չհայտարարագրելը |
(վերնագիրը փոփ., լրաց. 03.03.21 ՀՕ-94-Ն)
1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից կամ օրենքով սահմանված ժամկետում պահանջվող անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից կամ օրենքով սահմանված ժամկետում պահանջվող անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
3. Տնտեսավարող սուբյեկտի կողմից հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը չհայտարարագրելը, եթե առկա չեն սույն օրենսգրքի 171.3-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման հատկանիշները, տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի կամ համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
(171.8-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.03.21 ՀՕ-94-Ն)
Հոդված 171.9. |
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելը, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը |
(վերնագիրը փոփ. 03.03.21 ՀՕ-94-Ն)
1. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելը, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելը, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձի համար`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
3. Ֆիզիկական անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելը, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը ֆիզիկական անձի համար՝
առաջացնում են նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
(171.9-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.03.21 ՀՕ-94-Ն)
Հոդված 171.10. |
Արգելված պետական օժանդակություն տրամադրելը |
Պետական օժանդակություն տրամադրող մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից արգելված պետական օժանդակություն տրամադրելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
(171.10-րդ հոդվածը փոփ. 03.03.21 ՀՕ-94-Ն)
Հոդված 171.11. |
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունները |
1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձանց կողմից հակամրցակցային գործողություններ կատարելը, հակամրցակցային վարքագիծ դրսևորելը կամ հակամրցակցային ակտեր կայացնելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
Գ Լ ՈՒ Խ 13
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 172. | Մանր խուլիգանություն |
(172-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)
Հոդված 1721. | Իրեր ձեռք բերելու նպատակով օտարերկրյա քաղաքացիներին հետամտելը |
Հոդված 172.2. | Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը |
Փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը և հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:
(172.2 - րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-34-Ն)
Հոդված 172.3. | Ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելը |
Ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
(172.3 - րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-34-Ն)
Հոդված 173. | Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով |
Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
(173-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 07.02.12 ՀՕ-2-Ն)
Հոդված 1731 . | Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակներով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կանոնները կամ արգելքները խախտելը |
1. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակներով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կանոնների խախտումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը 18 տարին չլրացած անձանց՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
3. 18 տարին չլրացած անձանց ծխախոտային արտադրատեսակներ, դրանց պատկանելիքներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ վաճառելու կամ որևէ այլ եղանակով իրացնելու մեջ ներգրավելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
4. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումն ինքնասպասարկմամբ (ինքնուրույնաբար ընտրելու և մինչև վճարման համար նախատեսված վայր հասցնելու եղանակով)՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
5. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցով՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով:
6. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքն իրականացնելիս որևէ զեղչի կիրառումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
7. Ծխախոտային արտադրատեսակի մանրածախ վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը բաց տուփով կամ տուփում արտադրողի կողմից հավաստված արտադրանքի թվից ավելի կամ պակաս լինելու դեպքում կամ սիգարետի հատով վաճառքը կամ որևէ այլ եղանակով հատով իրացումը կամ ամբողջություն կազմող փաթեթում ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը սննդամթերքի կամ ոչ պարենային ապրանքների հետ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
8. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը օրենքով արգելված տարածքներում կամ հաստատություններում՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
9. Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
(1731 -ին հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-73-Ն, խմբ. 13.02.20 ՀՕ-96-Ն)
Հոդված 173.2. |
Ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ դրանց օգտագործման սահմանափակման արգելքը խախտելը |
1. Օրենքով սահմանված ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ օգտագործման սահմանափակման արգելքը խախտելը, բացառությամբ սույն օրենսգրքի 135.1-ին և 135.2-րդ հոդվածներով սահմանված դեպքերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձի նկատմամբ՝ հիսնապատիկի չափով:
Նույն արարքն այն պաշտոնատար անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
(173.2-րդ հոդվածը լրաց. 07.04.09 ՀՕ-89-Ն, խմբ. 13.02.20 ՀՕ-96-Ն)
Հոդված 173.3. |
Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման սահմանափակումների ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը |
1. Օրենքով նախատեսված դեպքերում հաստատությունների կամ հիմնարկների կամ վայրերի կամ տարածքների տեսանելի հատվածներում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման արգելքի մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակների բացակայությունը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:
(173.3-րդ հոդվածը լրաց. 07.04.09 ՀՕ-89-Ն, խմբ. 13.02.20 ՀՕ-96-Ն)
Հոդված 174. | Տնային եղանակով պատրաստված թունդ ոգելից խմիչքներ ձեռք բերելը |
(հոդվածը վերացվել է 02.09.93 ՀՕ-79)
Հոդված 1741. | Տնային եղանակով պատրաստված թունդ ոգելից խմիչք չհամարվող գինու վաճառքը քաղաքացիների կողմից |
(հոդվածը վերացվել է 02.09.93 ՀՕ-79)
Հոդված 1742 . | Տնային եղանակով թունդ ոգելից խմիչքներ պատրաստելը կամ պահելը ոչ վաճառելու նպատակով |
(հոդվածը վերացվել է 02.09.93 ՀՕ-79)
Հոդված 175. | Հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը |
1. Ոգելից խմիչքներ օգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում կամ հասարակական այլ վայրերում, բացառությամբ ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ունեցող հանրային սննդի օբյեկտների, կամ ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում հայտնվելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(175-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 16.12.05 ՀՕ-32-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն)
Հոդված 176. | Ոգելից խմիչքներ օգտագործելը արտադրությունում |
Արտադրությունում (աշխատատեղերում, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների շենքերում և տերիտորիայում) ոգելից խմիչքների օգտագործումը կամ հարբած վիճակում աշխատանքի տեղում գտնվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Արտադրությունում ոգելից խմիչքների օգտագործմանը տեղամասերի, հերթափոխերի, արտադրամասերի վարպետների, պետերի և մյուս ղեկավարների մասնակցելը իրենց ենթակա աշխատողների հետ, կամ հարբած վիճակում գտնվող անձանց աշխատանքի չթույլատրելու համար նրանց կողմից միջոցներ չձեռնարկելը կամ էլ իրենց ենթակա աշխատողների կողմից ոգելից խմիչքներ օգտագործելու կամ հարբած վիճակում աշխատանքի գալու դեպքերը թաքցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(176-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)
Հոդված 177. | Երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելը |
(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
1. 18 տարին լրացած անձի կողմից երեխային ոչ սթափ վիճակի հասցնելը, որը դրսևորվել է վերջինիս կողմից ոգելից խմիչքներ օգտագործելով կամ ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական նպատակներով օգտագործելով, ինչպես նաև երեխային թափառաշրջիկության կամ մուրացկանության դրդելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով։
(177-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 178. | Երեխայի դաստիարակության, ուսուցման կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը |
(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
1. Ծնողի, այլ օրինական ներկայացուցչի կամ այլ անձի կողմից, որի վրա երեխայի դաստիարակության, ուսուցման կամ խնամքի պարտականություն է դրված, այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, ինչպես նաև անչափահասների կողմից թմրամիջոցներ օգտագործելն առանց բժշկի նշանակման կամ նրանց կողմից այլ իրավախախտումներ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
(178-րդ հոդվածը խմբ. 23.10.87, 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 178.1. | Որդեգրված կամ խնամակալության (հոգաբարձության) հանձնված կամ խնամատար ընտանիքում գտնվող երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացմանը խոչընդոտելը |
1. Որդեգրողի կողմից որդեգրված կամ խնամակալության (հոգաբարձության) հանձնված կամ խնամատար ընտանիքում գտնվող երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացմանը խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում որդեգրողների կամ խնամակալների (հոգաբարձուի) նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
(178.1-ին հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-11-Ն)
Հոդված 178.2. | Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը |
1. Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե դրա հետևանքով երեխայի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
(178.2-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 179. | Մոլեխաղերը, գուշակությունը հասարակական վայրերում |
Հոդված 1791. | Պոռնկությամբ զբաղվելը |
Պոռնկությամբ զբաղվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:
(1791 -ին հոդվածը խմբ. 30.09.87, 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
Հոդված 180. | Լռությունը խախտելը |
(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
1. Գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը`
առաջացնում են նախազգուշացում:
2. Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի)`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:
4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
5. Առևտրի և ծառայությունների բնագավառում, այդ թվում՝ հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ տվյալ առևտրի և ծառայությունների օբյեկտի գտնվելու վայրի, համայնքի ավագանու կողմից սահմանված ժամերին (22.00-ից մինչև 7.00-ն, 23.00-ից մինչև 7.00-ն և 24.00-ից մինչև 7.00-ն) լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
6. Սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
(180-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-496-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 11.09.18 ՀՕ-381-Ն)
Հոդված 1801. | Հավաքներ անցկացնելու` օրենքով սահմանված կարգը խախտելը |
1. Առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
2. Իրազեկման մեջ նշված տվյալների փոփոխությունների մասին օրենքով սահմանված ժամկետում համայնքի ղեկավարին չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
3. Հավաքը Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերի, դատարանների կամ քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությանը սպառնացող հեռավորության վրա չանցկացնելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կամ ոստիկանության ներկայացուցչի պահանջներին չենթարկվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
4. Հավաքը «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կամ գազի ստորգետնյա պահեստարանների կամ դրանց սպասարկման կառույցների կամ «Օրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանի անվտանգությանը սպառնացող հեռավորության վրա չանցկացնելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կամ ոստիկանության ներկայացուցչի պահանջներին չենթարկվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
5. Համայնքի ղեկավարի` հավաքը սահմանափակումներով անցկացնելու մասին որոշումը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
6. Համայնքի ղեկավարի` հավաքն արգելելու մասին որոշումը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
7. Ինքնաբուխ հավաք անցկացնելու մասին ոստիկանությանն անհապաղ չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
8. Շտապ հավաքի կազմակերպչի կողմից հավաքն անցկացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելուց առաջ այդ մասին համայնքի ղեկավարին և ոստիկանությանը չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
9. Ինքնաբուխ և շտապ հավաքների անցկացման համար օրենքով սահմանված առավելագույն ժամկետը ավելի քան 1 ժամով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
10. Օրվա որոշակի ժամերին (ժամը 22.00-ից մինչև 8.00-ն) բնակելի շինություններին, հիվանդանոցներին, գիշերօթիկ դպրոցներին և գիշերելու համար նախատեսված այլ շենքերին հարող տարածքներում հավաքների անցկացումն անձանց հանգիստը խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով զուգորդելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
11. Հավաքի մասնակցի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
12. Հավաքի ղեկավարի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
13. Հավաքի կարգադրիչների կողմից տարբերանշաններ չկրելը կամ օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող տարբերանշաններ կրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
14. Հավաքի կարգադրիչ չհանդիսացող անձի կողմից կարգադրիչի տարբերանշաններ կրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
15. Հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
16. Ծառայողական համազգեստով հավաքին մասնակցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության և դատախազության մարմիններում ծառայողների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
17. Առանց բռնություն գործադրելու կամ այն գործադրելու սպառնալիքի օրինական հավաքներին մասնակցելուն խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
18. Արգելված հավաքին մասնակցել քարոզելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
19. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ (համայնքի ղեկավարի պահանջների մասով), ինչպես նաև 5-րդ և 6-րդ մասերով սահմանված իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները կազմում է համայնքի ղեկավարը:
20. Սույն հոդվածի 3-րդ, 4-րդ (ոստիկանության ներկայացուցչի պահանջների մասով), 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ մասերով սահմանված իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները կազմում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազոր պաշտոնատար անձը:
(1801 -ին հոդվածը լրաց. 29.07.88, փոփ. 02.09.93 ՀՕ-79, 24.12.04 ՀՕ-68-Ն, խմբ. 14.04.11 ՀՕ-73-Ն)
Հոդված 180.2. | Մշակութային գործունեության իրականացման նպատակով հանրային բացօթյա վայրերի օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները խախտելը |
1. Մշակութային գործունեության իրականացման նպատակով հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները խախտելը՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են համարվել, կամ առանց դրանց բռնագրավման:
(180.2-րդ հոդվածը լրաց. 22.03.23 ՀՕ-115-Ն)
Հոդված 181. | Հատուկ ծառայությունների ակնհայտ կեղծ կանչը |
1. Պետական հակահրդեհային ծառայության, ոստիկանության, շտապ բուժօգնության և մյուս հատուկ ծառայությունների ակնհայտ կեղծ կանչը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
(181-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 07.02.12 ՀՕ-2-Ն)
Գ Լ ՈՒ Խ 14
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 182. |
Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը |
(վերնագիրը փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(182-րդ հոդվածը խմբ. 29.07.88, 02.09.93 ՀՕ-79, 16.12.05 ՀՕ-32-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն, 09.02.12 ՀՕ-7-Ն, փոփ., լրաց. 07.02.12 ՀՕ-2-Ն)
⚖Հոդված 1821. | Ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը |
Իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում (բացառությամբ հարկային հսկողության շրջանակներում իրականացվող ստուգման) իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելը կամ ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկի չափով:
(1821 -ին հոդվածը լրաց. 23.06.97 ՀՕ-133, փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն, 26.12.02 ՀՕ-499-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, 24.10.07 ՀՕ-241-Ն, խմբ. 18.03.08 ՀՕ-8-Ն, լրաց. 19.01.21 ՀՕ-69-Ն)
Հոդված 182.2. | Սննդամթերքի և կերի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ ստուգումների, աուդիտների, դիտարկումների, անասնահամաճարակային մշտադիտարկումների, բուսասանիտարական մշտադիտարկումների, ստուգայցերի և (կամ) վարչական վարույթների իրականացումը խոչընդոտելը |
(վերնագիրը խմբ. 09.02.22 ՀՕ-30-Ն)
1. Սննդամթերքի և կերի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ ստուգումների, աուդիտների, դիտարկումների, անասնահամաճարակային մշտադիտարկումների, բուսասանիտարական մշտադիտարկումների, ստուգայցերի և (կամ) այլ վարչական վարույթների իրականացումը խոչընդոտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
(182.2 -րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-17-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-30-Ն)
Հոդված 1823 |
Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելը |
1. Արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
1.1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու պայմանները, պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։
2. Արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
3. Արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
4. Արտակարգ դրության ժամանակ գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
5. Արտակարգ դրության ժամանակ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
6. Արտակարգ դրության ժամանակ վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հատուկ պետական վերահսկողությանը խոչընդոտելը կամ այդ կազմակերպությունների կողմից այն գործունեությունն իրականացնելը, որը կասեցվել է`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
7. Արտակարգ դրության ժամանակ պարետային ժամի սահմանված կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
8. Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
8.1. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված տույժին ենթարկվելուց հետո՝ մեկ օրվա ընթացքում, արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով։
9. Արտակարգ դրության ժամանակ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելքը, ինչպես նաև թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով:
10. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով։
11. Սույն հոդվածի 10-րդ մասի իմաստով մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
Սույն հոդվածի 10-րդ մասի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
(1823- րդ հոդվածը լրաց. 21.03.12 ՀՕ-107-Ն, 06.12.17 ՀՕ-242-Ն, խմբ., լրաց. 23.03.20 ՀՕ-144-Ն, լրաց., փոփ. 19.05.20 ՀՕ-265-Ն)
(19.05.20 ՀՕ-265-Ն օրենքն ունի անցումային դրույթ:)
Հոդված 182.4. | Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտումը |
1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված համաճարակի (կարանտինային) գոտի մուտքի և ելքի հատուկ ռեժիմը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
2. Կարանտինի ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։
3. Կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սահմանափակումները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
5. Կարանտինի ընթացքում հավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանափակումները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
6. Կարանտինի ընթացքում հավաքների մասնակցելու սահմանափակումները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
7. Կարանտինի ընթացքում հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները և արգելքները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
8. Կարանտինի ընթացքում կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
9. Կարանտինի ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
10. Կարանտինի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։
11. Կարանտինի ընթացքում կրթական հաստատությունների կողմից սահմանված միջոցառումները և սահմանափակումները խախտելը՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
(182.4-րդ հոդվածը լրաց. 04.09.20 ՀՕ-405-Ն)
Հոդված 182.5. | Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելը |
1. Ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը կամ տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
2. Ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
3. Սահմանված` սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
4. Պարետային ժամի սահմանման դեպքում առանց անձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելքը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
5. Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
6. Լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:
7. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված տույժերին ենթարկվելուց հետո՝ անհապաղ, ռազմական դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով, իսկ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց նկատմամբ` յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
8. Զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակումը կամ արգելքը խախտելը, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմը խախտելը՝
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
9. Պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքներին սահմանված կարգով ներգրավումից աշխատունակ անձի հրաժարվելը կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
10. Ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելը, անցկացնելը և դրանց մասնակցելը, կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելը՝
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:
11. Կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության և բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման (ներառյալ` դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման) առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
12. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների գործունեությունը խոչընդոտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
13. Սույն հոդվածով սահմանված արարքներից որևէ մեկը (բացառությամբ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված արարքների) վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նախկինում նույն արարքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:
14. Կազմակերպության կողմից սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ և 11-րդ մասերով նախատեսված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելը՝
առաջացնում է տնտեսական գործունեության կասեցում՝ մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև ռազմական դրության իրավական ռեժիմի ավարտը:
(182.5-րդ հոդվածը լրաց. 09.10.20 ՀՕ-456-Ն)
Հոդված 182.6. |
Հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի աշխատանքին խոչընդոտելը |
1. Իր լիազորությունների շրջանակում հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հանձնարարագրով կամ հարկային հսկողության հիմք համարվող այլ փաստաթղթով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի՝ հարկային հսկողություն իրականացվող տարածք կամ շինություն նրա մուտք գործելն արգելելը կամ հարկային հսկողության նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող հարկային հսկողության ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկուհարյուրհիսնապատիկի չափով:
2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հինգհարյուրապատիկի չափով։
(182.6-րդ հոդվածը լրաց. 19.01.21 ՀՕ-69-Ն)
Հոդված 183. | Ինքնիրավչությունը |
1. Ինքնիրավչությունը` օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որը չի պատճառել էական վնաս անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս` պետական կամ հասարակական շահերին`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
(183-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 07.02.12 ՀՕ-2-Ն)
Հոդված 1831. | Պետական ծառայողների կողմից պետական մարմնի անունից, մինչև տվյալ հարցի վերաբերյալ որոշում ընդունելը, պաշտոնական հայտարարությամբ կամ հաղորդմամբ հանդես գալը |
Պետական ծառայողների կողմից, մինչև տվյալ հարցի վերաբերյալ որոշում ընդունելը, որոշումն ընդունող պետական մարմնի անունից որևէ պաշտոնական հայտարարությամբ կամ հաղորդմամբ հանդես գալը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափով:
(1831 -ին հոդվածը ընդունված է 02.09.93 ՀՕ-79)
Հոդված 183.2. | Հայաստանի Հանրապետության դրոշի գործածման պահանջները խախտելը |
1. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածման պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով:
2. Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման, իջեցման և փոխանցման պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով:
3. Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:
4. Հայաստանի Հանրապետության դրոշի ընդօրինակման արգելքը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:
(183.2-րդ հոդվածը լրաց. 23.03.22 ՀՕ-73-Ն)
Հոդված 184. | Ապօրինի գործողություններ պետական պարգևների նկատմամբ |
Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկները կրելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկներ գնելը, վաճառելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկներ պատրաստելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասունապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ և կրծքանշաններ կրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ և կրծքանշաններ գնելը, վաճառելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ և կրծքանշաններ պատրաստելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասունապատիկի չափով:
(184-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 21.06.14 ՀՕ-101-Ն)
Հոդված 185. | Վարչական հսկողության կանոնները խախտելը |
Հոդված 186. | Արգելված առարկաների հանձնումը ուղղիչ հիմնարկներում, կալանավորվածներին պահելու վայրերում, ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց |
Ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձին հանձնելու համար արգելված առարկայի հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
Նույն արարքը, որը կատարվել է պետական ծառայողի կողմից`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով:
(186-րդ հոդվածը խմբ. 25.12.87, 02.09.93 ՀՕ-79, 15.11.06 ՀՕ-183-Ն)
Հոդված 187. | Հրդեհային անվտանգության կանոնները խախտելը կամ չկատարելը |
Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, կոլտնտեսություններում, հասարակական վայրերում, պահեստային շենքերում, հանրակացարաններում և բնակելի տներում, ինչպես նաև համապատասխան օբյեկտներ նախագծելիս և կառուցելիս հրդեհային անվտանգության կանոնները խախտելը կամ չկատարելը, կամ հակահրդեհային գույքի, սարքավորումների, հրդեհները հայտնաբերելու և հանգցնելու ավտոմատ միջոցների օգտագործման ու պահպանության կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում նշված խախտումները վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:
Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրերում նշված ժամկետում թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները չվերացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
(187-րդ հոդվածը խմբ. 26.08.87, 02.09.93 ՀՕ-79, խմբ., լրաց 15.06.06 ՀՕ-146-Ն, փոփ. 10.06.19 ՀՕ-65-Ն)
Հոդված 188. | Տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական անվտանգության ոլորտում այլ նորմատիվ իրավական ակտերով, տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման ընթացակարգերով, չափումների միասնականության ապահովման ոլորտում գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները խախտելը |
Նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջները խախտելը, բացի սույն օրենսգրքի 158 հոդվածով նախատեսված իրավախախտումներից արտադրանքն իրացնելու (առաքելու), օգտագործելու (շահագործելու), պահելու, փոխադրելու, օգտահանելու ժամանակ, ինչպես նաև պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար արտադրանք, անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելուց խուսափելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Առանց համապատասխանության սերտիֆիկատի պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանք (այդ թվում` ներմուծվող) իրացնելը (աշխատանք կատարելը, ծառայություն մատուցելը)` բացառությամբ սույն օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կամ արտադրողների (կատարողների, մատուցողների), ինչպես նաև սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների պաշտոնատար անձանց կողմից սերտիֆիկացման կանոնները խախտելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Տեսակը չհաստատված, պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում չստուգաչափված չափման միջոցներ կիրառելը, չափման միջոցների ստուգաչափման կանոնները, վկայագրված չափումների կատարման մեթոդիկաները, չափագիտական կանոնները և նորմերը, չհաստատված տեսակների չափման միջոցների թողարկման պահանջները խախտելը, բացառությամբ սույն օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Տեխնիկական կանոնակարգերի կամ տեխնիկական անվտանգության ոլորտում այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողություն իրականացնող և Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարի կամ ծառայողի կարգադրագրերը սահմանված ժամկետում չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Առանց հավատարմագրման, հավատարմագրումը կասեցված և դադարեցված լինելու դեպքում համապատասխանության գնահատման մարմինների կողմից հավատարմագրման նշանի և (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչման կիրառումը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք նյութական վնաս են պատճառել քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Տեխնիկական կանոնակարգերի կամ տեխնիկական անվտանգության ոլորտում այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող հեղուկ վառելիք, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազեր վաճառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:
Տեխնիկական կանոնակարգերի կամ տեխնիկական անվտանգության ոլորտում այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողություն իրականացնող և Հայաստանի Հանրապետության չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարի կամ ծառայողի կարգադրագրերով սահմանված պահանջները սահմանված ժամկետի ընթացքում չպահպանելը կամ առանց Հայաստանի Հանրապետության չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը) վնասելը կամ հանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։
(188-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 28.04.98 ՀՕ-212, փոփ., խմբ. 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ., խմբ., լրաց. 01.03.17 ՀՕ-75-Ն, խմբ., լրաց. 24.03.21 ՀՕ-143-Ն, լրաց. 26.05.21 ՀՕ-231-Ն, 10.02.23 ՀՕ-27-Ն)
Հոդված 1881. |
Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի առաքում չիրականացնելը |
Օրենքով սահմանված փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի առաքումը (փոխանցումը) համապատասխան անձանց կողմից չիրականացնելը կամ փաստաթղթերի պարտադիր անվճար օրինակն անհատույց չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։
(1881 -ին հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-187-Ն)
Հոդված 189. | Զանգվածային լրատվության միջոցի ֆինանսական հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետներում չհրապարակելը կամ պարտադիր օրինակները չուղարկելը կամ թողարկման տվյալները չներառելը |
(վերնագիրը խմբ. 10.12.21 ՀՕ-395-Ն)
1. Զանգվածային լրատվության միջոցի ֆինանսական հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով։
2․ Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով։
3. Նյութական կրիչի վրա թողարկված զանգվածային լրատվության միջոցի տարածումն առանց օրենքով սահմանված պարտադիր օրինակներն ըստ պատկանելության ուղարկելու՝
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։
4. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։
5․ Զանգվածային լրատվության միջոցի տարածումը, որի թողարկումը չի պարունակում օրենքով սահմանված թողարկման տվյալները՝
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով։
6․ Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով:
(189-րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 17.12.97 ՀՕ-189, 13.12.03 ՀՕ-15-Ն, խմբ. 10.12.21 ՀՕ-395-Ն)
Հոդված 1891. |
Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի կանոնները կամ թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պահանջները կամ թանկարժեք մետաղների զտարկման պահանջները կամ պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշռում հաշվառված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ջարդոնի հաշվառման պահանջները կամ պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերների տնօրինման կարգը խախտելը |
Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի կանոնները կամ պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշռում հաշվառված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ջարդոնի հաշվառման պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պահանջները կամ թանկարժեք մետաղների զտարկման պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի երրորդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերների տնօրինման կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի հինգերորդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը կամ նախկինում կատարած խախտումը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկամսյա ժամկետում չվերացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
(1891-ին հոդվածը խմբ. 28.05.86, 02.09.93 ՀՕ-79, խմբ. 18.03.08 ՀՕ-8-Ն, փոփ. 15.06.22 ՀՕ-253-Ն)
Հոդված 1892. | Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում առարկաների հայերեն դասավանդումը կամ միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ուսուցումը կամ հայոց լեզվի ընդունելության քննությունը չապահովելը |
Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում առարկաների հայերեն դասավանդումը կամ միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ուսուցումը կամ հայոց լեզվի ընդունելության քննությունը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
(1892 - րդ հոդվածը լրաց. 02.12.97 ՀՕ-162, փոփ. 16.03.04 ՀՕ-58-Ն, 23.05.11 ՀՕ-163-Ն)
Հոդված 1893. | Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելը, գովազդի ընդհանուր պահանջները խախտելը |
Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելը, գովազդի ընդհանուր պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
(1893 - րդ հոդվածը լրաց. 02.12.97 ՀՕ-162, փոփ. 16.03.04 ՀՕ-58-Ն, լրաց., փոփ. 23.05.11 ՀՕ-163-Ն)
Հոդված 1894. | Զանգվածային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա թարգմանությունը չապահովելը |
Համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսություններում և պաշտոնական ու հանրային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա հայերեն թարգմանությունը չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
(1894 - րդ հոդվածը լրաց. 02.12.97 ՀՕ-162, փոփ. 16.03.04 ՀՕ-58-Ն, 14.04.11 ՀՕ-73-Ն, 23.05.11 ՀՕ-163-Ն)
Հոդված 1895. | Միջազգային ատյաններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց ոչ հայերեն պաշտոնական ելույթները, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով չզուգակցելը |
Միջազգային ատյաններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց ոչ հայերեն պաշտոնական ելույթները (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով չզուգակցելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
(1895 - րդ հոդվածը լրաց. 02.12.97 ՀՕ-162, փոփ. 16.03.04 ՀՕ-58-Ն)
Հոդված 1896. | Պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելը և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելը |
Պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:
Սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
(1896 - րդ հոդվածը լրաց. 02.12.97 ՀՕ-162, փոփ. 16.03.04 ՀՕ-58-Ն, 23.05.11 ՀՕ-163-Ն)
Հոդված 1897. | Տեղեկություն տալու պարտականությունը չկատարելը |
Օրենքով նախատեսված տեղեկությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
(1897 - րդ հոդվածը լրաց. 01.12.03 ՀՕ-47-Ն, փոփ. 14.09.22 ՀՕ-349-Ն)
Հոդված 1898. | Էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների և տեսասկավառակների վաճառքն արգելված վայրերում |
Էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների և տեսասկավառակների վաճառքն արգելված վայրերում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
(1898 - րդ հոդվածը լրաց. 01.12.03 ՀՕ-47-Ն)
Հոդված 1899. |
Վարչական իրավախախտում ծնող կամ դրա կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործով վարույթ իրականացնող մարմնի (պաշտոնատար անձի)` վարչական իրավախախտում ծնող կամ դրա կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու մասին միջնորդության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(1899 - րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն)
Հոդված 18910. | Տեղեկություն (տվյալ) չտրամադրելը կամ կեղծ տեղեկություն (տվյալ) ներկայացնելը |
Պետական մարմնին (պաշտոնատար անձին) իր օրինական գործունեության համար անհրաժեշտ օրենքով նախատեսված տեղեկությունը (տվյալը) չտրամադրելը կամ սահմանված ժամկետում չտրամադրելը կամ ոչ լրիվ ծավալով տրամադրելը կամ աղավաղված տեսքով տրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Պետական մարմնին (պաշտոնատար անձին) կեղծ տեղեկություն (տվյալ) ներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(18910 - րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն)
Հոդված 189.11 |
Մշակութային ծառայությունների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը |
Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից մշակութային ծառայությունների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից գովազդի բոլոր (հեռուստառադիո, էլեկտրոնային, տպագիր կամ արտաքին) միջոցներում համերգային կատարումների ձայնային առանձնահատկությունների (կենդանի կատարում կամ որևէ տեսակի ձայնագրվածքի (ֆոնոգրամայի)) օգտագործման մասին չնշելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Սույն հոդվածի երկրորդ մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո 6 ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։
(18911 - րդ հոդվածը լրաց. 04.10.10 ՀՕ-145-Ն)
Հոդված 189.12 |
Մշակութային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերի կողմից գովազդի միջոցներով հայտարարված համերգային կատարումների ձայնային առանձնահատկությունները խախտելը |
Մշակութային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերի կողմից համերգային կատարումների ժամանակ գովազդի բոլոր միջոցներով հայտարարված կենդանի կատարման փոխարեն ձայնագրվածքի (ֆոնոգրամայի) օգտագործումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
(18912 - րդ հոդվածը լրաց. 04.10.10 ՀՕ-145-Ն)
Հոդված 189.13. |
Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին պետական լիազոր մարմին հաշվետվություն չներկայացնելը կամ դա չհրապարակելը |
1. Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետում լիազոր մարմին չներկայացնելը կամ դա օրենքով սահմանված կարգով և ժամկետում չհրապարակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
(189.13 - րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-11-Ն)
Հոդված 189.14. |
Օրենքով սահմանված փաստաթղթերը պետական լիազոր մարմնին չտրամադրելը |
1. Կուսակցության հրապարակած և լիազոր մարմին ներկայացրած հաշվետվության հավաստիությունը ստուգելու համար լիազոր մարմնի պահանջի դեպքում օրենքով սահմանված փաստաթղթերը սահմանված ժամկետում չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
(189.14 - րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-11-Ն)
Հոդված 189.15. |
Կուսակցությանն օրենքով սահմանված նվիրատվությունները կամ կուսակցության կողմից դրամական վճարումների հաշվարկները անկանխիկ չկատարելը |
(վերնագիրը խմբ. 29.12.20 ՀՕ-4-Ն)
1. Կուսակցությանն օրենքով սահմանված նվիրատվություններն անկանխիկ չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվիրատու ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվիրատու ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։
3. Կուսակցության կողմից դրամական վճարումների հաշվարկները անկանխիկ չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։
(189.15-րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-11-Ն, խմբ. 29.12.20 ՀՕ-4-Ն)
(29.12.20 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ:)
Հոդված 189.16. |
Կուսակցությունների կողմից օրենքով սահմանված չափից ավելի կամ չթույլատրված նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետներում պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելը |
1. Կուսակցությունների կողմից օրենքով սահմանված չափից ավելի կամ չթույլատրված նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետներում պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:
(189.16 - րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-11-Ն)
Հոդված 189.17. | «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը խախտելը |
1. Անձնական տվյալների հավաքման կամ ձայնագրման կամ մուտքագրման կամ համակարգման կամ կազմակերպման կամ ուղղման կամ պահպանման կամ օգտագործման կամ վերափոխման կամ վերականգնման կամ փոխանցման օրենքով սահմանված կարգը խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
2. Անձնական տվյալները ոչնչացնելու կամ ուղեփակելու օրենքով սահմանված կարգը խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
3. Անձնական տվյալներ հավաքելու ընթացքում անձնական տվյալների սուբյեկտի պահանջով մշակողի կողմից օրենքով նախատեսված տեղեկատվություն չտրամադրելը կամ տրամադրման կարգը խախտելը կամ չտրամադրելու պատճառներն ու հետևանքները չպարզաբանելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
4. Անձնական տվյալներ մշակողի կողմից անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին չծանուցելը կամ ծանուցման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
5. Անձնական տվյալները մշակելու ընթացքում գաղտնագրման միջոցներ չօգտագործելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
6. Տեղեկատվական համակարգերում անձնական տվյալները մշակելու անվտանգությունն ապահովելուն ներկայացվող պահանջները, կենսաչափական անձնական տվյալների նյութական կրիչներին և տեղեկատվական համակարգերից դուրս այդ անձնական տվյալները պահպանելու տեխնոլոգիաներին ներկայացվող պահանջները խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
7. Անձնական տվյալները մշակելու հետ առնչվող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում կամ դրա ավարտից հետո անձնական տվյալներ մշակողների կամ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ անձանց կողմից անձնական տվյալների գաղտնիությունը չպահպանելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
8. Սույն հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, եթե լիազոր մարմնի որոշմամբ սահմանված ժամկետում կամ մինչև վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ որոշում կայացնելը նա վերացրել է իր թույլ տված խախտումը և լիազոր մարմին է ներկայացրել ապացույցներ այդ մասին:
(189.17 - րդ հոդվածը լրաց. 18.05.15 ՀՕ-50-Ն)
Հոդված 189.18. |
Կրթական, գիտական և հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները և այլ գործնական աշխատանքները կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը |
Կրթական, գիտական և հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները և այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն և այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(189.18-րդ հոդվածը լրաց. 08.05.19 ՀՕ-30-Ն)
Հոդված 189.19․ |
Կուսակցության անդամի կողմից կուսակցության օգտին ապօրինի նվիրատվություն ներգրավելը |
1. Կուսակցության անդամի կողմից կուսակցության օգտին օրենքով չթույլատրված աղբյուրներից կամ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցող նվիրատվություն ներգրավելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կուսակցության անդամի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
(189.19-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-4-Ն)
(29.12.20 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ:)
Հոդված 189.20․ |
Նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցելը |
1. Նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ առավելագույն չափը գերազանցող գումարի չափով։
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի կրկնապատիկի չափով:
(189.20-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-4-Ն)
(29.12.20 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ:)
Հոդված 189.21․ |
Իրավաբանական անձի անունից կուսակցությանը նվիրատվություն կատարելը |
1. Իրավաբանական անձի անունից կուսակցությանը նվիրատվություն կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվիրատվության գումարի չափով։
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվիրատվության գումարի կրկնապատիկի չափով:
(189.21-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-4-Ն)
(29.12.20 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ:)
Հոդված 189.22․ |
Կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը շրջանցելը |
1. Անձի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը չգերազանցելու արգելքը այլ անձի անունից նվիրատվություն ձևակերպելու եղանակով շրջանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի չափով։
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի կրկնապատիկի չափով։
3. Անձի կողմից օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը այլ անձի անունից նվիրատվություն ձևակերպելու եղանակով շրջանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվիրատվության գումարի չափով։
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվիրատվության գումարի կրկնապատիկի չափով:
(189.22-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-4-Ն)
(29.12.20 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ:)
Հոդված 189.23․ |
Բանկի կամ վարկային կազմակերպության կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելը |
1. Բանկի կամ վարկային կազմակերպության կողմից «Կուսակցությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածով արգելված պայմաններով վարկի տոկոսները նվազեցնելը կամ ավանդի տոկոսները բարձրացնելը կամ վարկը կամ դրանց տոկոսները ամբողջությամբ կամ մասնակի վճարելու պարտականությունից կուսակցությանն ազատելը (պարտքը ներելը) կամ պայմանագիրը կնքելուց հետո վարկի տոկոսադրույքի վերանայումը, որի արդյունքում տոկոսադրույքը շուկայականից էականորեն նվազում է, կամ այդ պայմանագրերի հետ փոխկապակցված գրավի պայմանագիրը վաղաժամկետ լուծելը կամ պայմանագրի պայմանների այնպիսի փոփոխությունները, որոնք կարող են դիտվել ակնհայտ անհավասար այլ անձանց հետ կնքվող համանման պայմանագրերի պայմանների համեմատ կամ փաստացի կարող են հավասարվել պարտքը ներելուն (օրենքով չթույլատրված նվիրատվություն)՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
(189.23-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-4-Ն)
(29.12.20 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ:)
Հոդված 189.24․ |
Կուսակցության կողմից հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չծանուցելը |
1. Կուսակցության կողմից իր ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին եռօրյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չծանուցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև ութսունապատիկի չափով:
(189.24-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-4-Ն )
Հոդված 189.25. | Օտարերկրյա պետություններում գյուտի արտոնագրման համար սահմանված կարգի խախտումը |
1. Օտարերկրյա պետություններում գյուտի արտոնագրման համար սահմանված կարգի խախտումը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
(189.25-րդ հոդվածը լրաց. 03.03.21 ՀՕ-120-Ն)
Հոդված 189.26. | Ամսական ֆիլմերի ցուցադրման ընդհանուր քանակի մեջ ազգային ֆիլմերի մասնաբաժնի պահանջը խախտելը |
1. Ազգային ֆիլմերի մասնաբաժինն ամսական ֆիլմերի ցուցադրման ընդհանուր քանակի մեջ առնվազն 15 տոկոս կազմելու պահանջը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ կրկին մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
(189.26-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-303-Ն)
Հոդված 189.27. | Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացվող եկամուտների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պահանջը խախտելը |
1. Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացվող եկամուտների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
2. Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացվող եկամուտների վերաբերյալ կեղծ տեղեկություններ տրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(189.27-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-303-Ն)
Հոդված 189.28. | Առանց վարձութային վկայականի ֆիլմի տարածումը |
1. Առանց վարձութային վկայականի ֆիլմի տարածումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ տարածողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ կրկին մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ տարածողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
(189.28-րդ հոդվածը լրաց. 30.06.21 ՀՕ-303-Ն)
Հոդված 190. | Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն ձեռք բերելը, պահելը, ուրիշ անձանց տալը, փոխադրելը, առաքելը կամ իրացնելը, քաղաքացիական ողորկափող հրազենի փամփուշտներ կամ դրա հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը, իրացնելը կամ կրելը, գազային, օդաճնշիչ, նետողական կամ որսորդական շեղբավոր սառը զենք ձեռք բերելը և պահելը |
(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
1. Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն ձեռք բերելը, պահելը, ուրիշ անձանց տալը, փոխադրելը, առաքելը կամ իրացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով` զենքի բռնագրավմամբ:
2. Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներից որևէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` զենքի բռնագրավմամբ:
3. Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազենի փամփուշտներ կամ դրա հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը, իրացնելը կամ կրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` քաղաքացիական ողորկափող հրազենի փամփուշտների կամ դրա հիմնական բաղկացուցիչ մասերի բռնագրավմամբ:
4. Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված խախտումներից որևէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով` քաղաքացիական ողորկափող հրազենի փամփուշտների կամ դրա հիմնական բաղկացուցիչ մասերի բռնագրավմամբ:
5. Ապօրինի կերպով գազային, օդաճնշիչ, նետողական կամ որսորդական շեղբավոր սառը զենք ձեռք բերելը և պահելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` զենքի բռնագրավմամբ:
6. Սույն հոդվածում նշված զենքը, փամփուշտները կամ դրա բաղկացուցիչ մասերը կամովին հանձնած անձն ազատվում է այդ արարքի համար նախատեսված վարչական պատասխանատվությունից։
(190-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
(հոդվածը 05.10.22 ՀՕ-378-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)
Հոդված 191. | Հրազենը և ռազմամթերքը պահելու կամ փոխադրելու կանոնները խախտելը |
(վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Զենք պահելու համար ոստիկանության թույլտվություն ունեցող քաղաքացիների կողմից ողորկափող որսորդական հրազենը և ակոսավոր հրազենն ու ռազմամթերքը պահելու կամ փոխադրելու կանոնները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով կամ զենքի և ռազմամթերքի հատուցմամբ վերցնում:
Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներից որևէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով` զենքի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հրազենը և ռազմամթերքը պահելու կամ փոխադրելու կանոնները ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների այն աշխատողների կողմից խախտելը, որոնք պատասխանատու են դրանց անվթարության համար, ինչպես նաև նրանց կողմից հրազենը և ռազմամթերքը ոչ ըստ նպատակի օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը մեկ տարվա ընթացքում սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված խախտումներից որևէ մեկի համար ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում են տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(191-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, 09.06.22 ՀՕ-155-Ն)
(հոդվածը 05.10.22 ՀՕ-378-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)
Հոդված 192. | Հրազենի գրանցման (վերագրանցման) ժամկետները կամ հաշվառման վերցնելու կանոնները խախտելը |
Քաղաքացիների կողմից բնակության վայրը փոխելիս հրազենի գրանցման (վերագրանցման) սահմանված ժամկետները խախտելը կամ ոստիկանությունում այն հաշվառման վերցնելու կանոնները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(192-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
(հոդվածը 05.10.22 ՀՕ-378-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)
Հոդված 193. | Ողորկափող որսորդական հրազենը և ռազմամթերքը իրացնելուց խուսափելը |
(վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Ողորկափող որսորդական հրազենը և ռազմամթերքը իրացնելուց այն քաղաքացիների խուսափելը, որոնց զենք և ռազմամթերք պահելու թույլտվությունը չեղյալ է հայտարարվել ոստիկանության կողմից որսորդական ընկերություններից դուրս գալու կապակցությամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` զենքի և ռազմամթերքի հատուցմամբ առգրավումով:
(193-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, 09.06.22 ՀՕ-155-Ն)
(հոդվածը 05.10.22 ՀՕ-378-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)
Հոդված 193.1. |
Հրաձգարան գործարկելն առանց համապատասխան լիցենզիայի, իրավական ակտերի խախտմամբ կահավորելը և անվտանգության կանոնները խախտելը |
1. Առանց լիցենզիայի հրաձգարան գործարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։
2. Օրենսդրությամբ նախատեսված կարգի խախտմամբ հրաձգարան կահավորելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
3․ Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
4. Հրաձգարանում քաղաքացու կողմից զենք պահելու և կրելու, այլ անձի փոխանցելու կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով։
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ զենքի առգրավմամբ կամ առանց դրա:
6. Իրավաբանական անձի, իրավաբանական անձի աշխատողների կողմից հրաձգարանում, զենքի ուսուցման, պահելու և կրելու, այլ անձի փոխանցելու կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
8. Հրաձգարանի գործարկման գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով։
(193.1-ին հոդվածը լրաց. 05.10.22 ՀՕ-378-Ն)
Հոդված 193.2. | Զենքի հարդարման վերաբերյալ սահմանված նորմերը խախտելը |
(հոդվածը 05.10.22 ՀՕ-378-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)
Հոդված 193.3. | Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության վերաբերյալ սահմանված նորմերը խախտելը |
(հոդվածը 05.10.22 ՀՕ-378-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)
Հոդված 194. | Կարատեի ուսուցման կանոնները խախտելը |
(հոդվածը հանվել է 03.12.96 ՀՕ-102)
Հոդված 195. | Առանց անձնագրի կամ առանց գրանցման բնակվելը |
(հոդվածն ուժը կորցրել է 30.11.11 ՀՕ-289-Ն)
Հոդված 195.1 | «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը խախտելը |
1. (մասն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-93-Ն)
2. Բնակչության պետական ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակչի, ինչպես նաև 16 տարին չլրացած կամ դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի օրինական ներկայացուցչի կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն, ինչպես նաև օրենքով պահանջվող այլ անհատական հաշվառման տվյալները չտրամադրելը կամ կեղծ տվյալներ տրամադրելը կամ մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս նոր բնակության վայրի (կացարանի) հասցեն օրենքով սահմանված ժամկետում չհայտնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
3. Լիազորված պետական մարմինների իրավասու պաշտոնատար անձանց կողմից ռեգիստր վարող մարմնին անհատական հաշվառման տվյալները սահմանված ժամկետներում և կարգով չտրամադրելը, ոչ լրիվ ծավալով տրամադրելը, թերի տրամադրելը կամ բնակչի անհատական հաշվառման տվյալների փոփոխության դեպքում նոր տվյալները չտրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
(195.1-ին հոդվածը լրաց. 20.05.05 ՀՕ-132-Ն, խմբ. 30.11.11 ՀՕ-289-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-93-Ն)
Հոդված 1952. | Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը |
(հոդվածն ուժը կորցրել է 08.02.17 ՀՕ-41-Ն)
Հոդված 196. | Անձնագիրը կամ նույնականացման քարտը դիտավորությամբ փչացնելը |
(վերնագիրը խմբ. 30.11.11 ՀՕ-289-Ն)
Անձնագիրը կամ նույնականացման քարտը դիտավորությամբ փչացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(196-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 30.11.11 ՀՕ-289-Ն)
Հոդված 197. | Առանց անձնագրի կամ առանց գրանցման բնակության թույլատրելը |
(հոդվածն ուժը կորցրել է 30.11.11 ՀՕ-289-Ն)
Հոդված 198. | Առանց նույնականացման քարտի կամ անձնագրի աշխատանքի ընդունելը |
(վերնագիրը փոփ. 22.02.07 ՀՕ-104-Ն, 24.06.10 ՀՕ-118-Ն, խմբ. 30.11.11 ՀՕ-289-Ն)
1. Գործատուի կողմից առանց նույնականացման քարտի կամ անձնագրի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն աշխատանքի ընդունելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
3. Սույն հոդվածի իմաստով անձնագիր է համարվում մինչև «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրված վավերական անձնագիրը:
(198-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 24.03.05 ՀՕ-78-Ն, 22.02.07 ՀՕ-104-Ն, 24.06.10 ՀՕ-118-Ն, խմբ. 30.11.11 ՀՕ-289-Ն)
Հոդված 1981. | Զորակոչային տարիքի արական սեռի անձանց` աշխատանքի ընդունման կանոնների խախտումով աշխատանքի ընդունելը |
(հոդվածն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-118-Ն)
Հոդված 1982. | Սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառման կարգը խախտելը |
(հոդվածն ուժը կորցրել է 30.11.11 ՀՕ-289-Ն)
Հոդված 199. | Ուրիշի անձնագիրը կամ նույնականացման քարտը (անձնագիրը) ապօրինի վերցնելը կամ գրավ ընդունելը |
(վերնագիրը խմբ. 30.11.11 ՀՕ-289-Ն)
Ուրիշի անձնագիրը կամ նույնականացման քարտը (անձնագիրը) ապօրինի վերցնելը, ինչպես նաև դրանք գրավ ընդունելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(199-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, 30.11.11 ՀՕ-289-Ն)
Հոդված 200. |
Սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաև բնակվելու կանոնները խախտելը |
(վերնագիրը խմբ. 30.07.21 ՀՕ-321-Ն)
1. Սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաև բնակվելու կանոնները խախտելը՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(200-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, խմբ. 30.07.21 ՀՕ-321-Ն)
Հոդված 201. | Օտարերկրացիների, հրավիրողների և գործատուների՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը խախտելը |
Օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկության կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով:
Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն հրավիրողի՝ հրավիրվողի կեցության ծախսերը, այդ թվում` նրա հնարավոր բուժօգնության և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու ծախսերը հոգալու մասին պարտավորությունը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով:
Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելը, առանց «Օտարերկրացիների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի, բացառությամբ առանց նման փաստաթղթի Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք ունեցող օտարերկրացիների՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելը, առանց «Օտարերկրացիների մասին» օրենքով նախատեսված օտարերկրացի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակն օգտագործելու, բացառությամբ առանց կացության կարգավիճակի աշխատելու իրավունք ունեցող օտարերկրացիների՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(201-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 20.05.05 ՀՕ-132-Ն, խմբ. 25.12.06 ՀՕ-48-Ն, խմբ., լրաց. 27.05.21 ՀՕ-268-Ն)
Հոդված 2011. | Վտանգավոր և այլ թափոնների փոխադրման և հեռացման կարգը խախտելը |
(հոդվածն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 2012 . | Վտանգավոր և այլ թափոնների անօրինական շրջանառությունը |
(հոդվածն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 201.3. | Թափոնների անձնագրերը չհամաձայնեցնելը |
Թափոններ առաջացնողների կողմից կազմված վտանգավոր թափոնների անձնագրերը շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ չհամաձայնեցնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ հիսնապատիկի չափով:
(201.3-րդ հոդվածը լրաց. 22.06.15 ՀՕ-107-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-110-Ն)
Հոդված 201.4. | Թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկը չներկայացնելը |
Թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկը շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին սահմանված կարգով չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ հիսնապատիկի չափով:
(201.4-րդ հոդվածը լրաց. 22.06.15 ՀՕ-107-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-110-Ն)
Հոդված 201.5. | Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն չներկայացնելը |
Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն սահմանված կարգով չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ հիսնապատիկի չափով:
(201.5-րդ հոդվածը լրաց. 22.06.15 ՀՕ-107-Ն)
Հոդված 202. | Մաքսային կանոնները խախտելը |
(հոդվածը վերացվել է 18.08.93 ՀՕ-73)
Հոդված 203. | Մաքսանենգություն |
Հոդված 204. | Կնիքը (կապարակնիքը) դիտավորությամբ վնասելը կամ պոկելը |
Իրավազոր պաշտոնատար անձի կողմից դրված կնիքը (կապարակնիքը) դիտավորությամբ վնասելը կամ պոկելը, բացառությամբ սույն օրենսգրքի 138 հոդվածի երկրորդ մասով, 139 հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(204-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)
Հոդված 204.1. | Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները |
(հոդվածն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 204.2. | Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին ներկայացվող հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ կեղծ տվյալներ ներկայացնելը |
1. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին ներկայացվող հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ կեղծ տվյալներ ներկայացնելը, որը հանգեցրել է մանր չափերի պարտավորության հարկադիր կատարման անհնարինության՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։
(204.2-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 205. | Ապօրինի որսի արդյունքներն ընդունելը |
Մթերող կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինի որսի արդյունքներն ընդունելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգ տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:
(205-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)
Հոդված 2051. | Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից կրոնական արարողությունների անցկացման նպատակով տարածքներ հատկացնելու սահմանված կարգը խախտելը |
Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից կրոնական արարողությունների անցկացման նպատակով դահլիճներ, համերգասրահներ, մարզասրահներ, կինոթատրոններ, թատերական դահլիճներ և այլ տարածքներ հատկացնելու սահմանված կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով:
Նույն խախտումը, որը պաշտոնատար անձը կատարել է կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
(2051 -ին հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102)
Հոդված 2052. | Պետական ուսումնական հաստատություններում կրոն դասավանդելու կամ կրոնական բնույթի միջոցառումներ անցկացնելու սահմանված կարգը խախտելը |
Պետական ուսումնական հաստատություններում կրոն դասավանդելու սահմանված կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Պետական ուսումնական հաստատություններում, հանգստի ճամբարներում կրոնական բնույթի միջոցառումներ անցկացնելու սահմանված կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
(2052 - րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102)
Հոդված 2053. | Հայաստանի Հանրապետությունում գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրություններով չնախատեսված գործունեությամբ զբաղվելը |
Հայաստանի Հանրապետությունում գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրություններով չնախատեսված գործունեությամբ զբաղվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
(2053 - րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102)
Հոդված 206. | Կրոնական միավորումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելը |
Կրոնական միավորումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելը`
1) կրոնական միավորումների ղեկավարների կողմից միավորումը պետական կառավարման մարմիններում գրանցելուց խուսափելը`
2) կրոնական հավաքներ, երթեր և պաշտամունքի այլ ծեսեր կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կանոնները խախտելը.
3) պաշտամունքի սպասավորների և կրոնական միավորումների անդամների կողմից մանկական և պատանեկան հատուկ հավաքներ, ինչպես նաև աշխատանքային, գրական և պաշտամունքի ծիսակատարությունների հետ կապ չունեցող այլ խմբակներ և խմբավորումներ կազմակերպելն ու անցկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(206-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79)
Գ Լ ՈՒ Խ 141
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 2061. | Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելը |
(2061 -ին հոդվածը խմբ. 01.07.91, 02.09.93 ՀՕ-79, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)
Հոդված 2062. | Ժողովրդական ատենակալի դատարան ներկայանալուն խոչընդոտելը |
(հոդվածն ուժը կորցրել է 08.02.11 ՀՕ-48-Ն)
Հոդված 2063. | Դատարանի մասնավոր որոշումը չկատարելը |
(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-10-Ն)
Հոդված 2064. | Բնակելի տարածությունից կամ ժամանակավոր կացարանից վտարելու վերաբերյալ դատարանի վճռի կամ դատախազի սանկցիայի կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը |
(2064 - րդ հոդվածը խմբ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)
Հոդված 2065. | Հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը |
Հարկադիր կատարողի` օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը դիտավորյալ խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
(2065 -րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-215, խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն, 22.12.10 ՀՕ-10-Ն)
Հոդված 2066 . | Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցչի պարտականությունների կատարմանը խոչընդոտելը |
(2066 - րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-215, փոփ. 24.12.04 ՀՕ-68-Ն, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)
Հոդված 2067. | Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ դրանք խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը |
Հոդված 2068. | Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանը չպատասխանելը կամ պահանջվող նյութերը չտրամադրելը |
Մարդու իրավունքների պաշտպանի հարցմանը սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(2068 - րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-115-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-8-Ն)
Հոդված 206.9 | Դատական ակտը դիտավորությամբ չկատարելը |
(հոդվածն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 20610. | Պրոբացիայի ծառայության հարցմանը չպատասխանելը կամ պահանջվող նյութերը չտրամադրելը |
1. Պրոբացիայի ծառայության հարցումներին սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը՝ վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
(20610-րդ հոդվածը լրաց. 17.05.16 ՀՕ-51-Ն)
Հոդված 20611. | Պրոբացիայի ծառայության ծանուցագրով սահմանված ժամկետում անհարգելի պատճառով պրոբացիայի ծառայության մարմին չներկայանալը |
1. Պրոբացիայի ծառայության ծանուցագրով սահմանված ժամկետում անհարգելի պատճառով պրոբացիայի ծառայության մարմին չներկայանալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(20611-րդ հոդվածը լրաց. 17.05.16 ՀՕ-51-Ն)
Հոդված 20612. | Պրոբացիայի ծառայողին իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտքը և ելքն արգելելը կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելը |
1. Պրոբացիայի ծառայողին իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտքը և ելքն արգելելը կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
(20612-րդ հոդվածը լրաց. 17.05.16 ՀՕ-51-Ն)
Հոդված 20613. | Պրոբացիայի շահառուի կողմից պրոբացիայի ծառայողի որոշման հիման վրա իր օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնելուց խուսափելը կամ հրաժարվելը |
1. Պրոբացիայի շահառուի կողմից պրոբացիայի ծառայողի որոշման հիման վրա իր օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնելուց խուսափելը կամ հրաժարվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
(20613-րդ հոդվածը լրաց. 17.05.16 ՀՕ-51-Ն)
Հոդված 206.14. | Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկությունները կամ պահանջվող նյութերը չտրամադրելը |
1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, այլ անձանց կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին սահմանված ժամկետում պահանջվող նյութերը, փաստաթղթերը կամ այլ տեղեկություններ չտրամադրելը, քննարկվող հարցի ուսումնասիրման ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անվճար ուսումնասիրություններ չանցկացնելը և անվճար փորձաքննություններ չկատարելը և դրանց արդյունքները չներկայացնելը՝
առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով:
(206.14-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-106-Ն, փոփ. 19.01.21 ՀՕ-53-Ն)
Հոդված 206.15. |
Փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր տրամադրելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ կատարման ժամկետները խախտելը |
1. Փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր տրամադրելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
(206.15-րդ հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-49-Ն)
Հոդված 206.16.ուղղ | Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը |
1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, ինչպես նաև 8-րդ հոդվածի 5-րդ մասի 5-8-րդ կետերով նախատեսված պահանջները ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից դիտավորությամբ չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
(206.16-րդ հոդվածը լրաց.13.12.17 ՀՕ-324-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 206.17. |
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը |
1. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացրած անձի կողմից վարույթի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը մինչև կարգապահական վարույթ հարուցած մարմնի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ դիմելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ի մասով նախատեսված արարքը, որը կատարել է Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
(206.17-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-206-Ն)
ԳԼՈՒԽ 14.2
(գլուխը լրաց. 01.03.23 ՀՕ-87-Ն)
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 206.18. | «Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն անզգուշությամբ հրապարակելը |
1. «Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն անզգուշությամբ հրապարակելն այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ, և որին վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ, եթե դա էական վնաս չի պատճառել պետության օրինական շահերին՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
Հոդված 206.19. | «Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները դրա հետ առնչվելու իրավունք չունեցող անձի կողմից հրապարակելը |
1. «Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները դիտավորությամբ հրապարակելն այն անձի կողմից, որը տվյալ տեղեկությունների հետ ծանոթանալու իրավունք չունի կամ որին վստահված չի եղել կամ հայտնի չի դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
Գ Լ ՈՒ Խ 15
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 207. | Զինվորական հաշվառման կանոնները խախտելը |
Զինապարտ քաղաքացու կողմից «Պաշտպանության մասին» օրենքի 22-րդ հոդվածով սահմանված զինվորական հաշվառման կանոնները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումների թվից մեկ տարվա ընթացքում կրկին խախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(207-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, խմբ., փոփ. 27.11.06 ՀՕ-228-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-150-Ն)
Հոդված 208. | Զորակոչային տեղամասերի կցագրման ենթակա պատանիների ցուցակները սահմանված ժամկետում չներկայացնելը |
Հաշվառման ենթակա անձանց ցուցակները, ինչպես նաև նրանց վերաբերյալ անհրաժեշտ տվյալները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից զինվորական կոմիսարիատ ժամանակին և սահմանված ձևով չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(208-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, խմբ., փոփ. 27.11.06 ՀՕ-228-Ն)
Հոդված 209. | Զինվորական հաշվառման չներկայացած զինապարտներին և զորակոչիկներին աշխատանքի (սովորելու) ընդունելը |
Ըստ բնակության վայրի զինվորական հաշվառման չներկայացած զինապարտներին հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ղեկավարների կամ մյուս պաշտոնատար անձանց կողմից աշխատանքի ( սովորելու) ընդունելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(209-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 27.11.06 ՀՕ-228-Ն)
Հոդված 210. | Զինապարտներին և զորակոչիկներին զինվորական կոմիսարիատներ կանչելու մասին նրանց ծանուցելը չապահովելը |
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտին զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին չծանուցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված խախտումների թվից մեկ տարվա ընթացքում կրկին խախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(210-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, խմբ., փոփ. 27.11.06 ՀՕ-228-Ն)
Հոդված 211. | Տնային գրքերը, գրանցման քարտերը և զինվորական հաշվառման փաստաթղթերը ժամանակին չներկայացնելը |
(211-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-228-Ն)
Հոդված 212. | ԲԱՓՀ-ի պաշտոնատար անձանց կողմից զինապարտների և զորակոչիկների հաշմանդամության վերաբերյալ տեղեկություններ չհաղորդելը |
Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա դրված է հաշմանդամ ճանաչված բոլոր զինապարտների մասին, անկախ հաշմանդամության խմբից, զինվորական կոմիսարիատներին տեղեկություններ հաղորդելու պարտականությունը, այդ տեղեկությունները չհաղորդելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(212-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 27.11.06 ՀՕ-228-Ն)
Հոդված 213. | Զինապարտների և զորակոչիկների քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխությունների մասին տեղեկությունները զագսի մարմինների պաշտոնատար անձանց կողմից չհաղորդելը |
Զինապարտների կողմից ազգանունները, անունները, հայրանունները փոխելու մասին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ծննդյան տարեթվի ու ծննդավայրի վերաբերյալ փոփոխություններ մտցնելու մասին, ինչպես նաև զինապարտների մահվան գրանցման դեպքերի մասին զինվորական կոմիսարիատներին քաղաքացիական կացության ակտերի գրանցման (զագս) մարմինների պաշտոնատար անձանց կողմից տեղեկություններ չհաղորդելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(213-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 27.11.06 ՀՕ-228-Ն)
Հոդված 213.1. |
Զինվորական վարժանքներից կամ զորավարժություններից խուսափելը |
(վերնագիրը խմբ. 04.03.20 ՀՕ-150-Ն)
1. Պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացու կողմից օրենքով սահմանված կարգով հայտարարված զինվորական վարժանքներից կամ զորավարժություններից խուսափելը, որը կատարվել է զինվորական կոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր չներկայանալու ձևով`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, քաղաքացու կողմից կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով հարգելի պատճառներ են համարվում քաղաքացու կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում հիվանդանոցային պայմաններում բուժման մեջ կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակությամբ պայմանավորված այլ հանգամանքները կամ այլ օբյեկտիվ պատճառները, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն չեն տալիս քաղաքացուն ներկայանալու զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր:
(213.1-ին հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-276-Ն, խմբ. 04.03.20 ՀՕ-150-Ն)
ԳԼՈՒԽ 15.1
(գլուխը լրաց. 04.03.20 ՀՕ-130-Ն)
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 213.2. |
Նյութական պահուստի օրենսդրության պահանջների խախտումը |
1. Պետական պահուստի նյութական արժեքների պակասորդի կամ ինքնակամ օգտագործման հայտնաբերումը պահպանող կազմակերպության համար՝
առաջացնում է նախազգուշացում:
2. Պետական պահուստի նյութական արժեքների պակասորդի կամ ինքնակամ օգտագործման հայտնաբերման պահից 30 օրվա ընթացքում պետական պահուստում պակասորդը չվերականգնելը պահպանող կազմակերպության համար՝
առաջացնում է տուգանք` պակաս կամ ինքնակամ օգտագործված ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում պետական պահուստում չվերականգնելը՝ 100 տոկոսի չափով:
3. Պահպանող կազմակերպության կողմից պետական պահուստի նյութական արժեքների փչացումը կազմակերպության համար՝
առաջացնում է նախազգուշացում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում, փչացած նյութական արժեքների լրիվ փոխարինումը չկատարելը կազմակերպության համար՝
առաջացնում է տուգանք՝ փչացած ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում փչացած նյութական արժեքների լրիվ փոխարինումը չկատարելը՝ փչացած ապրանքների արժեքի 100 տոկոսի չափով:
5. Զորահավաքային պահուստ ձևավորելու առաջադրանքը, ինչպես նաև ռազմավարական պաշարների պահուստի կուտակումը սահմանված ժամկետներում չկատարելը կազմակերպության համար՝
առաջացնում է նախազգուշացում:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում, առաջադրանքը չկատարելը կազմակերպության համար՝
առաջացնում է տուգանք՝ չկուտակված ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում առաջադրանքը չկատարելը՝ չկուտակված ապրանքների արժեքի 100 տոկոսի չափով:
7. Զորահավաքային կամ ռազմավարական պաշարների պահուստի պակասորդի կամ ինքնակամ օգտագործման հայտնաբերումը կազմակերպութ յան համար՝
առաջացնում է նախազգուշացում:
8. Նյութական արժեքների ինքնակամ օգտագործման կամ պակասորդի համար ինքնակամ օգտագործման կամ պակասորդի հայտնաբերման օրվանից 30 օրվա ընթացքում դրանք պետական պահուստում չվերականգնելը կազմակերպության համար՝
առաջացնում է տուգանք՝ ինքնակամ օգտագործված կամ պակաս ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում չվերականգնելը՝ 100 տոկոսի չափով:
9. Զորահավաքային պահուստում հաստատված անվանացանկին, տեխնիկական պայմաններին և սահմանված որակական հատկանիշներին չհամապատասխանող ապրանքներ ամբարելը և (կամ) պահելը, ինչպես նաև ապրանքների պահպանման ժամկետները գերազանցելը կազմակերպության համար՝
առաջացնում է նախազգուշացում:
10. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում, համապատասխան նյութական արժեքներ չամբարելը կազմակերպության համար՝
առաջացնում է տուգանք՝ այն ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, որոնց մասով թույլ են տրվել այդ խախտումները, իսկ 60 օրվա ընթացքում համապատասխան նյութական արժեքներ չամբարելը՝ այն ապրանքների արժեքի 100 տոկոսի չափով, որոնց մասով թույլ են տրվել այդ խախտումները:
ՀԱՏՎԱԾ III
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 16
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 214. | Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված մարմինները (պաշտոնատար անձինք) |
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են`
1) պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները.
2) պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները.
3) անչափահասների գործերի շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային հանձնաժողովները.
4) դատարանը (դատավորը).
5) ոստիկանությունը, վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինները, արդարադատության նախարարության մարմինները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով դրա համար լիազորված այլ մարմիններ (պաշտոնատար անձինք):
(214-րդ հոդվածը խմբ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, փոփ. 24.10.07 ՀՕ-241-Ն, լրաց. 09.02.12 ՀՕ-11-Ն, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, 10.06.19 ՀՕ-65-Ն, լրաց. 09.10.20 ՀՕ-456-Ն)
Հոդված 215. | Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված մարմինների (պաշտոնատար անձանց) իրավասության սահմանազատումը |
Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները լուծում են վարչական իրավախախտումների վերաբերյալ բոլոր գործերը, բացառությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքներին համապատասխան այլ մարմինների (պաշտոնատար անձանց) իրավասությանը վերապահված գործերի:
Պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները քննում են ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով իրենց իրավասությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Անչափահասների վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են անչափահասների գործերի շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային հանձնաժողովները, եթե ԽՍՀՄ օրենսդրական ակտերով այլ բան չի նախատեսված:
Դատարանները (դատավորները) քննում են վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով իրենց իրավասությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Ոստիկանությունը, վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինները և լիազորված մյուս մարմինները (214 հոդվածի 5-րդ կետ) քննում են Հայաստանի Հանրապետության օրենքներով իրենց իրավասությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
(215-րդ հոդվածը խմբ. 02.07.91, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, 10.06.19 ՀՕ-65-Ն)
Հոդված 216. | Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված կոլեգիալ մարմիններ ստեղծելու կարգը |
Վարչական հանձնաժողովները ստեղծվում են պատգամավորների համապատասխան խորհուրդների կողմից` նախագահի, նախագահի տեղակալի, պատասխանատու քարտուղարի, ինչպես նաև հանձնաժողովի անդամների կազմով: Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովներում կա հանձնաժողովի ազատված պատասխանատու քարտուղարի պաշտոն: Վարչական հանձնաժողովների գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Անչափահասների գործերի շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային հանձնաժողովները ստեղծվում են պատգամավորների համապատասխան խորհուրդների կողմից` նախագահի, նախագահի տեղակալի, ազատված պատասխանատու քարտուղարի և հանձնաժողովի անդամների կազմով: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի կազմի մեջ կարող է մտցվել նաև երեխաների հետ տարվող աշխատանքի գծով տեսչի պաշտոն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված այլ կոլեգիալ մարմինների ստեղծման կարգը որոշվում է ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով:
Հոդված 217. | Կոլեգիալ մարմինների նիստերի իրավազորությունը |
Վարչական հանձնաժողովները և անչափահասների գործերի հանձնաժողովները իրավունք ունեն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննել իրենց կազմի անդամների առնվազն կեսի առկայության դեպքում, իսկ պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները` գործադիր կոմիտեի ընդհանուր կազմի առնվազն երկու երրորդի առկայության դեպքում:
Այլ կոլեգիալ մարմինների նիստերի իրավազորությունը սահմանվում է ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 218. | Պաշտոնատար անձանց լիազորությունները |
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված պաշտոնատար անձինք կարող են սույն օրենսգրքի հատուկ մասով նախատեսված վարչական տույժեր նշանակել իրենց վերապահված լիազորությունների սահմաններում և միայն պաշտոնեական պարտականություններ կատարելու ժամանակ:
Այն պաշտոնատար անձանց ցանկը, որոնք սույն օրենսգրքի 214 հոդվածի 5-րդ կետում հիշատակված մարմինների անունից քննում են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր, սահմանվում է ԽՍՀՄ օրենսդրական ակտերով և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումներով:
Գ Լ ՈՒ Խ 17
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 219. | Վարչական հանձնաժողովներ |
Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են սույն օրենսգրքի 55 հոդվածով (խախտումներ, որոնք օգտակար հանածոների հանքավայրերի մշակման պրոցեսում չեն կատարվել), 107 հոդվածով, 117 հոդվածի առաջին, երրորդ և չորրորդ մասերով (քաղաքացիական ավիացիայի նախարարությանը չենթարկվող օդանավակայաններում կամ այդպիսի օդանավակայանների շրջանում կատարված խախտումների համար), 1341 հոդվածով, 135 հոդվածով (ավտոմոբիլային տրանսպորտում խախտումներ կատարելու համար), 141-144, 146, 149-151, 171, 176, 199, 204, 205, 2051, 2052, 2053, 206 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են սույն օրենսգրքի 101 հոդվածով (երբ իրավախախտումը կատարվել է քաղաքացու կողմից), 107, 110 և 1341 հոդվածներով, 135 հոդվածով (ավտոմոբիլային տրանսպորտում խախտումներ կատարելու համար), 141, 142, 146, 149, 150, 1621, 171, 204, 205 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են նաև այն իրավախախտումների վերաբերյալ գործերը, որոնց համար վարչական պատասխանատվություն է սահմանվում սույն օրենսգրքի 5 հոդվածին համապատասխան:
(219-րդ հոդվածը փոփ. 25.06.86, 06.04.88, 10.03.90, 11.05.92, 14.06.94 ՀՕ-105, 25.05.95 ՀՕ-139, 03.12.96 ՀՕ-102, 23.06.97 ՀՕ-133, 28.04.98 ՀՕ-212, 10.10.00 ՀՕ-96, 23.10.02 ՀՕ-438-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն, 11.12.02 ՀՕ-496-Ն, 04.11.03 ՀՕ-30-Ն, 08.12.04 ՀՕ-174-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, 16.12.05 ՀՕ-262-Ն, 27.11.06 ՀՕ-228-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն, 08.04.08 ՀՕ-7-Ն, 19.03.12 ՀՕ-34-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, 19.12.12 ՀՕ-247-Ն, 21.06.14 ՀՕ-101-Ն, 01.03.17 ՀՕ-49-Ն)
Հոդված 2191. | Տարածքային կառավարման մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները |
Տարածքային կառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 1-ին, 1.1-ին, 2-րդ, 9-րդ մասերով, 152.1-ին հոդվածի 4-րդ մասով և 54.5-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 2.1-8-րդ (3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով նախատեսված իրավախախտումները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտնաբերվելու դեպքում՝ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը) և 10-12-րդ մասերով, 48-րդ հոդվածով` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, 113-րդ, 124.7-րդ հոդվածով, 152.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 152.2-րդ հոդվածի 1-ին մասով, 156-րդ, 157-րդ հոդվածի 2-րդ մասով, 157.15-րդ, 158-րդ (բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ, 17-րդ, 19-րդ, 23-րդ, 26-րդ, 29-րդ, 30-րդ և 35-րդ մասերի), 158.2-րդ, 162-րդ, 162.3-րդ, 169.14-րդ հոդվածի 4-րդ մասով, 180-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 169.16-րդ, 180.2-րդ, 189.11-րդ , 189.12-րդ և 189.18-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև 170.3 հոդվածով նախատեսված տեղական հարկերը և տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի) սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը:
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաև սույն օրենսգրքի 114-րդ, 154-րդ, 154.1-րդ, 156.1-րդ, 169.1-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք:
(2191-ին հոդվածը լրաց. 23.06.97 ՀՕ-133, խմբ. 17.12.97 ՀՕ-189, 11.12.02 ՀՕ-496-Ն, 04.11.03 ՀՕ-30-Ն, 08.07.05 ՀՕ-168-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-262-Ն, 27.11.06 ՀՕ-227-Ն, խմբ. 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, խմբ. 02.12.08 ՀՕ-221-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-15-Ն. 04.10.10 ՀՕ-145-Ն, լրաց. 23.06.11 ՀՕ-222-Ն, փոփ. 23.06.11 ՀՕ-230-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, 11.09.12 ՀՕ-179-Ն, լրաց. 06.12.12 ՀՕ-228-Ն, 19.12.12 ՀՕ-247-Ն, 29.04.15 ՀՕ-31-Ն, 01.03.17 ՀՕ-75-Ն, փոփ. 22.05.18 ՀՕ-331-Ն, 08.05.19 ՀՕ-30-Ն, լրաց. 11.09.18 ՀՕ-381-Ն, 20.01.21 ՀՕ-64-Ն, փոփ. 27.05.21 ՀՕ-229-Ն, 16.12.21 ՀՕ-428-Ն, լրաց. 04.03.22 ՀՕ-46-Ն, փոփ. 26.10.22 ՀՕ-403-Ն, լրաց. 22.03.23 ՀՕ-115-Ն)
(հոդվածը 22.03.23 ՀՕ-107-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)
Հոդված 220. | Պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները |
Պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները քննում են սույն օրենսգրքի 100 հոդվածով, 101 հոդվածով (երբ իրավախախտումը կատարվել է քաղաքացու կողմից), 107, 110, 159, 171, 1741, 176 հոդվածներով, 186 և 205 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
(220-րդ հոդվածը փոփ. 26.06.86, 03.12.96 ՀՕ-102, 23.10.02 ՀՕ-438-Ն, 08.04.08 ՀՕ-7-Ն, 19.03.12 ՀՕ-34-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, 21.06.14 ՀՕ-101-Ն)
Հոդված 221. | Անչափահասների գործերի հանձնաժողովները |
Անչափահասների գործերի շրջանային (քաղաքային), քաղաքների շրջանային հանձնաժողովները քննում են անչափահասների վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, բացի սույն օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերից: (նախադասությունները հանվել են 07.02.12 ՀՕ-2-Ն)
(221-րդ հոդվածը փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
Հոդված 222. | Հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովները |
Պատգամավորների շրջանային, քաղաքային և քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովները քննում են սույն օրենսգրքի 159 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
(222-րդ հոդվածը փոփ. 10.10.00 ՀՕ-96)
Հոդված 223. | Վարչական դատարանները |
(վերնագիրը փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
Վարչական դատարանները քննում են`
1) սույն օրենսգրքի 41.5, 972, 973, 147, 172.3 հոդվածներով, 1801, 182, 1831, 183.2, 1892 -1896, 189.9-189.10, 189.25, 189.26-189.28 հոդվածներով, 1982 հոդվածի չորրորդ մասով և 2065, 20610, 20611, 20612, 20613, 206.16, 206.14 հոդվածներով նախատեսված դեպքերում` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) հայցադիմումով.
2) սույն օրենսգրքի 1705, 1897, 18918 հոդվածներով և 1982 հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքերում` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայցադիմումով.
3) (կետն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-155-Ն)
4) սույն օրենսգրքի 2068 հոդվածով նախատեսված դեպքում` մարդու իրավունքների պաշտպանի հայցադիմումով.
5) սույն օրենսգրքի 206.15-րդ հոդվածով նախատեսված դեպքում` Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի հայցադիմումով.
5․1) սույն օրենսգրքի 206.17-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի ղեկավարի (Դատական դեպարտամենտի ղեկավարի) հայցադիմումով.
6) սույն օրենսգրքի 40.1-40.4 և 40.6-40.16 հոդվածներով նախատեսված դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական մարմինների (պաշտոնատար անձանց) կամ համապատասխան ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուների կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերի հայցադիմումով:
(223-րդ հոդվածը փոփ 01.07.91, 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 19.05.95 ՀՕ-137, 04.11.96 ՀՕ-85, 03.12.96 ՀՕ-102, 02.12.97 ՀՕ-162, 19.03.99 ՀՕ-287, 10.10.00 ՀՕ-96, 11.09.01 ՀՕ-215, 01.12.03 ՀՕ-47-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, լրաց. 01.06.06 ՀՕ-115-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-10-Ն, խմբ. 08.02.11 ՀՕ-48-Ն, փոփ. 26.05.11 ՀՕ-165-Ն, լրաց. 19.03.12 ՀՕ-34-Ն, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 17.05.16 ՀՕ-51-Ն, փոփ., լրաց. 16.12.16 ՀՕ-8-Ն, փոփ. 01.03.17 ՀՕ-45-Ն, լրաց. 09.06.17 ՀՕ-106-Ն, 17.01.18 ՀՕ-49-Ն, 09.06.17 ՀՕ-106-Ն, 13.12.17 ՀՕ-324-Ն, փոփ., լրաց. 07.09.18 ՀՕ-376-Ն, լրաց. 08.05.19 ՀՕ-30-Ն, 25.03.20 ՀՕ-206-Ն, փոփ. 07.05.21 ՀՕ-205-Ն, լրաց. 03.03.21 ՀՕ-120-Ն, 30.06.21 ՀՕ-303-Ն, 23.03.22 ՀՕ-73-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-155-Ն, 07.12.22 ՀՕ-542-Ն)
Հոդված 2231. | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մարմինները |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մարմինները քննում են սույն օրենսգրքի 169.29-րդ հոդվածով, 189-րդ հոդվածի 3-6-րդ մասերով և 189.17-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետը՝ սույն օրենսգրքի 169.29-րդ հոդվածով և 189-րդ հոդվածի 3-6-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների գործակալության պետը՝ սույն օրենսգրքի 189.17-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկները քննում են ուղղիչ հիմնարկներում և կալանավորվածներին պահելու վայրերում սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում, վարչական տույժեր նշանակում է քրեակատարողական հիմնարկի պետը:
(2231 -ին հոդվածը խմբ. 11.05.92, լրաց. 16.12.05 ՀՕ-14-Ն, խմբ. 10.04.08 ՀՕ-35-Ն, փոփ. 09.02.12 ՀՕ-11-Ն, լրաց. 18.05.15 ՀՕ-50-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-225-Ն, 16.12.16 ՀՕ-35-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-49-Ն, 03.06.21 ՀՕ-252-Ն, փոփ., խմբ. 10.12.21 ՀՕ-395-Ն)
Հոդված 223.2. |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը |
(29.12.20 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ:)
Հոդված 223.3. | Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը |
1․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը քննում է սույն օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, եթե դրանք վերաբերում են տեսալսողական մեդիածառայություն մատուցող լրատվական գործունեություն իրականացնողներին:
(223.3-րդ հոդվածը լրաց. 09.10.20 ՀՕ-456-Ն)
Հոդված 224. | Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը |
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քննում է սույն օրենսգրքի 41.7-41.8-րդ, 43.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ, 7-րդ (Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հայտնաբերվելու դեպքում՝ տեղեկացնելով համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին), 10-12-րդ մասերով, 44.1-ին, 44.2-րդ, 47.14-րդ, 52.1-ին, 53-րդ, 53.2-53.6-րդ, 63.7-րդ, 88.1-ին, 95-րդ, 110.1-ին, 110.2-րդ, 111-րդ, 123-123.4-րդ (բացառությամբ 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.5-րդ (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 125-126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 134-րդ, 135.1-ին, 135.2-րդ, 139-րդ, 140-րդ, 153-րդ, 160-րդ, 169.23-րդ, 169.30-րդ, 172.2-րդ, 173-րդ, 173.2-րդ, 175-րդ, 177-րդ, 178-րդ, 178.1-ին, 178.2-րդ, 179.1-ին, 180-րդ (բացառությամբ հինգերորդ և վեցերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 181-րդ, 182.3-րդ հոդվածներով, 182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-8-րդ, 9-րդ (բացառությամբ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի և սահմանապահ զորքերի զինծառայողների (աշխատակիցների) կողմից մեկուսացման կանոնների խախտման վերաբերյալ իրավախախտումների) և 10-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-10-րդ (բացառությամբ սույն օրենսգրքի 223.3-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների), 12-14-րդ մասերով, 183-րդ, 184-րդ, 186-րդ (եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության` ձերբակալվածներին պահելու վայրերում), 189.8-րդ, 190-193-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով և 204.2-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Ընդ որում, սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քննում է 43.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների մասով:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք:
(224-րդ հոդվածը փոփ. 25.06.86, 30.09.87, 10.03.90, 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 14.06.94 ՀՕ-105, 03.12.96 ՀՕ-102, 24.12.04 ՀՕ-68-Ն, 24.11.04 ՀՕ-136-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-26-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-32-Ն, խմբ., փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն, լրաց. 07.04.09 ՀՕ-89-Ն, փոփ. 18.05.09 ՀՕ-132-Ն, լրաց. 18.05.10 ՀՕ-65-Ն, 09.02.12 ՀՕ-7-Ն, փոփ. 27.02.12 ՀՕ-24-Ն, լրաց., փոփ. 19.03.12 ՀՕ-34-Ն, լրաց. 21.03.12 ՀՕ-107-Ն, լրաց., փոփ. 30.11.11 ՀՕ-289-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-94-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-101-Ն, փոփ. 20.11.14 ՀՕ-173-Ն, 21.12.15 ՀՕ-178-Ն, 01.03.17 ՀՕ-49-Ն, լրաց. 17.11.17 ՀՕ-204-Ն, 21.12.17 ՀՕ-11-Ն, 22.05.18 ՀՕ-331-Ն, 13.12.17 ՀՕ-324-Ն, փոփ. 11.09.18 ՀՕ-381-Ն, լրաց., խմբ. 09.12.19 ՀՕ-300-Ն, լրաց. 04.09.20 ՀՕ-405-Ն, 09.10.20 ՀՕ-456-Ն, 20.01.21 ՀՕ-59-Ն, փոփ. 27.05.21 ՀՕ-268-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն, փոփ. 06.07.22 ՀՕ-332-Ն, փոփ., լրաց. 26.10.22 ՀՕ-403-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-480-Ն)
(16.12.22 ՀՕ-480-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 224.1. | Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը |
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը քննում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ձերբակալվածներին պահելու վայրերում սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, սույն օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, որոնք հայտնաբերվել են պետական սահմանի անցման կետերում, ինչպես նաև սույն օրենսգրքի 206.18-րդ և 206.19-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
2. Սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի ձերբակալվածներին պահելու վայրերի պետը:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության անունից սույն օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ստորաբաժանման պետը կամ սահմանային վերահսկողության ստորաբաժանման խմբի պետը։
4. Սույն օրենսգրքի 206.18-րդ և 206.19-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի իրավասու մարմնի պետը կամ նրա հանձնարարությամբ՝ համապատասխան աշխատակիցը։
(224.1-ին հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-49-Ն, խմբ. 06.07.22 ՀՕ-332-Ն, 01.03.23 ՀՕ-87-Ն)
Հոդված 224.2. | Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում լիազոր մարմինը |
1. Հայաստանի Հանրապետությունում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում լիազոր մարմինը քննում է սույն օրենսգրքի 195.1-196-րդ հոդվածներով և 201-րդ հոդվածի 1-ին (բացառությամբ պետական սահմանը հատելիս հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի) և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։
(224.2-րդ հոդվածը լրաց. 16.12.22 ՀՕ-480-Ն)
(16.12.22 ՀՕ-480-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 225. | Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը |
(վերնագիրը փոփ. 10.06.19 ՀՕ-65-Ն)
Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 791, 122 և 187 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 173.2 և 173.3 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հակահրդեհային կանոնների խախտման մասով:
Հրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
ա) hրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով.
բ) hրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով.
գ) hրդեհային անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից հարյուրհիսնապատիկի չափով.
դ) (կետն ուժը կորցրել է 10.06.19 ՀՕ-65-Ն)
(225-րդ հոդվածը փոփ. 26.08.87, 14.06.94 ՀՕ-105, 04.11.03 ՀՕ-30-Ն, խմբ 15.06.06 ՀՕ-146-Ն, լրաց. 07.04.09 ՀՕ-89-Ն, փոփ. 10.06.19 ՀՕ-65-Ն)
Հոդված 226. | Երկաթուղային տրանսպորտի մարմինները |
Երկաթուղային տրանսպորտի մարմինները քննում են սույն օրենսգրքի 43 հոդվածի առաջին մասով, 122 հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Երկաթուղային տրանսպորտի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
կայարանապետը և նրա տեղակալը, մեկնակայարանի պետը և նրա տեղակալը, լոկոմոտիվային (վագոնային) դեպոյի պետը, մարդատար գնացքի պետը (մարդատար գնացքի բրիգադավար-մեխանիկը).
մարդատար գնացքների վերահսկիչ-ռևիզորը, մարդատար գնացքների հրահանգիչ-ռևիզորը, եկամուտների վերահսկողության ռևիզորը, ճանապարհային վարպետը, ուղեմասի պետը, ազդանշանման ու կապի մասի պետը.
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ռազմականացված պահպանության վարչության բաժնի պետը և նրա տեղակալը, բաժնի (ջոկատի, խմբի, հրշեջ գնացքի) պետը և նրա տեղակալը հակահրդեհային կանխարգելման ավագ հրահանգիչը և հրահանգիչը, խմբի բաժանմունքի (պահակության), երկաթուղու ռազմականացված պահպանության հրշեջ գնացքի, մետրոպոլիտենի պետը.
երկաթուղային տրանսպորտի գլխավոր սանիտարական բժիշկը և նրա տեղակալը, երկաթուղային ճանապարհների գլխավոր սանիտարական բժիշկը և նրա տեղակալը, մետրոպոլիտենի գլխավոր սանիտարական բժիշկը, երկաթուղու սանիտարական բաժանմունքի գլխավոր բժիշկը, գծային տեղամասի գլխավոր սանիտարական բժիշկը:
Մարդատար գնացքի պետի (մարդատար գնացքի բրիգադավար-մեխանիկ), ճանապարհային վարպետների, խմբի բաժանմունքի (պահակության), երկաթուղու, ռազմականացված պահպանության հրշեջ գնացքի, մետրոպոլիտենի պետի, երկաթուղու գլխավոր սանիտարական բժշկի և նրա տեղակալի, երկաթուղու բաժանմունքի գլխավոր սանիտարական բժշկի, ուղեմասի գլխավոր սանիտարական բժշկի կողմից նշանակվող տուգանքի չափը չի գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսը:
(226-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 14.06.94 ՀՕ-105, փոփ. 27.02.12 ՀՕ-24-Ն)
Հոդված 227. | Օդային տրանսպորտի մարմինները |
Օդային տրանսպորտի մարմինները քննում են սույն օրենսգրքի 43 հոդվածի երկրորդ մասով, 117-119, 121 հոդվածներով, 122 հոդվածի երկրորդ մասով, 1361 հոդվածով, 137 հոդվածով (օդային տրանսպորտում խախտումներ կատարելու համար) և 139 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Օդային տրանսպորտի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
1) սույն օրենսգրքի 43 հոդվածի երկրորդ մասով, 117-119 հոդվածներով, 122 հոդվածի երկրորդ մասով, 1361 հոդվածով, 137 հոդվածի երրորդ մասով, 139 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար`
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը և նրա տեղակալը, թռիչքային անվտանգության տեսչական վարչության պետը, օդանավի հրամանատարը, քաղաքացիական ավիացիայի սանիտարահակահամաճարակաբանական կայանի գլխավոր բժիշկը.
2) սույն օրենսգրքի 121 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը և նրա տեղակալը:
(227-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 14.06.94 ՀՕ-105, 22.02.07 ՀՕ-83-Ն)
Հոդված 2271. |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը |
(հոդվածն ուժը կորցրել է 01.03.18 ՀՕ-142-Ն)
Հոդված 228. | Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչությունը |
(228-րդ հոդվածը խմբ. 24.09.86, 14.06.94 ՀՕ-105, ուժը կորցրել է 05.12.06 ՀՕ-237-Ն)
Հոդված 229. | Քաղաքային և միջքաղաքային մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի և էլեկտրատրանսպորտի մարմինները |
Քաղաքային և միջքաղաքային մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի և էլեկտրատրանսպորտի մարմինները քննում են սույն օրենսգրքի 135 հոդվածի երկրորդ մասով, 136 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով և 137 հոդվածով (ավտոմոբիլային տրանսպորտում և էլեկտրատրանսպորտում խախտումներ կատարելու համար) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Սույն հոդվածի առաջին մասում թվարկված մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն հսկիչ-ռևիզորները, տոմսային հսկիչները և քաղաքային ու միջքաղաքային մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի և էլեկտրատրանսպորտի (տրոլեյբուս, տրամվայ) դրա համար լիազորված մյուս աշխատողները:
Հոդված 230. |
Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը |
(վերնագիրը խմբ. 21.03.18 ՀՕ-173-Ն, 04.12.19 ՀՕ-266-Ն)
1. Սույն օրենսգրքի 41-րդ, 41.1-ին, 41.2-րդ, 41.6-րդ, 42-43-րդուղղ., 45-47.5-րդ, 47.7-47.12-րդ հոդվածներով, 47.15-րդ հոդվածի 1-3-րդ, 7-9-րդ մասերով, 47.18-47.27-րդ, 47.28-րդ, 80-86-րդ (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտումներ), 87-րդ (Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հանձնարարականները չկատարելու մասով), 96.1-ին, 152-րդ հոդվածներով, 156.1-ին հոդվածի 4-րդ և 4.1-ին մասերով, 158-րդ հոդվածի 19-րդ մասով, 158.1-ին, 169.5-րդ, 169.8-րդ հոդվածներով, 173.1-ին հոդվածի 3-րդ մասով, 173.3-րդ հոդվածով, 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 11-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 3-րդ (դեղորայքի ձեռքբերման և շրջանառության հետ կապված իրավախախտումների մասով), 11-րդ (դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման հետ կապված իրավախախտումների մասով) և 14-րդ մասերով, 198-րդ հոդվածով, 201-րդ հոդվածի 3-5-րդ մասերով և 213.2-րդ հոդվածով (դեղերի և բժշկական նշանակության գույքի մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
2. Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարի տեղակալները և տարածքային կենտրոնների պետերը, իսկ սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ նաև ստուգայց իրականացնող պաշտոնատար անձինք:
(230-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-105, 26.12.02 ՀՕ-499-Ն, 25.12.03 ՀՕ-31-Ն, 14.12.04 ՀՕ-187-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, լրաց. 06.12.07 ՀՕ-296-Ն, փոփ. 18.03.08 ՀՕ-8-Ն, 24.06.10 ՀՕ-118-Ն, խմբ. 21.03.18 ՀՕ-173-Ն, լրաց. 13.02.20 ՀՕ-96-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-130-Ն, լրաց. 06.05.20 ՀՕ-269-Ն, 04.09.20 ՀՕ-405-Ն, 18.06.20 ՀՕ-351-Ն, 09.10.20 ՀՕ-456-Ն, 17.09.20 ՀՕ-444-Ն, խմբ. 04.12.19 ՀՕ-266-Ն, 15.07.21 ՀՕ-311-Ն, լրաց. 05.05.21 ՀՕ-196-Ն, 27.05.21 ՀՕ-229-Ն, փոփ. 27.05.21 ՀՕ-268-Ն, լրաց. 09.02.22 ՀՕ-30-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 230.1. | Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման ժամանակահատվածում աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը |
(հոդվածն ուժը կորցրել է 29.04.20 ՀՕ-237-Ն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն)
Հոդված 231. | Պետլեռտեխհսկողության մարմինները |
Պետլեռտեխհսկողության մարմինները քննում են սույն օրենսգրքի 49, 59 հոդվածներով, 60 հոդվածով (լեռնային աշխատանքների անվտանգ կատարման մասով), 96 (լեռնային աշխատանքների անվտանգ կատարման մասով) և 98 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Պետլեռտեխհսկողության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
1) ընդերքի վերաբերյալ օրենսդրության խախտման, այդ թվում հիդրոհանքային ռեսուրսների պահպանման և օգտագործման կանոնների խախտման համար պետլեռտեխհսկողության շրջանային տեսչությունների պետերը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետը և նրա տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև եռապատիկը.
2) արդյունաբերության ճյուղերում և պետլեռտեխհսկողության մարմինների վերահսկողությանը ենթակա օբյեկտներում աշխատանքի անվտանգ կատարման կանոնները, նորմաներն ու հրահանգները խախտելու համար պետլեռտեխհսկողության շրջանային տեսչությունների պետերը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսուն տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետը և նրա տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը.
3) արդյունաբերության ճյուղերում և պետլեռտեխհսկողության մարմինների վերահսկողությանը ենթակա օբյեկտներում պայթուցիկ նյութերի պահպանման, օգտագործման ու հաշվառման կանոնները, նորմաները և հրահանգները խախտելու համար պետլեռտեխհսկողության շրջանային տեսչությունների պետերը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետը և նրա տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր հիսուն տոկոսի չափով:
(231-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-105, 11.12.02 ՀՕ-495-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն)
Հոդված 232. | Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն |
(վերնագիրը փոփ. 08.02.11 ՀՕ-48-Ն)
Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն քննում են սույն օրենսգրքի 97, 971, 974, 975, 976 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
1/ սույն օրենսգրքի 97, 971, 974, 975, 976 հոդվածներով` միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը.
2/ սույն օրենսգրքի 97, 971, 975, 976 հոդվածներով` նաև միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալը, ատոմային էլեկտրակայանում կոմիտեի տեսուչը:
(232-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-105, 04.11.96 ՀՕ-85, 08.02.11 ՀՕ-48-Ն)
Հոդված 2321. | Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը |
Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը քննում է վարչական գործեր և նշանակում վարչական տույժեր՝ սույն օրենսգրքի 104, 105 և 1061 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:
(2321 -ին հոդվածը լրաց. 25.05.95 ՀՕ-139, փոփ. 14.12.04 ՀՕ-37-Ն, խմբ. 08.12.05 ՀՕ-2-Ն)
Հոդված 233. | ԽՍՀՄ մեքենաշինության նախարարության և ԽՍՀՄ միջին մեքենաշինության նախարարության տեսչությունների մարմինները |
(հոդվածը վերացվել է 14.06.94 ՀՕ-105)
Հոդված 234. | Մաքսային մարմինները |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները քննում են սույն օրենսգրքի 47.15-րդ հոդվածի 6-րդ մասով, 123 հոդվածի 3-րդ մասով, 137.1 հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 150.3, 201.2 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների դեպքում մաքսային հսկողության գոտում հայտնաբերված իրավախախտումների մասով, 169.2 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մաքսային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով, 170.3 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մաքսային իրավահարաբերությունների մասով, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 302-321-րդ հոդվածներով նախատեսված մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերը:
Մաքսային մարմինների անունից այդ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն մաքսային մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
(234-րդ հոդվածը խմբ. 18.08.93 ՀՕ-73, փոփ. 13.06.06 ՀՕ-138-Ն, խմբ. 16.05.16 ՀՕ-82-Ն, լրաց. 13.02.20 ՀՕ-96-Ն, փոփ. 14.09.22 ՀՕ-354-Ն)
Հոդված 235. | Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարմինները |
ՀՀ պաշտպանության նախարարության մարմինները քննում են սույն օրենսգրքի 123 հոդվածով, 124 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 125 հոդվածի առաջին մասով և 127 հոդվածի երրորդ մասով նախատեսված (ՀՀ զինված ուժերի տրանսպորտային միջոցների զինծառայող վարորդների և զորահավաքների կանչված զինապարտ վարորդների կողմից կատարված), 207-213.1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
ՀՀ պաշտպանության նախարարության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն.
1) սույն օրենսգրքի 207-213.1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` զինվորական կոմիսարները.
2) սույն օրենսգրքի 123 հոդվածով, 124 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 125 հոդվածի առաջին մասով և 127 հոդվածի երրորդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների համար ռազմական ոստիկանության զինվորական ավտոմոբիլային տեսչության (այսուհետ` զինվորական ավտոմոբիլային տեսչություն) պաշտոնատար անձինք` պետը կամ պետի տեղակալը, զինվորական որակավորման հանձնաժողովի նախագահը, ավագ տեսուչը, տեսուչը, ինչպես նաև սահմանված կարգով զինվորական ավտոմոբիլային տեսչության (այսուհետ` զինվորական ավտոմոբիլային տեսչություն) արտահաստիքային տեսուչների կողմից նշանակվող սպաները, պրապորշչիկները և միչմանները` նախազգուշացման ձևով.
3) սույն օրենսգրքի 186 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար՝ կարգապահական գումարտակի հրամանատարը կամ կայազորային ռազմական ոստիկանության պետը:
ՀՀ զինված ուժերի տրանսպորտային միջոցների զինծառայող վարորդների և զորահավաքների կանչված զինապարտ վարորդների կողմից կատարված այն խախտումների նյութերը, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն տուգանք, ՀՀ պաշտպանության նախարարության սահմանած կարգով զինվորական ավտոմոբիլային տեսչությունը հանձնում է համապատասխան հրամանատարներին (պետերին)` ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար:
ՀՀ զինված ուժերի տրանսպորտային միջոցների զինծառայող վարորդների և զորահավաքների կանչված զինապարտ վարորդների կողմից կատարված այն խախտումների վերաբերյալ արձանագրությունները, որոնց համար կարող է վարչական տույժ նշանակվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձևով, զինվորական ավտոմոբիլային տեսչությունը հանձնում է ճանապարհային ոստիկանությանը այն կարգով, որ սահմանել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՀՀ ոստիկանության հետ համատեղ:
(235-րդ հոդվածը խմբ. 14.06.94 ՀՕ-105, փոփ. 27.11.06 ՀՕ-228-Ն, լրաց. 21.12.06 ՀՕ-14-Ն, փոփ. 24.06.10 ՀՕ-118-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-49-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-150-Ն)
Հոդված 236. | Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինը |
(հոդվածն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-173-Ն)
Հոդված 237. | Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սանիտարական հսկողությունն իրականացնող բժշկական ծառայությունները |
(վերնագիրը փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սանիտարական հսկողություն իրականացնող բժշկական ծառայությունները քննում են սույն օրենսգրքի 42 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ (այդ թվում մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտման վերաբերյալ) գործերը:
Սույն հոդվածի առաջին մասում թվարկած մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և պաշտոնատար անձանց նկատմամբ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական ավանների և ուսումնական կենտրոնների տարածքում գտնվող օբյեկտներում և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը ենթակա օբյեկտներում սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր համաճարակաբանը և նրա տեղակալը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր քսան տոկոսի չափով. Հայաստանի Հանրապետության ոստիկանության սանիտարահակահամաճարակաբանական կայանի պետը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության համապատասխան ծառայությունների պետերը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը:
(237-րդ հոդվածը խմբ. 14.06.94 ՀՕ-105, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
Հոդված 238. | Անասնաբուժական պետական տեսչության մարմինները |
Անասնաբուժական պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 112-112.8 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Անասնաբուժական պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝
Հայաստանի Հանրապետության անասնաբուժական պետական տեսչության պետը, պետի տեղակալները, տեսչության գլխավոր և առաջատար մասնագետները, անասնաբուժական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների պետերը՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև չորսհարյուրապատիկի չափով,
տարածքային անասնաբուժական պետական տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև հարյուրապատիկի չափով,
սահմանային հսկիչ կետերի անասնաբուժական պետական տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Անասնաբուժական պետական տեսչության մարմինները կարող են տուգանքը գանձել տեղում
(238-րդ հոդվածը փոփ. 04.05.05 ՀՕ-93-Ն, խմբ. 09.11.06 ՀՕ-173-Ն, փոփ. 08.12.17 ՀՕ-254-Ն)
Հոդված 2381. | Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինները |
Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 108, 109, 1091, 1092 և 110 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բույսերի կարանտինի և երկրագործության պետական գլխավոր տեսուչը, նրա տեղակալները և տարածքային պետական տեսուչները:
(2381 -ին հոդվածը լրաց. 08.12.04 ՀՕ-174-Ն, խմբ. 09.11.06 ՀՕ-173-Ն)
(հոդվածը 14.09.22 ՀՕ-346-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո)
(հոդվածը 17.01.23 ՀՕ-12-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)
Հոդված 2382. | Սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմինը |
Սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմինը քննում է սույն օրենսգրքի 158 հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ, հինգերորդ, վեցերորդ, տասնմեկերորդ, տասներեքերորդ, տասնչորսերորդ, քսանհինգերորդ, քսանութերորդ, քսանիններորդ, երեսուներորդ երեսունհինգերորդ, քառասունվեցերորդ և քառասունյոթերորդ մասերով, 1822, 182.4-րդ հոդվածի 3-րդ (սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի օբյեկտների, սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների կամ հանրային սննդի օբյեկտների մասով) և 4-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 3-րդ (բացառությամբ դեղորայքի) և 14-րդ մասերով, 188-րդ և 213.2-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կազմում գործող համապատասխան պետական տեսչության պետը և տարածքային մարմինների ղեկավարները, իսկ սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ նաև ստուգայց իրականացնող պաշտոնատար անձինք:
(2382 - րդ հոդվածը լրաց. 27.11.06 ՀՕ-194-Ն, փոփ. 20.05.09 ՀՕ-131-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-17-Ն, փոփ. 20.11.14 ՀՕ-182-Ն, 17.11.17 ՀՕ-215-Ն, 04.03.20 ՀՕ-130-Ն, լրաց. 04.09.20 ՀՕ-405-Ն, 09.10.20 ՀՕ-456-Ն, 09.02.22 ՀՕ-30-Ն, փոփ. 04.03.22 ՀՕ-41-Ն)
Հոդված 239. | Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմինը |
Սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 4-րդ մասով, 50.1-ին, 62-րդ հոդվածներով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով), 63-րդ, 63.1-ին, 63.4-րդ, 63.5-րդ, 63.6-րդ հոդվածներով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով), 145-րդ հոդվածով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով) և 152-րդ հոդվածով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրի պոմպերի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը:
(239-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 14.06.94 ՀՕ-105, 11.12.02 ՀՕ-495-Ն, 23.06.15 ՀՕ-110-Ն, լրաց. 22.05.18 ՀՕ-331-Ն, խմբ. 26.05.21 ՀՕ-219-Ն)
Հոդված 240. | Ձկան պահպանության մարմինները |
(հոդվածն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 241. | Անտառային տնտեսության մարմինները |
(հոդվածն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 242. | Շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող տեսչական մարմինը |
(վերնագիրը փոփ. 21.03.18 ՀՕ-185-Ն, 04.03.20 ՀՕ-110-Ն)
Շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող տեսչական մարմինը քննում են սույն օրենսգրքի 43.2-րդ հոդվածով, 49-րդ հոդվածով (բացառությամբ լեռնային աշխատանքների անվտանգ կատարման մասի), 50-52-րդ, 542-րդ հոդվածներով (հողերի պահպանության մասով), 544-րդ հոդվածով, 61-րդ հոդվածներով, 62-րդ հոդվածով (ջրային ռեսուրսների պահպանության մասով), 632-րդ հոդվածով, 636-րդ հոդվածով (բնական ջրային օբյեկտների մասով), 64-66-րդ, 68-79-րդ հոդվածներով, 80-րդ, 801 -87-րդ հոդվածներով (մթնոլորտային օդի պահպանության համար սահմանված նորմերի ու կանոնների խախտման մասով), 87.1-91-րդ հոդվածներով, 93-րդ, 94-րդ, 941-րդ, 157-րդ առաջին մասը, 169.4 -րդ և 169.19 -րդ հոդվածներով, 201.1-201.5-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
(242-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն, 25.12.03 ՀՕ-31-Ն, 16.12.05 ՀՕ-26-Ն, 27.11.06 ՀՕ-215-Ն,18.03.08 ՀՕ-8-Ն, 08.04.09 ՀՕ-98-Ն, 28.11.11 ՀՕ-283-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն, փոփ. 22.06.15 ՀՕ-107-Ն, 21.03.18 ՀՕ-185-Ն, 23.10.19 ՀՕ-195-Ն, 04.03.20 ՀՕ-110-Ն, 04.03.20 ՀՕ-149-Ն, լրաց. 26.10.22 ՀՕ-403-Ն)
Հոդված 2421. | Բնության պահպանության իրավասու պետական մարմինները |
(հոդվածն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-495-Ն)
Հոդված 2422. | Ընդերքի օգտագործման ու պահպանման բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը |
(վերնագիրը փոփ. 21.03.18 ՀՕ-185-Ն)
Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է վարչական գործեր և նշանակում վարչական տույժեր սույն օրենսգրքի 49-րդ, 59-րդ, 60-րդ (բացառությամբ լեռնային աշխատանքների անվտանգ կատարման և ռադիոակտիվ հսկողության մասերի), 601 -րդ (բացառությամբ ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով շահագործելու դեպքի), 1694 -րդ հոդվածներով (օգտակար հանածոների մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:
(2422 - րդ հոդվածը լրաց. 28.11.11 ՀՕ-283-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-185-Ն)
Հոդված 242.3. | Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության ապահովումն իրականացնող լիազոր մարմինը |
Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության ապահովումն իրականացնող Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը քննում է վարչական գործեր և նշանակում վարչական տույժեր սույն օրենսգրքի 60.2-րդ և 60.3-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:
(242.3-րդ հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-192-Ն)
Հոդված 243. | ՀՀ կապի նախարարության համակարգի էլեկտրակապի պետական տեսչության մարմինները |
ՀՀ կապի նախարարության համակարգի էլեկտրակապի պետական տեսչության մարմինները քննում են սույն օրենսգրքի 148 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի ՀՀ կապի նախարարության էլեկտրակապի պետական տեսչության պետը:
(243-րդ հոդվածը խմբ. 14.06.94 ՀՕ-105)
Հոդված 244. | Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինները |
(հոդվածն ուժը կորցրել է 17.11.17 ՀՕ-204-Ն)
Հոդված 2441. | Պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի Մետաղափորձական վերահսկողության տեսչությունը |
Պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի Մետաղափորձական վերահսկողության տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 1891 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
(2441 -ին հոդվածը խմբ. 28.05.86, 14.06.94 ՀՕ-105, լրաց. 23.06.06 ՀՕ-89-Ն, խմբ. 18.03.08 ՀՕ-8-Ն)
Հոդված 2442. | Հարկային մարմինները |
(վերնագիրը փոփ. 11.05.11 ՀՕ-155-Ն)
Հարկային մարմինները քննում են սույն օրենսգրքի 41.4, 481, 169, 1699, 16910, 16911, 16912, 16913, 16914 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով,16915, 1702, 1704, 1706, 1707, 1708, 1709, 17012, 170.13-րդ ,182.6-րդ հոդվածով և 189-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 169.2-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ հարկային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով, 1691, 16918, 16926, 16927 հոդվածներով, 1982 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հարկային իրավախախտումների մասով ու 158 հոդվածի տասներկուերորդ, տասնիններորդ մասերով, 165-րդ, 165.10-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում, ինչպես նաև 170.3 հոդվածով նախատեսված պետական հարկերը և պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը:
Հարկային մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության վերադաս հարկային մարմնի վարչությունների պետերը և հարկային մարմնի հարկային (տարածքային) տեսչության պետերը, իսկ սույն օրենսգրքի 182.6-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ հարկային մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:
(2442 - րդ հոդվածը փոփ. 11.05.92, 14.06.94 ՀՕ-105, 23.06.97 ՀՕ-133, 17.12.97 ՀՕ-189, 08.06.98 ՀՕ-226, 28.12.98 ՀՕ-283, 26.12.02 ՀՕ-517-Ն, 08.06.04 ՀՕ-94-Ն, 14.12.04 ՀՕ-187-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, 24.11.04 ՀՕ-136-Ն, 08.07.05 ՀՕ-151-Ն, 23.06.06 ՀՕ-89-Ն, լրաց. 05.12.06 ՀՕ-253-Ն, 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-241-Ն, 06.12.07 ՀՕ-296-Ն, լրաց. 25.02.08 ՀՕ-2-Ն, փոփ. 18.03.08 ՀՕ-8-Ն, 29.10.09 ՀՕ-199-Ն, 24.06.10 ՀՕ-118-Ն, 11.05.11 ՀՕ-155-Ն, 29.11.11 ՀՕ-294-Ն, 22.12.10 ՀՕ-264-Ն, լրաց. 06.12.12 ՀՕ-228-Ն, 11.12.13 ՀՕ-153-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-82-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-35-Ն, 24.10.19 ՀՕ-193-Ն, փոփ., լրաց. 19.01.21 ՀՕ-69-Ն, փոփ. 04.12.19 ՀՕ-266-Ն, 10.12.21 ՀՕ-395-Ն, փոփ., լրաց. 04.03.22 ՀՕ-46-Ն, փոփ. 18.01.22 ՀՕ-15-Ն )
(հոդվածը 03.03.21 ՀՕ-87-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային համակարգի ներդրման պահից)
(18.01.22 ՀՕ-15-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 2443. | Կենսաթոշակային ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը |
Սույն oրենսգրքի 16918 հոդվածով և 1982. հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը կենսաթոշակներին վերաբերող իրավախախտումների մասով (բացի հարկային տեսչության մարմինների իրավասությանը վերապահված գործերից) քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ տեղակալը կամ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:
(2443 - րդ հոդվածը փոփ. 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 14.06.94 ՀՕ-105, 23.06.97 ՀՕ-133, 17.12.97 ՀՕ-189, 26.12.02 ՀՕ-499-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, խմբ. 24.10.07 ՀՕ-241-Ն, փոփ. 18.03.08 ՀՕ-8-Ն, լրաց. 07.04.09 ՀՕ-78-Ն)
Հոդված 2444. | Արժեթղթերի շուկայի պետական կարգավորման և հսկման լիազորված մարմինը |
(2444 - րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-248-Ն)
Հոդված 2445. | Պաշտոնական վիճակագրության մարմինները |
(վերնագիրը փոփ. 21.03.18 ՀՕ-196-Ն)
Պաշտոնական վիճակագրության մարմինները քննում են սույն օրենսգրքի 1692 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Պաշտոնական վիճակագրության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական լիազորված մարմնի տարածքային ծառայությունների ղեկավարները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսանապատիկի չափով.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական լիազորված մարմնի ղեկավարը և նրա տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսնապատիկի չափով:
(2445 - րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, փոփ. 21.03.18 ՀՕ-196-Ն)
Հոդված 244.7. | Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը |
(վերնագիրը փոփ. 11.09.12 ՀՕ-179-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-75-Ն)
1. Սույն օրենսգրքի 44.3-րդ հոդվածով, 47.15-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերով, 47.16-րդ հոդվածով, 47.17-րդ հոդվածով, 95.3-րդ հոդվածով, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 23-րդ, 26-րդ, 40-45-րդ, 47-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 11-րդ (բացառությամբ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման հետ կապված իրավախախտումների) և 14-րդ մասերով, 173.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 4-9-րդ մասերով, 188-րդ հոդվածով (բացառությամբ 5-րդ մասի), 189.1-ին հոդվածի 1-4-րդ մասերով և 213.2-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
2. Սույն օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, 158-րդ հոդվածի 28-րդ մասով, 169.25-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը կամ նրա կողմից լիազորված Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի պաշտոնատար անձը (անձինք):
(2447 - րդ հոդվածը լրաց. 28.04.98 ՀՕ-212, 11.12.02 ՀՕ-495-Ն, 11.12.02 ՀՕ-496-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-262-Ն, 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, 12.09.08 ՀՕ-142-Ն, փոփ., լրաց. 11.09.12 ՀՕ-179-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-247-Ն, 29.06.16 ՀՕ-124-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-75-Ն, լրաց. 13.02.20 ՀՕ-96-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-130-Ն, լրաց. 09.10.20 ՀՕ-456-Ն, փոփ. 24.03.21 ՀՕ-143-Ն, լրաց. 01.07.21 ՀՕ-289-Ն, 07.12.22 ՀՕ-535-Ն, փոփ. 10.02.23 ՀՕ-27-Ն)
(07.12.22 ՀՕ-535-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
Հոդված 2448. | Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինը |
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինը քննում է սույն օրենսգրքի 171.1-171.11-րդ հոդվածներով նախատեսված գործերը:
Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:
(2448 - րդ հոդվածը լրաց. 28.06.02 ՀՕ-397-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-250-Ն, 03.03.21 ՀՕ-94-Ն)
Հոդված 2448. | Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի քաղաքաշինական պետական տեսչությունը |
(նոր` 2-րդ 2448 - րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-438-Ն, ուժը կորցրել է 04.11.03 ՀՕ-30-Ն)
Հոդված 2449. | Հողերի օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները |
Հողերի օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ, 54-րդ, 541-րդ հոդվածներով, 542-րդ հոդվածով (հողերի օգտագործման մասով), 543-րդ հոդվածով, 56-58-րդ, 150.1-150.6-րդ հոդվածներով (միայն Երևան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով), 150.10-րդ հոդվածով (միայն Երևան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` նշանակելով համապատասխան տուգանքներ:
Լիազոր պետական մարմինը քննում է հողերի օգտագործման նկատմամբ տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տարածքային կառավարման մարմինը (մարզպետը) քննում է հողերի օգտագործման նկատմամբ տեղական ինքնակառավարման պաշտոնատար անձանց, ինչպես նաև համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների և իրավաբանական անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Երևանի քաղաքապետը քննում է Երևանի վարչական սահմաններում թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տեղական ինքնակառավարման մարմինը (համայնքի ղեկավարը) քննում է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
(2449 - րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-15-Ն, լրաց. 01.03.18 ՀՕ-142-Ն)
Հոդված 244.10. | Գեոդեզիայի և քարտեզագրման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը |
(վերնագիրը խմբ. 17.01.23 ՀՕ-22-Ն)
1. Գեոդեզիայի և քարտեզագրման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 95.1-ին, 95.2-րդ, 95.4-րդ, 95.5-րդ և 95.6-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
(244.10-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն, խմբ. 17.01.23 ՀՕ-22-Ն)
Հոդված 24411. | Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը |
Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 152.2-րդ հոդվածի 2-րդ մասով, 156.1-ին հոդվածով, 157.1-157.14-րդ և 157.16-157.18-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև 152-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` քաղաքաշինական նորմերի խախտման մասով:
Քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
1) քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը և նրա տեղակալները` 157.1-157.14-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից բարձր չափով, 157.16-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, 152.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով, 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ինչպես նաև 157.17-րդ և 157.18-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում.
2) քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները` 157.1-157.14-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում` տուգանք` մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, 157.16-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ 152-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով.
3) քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողները` նախազգուշացում:
(24411 - րդ հոդվածը լրաց. 04.11.03 ՀՕ-30-Ն, փոփ 24.05.06 ՀՕ-72-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն, լրաց. 29.04.15 ՀՕ-31-Ն, փոփ. 10.06.19 ՀՕ-65-Ն, լրաց. 05.05.21 ՀՕ-196-Ն, փոփ., լրաց. 16.12.21 ՀՕ-401-Ն)
Հոդված 24412. | «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այդ օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտման համար վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող մարմինը |
1. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այդ օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտման գործերը քննում են համապատասխան վերահսկող մարմինները, որոնց անունից վարչական տույժեր նշանակում է վերահսկող մարմնի ղեկավարը: Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ վերահսկող մարմին առկա չլինելու կամ վերահսկող մարմնին՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերապահված գործառույթների իրականացման իրավական կարգավորման բացակայության դեպքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այդ օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտման գործերը քննում է Կենտրոնական բանկը, որի անունից վարչական տույժեր նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
2. Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտման գործերը քննում են համապատասխան պետական մարմինները, որոնց անունից վարչական տույժեր նշանակում է պետական մարմնի ղեկավարը:
(24412 - րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-19-Ն, խմբ. 26.05.08 ՀՕ-82-Ն, 21.06.14 ՀՕ-116-Ն)
Հոդված 24413. |
Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը |
Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 123.5-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 14-րդ և 15-րդ մասերով, 116.1-116.10-րդ, 137.1-137.8-րդ հոդվածներով, 150.1-150.6-րդ հոդվածներով (բացառությամբ Երևան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով), 150.7-150.9-րդ հոդվածներով և 150.10-րդ հոդվածով (բացառությամբ Երևան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով), 150.15-րդ հոդվածով, 150.16-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը:
(24413 - րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-237-Ն, 27.02.12 ՀՕ-24-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 05.02.13 ՀՕ-8-Ն, 20.11.14 ՀՕ-173-Ն, 16.12.16 ՀՕ-18-Ն, խմբ. 01.03.18 ՀՕ-142-Ն, փոփ. 10.06.19 ՀՕ-65-Ն, լրաց. 20.01.21 ՀՕ-59-Ն, 20.01.21 ՀՕ-49-Ն, 07.12.22 ՀՕ-539-Ն)
Հոդված 24414. | Ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելու վերաբերյալ գործերի քննությունը |
Սույն օրենսգրքի 1821 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է համապատասխան ստուգումներ իրականացնող պետական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:
(24414 - րդ հոդվածը լրաց. 18.03.08 ՀՕ-8-Ն)
Հոդված 24414. | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մարմինները |
(հոդվածն ուժը կորցրել է 06.05.20 ՀՕ-269-Ն)
Հոդված 24415. | Գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը |
(վերնագիրը փոփ. 10.12.21 ՀՕ-420-Ն)
Սույն օրենսգրքի 16920, 16921 և 16922 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը:
(24415 - րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-337-Ն, փոփ. 10.12.21 ՀՕ-420-Ն)
Հոդված 244.16. | Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունների վերաբերյալ գործերի քննությունը |
(հոդվածն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-155-Ն)
Հոդված 244.17. | Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը |
(վերնագիրը փոփ. 25.03.20 ՀՕ-206-Ն)
1. Սույն օրենսգրքի 166.1-ին, 169.28-րդ, 169.31-րդ, 189.13-րդ, 189.14-րդ, 189.15-րդ, 189.16-րդ, 189.19-189.24-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
(244.17-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-106-Ն, փոփ. 25.03.20 ՀՕ-206-Ն, 29.12.20 ՀՕ-4-Ն, լրաց. 07.12.22 ՀՕ-542-Ն)
(29.12.20 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 244.18. | Տիեզերական գործունեության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը |
1. Տիեզերական գործունեության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 150.11-150.14-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
2. Տիեզերական գործունեության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տիեզերական գործունեության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը:
(244.18-րդ հոդվածը լրաց. 06.03.20 ՀՕ-156-Ն)
ՀԱՏՎԱԾ IV
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Գ Լ ՈՒ Խ 18
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
⚖Հոդված 245. | Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրները |
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը, ընդունված որոշման կատարումն ապահովելը, ինչպես նաև վարչական իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները բացահայտելը, իրավախախտումները կանխելը, քաղաքացիներին օրենքները պահպանելու ոգով դաստիարակելը, սոցիալիստական օրինականությունն ամրապնդելը:
Հոդված 246. | Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կարգը |
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կարգը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու համար լիազորված մարմիններում (պաշտոնատար անձանց կողմից) որոշվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքներով, ԽՍՀՄ օրենսդրական ակտերով, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումներով, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերով և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշումներով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կարգը ժողովրդական դատարաններում որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրական ակտերով, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերով:
Հոդված 246.1. | Հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով վարչական վարույթի առանձնահատկությունները |
(հոդվածը 03.03.21 ՀՕ-87-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային համակարգի ներդրման պահից)
Հոդված 246.2. |
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կասեցումը կամ երկարաձգումը |
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը կարող է կասեցվել կամ երկարաձգվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներով:
(246.2-րդ հոդվածը լրաց. 04.03.22 ՀՕ-46-Ն)
⚖Հոդված 247. | Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը բացառող հանգամանքները |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում`
1) վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայությունը.
2) եթե անձը վարչական իրավախախտում կատարելու պահին չի հասել տասնվեց տարեկան հասակի.
3) հակաիրավական գործողություն կամ անգործություն կատարած անձի անմեղսունակությունը.
4) անձի գործողությունը ծայրահեղ անհրաժեշտության կամ անհրաժեշտ պաշտպանության վիճակում.
5) համաներման մասին օրենքի ընդունումը, եթե այն վերացնում է վարչական տույժի կիրառումը.
6) վարչական պատասխանատվություն սահմանող ակտի վերացումը.
7) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին սույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը.
8) վարչական պատասխանատվության ենթարկվող անձի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) որոշման առկայությունը նույն փաստի վերաբերյալ, կամ ընկերական դատարանի չբեկանված որոշման առկայությունը, եթե նյութերը ընկերական դատարանին են հանձնվել տվյալ գործով վարչական տույժ նշանակելու իրավունք ունեցող մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, կամ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը կարճելու մասին չբեկանված որոշման առկայությունը, ինչպես նաև տվյալ փաստով քրեական գործի առկայությունը.
9) այն անձի մահը, որի նկատմամբ սկսված է եղել գործի վարույթը:
(247-րդ հոդվածը փոփ. 12.07.18 ՀՕ-372-Ն)
Հոդված 248. | Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը քաղաքացիների հավասարության սկզբունքներով |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացվում է օրենքի և գործը քննող մարմնի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության սկզբունքներով, անկախ նրանց ծագումից, սոցիալական և գույքային դրությունից, ռասայական և ազգային պատկանելությունից, սեռից, կրթությունից, լեզվից, կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, զբաղմունքի տեսակից և բնույթից, բնակության վայրից և այլ հանգամանքներից:
Հոդված 249. | Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի դռնբաց քննությունը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է դռնբաց:
(մասն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-68-Ն)
(249-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-68-Ն)
Հոդված 250. | Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի ժամանակ դատախազական հսկողությունը օրենքների կատարման նկատմամբ |
ԽՍՀՄ դատախազության մասին ԽՍՀՄ օրենքին համապատասխան վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի ժամանակ օրենքների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը իրավունք ունի` հարուցելու վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ. ծանոթանալու գործի նյութերին. ստուգելու գործի վարույթի ժամանակ մարմինների (պաշտոնատար անձանց) գործողությունների օրինականությունը. մասնակցելու գործի քննությանը. գործի քննության ընթացքում ծագող հարցերով միջնորդություններ հարուցելու, եզրակացություններ տալու. ստուգելու վարչական իրավախախտումների համար համապատասխան մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից ներգործության միջոցների կիրառման ճշտությունը. բողոքարկելու վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը և գանգատի առթիվ ընդունված որոշումը. կասեցնելու որոշման կատարումը, ինչպես նաև կատարելու օրենքով նախատեսված այլ գործողություններ:
⚖Հոդված 251. | Ապացույցներ |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:
Հոդված 252. | Ապացույցների գնահատումը |
Մարմինը (պաշտոնատար անձը) ապացույցները գնահատում է իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա, ղեկավարվելով օրենքով և սոցիալիստական իրավագիտակցությամբ:
Հոդված 253. | Նյութերը դատախազին, նախաքննության կամ հետաքննության մարմին հանձնելը |
Եթե գործի քննության ընթացքում մարմինը (պաշտոնատար անձը) գալիս է այն եզրակացության, որ խախտման մեջ կան հանցագործության նշաններ, ապա նյութերը հանձնում է դատախազին, նախաքննության կամ հետաքննության մարմնին:
Գ Լ ՈՒ Խ 19
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 254. | Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը |
Վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք), իսկ վարչական դատարանի իրավասությանը վերապահված հարցերով`
1) սույն օրենսգրքի 40.1, 40.2, 40.4, 40.6-40.9, 40.11, 40.13-40.16 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ իրավասու ընտրական հանձնաժողովը.
2) սույն օրենսգրքի 4012 և 1831 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը.
3) սույն օրենսգրքի 41.5, 47.14, 172.3, 180.1, 182, 183.2 և 206.16 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` ոստիկանության իրավասու մարմինը.
4) սույն օրենսգրքի 972 և 973 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն.
5) (կետն ուժը կորցրել է 07.02.12 ՀՕ-2-Ն)
6) սույն օրենսգրքի 1892 -1896 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` լեզվի պետական տեսչությունը.
7) սույն օրենսգրքի 147, 189.9, 189.10 և 189.25, 189.26-189.28 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը.
8) սույն օրենսգրքի 1982 հոդվածի չորրորդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` հարկային տեսչության կամ աշխատանքի պետական տեսչության մարմինները.
9) սույն օրենսգրքի 2065 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` հարկադիր կատարման ծառայությունը.
10) (կետն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-8-Ն)
11) սույն օրենսգրքի 2069 հոդվածով նախատեսված դեպքում` դատավճռի, վճռի կամ այլ դատական ակտի կատարումն ապահովող պետական մարմինը (պաշտոնատար անձը).
12) սույն օրենսգրքի 20610-20613-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ պրոբացիայի պետական ծառայությունը.
13) սույն օրենսգրքի 206.14-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Արձանագրություն չի կազմվում սույն օրենսգրքի 170.5, 171.1-171.11,189.7 հոդվածներով, 198.2 հոդվածի հինգերորդ մասով և 257 հոդվածով նախատեսված դեպքերում:
Սույն օրենսգրքի 40.1-40.4 և 40.6-40.16 հոդվածներով նախատեսված դեպքերում համապատասխան ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, թեկնածուները կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերը հայցադիմում են ներկայացնում անկախ իրավասու ընտրական հանձնաժողովի կողմից համապատասխան արձանագրություն կազմած լինելու կամ չլինելու հանգամանքից:
(254-րդ հոդվածը խմբ. 08.02.11 ՀՕ-48-Ն, փոփ., լրաց. 26.05.11 ՀՕ-165-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-34-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն, լրաց. 17.05.16 ՀՕ-51-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-8-Ն, 01.03.17 ՀՕ-45-Ն, լրաց. 09.06.17 ՀՕ-106-Ն, 23.03.18 ՀՕ-250-Ն, լրաց., փոփ. 13.12.17 ՀՕ-324-Ն, 07.09.18 ՀՕ-376-Ն, խմբ., փոփ. 07.05.21 ՀՕ-205-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-120-Ն, լրաց. 30.06.21 ՀՕ-303-Ն, 23.03.22 ՀՕ-73-Ն, փոփ. 07.12.22 ՀՕ-542-Ն)
(հոդվածը 03.03.21 ՀՕ-87-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային համակարգի ներդրման պահից)
(հոդվածը 07.05.21 ՀՕ-205-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից)
Հոդված 255. | Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությունը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք:
Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները:
Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է սույն օրենսգրքի 267 հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշվում է արվում:
Արձանագրությունը թվային եղանակով կազմելու դեպքում իրավախախտում կատարած անձի ստորագրությունն ստացվում է թվային եղանակով, իսկ նրա` բացատրություն տալու և դիտողություններ անելու իրավունքի իրացման փաստը և բովանդակությունն ամրագրվում են տեսաձայնագրման միջոցով:
(255-րդ հոդվածը լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն)
Հոդված 256. | Արձանագրությունն ուղարկելը |
Արձանագրությունն ուղարկվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության համար լիազորված մարմնին (պաշտոնատար անձին):
Հոդված 257. | Այն դեպքերը, երբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում |
Այն դեպքում, եթե անձը չի վիճարկում թույլ տված խախտումը, և նախազգուշացման կարգով նրա նկատմամբ նշանակվող վարչական տուժանքը կամ տուգանքը տասը դրամից ավելի չէ, արձանագրություն չի կազմվում: Այդպիսի դեպքերում նշանակվող տուգանքը ոստիկանության աշխատողի կողմից կարող է գանձվել խախտումը կատարելու տեղում: Տուգանքի գանձման մասին խախտողին տրվում է սահմանված նմուշի անդորրագիր, որը ֆինանսական խիստ հաշվետվության փաստաթուղթ է: Արձանագրություն չի կազմվում նաև այլ դեպքերում, երբ օրենսդրությանը համապատասխան տուգանքը նշանակվում և գանձվում է, իսկ նախազգուշացումը ձևակերպվում է իրավախախտում կատարելու տեղում:
Եթե խախտողը վիճարկում է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումներ կատարելու համար իր նկատմամբ նշանակվող տույժը, ապա արձանագրություն է կազմվում սույն օրենսգրքի 254 հոդվածին համապատասխան:
(257-րդ հոդվածը խմբ. 10.03.90, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
Հոդված 258. | Խախտողի բերումը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, երբ տեղում այն կազմել հնարավոր չէ, խախտողը ոստիկանության աշխատողի կողմից կարող է բերվել ոստիկանություն:
Տրանսպորտային միջոցներից օգտվելու կանոնների, երթևեկության կարգն ու անվտանգությունը պահպանելու կանոնների, տրանսպորտում բեռների անվթարության ապահովմանն ուղղված կանոնների, հրդեհային անվտանգության կանոնների, տրանսպորտում սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնների խախտումներ կատարելու դեպքում խախտողը դրա համար լիազորված անձի կողմից կարող է բերվել ոստիկանություն, եթե նա չունի ինքնությունը հաստատող փաստաթղթեր և չկան վկաներ, որոնք կարող են անհրաժեշտ տվյալներ հաղորդել խախտողի մասին:
Շրջակա միջավայրի օրենսդրության խախտումների դեպքում արձանագրություն կազմելու նպատակով, եթե խախտողի անձը չի կարող պարզվել խախտման տեղում, սույն Օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված մարմնի տեսուչները, այդ թվում` հասարակական տեսուչները, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցները կարող են այդ իրավախախտումները կատարած անձանց բերել ոստիկանության շենք` իրավախախտումները կանխելու, խախտողի անձը պարզելու և իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար:
Պահպանվող օբյեկտների, այլ պետական կամ հանրային գույքի նկատմամբ ոտնձգության հետ կապված իրավախախտումներ կատարելու դեպքում խախտողը ռազմականացված պահպանության աշխատողների կողմից կարող է բերվել ռազմականացված պահպանության ծառայողական շենք կամ ոստիկանություն` իրավախախտումները կանխելու, խախտողի անձը պարզելու և իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար:
Բերումը պետք է կատարվի հնարավորին չափ կարճ ժամկետում:
Բերված անձի գտնվելը կամավոր ժողովրդական դրուժինայի շտաբում չի կարող տևել մեկ ժամից ավելի:
(258-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, 04.03.20 ՀՕ-110-Ն)
Գ Լ ՈՒ Խ 20
ՎԱՐՉԱԿԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ, ԻՐԵՐԻ ԶՆՆՈՒՄԸ, ԻՐԵՐԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՎԵՐՑՆԵԼԸ
Հոդված 259. | Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթն ապահովելու միջոցները |
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, վարչական իրավախախտումները կանխելու նպատակով, եթե սպառվել են ներգործության մյուս միջոցները, անձը պարզելու, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե տեղում այն կազմելը հնարավոր չէ և եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, գործերի ժամանակին ու ճիշտ քննումը և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումների կատարումը ապահովելու նպատակով թույլատրվում են անձի վարչական ձերբակալում, անձնական զննում, իրերի զննում և իրերի ու փաստաթղթերի վերցնում:
Սույն հոդվածով նախատեսված նպատակներով վարչական ձերբակալման, անձնական զննության, իրերի զննության և իրերն ու փաստաթղթերը վերցնելու կարգը որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:
Հոդված 260. | Վարչական ձերբակալում |
Վարչական ձերբակալման մասին կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է այն կազմելու ժամանակաթիվն ու տեղը, արձանագրություն կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ ձերբակալվածի անձի մասին. ձերբակալման ժամանակը, տեղը և հիմքերը:
Արձանագրությունը ստորագրում են այն կազմող պաշտոնատար անձը և ձերբակալվածը: Արձանագրությունը ստորագրելուց ձերբակալվածի հրաժարվելու դեպքում դրանում այդ մասին նշում է արվում:
Վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան: Անչափահասի ձերբակալման մասին նրա ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց տեղյակ պահելը պարտադիր է:
(260-րդ հոդվածի 3-րդ մասի` «Վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան» դրույթը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր 23.11.12 ՍԴՈ-1059 որոշմամբ)
Հոդված 261. | Վարչական ձերբակալում իրականացնելու համար իրավազոր մարմինները (պաշտոնատար անձինք) |
Վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալում կարող են կատարել միայն ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դրա համար լիազորված մարմինները (պաշտոնատար անձինք), այսինքն`
1) ոստիկանությունը` մանր խուլիգանություն կատարելու, հավաքների կազմակերպման և անցկացման սահմանված կարգը խախտելու, ոստիկանության աշխատողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելու, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջները խախտելու, հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելու կամ հասարակական վայրերում մարդկային արժանապատվությունը և հասարակական բարոյականությունը վիրավորող հարբած վիճակում երևալու դեպքում, այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը զբաղվում է պոռնկությամբ, փողոցային երթևեկության կանոնները, որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու և կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման վերաբերյալ օրենսդրության այլ խախտումների դեպքում, ինչպես նաև ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված այլ դեպքերում.
2) սահմանապահ զորքերը` սահմանային ռեժիմը կամ ԽՍՀՄ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտելու դեպքում.
3) պահպանվող օբյեկտի գտնվելու վայրի ռազմականացված պահպանության ավագ պաշտոնատար անձը` պահպանվող օբյեկտների, պետական կամ հանրային այլ գույքի նկատմամբ ոտնձգության հետ կապված իրավախախտումներ կատարելու դեպքում.
4) զինվորական ավտոմոբիլային տեսչության պաշտոնատար անձինք` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տրանսպորտային միջոցների վարորդների կամ այդ միջոցները վարող մյուս անձանց կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում.
5) մաքսային մարմնի պաշտոնատար անձինք՝ մաքսային կանոնների խախտման համար:
(261-րդ հոդվածը փոփ. 30.09.87, 29.08.88, 10.03.90, 03.12.96 ՀՕ-102, 24.11.04 ՀՕ-136-Ն, 21.12.06 ՀՕ-14-Ն, 14.04.11 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 14.09.22 ՀՕ-354-Ն)
Հոդված 262. | Վարչական ձերբակալման ժամկետները |
Վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամ, բացառիկ դեպքերում, հատուկ անհրաժեշտության կապակցությամբ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով կարող են սահմանվել վարչական ձերբակալման այլ ժամկետներ:
Սահմանային ռեժիմը կամ ԽՍՀՄ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտող անձինք կարող են ձերբակալվել մինչև երեք ժամ տևողությամբ` արձանագրություն կազմելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում անձը և իրավախախտման հանգամանքները պարզելու համար` մինչև երեք օր ժամանակով, ձերբակալման պահից քսանչորս ժամվա ընթացքում այդ մասին գրավոր հաղորդելով դատախազին, կամ դատախազի սանկցիայով` մինչև տասը օր ժամանակով, եթե իրավախախտողները չունեն իրենց անձը հաստատող փաստաթղթեր:
(մասն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-68-Ն)
Վարչական ձերբակալման ժամկետը հաշվվում է արձանագրություն կազմելու համար խախտողին բերելու պահից, իսկ հարբած վիճակում գտնվող անձին` նրա սթափվելու ժամանակից:
(262-րդ հոդվածը փոփ. 29.08.88, 10.03.90, 03.12.96 ՀՕ-102, 24.12.04 ՀՕ-68-Ն)
(262-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 3-րդ մասի և 103-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջներին հակասող և անվավեր 23.11.12 ՍԴՈ-1059 որոշմամբ)
(262-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված` 262-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի և 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր 23.11.12 ՍԴՈ-1059 որոշմամբ)
Հոդված 263. | Անձնական զննություն և իրերի զննություն |
Անձնական զննություն կարող են կատարել ոստիկանության, ռազմականացված պահպանության, քաղաքացիական ավիացիայի, մաքսային հիմնարկների և սահմանապահ զորքերի` դրա համար լիազորված պաշտոնատար անձինք, իսկ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում` նաև դրա համար լիազորված մյուս մարմինների պաշտոնատար անձինք:
Անձնական զննություն կարող է կատարել զննության ենթարկվողի հետ նույն սեռին պատկանող լիազորված անձը` և նույն սեռին պատկանող երկու ընթերակաների ներկայությամբ:
Իրերի զննություն կարող են կատարել ոստիկանության, ռազմականացված պահպանության, քաղաքացիական ավիացիայի, մաքսային հիմնարկների, հարկային տեսչության մարմինների, սահմանապահ զորքերի, անտառային պահպանության մարմինների, ձկան պահպանության մարմինների, որսի կանոնների պահպանության նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինների` դրա համար լիազորված պաշտոնատար անձինք, իսկ ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում` նաև դրա համար լիազորված մյուս մարմինների պաշտոնատար անձինք:
Իրերի, ձեռնածանրոցի, բագաժի, որսի և ձկնորսության գործիքների, որսի արդյունքների և այլ առարկաների զննությունը, որպես կանոն, կատարվում է այն անձի ներկայությամբ, որի սեփականության կամ տնօրինության տակ են գտնվում դրանք: Հետաձգում չհանդուրժող դեպքերում նշված իրերը, առարկաները կարող են զննության ենթարկվել սեփականատիրոջ (տիրապետողի) բացակայությամբ` երկու ընթերակաների մասնակցությամբ:
Անձնական զննության և իրերի զննության մասին կազմվում է արձանագրություն կամ համապատասխան նշում է արվում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կամ վարչական ձերբակալման վերաբերյալ արձանագրության մեջ:
Անձնական զննությունն ու իրերի զննությունը մաքսային հիմնարկներում կատարվում է օրենքով սահմանված կարգով:
(263-րդ հոդվածը փոփ. 23.06.97 ՀՕ-133, 07.02.12 ՀՕ-2-Ն, 16.05.16 ՀՕ-82-Ն)
Հոդված 264. | Իրեր և փաստաթղթեր վերցնելը |
Ձերբակալման, անձնական զննության կամ իրերի զննության ժամանակ հայտնաբերված իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող իրերը և փաստաթղթերը վերցվում են սույն օրենսգրքի 261 և 263 հոդվածներում նախատեսված մարմինների պաշտոնատար անձանց կողմից: Վերցված իրերն ու փաստաթղթերը ընդհուպ մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը պահվում են այն մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից որոշվող տեղերում, որոնց իրավունք է վերապահված վերցնելու իրերը և փաստաթղթերը, իսկ գործը քննելուց հետո, նայած գործի քննության արդյունքներին, դրանք սահմանված կարգով բռնագրավվում կամ վերադարձվում են տիրոջը կամ ոչնչացվում, իսկ իրերը հատուցմամբ վերցնելու դեպքում իրացվում են: Ինքնաթոր օղին և տնային եղանակով պատրաստված այլ թունդ ոգելից խմիչքները, դրանց արտադրության համար ապարատները ոչնչացվում են գործը քննելուց հետո:
(մասն ուժը կորցրել է 16.05.16 ՀՕ-82-Ն)
Իրեր և փաստաթղթեր վերցնելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն կամ համապատասխան նշում է արվում վարչական իրավախախտման վերաբերյալ, իրերի զննության կամ վարչական ձերբակալման վերաբերյալ արձանագրության մեջ:
(1-ին և 2-րդ նախադասությունները գործել են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը` 20.01.21 ՀՕ-27-Ն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն) Սույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ հոդվածներով, 123.4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 123.5-րդ, 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.5-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ և 129.2-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտում կատարած` Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող անձանց վարորդական վկայականները վերցվում են մինչև գործով կայացված որոշման կատարումը՝ տալով տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ժամանակավոր թույլտվություն, որի մասին նշում է կատարվում իրավախախտումների վերաբերյալ արձանագրության մեջ: Ժամանակավոր թույլտվության գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև գանգատարկման համար սահմանված ժամկետը լրանալը կամ գանգատի առթիվ որոշումն ընդունելը:
(մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-73-Ն)
Սույն օրենսգրքի 173, 190 հոդվածներով, 191 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 192 և 193 հոդվածներով նախատեսված խախտումներ կատարելու դեպքում ոստիկանության աշխատողները իրավունք ունեն մինչև գործի քննությունը վերցնել հրազենը, ինչպես նաև ռազմամթերքը, որի մասին գրանցվում է արձանագրության մեջ` նշելով վերցվող զենքի մակնիշը կամ մոդելը, տրամաչափը, սերիան և համարը, ռազմամթերքի քանակն ու տեսակը: Պաշտոնեական պարտականությունների իրականացման ընթացքում իրավախախտում կատարած անձի իրերի վերցնում, անձնական զննություն և իրերի զննություն կիրառվում է միայն հետաձգում չհանդուրժող դեպքերում:
Սույն օրենսգրքի 184 հոդվածով նախատեսված խախտումներ կատարվելու դեպքում ոստիկանության աշխատողները իրավունք ունեն վերցնելու ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան, շքանշանների ժապավեններ և մեդալների շերտաձողիկներ կամ Հայաստանի Հանրապետության, մյուս միութենական կամ ինքնավար հանրապետության պետական պարգև և դրանց կրծքանշաններ: Գործը քննելուց հետո իրավախախտողից վերցված ԽՍՀՄ շքանշանը, մեդալը, պատվավոր կոչման կրծքանշանը, Հայաստանի Հանրապետության, մյուս միութենական կամ ինքնավար հանրապետության պետական պարգևը, ինչպես նաև դրանց կրծքանշանները ենթակա են վերադարձման դրանց օրինական տիրոջը, իսկ եթե նա հայտնի չէ, ուղարկվում են համապատասխանաբար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահություն, միութենական կամ ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահություն:
(264-րդ հոդվածը խմբ. 30.09.87, 10.03.90, լրաց., փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 21.12.15 ՀՕ-178-Ն, 16.05.16 ՀՕ-82-Ն, 09.12.19 ՀՕ-300-Ն, խմբ. 20.01.21 ՀՕ-27-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-155-Ն)
(հոդվածը 05.10.22 ՀՕ-378-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)
(20.01.21 ՀՕ-27-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 265. | Տրանսպորտային միջոց վարելուց հեռացնելը և հարբածության վիճակի ստուգումը |
Տրանսպորտային միջոցներ վարող այն վարորդները կամ մյուս այն անձինք, որոնց նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրանք գտնվում են հարբած վիճակում ենթակա են տրանսպորտային միջոց վարելուց հեռացման և սահմանված կարգով հարբածության վիճակի ստուգման:
Նշված անձանց հարբածության վիճակի ստուգման ուղարկելը և նրանց ստուգման անցկացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ԽՍՀՄ առողջապահության նախարարության և ԽՍՀՄ արդարադատության նախարարության կողմից որոշվող կարգով:
(265-րդ հոդվածը փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
Հոդված 266. | Վարչական ձերբակալման, զննության և իրերի ու փաստաթղթերի վերցման գանգատարկումը |
Վարչական ձերբակալումը, անձնական զննությունը, իրերի զննությունը և իրերն ու փաստաթղթերը վերցնելը կարող են շահագրգռված անձի կողմից գանգատարկվել վերադաս մարմնին (պաշտոնատար անձին) կամ դատախազին:
Գ Լ ՈՒ Խ 21
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ
Հոդված 267. | Վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները |
Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Սույն օրենսգրքի 401 -404, 406 -4012, 53, 147 հոդվածի երկրորդ մասով, 172 հոդվածներով, 175 հոդվածի երրորդ մասով, 182 և 185 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելիս վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությունը պարտադիր է: Ոստիկանության կամ ժողովրդական դատավորի կանչով ներկայանալուց խուսափելու դեպքում այդ անձը կարող է ոստիկանության կողմից բերման ենթարկվել:
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել նաև այլ դեպքեր, երբ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայանալը գործը լուծող մարմնին (պաշտոնատար անձին) պարտադիր է:
(267-րդ հոդվածը խմբ. 02.08.91, 19.05.95 ՀՕ-137, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 26.05.11 ՀՕ-165-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն)
Հոդված 268. | Տուժողը |
Տուժող համարվում է այն անձը, որին վարչական իրավախախտման հետևանքով բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս է պատճառվել:
Տուժողն իրավունք ունի ծանոթանալու գործի բոլոր նյութերին, միջնորդություններ հարուցելու, վարչական իրավախախտման գործով կայացված որոշման դեմ գանգատ բերելու:
Տուժողը կարող է հարցաքննվել որպես վկա սույն օրենսգրքի 271 հոդվածին համապատասխան:
Հոդված 269. | Օրինական ներկայացուցիչները |
Վարչական պատասխանատվության ենթարկվող անձի և տուժողի շահերը, որոնք անչափահասներ են կամ այնպիսի անձինք, որոնք իրենց ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով անձամբ չեն կարող իրականացնել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրենց իրավունքները, իրավունք ունեն ներկայացնելու նրանց օրինական ներկայացուցիչները (ծնողները, որդեգրողները, խնամակալները, հոգաբարձուները):
Հոդված 270. | Փաստաբանը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցող փաստաբանը իրավունք ունի ծանոթանալու գործի բոլոր նյութերին. միջնորդություններ հարուցելու. իրեն հրավիրած անձի հանձնարարությամբ նրա անունից գանգատներ բերելու գործի որոշման դեմ:
Փաստաբանի լիազորությունները հաստատվում են իրավաբանական կոնսուլտացիայի կողմից տրվող օրդերով:
Հոդված 271. | Վկան |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վկա կարող է կանչվել ցանկացած անձ, որին կարող է հայտնի լինել տվյալ գործի պարզաբանման ենթակա որևէ հանգամանք:
Վկան պարտավոր է նշված ժամանակ ներկայանալ այն մարմնի (պաշտոնատար անձի) կանչով, որի վարույթում գտնվում է գործը, ճիշտ ցուցմունքներ տալ` հաղորդել գործի առթիվ իրեն հայտի ամեն ինչի մասին և պատասխանել առաջադրված հարցերին:
Հոդված 272. | Փորձագետը |
Փորձագետ նշանակում է այն մարմինը (պաշտոնատար անձը), որի վարույթում գտնվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, այն դեպքում, երբ հատուկ գիտելիքների անհրաժեշտություն է զգացվում:
Փորձագետը պարտավոր է ներկայանալ կանչով և օբյեկտիվ եզրակացություն տալ իրեն առաջադրված հարցերի վերաբերյալ:
Փորձագետը իրավունք ունի`
1) ծանոթանալու գործի` փորձաքննության առարկային վերաբերող նյութերին.
2) միջնորդություն հարուցելու եզրակացություն տալու համար իրեն անհրաժեշտ լրացուցիչ նյութեր տրամադրելու մասին.
3) այն մարմնի (պաշտոնատար անձի) թույլտվությամբ, որի վարույթում գտնվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, փորձաքննության առարկային վերաբերող հարցեր տալու պատասխանատվության ենթարկվող անձին, տուժողին, վկաներին.
4) ներկա լինելու գործի քննությանը:
Հոդված 273. | Թարգմանը |
Թարգման նշանակում է այն մարմինը (պաշտոնատար անձը), որի վարույթում գտնվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը:
Թարգմանը պարտավոր է ներկայանալ մարմնի (պաշտոնատար անձի) կանչով և լրիվ ու ճշտությամբ կատարել իրեն հանձնարարված թարգմանությունը:
Հոդված 274. | Տուժողներին, վկաներին, փորձագետներին և թարգմաններին վճարելու ենթակա գումարները |
Տուժողներին, վկաներին, փորձագետներին և թարգմաններին սահմանված կարգով հատուցվում են այն մարմնին (պաշտոնատար անձին) ներկայանալու հետ կապված նրանց ծախսերը, որի վարույթում գտնվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը:
Որպես տուժողներ, վկաներ, փորձագետներ և թարգմաններ կանչվող անձանց աշխատավարձը սահմանված կարգով պահպանվում է ըստ նրանց աշխատանքի վայրի, այն մարմնին (պաշտոնատար անձին) ներկայանալու կապակցությամբ բացակայելու ժամանակամիջոցի համար, որի վարույթում գտնվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը:
Գ Լ ՈՒ Խ 22
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 275. | Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը`
1) տվյալ գործի քննությունը վերաբերում է, արդյոք, իր իրավասությանը.
2) ճիշտ են կազմվել, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը.
3) գործի քննությանը մասնակցող անձինք ծանուցվել են, արդյոք, դրա քննության ժամանակի և տեղի մասին.
4) պահանջվել են, արդյոք, անհրաժեշտ լրացուցիչ նյութեր.
5) վարչական պատասխանատվության ենթարկվող անձի, տուժողի, օրինական ներկայացուցիչների, փաստաբանի միջնորդությունների մասին:
Հոդված 276. | Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վայրը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է ըստ դրա կատարման վայրի:
Սույն օրենսգրքի 123-130, 132 և 133 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը կարող են քննվել նաև ըստ տրանսպորտային միջոցների կամ դրանք վարող անձանց հաշվառման վայրի:
Սույն օրենսգրքի 174 և 175 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են ըստ դրանց կատարման վայրի կամ ըստ խախտողի բնակության վայրի:
Վարչական հանձնաժողովները և անչափահասների գործերի հանձնաժողովները վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են ըստ խախտողի բնակության վայրի:
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել նաև վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության այլ վայր:
(276-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն)
Հոդված 277. | Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության ժամկետները |
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և մյուս նյութերը գործի քննության համար լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում:
Սույն օրենսգրքի 401 -404,406 -4012, 44, 172, 175, 1801 և 182 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են մեկ օրվա ընթացքում, սույն օրենսգրքի 147 հոդվածի երկրորդ մասով նախատեսվածները` երեք օրվա ընթացքում, սույն օրենսգրքի 53 հոդվածով նախատեսվածները` հնգօրյա ժամկետում, սույն օրենսգրքի 103, 105, 106 հոդվածներով նախատեսվածները` յոթնօրյա ժամկետում:
Սույն օրենսգրքի 171.1-171.11-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից ընդունված` տնտեսավարող սուբյեկտի իրավախախտման փաստը հաստատող որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 45-օրյա ժամկետում:
Սույն օրենսգրքի 40.13-40.15 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են մեկ ամսվա ընթացքում:
Սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են անմիջապես՝ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն չներկայացվելու պարագայում: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն ներկայացվելու պարագայում վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության այլ ժամկետներ:
(277-րդ հոդվածը խմբ. 28.05.86, 10.03.90, 02.08.91, 19.05.95 ՀՕ-137, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 26.05.11 ՀՕ-165-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-45-Ն, 23.03.18 ՀՕ-250-Ն, փոփ. 07.09.18 ՀՕ-376-Ն, 03.03.21 ՀՕ-94-Ն, լրաց. 09.02.22 ՀՕ-30-Ն)
Հոդված 278. | Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու կարգը |
Գործի քննությունն սկսվում է տվյալ գործը քննող կոլեգիալ մարմնի կազմը հայտարարելով կամ պաշտոնատար անձին ներկայացնելով:
Գործը քննող կոլեգիալ մարմնի նիստին նախագահողը կամ պաշտոնատար անձը հայտարարում է, թե ինչ գործ է քննվելու, ով է կանչված վարչական պատասխանատվության, գործի քննությանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը: Նիստում լսում են գործի քննությանը մասնակցող անձանց, հետազոտվում են ապացույցները և լուծվում միջնորդությունները: Գործի քննությանը դատախազի մասնակցության դեպքում լսվում է նրա եզրակացությունը:
Սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունն իրականացվում է խախտման հայտնաբերման վայրում անմիջապես՝ սահմանափակվելով որոշման ընդունմամբ, որը կազմվում է խախտման հայտնաբերման վայրում անմիջապես՝ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն չներկայացվելու պարագայում: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն ներկայացվելու պարագայում վարույթն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:
(278-րդ հոդվածը լրաց. 09.02.22 ՀՕ-30-Ն)
⚖Հոդված 279. | Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս պարզման ենթակա հանգամանքները |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, հիմքեր կան, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու համար, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Հոդված 280. | Կոլեգիալ մարմնի նիստի արձանագրությունը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը կոլեգիալ մարմնի կողմից քննվելիս կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է`
1) նիստի ժամանակաթիվն ու տեղը.
2) գործը քննող մարմնի անվանումն ու կազմը.
3) քննվող գործի բովանդակությունը.
4) տեղեկություններ գործին մասնակցող անձանց ներկայանալու մասին.
5) գործի քննությանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննության արդյունքները.
6) գործի քննության ընթացքում հետազոտված փաստաթղթերը և իրեղեն ապացույցները.
7) տեղեկություններ ընդունված որոշման հրապարակման մասին և դրա գանգատարկման կարգի ու ժամկետների պարզաբանման մասին:
Կոլեգիալ մարմնի նիստի արձանագրությունը ստորագրում են նիստին նախագահողը և քարտուղարը:
Հոդված 281. | Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը |
Քննելով վարչական իրավախախտման գործը, մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում: Պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեն վարչական իրավախախտման գործի վերաբերյալ նույնպես որոշում է ընդունում:
Որոշումը պետք է պարունակի` այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը. տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը. գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը. գործի վերաբերյալ ընդունված որոշումը:
Եթե սույն օրենսգրքի 214 հոդվածի 1-4 կետերում թվարկված մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու մասին հարցը լուծելիս միաժամանակ լուծվում է մեղավորի կողմից գույքային վնասը հատուցելու հարցը, ապա գործի որոշման մեջ նշվում է գանձման ենթակա վնասի չափը, դրա հատուցման ժամկետն ու կարգը:
Գործի որոշման մեջ պետք է լուծված լինի վերցված իրերի և փաստաթղթերի հարցը:
Կոլեգիալ մարմնի որոշումն ընդունվում է կոլեգիալ մարմնի նիստում ներկա եղած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը ստորագրում է գործը քննող պաշտոնատար անձը, իսկ կոլեգիալ մարմնի որոշումը` նախագահողը և քարտուղարը:
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության վրա տույժի միջոցի մասին համապատասխան նշում է արվում կամ որոշումը ձևակերպվում է սահմանված այլ եղանակով:
Հոդված 282. | Որոշումների տեսակները |
Քննելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
1) վարչական տույժ նշանակելու մասին.
2) գործի վարույթը կարճելու մասին:
Գործի վարույթը կարճելու մասին որոշում ընդունվում է բանավոր դիտողություն հայտարարելու, նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու կամ դատախազին, նախաքննության կամ հետաքննության մարմնին հանձնելու դեպքում, ինչպես նաև սույն օրենսգրքի 247 հոդվածով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում:
Հոդված 283. | Գործի վերաբերյալ որոշման հայտարարումը և որոշման պատճենի հանձնումը |
Որոշումը հայտարարվում է անհապաղ՝ գործի քննությունն ավարտելուն պես:
Որոշման պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում անձամբ հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նաև տուժողին` նրա խնդրանքով: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե՝
1) այն ստորագրությամբ առձեռն հանձնվել է հասցեատիրոջը, կամ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց, և առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին.
2) այն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, և այդ օրենքով համարվում է պատշաճ ծանուցված.
3) պաշտոնական էլեկտրոնային փոստ չունեցող հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա այն ուղարկվել է էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության այլ (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով, և դրանք հավաստում են պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստը.
4) հասցեատերը դիմել է տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով կամ բողոքարկել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը, որոնց դեպքում որոշումը հանձնելու օր է համարվում տարաժամկետելու խնդրանքով դիմելու կամ բողոքարկելու օրը:
Եթե հնարավոր չէ որոշումը հանձնել առձեռն, կամ հասցեատերը չունի պաշտոնական էլեկտրոնային փոստ (բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ անձը չունի նույնականացման քարտ, կամ պետական ռեգիստրի գրանցամատյանում չկա տեղեկատվություն իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի վերաբերյալ) և գրավոր չի դիմել որոշման մասին իր հայտնած հեռահաղորդակցության միջոցով ծանուցելու խնդրանքով, կամ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով որոշումը հանձնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, չի ստացվել հավաստում պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստի մասին, ապա որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ տվյալ վարչական վարույթի ընթացքում անձի հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի հաշվառման հասցեով: Եթե փոստով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը, և առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին, ապա որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այն դեպքերում, երբ որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ապա որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը: Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դիմումի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու հետ մեկտեղ որոշումը ևս մեկ անգամ ուղարկվում է դիմումում մատնանշված հեռահաղորդակցության միջոցով:
Որոշումը հասցեատիրոջ էլեկտրոնային, այդ թվում՝ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում անձն ստանում է ծանուցում որոշման առկայության մասին, ինչպես նաև համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով կայացված որոշումը հնարավոր կլինի ներբեռնել կամ տեսանելի լինել ինտերնետային կայքի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում առնվազն ծանուցման մեջ արտացոլվում է որոշման եզրափակիչ մասը: Բջջային հեռախոսահամարին հաղորդագրությամբ ծանուցման դեպքում անձը ստանում է կարճ հաղորդագրություն որոշման առկայության մասին՝ որոշման համարի կամ այլ տվյալի նշումով, որի օգտագործմամբ անձը ինտերնետային կայքի միջոցով հնարավորություն կունենա դիտելու կամ ներբեռնելու որոշումը:
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի որոշման պատճենը հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ որոշումը կայացվել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով:
Սույն օրենսգրքի 173 հոդվածով և 191 հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների գործերով, այն անձի նկատմամբ որոշման պատճենը, որին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից հրազենը, ինչպես նաև ռազմամթերքը վստահվել է պաշտոնեական պարտականությունները կատարելու կապակցությամբ, կամ այդպիսիք տրվել են ժամանակավոր օգտագործման նպատակով, ուղարկվում է համապատասխան ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը` ի գիտություն, և ոստիկանությանը` այդ անձին հրազենից օգտվելն արգելելու մասին հարցը քննելու համար:
(283-րդ հոդվածը խմբ. 18.08.93 ՀՕ-73, լրաց., փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, խմբ. 29.09.14 ՀՕ-146-Ն, փոփ., լրաց. 21.12.15 ՀՕ-178-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-82-Ն, խմբ. 25.10.17 ՀՕ-177-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն, 09.06.22 ՀՕ-155-Ն, 14.09.22 ՀՕ-354-Ն)
Հոդված 284. | Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հասարակայնությանը տեղյակ պահելը |
Սույն օրենսգրքի 53, 126, 129, 133, 172, 174, 1742 և 175 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող մարմինը (պաշտոնատար անձը) խախտողի նկատմամբ նշանակված տույժի մասին տեղեկացնում է նրա աշխատանքի, ուսման կամ բնակության վայրի ադմինիստրացիային կամ հասարակական կազմակերպությանը, իսկ սույն օրենսգրքի 207 հոդվածով նախատեսված խախտումների վերաբերյալ գործեր քննելու դեպքում` աշխատանքի (ուսման) վայրի հիմնարկի, կազմակերպության և ուսումնական հաստատության ղեկավարին: Սույն օրենսգրքի 53 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշման մասին տեղեկացվում է նաև այն հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիային կամ ոստիկանությանը, որոնք դատարան են ուղարկել մանր հափշտակման վերաբերյալ արձանագրությունը:
Սույն օրենսգրքի 43, 43.1-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով,115-119, 121, 122 հոդվածներով, 135 հոդվածի առաջին մասով, 136 հոդվածի առաջին մասով, 137 հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով, 139 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող պաշտոնատար անձինք չարանենգ խախտողի նկատմամբ նշանակված տույժի մասին տեղեկացնում են նրա աշխատանքի, ուսման կամ բնակության վայրի ադմինիստրացիային կամ հասարակական կազմակերպությանը:
(284-րդ հոդվածը խմբ. 30.09.87, 10.03.90, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 27.11.06 ՀՕ-228-Ն, լրաց. 02.12.08 ՀՕ-221-Ն, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
Հոդված 285. | Առաջարկություններ վարչական իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու մասին |
Գործը քննող մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները պարզելու դեպքում համապատասխան ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և պաշտոնատար անձանց առաջարկություններ է ներկայացնում այդ պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին: Նշված կազմակերպությունները և անձինք պարտավոր են առաջարկությունն ստացվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում առաջարկություն ներկայացրած մարմնին (պաշտոնատար անձին) հայտնել ձեռնարկված միջոցների մասին:
Գ Լ ՈՒ Խ 23
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԱՆԳԱՏԱՐԿԵԼՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿԵԼԸ
Հոդված 286. | Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գանգատարկելու իրավունքը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը կարող է գանգատարկվել այն անձի կողմից, որի նկատմամբ այն կայացվել է, ինչպես նաև տուժողի կողմից, իսկ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումը տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով ամրագրված լինելու դեպքում՝ նաև իրավախախտումը կատարած անձի կողմից:
Վարչական տույժ նշանակելու մասին դատարանի (դատավորի) որոշումը վերջնական է և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կարգով գանգատարկման ենթակա չէ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով նախատեսված դեպքերի:
(286-րդ հոդվածը խմբ. 01.07.91, լրաց. 21.12.15 ՀՕ-178-Ն)
⚖Հոդված 287. | Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման գանգատարկման (բողոքարկման) կարգը |
(վերնագիրը խմբ. 23.10.19 ՀՕ-206-Ն)
1. Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կայացրած վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը կարող է գանգատարկվել (բողոքարկվել) սույն օրենսգրքով սահմանված վարչական կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Վարչական ակտը չի կարող գանգատարկվել (բողոքարկվել) վարչական կարգով, եթե նույն վարչական ակտը վիճարկվել է դատական կարգով, իսկ եթե վարչական ակտի դեմ ներկայացված գանգատը (բողոքը) ընդունվել է վարույթ դատական կարգով վարչական ակտի վիճարկումից առաջ, ապա այդ դեպքում վարչական մարմնի հարուցած վարույթը ենթակա է կարճման:
2. Սույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ, 9-րդ, 14-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ և 140-րդ հոդվածներով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո:
3. Որոշումը վարչական կարգով գանգատարկվում է (բողոքարկվում է) վարչական ակտն ընդունած վարչական մարմին, վարչական մարմնի վերադաս վարչական մարմին կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ իրավասու վարչական մարմին:
Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնվել է էլեկտրոնային փոստով, ապա այդ որոշումը կարող է բողոքարկվել նաև նույն էլեկտրոնային փոստով՝ բողոքն ստանալու մասին էլեկտրոնային ծանուցմամբ:
(287-րդ հոդվածը փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-178-Ն, խմբ. 23.10.19 ՀՕ-206-Ն, լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն)
Հոդված 288. | Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գանգատարկելու ժամկետը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում: Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը:
(288-րդ հոդվածը խմբ. 21.12.15 ՀՕ-178-Ն)
Հոդված 289. | Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ բողոք բերելը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը կարող է բողոքարկվել դատախազի կողմից:
Հոդված 290. | Որոշման կատարման կասեցումը գանգատ տալու կամ բողոք բերելու կապակցությամբ |
Սահմանված ժամկետում գանգատ տալը կասեցնում է վարչական տույժ նշանակելու որոշման կատարումը մինչև գանգատը քննելը, բացառությամբ սույն օրենսգրքի 25, 28.1 և 29, 31.1-ին հոդվածներով նախատեսված տույժի միջոցները կիրառելու մասին որոշումների, ինչպես նաև վարչական իրավախախտում կատարելու տեղում գանձվող տուգանք նշանակելու դեպքերում:
Դատախազի կողմից բողոք բերելը կասեցնում է որոշման կատարումը մինչև բողոքը քննելը:
(290-րդ հոդվածը փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն, լրաց. 09.10.20 ՀՕ-456-Ն)
Հոդված 291. | Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատի և բողոքի քննության ժամկետը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը և բողոքը քննվում են դրա համար իրավազոր մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից, դրանց ստացման օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
2. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)
(291-րդ հոդվածը փոփ. 21.12.15 ՀՕ-178-Ն, լրաց. 23.10.19 ՀՕ-206-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն)
Հոդված 292. | Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատի և բողոքի քննումը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը կամ բողոքը քննող մարմինը (պաշտոնատար անձը) ստուգում է ընդունված որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը:
Հոդված 293. | Գանգատը կամ բողոքը քննող մարմնի (պաշտոնատար անձի) որոշումը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը կամ բողոքը քննող մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
1) որոշումը թողնում է անփոփոխ, իսկ գանգատը կամ բողոքը` առանց բավարարման.
2) բեկանում է որոշումը և գործն ուղարկում նոր քննության.
3) բեկանում է որոշումը և կարճում գործը.
4) վարչական իրավախախտման համար պատասխանատվության մասին նորմատիվ ակտով նախատեսված շրջանակներում փոխում է նշանակված տույժի միջոցը, բայց այնպես, որ տույժը չխստացվի:
Եթե պարզվի, որ որոշումն ընդունել է տվյալ գործը քննելու համար ոչ իրավազոր մարմին (պաշտոնատար անձ), ապա այդպիսի որոշումը բեկանվում է և գործն ուղարկվում է իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) քննությանը:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատի կամ բողոքի առթիվ ընդունված որոշման պատճենը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվում է այն անձին, որի նկատմամբ այն ընդունված է, տուժողին` նրա խնդրանքով: Բողոքի քննության արդյունքների մասին հայտնվում է դատախազին:
(293-րդ հոդվածը փոփ. 21.12.15 ՀՕ-178-Ն)
Հոդված 294. | Ժողովրդական դատավորի, ներքին գործերի մարմնի պետի, վերադաս դատարանի նախագահի և ներքին գործերի վերադաս մարմնի պետի լիազորությունները գործը վերանայելիս |
Հոդված 295. | Գանգատի վերաբերյալ որոշման բողոքարկումը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որոշման դեմ գանգատի վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկել դատախազը:
Գանգատի վերաբերյալ որոշման դեմ բողոքը բերվում է գանգատի վերաբերյալ որոշում ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) նկատմամբ վերադաս մարմին (պաշտոնատար անձին):
Հոդված 296. | Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի կարճումով որոշումը բեկանելու հետևանքները |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի կարճումով որոշումը բեկանելը առաջ է բերում գանձված դրամական գումարների հատուցմամբ վերցված և բռնագրավված առարկաների վերադարձում, ինչպես նաև նախկին որոշման հետ կապված սահմանափակումների վերացում: Առարկան վերադարձնելու անհնարինության դեպքում հատուցվում է նրա արժեքը:
(մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)
(296-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-32-Ն)
ՀԱՏՎԱԾ V
ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Գ Լ ՈՒ Խ 24
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 297. | Վարչական տույժ նշանակելու մասին որոշման պարտադիր լինելը |
Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պարտադիր է կատարման պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից:
Հոդված 298. | Որոշումն ի կատար ածելը |
Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ենթակա է կատարման նրա կայացման պահից, եթե ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:
Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում որոշումը ենթակա է կատարման գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելուց հետո, բացառությամբ նախազգուշացման ձևով տույժի միջոց կիրառելու մասին որոշումների, ինչպես նաև վարչական իրավախախտում կատարելու տեղում գանձվող տուգանք նշանակելու դեպքերում:
Տուգանքի ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման սույն օրենսգրքի 305 հոդվածի առաջին մասով կամավոր կատարման համար սահմանված ժամկետն անցնելուց հետո:
Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ի կատար է ածվում որոշում կայացրած մարմնի (պաշտոնատար անձի) կողմից:
Հոդված 299. | Վարչական տույժեր նշանակելու մասին որոշումների կատարումը |
Նույն անձի նկատմամբ վարչական տույժեր նշանակելու մասին մի քանի որոշումներ կայացվելու դեպքում յուրաքանչյուր որոշում ի կատար է ածվում առանձին-առանձին:
(299-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-32-Ն)
Հոդված 300. | Վարչական տույժ նշանակելու մասին որոշման կատարման հետաձգումը |
Այն հանգամանքների առկայության դեպքում, որոնց հետևանքով տուգանքի (բացառությամբ վարչական իրավախախտում կատարելու տեղում գանձվող տուգանքի) ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշման անհապաղ կատարումը հնարավոր չէ, որոշում կայացրած մարմինը (պաշտոնատար անձը) որոշման կատարումը կարող է հետաձգել մինչև մեկ ամիս ժամանակով:
(300-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-32-Ն)
Հոդված 301. | Վարչական տույժ նշանակելու մասին որոշման կատարման դադարեցումը |
Վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացրած մարմինը (պաշտոնատար անձը) որոշման կատարումը դադարեցնում է հետևյալ դեպքերում`
1) համաներման մասին օրենք ընդունվելու դեպքում, եթե այն վերացնում է վարչական տույժի կիրառումը.
2) վարչական պատասխանատվություն սահմանող ակտի վերացման դեպքում.
3) այն անձի մահվան դեպքում, որի նկատմամբ կայացվել է որոշումը:
(301-րդ հոդվածը փոփ. 12.07.18 ՀՕ-372-Ն)
Հոդված 302. | Վարչական տույժեր նշանակելու մասին որոշումների կատարման վաղեմությունը |
Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից երեք ամսվա ընթացքում, բացառությամբ 123, 1231, 1232, 1233, 1234, 1235, 123.6, 123.7, 124, 1241, 1242, 1243, 1244, 1245, 1246, 125, 126, 128, 129, 1292, 129.3, 131, 132, 133, 140, 158 հոդվածի երկրորդ, երրորդ և քսանմեկերորդ մասերի, 182, 188, 189.13, 189.14, 189.15-րդ, 189.16-րդ, 189.19-189.24-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների կապակցությամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումների, որոնց դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Սույն օրենսգրքի 290 հոդվածին համապատասխան որոշման կատարումը կասեցվելու դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև գանգատը կամ բողոքը քննվելը: Սույն օրենսգրքի 300 հոդվածին համապատասխան որոշման կատարումը հետաձգելու դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև հետաձգման ժամկետի լրանալը:
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վարչական իրավախախտումների առանձին տեսակների մասին գործերի որոշումների կատարման համար կարող են սահմանվել այլ ավելի տևական ժամկետներ:
(302-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-26-Ն, փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն, լրաց. 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, լրաց. 18.05.10 ՀՕ-65-Ն, փոփ. 09.02.12 ՀՕ-11-Ն, լրաց. 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-94-Ն, լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն, փոփ. 29.12.20 ՀՕ-4-Ն)
Հոդված 303. | Որոշումների կատարման հետ կապված հարցերի լուծումը |
Վարչական տույժ նշանակելու մասին որոշման կատարման հետ կապված հարցերը լուծում է որոշումը կայացրած մարմինը (պաշտոնատար անձը):
Վարչական տույժ նշանակելու մասին որոշման ճիշտ և ժամանակին կատարման նկատմամբ վերահսկողությունը դրվում է որոշումը կայացրած մարմնի (պաշտոնատար անձի) վրա:
Գ Լ ՈՒ Խ 25
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 304. | Նախազգուշացում անելու մասին որոշումը կատարելու կարգը |
Նախազգուշացման ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումն ի կատար է ածում որոշումը կայացրած մարմինը (պաշտոնատար անձը) գործի քննությունն ավարտելուց հետո որոշումը հայտարարելու միջոցով:
Նախազգուշացման ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը խախտողի բացակայությամբ կայացնելու դեպքում սույն օրենսգրքի 283 հոդվածով նախատեսված կարգով նրան հանձնվում է որոշման պատճենը:
Սույն օրենսգրքի 123-123.4 հոդվածների 1-ին և 2-րդ մասերով, 123.5-131 հոդվածներով նախատեսված խախտումների կատարման տեղում նախազգուշացման ձևով վարչական տույժ նշանակելու դեպքում այն ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված եղանակով:
(304-րդ հոդվածը փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, 20.01.21 ՀՕ-59-Ն)
ԳԼՈՒԽ 25.1
(գլուխը լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն)
ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 304.1. |
Տուգանային միավոր կիրառելու մասին որոշումը կատարելու կարգը |
1. Տուգանային միավորի ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումն ի կատար են ածում սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ոստիկանության պաշտոնատար անձինք` վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանում տուգանային միավորների չափի մասին տեղեկատվությունը մուտքագրելու միջոցով:
Հոդված 304.2. |
Տվյալ տարում տրված միավորները մասնակիորեն վերականգնելը |
1. Տվյալ տարում տրված միավորների մնացորդը 3 և պակաս լինելու դեպքում անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն:
2. Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում տվյալ տարում նվազեցված միավորներից վերականգնվում է 2 միավոր:
3. Միավորները վերականգնելու նպատակով անձը կարող է քննություն հանձնել տվյալ տարում միայն մեկ անգամ:
Գ Լ ՈՒ Խ 26
ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 305. | Տուգանք նշանակելու մասին որոշումը կատարելու ժամկետներն ու կարգը |
Խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Եթե սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 111, 123, 123.1, 123.3, 123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերի), 123.6, 123.7, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4, 124.6, 125, 126, 128, 129.2, 131, 132, 135.2, 140-րդ հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից հետո՝ երեսնօրյա ժամկետում, անձը դիմում է ոստիկանություն տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով, ապա վճարումը համարվում է տարաժամկետված դիմումի մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 6 ամիս:
(մասն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-50-Ն)
(մասն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-50-Ն)
Եթե մանր խուլիգանություն կատարած տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձինք ինքնուրույն վաստակ չունեն, տուգանքը գանձվում է ծնողներից կամ նրանց փոխարինող անձանցից:
Վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքը խախտողի կողմից մուծվում է կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին:
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված տուգանքը խախտողը մուծում է կենտրոնական գանձապետարան, բացառությամբ իրավախախտման կատարման տեղում գանձվող տուգանքի:
Համայնքի ղեկավարների նշանակած տուգանքը մուտքագրվում է համապատասխան համայնքի բյուջե, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց թույլ տված իրավախախտումների համար նշանակված տուգանքը մուտքագրվում է պետական բյուջե:
(մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)
(մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)
Սույն օրենսգրքի 150.3-րդ հոդվածով գանձվող տուգանքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին արձանագրված խախտումների համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարան, իսկ մարզային ավտոճանապարհներին արձանագրված խախտումների համար՝ համապատասխան համայնքի բյուջե:
(305-րդ հոդվածը փոփ. 10.03.90, 11.12.02 ՀՕ-495-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ., փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն, լրաց. 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, լրաց. 02.12.08 ՀՕ-221-Ն, փոփ. 18.05.10 ՀՕ-65-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-247-Ն, փոփ., խմբ. 05.12.13 ՀՕ-143-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-78-Ն, փոփ., լրաց. 21.12.15 ՀՕ-178-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-9-Ն, փոփ. 01.03.17 ՀՕ-50-Ն, 09.12.19 ՀՕ-300-Ն)
Հոդված 306. | Տուգանք նշանակելու մասին որոշման հարկադիր կատարումը |
Հոդված 307. | Տեղում գանձվող տուգանք նշանակելու մասին որոշման կատարումը |
Վարչական իրավախախտման տեղում տուգանքը սույն օրենսգրքի 257 հոդվածին համապատասխան գանձելու դեպքում խախտողին տրվում է սահմանված նմուշի անդորրագիր:
Տուգանքը վարչական իրավախախտման տեղում չվճարելու դեպքում գործի վարույթը, իսկ այնուհետև որոշման կատարումը իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով:
Եթե սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 111, 123, 123.1, 123.3, 123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերի), 123.6, 123.7, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4, 124.6, 125, 126, 128, 129.2, 131, 132, 135.2, 140-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարած անձը չի վիճարկում իր կատարած իրավախախտման փաստը, ապա նա իրավունք ունի տուգանքը վճարելու տեղում, այդ թվում` անկանխիկ եղանակով: Տուգանքի վճարման մասին խախտողին տրվում է սահմանված նմուշի անդորրագիր, որը ֆինանսական խիստ հաշվառման փաստաթուղթ է:
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրին ներկայացվող պահանջները և դրա հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(307-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 31.05.19 ՀՕ-41-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն)
Հոդված 308. | Տուգանք նշանակելու մասին որոշման կատարման վարույթն ավարտելը |
Տուգանք նշանակելու մասին որոշումը, որով տուգանքը գանձված է լրիվ, կատարման մասին նշումով վերադարձվում է որոշում կայացրած մարմնին (պաշտոնատար անձին):
(մասն ուժը կորցրել է 07.02.12 ՀՕ-2-Ն)
(308-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
Գ Լ ՈՒ Խ 27
ԱՌԱՐԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՄԲ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 309. | Առարկան հատուցմամբ վերցնելու մասին որոշման կատարումը |
Հատուցմամբ վերցնելու մասին որոշման հիման վրա վերցված առարկաները որոշում կայացրած մարմնի (պաշտոնատար անձի) կողմից հանձնվում են վերցնելու ենթակա գույքի գտնվելու վայրի կոմիսիոն խանութ կամ պետական կամ կոոպերատիվ առևտրի` այդ նպատակի համար հատկացված հատուկ խանութներ` իրացման համար:
Հրազենի և ռազմամթերքի հատուցմամբ վերցնելու մասին որոշումը կատարում են ոստիկանությունը:
Հատուցմամբ վերցված առարկայի իրացումից ստացված գումարները, սույն օրենսգրքի 27 հոդվածին համապատասխան, հանձնվում են նախկին սեփականատիրոջը, պահելով վերցված առարկայի իրացման հետ կապված ծախսերը:
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող է սահմանվել առարկան հատուցմամբ վերցնելու մասին որոշումների կատարման այլ կարգ:
(309-րդ հոդվածը փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, 09.06.22 ՀՕ-155-Ն)
Գ Լ ՈՒ Խ 28
ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 310. | Բռնագրավման մասին որոշման կատարումն իրականացնող մարմինները |
Եթե վարչական իրավախախտման համար սույն օրենսգրքով նախատեսված է վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում, ապա դրանք ենթակա են առգրավման: Առգրավում կատարելու մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը տրվում է վարչական իրավախախտում կատարած անձին: Արձանագրությունը ստորագրվում է այն կազմող անձի և վարչական իրավախախտում կատարած անձի կողմից:
Վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան առգրավելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, իսկ սույն օրենսգրքի 123.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 140-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում սույն օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված ժամկետում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ չներկայացվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, համապատասխան մարմինը դիմում է դատարան` առգրաված առարկան բռնագրավելու պահանջով:
Վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան ենթակա է առգրավման հետևյալ մարմինների կողմից`
շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններին առընթեր դատական կատարածուները` սույն օրենսգրքի 147 հոդվածի երկրորդ մասով, 162, 1741 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.
ոստիկանության մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 123.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 140-րդ հոդվածի 5-րդ մասով, 165, 173, 186, 190 հոդվածներով, 191 հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.
որսի կանոնների պահպանման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինների` դրա համար լիազորված անձինք սույն օրենսգրքի 88 և 168 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.
այն ձեռնարկությունների և կազմակերպությունների` դրա համար լիազորված անձինք, որոնց վրա դրված է բռնագրավված մուշտակամորթ գիշակեր գազանների և այդ կենդանիների մորթիների ընդունումը, ֆինանսական մարմնի ներկայացուցչի և պետական անասնաբուժական հսկողության ներկայացուցչի հետ համատեղ` սույն օրենսգրքի 171 հոդվածով նախատեսված իրավախախտում կատարվելու դեպքում.
մաքսային մարմինների` դրա համար լիազորված անձինք` «Մաքսային կարգավորման մասին» օրենքով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.
էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասով և 1042. հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.
օդային տրանսպորտի մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 118 հոդվածով, 119 հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.
ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 158 հոդվածի երրորդ մասով, 1897, 1898 հոդվածներով նախատեսված իրավախախտում կատարվելու դեպքում.
հարկային պետական տեսչության մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 169, 170, 1711 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.
գեոդեզիայի և քարտեզագրման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ սույն օրենսգրքի 95.6-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում:
(310-րդ հոդվածը փոփ. 11.05.92, 18.08.93 ՀՕ-73, 25.05.95 ՀՕ-139, 03.12.96 ՀՕ-102, 23.06.97 ՀՕ-133, 28.04.98 ՀՕ-212, 10.10.00 ՀՕ-96, 01.12.03 ՀՕ-47-Ն, խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-78-Ն, 10.06.19 ՀՕ-65-Ն, լրաց., փոփ. 20.01.21 ՀՕ-27-Ն, փոփ. 14.09.22 ՀՕ-354-Ն, լրաց. 17.01.23 ՀՕ-22-Ն)
(20.01.21 ՀՕ-27-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 311. | Բռնագրավման մասին որոշումը կատարելու կարգը |
Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավման մասին որոշման կատարումը իրականացվում է բռնագրավված առարկան վերցնելու և այն հարկադրաբար անհատույց պետության սեփականություն դարձնելու ճանապարհով:
Բռնագրավելու մասին որոշումներն ի կատար են ածվում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(311-րդ հոդվածը խմբ. 16.05.16 ՀՕ-82-Ն)
Հոդված 312. | Բռնագրավված առարկաների իրացման կարգը |
Վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող բռնագրավված առարկաների իրացումը կատարվում է սահմանված կարգով:
Հոդված 313. | Բռնագրավման մասին որոշման կատարման վարույթն ավարտելը |
Առարկայի բռնագրավման մասին որոշումը կատարման մասին նշումով վերադարձվում է որոշում կայացրած մարմնին (պաշտոնատար անձին):
Գ Լ ՈՒ Խ 29
ՀԱՏՈՒԿ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
(վերնագիրը լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն)
Հոդված 314. | Հատուկ իրավունքից զրկելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու մասին որոշումը կատարող մարմինները |
(վերնագիրը լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն)
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու մասին որոշումն ի կատար են ածում ոստիկանության այն պաշտոնատար անձինք, որոնք նշված են սույն օրենսգրքի 224 հոդվածի 2-րդ մասում:
Փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկելու մասին որոշումն ի կատար է ածվում սույն օրենսգրքի 228 հոդվածում նշված պաշտոնատար անձանց կողմից:
Որսի իրավունքից զրկելու մասին որոշումն ի կատար են ածում որսի կանոնների պահպանության նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինների այն պաշտոնատար անձինք, որոնք նշված են սույն օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասում:
(314-րդ հոդվածը փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց., փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն)
Հոդված 315. | Տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու մասին որոշումը կատարելու կարգը |
(վերնագիրը լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն)
Փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկելու մասին որոշումն ի կատար է ածվում վարորդական վկայականը և նրան կից կտրոնը վերցնելու միջոցով, եթե նավավարը զրկված է բոլոր տեսակի փոքրաչափս նավեր վարելու իրավունքից:
Եթե նավավարը զրկված է ոչ բոլոր տեսակի փոքրաչափս նավեր վարելու իրավունքից, ապա վարորդական վկայականում և դրան կից կտրոնում նշվում է, թե փոքրաչափս նավերի ինչպիսի տեսակներ վարելու իրավունքից է նա զրկված:
Եթե վարելու իրավունքից զրկված նավավարը խուսափում է վարորդական վկայականը հանձնելուց, այդ վկայականը վերցվում է սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության կողմից:
Փոքրաչափս նավեր վարելու իրավունքի վկայականները վերցնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչությունը:
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու մասին որոշումներն ի կատար են ածվում վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանում կասեցման և զրկման մասին տեղեկատվությունը մուտքագրելու միջոցով:
(մասը գործել է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը` 20.01.21 ՀՕ-27-Ն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն)
(315-րդ հոդվածը խմբ. 24.09.86, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց., փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն, լրաց. 20.01.21 ՀՕ-27-Ն)
(20.01.21 ՀՕ-27-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 316. | Որսորդության իրավունքից զրկելու մասին որոշումը կատարելու կարգը |
Որսորդության իրավունքից զրկելու մասին որոշումն ի կատար է ածվում որսորդական տոմսը վերցնելու միջոցով:
Եթե որսորդական իրավունքից զրկված անձը խուսափում է որսորդական տոմսը հանձնելուց, որսի կանոնների պահպանման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինները որսորդական տոմսը վերցնում են սահմանված կարգով:
Հոդված 317. | Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու ժամկետի կրճատման հիմքն ու կարգը |
(վերնագիրը փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն)
(մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետի առնվազն կեսն անցնելուց հետո անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն: Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում անձի` տրանսպորտային միջոցներ վարելու կասեցված իրավունքը վերականգնվում է:
(317-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն)
Հոդված 318. | Հատուկ իրավունքից զրկելու ժամկետների հաշվումը |
(հոդվածն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)
Գ Լ ՈՒ Խ 30
ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 319. | Ուղղիչ աշխատանքների մասին որոշման կատարումը |
(հոդվածն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)
Հոդված 320. | Ուղղիչ աշխատանքները կրելու ժամկետը |
Հոդված 321. | Խախտողի կողմից ուղղիչ աշխատանքները կրելու վայրի ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության ադմինիստրացիայի պարտականությունը |
Հոդված 322. | Մանր խուլիգանություն կատարելու համար նշանակված ուղղիչ աշխատանքներից խուսափելու հետևանքները |
(գլուխն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)
Գ Լ ՈՒ Խ 31
ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 323. | Վարչական կալանքի մասին որոշման կատարումը |
(հոդվածն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)
Հոդված 324. | Վարչական կալանքը կրելու կարգը |
(հոդվածն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)
Հոդված 325. | Վարչական կալանքի ենթարկված անձանց աշխատանքային օգտագործումը |
(325-րդ հոդվածը փոփ. 01.07.91, 11.05.92, 11.09.01 ՀՕ-215, ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)
(գլուխն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-32-Ն)
Գ Լ ՈՒ Խ 32
ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍՈՒՄ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 326. | Գույքային վնասի հատուցման մասում որոշման կատարման կարգն ու ժամկետները |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գույքային վնասի հատուցման մասում ի կատար է ածվում ԽՍՀ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը գույքային վնասի հատուցման մասում հանդիսանում է կատարողական փաստաթուղթ:
Խախտողը գույքային վնասը պետք է հատուցի ոչ ուշ, քան որոշումը նրան հանձնելու օրվանից (սույն օրենսգրքի 283 հոդված) տասնհինգ օրում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` ոչ ուշ, քան գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից տասնհինգ օրվա ընթացքում:
Հոդված 327. | Գույքային վնասի հատուցման մասում որոշումը չկատարելու հետևանքները |
Գույքային վնասի հատուցման մասում որոշումը սույն օրենսգրքի 326 հոդվածի երրորդ մասով սահմանված ժամկետում չկատարելու դեպքում այն ուղարկվում է քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված կատարողական վարույթի կարգով վնասը բռնագանձելու համար:
Հոդված 3271. |
Անցումային դրույթներ |
1. Օրենսգրքի 158-րդ հոդվածի ութերորդ և իններորդ մասերն ուժի մեջ են մտնում`
ա) 2011 թվականի հուլիսի 1-ից Երևանում և մարզային կենտրոններում գործող հանրային սննդի և կենցաղային ծառայությունների օբյեկտների աշխատողների համար.
բ) 2010 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության մնացած ողջ տարածքում գործող հանրային սննդի և կենցաղային ծառայությունների օբյեկտների աշխատողների համար:
2. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 23-րդ մասը ուժի մեջ է մտնում`
ա) 2009 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության բնակավայրերում գործող առևտրի իրականացման վայրերի և հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերի համար.
բ) 2008 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության բնակավայրերից դուրս` միջպետական, հանրապետական և միջհամայնքային նշանակության ճանապարհներին գործող առևտրի իրականացման վայրերի և հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերի համար:
3. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 24-րդ մասը ուժի մեջ է մտնում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:
3.1. Օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 5-րդ մասն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից:
4. (կետն ուժը կորցրել է 29.11.11 ՀՕ-294-Ն)
(3271 -ին հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-70-Ն, փոփ., լրաց. 17.06.08 ՀՕ-120-Ն, լրաց. 18.03.09 ՀՕ-59-Ն, փոփ. 29.11.11 ՀՕ-294-Ն, լրաց. 11.09.12 ՀՕ-179-Ն)
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության վարչական
իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՆՐ ՉԱՓԵՐԸ
(հավելվածն ուժը կորցրել է 06.12.17 ՀՕ-242-Ն)
Հավելված թիվ 2
Հայաստանի Հանրապետության վարչական
իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի
ՄՇԱԿՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԱԾ` ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ԶԳԱԼԻ ԵՎ ՄԱՆՐ ՉԱՓԵՐԸ
(հավելվածն ուժը կորցրել է 06.12.17 ՀՕ-242-Ն)