Basic information
Number
N 1940-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (07.04.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.03.28/17(541) Հոդ.381
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
14.12.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.03.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
14.03.2007
Effective date
07.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 2006 թվականի N 1940-Ն

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գույքի կազմում գտնվող` 2000 թվականի արտադրության 055 ԼԼ 55 պետհամարանիշով «MERSEDES 200-E» մակնիշի ավտոմեքենան (շարժիչը` 11194212074248) (այսուհետ` գույք) և այն օտարել աճուրդով.

2) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը:

2. Սահմանել, որ`

1) աճուրդում հաղթողը պարտավոր է՝

ա. աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի աճուրդով վաճառքի գումարը,

բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը.

2) առաջին կամ յուրաքանչյուր հերթական աճուրդում գույքը չվաճառվելու դեպքում գույքը վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, որոնց դեպքում գույքի մեկնարկային գինն իջեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել գույքի գնահատման համար անհրաժեշտ տեղեկությունները:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 9
Երևան