Basic information
Number
N 253-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.03.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.03.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.03.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
15.03.2007
Effective date
16.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մարտի 2007 թվականի N 253-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1675-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Եղեգնաձորի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին» N 1675-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետում «1800.0 քառ. մետր» և «14651 հազ. դրամ» բառերը համապատասխանաբար փոխարինել «900 քառ. մետր» և « 30513.7 հազ. դրամ» բառերով:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2007 թ. մարտի 10
Երևան