Basic information
Number
N 249-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (13.02.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.03.15/8(248)
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
12.02.2007
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
12.02.2007
Effective date
13.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 փետրվարի 2007 թվականի N 249-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Թումանյանի առողջության կենտրոն» ՊՓԲԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Թումանյանի առողջության կենտրոն» ՊՓԲԸ-ին 2004 թվականի ապրիլի 13-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ - XX-000512 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Թումանյանի առողջության կենտրոն» ՊՓԲԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation