Basic information
Number
N 172-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.03.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.03.14/15(539) Հոդ.336
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
03.03.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
03.03.2007
Effective date
24.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մարտի 2007 թվականի N 172-Ն

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 3
Երևան

Հավելված
ՀՀ վարչապետի 2007 թ.
մարտի 3-ի N 172-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

Իրավական ակտի
վերնագիրն ու
տեսակը

Իրավական
ակտի
նախագիծը
ներկայացնելու
ժամկետը

Իրավական ակտի
նախագիծը
ներկայացնելու կամ
ընդունելու համար
պատասխանատու
պետական
կառավարման
մարմնի անվանումը

Իրավական ակտն
ընդունելու
առնչությամբ
իրականացվող
միջոցառումների
ֆինանսական
ապահովման
աղբյուրը

«Հայաստանի
Հանրապետության
կառավարության
2001 թվականի
հոկտեմբերի 17-ի
N 986 որոշման մեջ
փոփոխություններ
կատարելու մասին»
ՀՀ կառավարության
որոշում

2007 թ.
ապրիլի
3-րդ տասնօրյակ

ՀՀ
բնապահպանության
նախարարություն

ՀՀ պետական
բյուջեով նախատեսված
2007 թվականի
պահպանման միջոցներ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան