Basic information
Number
N 190-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.03.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.03.14/15(539) Հոդ.328
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
01.02.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.02.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
27.02.2007
Effective date
15.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 փետրվարի 2007 թվականի N 190-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1194 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառավարմանը վերապահված բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինները տնօրինելու գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը տնօրինող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 5-րդ կետը «Սույն որոշման դրույթները կիրառվում են պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառավարմանը վերապահված բաժնեմաս ունեցող ընկերությունների)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 24
Երևան