ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 12-ին
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության իրականացման ժամանակ լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պայմանների խախտման, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը սույն օրենքով սահմանված կարգով կամ կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի միջնորդության հիման վրա օրենքով սահմանված կարգով բարձրագույն ուսումնական հաստատության նկատմամբ կիրառում է նախազգուշացում կամ դադարեցնում է լիցենզիայի գործունեությունը:».
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 5-րդ մասի՝
ա. 1-ին կետի «3-րդ և 4-րդ մասերով» բառերը փոխարինել «3-րդ մասով» բառերով,
բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի նշանակած տուգանքը չվճարելու, իսկ վճարելու դեպքում՝ խախտումը չվերացնելու դեպքում.»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.2-րդ հոդվածով.
«Հոդված 13.2. |
Կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը |
1. Բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության իրականացման ժամանակ լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պայմանների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին):»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 31-ից։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-109-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2025 թվական: