Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-102-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.26-2025.06.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.05.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի մայիսի 12-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասի քսաներեքերորդ պարբերության «ջրօգտագործման թույլտվություն» հասկացության «ջրային ռեսուրսից ջրառի, այդ թվում՝» բառերը փոխարինել «ջրօգտագործման, այդ թվում՝ ջրային ռեսուրսից ջրառի,» բառերով։

 

Հոդված 2. Օրենսգրքի 30.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետից հանել «կամ ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների վերանայման համար ջրօգտագործման թույլտվության իր օրինակը չներկայացնելու» բառերը.

2) 2-րդ մասից հանել «կամ ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների վերանայման համար ջրօգտագործման թույլտվության իր օրինակը չներկայացնելու դեպքում» և «կամ ջրօգտագործման թույլտվության իր օրինակը վերանայման ներկայացնելու» բառերը։

 

Հոդված 3. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանում է կառավարությունը:»։

 

Հոդված 4. Օրենսգրքի 33.1-ին հոդվածում՝

1) 2-րդ մասի «ծանուցում ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, գործող ջրօգտագործման թույլտվությունը վերանայման ներկայացնելու» բառերը փոխարինել «գործող ջրօգտագործման թույլտվության վերանայման» բառերով.

2) 3-րդ մասի «դրանք ներկայացնելուց հետո՝» բառերը փոխարինել «ջրօգտագործման թույլտվությունների վերանայման անհրաժեշտություն առաջանալու վերաբերյալ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ծանուցումը ջրօգտագործողների կողմից ստանալուց հետո՝» բառերով.

3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 5. Օրենսգրքի 37.1-ին հոդվածում 10-րդ մասի «37.1-ին» բառերը փոխարինել «37.1.1-ին» բառերով։

 

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. մայիսի 29

Երևան

ՀՕ-102-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2025 թվական: