ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 12-ին
«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 29. | Դրամական օգնությունը Ծառայողի զոհվելու կամ Ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում |
1. Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում՝ Ծառայողի ընտանիքի անդամներին, ինչպես նաև Ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում տրվում է միանվագ դրամական օգնություն:
2. Ծառայողի զոհվելու կամ Ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափն ու վճարման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2. Oրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասում «2025» թիվը փոխարինել «2027» թվով:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-101-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2025 թվական: