Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-94-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.04.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի ապրիլի 18-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 124.8-րդ հոդվածով.

 

«Հոդված 124.8. Մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցը մեկ այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելը կամ երեքից ավելի թիկնապահի (այդ թվում՝ վարորդ-թիկնապահը) կողմից ուղեկցելը

 

1. Մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցը մեկ այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելը կամ երեքից ավելի թիկնապահի (այդ թվում՝ վարորդ-թիկնապահը) կողմից ուղեկցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 169.23-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «առաջարկելը,» բառից հետո լրացնել «մատուցելը կամ» բառերով․

2) 1-ին մասը «անձի» բառից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձի» բառերով, «առաջարկելը» բառից հետո՝ «կամ մատուցելը» բառերով, իսկ նույն մասի «հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի» բառերը փոխարինել «իննհարյուրապատիկից հազարհարյուրապատիկի» բառերով.

3) 2-րդ մասը «անձի» բառից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձի» բառերով, իսկ նույն մասի «հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի» բառերը փոխարինել «իննհարյուրապատիկից հազարհարյուրապատիկի» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «124.6-րդ,» բառերից հետո լրացնել «124.8-րդ,» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. մայիսի 13
Երևան

ՀՕ-94-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2025 թվական: