ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի ապրիլի 18-ին
«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների՝ զենք կրելու թույլտվություն՝ հինգ տարի գործողության ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ հինգ տարով երկարաձգելու իրավունքով.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մայիսի 13 Երևան ՀՕ-97-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|