Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-82-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.04.28-2025.05.11 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.04.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի ապրիլի 18-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության hարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 197-րդ հոդվածի 1-ին մասը «պաշարների օգտագործման» բառերից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունքի» բառերով։

 

Հոդված 2. Օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «օգտագործողները» բառից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունք ունեցողները» բառերով։

 

Հոդված 3. Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «օգտագործումը» բառից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունք ունենալը» բառերով։

 

Հոդված 4. Օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի բազա են համարվում՝

ա. բուսական (բացառությամբ բնափայտի կամ երկրորդական անտառանյութի) և կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ լիազոր մարմնի կնքած կենսապաշարների օգտագործման պայմանագրով կամ տրամադրած լիցենզիայով սահմանված կենսապաշարի ծավալը, քաշը կամ միավորը (հատը) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչը, իսկ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակը գերազանցելու կամ զրոյական չափաքանակի դեպքում՝ փաստացի օգտագործված ծավալը, քաշը կամ միավորը (հատը) կամ չափման այլ ֆիզիկական բնութագրիչը,

բ. բնափայտի կամ երկրորդական անտառանյութի փաստացի օգտագործված ծավալը։»։

 

Հոդված 5. Օրենսգրքի 203-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետի՝

ա. «բ» ենթակետի «թույլտվություններով կամ լիցենզիաներով» բառերը փոխարինել «լիցենզիայով կամ կնքված պայմանագրով» բառերով,

բ. «գ» ենթակետից հանել «և լիցենզիայով» բառերը.

2) 2-րդ մասի 5-րդ կետի «և» բառը փոխարինել «կամ» բառով և նույն կետը «պայմանագիր» բառից հետո լրացնել «կամ լիցենզիա» բառերով, իսկ «պայմանագրում» բառից հետո՝ «կամ լիցենզիայում» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 208-րդ հոդվածում՝

1) վերնագիրը և 1-ին մասի առաջին նախադասությունը «օգտագործման» բառից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունքի» բառերով.

2) 1-ին մասի 1-ին կետի «և» բառը փոխարինել «կամ» բառով և նույն կետի «մետրի» բառից հետո հանել «օգտագործման» բառը.

3) 1-ին մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերը, 4-րդ մասի առաջին նախադասությունը, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը «օգտագործման» բառից հետո լրացնել «իրավունքի» բառով.

4) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) արդյունագործական նպատակով պտուղների, հատապտուղների, ընկուզավորների օգտագործման իրավունքի համար՝ յուրաքանչյուր կիլոգրամի համար`

 

 Պտուղներ, հատապտուղներ

30 դրամ

 Տխիլ (տկողին), ընկույզ

60 դրամ».

 

5) 2-րդ մասի 1-ին կետի և 3-րդ մասի 1-ին կետի «և» բառը փոխարինել «կամ» բառով.

6) 4-րդ մասի 1-ին կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կենդանիների տեսակները

Դրույքա-չափը

(դրամ)

ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար՝

Վայրի խոզ

100000

Գորշուկ (փորսուղ)

5000

Քարակզաքիս

4000

Նապաստակ

2000

Այծյամ

170000

Եղեգնակատու

100000

Լուսան

100000

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարվա համար սահմանվող անսահմանափակ որսի ենթակա տեսակների) կաթնասուններ

1000

բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար`

Սև ցին

20000

Ճահճային մկնաճուռակ

20000

Մեծ ճուռակ

20000

Տափաստանային ճուռակ

20000

Թավշոտ ճուռակ

20000

Լորաճուռակ

10000

Արտուտաբազե

60000

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) բազեանմաններ

10000

Սագանմաններ (սուլող մրտիմն, կռնչան բադ, ճքճքան մրտիմն, կարմրագլուխ սուզաբադ, փումփուլավոր սուզաբադ)

1000

Կաքավ

1000

Լոր

200

Սև փարփար

600

Կռվակտցար, կարմրաոտ կտցար, մորակտցար

200

Աղավնանմաններ (սովորական տատրակ, թխակապույտ աղավնի, անտառային աղավնի)

400

Կկվանմաններ

400

Սովորական այծկիթ

1000

Սովորական կիվիվ

1000

Մանգաղաթևեր

600

Ալկիոններ

600

Հոպոպ

200

Փայտփոր

600

Ճնճղուկանմաններ (տնային ճնճղուկ, սովորական սարյակ, սև կեռնեխ, սինակեռնեխ, դաշտային արտույտ, տափաստանային արտույտ)

200

Եղեգնահավ

1000

Ոսկեգույն մեղվակեր

4000

Սպիտակ արագիլ

10000

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների և բազեանմանների, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարվա համար սահմանվող անսահմանափակ որսի ենթակա տեսակների) թռչուններ

200

գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար`

Գյուրզա

6000

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) սողուններ

2000

դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի համար՝

Լճագորտ, փոքրասիական գորտ (կգ)

500

Սովորական ծառագորտ, փոքրասիական ծառագորտ (հատ)

500

Կանաչ դոդոշ (հատ)

200

ե) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի համար՝

Խաղողի խխունջ (կգ)

1000

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) փափկամարմիններ (կգ)

100

զ) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի համար՝

Գետի խեցգետին (կգ)

200

Հաստապոչ կարիճ (հատ)

200

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) հոդվածոտանիներ (հատ)

200

է) ձկների յուրաքանչյուր կիլոգրամի համար՝

Սիգ

200

Լոքո

800

Սպիտակ ամուր, սև ամուր, հաստաճակատ

1000

Կարմրախայտ

2000

Կարաս

100

Ծածան

200

Այլ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) ձկնատեսակներ

100».

 

7) 4-րդ մասի 2-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Վայրի կենդանիների տեսակները

Դրույքա-չափը (դրամ)

ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար`

Հարավային պայտաքիթ, Մեհելիի պայտաքիթ չղջիկ, Բլազիի պայտաքիթ, սովորական երկարաթև չղջիկ, արաքսյան գիշերաչղջիկ, հայկական գիշերաչղջիկ, Բեխշտեյնի գիշերաչղջիկ, ասիական լայնականջ չղջիկ, գորշ ականջեղ, ծալքաշուրթ լայնականջ չղջիկ

5000

Լայնականջ ոզնի

5000

Շելկովնիկովի կուտորա

5000

Պստիկ սպիտակաատամ

5000

Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ

14000

Դալի ավազամուկ, հայկական մկնիկ, Շիդլովսկու դաշտամուկ, փոքր ճագարամուկ, փոքրասիական գետնասկյուռ

5000

Գորշ արջ

700000

Խայտաքիս

20000

Ջրասամույր

100000

Անտառակատու (ենթատեսակ` եվրոպական անտառակատու)

100000

Ընձառյուծ (ենթատեսակ` կովկասյան ընձառյուծ)

1600000

Մանուլ

40000

Բեզոարյան այծ

1000000

Հայկական մուֆլոն

1200000

Բորենի

400000

Կովկասյան ազնվացեղ եղջերու, մարալ

600000

բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար`

Ցախաքլորաորս

100000

Գիշանգղ

100000

Կարմիր ցին, սպիտակապոչ արծիվ, տափաստանային արծիվ, բլրային արծիվ, քարարծիվ, գաճաճ արծիվ, ջրարծիվ

50000

Բալոբան, սապսան

150000

Սպիտակագլուխ անգղ, սև անգղ

50000

Գառնանգղ (մորուքավոր անգղ)

100000

Օձակեր արծիվ, տափաստանային հողմավար բազե

15000

Տափաստանային մկնաճուռակ, մարգագետնային մկնաճուռակ, եվրոպական ճնճղաճուռակ

14000

Կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովային բազե

10000

Փոքր ենթարծիվ, մեծ ենթարծիվ

10000

Անդրկովկասյան փասիան

10000

Թուրաջ

10000

Կտցար կաչաղակ, ծովային քարադր, հաստակտուց քարադր, ճախրուկ, սպիտակապոչ եղտյուրիկ, մեծ իլիկակտցար, մեծ արորիկ, կրկնակտցար, ոտնացուպիկ, բզակտուց, մարգագետնային ծիծառակտցար, տափաստանային ծիծառակտցար, հայկական որոր

5000

Որորակտուց ջրածիծառ, փոքր ջրածիծառ, սպիտակաայտ ջրածիծառ

4000

Բվեճ

10000

Թավշաոտ բու

5000

Սևափոր դռլոն

4000

Մոխրաայտ սուզակ

5000

Վարդագույն հավալուսն, գանգրափետուր հավալուսն

40000

Մեծ ձկնկուլ, փոքր ձկնկուլ

15000

Սև արագիլ

14000

Տարգալակտուց

20000

Քաջահավ

15000

Սովորական ֆլամինգո

40000

Սպիտակագլուխ բադ կամ սավկա, մոխրագույն սագ, կարմրախածի սագ, ծվվան սագ, սպիտակաճակատ սագ, կարմիր բադ, խայտաբադ, սպիտակաաչք սուզաբադ, լայնակտուց բադ

10000

Թշշան կարապ, ճչան կարապ, փոքր կարապ

40000

Մարմարյա մրտիմն

14000

Տուրպան

10000

Կովկասյան մարեհավ

10000

Անապատային կաքավ

10000

Վայրի հնդկահավ (ուլար)

25000

Մարգահավ, սուլթանական հավ

10000

Փոքր արոս, մեծ արոս

30000

Շիկապոչ քարաթռչնակ, սոխականման ճռիկահավ, հնդկական եղեգնաթռչնակ, կիսասպիտակավիզ ճանճորս, միջերկրածովային երաշտահավ

3000

Մեծ ժայռային սիտեղ

4000

Կարմրաթև մագլցող

4000

Ժայռային դրախտապան

4000

Խաչկտուց

3000

Իսպանական ճնճղուկ

2000

Մոխրագույն կռունկ, գեղանի կռունկ

30000

Կանաչ մեղվակեր

5000

Ներկարար

5000

Սև փայտփոր

5000

Դեղնագլուխ խաղտտնիկ

3000

Կարմրակատար շամփրուկ

3000

Ալպիական ճայ

5000

Սպիտակափող սոխակ

3000

Անապատային խածկտիկ

3000

գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատի) համար`

Անդրկովկասյան սահնօձ, կովկասյան կատվաօձ, պարսկական պսևդոցիկլոֆիս, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս, Դարևսկու իժ, հայկական լեռնատափաստանային իժ, հայկական իժ կամ Ռադդեի իժ

6000

Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, Չեռնովի մերկաչք, առաջավորասիական մաբույա, երկարաոտ սցինկ, անդրկովկասյան բազմագույն մողեսիկ, անդրկովկասյան մողեսիկ, փոքրասիական մողես, մարգագետնային մողես, Դալի մողես, Ռոստոմբեկովի մողես, սպիտակափոր մողես

5000

Միջերկրածովային կրիա

4000

դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի (հատի) համար`

Փոքրասիական տրիտոն

3000

Սիրիական սխտորագորտ

3000

ե) ձկների յուրաքանչյուր միավորի (կիլոգրամի) համար`

Հաշամ

4000

Իշխան

16000

Սևանի բեղլու

5000

Սևանի կողակ

5000

Հայկական կարմրակն

3000

Քուռի քառթակ

5000

Առաջավորասիական ծական

5000

զ) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի (հատի) համար՝

3000

է) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի (հատի) համար՝

3000».

 

8) 7-րդ մասը «կենսապաշարների» բառից առաջ լրացնել «բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող» բառերով.

9) 7-րդ մասի «և 4-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով։

 

Հոդված 7. Օրենսգրքի 219-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բնափայտի կամ երկրորդական անտառանյութի օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա: Կենսապաշարների մնացած տեսակների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում կենսապաշարների օգտագործման պայմանագրով կամ լիցենզիայով սահմանված ծավալների հիման վրա, իսկ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակը գերազանցելու կամ զրոյական չափաքանակի դեպքում՝ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի օգտագործված պաշարների ծավալների հիման վրա։ Կենսապաշարների՝ պայմանագրով կամ լիցենզիայով սահմանված և փաստացի օգտագործված ծավալների դրական տարբերության դեպքում պետական բյուջե վճարված բնօգտագործման վճարի գումարը վճարողին վերադարձման ենթակա չէ:».

2) 2-րդ և 4-րդ մասերը «օգտագործման» բառից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունքի» բառերով.

3) 3-րդ մասից հանել երկրորդ և երրորդ նախադասությունները։

 

Հոդված 8. Օրենսգրքի 222-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ կենսապաշարների մնացած տեսակների համար կենսապաշարների օգտագործման պայմանագրով կամ լիցենզիայով սահմանված ծավալների հիման վրա հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը, Օրենսգրքի 220-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկ չներկայացնողների կողմից պետական բյուջե է վճարվում կենսապաշարների օգտագործման պայմանագրի կնքման կամ լիցենզիայի տրամադրման պահին։»։

 

Հոդված 9. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ կետի կարգավորումը կիրառվում է այն հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, իսկ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած՝ բնօգտագործման վճարի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը բնօգտագործման վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. մայիսի 7

Երևան

ՀՕ-82-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2025 թվական: